Posted in Հայոց լեզու 8

Թումանյան «Մոտիկ հարևանը և հեռու բարեկամը»

Փետրվարի 19-ին ծնվել է Հովհաննես Թումանյանը:

Մոտիկ հարևաններն ու հեռու բարեկամները

Դեռ ալեկոծության մեջ ենք, և մենք, հայերս դեռ լավ չենք տեսնում ու զգում էն ահռելի աղետը, որին ենթարկվեցինք մեծ պատերազմի սկզբից մինչև էսօր և որը, տարաբախտաբար, դեռ չի վերջացել։

․․․Ես էսպես ընդհանրացնում եմ, խորապես համոզված, առանց սակայն վերացնելու էն ծանր պատասխանատվությունը, որ ընկնում է Հայաստանի նախկին կառավարության և ղեկավար կուսակցության վրա, որոնց մեջ էդ արատներր, ինչպես բացվում է հետզհետե, անցած են եղել ամեն չափից ու սահմանից։ Էսպեսով ես բնավ համաձայն չեմ էն մարդկանց հետ, որոնք մեր դժբախտությունների պատճառները մեզանից դուրս են որոնում առհասարակ, մեր  պակասությունները թողնելով միմիայն մեր տկարությանը։ Ո՛չ, էդպես ասողները կամ սխալվում են, կամ ստում։ Արտաքին պատճառները, ինչքան էլ նրանք լինեն, ոչ միայն չեն մեղմացնում մեր հանցանքները, այլ, ընդհակառակը, ավելի են ծանրացնում։ Նրանք պետք է մեզ ստիպեին, որ լինեինք ավելի զգույշ, զգաստ, շրջահայաց ու իմաստուն, ոչ թե հակառակը վարվեինք և դառնայինք իրենց ակամա դաշնակիցը։ Գոնե հիշեին, թե դեռ իրենց նախորդ մտավորականները էդ հեռու ճանապարհներով շատ են ուխտի գնացել էդ հեռու բարեկամների դռները, որոնք միշտ ամենատագնապալի մոմենտներին մի պատասխան են տվել, թե չենք կարող ձեզ օգնել։ Հին ժամանակ էս պատասխանն է ստացել հայ ժողովուրդն իր հեռու բարեկամներից, հին ժամանակներից սկսած մինչև Կարաբեքիրի հարձակման առիթով անցյալ ամսին տված դաշնակից պետությունների պատասխանը, թե չենք կարող ձեզ օգնել։

Միակ մեծ օգնությունը, որ տեսել է հայ ժողովուրդն իր հեռու բարեկամներից, դա ամերիկյան ժողովրդի օգնությունն էր, որը հացով ու շորով արավ էս ծանր տարիները հայ ժողովրդին։

Իմ կարծիքով սուտ է, որ ասում են՝ ամեն մի կառավարություն արժանի է իր ժողովրդին։
Ընդհակառակը՝ առհասարակ կառավարությունները արժանի չեն իրենց ժողովուրդներին, և շատ քիչ կառավարություն կարող է լինել, որ [շատից քչից] արժանի լինի իր ժողովրդին և լինի իր ժողովրդի հետ ու նրա ներկայացուցիչը։ Օրինակ էնպես, ինչպես բանաստեղծը։ Բանաստեղծը կարող է էնքան մեծ չլինիլ, որ կարենա ընդգրկել իր ժողովրդի ամբողջությունը կամ արժանի լինի իր ժողովրդին, բայց նա միշտ իր ժողովրդի հետ է։

Ասում եմ՝ ժողովրդի, ո՛չ թե ամբոխի։ Որովհետև շատերը ժողովուրդն ու ամբոխը շփոթում են իրար հետ։ Սրանք իրար հակառակ բաներ են։ Ժողովուրդն իմաստուն է, ամբոխը՝ հիմար։ Ժողովուրդը ծանր է, ամբոխը՝ թեթև։ Ժողովուրդը մեծահոգի ու բարի է, ամբոխը՝ դյուրագրգիռ, վտանգավոր չար։ Ժողովուրդն աշխատանք է սիրում, ամբոխը թալան։

Ու սովորաբար կառավարություններից շատերին ամբոխն է պետք, բանաստեղծին՝ ժողովուրդը։

Ժողովուրդը խաղաղասեր է, ամբոխը՝ կռվարար։ Եվ ամբոխամիտ ու ամբոխավար մարդիկ երբեմն ամբոխի գլուխն անցնելով, որ մի շատ հեշտ բան է, տիրում են ժողովրդին ու նրան գցում էն տեսակ զանազան կրակների մեջ ու կռիվների մեջ, որ նա չի էլ երազել։ Եվ, իհարկե, միշտ հարևանի հետ։ Կռիվը հարևանի հետ, բարեկամությունը՝  հեռուների։ Մինչդեռ սրան բոլորովին հակառակ ժողովրդական իմաստությունն ասում է.

-Մոտիկ հարևանը լավ է, քան հեռու բարեկամը։

Աղբյուր՝  Թումանյան, 1920 թվ․

Սկզբնաղբյուր՝  Թումանյանի ԵԼԺ, հատոր 7, էջ 509

Կարող եք ծանոթանալ նաև  «Թումանյան» կայքէջին

Լուսանկարը՝  ֆեյսբուքից

Posted in Աշխարհագրություն 8

Հարավ-արևմտյան Ասիա

  1. Ինչպիսին է Հարավ-արևմտյան Ասիայի աշխարհագրական դիրքը։
  1. Ի՞նչ գործոններով է պայմանավորված Հարավարևմտյան Ասիայի ՏԱԴ-ի և ՔԱԴ-ի առանձնահատկությունները , ՀՀ համար դրանք ի՞նչ նշանակություն ունի։

Իմ կարծիքով ՏԱԴ-Ի և ՔԱԴ-ի մեջ ներառվող երկրները ունեն շատ մեծ առավելություններ: Խոսքերիս ապացույցն է ծովային նավահանգիստները, որոնցով զարգանում են հարավ-արևմտյան Ասիայի երկրները, բացառությամբ Հայաստանի, Ուզբեկիստանի, Պակիստանի  և Աֆղանիստանի, որովհետև նրանք չունեն ելք դեպի ծովեր:

  1. Ուրվագծային քարտեզի վրա առանձնացնել Հարավարրևմտյան Ասիա տարածաշրջանի մեջ մտնող պետություններըև դրանց ափերը ողողող ջրային ավազանները։
  1. Որոնք են հարավ-արևմտյան Ասիայի տնտեսական զարգացման խոչընդոտներն ու խթանիչները

Իմ կարծիքով գլխավոր խոչընդոտներն ու խթանիչներն են համարվում անապատները և լեռնային տարածքները, որոնք չեն նպաստում տրանսպորտի և տնտեսության զարգացմանը:

  1. Ինչ ներդրում ունի Հարավ-արևմտյան Ասիան քաղաքաքկրթության մեջ, որն է հայերի ունեցած ավանդը։

Հարավ-արևմտյան Ասիայի գրեթե բոլոր երկրները կրոնական առումով մուսուլման են, և ես կարծում եմ, որ հայերի ավանդը այդտեղ Քրիստոնեության տարածումն է:

  1. Ինչով է պայմանավորված հարավ-արևմտյան Ասիայի մի շարք երկրներում տղամարդկանց մեծ թիվը

Ամբողջ հարավ-արևմտյան Ասիայում ապրում է 344մլն մարդ, որտեղ ըստ սեռատարիքային կազմի ավելի շատ գերակշռում են տղամարդիկ և կարծում եմ, որ հենց դրանով է պայմանավորված տղամարդկանց մեծաքանակ լինելը:

  1. Ինչ դեր ունի հարավ-արևմտյան Ասիան ամողջ աշխարհում։

Ի տարբերություն Եվրոպայի, Ասիան ավելի թույլ է տնտեսությամբ ,սակայն այստեղ էլ կան մեծաքանակ վառելիքային պաշարներ, քարերի արտահանումներ, լուրջ տնտեսական կապեր աշխարհի հետ և այլն: