Posted in Հանրահաշիվ 8

423.- ա)x-5x=-4 -4x=-4 x=1

բ)x-3x=+2 2x=+2 x=1

գ)2x-x=-1 x=-1

դ)7x-9x=+13 -2x=+13 x=-13/2

424.- ա)2x-x=+2+1 x=3

բ)-7x+4x=-3-5 -3x=-8 x=8/3

գ)5x-2x-8x+x-12x+2x=7 -14x=7 x=-7/14 x=-1/2

դ)-9x-x+3x-4x=-3+15-8 -11x=+4 x=-4/11

425.- ա)x-x=2 0

բ) x-x=-5 0

գ)-3x+3x=-6+1 0

դ)+4x+x-5x=-12+3 0

426.- ա)x-x=-2 0

բ)x-x=+5 0

գ)-8x+8x=+4-4 0

դ)x+2x-3x=+4-1+3 0

427.- ա)1/4x-1/6x-1/3x=-1-5 3/12x-2/12x-4/12x=-6 -1/4x=-6 x=6:1/4 x= 6.4/1 x=24

բ)1/2x+1/3x=3+2 3/6x+2/6x=5 5/6x=5 x=5:5/6 x=5.6/5 x=6

Posted in Հայոց լեզու 8

ԳՈՐԾՆԱԿԱՆ ՔԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1․ Նախադասության բառերը փոխարինի՛ր հարցում արտահայտող համապատասխան բառերով:

Օրիանկ՝ Արան հոգնած վերադարձավ դաշտից: — Ո՞վ ինչպե՞ս ի՞նչ արեց որտեղի՞ց:

Գնացքն անցավ: Ի՞նչը ի՞նչ արեց։

Եկեղեցու զանգերը ղողանջում են: Ո՞ւմ ինչե՞րը ի՞նչ անում են։

Մարդը դաշտում բահով փորում էր: Ո՞վ որտե՞ղ ինչ՞ով ի՞նչ էր անում։

Մարդու ոտքը քարին կպավ: Ո՞ւմ ի՞նչը ինչի՞ն ի՞նչ եղավ”

Լուսացավ: Ի՞նչ եղավ։

Ձին ախոռում անհանգիստ վրնջում էր: Ի՞նչը որտե՞ղ ինչպ՞ես ի՞նչ էր անում։

Աղջիկները ձորն իջան ջրի: Որո՞նք որտե՞ղ ի՞նչ արեցին որտե՞ղ։

Ինքնաթիռը թռչում էր արծաթե ամպերի վրայով: Ի՞նչը ի՞նչ էր անում ինչի՞ց որտե՞ղ։

2․Նախադասությունից հանի՛ր ընդգծված բառը (ենթական): Ո՞ր բառերն ու բառակապակցությունները նրա հետ դուրս եկան:

Քամու ուժը երբեմն ապշեցնում է:

Թունավոր շունչը կործանում է կենդանի ամեն բան: Կատաղի պտուտահողմը ճանապարհին ամեն ինչ կործանում է: Մրրիկի սյունը կարծես երկնային վիշապ լինի: Կործանարար մրրիկը մի անգամ ամբողջովին ավերել էր տունը՝ բացի ապակե սպասքների պահարանից (մի գավաթ անգամ չէր ջարդվել):

ԵՆԹԱԿԱՆ և ԲԱՅԸ միասին դուրս եկան։

3․ . Նախադասությունն ընդարձակիր՝ ինչպիսի՞ կամ ո՞ր հարցերին պատասխանող բառեր կամ բառակապակցություններ ավելացնելով:

Օրինակ՝ Կինը հարցրեց: — Երիտասարդ կինը հարցրեց:

Լայնեզր գլխարկով կինը հարցրեց: Լայնեզր գլխարկով տարեց կինը հարցրեց:

Շունը մտավ: Սև շունը մտավ։

Սիրտը քար է: Թշնամուն սիրտը քար է։

Հայրն ընկեր է: Հզոր հայրը ընկեր է։

Երկիրը պտտվում է: Կապույտ երկիրը պտտվում է։

4․ Ինչպիսի՞ նախադասություններ են տրվածները: Դրանք ընդարձակի՛ր, դարձրո՛ւ յոթ-ութ բառանի:

Երիտասարդ, կոկիկ կինը նայեց և հարցրեց:

 Սև ընտանի շունը մտավ տուն։

Թուրք թշնամուն սիրտը և հոգին քար է։

Հզոր, բարի հայրը մտերիմ ընկեր է։

Կապույտ մոլորակի երկիրը պտտվում է իր աջանցքի շուրջ։

Posted in Հայոց լեզու 8

Հետաքրքիր փաստեր Հովհաննես Թումանյանի մասին

Թումանյանի թիֆլիսյան տան պատին դեղերի փոքրիկ պահարան կար: Գրողի մահից հետո, սակայն, դեղատուփում դեղեր չէին պահվում: Դրանում մինչեւ անցյալ դարի 40-ականները պահվում էր բանաստեղծի սիրտը: Թումանյանը մահացավ Մոսկվայում՝ հիվանդանոցում: Նրա հետ էին 10 երեխաներից երեքը: Թումանյանի մահից հետո նրա որդին դիահերձարանից վերցնում է հոր սիրտը: Արեգը եղբորը նամակ է գրում. «Ես չուզեցի՝ հայրիկի բարի սիրտը թափեն: Թաքուն վերցրեցի»: Թիֆլիսում գրողին հուղարկավորում են, իսկ սիրտը՝ ավելի քան 20 տարի պահում տանը:

Այն սենյակում, որտեղ դեղատուփն էր, Թումանյանի մահից հետո մի գիշեր է անցկացնում գրող Ավետիք Իսահակյանը: Թումանյանն ու Իսահակյանն այդ տանը չէին հանդիպել: Թիֆլիս այցելած Իսահակյանը գալիս է Թումանյանի ընտանիքին հյուր, զրույցի են բռնվում, եւ ուշ ժամի պատճառով նա որոշում է մնալ: Պառկում է թախտին ու ամբողջ գիշեր չի կարողանում քնել: Առավոտյան վեր է կենում հոգնած, Թումանյանի տղան ներս է մտնում եւ ասում, որ դեղատուփում Թումանյանի սիրտն է պահվում: Իսահակյանը հասկանում է անքնության պատճառը. «Ամբողջ գիշեր Օհաննեսի սրտի հետ էի, դրա համար էլ չքնեցի»: Շատ հուզված դուրս է գալիս սենյակից եւ խորհուրդ է տալիս տանը չպահել սիրտը:

Թումանյանի սիրտը հասնում է Երեւանի Բժշկական ինստիտուտ, ուր բանաստեղծի կինը համաձայնում է ուղարկել՝ հիշելով Իսահակյանի խորհուրդը: Բանաստեղծի սիրտը հուղարկավորվում է 1994 թվականին՝ Դսեղի հայրական տան բակում:

Posted in ռուսերեն 8

Урок 1. Волшебница-природа (часть 1)

Жила – была Волшебница- природа, и были у нее четыре
волшебные палочки: голубая, красная, желтая и белая.
Взмахнет Волшебница-природа голубой палочкой – сразу весна
наступает, красной взмахнет – лето, желтой – осень, белой – зима.
Однажды в дом Волшебницы пробрался маленький гномик по
имени Непоседа. Он был очень проказливым. Увидев
разноцветные палочки, он решил поиграть с ними.
Сначала он взял голубую палочку и взмахнул ею. Наступила
весна, и повсюду расцвели подснежники. Сама палочка тоже
превратилась в голубой цветочек – подснежник.

Ответь на вопросы:

  1. Какие палочки были у Волшебницы-природы?

У него было четыре волшебные палочки


  1. Какого цвета были палочки?

Синий, красный, желтый и белый.


  1. Что означали эти палочки?

Волшебная природа взмахнет голубой палочкой – сразу будет весна.
приходит, красные волны — лето, желтые — осень, белые — зима.


  1. Что случилось с палочкой голубого цвета?

Маленький взял синюю палочку и помахал ею.


  1. Что вы знаете о подснежнике?

Подснежник – предвестник весны, на едва освободившихся от снега участках его чудесные белые или слегка розовые цветки раскрываются прямо из-под снега. Лук округлый, мясистый, листья линейные. Он светолюбив, морозостоек и достаточно влаголюбив.



Урок 2. Волшебница-природа (часть 2)

Полюбовался гномик Непоседа на цветочек, и снова ему поиграть
захотелось. Взмахнул он красной палочкой – и наступило лето.
Стало жарко, и дети побежали на речку купаться. А из палочки
получилась лесенка, по которой все спустились к речке.
Искупался Непоседа в речке, вышел на берег и взмахнул желтой
палочкой. Сразу стало прохладнее, на деревьях появились
желтые листья. Наступила осень. А желтая палочка превратилась
в желтый лист.
Ответь на вопросы:

  1. Что случилось с палочкой красного цвета?

Маленький гном взмахнул своей красной палочкой, и наступило лето.


  1. Что случилось с палочкой желтого цвета?

Сразу стало холоднее, желтые листья. Осень пришла. И желтая палка обернулась
в желтом листе.

Posted in Հայոց լեզու 8

Տեքստային աշխատանք

Վահան Տերյանի հայրը մրգերը սայլով էր առնում, թե «լավ է մի անգամ կուշտ ուտել, քան տասն անգամ համը տեսնել»։ Մի անգամ էլ, սովորության համաձայն, երբ սայլով ձմերուկ է առնում, Տերյանը ուրախությունից սկսում է ծիծաղել։ Հայրը ապտակում է, Տերյանի ծիծաղը լացի է փոխվում։ Ապա, համբուրելով, նստեցնում է ձմերուկների կույտի վրա ու սկսում սիրտն առնել ու բացատրել, թե ինչու ապտակեց.

— Տե՛ս, էս բոլորն քոնն է, բալա՛ս։

— Հա՛, հըպը ինչի՞ զարկիր։

— Զարկի, որ ուրախությունից սիրտդ չպատռի. շատ ուժով խնդալուց մարդու սիրտը կպատռի։

Մի օր էլ հայրը գյուղամիջում նստած զրույց է անում հավաքված գյուղացիների հետ, ու Վանիկն էլ, ըստ սովորության, գիրկը նստած եղունգներն էր կրծոտում։ Խոսակիցներից մեկն էլ ինչ-որ ծիծաղելի մի դեպք է պատմում, ու հայրը ունկնդիրների հետ սկսում է քահ-քահ ծիծաղել։ Շրա՜փ, իր փափլիկ թաթով մի փառավոր ապտակ է հասցնում Վանիկը հոր երեսին: Հայրը բարկանում է և հարցնում՝ ինչու այդպես վարվեց։

— Զարկի, որ սիրտդ չպատռի։ Դո՞ւ չըսիր, թե շատ խնդալուց մարդու սիրտը կպատռի։


Հայրն իսկույն հիշում է ձմերուկի պատմությունն ու ծիծաղելով պատմում ունկնդիրներին։

1․4-6 նախադասությամբ գրավոր փոխադրի՛ր տեքստը։Տերյանի հայրը երբ,որ սայլով միրգ էր հավաքում,ասում էր թե ավելի լավ է 1-անգամ կուշտ լինել քան թե 10-անգամ համտեսել։Օրերից մի օր Տերյանն ու իր հայրը,որ սայլով ձմերուկ էր գնում,Տերյանը ուրախությունից սկսում էր ծիծաղել,հայրնել ապտակ եց նրան ու Տերյանը սկսեց լացել։Հայրը նրան հանգստացնելու համար Վանիկին դրեց սայլի մեջ և նա հարց տվեց հորը,ասաց թե ինչու ինձ ապտակեցիր։Հայրնել ասաց եթե շատ ծիծաղես սիրտդ կանգ կառնի,և մի օր գյուղով հավագված շբվում էին Վանիկնել նստած էր հոր ոտքերին և գյուղացիներից մեկը հումոր արեց և Վանիկը ապտակեց հորը ասելով թե դու էիր ասել,որ եթե շատ ծիծաղաս սիրտդ կանգ կառնի։

2․ Ո՞րն է հատվածի ասելիքը, գրավոր ներկայացրո՛ւ։

— Զարկի, որ սիրտդ չպատռի։ Դո՞ւ չըսիր, թե շատ խնդալուց մարդու սիրտը կպատռի։

Հայրն իսկույն հիշում է ձմերուկի պատմությունն ու ծիծաղելով պատմում ունկնդիրներին։

3․ Տեքստից դո՛ւրս գրիր ածականները։Համ,ուրախ,լաց,

4․ Տեքստից դո՛ւրս գրիր ածականները։

5․ Տեքստից դո՛ւրս գրիր 5 գոյական՝ նշելով, թիվը, հոլովը

Posted in Տեխնոլոգիա 7, Կենսաբանություն 8

Արյան մակարդումը:

Արյան մակարդումը:

Արյան մակարդումն օրգանիզմի պաշտպանական ռեակցիան է, որի հետևանքով խցանվում է վնասված անոթի լուսանցքը և կանխվում հետագա արյունահոսությունը: Բացի այդ, արյան մակարդումը խոչընդոտում է վնասված անոթի պատից հիվանդաբեր մանրէների թափանցումն օրգանիզմ:

Մակարդումը կատարվում է հետևյալ կերպ. անոթի պատի վնասման ժամանակ արյան թիթեղիկները՝ թրոմբոցիտները, հպվելով վնասված անոթի անհարթ մակերեսին, հեշտությամբ քայքայվում են, որի շնորհիվ արյան պլազմա է արտազատվում հատուկ ֆերմենտ: Վերջինս ազդում է արյան պլազմայում լուծված պրոթրոմբին սպիտակուցի վրա` նրան դարձնելով անլուծելի թելանման ֆիբրին:

Ֆիբրինի թելիկներն առաջացնում են ցանց, որի մեջ պահվում են արյան բջջային տարրերը, և առաջանում է խցան՝ թրոմբ, որը և փակում է վնասված անոթի լուսանցքը: Հետագայում թրոմբը լուծվում է, իսկ անոթի վնասված մասը՝ վերականգնվում: Արյան մակարդումը տեղի է ունենում 3−8 րոպեում, ընդ որում, որքան փոքր է անոթի լուսանցքը, այնքան մակարդումն ավելի արագ է կատարվում

Posted in Հայոց լեզու 8

Հիշում եմ ինչպես այն ուշ («Երկիր Նաիրի» ժողովածու)

* * *

Հիշում եմ ինչպես այն ուշ
Աշունն էր ոսկևորվում,—
Մայրմուտն էր ժլատ վառվում,
Բըլուրը պատել էր մուժ…

Մեր գյուղն է —սարերը մերկ,
Մեր գետը — բարակ միգում.
Զանգակը — մեղմ ու բեկուն.
Թախծում են արոտ ու հերկ…

Եվ մայրըս ահա հիվանդ,
Մրսում է, արև ուզում,
Նստած է հետըս դրսում
Անխոս ու մեղմ հնազանդ։

Եվ ծեր է մայրըս այնքան,
Փոքրիկ է —բարի մի մայր…
Ցոլում է սարը սուրսայր,
Երգում է զանգը լալկան…
Posted in Հայոց լեզու 8

Հոգևոր Հայաստան նախագծով

Ուսումնական ժամերգություն Սուրբ երրորդություն եկեղեցում.Միջին դպրոց

Վայրը` Սուրբ երրորդություն եկեղեցի

Հիշատակի աղոթք` Գագիկ Գինոսյանին

Օր` փետրվար 16

Ժամ` 09։00-09։15

Պատասխանատու` Միջին դպրոց

Մասնակիցներ` Կրթահամալիրի սովորողներ, դասավանդողներ, ծնողներ

Խմբավարներ` Լուիզա Քեշիշյան, Աչեր Բաստաջյան, Մարինե Մկրտչյան, Արմենուհի Սոկրատունի, Հասմիկ Մաթևոսյան

Նվագակցությունը` Լիլիթ Առաքելյան

Ծրագիր`

Տերունական Աղոթք

Հայ՛ր մեր,

որ յերկինս ես,

սուրբ եղիցի անուն  Քո,

եկեսցէ արքայութիւն Քո,

եղիցին կամք Քո որպէս յերկինս եւ յերկրի: 

Զհաց մեր հանապազորդ

տո՛ւր մեզ այսօր. 

եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր,

որպէս եւ մենք թողումք

մերոց պարտապանաց:   

Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն,

այլ փրկեա՛ զմեզ ի չարէն,

զի Քո է արքայութիւն եւ զօրութիւն

եւ փառք յաւիտեանս. ամէն: 

  • Միջին դպրոցի դասավանդողների համույթ-«Քրիստոս ի մեջ»

Քրիստոս ի մեջ մեր հայտնվեցավ,
Որ Էնն Աստված աստ բազմեցավ.
Խաղաղության ձայն հնչեցավ,
Սուրբ ողջյունի հրաման տվավ,
Եկեղեցիս մի անձն եղեվ,
Համբյուրս յօդ լըրման տվավ,
Թշնամությունըն հեռացավ,
Սերն յընդհանուր ըսփռեցավ.
Արդ պաշտոնեայք բարձրյալ ըզ ձայն,
Տուք օրհնություն ի մի բերան,
Միասնական Աստվածությանն,
Որում սերովբեքն են սրբաբան :

  • Ն.Շնորհալի «Առաւօտ լուսոյ»

Առաւօտ լուսոյ,
Արեգակն արդար,
Առ իս լոյս ծագեա:

Բըղխումն ի Հօրէ,
Բըղխեա ի հոգւոյս,
Բան քեզ ի հաճոյս:


Գանձդ ողորմութեան,
Գանձիդ ծածկելո
Գըտող զիս արա։

Դուռն ողորմութեան,
Դաւանողիս բաց,
Դասեցո վերնոցն:

  • «Սուրբ Աստված»

Սուրբ Աստված, սուրբ և հզոր, սուրբ և անմահ,
Որ խաչեցար վասն մեր, ողորմեա՜ մեզ։

  • Ընտրությամբ գործունեության վոկալ խումբ Մխիթար Սեբաստացի «Աղաչեմ զքեզ»։
  • Աչեր Բաստաջյան «Ի վերին Երուսաղեմ»նվագակցող`Լիլիթ Առաքելյան
  •  Ն.Շնորհալի«Զարթիք փառք իմ»

Զարթիք փառք իմ, զարթիք.
և ես զարթեաց առաւօտուց. ալելուիա:
Զարթիք ընդ զուարթունս,
Մանկունք վերինն Սիոնի. ալելուիա:
Զարթիք որդիք լուսոյ
Ի յօրհնութիւն Հօրն լուսոյ. ալելուիա:
Զարթիք փրկեալք արեամբ
Եվ տուք ըզփառս փրկողին. ալելուիա:
Զարթիք նոր ժողովուրդք
Նոր երգս առեալ նորոգողին. ալելուիա:
Զարթիք հարսունք հոգւով
Սպասեալք գալոյ սուրբ փեսային. ալելուիա։

  • Հյուսիսային դպրոցի երգեցիկ խումբ Մ.Եկմալյան Հայր Մեր

Հայր մեր, որ յերկինս ես,
Սուրբ եղիցի անուն Քո.
Եկեսցե արքայութիւն Քո,
Եղիցին կամք Քո
Որպես յերկինս և յերկրի։
Զհաց մեր հանապազորդ
Տու՛ր մեզ այսօր։
Թող մեզ ըզպարտիս մեր,
Որպես և մեք թողումք մերոց
Պարտապանաց,
Եվ մի տանիր ըզմեզ ի փորձութիւն,
Այլ փրկեա՛ ի չարե։

  • Կոմիտաս-«Հայրապետական մաղթերգ»

Ամեն հայի սրտից բխած,
Լսիր այս ձայն, ով Աստված.
Երկար կյանք տուր Հայրապետին,
Երկար օրեր Հայոց Հոր.
Տեր, անսասան պահիր դու միշտ
Քո իսկ հիմնած Մայր Աթոռ։

Posted in Պատմություն 8

Հասարակագիտական ստուգատես

Տիգրան Հայրապետյան-Բացահայտիր՝ ով է Տիգրան Հայրապետյանը

Ծնվել է 1964 թվականի մարտի 18-ին Երևանում, Հայկական ԽՍՀ։ Աշխատել սկսել է 16 տարեկանից։

Ավարտել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժինը։ Ավարտել է Հաբիբ Բուրգիբի անվան Կենդանի լեզուների թունիսյան ինստիտուտը։ Արցախյան շարժման ուսանողական առաջնորդներից մեկն էր։

Գլխավորել է Երևանում իր կողմից հիմնված քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի աշխատանքը։ 1991 թվականից Տիգրան Հայրապետյանի հրապարակախոսական հոդվածները և վերլուծաբանական նյութերը կանոնավորապես տպագրվում էին Հայաստանի և Եվրոպայի մամուլում։

Բնութագրիր այն ժամանակահատվածը , երբ է ապրել, գործել է  հայ քաղաքագետ, լրագրող, միջազգայնագետ-վերլուծաբան Տիգրան Հայրապետյանը:

Այդ ժամանակաշրջանը Արցախյան շարժման ժամանակահատվածն էր։

  • Ընտրիր նշված հոդվածներից մեկը վերլուծիր, տեղադրիր քո բլոգում:

Ազգային արժեքներ եւ քաղաքականություն
«Անապատի հազար տարի»

Հոդվածում ասվում էր, որ ժողովուրդը երբեք չի սխալվում, որ կարող են սխալվել անհատները, բայց ժողովուրդը երբեք չի սխալվում: Յուրաքանչյուր մարդ ընտրության իրավունք ունի և ընդհանրապես կապ չունի, թե նա ինչ  խավի մարդ է։ Ես համաձայն եմ Տիգրան Հայրապետյանի խոսքերի հետ, որ ամեն անհատ ունի իր կարծիքը և կարող է այն ներակայացնել իշխանությանը և իշխանությունը կարող է ընդհունել այն:Իմ կարծիքով ժողովրդի կարծքիը շատ կարևոր է, որովհետև ի վերջո երկրում ապրում է ժողովուրդը և նրանք կարող են ներակայցնել իրենց կարծիքը:

  • ՔՈ կարծիքով, ինչու է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում գործող գրադարանը կրում է Տիգրան Հայրապետյանի անունը: Նա հաճախ կրկնում էր այս խոսքերը. «Մինչև հատիկը չմեռնի, հասկը չի ծնվի»: