Ներկայացնել Օսմանյան կայսրությունում 18-րդ դարի երկրորդ կեսից մինչև 20-րդ դարի սկզբում տեղի ունեցող իրադարձությունների ժամանակագրությունը, ամփոփել տեղի ունեցած փոփոխությունները 10 նախադասությամբ:
Օսմանյան կայսրություն
Օսմանյան կայսրությունը 18-րդ դարի երկրորդ կեսին Ռուսաստանի հետ մղած պատերազմներում անհաջողություններ կրեց, և Մեծ տերությունները սկսեցին օգտվել առիթից՝ ձևակերպելով Արևելյան հարցը, որը ձևակերպվել էր Օսմանյան տերությունում ազդեցություն ստանալու, նրա տարածքների համար Մեծ տերությունների միջև ծավալված պայքարի արդյունքում:
18-րդ դարի վերջին սկիզբ դրվեց բարենորոգումներին, որոնց նպատակներ թուլացնել հպատակ ժողովուրդների պայքարը, ինչից օգտվում էին մեծ տերությունները:
1826 թվականին Մահմուդ II-ը վերացրեց օսմանյան բանակի ենիչերիական ստորաբաժանումները:
1828-1829 ռուս-թուրքական պատերազմում Օսմանյան կայսրությունը պարտվեց և ճանաչեց Հունաստանի անկախությունը:
1839 թվականին Օսմանյան կայսրությունում սկսվեց բարենորոգումների նոր փուլ, որը կոչվում էր թանզիմաթ:
1853 թվականին Ռուսաստանը պատերազմ սկսեց Օսմանյան կայսրության դեմ: Սկսվեց Ղրիմի պատերազմը:
1856 թվականին Օսմանյան կայսրությունը հաղթանակ է տանում Ռուսաստանի նկատմամբ Ղրիմի պատերազմում:
1876 թվականին գահ բարձրացավ Աբդուլ Համիդ II-ը:
1876 թվականին ընդունվեց սահմանադրությունը և ընդունվեց խորհրդարան:
1878 թվականին Համիդը ցրեց խորհրդարանը և հաստատեց իր միանձնյա կառավարման բռնատիրական համակարգը:
1899 թվականին ստեղծվեց գաղտնի կազմակերպություն՝ <<Միություն և առաջադիմություն>>
1908 թվականին երիտթուրքերը կատարեցին հեղաշրջում և վերականգնվեց սահմանադրությունը: Երիտթուրքերը հաղթեցին խորհրդարանական ընտրություններում և եկան իշխանության:
1911 թվականին երիտթուրքերը պաշտոնական գաղափարախոսություն ընդունեցին պանթյուրքիզմը:
Օսմանյան կայսրությունը 18-րդ դարի սկզբում փորձում էր բարենորոգումների շնորհիվ գրավել բնակիչների, հպատակ ժողովուրդների սիրտը, օրինակ, բոլորին իրավահավասար դարձնելով, որպեսզի հանկարծ Մեծ Տերությունները չգրավեին ժողովուրդների սիրտը ու հեշտությամբ տիրանային կայսրությանը: Իսկ 20-րդ դարի սկզբում և 19-րդ դարի վերջում նրանք վարում էին պանիսլամիզմական և պանթյուրքիմական քաղաքականություն, որն իմ կարծիքով ավելի վատացրեց նրանց և ամենակարևորը, նրանց հպատակ ազգերի դրությունը: Փոփոխությունները պարզապես նրանց դրությունն էր և այդ դրության փոփոխությունների պատճառով փոխվում էր նաև նրանց վարած քաղաքականությունը, բարենորոգումների ձևը և այլն:
Ներկայացնել Իրանում տեղի ունեցող իրադարձությունների 18-րդ դարի սկզբից մինչև 20-րդ դարի սկզբում տեղի ունեցող իրադարձությունների ժամանակագրությունը, ամփոփել տեղի ունեցած փոփոխությունները 10 նախադասությամբ:
Իրան
1722 թվականին անկում ապրեց Սեֆյան արքայատոհմը:
