Posted in Հայոց լեզու 8

Գործնական քերականություն

1.Ընդգծված դարձվածքները փոխարինի՛ր տեքստի ոճին հարմար հոմանիշ բառերով:

Մեր նախնիները երևի շատ դառը փորձերից հասկացել էին , որ ձուկ ուտելիս չի կարելի երկաթե դանակ գործածել: Այդ կանոնը անտեսում էին մարդիկ անկողին էին ընկնում ու նույնիսկ հոգին փչում: Հիմա արդեն հասկացել ենք, թե ինչից էր դա. երկաթը հեշտ քայքայվող սպիտակուցների հետ (ձկան մսի մեջ շատ կա) ռեակցիայի մեջ է մտնում, որի հետևանքով ստեղծվում է թունավոր նյութ:

Այսօր արդեն կենցաղում երկաթե դանակ չի օգտագործվում. Հնուց ստեղծվել է չժանգոտվող պողպատը, որը կարելի է առանց վաղի օգտազործել: Բայց գյուտն ուշացել էր. սովորություն էր դարձել: Հիմա ընդհանուր կարծիքն այն է, որ ձուկը դանակով ուտել չի կարելի:

2.Կետերը փոխարինի՛ր փակագծում տրված բաղադրիչներից կազմված համապատասխան բաղադրյալ բառերով:

Մեր հանրապետություն թռչնաշխարհ տարատեաություն պայմանավորված է նրանով, որ այստեղ գալիս են իրանական միջերկրական ծովի և կովկասյան թռչուններ: Դրանցից Համընդահնուր ճանաչում ունեն մարդու հարևանություն ապրողները և նրանք, որոնց կենսակերպ առնչվում է մարդու տնտեսական գործունեության հետ:

3.Տրված բառերի գործիական հոլովի ձևերով կազմի՛ր նախադասություններ:
Հորով- Հորով գնացի տուն։

ծաղիկներով- Սրահը զարդարեցինք ծաղիկներով։

բոլորով- Բոլորով աշխատեցինք մի մարդու նման։

ոչ մեկով, Հազար դրամ ունեյի ոչ մեկով չկիսվեցի։

հասնելով, Տուն հասնելով զանկեցի մայրիկիս։

հեռանալով-հեռանալոով երկրից հասկացա արժեքը։

4.Տրված գոյականները չորս խմբի բաժանի՛ր ըստ կազմության:

Մայրցամաք, գոյություն, գետին, ողբերգություն, գազան, նախաճաշ, ցնցում, արտասահման, ճամփա, ուժ, զոհ, նավ, նավահանգիստ, նավակ, հայրենիք, վերադարձ, մայրաքաղաք, օտարամոլություն:

Մայրցամաք-բարդ

Գոյություն-պարզ ածանցավոր

Գետին-պարզ

Ողբերգություն-բարդ ածանցավոր

Գազան-պարզ

նախաճաշ-բարդ

ցնցում-պարզ ածանցավոր

Արտասահման-պարզ ածանցավոր

ճամփա-պարզ

ուժ-պարզ

զոհ-պարզ

նավ-պարզ

նավահանգիստ-բարդ

նավակ-պարզ ածանցավոր

հայրենիք-պարզ ածանցավոր

վերադարձ-բարդ

մայրաքաղաք-բարդ

օտարամոլություն-բարդ ածանցավոր

5.Տրված գոյականներից նորերը կազմի՛ր` ուհի, ստան, ոց, ություն ածանցներով:

Հայ- հայուհի

դպիր- դպրոց

այգի- այգեստան

հնոց- հնություն

բույր- բուրաստան

ծառ- ծառաստան

բժիշկ,-բժիշկություն

պարսիկ- պարսկաստան

6․ Ընդգծի՛ր ենթակաները, ստորոգյալները, որոշիչները։ Տեքստը փոխադրի՛ր իբրև զրույց:

Ո՞վ է հայտնագործել պաղպաղակը

Հայտնի է, որ Սիցիլիան նվաճած արաբները տասնմեկերորդ դարում մի հետաքրքիր ուտելիք էին պատրաստում. թռչունի ձվի պարունակությունը դատարկում էին, դատարկ կճեպի մեջ համեմված ջուր լցնում և մի գիշեր թողնում ձյան մեջ: Հին հռոմեացիները նույնպես ունեցել են իրենց սառն աղանդերը, հանում էին դեղձի միջուկը և փոխարենը` մեջը սառույցի կտորներ լցնում: Առաջնությունը սակայն հին չինացիներին է պատկանում: Նրանք հռոմեացիներից դեռ շատ առաջ, որպես սառն անուշեղեն, գործածել են ձյունը` լիմոնի, նարնջի կտորների ու նռան հատիկների հետ խառնած: Եվ ճիշտ են արել, դա շատ համով է:

Posted in Աշխարհագրություն 8

Իրան

1._ Նկարագրեք Իրանի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները։


Իրանի աշխարհագրական դիրքն ամենից առաջ որոշվում է իր ընդարձակ տարածքով, որը ձգվում է Կասպից ծովից մինչև Պարսից և Օմանի ծոցերը և Թուրքիայի ու Իրաքի սահմաններից մինչև Աֆղանստան ու Պակիստան։ Այն գտնվում է ԱՊՀ անդամ-երկրներից դեպի Հնդկական օվկիանոս և Հարավային Ասիայից դեպի Միջին Արևելքի երկրներ ձգվող ցամաքային և օդային ճանապարհների խաչմերուկում։Առանձնահատուկ տնտեսաաշխարհագրական և քաղաքաաշխարհագրական օբյեկտ է Պարսից ծոցը, որի ափամերձ գոտում է գտնվում նավթի համաշխարհային պաշարների 67%-ը։ Քաղաքաաշխարհարական դիրքի առանձնահատկությունը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային սահմանակից և արաբական աշխարհին մոտ լինելն է։

2._ Քարտեզի վրա նշել Իրանի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:

3._ Ի՞նչ դեր ունի Իրանը հվ-արմ Ասիայում:

Իրանի առանձնահատուկ տնտեսաաշխարհագրական և քաղաքաաշխարհագրական օբյեկտն է Պարսից ծոցը, որի ափամերձ գոտում գտնվում է նավթի համաշխարհային պաշարների 67%-ը։ Իրանի ընդերքը հարուտ է օգտակար հանածոներով՝ նավթով, բնական գազով, մետաղային պաշարներով, շինանյութերով։ Հսկայական են հանքային աղերի պաշարները։

4._ Որո՞նք են Իրանի զարգացման նախադրյալները:

Իրանի զարգացման նախադրայլներն են արդյունաբերությունը և տնտեսությունը։

5._ Ձեր կարծիքով՝ ի՞նչ ուղղություններով կարող են զարգանալ հայ-իրանական հարաբերությունները։

Իմ կարծիքով հայ-իրանական հարաբերությունները կզարգանան արդյունաբերության և գյուղատնտեսության ուղղությամբ, որովհետև Իրանի արդյունաբերությունը և գյուղատնտեսությունը շատ զարգացած է։