Posted in Պատմություն 8

Պատմություն 8

Երիտ-թուրքեր— Թուրքական բուրժուազիայի ազգայնական շարժման ներկայացուցիչներ։1889թ ստեծվել են <<Միություն և առաջադիմություն>> կուսակցությունը։Իրենց շուրջ համախմբել են հայկական,արաբական,հրեական,հունական ընդդիմադիր ուժերը և 1908թ կատարել պետական հեղաշրջում։Հռչակել են ժողովրդավարական ազատություններ,սակայն շուտով հրաժարվել դրանցից՝ ներկայանալով իբրև ազգայնամոլներ։Երազում էին ստեղծել պանթուրքական (համաթուրքական) տերություն՝Բոսֆորից մինչև Միջին Ասիա։Այդ ճանապարհին կանգնած բոլոր ազգերը ենթակա էին ոչնչացման,առաջին հերթին՝ հայությունը։Առաջին աշխարհամարտի տարիներին երիտթուրքական կառավարությունն իրագործեց Հայոց մեծ եղեռնը։

Երկմիասնական տերություն—Տերություն,որտեղ ապրող բազմաթիվ ազգերից տիրապետող են երկուսը։Նրանց միջև կնքվում է դաշինք՝իշխանություն հստակ բաժանումով։Ասվածի լավագույն օրինակը 1867թ ձևավորված Ավստո-Հունգարիան էր։

Թանզիմաթ—Ծագում է արաբերեն <<բարենորոգում>> բառից։Օսմանյան կայսրության այս բարենորոգումներին ընդգրկում էին 1839-1870-ական թթ․։Դրանք ձեռնարկեցին եվրոպական կրթության ստացած և լուսավորական գաղափարներով տոգորված որոշ պետական գործիչներ։Նպատակն էր տերության բոլոր ազգերին տալ իրավահավասարություն,անձի,գույքի անձեռնամխելիություն,խղձի(կրոն) ազատություն,հավասար հարկեր։Այդ ճանապարհով բարենորոգիչները հույս ունեին կանգնեցնելու տերության անկումը։Սակայն պահպանողականների ճնշման ներքո այս փորձերը ձախողվեցին։

Թորի—Քաղաքական կուսակցություն Անգլիայում,որն առաջացել է XVII դ․ վերջին։XIX դ․ երկրորդ կեսին ստացավ <<Պահպանողական>> անունը։

Ժողովրդավարություն (դեմոկրատիա)—Ծագում է հունարեն<<ժողովուրդ>> և <<իշխանություն>> բառերից։Կառավարման մի համակարգ,որտեղ գերագույն իշխանությունը պատկանում է ժողովրդին։Ժողովրդավաության հիմքը իրավահավասար քաղաքացիներն են։Օգտվում են համընդհանուր ընտրական իրավունքից,ունեն անձի և սեփականության անձեռնամխելիություն,խոսքի,խղձի (կրոնի) ազատություն։Այս ամենն ամրագրված է երկրի հիմնական օրենքով՝սահմանադրությամբ։Ժողովուրդն իր իշխանությունն իրագործում է ընտովի խորհրդարանի և կառավարության միջոցով։

Իշխանության տարանջատման սկզբունք—Մշակել է անգլիացի լուսավորման Ջ․Լոկը զարգացրել է ֆրանսիացի Մոնտեքսյոն։Համաձայն դրա՝արդյունավետ գործառելու համար պետական իշխանությունը պետք է տարանջատվի երեք ճյուղի։Օրենսդրական,որը պետք է ներկայացնի ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանը։Այն պետք է օրենքներ մշակի՝պարտադիր բոլոր քաղաքացիների համար։Գործադիր,որը կոչված է ի կատարածելու օրենքները և կառավարելու երկիրը։Այս նպատակով ստեղծվում է կառավարություն։Դատական,որը կոչված է հետևելու օրենքների ճշգրիտ կատարմանը և օրինականության պահպանմանը։

Լուսավորական շարժում—Գաղափարական,կրթական և քաղաքական շարժում,որ ծավալվեց Եվրոպայում XVII-XVIII դդ․։Նպատակն էր հաղթահարել միջնադարյան ավանդական պատկերացումները մի նոր համակարգ՝կառուցված բանական արժեքների վրա։Շարժումն սկսվել է Անգլիայում,բայց իր գագաթնակետին է հասել շնորհիվ ֆրանսիական լուսավորականների։Նրա գաղափարները կենսական են առ այսօր։

