Keeping our environment clean is everyone’s responsibility. Personally, I would promote a culture of recycling, reduce plastic use, and support community cleanup campaigns. If I had the opportunity, I would join volunteer programs, organize information events, and speak about environmental issues to make people more aware.
What steps are you taking or planning to take to keep your city clean?
Month: Մարտ 2025
Your school trips. Tell me about your last trip or about the trip which you liked most of all
We went to Arates, it was my most interesting trip. On the first night, the police and MES employees came and then left. On the second day, we divided into teams and played very interesting games at the Ford Boyard Game. On the third day, we woke up and went home.
What would you change, if you could change one important thing in your country? Use reasons and specific examples to support your answers.
If I could change one important thing in my country, I would improve the education system. Education is the foundation of a prosperous society, and a well-educated population leads to economic growth, innovation, and social stability.
One major issue in many education systems is outdated curricula that do not prepare students for real-world challenges. For example, many schools focus heavily on memorization rather than critical thinking and problem-solving skills. By updating the curriculum to include more practical subjects like financial literacy, technology, and career readiness, students would be better equipped for the future job market.
Additionally, teacher training and salaries should be improved. Many educators are underpaid and lack proper resources, which affects the quality of education. Investing in teachers through higher salaries and professional development programs would ensure that students receive better instruction and support.
Finally, equal access to education is crucial. In many countries, students from low-income backgrounds do not have the same opportunities as those from wealthier families. Providing free or affordable education, scholarships, and better school facilities would help bridge this gap.
By reforming the education system, my country would create a stronger workforce, reduce poverty, and encourage innovation, ultimately leading to a better future for all.
Նախագիծ ՀՀ տնտեդություն
1. Գյուղատնտեսության զարգացման նախադրյալները և խոչընդոտները Հայաստանում
Նախադրյալներ
Բնական պայմաններ – Հայաստանի կլիմայական գոտիների բազմազանությունը թույլ է տալիս տարբեր մշակաբույսերի աճեցում։ Պահանջարկ – Ներքին շուկան և արտահանման հնարավորությունները գյուղմթերքի արտադրության խթան են։ Ագրարային փորձ – Հայ ժողովուրդն ունի դարավոր գյուղատնտեսական մշակույթ և հողագործական փորձ։ Պետական ծրագրեր – Սուբսիդիաներ, տեխնոլոգիական արդիականացում, կաթիլային ոռոգման համակարգերի ներդրում։
Խոչընդոտներ
Ջրային ռեսուրսների սղություն – Ոռոգման համակարգերի անկատարություն։ Տեխնիկական հին ենթակառուցվածքներ – Գյուղտեխնիկայի հնացած լինելը խոչընդոտում է արդյունավետությունը։ Կլիմայի փոփոխություն – Անբարենպաստ եղանակները կարող են վնասել բերքատվությունը։ Ֆինանսական խնդիրներ – Փոքր ֆերմերները հաճախ չեն կարողանում ներդրումներ անել։
2. Գյուղատնտեսության զարգացման պատմությունը Հայաստանում
Հին շրջան (մ.թ.ա. 9-6-րդ դդ.) – Ուրարտական պետությունում զարգացած էր ոռոգման համակարգը, հացահատիկի և խաղողի մշակումը։ Միջնադար (9-14-րդ դդ.) – Կիլիկիայի հայկական թագավորությունում մեծ տարածում ունեին այգեգործությունը, անասնապահությունը։ Ռուսական և Խորհրդային շրջան (19-20-րդ դարեր) – Գյուղատնտեսությունը կոլեկտիվացվեց, զարգացան խոշոր տնտեսությունները։ Անկախ Հայաստանի շրջան (1991-ից հետո) – Գյուղատնտեսությունը մասնավորեցվեց, սակայն առաջացան շուկայի նոր մարտահրավերներ։
3. Ի՞նչ դեր ունի գյուղատնտեսությունը ՀՀ-ի համար
Սննդի ապահովում – Ապահովում է երկրի բնակչության սննդային պահանջները։ Աշխատատեղեր – Գյուղատնտեսությամբ զբաղվում է ՀՀ բնակչության մոտ 30-40%-ը։ Արտահանում – Հայաստանից արտահանվում են մրգեր, բանջարեղեն, գինի, մեղր և այլ մթերքներ։ Տարածաշրջանային զարգացում – Գյուղատնտեսությունը կարևոր է գյուղական բնակավայրերի զարգացման համար։
4. Ի՞նչ կապ ունի գյուղատնտեսությունը տնտեսության այլ ճյուղերի հետ
Արդյունաբերություն – Գյուղատնտեսությունը հումք է մատակարարում սննդի վերամշակման արդյունաբերությանը։ Տրանսպորտ և լոգիստիկա – Արտադրանքը պետք է տեղափոխվի շուկաներ, արտահանման կենտրոններ։ Էներգետիկա – Ոռոգման համակարգերը և տեխնիկան պահանջում են էներգիա։ Տուրիզմ – Գյուղական տուրիզմը և էկոլոգիական սնունդը կարևոր դեր ունեն զբոսաշրջության զարգացման մեջ։
5. Ինչպե՞ս եք պատկերացնում գյուղատնտեսության զարգացման հեռանկարը
Տեխնոլոգիական զարգացում – Արտադրության ավտոմատացում, նոր տեխնիկայի ներմուծում։ Ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործում – Կաթիլային ոռոգման լայն կիրառություն։ Օրգանական գյուղատնտեսություն – Արտադրանքի որակի բարելավում՝ առանց քիմիական նյութերի։ Միջազգային համագործակցություն – Արտահանման շուկաների ընդլայնում, նոր ներդրումներ։ Գյուղական բնակավայրերի զարգացում – Տրանսպորտային ենթակառուցվածքների և գյուղատնտեսական գիտելիքների զարգացման խթանում։
Ռուսերեն 9
Тема I. Части тела
Активная лексика урока
кожа – մաշկ
голова — գլուխ
глаз — աչք
ухо — ականջ
нос — քիթ
рот — բերան
язык — լեզու
зубы — ատամներ
челюсть — ծնոտ
подбородок — դունչ
лицо — դեմք
щека — այտ
шея — վիզ
горло — կոկորդ
плечи — ուսեր
рука — ձեռք
нога — ոտք
локоть — արմունկ
пальцы — մատներ
позвоночник — ողնաշար
грудь — կրծքավանդակ
живот — փոր
колено — ծունկ
ресницы — թարթիչներ
брови — ունքեր
Задание 1. Посмотри на картинку. Покажи и назови части лица и тела.

Задание 2. Переведи на русский язык названия частей тела и лица․
1. Գլուխ – голова
2. Ականջ – ухо
3. Բերան – рот
4. Աչք – глаз
5. Քիթ – нос
6. Ատամներ – зубы
7. Ձեռք – рука
8. Ոտքեր – ноги
9. Ջեռք – рука
10. Ոտք – ступня
11. Ունք – бровь
12. Թարթիչ – ресница
13. Այտեր – щеки
14. Ճակատ – Передний
Задание 3. Вставь пропущенные буквы в словах․
1. Н ․․․ га
2. ․․․ука
3. Н․․․с
4. Гол․․․ва
5. Колен․․․
6. Ух․․․
7. Воло․․․ы
8. Пл․․․ч․․․
9. Жив․․․т
10. Лад․․․нь
11. Гл․․․за
12. З․․․б
1. Нога
2. Рука
3. Нос
4. Голова
5. Колено
6. Ухо
7. Волосы
8. Плечо
9. Живот
10. Ладонь
11. Глаза
12. Зуб
Задание 4. Соедини части тела лтниями на картинке с надписями

Թեստ 7

1.2)40
2.1)-1
3.3)100/3
4.4)60
5.1)6
6.
7. 1) (n+2)(m+3)(m-3)
8.1) 1

9.
10.3) y = 3x -2 հավասարումով տրված ուղղի անկյունային գործակիցը 3-ն էի
11.1)3
12.
13.
14. 3)4
15. -3
Թեստ

1.3)133
2)3) {2;3;5;6;10;15;30}
3)4)3/4
4)4)344
5)3)156
6)3) -12׳y⁴z⁴

7. 3) 3(a-1)(3-a)
8. 4) 2
9. 4) a > 0 դեպքում ֆունկցիայի գրաֆիկն ընկած չէ III և IV քառորդ-ներում:
10. 1) x=6
11.
8-րդ դասարանի ծրագիր
Թեմա 21. Հայ ազատագրական պայքարի վերելքը: Իսրայել Օրի.
Հայաստանը շարունակում էր մնալ Օսմանյան կայսրության և շահական Պարսկաստանի տիրապետության տակ։ Սակայն XVII դարի երկրորդ կեսին Հայաստանի ազատագրության համար պայքարը սկսել էր աշխուժանալ և թևակոխել վերելքի փուլ։ Դրա համար ստեղծվել էին ներքին և արտաքին նախադրյալներ։ Գնալով ավելի անտանելի էր դառնում օտարների ծանր լուծը և հայ առաջադեմ գործիչները օտար տիրապետությունից ազատագրվելու եղանակներ էին որոնում։ Այդ գործին հայ առաքելական եկեղեցուց բացի՝ սկսել էին ակտիվորեն մասնակցել նաև հայ ունևոր խավը։ Պարզ էր, որ սեփական ուժերով հնարավոր չի լինի ազատվել Օսմանյան Կայսրության և Իրանի նման վիթխարի պետությունների լծից, հետևաբար Հայաստանի ազատագրումը կապվում էր դրսի՝ Եվրոպայի ուժերի օգնության հետ։ Իրանի թուլացումը, և եվրոպական մի շարք երկրների պայքարը Օսմանյան կայսրության դեմ ազատագրման իրական հույս էին ներշնչում:
1677թ. Կաթողիկոս Հակոբ Ջուղայեցու նախաձեռնությամբ Էջմիածնում գումարվեց գաղտնի ժողովը՝ Հայաստանի ազատագրության խնդրով։ Ժողովը որոշեց դիմել Եվրոպայի օգնությանը։ Կաթողիկոսը պատվիրակությամբ մեկնեց Եվրոպա, բայց ճանապահին մահացավ, իսկ պատվիրակությունը վերադարձավ։
Պատվիրակության անդամներից Իսրայել Օրին, որը Սյունիքի մելիքի որդին էր, շարունակեց ճանապարհորդությունը և հասավ Գերմանիա։ Նա ցանկանում էր Հայաստանի ազատագրումը և այդ նպատակով դիմեց Գերմանական իշխան Հովհան Վիլհելմին օգնության համար, և ստացավ նրա խոստումը։
1699թ․ Անգեղակոթ գյուղում Իսրայել Օրու առաջարկով և Սյունիքի մելիքների աջակցությամբ հրավիրվեց գաղտնի խորհրդակցության։ Այնտեղ որոշվեց լիազորել Իսրայել Օրուն շարունակելու բանակցությունները եվրոպական երկրների, ինչպես նաև Ռուսաստանի հետ։ Հայ մելիքները նամակ են ուղարկում Վիլհելմին, խոստանալով նրան ճանաչել Հայաստանի թագավոր, եթե նա զորք ուղարկի Հայաստանն ազատագրելու։
Վերադառնալով Եվրոպա, Օրին Վիլհելմին է ներկայացնում Հայաստանի ազատագրության «Պֆալցյան ծրագիրը»՝ բաղկացած 36 կետից։ Հովհան Վիլհելմը համաձայնում է ծրագրին։ Օրին փորձում է ստանալ ռազմական օգնություն այլ եվրոպական երկրներից, սակայն նրանք իսկապես շահագրգռված չէին Հայաստանի ազատագրությամբ և հրաժարվում են զորք տրամադրել։
Այդ ժամանակ Իսրայել Օրին 1701 թ. տեղափոխվում է Ռուսաստան և դիմում երիտասարդ Պետրոս (Պյոտր) Առաջին ցարին է ներկայացնում Ռուսաստանի օգնությամբ Հայաստանն ազատագրելու ծրագիր: Պետրոս Առաջինը հուսադրում է Օրուն, որ Շվեդիայի հետ պատերազմից հետո կզբաղվի նաև Հայաստանի հարցով։
Պետրոս Առաջինի հանձնարարությամբ Օրին 1709թ. ճանապարհորդում է Պարսկաստան՝ ծանոթանալու իրավիճակին։ Կասկած չհարուցելու նպատակով նա մեկնում է որպես Հռոմի պապի դեսպան։ Որոշ ժամանակ մնալով Պարսկաստանի մայրաքաղաք Սպահանում և իր դիվանագիտական առաքելության մեջ չհասնելով հաջողության, Օրին վերադառնում է Ռուսաստան։
Ռուսաստան վերադառնալու ճանապարհին 1711թ. Իսրայել Օրին մահանում է և դրանով ավարտվում է նրա առաքելությունը։
Իսրայել Օրին կարևոր դեր խաղաց 17-18-րդ դարերի հայ ազատագրական շարժման զարթոնքի գործում։ Նա Հայաստանի ազատագրության հարցը դրեց քաղաքական բանակցությունների հողի վրա։
Թեմա 22. Զինված պայքարը Արցախում և Սյունիքում
Իրավիճակը Այսրկովկասում 18-րդ դարի սկզբին
18-րդ դարասկզբին Պարսկաստանը թուլացել էր և հայտնվել ծանր իրավիճակում։ Դա հպատակ ժողովուրդներին այդ թվում հայ ժողովրդի ազատագրման համար հույսեր ստեղծում։ Պարսկաստանի թուլությունից ցանկանում էին օգտվել նաև Ռուսաստանը և Օսմանյան կայսրությունը՝ գրավելու այսրկովկասյան տարածքները։
Ռուսաստանը ուզում էր մերձկասպյան տարածքները գրավել։ Այդ նպատակով Պետրոս Առաջինը կազմակերպեց կասպյան արշավանքը 1722 թ․ և գրավեց Դերբենդը։
Այդ ժամանակ հայերն ու վրացիները գործում էին միասին, իսկ Ռուսաստանի կայսրը խոստացել էր օգնել նրանց։
Արցախի մելիքները հայրենիքը տարբեր թշնամիներից պաշտպանելու համար 12 հազարանոց զորք էին հավաքել։ Այդ զորքից 10 հազարը կաթողիկոս Հասան-Ջալալյանի գլխավորությամբ մեկնեց Գանձակի մոտակա գյուղերից մեկը, որտեղ վրաց թագավորի զորքի հետ միասին պետք է սպասեին ռուսական զորքի գալուն։ Սակայն Պետրոս Առաջինը Դերբենտից վերադարձավ Ռուսաստան, իսկ Վրաստանի թագավորի և Արցախի մելիքների զորքերը հուսախաբ վերադարձան իրենց հայրենիք։
Օսմանյան կայսրությունը նույնպես ուզում էր օգտվել իրավիճակից և գրավել Պարսկաստանի այսրկովկասյան ողջ տարածքները։ Թուրքական զորքերը ներխուժեցին Այսրկովկաս և շուտով գրավեցին Թիֆլիսը և Գանձակը։
Ռուսաստանը և Օսմանյան կայսրությունը 1724 թ․-ի հունիսի 12-ին Կոնստանդնուպոլսում պայմանագիր կնքեցին, որով համաձայնվեցին իրենց մեջ բաժանել տարածաշրջանը։ Ռուսաստանին էին մնում մերձկասպյան տարածքները, իսկ Արևելյան Հայաստանն ու Վրաստանը պետք է անցնեին Օսմանյան կայսրությանը։ Այդ պայմանագիրը ռուսները թաքուն էին պահում հայերից։
1724թ. Երևանի պաշտպանությունը
1724 թ․-ին հունիսի 7-ին Օսմանյան զորքը պաշարեց Երևանը։ Պաշտպանվելու համար նաև ոտքի կանգնեցին մոտակա գյուղերի բնակիչները։ Երեք ամիս հերոսական պաշարումից հետո Երևանը հանձնվեց, սակայն թուրքական զորքը մոտ 20 հազար կորուստ տվեց։
Երևանի պաշտպանությունը կարևոր նշանակություն ունեցավ։ Դրա շնորհիվ կասեցվեց թուրքական զորքերի առաջխաղացումը Սյունիք և Արցախ՝ ժամանակ տալով նրանց նախապատրաստվելու պաշպանությանը։
Զինված պայքարը Արցախում
Արցախի ազատագրական ուժերը թուրքական արշավանքին դիմագրավելու համար լուրջ քայլեր ձեռնարկեցին։ Նրանք պաշտպանական ամրոցներ՝ սղնախներ: Ամենահայտնիներն էին Գյուլիստանի, Շոշի (Շուշի), Ավետարանոցի, Ջրաբերդի, Քարագլխի սղնախները:
