1․ Նախադասությունների կողքը գրի՛րտեսակները։
Ենթակա
Ստորոգյալ
Նրանք էլ քեզ նման մարդիկ էին։ Այդպես՝ քեզ նման երազներ էին երազում, մեծ-մեծ հույսեր էին փայփայում… Գալիս էին ոգևորված իրանց հույսերով ու ցնորքներով և մեկ-մեկ կորցնում ճանապարհին։ Ոմանք շուտ էին վհատում ու բեկվում, ոմանք ավելի հանդուգն ու համառ գալիս էին, մինչև մի տեղ ընկնում էին ուժասպառ ու… Օ՜, շատ եմ ծիծաղել նրանց վրա։
Ինչքա՜ն ծիծաղեցին էն գիշեր․․․
Ամենքը գաղթականներ էին։ Նոր էին Թիֆլիս հասել։ Զանոն էլ նրանց հետ էր։ Իր հոր փեշիցը բռնած նա անց էր կացել ձյունոտ սարերով, ամայի, ցուրտ դաշտերով, երկա՜ր-երկա՜ր ճանապարհ։
Նա չէր հասկանում, թե ինչու պատահեց էն ամենը, ինչ որ ինքը տեսավ․ էն հրացանների ճայթյունը, էն աղաղակը, էն ծուխն ու կրակը, էն փախուստը, որ փախչում էին ամենքը, ամենքը․․․ Եվ չէր հասկանում, թե ինչպես եղավ, որ իր մայրիկը կորավ էն ժամանակ։
2. Նախադասություններն ընդարձակի՛ր:
Փորձենք: Փորձենք հաղթահարել էս քարքարոտ լեռները։
Աղջիկները կպատմեն: Աղջիկները կպատմեն իրենց մտածմոինքը։
Մեծերը կլսեն: Մեծերը կլսեն փոքրերի երգերը։
Կընտրեք: Ինչպես կընտրեք Ձեր նախընտրած հագուստ։
Ճամփորդը վերադարձավ: Ճամփորդը վերադարձավ երկարաժամկետ ճամբորդությունից, և հասկացավ որ պետք է լողանա։
3. Նախադասությունը գրի՛ր առանց այն բառերի կամ բառակապակցությունների, որոնք պատասխանում են փակագծում տրված հարցին:
Մի հարուստ մարդ իր փոքրիկ խանութում արդար մեղր էր ծախում: (ինչպիսի՞, ո՞ր)
Փաեթում բամբուկե փորագրված գավազան էր, փոքրիկ, ասեղնագործ թասակ և սև ու դեղին թիկնոց, որի լայն օձիքի վրա ապշեցուցիչ գեղեցիկ նախշեր էին գործված: (ինչպիսի՞, ո՞ր)
Մեզնից ոչ հեռու կանգնած մատղաշ ծառը կորացել էր, իսկ նրա կատարից հաստ օղակով կախված լիանայի վրա մի թռչուն էր թառել: (որտե՞ղ)
Բեռնատարները նշանակված ժամից մեկուկես ժամ շուտ եկան: (ե՞րբ)
Մի րոպե լիանայի վրա նստած մնալուց հետո թռչունը ցած թռավ ու առաջ շարժվեց տարօրինակ, մեծ ցատկերով, անհետացավ քարերի մեջ: (ե՞րբ, որտե՞ղ)
Այդ ընթացքում ծառի գագաթը բարձրացած որսորդը երկար պարաններով երկու մեծ պարկ իջեցրեց, որոնց մեջ չղջիկներն էին: (ե՞րբ. որտե՞ղ)
Առավոտ ծեգին հավաքեցինք մեր հանդերձանքը և ճամփա ընկանք: (ե՞րբ, ի՞նչը)
4. Նախադասության րնդգծված բառերը հանի՛ր: Ի՞նչ է փոխվում (նախադասության արտահայտած միտք, ինչ-որ տեղեկություն, բառերի դասավորություն, այլ բառեր և այլն): Ի՞նչ կանվանես ընդգծված բառերը:
Նախադասությունների ընդգծված բառերը հանդիսանում են կոչականներ:
Նախադասությունները մնում են առանց կոչականների:
Դավի՛թ, շախմատի առաջին գիրքը տասնհինգերորդ դարում է գրվել՝ Իսպանիայի թագաժառանգի համար:
Այդ օրվանից մինչև այսօր, երեխանե՛ր, շախմատի բազմաթիվ գրքեր են հրատարակվել (ավելի քան հիսուն հազար անուն):
Դու ամեն ինչ գիտե՞ս ֆուտբոլի մասին, ֆուտբոլի՛ստ:
Ֆուտբոլիստների շապիկների վրա, Վահե՛, 1937 թվականին են առաջին անգամ համարներ գրել:
Ֆուտբոլիստներին պե՞տք են այդ համարները, Սամվե՛լ:
Համարները, փոքրի՛կ, գրում են, որ հանդիսատեսներն ավելի լավ կողմնորոշվեն:
5. Նախադասության ընդգծված բառերն ի՞նչ են ցույց տալիս: Նախադասությունների կետադրությանն ուշադրություն դարձրո՛ւ և փորձի՛ր բացատրել:
Եղիշե՛, այդ նամակն ինձ կտա՞ս կարդալու:
Հասմի՛կ, այս երկտողից.բացի ուրիշ բան չի՞ գրել:
Պետք է արտասանե՞ս, Նվա՛րդ:
Ո՞ւմ ես փնտրում այդպես, Արսե՛ն:
Գնանք, Խորե՛ն, քեզ ծանոթացնեմ Չարենցի հետ:
Բանաստեղծությունդ, սիրելի՛ս, անհաջող է ստացվել:
Նախադասությունների ընդգծված բառերը հանդիսանում են կոչականներ:
6. Ընդգծված բառերը կոչականներ են: Այդ անունը բացատրի՛ր:
Նախադասության մեջ կոչականը ցույց է տալիս, թե ում կամ ինչին է ուղղված խոսքը։ Կոչականը կարող է լինել բառ կամ անվանական բառակապակցություն։ Կոչական գերադաս անդամը ուղղական հոլովով գոյական է կամ գոյականաբար գործածված բառ։
7. Կետերի փոխարեն կոչականներ գրի՛ր:
Նասա՛, դինոզավրերն ինչո՞ւ են ոչնչացել:
Եղբա՛յր , դու քայլող մեքենա տեսե՞լ ես:
Նա իսկապե՞ս իր բնակարանը գազանանոցի է վերածել, մայրի՛կ:
Մարդն ինչքա՞ն ժամանակ կարող է դիմանալ առանց խմելու, բժի՛ծկ:
Գիտե՞ս, Սարգի՛ս, ռոբոտներին էլ է օդ պետք:
Ի՜նչ ասես չես մտածի, Սանասա՛ր հիմա էլ որոշել ես նոր տեսակի ծաղի՞կ աճեցնել:
8. Ա և Բ խմբերի նախադասություններում ընդգծված կոչականները համեմատի՛ր և տարբերությունների մասին գրի՛ր:
Ա. Եղբա՛յր, էսպես էլ բա՞ն կլինի:
Բ. Ա՛յ եղբայր, էսպես էլ բա՞ն կլինի:
Ա. Եվ դու խուսափո՞ւմ ես հարցի պատասխանը փնտրելուց, փիլիսոփա՛:
Բ. Եվ դու խուսափո՞ւմ ես հարցի պատասխանը փնտրելուց, իմսատո՛ւն փիլիսոփա:
Ա. Լավ կլիներ, չէ՞, որ փչովի մեքենա ունենայինք, գյուտարա՛ր, ավտոտնակ էլ պետք չէր լինի:
Բ. Լավ կլիներ, չէ՞, որ փչովի մեքենա ունենայինք, պարո՛ն գյուտարար, ավտոտնակ էլ պետք չէր լինի:
Այստեղ բոլոր նախադասությունները հարցական նախադասություններ են և բոլոր բառերը ենթակա բառեր են։
Day: 10.03.2024
Կանանց Միջազգային Օր
Կանանց միջազգային օրն այսօր տարբեր երկրներում նշվում է տարբեր կերպ․ որոշ երկրներում այն հանրային տոն է, այլ վայրերում՝ ամբողջությամբ անտեսվում է, որոշ վայրերում այս օրը բողոքների և պայքարի, որոշ վայրերում՝ կանացիության փառաբանման օր է։