Որևէ ձայնավորի և յ կիսաձայնի արտասանական զուգակցումը կոչվում է
երկհնչյուն։ Ժամանակակից արևելահայերենի երկհնչյուններն են՝
այ — լայն, վայր յա — դայակ, եղյամ
ույ — նույն, լույս յու — սյուն, նյութ
էյ (եյ) — թեյ, սեյսմիկ յէ (յե) — երազ, հայելի
օյ (ոյ) — խոյ, Նոյ յօ (յո) — արդյոք, յոթ
յի — տղայի, խաղայի յը — հայը, բայը։
. Դո՛ւրս գրել այն բառերն ու բառաձևերը, որոնցում երկհնչյուն
կա, և ընդգծե՛լ երկհնչյունը:
Գարունդ հայերեն է գալիս,
Ձյուներդ հայերեն են լալիս….
Լույսը յոթ անգամ չեմուչում արեց,
Յոթ թռչուն պոկվեց յոթ բարդու ճյուղից…
Հայաստան ասելիս այտերս այրվում են,
Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են,
Չգիտեմ՝ ինչո՞ւ է այդպես։
Ծանր նստել է քարափը ձորում,
Հյուրընկալ տերը մանկության ձորի։
Ամպե՛ր, արծիվնե՛ր, կաքավնե՛ր համեստ
Եվ թափառական ուլե՛ր քարայծի,
Մի՛ չարաշահեք բարությունը մեծ
Ու համբերությունն այս մեծ քարափի։
Թողե՛ք՝ նա մի քիչ ինքն իր հետ մնա,
Իր ներսը նայի, և ով իմանա,
Գուցե թե սրտից մի աղբյուր հանի
Կամ թե այնպիսի մի հարստություն,
Որ ուրիշ քարափ աշխարհում չունի։
2.Արտագրե՛լ՝ լրացնելով երկհնչյունները։
Առավոտյան, ծովեզրյա, այծյամ, արդյոք, մատյան, առյուծ, բազմամյա,
ստորոգյալ, լուսնյակ, կորյան, եղյամ, սայթաքել, կայսր, եռամսյակ, լռակյաց, գործունյա, դղյակ, ծննդյան, կղզյակ, մշակույթ, անասնաբուժ, մեղվաբույծ,
համբյար, եղջյուր, թեյաման, սառուցյալ, նյութ, ձյութ, կույտ, շաբաթօրյակ,
հյուսն։
3.Դո՛ւրս գրել այն բառերը, որոնցում մեկից ավելի
երկհնչյուն կա։
Արտաժամյա, պայթյուն, հայություն, օտարերկրյա, գյուղական, միջանկյալ,
մայրություն, այժմյան, մագաղաթյա, ներքոհիշյալ, կայունություն, արքայորդի,
հարյուրամյա, լայնություն, հարաբերյալ, վայրագություն, գրաբարյան, մետաքսյա,
յուրային։
4. Որոշե՛լ տրված բառերից յուրաքանչյուրի ձայնավորների
ու բաղաձայնների քանակը։
Ակունք, բարձունք, խճանկար, անդունդ, հրաժեշտ, պայթյուն, դաստիարակ,
մանրէ, սրբատաշ, հյուլե, անընդհատ, սրընթաց, մերթընդմերթ, մտավոր,
դազգահ:
5. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով յա, իա, եա։
Հեք….աթ, ակաց…., բամ…., այծ….մ, էներգ…., Անդր….ս, եղ….մ,
էքսկուրս…., խավ….ր, կղզ….կ, Սուք….ս, կր…., միլ….րդ, վայրկ….ն, Բեն….մին,
մում…., Սիս….ն, փաս….ն, միմ….նց, Արաքս…., դաստ….րակ, լ….րդ, քիմ….,
օվկ….նոս, անց….լ, Ազար…., Անան…., Եղ…., Եղ….զար, Երեմ…., հեծ….լ,
Զաքար…., Մար….մ, Ամալ…., Օֆել….։
6. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով յո, իո, եո։
Ամբ….ն, աքս….մ, բրաբ….ն, լեգ….ն, հետ….տն, արդ….ք, մարմար….ն,
թ….րեմ, մեդալ….ն, միլ….ն, ակորդ….ն, չեմպ….ն, պանս….նատ, Սրապ….ն,
տրիլ….ն, օր….րդ ավիաց….ն, ինդուկց….ն, ամ….բա, քամել….ն։
7. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության գրելով յ տառը։
Կա….ուն, հա….ելի, Միքա….ել, զրո….ական, է….ություն, նա….ել, վա….ելել,
գա….իսոն, է….ակ, ատամնաբու….ժ, Ռաֆա….ել, մի….այն, պո….եմ, պո….ետ,
մի….ասին, հի….անալ, թե….ել, խնա….ել, հի….անալ, որդի….ական
Day: 22.09.2024
Մայրենի լեզու (գործնական քերականություն)
Գտնե՛լ, թե որ բառերի կազմության ժամանակ է կատարվել է ձայնավորի հնչյունափոխություն։
Միջնապատ, միություն, գինեգործ, կիսալուսին, թիավարել, վիպասան, շինարարություն, հիվանդասենյակ, գիրանալ, գիտուն, վիրահատել, վիճահարույց,գիսավոր, հիանալի, լիություն, զինագործ, սիրավեպ, դիմաքանդակ, կինոթատրոն։
2։ Գտնե՛լ, թե որ բառերի կազմության ժամանակ է կատարվել ի ձայնավորի հնչյունափոխություն։
Հնադարյան, տնական, ջրավազան, ընչաքաղց, ըղձական, ընկուզենի, ազնվական, գնորդ, վեհապանծ, մտաբերել, լեռնագործ, հիմնադիր, լրագրեր, աղավնյակ, վիրակապ, քմային, գարեհաց, ճգնել, թրթիռ, գունագեղ, միջանկյալ,նշաձև, գրակալ, թխամորթ, կրաման, նմանատիպ, սրտակից:
3։ Գտնե՛լ, թե որ բառերի կազմության ժամանակ է կատարվել ու ձայնավորի հնչյունափոխություն։
Բրդոտ, կարմրախայտ, բվեճ, թմբեր, ըմպանակ, գնացուցակ, ջրամբար, նշանագրություն, տնական, գթալ, ժողովրդական, խճուղի, խմբակային, մրգահյութ, խնկարկել, տրտնջալ, ոսկեգույն, սրել, գրականություն, աշխարհագրական, լրաբեր, ցորենահատ, առվակ, մթնել, դյուրահալ, հնձել:
4։ Գտնե՛լ, թե որ բառերի կազմության ժամանակ է կատարվել ը ձայնավորի հնչյունափոխություն։
Տնակ, մանկական, ծանրամարտ, մանրադրամ, մտադրություն, մեղրահաց, կիսակառույց, փոքրություն, լրատվական, քաղցրահամ, սանրել, ընձուղտ, եզրաշերտ, լիտրաչափ, գլխաշոր, ցուցափեղկ, վագրաձի, լուսավորություն, դստրիկ, կպրագույն, լայնություն, բարձրություն, ծաղկաման, մետրանոց, ծաղրանկար, սրամիտ, ժանրային։
Վարժություն 5։ Գտնե՛լ, թե որ բառերի կազմության ժամանակ է կատարվել երկհնչյունի հնչյունափոխություն։
Բուսական, հրեղեն, աստղանիշ, գուրծունեություն, ձնծաղիկ, նվիրատվություն, ալրաղաց, անկյունաչափ, բնավեր, գունատ, ձկնաբուծարան, դռնակ, եղջերափող, միութենական, մանկական, սառցարան, մրցավազք, մատենագիր, բուրավետ, հրակայուն, մշակութային, տարեվերջ, արնանման, առօրեական, այգեպան, մթերային, զգուշություն։
Խուլիո Կորտասարի «Փոքրիկ դրախտը»
Ընտրե՛ք այն միտքը, որը Ձեր կարծիքով ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարներից է: Հիմնավորե՛ք Ձեր ընտրությունը.
իշխանությունները հոգ էին տանում ժողովրդի մասին,
իշխանությունները լուծել էին աղքատության խնդիրը,
այս պետությունը հիմնված էր խաբեության վրա,
իշխանությունը գտել էր երջանիկ լինելու գաղտնիքը:
Հանս Քրիստիան Անդերսեն «Ջրի կաթիլը»
Անշուշտ, տեսած կլինեք խոշորացույց` կլոր, կորնթարդ, որի միջով բոլոր իրերն իրենց իրական չափերից հարյուր անգամ մեծ են երևում: Եթե նայես պատահական ջրափոսից վերցրած կաթիլին, կտեսնես հազարավոր զարմանալի գազանիկներ, որոնք ջրի մեջ առհասարակ նկատելի չեն, թեև կան ու այնտեղ են, իհարկե:
Նայում ես մի այդպիսի կաթիլի, ու քո առաջ, ոչ ավել, ոչ պակաս, միամբողջ ափսե էակներ են վխտում, զեռում, թռչկոտում, կծում միմյանց առջևի կամ ետևի թաթիկը, մերթ այս հանգույցը, մերթ այն վերջույթը, բայց այդուհանդերձ յուրովի ուրախանում ու զվարճանում են:
Լինում է, չի լինում մի ծերուկ է լինում, որին բոլորը կոչում են Հոգսեն Զննող: Նրա անունն էր, ինչ արած: Նա իր հոգսն է համարում զննել ամեն ինչ` դրանցից դուրս կորզելով այն ամենը, ինչ հնարավոր է: Իսկ եթե չէր հաջողվում դրան հասնել սովորական ճանապարհով, դիմում էր կախարդության:
Նա, ուրեմն, մի անգամ նստել ու խոշորացույցով զննում էր հենց ճահճից վերցրած ջրի մի կաթիլ: Աստված իմ Աստված, ո՜նց էին այդ գազանիկներն այդտեղ վխտում ու եռուզեռում: Հազարավո՜ր, հազարավո՜ր, ու բոլորն էլ ոստոստում էին, վազվզում,կծոտում, խփշտում ու խժռում մեկմեկու:
— Նողկալի է,- բացականչեց ծերուկ Հոգսեն Զննողը:- Հնարավոր չէ՞ դրանց մի կերպ հանդարտեցնել, կարգ ու կանոն մտցնել դրանց կյանքի մեջ, որպեսզի յուրաքանչյուրն իմանա իր տեղն ու իրավունքները:
Ծերուկը մտածեց-մտածեց, բայց ոչ մի հնար չգտավ: Ստիպված էր կախարդության դիմել:
— Արի կլինի` դրանց ներկեմ, որպեսզի լավ աչքի զարնեն,- ասաց ու նրանց վրա քիչ կաթեցրեց կարմիր գինի հիշեցնող ինչ-որ հեղուկ. բայց դա գինի չէր, այլ վհուկի արյուն, և այն էլ` ամենաառաջնակարգ: Բոլոր տարօրինակ գազանիկները հանկարծ կարմրավուն երանգ առան, և ջրի կաթիլն այժմ կարելի էր մի ամբողջ քաղաքի տեղ դնել, ուր զեռում են մերկ վայրենիներ:
— Ի՞նչ բանի ես. դա ի՞նչ է,- հարցրեց ծերուկին մի այլ կախարդ, որն անուն չուներ և հենց դրանով էլ տարբերվում էր մյուսներից:
— Կարո՞ղ ես` կռահիր,- արձագանքեց Հոգսեն Զննողը:- Թե որ կռահես ինչ է` քեզ կնվիրեմ: Բայց գլխի ընկնելը հեշտ չէ,մանավանդ որ չգիտես` ինչն ինչոց է:
Անանուն կախարդն աչքը մոտեցրեց փքապակուն: Ա ՜յ քեզ բան. նրա աչքի առաջ մի ամբողջ քաղաք էր փռված` վխտացող մարդկանցով լեցուն, բայց բոլորն էլ մերկ էին դեսուդեն վազ տալիս: Խելքից դուրս բան էր. սարսափ, զարհուրանք: Բայց ամենազարհուրելին այն էր, որ նրանք անխղճաբար հրմշտում, բոթում, ճանկռոտում, խածնում ու պատառ-պատառ էին անում իրար: Ով ցածում էր` անպատճառ փորձում էր վեր մագլցել, ով վերևում էր` ցած էր ընկնում:
— Մի տե՜ս, մի տե՜ս, հրե ՜ն այն մեկի ոտքն իմից երկար է, թող կորչի, թող վերանա: Իսկ սա՜. ականջի հետևի ելունդին նայեք. մանր ու ցավոտ: Ուրեմն թող ավելի ցավի:
Ու նրանք կծոտում էին խեղճին, պատառոտում ու խժռում այն բանի համար, որ մանրիկ ուռուցք ուներ: Տեսնեն` ինչ-որ մեկն իր համար նստել է զգաստ, կարմիր օրիորդի պես, ոչ մեկին չի դիպչում, միայն թե իրեն չդիպչեն: էդ էր պակաս. վրա էին պրծնում, քաշքշում, ոտնատակ տալիս, մինչև որ հետքն անգամ չմնա:
— Զարհուրելի զվարճանք,- ասաց անանուն կախարդը:
— Իսկ քո կարծիքով ի՞նչ է դա: Կարո՞ղ ես գուշակել,- հարցրեց Հոգսեն Զննողը:
— Այստեղ գուշակելու ոչինչ էլ չկա: Պարզ երևում է,- պատասխանեց մյուսը.- Սա Կոպենհագենն է կամ մի որևէ ուրիշ մեծ քաղաք. ախր դրանք իրար շատ են նման… Սա մեծ քաղաք է:
— Դա ճահճաջրի կաթիլ է,- բարբառեց Հոգսեն Զննողը:
Հեղինակի մասին տեղեկություններ գտե՛ք համացանցից:
Դուրս գրեք անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրե՛ք:
Ի՞նչ նմանություն ունեն հեքիաթում նկարագրված քաղաքի մարդիկ իրական կյանքի հետ:
Ո՞րն է հեքիաթի փոխաբերական իմաստը։
Ստեղծագործությունից դո’ւրս գրեք տրված մտքերը հաստատող օրինակներ:
Մարդիկ իրար նախանձում են, չեն հանդուրժում մյուսի առավելությունը:
Մարդիկ իրար նկատմամբ լցված են չարությամբ:
Մարդիկ չեն հանդուրժում այն մարդկանց, որոնք ցականում են ընդհանուր թոհուբոհից հեռու մնալ:
Մարդիկ գթասիրտ չեն, չեն մեղմում իրար ցավ, աշխատում են իրար ավելի ցավեցնել:
Մարդիկ բնույթով չար են. չարություն անելը նրանց ուրախացնում և զվարճացնում է:
6.Ստեղծագործության մեջ ո՞րն է Անանուն կախարդի կերպարի անհրաժեշտությունը: Պատասխանը հիմնավորե՛ք։
English 9


