Անհատական աշխատանք
Month: Նոյեմբեր 2024
Քիմիա 9
Առաջադրանք 1. Բրոնզը պղնձի համաձուլվածքն է՝ այլ տարրերի (մեծ մասամբ՝ մետաղների) հետ։ Տարբերում են անագային՝ պարունակում է32%անագ, ալյումինային՝ (5–11% ալյումին), կապարային (մինչև 33% կապար), սիլիցիումային (մինչև 4% սիլիցիում) և այլ բրոնզներ։
ա) 100 կգ անագային բրոնզ համաձուլվածք պատրաստելու համար քանի՞ կգ պղինձ և անագ է անհրաժեշտ: բ) Որտե՞ղ են կիրառում բրոնզը:
Առաջադրանք 2. Օդի հետ շփվելու ժամանակ սովորական պողպատի մակերևույթին առաջանում է երկաթի օքսիդի կեղև, որն աստիճանաբար վերածվում է ժանգի և քայքայում է իրը: Գրեք սովորական պողպատի ժանգոտման ռեակցիայի հավասարումը՝ թթվածնի և ջրի ազդեցությամբ:
Առաջադրանք 3. Չժանգոտվող պողպատը պարունակում է նվազագույնը 10 % քրոմ ըստ զանգվածի: Որոշեք 100 գ չժանգոտվող պողպատի նմուշում քրոմի մեկ ատոմին երկաթի քանի՞ ատոմ է բաժին ընկնում:
Առաջադրանք 4. <<Սպիտակ ոսկին>> իրենից ներկայացնում է ոսկու համաձուլվածքը պլատինի, պալադիումի կամ նիկելի հետ, որոնք համաձուլվածքին սպիտակ գույն են տալիս: Սպիտակ ոսկու երկու տարբեր համաձուլվածքներ համաձուլել են 1:4 զանգվածային հարաբերությամբ: Առաջին համաձուլվածքում ոսկու պարունակությունը ըստ զանգվածի եղել է 60% , իսկ երկրորդում` 35% : Որքա՞ն է ոսկու զանգվածային բաժինը (%) նոր ստացված համաձուլվածքում:
Նուկլեինաթթուներ
Սպիտակուցներ
Ածխաջրեր
Նուկլեինաթթուներ
Ճարպեր, լիպիդներ
Վիտամիններ
Մաթեմատիկա

19)Ա)72։9=8
9+8=17
17.3=51
Բ)72։9=8
9+8=17
340։17=20
20)Ա)90։9=10
90։10=9
10+9=19
19.4=76
Բ)9:10=10
90:10=9
10+9=19
190:19=10
21)Ա)100:2=50
Բ)50
22)Ա)80:4=20
Բ)
Քիմիա 9
Քիմիական տարրեր և ատոմներ
Ներկայումս հայտնի են 118 քիմիական տարրերի ատոմներ։ Քիմիական տարրերը դասակարգվում են ըստ ատոմային համարի՝ էլեկտրոնների և պրոտոնների քանակով: Տարրերը դասավորված են պարբերական աղյուսակում ըստ իրենց քիմիական և ֆիզիկական հատկությունների:
Նյութեր և դասակարգումը
Մարդկությանը հայտնի է շուրջ 100 միլիոն նյութ։ Նյութ է կոչվում այն ամենը, ինչ ունի զանգված և զբաղեցնում է տեղ: Նյութերը կարելի է դասակարգել ըստ բաղադրության և ծագման:
Ըստ բաղադրության՝
Պարզ նյութեր (միատոմային՝ O₂, H₂)
Բարդ նյութեր (միացություններ՝ H₂O, NaCl)
Ըստ ծագման՝
Բնական նյութեր (օր.՝ ջուր, միներալներ)
Սինթետիկ նյութեր (օր.՝ պլաստիկ, դեղեր)
Նյութերի կառուցվածքային մասնիկներ
Նյութերի փոքրագույն կառուցվածքային մասնիկներն են ատոմները և մոլեկուլները։
Ատոմ՝ ամենափոքր մասնիկը, որը պահպանվում է քիմիական ռեակցիաներում (օր.՝ ածխածնի ատոմը՝ C, թթվածնի ատոմը՝ O)։
Մոլեկուլ՝ մի քանի ատոմներից կազմված մասնիկ (օր.՝ ջրի մոլեկուլ՝ H₂O, թթվածնի մոլեկուլ՝ O₂)։
Պարզ նյութ
Պարզ նյութ է կոչվում այն նյութը, որը կազմված է միայն մեկ տեսակի ատոմից։
Դասակարգում՝
Մետաղներ (օր.՝ երկաթ՝ Fe, ոսկի՝ Au)
Ոչ մետաղներ (օր.՝ թթվածին՝ O₂, ազոտ՝ N₂)
Բարդ նյութ
Բարդ նյութ է կոչվում այն նյութը, որը կազմված է տարբեր տեսակի ատոմներից։
Դասակարգում՝
Անօրգանական միացություններ (օր.՝ ջուր՝ H₂O, աղ՝ NaCl)
Օրգանական միացություններ (օր.՝ շաքար՝ C₆H₁₂O₆, մետան՝ CH₄)
Նյութերի հատկություններ
Նյութերը ունեն տարբեր ֆիզիկական և քիմիական հատկություններ.
Ֆիզիկական՝ գույն, զանգված, խտություն, հալման ջերմաստիճան (օր.՝ ջրի հալման կետը 0°C է)
Քիմիական՝ ռեակցիաներ տարբեր նյութերի հետ (օր.՝ երկաթի օքսիդացում, թթուների հետ աղերի առաջացում)
Կրկնողություն հոկտեմբերի 4 ֆիզիկական,քիմիական երևույթներ
Ֆիզիկական և քիմիական երևույթներ: Քիմիական ռեակցիաների հատկանիշները: Քիմիական ռեակցիաների տեսակները՝ միացման, քայքայման, տեղակալման, փոխանակման, կատալիտիկ, օքսիդավերականգնման:
Լաբորատոր փորձեր` <<Քիմիական ռեակցիաների տեսակները>>.
Տեղակալման և միացման ռեակցիաներ՝ ջրածնի ստացումը և այրումը
Փոխանակման ռեակցիա՝ պղնձի (II) հիդրօքսիդի ստացումը
Քայքայման ռեակցիա՝ ամոնիումի երկքրոմատի քայքայումը:
Առաջադրանք. Գրեք կատարած ռեակցիաների քիմիական հավասարումները, հավասարեցրեք և նշեք ռեակցիայի տեսակը:
Վերջնարդյունքները. Սովորողը.
Նշված կետերը վերաբերում են քիմիայի թեմաներին և գիտելիքներին, որոնք պահանջվում են քիմիական հաշվարկների և նյութերի հատկությունների վերաբերյալ: Դրանք ներառում են հետևյալ հիմնադրույթները.