1796 թնականին Իրանում հաստատվեց Ղաջարների թյուրքական ցեղի հարստությունը, որի հիմնադիրն էր Աղա Մոհամմադ խանը:
Կովկասի համար Իրանի և Ռուսաստանի միջև հակամարտությունն ավարտվեց Ռուսաստանի հաղթանակով, երբ 1828 թվականին Թուրքմենչայի պայմանագրով Այսրկովկասը, այդ թվում նաև Արևելյան Հայաստանի հիմնական հատվածը միացվեցին Ռուսաստանյան կայսրությանը:
Իրանի նվաճողական քաղաքականության պատճառով սրվեցին Իրանի և Անգլիայի հարաբերությունները, որի արդյունքը դարձավ 1841 թվականին ստորագրված առևտրակայան պայմանագիրը, ըստ որի հաստատվեց անգլիացիների հսկողությունը Իրանի տնտեսության վրա:
1905 թվականին Թեհրանում իշխանությունների դեմ տարերայնորեն ծագեցին զանգվածային ընդվզումներ:
1907 թվականին երկրի հյուսիսում տեղակայվեցին ռուսական, իսկ հարավում՝ անգլիական զորքեր:
Որոշ ժամանակ անց ստանալով ժողովրդի աջակցությունը հեղափոխական ուժերին հաջողվեց վերականգնել սահմանադրական կարգերը:
1911 թվականին Ռուսաստանը գրավեց հյուսիսային Իրանը և հեռացրեց առաժադեմ ուժերին, իշխանությունը հանձնելով շահի կողմնակիցներին:
Մի բան հաստատ է, եթե Իրանը չթուլանար 18-րդ դարի կեսերին, ապա նրա դրությունը դժվար վատանար, քանի որ Անգլիան և Ռուսաստանը օգտվեցին նրա թուլությունից, և ինչպես ժողովուրդն է ասում, <<կյանքը քանդեցին>>: Սկզբում վարում էր պատերազմական քաղաքականություն, փորձելով այդ կերպ ինչ-որ բանի հասնել, սակայն ավելի վատ արդյունքներ ունենալով, նա սկսեց պարզապես ենթարկվել օտար ուժերին, ինչին 20-րդ դարի սկզբին դեմ գնացին հեղափոխական ուժերը և նույնիսկ հաջողության հասան, բայց քանի որ ռուսներին շահավետ էր համագործակցելը շահի իշխանության հետ, քանի որ շահը հնազանդ էր ավելի, իսկ հեղափոխական ուժերը պատրաստվում էին սահմանադրություն ընդունել, խորհրդարան գումարել, որոնք խոչընդոտելու էին ռուսական ուժերի գործունեությանը, ռուսական ուժերը վերցրեցին ու գրավեցին Իրանի հյուսիսը այդ կերպ <<ռադ անելով>> սահմանադրությանը կողմ ուժերին և հետ բերելով շահի կողմնակիցներին:
Տալ «արդիականություն», «սահմանադրություն» հասկացությունների բացատրությունը:
Ավանդականից ժամանակակից հասարակության անցման գործընթացը կոչվում է արդիականացում:
Սահմանադրությունը պետության հիմնական օրենքն է, որը սահմանում է նրա պետական կառուցվածքը, կառավարման և իշխանության մարմինների համակարգը, նրանց իրավասությունները և ձևավորման կարգը, ընտրական համակարգը, քաղաքացիական իրավունքները և ազատությունը, ինչպես նաև դատական համակարգը։
Համեմատել Թուրքիայի և Իրանի արդիականացման գործընթացը:
Երկու երկրներում էլ արդիականացումը չհաջողվեց։ Երկու երկներում էլ մարդկանց կրթված, արևմտամետ զանգվածը ուզում էր փոփոխություններ, նրանք հասկանում էին, որ իրենց երկրները թուլանում են հետամնացության պատճառով։ Նրանք ուզում էին սուլթանին հանել իշխանությունից, ունենալ սահմանադրություն և խորհրդարան։ Երկու երկներում էլ դա տեղի ունեցավ հեղափոխության արդյունքում։







