
Թեմատիկ հարցեր և խնդիրներ՝
1. Ի՞նչ է նշանակում «մագնիս» բառը:
Մագնիս նշանակում է Մագնեսիայից բերված քար:
2. Ո՞րն է բնական մագնիսը:
Բնական մագնիսները մագնիսական երկաթաքարերն են, որոնք ստեղծված չեն մարդկության կողմից։
3. Ինչպե՞ս են ստանում արհեստական մագնիսներ:
Արհեստական մագնիսները ստանում են երկաթի, նիկելի և կոբալտի համաձուլվածքից
4. Ի՞նչն են անվանում մագնիսական բևեռներ:
Մագնիսի բևեռները այն մասերն են, որտեղ մագնիսական ազդեցությունը ամենամեծն է։ Մագնիսները ունենում են երկու բևեռ՝ հարավային և հյուսիսային։
5. Ինչպե՞ս են փոխազդում մագնիսների բևեռները:
Մագնիսների երկու տարբեր բևեռները իրար ձգում են, իսկ նույն բևեռները իրար վանում։ Հյուսիսային բևեռը ձգում է հարավայինին և վանում հյուսիսայինին։
6. Ինչպե՞ս կարելի է մագնիսական սլաքի օգնությամբ որոշել մագնիսացած պողպատեձողի բևեռները:
Եթե մագնիսը այնպիսի դիրքում լինի, որ կարողանա ազատ շարժվել, ուրեմն այնպես կմնա, որ մի բևեռը ուղղված լինի դեպի հարավ, իսկ մյուսը դեպի հյուսիս։ Դրանից հետո պետք է մագնիսացած պողպատի մի բևեռը մոտեցնենք օրինակ հարավային բևեռին, եթե վանի ուրեմն հարավային բևեռն է, եթե ձգի, ուրեմն՝ հյուսիսայինը։
7. Ինչի՞ ազդեցությամբ է կողմնացույցի սլաքը ուղղորդվում որոշակի ուղղությամբ: Ո՞ր կողմն է այն ցույց տալիս:
Կողմնացույցի մեջ տեղադրված է լինում սայրի վրա դրված մագնիս, որը միշտ ցույց է տալիս հյուսիսը։ Մագնիսական սլաքը Երկրի մագնիսական միջօրեականի ուղղությամբ կողմնորոշվելու հատկություն ունի։
8. Որտե՞ղ են կիրառվում մագնիսները:
Մագնիսները օգտագործում են տեխնիկայում՝ իբրև հաստատուն մագնիսական դաշտի աղբյուր։
9. Ինչու՞ է բնության մեջ գոյություն ունեցող մագնիսական երկաթաքարը մագնիսացած լինում: Ի՞նչն է նրան մագնիսացրել:
Իմ կարծիքով մագնիսական երկաթաքարերը մագնիսացել են կայծակների հարվածներից։
10. Ի՞նչն են անվանում մագնիսական դաշտ:
Մագնիսական դաշտը է կոչվում այն դաշտը, որը ստեղծվում է շարժվող լիցքերի կողմից, նրանց շուրջը, և ազդում է շարժվող լիցքերի վրա՝ մագնիսական ուժերով:
Ուսումնական նախագիծ
Մագնիսական դաշտի ազդեցությունը կենդանի օրգանիզմների վրա:
Մասնակիցներ՝ Ավագ դպրոցի 9-12 րդ դասարանի սովորողներ
Նպատակը՝
Իմանալ, թե ինչպես է մագնիսական դաշտն ազդում Երկրի կենսաբանական օբյեկտների վրա
Սովորել աշխատել տեղեկատվության հետ
Բացահայտել մագնիսական դաշտերի հատկությունները և վերլուծել ազդեցությունը կենդանի օրգանիզմների վրա
Խնդիրները՝
Ուսումնասիրել մագնիսական դաշտերի ազդեցությունը բուսական և կենդանական օրգանիզմների վրա
Ուսումնասիրել մագնիսական դաշտի ազդեցության աստիճանը մարդու առողջության վրա
Բացահայտել մագնիսական դաշտերի դրական և բացասական կողմերը
Գտնել արդյունավետ միջոց՝ լուծելու մագնիսական դաշտերի ազդեցության խնդիրը
Ընթացքը՝
Մագնիսական դաշտը և դրա հատկությունները
Մագնիսական դաշտի ազդեցությունը բույսերի վրա
Մագնիսական դաշտ և ջուր
Մագնիսական դաշտի ազդեցությունը մարդու վրա
Մագնիսական փոթորիկներ
Ինչ՞ տեղի կունենա, եթե Երկրի մագնիսական դաշտն անհետանա:
Մագնիսների կիրառումը մարդու կյանքում
Մագնիսական դաշտի ազդեցությունը կենդանիների վրա