Լուսավորյալ միապետ— Միապետների այս տեսակը պատմական ասպարեզ է իջել XVII-XVIII դդ՝Ֆրանսիայում,Ռուսաստանում,Պրուսիայում,Ավստրիայում։Լուսավորական գաղափարների ոգով կատարել են բազմաթիվ բարենորոգումներ։Ձգտում էին հին ավատատիրական կարգերը հաշտեցնելու արդյունաբերական զարգացման հետ,որն անհնար էր, և XVIII դ․վերջերին լուսավորյալ միապետները հեռացան պատմական ասպարեզից։

Խաղաղության կողմակիցների միջազգային շարժում—Այլ խոսքով՝պացիֆիստական շարժում։Բառը ծագում է լատիներեն <<խաղաղություն>> բառից։Նրա մասնակիցները համոզված են,որ խաղաղությունն այլընտրանք չունի,բոլոր հակամարտությունները կարելի է լուծել խաղաղ բանակցությունների ճանապարհով։

Խղճի ազատություն—Մարդու իրավունքը դավանելու ցանկացած կրոն կամ չդավանելու որևէ մեկը։

Կայսերապաշտություն (իմպերալիզ)—Գաղափախոսություն և քաղաքականություն,հատկանշական է արդյունաբերական հասարակություններին։Հումքի, էժան աշխատուժի համար զարգացած երկրներն սկսում են ծավալվել և նոր տարածքներ գրավել կամ ազդեցություն գոտիներ ձեռք բերել ինչպես Եվրոպայում,այնպես էլ աշխարհի բոլոր ծագերում՝Ասիա,Աֆրիկա,Ամերիկա։Գործընթացն ավելի է ծավալվեց XIX դ․ երկրորդ կեսին։Այս նպատակով օգտագործվում էին ամենատարբեր միջոցներ՝ռազմական ուժ,դիվանագիտություն,տնտեսական ճնշում և այլն։

Կանցլեր—Գերմաներեն <<դիվանապետ>>,<<քարտուղար>> բառերից։Նախապես համարվում էր գերմանական <<մասնավորապես՝ Պրուսիայի>> արքաների գրասենյակի ղեկավար։Նա կազմում էր արքայական հրամանները և հետևում դրանց կատարմանը։Հետագայում սկսեց կատարել վարչապետի գործառույթները՝ղեկավարում էր գործադիր իշխանության բոլոր օղակները։Կանցլերի դերն առավել կարևորվեց միացյալ Գերմանիայում։Օ․Բիսմարկը հայտնի է որպես Գերմանիայի ամենաականավոր կանցլերներից մեկը։

Կապիտալ—Ունեցվածքը,որը ներդնելով արտադրության մեջ՝ձեռներեցը նոր շահույթ է ստանում։Ժամանակի ընթացքում կապիտալը դառնում է սեփականության հիմնական ձևը և կազմում կապիտալիստական հասարակության հիմքը։

Կոմունիզմ (համանավարություն)— Ուտոպիական տեսություն,որը ծագում է լատիներեն <<ընդհանուր>> բառից։Համաձայն դրա գաղափարախոսների (Կ․Մարքս,Ֆ․էնգելս,Վ․Լենին)՝ հեղափոխության միջոցով ստեղծված բանվորների պետությունը պետք է վերացնի մասնավոր սեփականությունը և ստեղծի համապետական սեփականություն։Ամեն ոչ,անկախ իր աշխատանքից,պետք է օգտվի բոլոր բարիքներից։Կոմունիզմի զարգացած շրջափուլում պետությունը,կատարելով իր դերը,պետք է վերանա։

Կուսակցություն— Համախոհ մարդկանց քաղաքական կազմակերպություն,որի խնդիրը հասարակության բարենորոգումն է՝ըստ իր որդեգրած գաղափարների և գործողության ծրագրերի։Այդ նպատակով կուսակցությունները ձգտում են հասնելու իշխանության՝իրենց ծրագրերը իրականացնելու համար։

Posted in Կենսաբանություն 8

Կենսաբանություն ամփոփում

1.Նկարագրել շնչառական համակարգի կառուցվածքը, նշել օդատար ուղիները և գազափոխանակության օրգանները։Շնչառական կառուցվացքի մեջ մտնում է քթի խոռոչը,քթըմպան,կոկորդը,շնչափողը,բրոնխները,թոքերը:

2.Նկարագել սիրտ_անոթային համակարգը, սրտի կառուցվածքը, մեծ և փոքր շրջանառությունը։Նախասրտերի պատերն ավելի բարակ են, քան փորոքներինը, որը պայմանավորված է աշխատանքի ժամանակ նրանց գործադրած ոչ մեծ ուժով

3.Նկարագել մարսողական համակարգը ` նշել, որ բաժնում ինչ նյութեր են ճեղքվում:Կերակրափող,լյարդ,ստամոքս,ենթաստամոքսային գեղձ,հաստ աղիք,բարակ աղիք,տասներկումատյա աղիք,լեղապարկ,Օրգանական նյութերի քայքայման գործընթացը կատարվում է մարսողական հյութերի (թուք, ստամոքսահյութ, աղիքահյութ, լեղի, ենթաստամոքսային հյութ) ազդեցության շնորհիվ: Դրանք պարունակում են սպիտակուցային ծագում ունեցող ֆերմենտներ, որոնք արագացնում են քիմիական ռեակցիաները: Ֆերմենտների ազդեցությունը խիստ յուրովի է:

Posted in Հայոց լեզու 8

Նախապտրաստական աշխատանք դեպի արատես

Արատեսի վանական համալիրը բաղկացած է իրար կից գտնվող 4 մեծ և 5 փոքր շինություններից՝ բոլորն էլ կանգնած մի ուղղության վրա՝ հյուսիսից հարավ։ Ինը շինություններից երեքը եկեղեցիներ են՝ Սբ․ Սիոն, Սբ․ Կարապետ և Սբ․ Աստվածածին։ Սակայն արձանագրություններից այնքան էլ պարզ չէ, թե որ անունը որ եկեղեցուն է պատկանում։

Հայտնի է, որ վանական համալիրը վերջին անգամ վերանորոգվել է 13-րդ դարում՝ 1270թ․։ Այդ մասին կա պահպանված նվիրատվական արձանագրություն, որի վկայմամբ վանքի առաջնորդ «նվաստ աբեղա» Հայրապետի հովանավորությամբ է կատարվել վերանորոգումը։

Զորաց եկեղեցի

Եկեղեցին գտնվում է Եղեգիսգյուղի արևելյան եզրին։ Այն կառուցվել է 14-րդ դարում (1303 թվականին) Սյունյացիշխան Տարսայիճ Օրբելյանի(որն Արենիում ապարանքուներ) թոռան՝ Ստեփանոս Տարսայիճ եպիսկոպոսիկողմից։ Այդ ժամանակ Հայաստանը հեծում էր մոնղոլների լծի տակ (մոտավորապես 1242—1344թվականներ) և նրանց պահանջով հայոց իշխաններըպետք է մարտնչեին մամլուքների և դավադիր թուրքական ցեղերի դեմ, որոնք մրցակցում էին թագավորության հարուստ հողերի համար։ Ուսումնասիրողները կարծում են, որ այն զինվորականեկեղեցի է եղել։ Եկեղեցին այսօր գտնվում է կանգուն վիճակում։

Եղեգիս կիրճ

Եղեգիսի կիրճ գտնվում է Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի տարածաշրջանում։ Եղեգնաձոր քաղաքից գտնվում է մոտ 18 կմ հեռավարության վրա, Երևանից՝ 135 կմ։ Այն փռված է Եղեգիս գետի ձախ ափի սարալանջին, ծովի մակարդակից բարձրությունը կազմում է 1640 մ։ Կիրճը հատկապես գեղեցիկ երևում է Սմբատաբերդից։ Եղեգիս գյուղի մոտ կա հրեական գերեզմանատուն։ Միջնադարյան Եղեգիսը Հայաստանի ամենահարուստ համայնքներից է եղել։ 13-14 դարերում այն եղել է Օրբելյան իշխանական տոհմի նստավայրը։

Արփա գետ

Արփա գետը սկիզբ է առնում Զանգեզուրի և Վարդենիսի հորդաբուխ աղբյուրներից և թափվում է Արաքս գետը՝ Նախիջևանի և Թուրքիայի սահմանի վրա: Երկարությունը 126կմ է (Հայաստանում՝ 90կմ), ավազանը՝ 2630ք/կմ:

Արփա գետը սկսվում է 3200մ բարձրությունից: Վերին հոսանքում լեռնային է, հոսում է կիրճերով: Ստորին հոսանքում Արփան բաժանվում է բազմաթիվ մեծ ու փոքր առվակների և ամռան ամիսներին ամբողջովին օգտագործվում է դաշտերն ու այգիները ոռոգելու համար: Արաքսի մեջ է թփվում Նախիջևանի տարածքում։

Posted in Պատմություն 8

Ամփոփում տալ բառերի բացատրությունը

Տալ բառերի բացատրությունը

ապսոլյուտիզմ(միահեծանություն)

ազատական(լիբեռալ)

ազգայնականություն(նացիոնալիզմ)

ահաբեկթյություն(տեռորիզմ)

ԱՄՆ-ի անկախության հրչակագիր

անձի անձեռնմխելիություն

Աշխարի ահասարաջափ

աշխարհի արհեստանոց

առաջին կայսրություն

Առաջին կայսրություն

Արդյունաբերական հասարակության երկրորդ շրջանում

Posted in Հայոց լեզու 8

Գործնական քերականություն

1.Ընդգծված դարձվածքները փոխարինի՛ր տեքստի ոճին հարմար հոմանիշ բառերով:

Մեր նախնիները երևի շատ դառը փորձերից հասկացել էին , որ ձուկ ուտելիս չի կարելի երկաթե դանակ գործածել: Այդ կանոնը անտեսում էին մարդիկ անկողին էին ընկնում ու նույնիսկ հոգին փչում: Հիմա արդեն հասկացել ենք, թե ինչից էր դա. երկաթը հեշտ քայքայվող սպիտակուցների հետ (ձկան մսի մեջ շատ կա) ռեակցիայի մեջ է մտնում, որի հետևանքով ստեղծվում է թունավոր նյութ:

Այսօր արդեն կենցաղում երկաթե դանակ չի օգտագործվում. Հնուց ստեղծվել է չժանգոտվող պողպատը, որը կարելի է առանց վաղի օգտազործել: Բայց գյուտն ուշացել էր. սովորություն էր դարձել: Հիմա ընդհանուր կարծիքն այն է, որ ձուկը դանակով ուտել չի կարելի:

2.Կետերը փոխարինի՛ր փակագծում տրված բաղադրիչներից կազմված համապատասխան բաղադրյալ բառերով:

Մեր հանրապետություն թռչնաշխարհ տարատեաություն պայմանավորված է նրանով, որ այստեղ գալիս են իրանական միջերկրական ծովի և կովկասյան թռչուններ: Դրանցից Համընդահնուր ճանաչում ունեն մարդու հարևանություն ապրողները և նրանք, որոնց կենսակերպ առնչվում է մարդու տնտեսական գործունեության հետ:

3.Տրված բառերի գործիական հոլովի ձևերով կազմի՛ր նախադասություններ:
Հորով- Հորով գնացի տուն։

ծաղիկներով- Սրահը զարդարեցինք ծաղիկներով։

բոլորով- Բոլորով աշխատեցինք մի մարդու նման։

ոչ մեկով, Հազար դրամ ունեյի ոչ մեկով չկիսվեցի։

հասնելով, Տուն հասնելով զանկեցի մայրիկիս։

հեռանալով-հեռանալոով երկրից հասկացա արժեքը։

4.Տրված գոյականները չորս խմբի բաժանի՛ր ըստ կազմության:

Մայրցամաք, գոյություն, գետին, ողբերգություն, գազան, նախաճաշ, ցնցում, արտասահման, ճամփա, ուժ, զոհ, նավ, նավահանգիստ, նավակ, հայրենիք, վերադարձ, մայրաքաղաք, օտարամոլություն:

Մայրցամաք-բարդ

Գոյություն-պարզ ածանցավոր

Գետին-պարզ

Ողբերգություն-բարդ ածանցավոր

Գազան-պարզ

նախաճաշ-բարդ

ցնցում-պարզ ածանցավոր

Արտասահման-պարզ ածանցավոր

ճամփա-պարզ

ուժ-պարզ

զոհ-պարզ

նավ-պարզ

նավահանգիստ-բարդ

նավակ-պարզ ածանցավոր

հայրենիք-պարզ ածանցավոր

վերադարձ-բարդ

մայրաքաղաք-բարդ

օտարամոլություն-բարդ ածանցավոր

5.Տրված գոյականներից նորերը կազմի՛ր` ուհի, ստան, ոց, ություն ածանցներով:

Հայ- հայուհի

դպիր- դպրոց

այգի- այգեստան

հնոց- հնություն

բույր- բուրաստան

ծառ- ծառաստան

բժիշկ,-բժիշկություն

պարսիկ- պարսկաստան

6․ Ընդգծի՛ր ենթակաները, ստորոգյալները, որոշիչները։ Տեքստը փոխադրի՛ր իբրև զրույց:

Ո՞վ է հայտնագործել պաղպաղակը

Հայտնի է, որ Սիցիլիան նվաճած արաբները տասնմեկերորդ դարում մի հետաքրքիր ուտելիք էին պատրաստում. թռչունի ձվի պարունակությունը դատարկում էին, դատարկ կճեպի մեջ համեմված ջուր լցնում և մի գիշեր թողնում ձյան մեջ: Հին հռոմեացիները նույնպես ունեցել են իրենց սառն աղանդերը, հանում էին դեղձի միջուկը և փոխարենը` մեջը սառույցի կտորներ լցնում: Առաջնությունը սակայն հին չինացիներին է պատկանում: Նրանք հռոմեացիներից դեռ շատ առաջ, որպես սառն անուշեղեն, գործածել են ձյունը` լիմոնի, նարնջի կտորների ու նռան հատիկների հետ խառնած: Եվ ճիշտ են արել, դա շատ համով է: