Posted in Ֆիզիկա 8

Ֆիզիկա 8

1. Ինչով են տարբերվում ջերմահաղորդման պրոցեսը և
աշխատանքի կատարումը:

Եվ ջերմահաղորդմամբ, և մեխանիկական աշխատանք կատարելով կարելի է փոփոխել մարմնի ներքին էներգիան, տարբերությունը միայն այն է, որ ջերմահաղորդման պրոցեսը տեղի է ունենում առանց աշխատանք կատարելու:

2. Ինչ է ջերմաքանակը:

Ջերմաքանակը մարմնի ներքին էներգիայի փոփոխությունն է ջերմահաղորդման պրոցեսում: Այսինքն ջերմաքանակը ներքին էներգիայի այն մասն է, որը ջերմահաղորդման պրոցեսում մի մարմինը տալիս է մյուսին:

3. Ինչ միավորով է արտահայտվում ջերմաքանակը
միավորների ՄՀ-ում:

Ջերմաքանակը, ինչպես նաև էներգիան, արտահայտվում է ջոուլով (Ջ): Օգտագործում են նաև կիլոջոուլ (կՋ) և մեգաջոուլ (ՄՋ) միավորները:

4. Որ դեպքում է ավելի շատ ջերմաքանակ պահանջվում՝
նույն զանգվածի գոլ, թե եռման ջուր ստանալու
համար:

Քանի որ ջուրը եռման ժամանակ հասնում է 100 աստիճանի, իսկ ավելի բարձր աստիճանի դեպքում գոլորշիանում է, նշանակում է գոլ ժամանակ իր ջերմաստիճանը ավելի ցածր է: Հետևաբար զանգվածի գոլ վիճակ ստանալու համար ավելի քիչ ջերմաքանակ է պահանջվում, քան եռման ջուր ստանալու, քանի որ ավելի բարձր ջերմաստիճան ստանալու համար ավելի շատ ջերմաքանակ է հարկավոր:

5. 1լ և 2լ տարողությամբ անոթները լիքը լցված են եռման ջրով: Մինչև սենյակային ջերմատիճանը սառչելիս որ անոթի ջուրն ավելի շատ ջերմաքանակ կկորցնի:

2լ, քանի որ երկու անոթներն էլ լցված են ջրով` այսինքն նույն նյութով, և նրանց սկզբնական և վերջնական ջերմաստիճանները պետք է լինեն նույնը` եռման աստիճանից պետք է փոխվեն սենյակային ջերմաստիճանի, իսկ երկրորդ անոթի ծավալը, հետևաբար և կշիռը երկու անգամ մեծ է առաջինից, հետևավար երկրորդ անոթը առաջինից երկու անգամ ավելի շատ ջերմաքանակ կկորցնի սառչելիս:

6. Նկարագրեք ջերմահաղորդականության երևույթը ցուցադրող փորձը:

Պղնձե ձողի երկայնքով մոմով մի քանի լուցկու հատիկ ամրացնենք: Ձողի մի ծայրը տաքացնենք սպիրտայրոցի բոցով: Տաքանալու ընթացքում մոմն սկսում է հալվել, և լուցկիներն աստիճանաբար պոկվում են ձողից: Ընդ որում՝ սկզբում պոկվում են այն լուցկիները, որոնք կրակի բոցին ավելի մոտ են: Հետո հերթականությամբ պոկվում են մյուսները: Այս փորձից երևում է, որ էներգիայիան հաղորդվում է ձողի տաք ծայրից դեպի սառը ծայրը:


7. Թվարկեք մի քանի լավ ջերմահաղորդիչ մի քանի վատ ջերմահաղորդիչ նյութեր:

Լավ ջերմահաղորդիչներ մետաղներն են, օրինակ` արծաթ, երկաթ, պղինձ: Ավելի վատ ջերմահաղորդիչներ են հեղուկները, օրինակ՝ ջուրը, իսկ գազերը, օրինակ՝ օդը, շատ ավելի վատ ջերմահաղորդիչներ են: Վատ հաղորդիչներ են նաև բամբակը, բուրդը, ռետինը, փայտը, խցանը, կտորը:

8. Ինչու է օդը վատ ջերմահաղորդիչ:

Օդը գազերի խառնուրդ է: Գազերի ջերմահաղորդունակությունը շատ փոքր է: Ջերմահաղորդունակությունը էներգիայի փոխանցումն է մարմն մի մասից մյուսը, որը տեղի է ունենում մոլեկուլների փոխազդեցության ընթացքում: Գազերում մոլեկուլները գտնվում են միմյանցից մեծ հեռավորությունների վրա, ուստի էներգիայի փոխանցումը տեղի է ունենում շատ ցածր արագությամբ:

9. Ինչ կիրառություն ունեն ջերմամեկուսիչ նյութերը:

Որպես ջերմամեկուսիչներ օգտագործվում են ցածր ջերմահաղորդականություն ունեցող նյութերը: Օրինակ` աղյուսե պատերը սենյակի օդը լավ են պահպանում սառչելուց: Պատուհանի կրկնակի ապակիները` բաժանված օդի շերտով, նույնպես լավ են ջերմամեկուսացնում սենյակը: Մուշտակը ձմռանը մարդու մարմինը պահպանում է սառչելուց: Մառանները սովորաբաև պատում են ջերմամեկուսիչ նյութերով (ծղոտ, թեփ և այն), որոնք պաշտպանում են այնտեղ պահվող մթերքը տաքանալուց

Posted in Հայոց լեզու 8

Գործնական քերականություն

1․Պարզ ընդարձակ նախադասությունները դարձրո՛ւ պարզ համառոտ։

Այդ քարայրներից ամենամեծը ենթադրաբար հարյուր խորանարդ մետր տարածություն է գրավում:

Ամենամեծը գրավում է։

Փարոսը հին աշխարհի յոթ հրաշալիքներից մեկն էր:

Փարոսը մեկն էր։

Սարի լանջից ջուրը գոչգոչալով իջնում Էր:

Ջուրը իջնում էր։


Ֆրանսիացի քիմիկոսները շաքարի մի քանի փոխարինիչ են ստացել` բուսաշաքարից երկու հարյուր հազար անգամ քաղցր:

քիմիկոսները ստացել են։

Վաղո՜ւց, շա՜տ վաղուց, փիղը կնճիթ չուներ։

Փիղը չուներ։

2.Կարդա՛տեքստը և հարցերին պատասխանի՛ր: Պատասխաններն այնպես գրի՛ր, որ տեքստի համառոտ փոխադրության ստացվի:

Մի թագավոր կամենում էր ժողովրդին հաճոյանալ ու իր անունն անմահացնել: Օրերից մի օր բանտ գնաց, որ այնտեղ, ցմահ բանտարկվածների մեջ, դատապարտված անմեղներին ու իսկապես զղջացողներին գտնի, ազատ արձակի: Նա բանտարկյալներից յուրաքանչյուրին հարցուփորձ արեց: Բոլորն էլ բողոքի վայնասուն բարձրացրին ու կուրծք ծեծելով պահանջեցին ազատ արձակել իրենց:
-Իմ այստեղ լինելը մեծ անիրավություն է,- ասաց մեկը:
-Իմ դատավորը կաշառված էր,- ասաց մյուսը:
-Ինձ չարամտորեն զրպարտել են,- բողոքեց երրորդը:
Ու բոլորն էլ.
-Ես չար նախանձի դժբախտ զոհն եմ…
-Ես մի դժբախտ մարդ եմ…
-Ես անմեղ եմ…
Եվ զղջման կամ ներում հայցելու մասին ոչ ոք չէր մտածում: Բանտի վերակացուն էլ յուրաքանչյուրի հանցանքը մեկիկ-մեկիկ թվարկում էր, ու թագավորը տեսնում էր, որ բոլորն էլ չարսիրտ գազաններ էին` սուտ երդումներով, շահամոլ խաբեությամբ ու այլ պղծություններով աղտոտված: Ու նա գնալով մռայլվում էր:
«Մի՞թե ինձ վիճակված չէ անունս ժողովրդի մեջ անմահացնել»,- մտածում էր:
Մեծ տխրությամբ մթագնած` արքան պատրաստվում էր բանտից դուրս ելնելու, երբ բանտախցի ամենամութ անկյունում մի կալանավորի տեսավ, որը մինչ այդ ծպտուն չէր հանել:
-Ո՞վ ես,- նրան դիմեց թագավորը,- անունդ ի՞նչ է:
-Գործածս չարիքների պատճառով մարդիկ անեծքով են հիշում անունս, դրա համար էլ չեմ ուզում, որ դու իմանաս…,-ասաց երիտասարդը:
Թագավորը տեսավ, որ կալանավորը լայն ճակատ անի ու բաց, համարձակ հայացք: Նրան երիտասարդի խոսքը զարմացրեց, նա ասաց.
-Հրամանս է. պատմի՛ր` ժողովուրդն ինչի՞ համար անունդ անիծեց, և ինչո՞ւ չես աղմկում, թե անմեղ ես:
Եվ երիտասարդ կալանավորը մեկ առ մեկ պատմեց իր հանցանքները: Իր տխուր պատմությունը վերջացնելով` ասաց.
-Խոստովանում եմ, որ մահապատժի էի արժանի, բայց դատավորս արդարամիտ ու գթասիրտ էր, իմ երիտասարդությունը խնայեց, մահվան չդատապարտեց:
Այդ ժամանակ թագավորի մռայլությունը վերջապես անցավ, ու նա հրամայեց.
-Հեյ, վերակացո՛ւ, այս մարդուն դո՛ւրս քշիր, քանզի այս վայրագ գայլը կհոշոտի մյուս համեստ, անմեղ գառնուկներին…
Այդպես երիտասարդ հանցագործն ազատվեց, իսկ իրենց հանցանքներն ուրացողները մնացին սահմանված պատիժը կրելու:
ժողովուրդն էլ պահեց-պահպանեց ու մեզ հասցրեց այս ուսանելի պատմությունր:

Հարցեր
Ինչո՞ւ թագավորը բանտ գնաց:

Օրերից մի օր բանտ գնաց, որ այնտեղ, ցմահ բանտարկվածների մեջ, դատապարտված անմեղներին ու իսկապես զղջացողներին գտնի, ազատ արձակի:
Բանտարկյալները թագավորին ինչպե՛ս ընդունեցին:

Նա բանտարկյալներից յուրաքանչյուրին հարցուփորձ արեց: Բոլորն էլ բողոքի վայնասուն բարձրացրին ու կուրծք ծեծելով պահանջեցին ազատ արձակել իրենց:
Թագավորն ինչպե՞ս վերաբերվեց կալանավորների արդարացումներին:

Բանտի վերակացուն էլ յուրաքանչյուրի հանցանքը մեկիկ-մեկիկ թվարկում էր, ու թագավորը տեսնում էր, որ բոլորն էլ չարսիրտ գազաններ էին` սուտ երդումներով, շահամոլ խաբեությամբ ու այլ պղծություններով աղտոտված: Ու նա գնալով մռայլվում էր:


Երիտասարդ բանտարկյալը մյուսներից ինչո՞վ տարբերվեց:

Տարբերվեց իր ազնվությամբ։


Թագավորն ի՞նչ վճիռ կայացրեց:

Այդ ժամանակ թագավորի մռայլությունը վերջապես անցավ, ու նա հրամայեց.
-Հեյ, վերակացո՛ւ, այս մարդուն դո՛ւրս քշիր, քանզի այս վայրագ գայլը կհոշոտի մյուս համեստ, անմեղ գառնուկներին…
Այդպես երիտասարդ հանցագործն ազատվեց, իսկ իրենց հանցանքներն ուրացողները մնացին սահմանված պատիժը կրելու:

3.Տեքստը մեկ նախադասությամբ փոխադրի՛ր:

Սրր Ուոլթըր Ռլեյնը (անգլիացի պետական գործիչ և ծովագնաց) Ամերիկայից Անգլիա բերեց երկու բույս` կարտոֆիլն ու ծխախոտը: Հավանաբար, նա Անգլիայում առաջին ծխողն է եղել:

Մի երեկո, երբ աշխատասենյակում նստած իր ծխամորճն էր ծխում, հայտնվեց ծառան` մի նամակ ձեռքին: Վերջինս ծխող մարդ երբեք չէր տեսել և կարծեց, թե տերն այրվում է: Նա նամակը զցեց և ահաբեկված դուրս վազեց` գոռալով.
— Տերս այրվում է, տերս այրվում է, ծուխը դուրս է զալիս նրա քթից ու բերանից: Հետո շտապ մի դույլ ջուր բերեց և տիրոջ վրա լցրեց: Վերջինս չհասցրեց անգամ բացատրել, թե ի՛նչ է իր ձեռքինը:

Սրր Ուոլթըր Ռլեյնը Ամերիկայից,Անգլիա բերեց երկու բույս` կարտոֆիլն ու ծխախոտը