Posted in Գրականություն 9

Ես ու համակարգիչը

համակարգիչս իմ անբաժանելի ընկերն է։

Աշխարհը առաջ է գնում, միաժամանակ մարդ ն է զարգանում։

Համագարգիչի միջոցով գրքեր ենք կարդում, աշխարհի լուրերն
Համակարգիչը ոչ միայն գործիք է ինձ համար, այլև` ստեղծագործական գործընթացի կարևոր մասնակից, որը թույլ է տալիս նոր գաղափարներ և նախագծեր իրականացնելու հնարավորություն:

Նայի՛ր տեսանյութը:

1.-Ի՞նչ ես կարծում, դու նմա՞ն ես տեսանյութի հերոսներին:

2.-Արդյո՞ք ճիշտ ես համարում, որ կարելի է անընդմեջ ու անընդհատ նայել համակարգչին կամ հեռախոսին: Ոչ ճիշտ չե համարում։

3.-Անձամբ դու, քո կարծիքով, կախվածություն ունե՞ս համակարգչից, թե ոչ: Ոչ։

4.-Փորձի՛ր գրավոր բացատրել տեսանյութի վերնագիրը: Քո կարծիքով, ինչո՞ւ է տեսանյութը վերնագրված «Եթե չլիներ համացանցը»:

Posted in կենսաբանություն 9

Կենսաբանությունը 9

1. Ո՞րն է օրգանիզմի ամենափոքր միավորը:
Օրգանիզմի ամենափոքր միավորը բջիջն է։ Բջիջը կենդանի օրգանիզմների կառուցվածքային և ֆունկցիոնալ հիմնական միավորն է, որտեղ իրականացվում են կյանքի բոլոր հիմնական գործընթացները՝ նյութափոխանակություն, էներգիայի արտադրություն, բազմացում և այլն։

2. Ի՞նչ օրգանական և անօրգանական նյութեր գիտեք, բերեք օրինակներ:
Օրգանական նյութեր:
Օրգանական նյութերը պարունակում են ածխածնի հիմքով կառուցվածքներ, որոնք հիմնականում հանդիպում են կենդանի օրգանիզմներում: Օրինակներ՝
Ածխաջրեր՝ գլյուկոզա, ֆրուկտոզա
Սպիտակուցներ՝ կոլագեն, հեմոգլոբին
Ճարպեր (լիպիդներ)՝ ֆոսֆոլիպիդներ, տրիգլիցերիդներ
Նուկլեինաթթուներ՝ ԴՆԹ (Դեզօքսիռիբոնուկլեինաթթու), ՌՆԹ (Ռիբոնուկլեինաթթու)
Անօրգանական նյութեր:
Անօրգանական նյութերը չեն պարունակում ածխածին կամ ածխածնի փոքր քանակ ունեն և մեծ մասամբ հանդիպում են ոչ կենդանի միջավայրում: Օրինակներ՝
Ջուր (H₂O)
Աղեր՝ նատրիումի քլորիդ (NaCl)
Հանքանյութեր՝ կալցիումի կարբոնատ (CaCO₃), երկաթի օքսիդ (Fe₂O₃)
Գազեր՝ թթվածին (O₂), ածխաթթու գազ (CO₂)
3. Բնութագրեք հիդրոֆիլ և հիդրոֆոբ նյութերը, բերեք օրինակներ:
Հիդրոֆիլ նյութեր:
Հիդրոֆիլ նյութերն այն նյութերն են, որոնք հեշտությամբ լուծվում են ջրում կամ հեշտությամբ շփվում են ջրային միջավայրի հետ։ Այս նյութերը սովորաբար ունեն բևեռային մոլեկուլներ, ինչը թույլ է տալիս նրանց փոխազդել ջրի մոլեկուլների հետ։ Օրինակներ՝
Աղեր՝ նատրիումի քլորիդ (NaCl)
Շաքարներ՝ գլյուկոզա, սախարոզա
Սպիտակուցներ՝ ալբումին
Հիդրոֆոբ նյութեր:
Հիդրոֆոբ նյութերն այն նյութերն են, որոնք չեն լուծվում ջրում կամ դժվարությամբ են փոխազդում ջրային միջավայրի հետ։ Դրանք սովորաբար ունեն անբևեռ մոլեկուլներ, և նրանց համար ջուրը “հավասարակշռության” տարր չէ։ Օրինակներ՝
Ճարպեր՝ յուղեր, տրիգլիցերիդներ
Ֆոսֆոլիպիդներ՝ բջջաթաղանթի բաղադրամասեր
Պարաֆիններ

Posted in հայոց լեզու 9

Գործնական քերականություն

Վարժություն 1։ Գտնե՛լ, թե որ բառերի կազմության ժամանակ է կատարվել է ձայնավորի հնչյունափոխություն։


Միջնապատ (ի սղվել է), միություն (ե-ի, կ սղվել է), գինեգործ (ի-ե), կիսալուսին (ե-ի), թիավարել, վիպասան (ե-ի), շինարարություն (ե-ի, ք սղվել է), հիվանդասենյակ, գիրանալ (ե-ի), գիտուն (ե-ի), վիրահատել (ե-ի, ք սղվել է), վիճահարույց (ե-ի), գիսավոր (ե-ի), հիանալի, լիություն, զինագործ (ե-ի, ք սղվել է), սիրավեպ (ե-ի), դիմաքանդակ (ե-ի, ք սղվել է), կինոթատրոն։

Վարժություն 2։ Գտնե՛լ, թե որ բառերի կազմության ժամանակ է կատարվել ի ձայնավորի հնչյունափոխություն։

Հնադարյան, տնական, ջրավազան, ընչաքաղց, ըղձական, ընկուզենի, ազնվական, գնորդ, վեհապանծ, մտաբերել, լեռնագործ, հիմնադիր, լրագրեր, աղավնյակ, վիրակապ, քմային, գարեհաց, ճգնել, թրթիռ, գունագեղ, միջանկյալ, նշաձև, գրակալ, թխամորթ, կրաման, նմանատիպ, սրտակից:

Վարժություն 3։ Գտնե՛լ, թե որ բառերի կազմության ժամանակ է կատարվել ու ձայնավորի հնչյունափոխություն։

Բրդոտ, կարմրախայտ, բվեճ, թմբեր, ըմպանակ, գնացուցակ, ջրամբար, նշանագրություն, տնական, գթալ, ժողովրդական, խճուղի, խմբակային, մրգահյութ, խնկարկել, տրտնջալ, ոսկեգույն, սրել, գրականություն, աշխարհագրական, լրաբեր, ցորենահատ, առվակ, մթնել, դյուրահալ, հնձել:

Վարժություն 4։ Գտնե՛լ, թե որ բառերի կազմության ժամանակ է կատարվել ը ձայնավորի հնչյունափոխություն։

Տնակ, մանկական, ծանրամարտ, մանրադրամ, մտադրություն, մեղրահաց, կիսակառույց, փոքրություն, լրատվական, քաղցրահամ, սանրել, ընձուղտ, եզրաշերտ, լիտրաչափ, գլխաշոր, ցուցափեղկ, վագրաձի, լուսավորություն, դստրիկ, կպրագույն, լայնություն, բարձրություն, ծաղկաման, մետրանոց, ծաղրանկար, սրամիտ, ժանրային։

Վարժություն 5։ Գտնե՛լ, թե որ բառերի կազմության ժամանակ է կատարվել երկհնչյունի

Posted in Աշխարհագրություն 9

«ՀՀ աշխարհագրական դիրքը» նախագիծ

1Բնութագրեք ՀՀ աշխարհագրական դիրքը դիտարկելով այն տնտեսական, քաղաքական և կլիմայական տեսանկյուններից:


ՀՀ աշխագրական դիրքը ըստ տնտեսական տեսանկյունից բավականին բարենպաստ է, քանի որ ունի թե՛ լեռնային, թե՛ հարթավայրային տարածքներ և դա նպաստում է գյուղատնտեսությանը:

2. Քաղաքական տեսանկյունով այն է, որ Հայաստանը՝ եվրոմիության և եվրասիայի մաս է, ՄԱԿ-ի անդամ է։

Աշխարհագրականով այն է, որ այդ երկու աշխարհամասերի խաչմերուկում է գտնվում՝ եվրոպայի և ասիայի։

3. Կլիման Հայաստանում միջին մակարդակի է, ձմռանը՝ ցուրտ, ամռանը՝ շոգ։ Կլիման մեր գյուղատնտեսության համար շատ կարևոր է։

Նշեք 5 երկիր, որոնց աշխարհագրական դիրքը նման է ՀՀ աշխարհագրական դիրքին:
Չեխիայի, Սերբիայի, Շվեյցարիայի, Ավստրիայի և Մոլդովայի։

Posted in Պատմություն 9

Հայոց պատմության

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ
(1918Թ. ՄԱՅԻՍԻ 28 – 1920Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2)

ՀԱՐՑԵՐ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

Որո՞նք են Անդրկովկասյան Դաշնային Հանրապետության կազմալուծման պատճառները։ Երբ հայ ժողովուրդը թուրքական զավթիչների դեմ կյանքի ու մահվան կռիվներ էր մղում 1918թ. մայիսյան հերոսամարտերում, սուր հակասություններ էին առաջացել երկրամասի երեք հիմնական ազգություններից կազմված Անդրկովկասյան Դաշնային Հանրապետության իշխանության մարմիններում: Այդ իսկ պատճառով Անդրկովկասյան Դաշնության փլուզումը դարձավ անխուսափելի:

Երբ լուծարվեց Անդրկովկասյան սեյմը։ 1918թ․ մայիսի 26-ին լուծարվեց Անդրկովկասյան սեյմը։

Ձեր կարծիքով՝ ինչ պայմաններում հռչակվեց Հայաստանի անկախությունը: վատ ու ծանր պայմաներում հռչակվեց Հայաստանի անկախությունը նրան պետք էր կնքնքել Բաթումի պայմանագիրը։

Ե՞րբ կնքվեց Բաթումի պայմանագիրը։ Բաթումի պայմանագիրը կնքվեր 1918 թվականի հունիսի 4-ին
Ի՞նչը ստիպեց Թուրքիային՝ ճանաչել Հայաստանի անկախությունը։ Բաթումի ։ Բաթումի պայմանագիրը պաշտոն

ապես պահպանեց իր ուժը մինչ 1920 թվականի նոյեմբեր, երբ տեղի ունեցավ Հայաստանի Սովետական Հանրապետությունը ստեղծումը և որոշվեց, որ այս պայմանագիրը չեղարկվի։
Փորձեք գնահատել Բաթումի հաշտության պայմանագիրը։ Ի՞նչ եք կարծում՝ արդյոք Բաթումի պայմանագիրն այլընտրանք չունե՞ր: Տարածքային Ուժեղացում: Բաթումի պայմանագիրը ամրագրեց Օսմանյան կայսրության շահերը Կովկասի տարածաշրջանում, ինչը դրական ազդեցություն ունեցավ նրա ռազմական և քաղաքական դիրքերի վրա այդ շրջանում։ Սակայն, այս պայմանագիրը, փաստորեն, նաև ամրագրեց որոշակի տարածքային զիջումներ Հայաստանի ու Ադրբեջանի նկատմամբ։
Ազգային Սնուցումներ: Պայմանագիրը հնարավորություն տվեց միացնել ադրբեջանական տարածքները և որոշակի սահմաններ սահմանեց, սակայն դրանում նույնպես եղան տարաձայնություններ ու հակասություններ Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև։
Միջազգային Գործընթացներ: Բաթումի պայմանագիրը չէր կարող ամբողջովին լուծել տարածաշրջանային հակասությունները և տևական խաղաղություն ապահովել, քանի որ այդ ժամանակների քաղաքական իրավիճակը բավականին դինամիկ էր։ Այս պայմանագիրը ստեղծեց որոշակի կայունություն, բայց չէր կարող կանխարգելել հետագա հակամարտությունները։
Այլընտրանք
Ազգային Գերակայություն: Գաղտնի ազգային ճնշման կամ ռազմական հարձակումների փոխարեն, տարածաշրջանի պետությունները կարող էին ընտրել ավելի համախոհ մոտեցում, որը կբարձրացներ հաշտության հնարավորությունը։

Posted in Գրականություն 9

Վիլյամ Սարոյանի   «Բան ունեմ ասելու»

.Փորձե´ք չափից շատ բան չուզել, թեև կարևոր չէ, թե որքան եք ուզում, կամ ինչքան քիչ եք ստանում, սրտաբեկ տուն մի´ գնացեք, որովհետև դուք տեսաք ու զրուցեցիք Ձմեռ պապի հետ, իսկ նա ձեզ չտվեց էն, ինչ ցանկանում էիք: Շատ բան ցանկացող շատ մարդ կա. փորձեք չափից շատ բան չուզել, փորձեք բավարարվել ձեր ունեցածով, որովհետև ձեր ունեցածը լիուլի է. չէ՞ որ աշխարհը ձեզ տրված է ապրելու համար, իսկ աշխարհը լավ տեղ է, չէ՞ որ դուք ցերեկ ունեք` դպրոց գնալու և խաղի համար ու չէ՞ որ գիշեր ունեք` տուն վերադառնալու, գրքեր կարդալու, անկողին մտնելու և քնելու համար. չէ՞ որ ձեզ կյանք է տրված. ոչ ոք ձեզ չի մեղադրելու շատ ուզենալու համար. սարսափելի շատ – գոնե` ամեն Սուրբ Ծնունդին, – բայց վատ մի´ զգացեք դրա համար, որովհետև դուք ավելին ունեք, քան որևէ մեկը: Իսկ դու, Ձմեռ պապ, քեզ հիմարի տեղ մի´ դիր, հա՞: Նրանց շարունակ մի´ հարցրու, թե ինչ են ուզում. նրանց մի´ ստիպիր կարծելու, թե դու պատրաստվում ես տալու իրենց ուզած ամեն ինչը, իսկ հետո բան էլ չես տալիս: Մի քիչ խելք ունեցիր էդ գլխիդ մեջ, էլի: Փորձիր ցույց տալ նրանց, թե որչափ արդեն ունեն, նույնիսկ եթե նրանք աղքատ են, նույնիսկ եթե իրոք կարիք ունեն թե´ իսկական տների` ապրելու համար, թե´ զգեստների, թե´ ուտելիքի և թե´ բոլոր մյուս բաների: Փորձի´ր քաջալերել նրանց` հաճույք զգալ էն բանից, ինչ որ ունեն: Նրանք հավատում են քեզ, ուրեմն աշխատեցրու´ ուղեղդ: Եթե չես կարողանում նրանց տալ ինչ ուզում են, փորձի´ր նրանց հասկացնել, թե որքան արդեն ունեն: Քեզ մի´ պահիր հասարակ մարդ արարածի պես. նրանք քեզ հավատ են ընծայում, նրանք հավատացած են, որ դու կարող ես ցանկացած բան անել, ամեն, ամեն ինչ, իսկ դու անկարող ես, ուստի թող նրանք դա իմանան, էդ դեպքում փշրված սրտերով չեն վերադառնա իրենց ետնախորշերը: Մենք սիրում ենք քեզ, Ձմեռ պապ, բայց փորձի´ր ուղեղդ շարժել, էլի: Հարցն իրերը չեն, որ նրանք ուզում են կամ որոնց կարիքն ունեն, ու դու պարտավոր ես դա նրանց սովորեցնել: Դու պարտավոր ես նրանց տեղեկացնել, որ կարևոր չէ` ինչքան քիչ բան ունեն, նրանք միշտ էլ կարող են ուրիշներին տալ, և դու պետք է սովորեցնես նրանց, որ միայն տալն է նրանց երջանկացնելու: Եվ դու պարտավոր ես նրանց տեղեկացնել, որ իրենք ստիպված չեն “ինչ-որ բաներ” տալ. “ինչ-որ բաները” կարելի է գնել, բայց էն լավ բաները, որոնք կարող են տրվել, չեն կարող գնվել: Լավ բաները ծնվում են մարդկանց մեջ, և դրանք էնտեղ են միշտ` սպասելով դիմացինին փոխանցվելուն: Եվ մարդկանց նվիրելը միակ բանն է, որ կարող է ցանկացած մարդու երջանկացնել: Հիմա դառնամ ձեզ, երեխաներ: Սուրբ Ծննդյան տոնի լույսերն ավելի պայծառ չեն, քան ձեր սեփական լույսերը: Աշխարհում ավելի հրաշալի նվեր չկա, քան էն, որ ինքներդ ձեր սիրելիներին ասում եք` ես սիրում եմ քեզ: Չկան ավելի անուշ ու ջերմ բաներ, քան ձեզ համար ոչինչ չպահանջող և ուրիշներին սեր պարգևող ձեր իսկ սրտերը: Ավելի հանդիսավոր ու գեղեցիկ օրեր չկան, քան էն հին, բարի ժամանակները, որ հիշում եք` ավելի լավն էին. ավելի լավ` տալը, քան ստանալը: Իսկ ձեզնից ամեն ոք կարող է տալ: Ձեզնից յուրաքանչյուրը մի-մի միլիոնատեր է` հրաշալի բաներ տալու համար: Ոչ մի ընծա ավելի թանկարժեք չէ, որքան էն, ինչ տալիս եք ձեր ունեցածից: Եվ ինչքան շատ տաք, էնքան շատ կստանաք: Սպասե´ք, երեխանե´ր: Արդեն գիտեք, որ մնացածիս պես դուք էլ մեծանալու և գուցե նույնիսկ էն ժամանակ էլ չիմանաք, թե ձեզնից յուրաքանչյուրը միշտ ինչ պետք է տար և ստանար ու գուցե մտածեք, թե ինքներդ էլ չեք ստացել էդ լավ բաները, երբ երեխա եք եղել: Դուք պարտավոր եք իմանալ, որ լավ բանը ձեզ համար, մեզնից յուրաքանչյուրի համար միայն էն է, թե մեզնից ամեն մեկն ինչ պետք է տա, իսկ մեզնից ամեն մեկը շատ մեծ գործ ունի անելու` ավելի շատ, քան ինքը` Ձմեռ պապը: Դուք պարտավոր եք դա իմանալ, երեխանե´ր: Եթե երբևէ ցանկանում եք երջանիկ լինել, դուք պետք է սկսեք էդ մեծ գործն էսօրվանից:

Վերլուծի՛ր, հիմնավորված շարադրի՛ր ընթերցածդ գործի գաղափարը, ընդգծի՛ր հեղինակի ասելիքը, ցույց տուր գործի դաստիարակչական և ճանաչողական բնույթը։

Անհրաժեշտ է բավարարվել մեր ունեցածով, մենք մեզ բարձր գերադասենք, որովհետև կյանքը մեր առջևում է, լավ ապրենք և փորձենք միշտ մեր անեցածի մի մասը նվիրել մեր հարազատին՝ սիրելի մարդուն։

1. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով է կամ ե։
Այգետ, այժմէական, անէական, անպատեհ, առէջ, առօրէական,
անվրեպ, գոմեշ, գրեթե, դողե.րոցք, ելևէջ, երբևե, երբևիցե,
էլեկտրաէ.ներգիա, էմալէ, ինչևէ, ինչևիցէ, լայնէկրան, խեցի, կրետ,
հեկ, հապճեպ, հիպոթեզ, հյուլէ, հնէաբան, մանանեխ, մանրե
միջօրէական, որևէ, որևիցէ, պոեմ, սեթևեթել, վայրէջք, տիեզերք,
տոթակեզ, տրիոլետ, քրիստոնէական։

2. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով օ կամ ո։
Ականջօղ, ամանօրյա, ամենօրյա, անօգնական, անօթևան, անորոշ,
ապորինի, արծաթազոծ, բացօթյա, բնօրրան, գազօջախ, գիշերուզոր,
գիշերօթիկ, զորք, լավորակ, կեսօր, հանապազորդ, հանապազօրյա,
հոգս, հոդս ցնդել, հոտնկայս, մեղմօրոր, մեղմօրեն, միօրինակ,,
նախօրոք, ոսկեզոծ, ջրօրհնեք, վաղորդայն, վաղօրոք, տասնօրյակ,
տարորոշել, տափօղակ, օրըստօրե, օրորել։

3. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով ը տառը։
Ակնդետ, ակնթարթ, անակնկալ, անընդհատ, առընթեր,
առնչվել, գույնզգույն, դասընթաց, դասընկեր, երկընտրանք,
ինքնստինքյան, լուսնկա, խոչնդոտ, կորնթարդ, համընկնել,
հյուրընկալ, ձեռնտու, ճեպընթաց, մերթընդմերթ, նորընտիր,
որոտընդոստ, սրնթաց, ունկնդիր։