1. Բաղադրության հաստատունության օրենք – Ըստ այս օրենքի, քիմիական միացության որակական և քանակական բաղադրությունը միշտ հաստատուն է, անկախ այն բանից, թե որտեղից կամ ինչպես է ստացվել նյութը:
2. Քիմիական բանաձևեր – Նյութերի քիմիական բանաձևերի կազմում ըստ ատոմների օքսիդացման աստիճանի և հակառակը՝ օքսիդացման աստիճանների որոշում:
3. Նյութերի որակական և քանակական բաղադրություն – Քիմիական բանաձևով որոշվում է, թե նյութը ինչ տարրերից է կազմված և որքան են այդ տարրերի ատոմների քանակները (ինդեքսները):
4. Հարաբերական մոլեկուլային զանգված (Mr) – Հաշվում է նյութերի մոլեկուլային զանգվածները և որոշվում են տարրերի զանգվածային բաժինները և մոլային բաժինները բարդ նյութերում:
5. Մոլային զանգված – Հաշվում է նյութի մոլային զանգվածը (գ/մոլ), ինչպես նաև ըստ նյութաքանակի (n)՝ մասնիկների թիվը (N), զանգվածը (m) և հակառակը:
6. Քիմիական ռեակցիաների հատկանիշներ – Քիմիական ռեակցիաների ընթանալու 6 հատկանիշներ, ինչպես նաև ռեակցիայի տեսակները (միացում, քայքայում, տեղակալում, փոխանակում, վերօքս և ոչ վերօքս, կատալիտիկ և ոչ կատալիտիկ ռեակցիաներ):
7. Նյութի զանգվածի պահպանման օրենք – Նյութի զանգվածի պահպանման օրենքի հիման վրա կազմվում և հավասարեցվում են քիմիական ռեակցիաների հավասարումները:
8. Հաշվարկային առաջադրանքներ – Կատարում են հաշվարկներ ըստ քիմիական ռեակցիաների հավասարումների:
9. Գազերի մոլային ծավալ – Գիտելիքներ գազերի մոլային ծավալի (Vm, ն.պ.) վերաբերյալ, և գազերի նյութաքանակի (n), մոլեկուլների թվի (N), զանգվածի (m) հետ կապված հաշվարկներ:
10. Գազերի հարաբերական խտություն (D) – Հաշվարկներ գազերի հարաբերական խտության վերաբերյալ՝ համեմատելով այն օդի, ջրածնի, հելիումի հետ:
Սրանք հիմնական հասկացություններ են, որոնք օգտակար են քիմիայի տարբեր խնդիրների լուծման համար, ներառյալ քիմիական ռեակցիաների հաշվարկները, նյութերի կառուցվածքի ուսումնասիրությունը և գազերի հատկությունների որոշումը։
Աշնան մասին Об осени
Աշունը տարվա չորս եղանակներից մեկն է, որը առանձնանում է իր անկրկնելի գեղեցկությամբ և մեղմ գույներով։ Աշնան ամիսներն են սեպտեմբեր, հոկտեմբեր և նոյեմբեր, և այս ամիսների ընթացքում բնությունն անցնում է մեծ փոփոխությունների միջով։
Осень – одно из четырех времен года, которое отличается неповторимой красотой и нежными красками. Осенние месяцы — сентябрь, октябрь и ноябрь, и в эти месяцы природа претерпевает большие изменения.
Գրականություն.Նամակ դստերըՖրենսիսՍքոթՖիցջերալդ«Նամակ դստերը»
Սիրելի ճուտիկ. շատ լավ է, որ դու քեզ լիովին երջանիկ ես զգում, բայց դու գիտես նաև, որ ես առանձնապես չեմ հավատում երջանկությանը: Դժբախտությանը՝ նույնպես: Թե մեկը, թե մյուսը լինում են ներկայացումներում, կինոներում և գրքերում, իսկ կյանքում իրականում դա գոյություն չունի:
Ես հավատում եմ այն բանին, որ ապրում ես այնպես, որքան դրան արժանի ես (քո տաղանդով ու մարդկային հատկություններով), իսկ երբ չես անում այն, ինչ պետք է, ապա դրա համար հատուցում ես կրկնակի…
Եվ այսպես, ահա քո խենթ հոր խորհուրդները: Ինչի պետք է հասնել. աշխատիր համարձակ լինել, ողջախոհ, կարողացիր լավ աշխատել և ձիու թամբին ամուր մնալ: Եվ այսպես շարունակ:
Ինչ պետք է չանել. մի ձգտիր դուր գալ ամենքին: Անցյալի մասին մի մտածիր, ապագայի մասին՝ նույնպես: Եվ այն մասին, թե ինչ կպատահի քեզ, երբ հասունանաս: Եվ այն մասին, թե ինչ-որ մեկը քեզ ինչպես կբնորոշի: Հաջողությունների և անհաջողությունների մասին՝ նույնպես, եթե դրանք քո մեղքով չեն կատարվում: Ծնողներիդ մասին մի մտածիր, տղաների, քո հիասթափութունների մասին՝ ևս:
Ինչի մասին պետք է մտածել. Կյանքում ի՞նչ ձգտումներ ունեմ, ուրիշներից լավն եմ, թե՞ վատը` ա) ուսման մեջ, բ) մարդկանց հասկանալու և նրանց հետ հաղորդակցվելու հարցերում, գ) սեփական մարմինը տիրապետելու ընդունակության մեջ:
Սիրում եմ քեզ՝ Հայրիկ:
Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք ա և բ առաջադրանքները.
ա) Ներկայացրե՛ք պատմվածքի հերոսներին:
Պատմվածքի հերոսներն են հայրը՝ Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդը, և նրա դուստրը։ Ֆիցջերալդը նամակի միջոցով հաղորդակցվում է իր աղջկա հետ, նրան հորդորելով լինել ինքնուրույն, համարձակ, և զգոն՝ ինչպես իր որոշումների, այնպես էլ սեփական արժեքների նկատմամբ։ Այս նամակի ձևով խորհրդի միջոցով հայրը ցուցադրում է իր հոգատարությունը և զավակի հետ հոգեբանական կապը
բ) Ո՞րն է պատմվածքի արժանիքը (արժանիքները): Ընտրե՛ք տարբերակներից մեկը (մի քանիսը) և հիմնավորե՛ք.
անմիջականությունը, անկեղծությունը,
սյուժեն հետաքրքիր է ,
լարված դեպքեր են նկարագրված,
հումորային է պատումը,
ստեղծագործության մեջ կարևոր գաղափար է ներկայացված,
արժանիք չունի
Անմիջականությունը և անկեղծությունը: Պատմվածքը անմիջական է ու անկեղծ։ Ֆիցջերալդի խոսքերը պարզ են, լիքը փորձառությամբ ու հորդորներով։ Նա անկեղծորեն ներկայացնում է իր վերաբերմունքը երջանկության և դժբախտության նկատմամբ, ցույց է տալիս, թե ինչպես է կարևորում իր դստեր ինքնաճանաչումը։ Հոր խոսքը լիովին ազատ է պաթոսից, ինչը նամակն ավելի մոտ է դարձնում ընթերցողին։
Բառակազմություն
Բարդությունների տեսակները
Մենիմաստ և բազմիմաստ բառեր
1․Յուրաքանչուր եռյակից կազմի՛ր երեքական բարդ բառ:
Սենյակ, հյուր, խաղ- հյուրասենյակ, խաղասենյակ, հյուրախաղ
Ձյուն, ծաղիկ, շատ
Սեր, ընկեր, զրույց
Գիծ, ուղիղ, անկյուն
Երգ, պար, խումբ
Քաղաք, պետ, գյուղ
2․Բառաշարքում ընդգծել —ուկ վերջածանց ունեցող բառերը:
Արդուկ, օձաձուկ, շուտասելուկ, ավելուկ, թզուկ, հայդուկ, սնդուկ, մածուկ, խղճուկ, արջամուկ, հեղուկ, թևանցուկ, շնաձուկ, պոչուկ, կաուչուկ, մժղուկ, շիկամուկ, դիպուկ, ջերմուկ, խենթուկ:
3․Բառաշարքում ընդգծել —ոց վերջածանց ունեցող բառերը:
Փողոց, սփռոց, դմբդմբոց, զնգոց, կրակոց, լիտրանոց, ծածկոց, դեղնաբոց, հյուրանոց, թրջոց, ջնջոց, արտառոց, դեղնաբոց, միջոց, մթերանոց, ծովածոց, արգելոց, հյուրանոց, սղոց, ծերանոց:
4․Բառաշարքում ընդգծել –ոտ վերջածանց ունեցող բառերը:
Ժանգոտ, ծխախոտ, եռանդոտ, կարճաոտ, կորիզոտ, ստորոտ, նավթոտ, արոտ, կրքոտ, առավոտ, աղմկոտ, բամբասկոտ, յուղոտ, սրտամոտ, թախծոտ, հիվանդոտ, ձյունոտ:
Բառաշարքում ընդգծել —որդ վերջածանց ունեցող բառերը:
Ժառանգորդ, ավելորդ, երիզորդ, հաճախորդ, խորդուբորդ, յոթերորդ, դահուկորդ, գնորդ, ակորդ, անձրևորդ, առաջնորդ, միջնորդ, ռեկորդ, պակասորդ, որսորդ, գարնանահորդ, վարորդ, երրորդ:
5․Բառաշարքում ընդգծել —ակ վերջածանցն ունեցող բառերը:
Բանակ, սահնակ, դռնակ, բամբակ, պահակ, ամբարտակ, գնդակ, զսպանակ, կատակ, կայծակ, վրիպակ, մանկասայլակ, մշակ, սոխակ, ելակ, վահանակ, բռնակ, բարակ:
6․Գրել -գույն բաղադրիչով երեքական գունանուն` բույսերի անուններից, տարբեր առարկաների անուններից, մետաղների անուններից:
7․Տրված բայերից ածանցավոր գոյականներ կազմի՛ր և ածանցներն ընդգծի՛ր:
Նկարել, գրել, զարթնել, թափել, ուսուցանել, քերել, վարել, հաճախել, բախել, հնչել, վազել, հանել, շարժել, մոտենալ, կոշտանալ:
8Տրված գոյականակերտ ածանցներից յուրաքանչյուրով երկու գոյական կազմի՛ր և գրի՛ր, թե ո՛ր բառերից կազմեցիր:
դնել (դիր) — դրածո, պարսավել — պարսավանք:
Անք, ցի, ածո, ք, ուկ, իք, իչ, ուտ, ան, իկ, պան, ստան, ուհի:
9․ Տրված բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկ բառով: Ո՞ր հոլովներով են դրվում այդ բառերը:
Կիրճի մեջ, հանրապետության մեջ, ամպերի մեջ, գոմի մեջ, օվկիանոսի մեջ:
Գագաթի վրա, հողի վրա, այգիների վրա, սեղանի վրա, աստիճանների վրա:
10․ Տրված բառերը հոլովիր․ գրիր՝ որ հոլովման են պատկանում
տուն, վարդ, հայր, քույր, աշուն, շուն, օր, մայր
11․Տրված բայերից ածականներ կազմի՛ր և ընդգծի՛ր ածականակերտ ածանցները:
Վստահել, համակրել, բացատրել, դյութել, գրավել, հուզել, բարկանալ, վախենալ, ամաչել, պարծենալ:
12Տրված բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր ածականներով և ընդգծի՛ր ածականակերտ ածանցները:
Յոթ գյուխ ունեցոդ, երկու երես ունեցող, երկու փող ունեցող, եռանդով օժտված, շատ բուրդ ունեցոդ, գույն ունեցող, թևեր ունեցող, մեծ ուժ ունեցող, երեք տարի (ամ) տևող, տասը տարեկան:
13․Ընդգծված բառերն ու բառակապակցությունները փոխարինի՛ր համապատասխան ածականներով:
Օրինակ`
Երկրին մոտ տարածությունում տիեզերանավի հանդիպեցին: — Երկրամերձ տարածությունում տիեզերանավի հանդիպեցին:
Հայոց աշխարհում` Արարատի դաշտի հարավում, մի հրաշքով լի ու ձեռքով չկերտված կոթող կա: Դա Արարատն է՝ երկինք սլացող, մեկուսի լեռների զանգված՝ կոնի նմանվող զույգ գագաթներով: Մասիսն ու Սիսը հանգած հրաբուխներ են: Մասիսի ժայռերով պատված գագաթը ծածկված է հավերժական ձյունով: Սիսի գագաթի մասը նույնպես քարերով ծածկված է : Լանջերը կտրտված են ճառագայթի ձև ունեցող ձորակներով ու հեղեղատներով: Լանջերին խոտով առատ արոտներ ու թփուտներ կան, ներքևի գոտում՝ այլևայլ թռչուններ ու կենդանիներ: Հնում լեռը հռչակված էր որպես արքաների որսատեղի:
Մասիսը զերծ չի մնացել բնության աղետներից: Նրա հյուսիս-արևելքի լանջի խորխորատը, հայտնի «Մասյաց վիհ» անունով, որ գագաթին մոտ (մերձ) մասում ավելի քան հազար մետր խորություն ունի, առաջացել է երկրաշարժից:
14․Տեքստում ավելացրու՛ տրված ածականները: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:
Ա. Սարսափելի, բազմաթիվ, անհրապույր, իսկական, բազմազան, սարսափազդու, փոքրիկ, սուր:
Թմբկահար ձկան արձակած որոտը հավանաբար վախեցնում է նրա թշնամիներին: Դոդոշաձուկն էլ բոցմանի սուլիչի ձայն է հանում կարծես թե զուգավորման շրջանում:
Մյուս ձկների արձակած ձայների նշանակության մասին քիչ բան է հայտնի: Իհարկե, կան ձկներ էլ, որոնք իսկապես համր են:
Բ. Լայն, հետաքրքիր, ծանծաղ, զանազան, հնագույն, ամենատաք, ծովային, անվնաս, գեղեցիկ, մեծ, չքնաղ:
Լամանտինը մի կենդանի է, որը հավանաբար նախատիպ է եղել լեգենդների ջրահարսերի համար: Այս կենդանու առջևի վերջավորությունները հետաճել են, իսկ մարմինը հենվում է պոչի վրա: Նա բնակվում է ծովափնյա ջրերում և սնվում է բացարձակապես բուսական սննդով: Ապրելու համար նա ընտրել է տեղը, նրան կարելի հանդիպել հասարակածի երկու կողմերում:
15․Տրված տեքստում մտքին համապատասխանող ածականներ ավելացրո՛ւ: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:
Մագելանի արշավախմբի մնացորդները ճամփորդության հոգնությունը դեռ չէին թոթափել, երբ կաթոլիկ եկեղեցին նրանց կանչեց հաշիվ տալու: Բանն այն է, որ ճամփորդների օրացույցում մեկ օր պակասում էր: Իսկ դա նշանակում էր, որ եկեղեցական տոները ժամանակին չէին նշվել: Հավատի կանոններից այդպիսի շեղումն այն ժամանակ պատժվում էր: Բայց գիտնականները շուտով գտան, թե որտեղ էր մնացել «կորած» օրը: Ճանապարհորդելով երկրագնդի շուրջը դեպի արևմուտք՝ Արևի շարժման ուղղությամբ , ծովագնացները իբրև թե մեկ օր հետ էին գնացել: Շուրջերկրյա ճանապարհորդությունը դեպի արևելք, ընդհակառակը, նրանց օրացույցին մեկ օր կավելացներ:
Ներկայումս նման խառնաշփոթությունից խուսափելու համար Խաղաղ օվկիանոսի միջով՝ բևեռից բևեռ, մի գիծ են անցկացրել, որն անցնելիս նավերը կամ անմիջապես ընկնում են «վաղը» կամ վերադառնում են «երեկվան»:
16․ Տրված հատվածից դուրս գրիր բոլոր բայերը՝ նշելով, դիմավոր են, թե անդեմ։
Գյուղը երեք թաղ ունի՝ Հյումբաթի ձոր, Միջին մահլա և Գյունեյ թաղ։ Երեք թաղն էլ ձորերի մեջ են, տները՝ գետնափոր, փողոցները՝ քարայծի ճանապարհ։ Հնուց բերդ է եղել Հյումբաթի ձորում, ապահով թաքստոցներ, որոնց հետքերն այժմ էլ մնում են, որպես նեղլիկ անցքեր սեպաձև ժայռերի լանջին։
Սրածայր ժայռեր են կողք կողքի շարված, փոքր ու մեծ, մեկը ծուռ, կողքին թեքված, փուլ եկող դեզի նման, մյուսն ուղղաձիգ, որպես բարակ բարդի։ Ձյունն ու անձրևը դարերի ընթացքում քերծել են ժայռերի կողերը, լվացել և դարձրել ողորկ, հազար ու մի ձև տվել, կերտել ու քանդակել տարբեր պատկերներ։ Թվում է թե մեկը հսկա թռչուն է՝ թառած քարի գլխին, մյուսը՝ գորշավուն գորտ, երրորդը՝ կնոջ կիսանդրի։
Լրացուցիչ աշխատա
Քառակուսային հավասարման գաղափարը
1) 18×2+43x−18=0 հավասարումը: Գտիր այս հավասարման գործակիցները:
Ավագ անդամի գործակիցը՝ 18
Երկրորդ անդամի գործակիցը՝ 43
Ազատ անդամ 18
2) Գտիր տրված −3×2+7x−15=0 քառակուսային հավասարման գործակիցները:
Ավագ անդամի գործակիցը՝ -3
Ազատ անդամը՝ -15
3) Հետևյալ հավասարումներից ո՞րն է հանդիսանում քառակուսային հավասարում:
Ընտրիր ճիշտ պատասխանի տարբերակը:
2x+3=0
3x−7=0
5×2−23=0
4) Բերված տեսքի հավասարումներ
x2+2x−10=0 հավասարումը՝
բերված տեսքի չէ:
բերված տեսքի է:
5) Հավասարման արմատ
Արդյո՞ք 5 թիվը հետևյալ հավասարման արմատ է` x2−x−2=0
արմատ է
արմատ չէ
6)Քառակուսային հավասարման տարբերիչի հաշվարկը
Գտիր քառակուսային հավասարման տարբերիչը 2×2+9x+13=0
D=9²-4.2.13
D=81-104
D=-23
Պատասխան՝ D=-23
7)
Քառակուսային հավասարման տեսքը
Տրված հավասարումներից ո՞րն է հանդիսանում քառակուսային հավասարում:
Ընտրիր ճիշտ պատասխանի տարբերակը:
15×2+22x−23=0
3x+86x−13=0
x−4x−−√+5=0
8)Կազմիր քառակուսային հավասարում, որում՝
ավագ անդամի գործակիցը հավասար է 4 -ի,
x-ի գործակիցը հավասար է 9 -ի,
ազատ անդամը հավասար է 2.53 -ի:
Պատասխան՝
4x^2 + 9x + 2.53 = 0
9)Քառակուսային հավասարման լուծումը
5 թիվը հետևյալ՝ x2−3x−1=0 հավասարման լուծում
Լուծում չէ
10)Քառակուսային հավասարման տարբերիչը
Թվարկված թվերից ո՞րն է հետևյալ 3×2+1=0 քառակուսային հավասարման տարբերիչը:
Ընտրիր ճիշտ պատասխանի տարբերակը:
−12
9
38
D =0²-4.3.1
D=0-12
D=-12
Պատասխան D=-12
11)
Հավասարումների տեսակներ
Տրված է 9×2=0 հավասարումը: Այս հավասարումը
թերի հավասարում է
իռացիոնալ հավասարում է
ճիշտ պատասխան չկա
գծային հավասարում է
12)
Աղյուսակի լրացում
Լրացրու աղյուսակը:Քառակուսային հավասարումabcD6x2+5x+14=0
13)