1725թ. թուրքական զորքերը ներխուժեցին Արցախի Վանադա գավառ։ Մելիքները խորամանկորեն տեղավորեցին օսմանյան զորքերին հայկական գյուղերում և գիշերային մեկ գրոհով ոչնչացրեցին նրանց։ Անհաջող էին նաև թուրքական հաջորդ հարձակումները Արցախի դեմ։
1726թ. տեղի ունեցավ Շուշիի պաշտպանությունը։ 8-օրվա ընթացքում տալով ութ հարյուր զոհ, թուրքական զորքերը վերադարձան Գանձակ։
Սակայն ի վերջո արցախահայությունը, չստանալով Ռուսաստանից խոստացված օգնությունը, պարտություն կրեց։ Հայ զինվորականության մի մասը տեղափոխվեց ռուսական բանակ, թուլացնելով ազատագրական շարժումը։ Չնայած դրան, Գյուլիստանի սղնախը շարունակում էր դիմադրել ևս 5 տարի։
Արցախի ազատագրական պայքարը կարևոր նշանակություն ունեցավ հայ ժողովրդի հաջորդ սերունդների համար՝ հավատով լցնելով սեփական ուժերի նկատմամբ։
Ազատագրական պայքարի սկիզբը Սյունիքում: Դավիթ բեկ
Ի տարբերություն Արցախի՝ Սյունիքում զորքերը համախմբված չէին սկզբում, և նաև անհանգստեցնող հանգամանք էր պարսկամետ ուժերի ազդեցությունը այդ տարածքում։
Սյունիքի ազատագրական շարժումը համախմբելու հույսով 1722 թ․ մի քանի հայազգի զինվորականներ Դավիթ բեկի գլխավորությամբ Վրաստանից եկան Հայաստան։
Դավիթ բեկը հաստատվեց Շինուհայր ավանում և իր շուրջը համախմբեց տեղի զինվորական ուժերը։ Դավիթ Բեկին ղեկավարության ստեղծվեց ռազմական խորհուրդ, իսկ զորքի սպարապետ նշանակեց Մխիթարին։ Հայկական ուժերին ինքնավստահություն հաղորդելու գործում կարևոր նշանակություն ունեցավ թշնամու հետ համագործակցող մելիք Բաղրի՝ Տաթևի մոտ գտնվող ամրոցի գրավումը։
Շուտով հայկական զորքերը Չավնդուրի ճակատամարտում լիովին հաղթեցին նաև իրենց դեմ միավորված շրջակա մուսուլմանական տիրակալներին։
Հայկական իշխանության ստեղծումը
Դավիթ բեկի շուրջ մեկ տարվա հաջող պայքարից հետո հաջողվեց Սյունիքը հիմնականում ազատագրել։ Դավիթ բեկի գլխավորությամբ 1724թ. այնտեղ ստեղծվեց հայկական իշխանություն։ Հալիձորի բերդը դարձավ հայկական զորքի կենտրոնատեղին։
Պարսից շահը ճանաչեց հայկական իշխանությունը և դաշինք կնքեց նրա հետ։ Շահը կոչ արեց պարսիկ կառավարիչներին ճանաչել հայկական իշխանությունը և համաձայնեցված աշխատել Դավիթ բեկի հետ ընդդեմ թուրքական աշխավանքի։
Հալիձորի հաղթանակը
1727թ. մարտին թշնամին պաշարեցին Հալիձորը։ Որոշվեց ճեղքել պաշարումը, դուրս գալ շրջափակումից և հակահարձակվել։ Մխիթար սպարապետի և տեր Ավետիսի գլխավորությամբ 300 զինյալներ աննկատ դուրս եկան բերդից և հանկարծակի հարվածեցին թշնամուն, ինչը թուրքական զորքին մեծ կորուստներ պատճառեց։ Թշնամու զորքերը խուճապի մատնվելով, դիմեցին փախուստի Հալիձորի բերդից, թողելով հազարավոր զոհեր և բանակի ողջ ունեցվածքը։
Հետապնդելով թշնամուն, հայկական զորքերն ազատագրեցին նաև Մեղրին։
Մխիթար սպարապետ
1728 թ. անսպասելի մահացավ Դավիթ բեկը։ Սյունիքի ինքնապաշտպանությունը մեծ կորուստ կրեց: Զինվորական հրամատարությունը անցավ Մխիթար սպարապետին։
Թուրքական զորքը կրկին հարձակվեց և պաշարեց Հալիձորը։ Սակայն այս անգամ հայկական զորքերի հրամանատարության մեջ տեղի ունեցավ պառակտում։ Մխիթար սպարապետը հեռացավ բերդից։ Իսկ թուրքերը, գրավելով բերդը, կոտորեցին տեղի բնակչությանը։
Չնայած հետո Մխիթարին հաջողվեց միավորել հայկական ուժերի մեծ մասը և հաջող հարձակումներ կազմակերպել, սակայն ապստամբական ուժերի թուլացումն այլևս հնարավոր չեղավ կանգնեցնել։ 1830թ. Մխիթար սպարապետը դավադրաբար սպանվեց Խնձորեսկ գյուղում։ Սյունիքի ազատագրական զորքերն հետզհետե կազմալուծվեցին։
1720-ական թթ. Սյունիքում և Արցախում ազգային-ազատագրական կռիվները հայ ժողովրդի պատմության հերոսական էջերից են։ Զինված պայքարի շնորհիվ, թեև կարճ ժամանակով, հաջողվեց վերականգնել հայկական իշխանությունը։ Կարևոր արդյունքներից էր նաև այն, որ Պարսկաստանը ստիպված էր հաշվի նստել հայկական մելիքությունների հետ, ճանաչել նրանց իրավունքները։
Թեմա 23. 1826-28թթ. ռուս-պարսկական պատերազմը: Թուրքմենչայի պայմանագիրը
Դեռևս 1804–1813 թթ. ռուս–պարսկական պատերազմի ավարտին կնքված Գյուլիստանի հաշտության պայմանագրով հայկական տարածքներից Գանձակը, Արցախը, Շիրակը, Զանգեզուրը և Լոռին անցան Ռուսաստանի տիրապետության տակ։
1826–1828 թթ. ռուս-պարսկական երկրորդ պատերազմը
Պարսկաստանը չէր հաշտվում Այսրկովկասի իր տարածքները Ռուսաստանին անցնելու հետ։ 1826 թ․ հուլիսին թագաժառանգ Աբաս-Միրզայի բանակը, խախտելով Գյուլիստանի պայմանագիրը, ներխուժեց Արցախ՝ սկսելով երկրորդ ռուս-պարսկական պատերազմը։
Հուլիսի 26-ին պարսկական զորքերը պաշարեցին Շուշիի բերդը։ Շրջակա գյուղերի հայերի օգնությամբ պաշտպանությունը տևեց 1,5 ամիս և կարևոր նշանակություն ունեցավ պատերազմի համար։ 1826 թ․ սեպտեմբերին Շամքորի մոտ Ռուսաստանի բանակի հայ նշանավոր գեներալ Մադաթովի 2-հազարանոց զորքը ծանր պարտության մատնեց պարսկական 10-հազարանոց զորամասին։ Մի քանի օր անց ավելի մեծ ճակատամարտ եղավ Գանձակի մոտ, որի արդյունքում ռուսական զորքերը Աբաս-Միրզայի բանակին դուրս շպրտեցին Արցախից և գրավված մյուս շրջաններից։
1827 թ․ գարնանից ռուսական զորքերը գեներալ Պասկևիչի հրամանատարությամբ անցան հարձակման և ռազմական գործողություններ ծավալեցին դեպի Երևան և Նախիջևան։ Ռուսական զորքերը գրավեցին Էջմիածինը, իսկ օգոստոսի 17-ին փոքրաթիվ զորաբանակով կարողացան դիմադրել և հետ շպրտել պարսկական մեծաքանակ բանակին Օշական գյուղի մոտ տեղի ունեցած ճակատամարտում։
Երևանի գրավումը
Ռուսական զորքը սեպտեմբերին սկսեց Երևանի բերդի պաշարումը։ Հինգ օր անընդմեջ հրանոթներով ռմբակոծումից հետո, ռուսական զորքերը և հայ կամավորները հոկտեմբերի 1-ին մտան Երևան։ Պարսկական կայազորը գերի վերցվեց։ Երեւանի գրավումը ուրախությամբ ընդունեց Հայաստանի ողջ հայությունը, որն պարսկական տիրապետությունն արդեն անտանելի էր համարում։
Թուրքմենչայի պայմանագիրը։ Պարսկահայերի վերաբնակեցումը։
1828թ. փետրվարին կնքվեց Թուրքմենչայի պայմանագիրը։ Այդ պայմանագրով Արևելյան Հայաստանի մնացյալ տարածքները՝ Երևանի և Նախիջևանի խանությունները, անցան Ռուսաստանի տիրապետության տակ։ Ռուսաստանի և Իրանի միջև սահմանագիծ դարձավ Արաքս գետը։ Պարսիկները պարտավորվում էր վճարել 40 մլն. ռուբլի ռազմատուգանք։ Պայմանագրով իրավունք տրվեց Պարսկաստանի տիրապետության տակ մնացած հայերին վերադառնալ ու բնակություն հաստատել Հայաստանում։
Պարսկաստանից հայերի վերաբնակեցումը սկսվեց 1828թ. գարնանը: Շուրջ 40 հազար հայեր վերագաղթեցին Արևելյան Հայաստան։ Պարսկահայերի զգալի մասի նախնիները բռնագաղթել էին Հայաստանից շահ Աբասի կողմից 17-րդ դարում և նրանց սերունդները վերադարձան իրենց հայրենի օջախները։ Այդ զանգվածային վերաբնակեցումը վերականգնեց Արևելյան Հայաստանի ժողովրդագրական պատկերը և թույլ տվեց կրկին հայկական բնակչություն տեսնել Հայաստանի հայաթափված շատ բնակավայրերում։
Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին կարևոր նշանակություն ունեցավ։ Թեպետ չարդարացան հայության սպասումները ազգային անկախ պետություն ունենալու մասին, սակայն Արևելյան Հայաստանի ժողովուրդը ազատվեց ֆիզիկական բնաջնջման վտանգից։
Ռուսաստանը Պարսկաստանի համեմատությամբ նաև առաջադեմ երկիր էր և հայությունը տնտեսության, արվեստի և գիտության զարգացման ավելի լավ պայմաններ ստացավ։
Թեմա 24. 1828-29թթ. ռուս-թուրքական պատերազմը: Ադրիանապոլսի պայմանագիրը
Պարսկաստանի դեմ հաղթանակից հետո Ռուսաստանի դիրքերը Այսրկովկասում ամրապնդվեց։ Սակայն ռուսական արքունիքը չբավարարվեց սրանով, և 1828–1829 թթ. տեղի ունեցավ ռուս-թուրքական նոր պատերազմ։
1828-1829 թթ. ռուս-թուրքական պատերազմը և արևմտահայությունը
Այդ պատերազմի ամենախոշոր իրադարձությունը 1828 թ. հունիսին ռուսական բանակի կողմից Կարսի բերդի գրավումն էր։ Պատերազմի ընթացքում ռուսական զորքերը տարածքային խոշոր ձեռքբերումներ ունեցան՝ գրավելով Ջավախք գավառը՝ Ախալքալաք կենտրոնով, Ախալցխան, Արդահանը, Բայազետի ու Ալաշկերտի գավառները, Կարինը, Բաբերդը, Մուշը։ Այս պատերազմում նույնպես հայերը, կարծելով, թե Ռուսաստանը պետք է իրենց ազատի թուրքական լծից, նյութական և ռազմական մեծ օգնություն ցուցաբերեցին ռուսական զորքերին։
Ադրիանապոլսի պայմանագիրը
1828-1829 թթ. ռուս-թուրքական պատերազմը ավարտվեց Ռուսաստանի հաղթանակով։ 1829թ․ սեպտեմբերի 2-ին Անդրիանուպոլսում կնքվեց հաշտության պայմանագիր։ Սև ծովի արևելյան ափերը` Փոթի նավահանգստով, Ախալցխան ու Ախալքալաքը անցնում էին Ռուսաստանին։ Նաև ամրապնդվում էր Ռուսաստանի դիրքերը Բալկաններում, սակայն նա Թուրքիային էր վերադարձնում Արևմտյան Հայաստանում գրաված տարածքները։
Արևմտահայերի վերաբնակեցումը
Ադրիանուպոլսի պայմանագիրն արևմտահայերի համար ծանր վիճակ ստեղծեց։ Ռուսական զորքերի հեռանալուց հետո թուրքերը կարող էին վրեժխնդիր լինել ռուսներին օժանդակած հայերին։ Ադրիանուպոլսի պայմանագրւ համաձայն, հնարավորություն էր տրվում Թուրքիայի տիրապետության տակ ապրող հայերին վերաբնակվելու Ռուսաստանին անցած շրջաններում։
about:blank
1829-1830 թթ. Արևմտյան Հայաստանից՝ Կարինի, Կարսի, Բայազետի շրջաններից շուրջ 75 հազար հայեր գաղթեցին Ռուսաստանի տիրապետության սահմանները։ Կարինցիները բնակություն հաստատեցին Ախալցխայում և Ախալքալաքում, կարսեցիները՝ Շիրակում և Թալինում, բայազետցիներն ու ալաշկերտցիները՝ Սևանա լճի ավազանում։
Արևմտահայերի վերաբնակեցումը կարևոր նշանակություն ունեցավ՝ Արևելյան Հայաստանում հայության թիվն աճեց, և այն կրկին վերածվեց հայահավաք կենտրոնի։ Սակայն միաժամանակ Արևմտահայաստանը կորցրին իրենց հայ բնակչության մի ստվար հատված:
Թեմա 25. Հայկական հարցը Բեռլինի վեհաժողովում
1877-1878թթ. պատերազմը ավարտվեց Օսմանյան կայսրության ջախջախիչ պարտությամբ։ Բալկաններում ռուսական զորքը մոտեցավ մայրաքաղաք Կոնստանդնուպոլսին։ Ռուսները մեծաքանակ հայ զինվորների և կամավորների օգնությամբ գրավեցին Կարսը։ Հերոսական էր Բայազետի ամրոցի պաշտպանությունը, ինչի վերաբերյալ հայ պատմագիր Րաֆֆին գրել է «Խենթը» վեպը։
Սան Ստեֆանոյի հաշտության պայմանագիրը և Հայկական հարցը
Կ․ Պոլսի մերձակա Սան Ստեֆանո ավանում 1878 թ․ փետրվարի 19-ին կնքվեց ռուս-թուրքական հաշտության պայմանագիրը։ Այս պայմանագիրը ուժեղացնում էր Ռուսաստանի ազդեցությունը Թուրքիայի վրա։ Ռուսաստանը նաև տարածքային խոշոր ձեռքբերումներ ունեցավ՝ Ռուսաստանին անցավ Կարսը՝ իր շրջակա գավառներով, Ալաշկերտն ու Բայազետը և Սև ծովի առափնյա շրջանները՝ Բաթումը։
Հայկական հարցը վերաբերվում է Օսմանյան կայսրության տիրապետությունից պատմական Հայաստանի ազատագրման և հայ ժողովրդի սեփական պետությունն ունենալու համար մղած պայքարին։
Սան Ստեֆանոյի հաշտության կնքումից առաջ տեղի ունեցած ռուս-թուրքական բանակցությունների ժամանակ, մի խումբ հայ գործիչներ, այդ թվում՝ Կոնստանդնուպոլսի հայոց պատրիարք Ներսես Վարժապետյանը, հանդիպումներ ունեցան ռուսական պատվիրակության ղեկավար կոմս Իգնատևի հետ։ Նրանք պահանջում էին պայմանագրում կետ մտցնել Ռուսաստանի պաշտպանության տակ Արևմտյան Հայաստանում ինքնավարություն ստեղծելու կամ ռուսական զորքերի գրաված շրջանները Ռուսաստանին միացնելու վերաբերյալ։
Արդյունքում, Սան Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածով սուլթանական կառավարությունը պարտավորում էր Ռուսաստանի գրաված և Թուրքիային վերադարձվող հայաբնակ մարզերում անմիջապես բարենորոգումներ անցկացնել և հայերի անվտանգությունը քրդերից և չերքեզներից ապահովել, և այդ մասին թուրքերը պետք է հաշվետու լինեին ռուսական կողմին։
Չնայած Սան-Ստեֆանոյի պայմանագիրը լիովին չբավարարեց արևմտահայության պահանջները, այն պարունակում էր շատ դրական կետեր։ Նախ, Արևմտյան Հայաստանի մի զգալի մասը անցնում էր ռուսական տիրապետության տակ։ 16-րդ հոդվածում հայկական հողերն անվանվում էին Հայաստան։
Հայկական հարցը Բեռլինի վեհաժողովում
Սան Ստեֆանոյի պայմանագիրը ամրապնդում էր Ռուսաստանի դիրքը Բալկաններում և Արևմտյան Հայաստանում, չափազանց մեծացնելով Ռուսաստանի ազդեցությունը Թուրքիայի վրա։ Սա եվրոպական երկրների մեծ մասի դժգոհությունը հարուցեց։ Անգլիան և Ավստրո-Հունգարիան Գերմանիայի կանցլեր Օտտո Բիսմարկին դիմեցին՝ եվրոպական պետությունների վեհաժողով կազմակերպելու Բեռլինում։
Վեհաժողովի ընթացքում հայերի պահանջները ներկայացնելու համար հատուկ պատվիրակություն կազմվեց Մկրտիչ Խրիմյանի (Խրիմյան Հայրիկ) գլխավորությամբ։ Հայ
պատվիրակները վեհաժողովի սկսվելուց առաջ հանդիպումներ ունեցան եվրոպական մի շարք երկրների ղեկավարների հետ, և ստացան օգնության խոստումներ։ Բայց անմիջապես պարզվեց, որ եվրոպացի պետական գործիչները բնավ ցանկություն չունեին օգնելու հայերին: Հայկական հարցը նրանք օգտագործում էին որպես Թուրքիային ճնշելու գործիք։ Հայկական պատվիրակությանը նույնիսկ թույլ չտվեցին մտնել վեհաժողովի շենք։
Բեռլինի վեհաժողովը ավարտվեց 1878թ. հուլիսի 1-ին։ Սան Ստեֆանոյի պայմանագրի՝ Հայկական հարցերին վերաբերող 16-րդ հոդվածը դարձավ Բեռլինի վեհաժողովի 61-րդ հոդված։ Դրանով Թուրքիան նույնպես պարտավորված էր հայերի անվտանգությունը ապահովելու, սակայն բարեփոխումների հսկողությունը դրվելու էր ոչ միայն Ռուսաստանի, այլ վեհաժողովի բոլոր մասնակից պետությունների վրա։ Այս փոփոխությունը վեհաժողովի մասնակից պետություններին թույլ էր տալիս Թուրքիայի ներքին գործերին միջամտել և նրանից նոր զիջումներ կորզել։ Պայմանագրի մեջ նաև “Հայաստան” բառը փոխարինված էր “հայաբնակ մարզեր” բառակապակցության հետ։ Ռուսաստանին էին մնում միայն Կարսն ու շրջակայքը, իսկ Ալաշկերտը ու Բայազետը վերադարձվում էին Օսմանյան կայսրությանը։
Մեծ տերությունները վեհաժողովում անտեսեցին հայ ժողովրդի շահերը, քանի որ այս փոփոխությունները վերացնում էին Սան Ստեֆանոյի պայմանագրի շատ դրական կողմեր և Հայաստանին և հայ ժողովրդին ավելի էին վնասում։ Վեհաժողովից հետո հայ ժողովրդի մեջ Եվրոպայի նկատմամբ հավատը պակասեց, շատ հայորդիներ սկսեցին մտածել բողոքելուց դեպի ազգային ազատագրական շարժմանն անցնելու։ Մ Խրիմյանն ասել է, որ Հայաստանի փրկությունը միայն զինված պայքարի կազմակերպմամբ կլինի. «Վեհաժողովի դռան վրա գրված էր՝ իրավունքը ուժովինն է, քաղաքագիտությունը գթություն չունի, իրավունքն ալ սուրի ծայրին է: Հայաստանցինե՛ր, սիրեցե՛ք երկաթը, ձեր փրկությունը երկաթով կլինի»: Այդ ժամանակից են նաև մնացել «երկաթե շերեփ» և «թղթե շերեփ» արտահայտությունները։
Սան Ստեֆանոյի և Բեռլինի պայմանագրերի կնքմամբ Հայկական հարցը առաջին անգամ ձևակերպում ստացավ միջազգային դիվանագիտության մեջ ։ XIX դարավերջին և XX դարասկզբին այն դարձավ հայ քաղաքական կյանքի գլխավոր խնդիրը։
Թեմա 26. Հայդուկային շարժումը
Հայդուկային շարժման սկիզբը
19-րդ դարի 80-ական թթ․ արևմտահայության քաղաքական և սոցիալ-տնտեսական վիճակը շատ ծանր էր: Սուլթան Աբդուլ Համիդ II-ը արյունալի վարչակարգ էր հաստատել և շուտով սկսեց հայկական ջարդերի քաղաքականությունը։ Հայ ժողովրդի՝ այդ ժամանակաշրջանի ազգային-ազատագրական պայքարում մեծ նշանակություն ունեցավ հայդուկային (կամ ֆիդայական) շարժումը։ «Հայդուկ» բառը հունգարերեն նշանակում է պարտիզան, իսկ «ֆիդայի» բառն արաբերեն նշանակում է անձնազոհ։
Հայդուկները (կամ ֆիդայիները) ազատության մարտիկներ էին, որոնք հեռանում էին անտառներն ու լեռները, և օսմանյան իշխանությունների դեմ պայքար ծավալում։ Երբեմն նաև վրեժ էին լուծում կատարած չարագործությունների համար թուրք կառավարիչներից, ոստիկաններից կամ քուրդ ավազակներից, կամ պատժում էին հայ դավաճաններին։
Նշանավոր հայդուկապետեր
Հայդուկային շարժումը հայդուկապետերի մի ողջ համաստեղություն տվեց, որոնց մեջ առանձնահատուկ տեղ ուներ առաջին հայ ֆիդայիններից Արաբոն։
Արաբոն ծնվել էր 1863 թ․ Սասուն Կոռթեր գյուղում։ Սկսելով պայքարը քուրդ ցեղապետների դեմ, նա շուտով վրիժառուից դարձավ հայդուկապետ։ Նա բաժանում էր քրդերից ձեռք բերված ավարը գյուղացիներին։ Խուսափելով թուրքական իշխանությունների հետապնդումներից, գնաց Այսրկովկաս և մտնելով դաշնակցության շարքերը՝ մասնակցեց նրա առաջին ընդհանուր ժողովին։ 1893թ. Կովկասից զենք տեղափոխելու ժամանակ Արաբոն և նրա ջոկատի 16 անդամները զոհվեցին։
Աղբյուր Սերոբը նույնպես հայտնի ֆիդայապետերից էր, ծնվել էր Ախլաթի Սոխորդ գյուղում։ Նրա կինը՝ Սոսեն նրա հետ կիսում էր հայդուկային կյանքի և պայքարի բոլոր դժվարությունները։ 1890-ական թթ․ սկզբերին Ֆիդայապետ Աղբյուր Սերոբը մեծ ժողովրդականություն ուներ և աշխատում էր միավորել արևմտահայ հայդուկային խմբերին։ 1890-ական թթ․ կեսերին նրան հաջողվում է միավորել դրանց մեծ մասը։
1898 թ․ Բաբշենի կռվի հաղթանակից հետո Սերոբը դառնում է Արևմտյան Հայաստանի ազատարարի խորհրդանիշ: 1899 թ․ Սասունի Գելիեգուզան (Ընկուզաձոր) գյուղում Սերոբին դավադրաբար սպանում են։ Մեկ տարի անց, Սերոբի հավատարիմ զինվորներ Գևորգ Չավուշն ու Անդրանիկ Օզանյանը վրեժխնդիր են լինում Սերոբին մատնած դավաճան Ավեից և քուրդ ցեղապետ Բշարե Խալիլից, ով կազմակերպեց սպանությունը։
Անդրանիկ Օզանյանը ծնվել է 1865 թ․ Շապին Կարահիսար քաղաքում։ Սկսել է տարբեր խմբերում կռվելում, ապա միացել Աղբյուր Սերոբին։ 1901 թ․ Գևորգ Չավուշի հետ վարել է Ս․ Առաքելոց վանքի կռիվը՝ փոքր խմբով դիմադրելով մեծաքանակ թուրքական բանակին և հաջողությամբ դուրս գալով շրջափակումից։ Նա մասնակցել է նաև 1904 թ․ Սասունի ապստամբությնը։ Բալկանյան և Առաջին համաշխարհային պատերազմների ժամանակ ձեռք է բերել ժողովրդական հերոսի համբավը։ Հայդուկային կռիվների վերաբերյալ նա հեղինակել է հայտնի ≪Մարտական հրահանգներ≫ կանոնագիրքը։
Գևորգ Չավուշը ծնվել է 1870 թ․ Սասունի Մկդենք գյուղում, և եղել է հայդուկապետերից ամենաերիտասարդը։ 24 տարեկանում նա արդեն ճանաչված ֆիդայի էր։ Նա Անդրանիկ Օզանյանի հետ ղեկավարել է Սբ․ Առաքելոց վանքի կռիվը, նաև մասնակցել է բազմաթիվ հայդուկային ճակատամարտերի։ 1907 թ․ Մշո Սուլուխ գյուղի մոտ անհավասար կռվում Գևորգը քաջաբար զոհվեց։
Հայդուկային շարժման մեջ նաև գործիչներ կային, ովքեր հայդուկային շարժումը համարում էին անհեռանկար և առաջարկում էին վրիժառությունից և ցուցամոլական գործողություններից հրաժարվել։ Այդպիսի գործիչներից էր Հրայր Դժոխքը, ով կարծում էր, որ կուսակցությունները ազատագրության գործը առաջ տանելու միակ միջոցն են։ Ի տարբերություն շատերի, Հրայրը հույս չէր կապում Եվրոպայի հետ, այլ համարում էր, որ հարկավոր էր սուլթանական վարչակարգի դեմ Հայ-քրդական դաշինք ստեղծել։ Հրայրը եղել է 1904 թ․ Սասունի ապստամբության ղեկավարներից, որի ընթացքում զոհվել է։
Հայդուկային շարժումը Արևմտյան Հայաստանի ազատագրումը չէր կարող իրականացնել, սակայն այն պաշտպանում էր հայ ժողովրդին Օսմանյան կայսրության կազմակերպած կոտորածներից, և ամենակարևորը՝ ժողովրդին մղում էր նոր պայքարի, հասունացնելով համաժողովրդական ապստամբության գաղափարը։
Թեմա 27. 1-ին աշխարհամարտը և Կովկասյան ճակատը
Հայաստանը և Օսմանյան կայսրության ու Ռուսաստանի ռազմաքաղաքական ծրագրերը
XX դարի սկզբին մեծ տերությունների միջև եղած արմատական հակասությունները հանգեցրին ընդհանուր պատերազմի։ Առաջին աշխարհամարտը սկսվեց 1914 թ․ օգոստոսի 1-ի։ Այն ընթացավ երկու խոշոր խմբավորումների՝ Անտանտի (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա և Ֆրանսիա) և Եռյակ դաշինքի (Գերմանիա, Ավստրո-Հունգարիա, Թուրքիա) միջև:
Առաջին աշխարհամարտի բաղկացուցիչ մասը կազմեց Կովկասյան ճակատը, որտեղ հերթական անգամ բախվեցին Ռուսաստանը և Թուրքիան: Ցարական Ռուսաստանը ձգտում էր նվաճել Արևմտյան Հայաստանը և հաստատվել Կոնստանդնուպոլսում՝ սևծովյան Բոսֆորի և Դարդանելի նեղուցներում։ Օսմանյան Թուրքիան նպատակ ուներ տիրանալ հսկայական տարածքների Կովկասում և Իրանում, ինչպես նաև Ռուսաստանում ապրող թուրքալեզու և մուսուլման ժողովուրդներին թեքել ռուսների դեմ և ապագայում միավորել «Մեծ Թուրանի» մեջ։ Պանթյուրքական այդ ծրագրի իրագործման ճանապարհին լուրջ խոչընդոտ էին հայերն ու Հայաստանը, և պատերազմում Օսմանյան կայսրության հիմնական նպատակներից մեկը դարձավ նաև հայ ժողովրդի բնաջնջումը: Թուրքիան դարձավ Գերմանիայի դաշնակիցը իր այդ նպատակները առաջ տանելու հույսով։ Մյուս կողմից մեծ էին հայերի ակնկալիքները ռուսական հաղթանակից:
Կովկասյան ճակատը 1914–1917 թթ.
1914 թ․ Հոկտեմբերի 29-30-ը Գերմանական և թուրքական ռազմանավերը հարվածներ հասցրեցին Ռուսական սևծովյան նավահանգիստներին, որից անմիջապես հետո ռուսական կառավարությունը պաշտոնապես պատերազմ հայտարարեց Օսմանյան կայսրությանը։
Թուրքական բանակը Կովկասյան ճակատում կազմում էր 300 հազար մարդ։ Ռուսական զինուժը 200 հազար էր։
Սարիղամիշի ճակատամարտը Կովկասյան ճակատում առաջին նշանավոր իրադարձությունն էր, և տեղի ունեցավ 1914 թ․ դեկտեմբերի 22-ից մինչև 1915 թ․ հունվարի 18-ը։ Ճակատամարտից առաջ թուրքական երրորդ բանակը, որի հրամանատարությունն անձամբ ստանձնել էր էնվեր փաշան, գրավել էր մի քանի շրջաններ և Կարս-Սարիղամիշի հատվածում դուրս էր եկել ռուսական զորքերի թիկունքը։ Սարիղամիշում, ռուսական բանակի և հայ կամավորական ջոկատների պայքարի շնորհիվ թուրքական բանակը ջախջախվեց, 90-հազարանոց զորախմբից կենդանի մնաց միայն 12 հազարը։ Ռուսական 60 հազարանոց զորախմբի մեկ երրորդը նույնպես զոհվեց։
1915թ. գարնանը, Սարիղամիշի հաղթանակից հետո ռուսական կովկասյան բանակը գրավեց Մանազկերտը, ինչպես նաև Վանը՝ օգնելով Վանի ինքնապաշտպանության համար կռիվ մղող տեղի հայկական ուժերին։ Ռուսական զորքերը հայկական կամավորական ուժերի հետ նաև հասան Բիթլիսի և Մուշի մատույցները, բայց չհաջողեցին գրավել դրանք։
1915 թ․ հուլիսին անսպասելիորեն ռուսական զորքերը նահանջում են Վանից։ Վանի հայկական իշխանությունը դադարում է, իսկ մոտ 200 հազար վան-վասպուրականցիներ կոտորածներից խուսափելու համար ստիպված են լինում գաղթել Արևելյան Հայաստան։ Այդ ընթացքում Բիթլիսի և Մուշի հայությունը կոտորվում է թուրքերի կողմից։
Օգոստոսի սկզբին ռուսական զորքերը կրկին նվաճում են նախկին դիրքերը։ 1915 թ․ վերջին ռուսական զորքերը անցնում են վճռական գործողությունների, և ձմռան դաժան պայմաններով 1916 թ․ գրավում Էրզրումը։ Էրզրումի գրավումը Կովկասյան ճակատում ամենախոշոր հաղթանակն էր ռուսերի համար։
Մինչև 1917թ. ռուսական զորքերը գրավում են գրեթե ողջ Արևմտյան Հայաստանը՝ հասնելով Սեբաստիայի վիլայեթ։
1914–1916 թթ. հայ կամավորական շարժում. կամավորական ջոկատների ստեղծումը
Թուրքիան և Ռուսաստանը կարևորում էին պատերազմում հայերին ներգրավել իրենց կողմը, և հայ քաղաքական ղեկավարները փորձում էին որոշել, թե որ դիրքորոշումը պետք է ունենալ հայության անվտանգությունը ապահովելու համար։ Թե արևելահայության, թե արևմտահայության մեջ մեծ ոգևորություն էր տիրում և ռուսական հաղթանակը կասկած չէր հարուցում։ Գերիշխում էր այն տեսակետը, որ երբ ռուսական կովկասյան զորաբանակը գրավի Վանը, Էրզրումը և Բիթլիսը, ազատագրված արևմտահայերին կտրամադրվի ինքնավարություն։ Սա հաշվի առնելով, հայ քաղաքական ուժերը և կամավորները նախընտրեցին աջակցել ռուսական կողմին։
Ռուսական կայսրությունում բնակվում էին մոտ 2 միլիոն 54 հազար հայեր, որոնցից մոտ 200 հազարը զորակոչվեցին ռուսական բանակ։
Արևմտյան Հայաստանի ազատագրման գործում ռուսական բանակներին աջակցելու նպատակով Թիֆլիսում գործող Հայկական ազգային բյուրոն ձեռնամուխ եղավ հայ կամավորական ջոկատների կազմակերպմանը։ Ջոկատները ստեղծվում էին ապագա հայկական ինքնավարության համար պայքարելու նպատակով ստեղծվեցին։
about:blank
Հայ կամավորները մարտի դաշտում
1914 թ․ նոյեմբերի սկզբին արդեն ձևավորվել էին չորս կամավորական ջոկատ՝ Անդրանիկի, Դրոյի, Համազասպի և Քեռու հրամանատարությամբ։ Ավելի ուշ ստեղծվեցին ևս 4 ջոկատներ։
8 ջոկատների կամավորների ընդհանուր թիվը 1916 թ. սկզբին հասավ 10 հազարի: Նրանց քաջությունն ու հերոսությունը բազմիցս նշել է Կովկասյան ռազմաճակատի հրամանատարությունը։
Ցարական իշխանություններն իրազեկ էին հայերի ինքնավարական և անկախական նպատակներին: Երկյուղելով, որ այդ ջոկատները կարող են դառնալ ազգային բանակի հիմք, և 1916 թ․ ամռանը այդ ութ կամավորական ջոկատներից կազմվում են հայկական հրաձգային գումարտակներ, որոնք մտցվում են ռուսական զորքի կազմի մեջ։
Թեմա 28. Հայոց մեծ եղեռնը
Պանթուրքիզմի ծրագրի իրականացմանը և «Մեծ Թուրանի» ստեղծմանը խոչընդոտում էր Հայաստանը։ Այդ «արգելքը» վերացնելու նպատակով և օգտվելով Մեծ պատերազմի առաջացրած խառը իրադրությունից՝ երիտթուրքերը հայության նկատմամբ պետականորեն իրագործեցին ցեղասպանության վաղօրոք մշակված հրեշավոր ծրագիրը:
«Ցեղասպանություն» հասկացությունը
XX դարի սկզբին միջազգային իրավունքում «Ցեղասպանություն» հասկացությունը դեռևս չկար, օգտագործվում էին այլ անուններ՝ սպանդ, եղեռն, կոտորած։ «Ցեղասպանություն» տերմինը հաստատվել է միայն 1948թ․ դեկտեմբերի 9-ին Միավորված ազգերի կազմակերպության կողմից ընդունված «Ցեղասպանության հանցագործությունները կանխելու և դրա համար պատժի մասին» կոնվենցիայով։ Ըստ այդ փաստաթղթի, ցեղասպանություն են համարվում այն գործողությունները, որոնք կատարվում են որևէ ազգի կամ կրոնական համայնքի լիակատար կամ մասնակի ոչնչացման նպատակով։
Այս գործողություններից են․
ա) խմբի կամ համայնքի անդամների սպանությունը,
բ) նրանց մարմնական լուրջ վնասվածք կամ մտավոր խանգարում հասցնելը,
գ) երեխաների հանձնումը մարդկային մի խմբից մյուսին
և այլն։
Հայերի ցեղասպանության երիտթուրքական պետական ծրագիրը
1910-1911 թթ․ Սալիկոնում ≪Միություն և առաջադիմություն≫ կուսակցության կողմից կայացած գաղտնի ժողովներում հաստատվել էր հայերի ոչնչացման երիտթուրքերի պետական ծրագիրը։ Այն ձգտում էր քրիստոնյաներին ոչնչացնել և ոչ թուրք մահմեդականներին՝ թուրքացնել, որպեսզի իրականացվի «Մեծ Թուրանի» գաղափարը։ Հայերը եւ Հայաստանը արգելք էին պանթուրքական ծրագրի իրականացման ճանապարհին: Հայությունը դարձավ այդ ծրագրի առաջին զոհը։ Հայոց ցեղասպանությունն ի կատար ածվեց Առաջին աշխարհամարտի ժամանակ, երբ մյուս պետությունները զբաղված էին պատերազմով և չէին կարող միջամտել։
Հայության ցեղասպանության ծրագրի հեղինակներն էին Թալեաթ փաշան (ներքին գործերի նախարար), Էնվեր փաշան (ռազմական նախարար), Ջեմալ փաշան (ծովային նախարար), Բեհաեդդին Շաքիր բեյը (երիտթուրքական կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ) և ուրիշներ։ 1914 թ․ հոկտեմբերին երիտթուրքերը կազմեցին Երեքի գործադիր կոմիտեն, որին հանձնարարված էր իրականացնել ցեղասպանությունը։
Մեծ եղեռնը
Այս կոմիտեի կարգադրությամբ 1915 թ․ գարնանը սկսվում է Մեծ եղեռնի իրագործումը երեք փուլերով։
Առաջին հերթին, արևմտահայությանը պաշտպանության հնարավորությունից զրկելու համար, զինաթափվեց և ոչնչացվեց օսմանյան բանակ զորակոչված հայ տղամարդկանց մեծ մասը։ Այնուհետև, զանազան միջոցներ բանեցնելով երիտթուրքական իշխանությունները առգրավեցին նաև հայերի զենքերը և զինամթերքը։
Օսմանյան կայսրության հաջորդ քայլը նշանավոր հայ մտավորականների և ղեկավարների ոչնչացնումն էր։ 1915 թ․ ապրիլի 24-ին Կ․ Պոլսում ձերբակալեցին 600-ից ավելի հայ մտավորականներին, որոնց թվում էին նշանավոր երգահան Կոմիտասը, պատգամավոր Վարդգեսը, գրողներ Գրիգոր Զոհրապը, Ռուբեն Սևակը, Դանիել Վարուժանը, Սիամանթոն և ուրիշներ։ Նրանք դաժանաբար սպանվում են, իսկ Կոմիտասը, չդիմանալով կատարվող վայրագություններին, խելագարվում է։
Երրորդ փուլով 1915 թ․ գարնանից սկսեցին արևմտահայ բնակչության համատարած զանգվածային տեղահանությունը և կոտորածները, որոնց զոհ գնաց 1,5 միլիոն մարդ։ Նրանց, ում չէին կոտորում տեղում, թուրքական իշխանությունները աքսորում էին Միջագետքի անապատային շրջանները։ Կոտորածներից փրկվածների գերակշիռ մեծամասնությունն էլ զոհվում է գաղթի ճանապարհին սովից, հիվանդություններից և թուրքական ու քրդական ավազակախմբերի հարձակումներից։
Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության մի շարք շրջաններում հայ ժողովուրդը դիմեց ինքնապաշտպանության։ Դա հնարավորություն տվեց բնակչության մի մասին փրկվելու։ Ինքնապաշտպանական մարտեր տեղի ունեցան Վանում, Մուշ-Սասունում, Մուսա լեռան մոտ և այլուր։
Մեծ եղեռնի հետևանքները
Հայոց ցեղասպանությունը XX դարի առաջին ցեղասպանությունն էր, և նաև այդ ժամանակ պատմության մեջ ամենախոշոր ցեղասպանությունը։ Մեծ եղեռնի հետևանքով Արևմտյան Հայաստանի և Փոքր Ասիայի հայաբնակ տարածքներն ամբողջությամբ հայաթափ են լինում։ Օսմանյան կայսրության մեջ բնակվող 2,5 միլիոն հայերից 1,5 միլիոնը զոհ գնաց թուրքական յաթաղանին։ Հայաստանի մեծ մասը հայազրկվեց, իսկ հայերի մեծ մասը հայրենազրկվեց:
Արևմտահայության նկատմամբ իրագործված ցեղասպանությունը խստորեն դատապարտեցին ականատես օտարերկրացիները եւ համայն աշխարհի առաջադեմ գործիչները։
1915-1916 թթ․ ընթացքում հայությամբ նկատմամբ երիտթուրքերի կողմից իրականացված գործողությունները որակվում են որպես ցեղասպանություն, քանի որ այն նպատակ ուներ ամբոջությամբ բնաջնջել հայ ժողովրդին։
Հայության պահանջն է մնում Հայոց ցեղասպանության ճանաչում և հատուցումը։ Մինչև այսօր 33 երկիր ճանաչել է Մեծ եղեռնը, այդ թվում ԱՄՆ, Ֆրանսիան, Ռուսաստանը։
Թեմա 29. Մայիսյան հերոսամարտերը
1917 թվականին, ընթացող համաշխարհային կռվի պայմաններում Ռուսաստանում տեղի ունեցան երկու հեղափոխություններ, որոնք արմատապես փոխեցին նրա զարգացման ուղին։ Դրանք մեծ ազդեցություն ունեցան նաև Ռուսական կայսրության ազգային փոքրամասնությունների ճակատագրի վրա:
Խորհրդային Ռուսաստանը, Քառյակ միության երկրների հետ առանձին հաշտություն կնքելով, դուրս եկավ Առաջին աշխարհամարտից: Այդ ճանապարհին նա զոհաբերեց հայության պատմական իրավունքները, և Բրեստ-Լիտովսկում կնքված պայմանագրով Թուրքիային հանձնվեցին մի շարք հայկական տարածքներ։ Հայաստանի մեծ մասը կրկին հայտնվեց թուրքական տերության կազմում: Վերսկսվեց պատերազմը Կովկասյան ճակատում, որն ի վերջո վերածվեց հայ–թուրքական բախման:
Այդ պայմաններում ինքնապաշտպանության նպատակով ստեղծվեցին հայկական ազգային զորամիավորումներ։ Այդ զորամիավորումները կազմակերպելու համար հրավիրվեցին ռուսական բանակի հայազգի գեներալներ և սպաներ։
Պատերազմի վերաճումը թուրք-հայկականի
1918 թ․ գարնանը թուրքերը 50 հազարանոց զորք էր հավաքել և ծրագրել էր նվաճել ամբողջ Արևելյան Հայաստանը և հասնել Բաքու, Դաղստան և Հյուսիսային Իրան։
Օսմանյան Թուրքիայի հետեւողական պնդմամբ` հայտարարվեց Անդրկովկասի անջատումը Ռուսաստանից։ Թբիլիսիում ստեղծված Անդրկովկասյան Դաշնային Հանրապետությունը թեպետ ներկայանում էր որպես երեք ժողովուրդների պետություն, սակայն վրացիները և կովկասյան թաթարները (այդպես էին կոչում ադրբեջանցիներին) չէին ցանկանում հայերին օգնել պաշտպանության գործում։ Նրանք հայերի հաշվին զիջումներ էր անում թուրքերի հետ համաձայնութան գալու նպատակով։ Արդյունքում` 1918 թ․ ապրիլին Կարսն առանց դիմադրություն հանձնվեց թուրքերին։
Թուրքիան ստացավ գործողությունների լիակատար ազատություն։ Կարճ ժամանակում հակառակորդը նվաճեց ոչ միայն Կարսը, այլև Ալեքսանդրապոլը (Գյումրի) և մայիսի կեսերին մոտեցավ Երևանին։
Այսպես՝ ռուս-թուրքական պատերազմը ամիսների ընթացում վերաճեց թուրք-անդրկովկասյանի, ապա թուրք-հայկականի: Ճակատային գիծը Ջավախքից ձգվում էր Ալեքսանդրապոլ, ապա Արաքս գետով մինչև Մարգարա:
Սարդարապատի եւ Բաշ Ապարանի ճակատամարտերը
Սարդարապատի հուշահամալիրը
Ալեքսանդրապոլսի գրավումից հետո զորքերը մտան Արարատյան դաշտ և ուղղություն վերցրեցին դեպի Երևան։ Ներխուժած թուրքական զորքերի հաջողության դեպքում հայությանը սպառնում էր բնաջնջում։ Հայրենիքի պաշտպանության համար ոտքի ելավ ժողովուրդը։ Երևանի նահանգի դիկտատոր հայտարարված Արամ Մանուկյանը մեծ ներդրում ունեցավ հաղթանակի մեջ։
Արամ Մանուկյանը Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյացին հորդորեց հեռանալ Բյուրական, սակայն Գևորգ Ե-ն մնաց Էջմիածնում՝ ժողովրդի և զորքի կողքին։ Մայիսի 19-ին թուրքերի առաջխաղացումը սկսվեց։ Սիլիկյանի գլխավորած Երևանյան զորախումբը կազմած էր մոտ 10 հազար մարտիկից, որոնցից 5500-ը կռվեցին Սարդարապատի ուղղությամբ կռվեցին։ Այդ նույն ուղղության վրա թշնամին ուներ 6 հազար կանոնավոր զորք և 1500 քրդական հեծելազոր։
Սարդարապատի ճակատամարտի օրերին՝ Մայիսի 22-ից մինչև 28-ը թշնամին կրեց 3500 զոհ և նահանջեց մոտ 60 կմ։ Մայիսի 29–ին գեներալ Սիլիկյանը հանդես եկավ Ալեքսանդրապոլը գրավելու կոչով, սակայն Նազարբեկյանից հրաման եկավ՝ դադարեցնելու ռազմական գործողությունները։ Սարդարապատի ճակատամարտն ավարտվեց հայկական զորքի փառահեղ հաղթանակով: Թշնամին կրեց առաջին խոշոր պարտությունը:
Արամ Մանուկյան
Մյուս հաղթանակը նվաճվեց Բաշ Ապարանի ճակատային հատվածում: Թուրքերը մոտ 10 հազար զորքով շարժվեցին դեպի Բաշ Ապարան, որի նպատակն էր դուրս գալ Աշտարակ և Քանաքեռի գրավմամբ փակել օղակը Երևանի շուրջը։ Մայիսի 23-ին գեներալ Սիլիկյանը իր զորախմբից 5 հազար հոգու ուղարկեց Բաշ Ապարան և հրամանատար նշանակեց Դրոյին։ Այդ զորքերը եզդիների ջոկատի հետ մինչև մայիսի 29-ը քաջաբար կռվեցին թուրքերի դեմ և ի վերջո պարտության մատնեցին ներխուժած թուրքական զորքին։
Ղարաքիլիսայի հերոսամարտը
Ալեքսանդրապոլսի անկումից հետո Առանձին հայկական կորպուսի ուժերի մի մասը, որը շարժվել էր դեպի Ղարաքիլիսա, մայիսի 22-ին նահանջեց Դիլիջան։ Անդրանիկը, ում հանձնարարված էր պահել Ղարաքիլիսայի հյուսիս ընկած տեղամասը, թուրքերի դեմ երեք հարձակում մղեց։ Դիլիջանում Սարդարապատի առաջին հաղթանակի լուրից ժողովուրդն ու հայկական զորամասերը ոգևորվեցին։ Մայիսի 25-ին կազմակերպվեց Ղարաքիլիսայի ճակատը։ Հայկական կողմն ուներ 7 հազար կռվող, իսկ թուրքերը 10 հազար։
Առաջինը մարտի նետվեց Գարեգին Նժդեհն՝ իր ջոկատով։ Այդպես սկսվեց Ղարաքիլիսայի հերոսամարտը։ Աչքի ընկան ճակատի հրամանատար գնդապետ Ա. Բեյ–Մամիկոնյանը, գնդապետ Ն. Ղորղանյանը և հարյուրավոր քաջարի մարտիկներ: Թշնամին սկզբում
նահանջեց, սակայն շուտով հարձակման անցավ և մայիսի 30–ին գրավեց Ղարաքիլիսան: Այս պատերազմի ընթացքում թուրքիան մեծ կորուստներ ունեցավ, և Ղարաքիլիսայի գրավումից հետո որոշեց դեպի Դիլիջան-Ղազախ ուղղությամբ հարձակումը չշարունակել։
Մայիսյան հերոսամարտերի պատմական նշանակությունը
Մեծ եղեռնից և պատերազմից դեռ լիովին ուշքի չեկած հայությունը կարողացավ ազգովին ինքնակազմակերպվել։ Մայիսյան հերոսամարտերի շնորհիվ արևելահայությունը փրկվեց բնաջնջումից, և հերոսամարտերի բոցերում ծնվեց անկախ Հայաստանի Հանրապետությունը։ Թուրքիան ստիպված Բաթումի բանակցությունների պահանջները մեղմացրեց և 1918 թ․ հունիսի 4-ին նորաստեղծ Հայաստանի Հանրապետության հետ հաշտության պայմանագիր կնքեց։
Նորահռչակ հայկական պետությունը դարձավ Առաջին Աշխարհամարտի մասնակից կողմ, և հետագայում այս հիմքի վրա է, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում ստացավ Անտանտի երկրների կողմից և իր տարածքային ու քաղաքական իրավունքները ձևակերպեց Սևրի պայմանագրով:
Թեմա 30. Հայկական մշակույթը 19-րդ դարի 2-րդ կեսին և 20-րդ դարի սկզբին. Կրթություն: Գիտություն:
Մշակույթի զարգացման նախադրայլները
Հայկական մշակույթն արդյունաբերական հասարակության երկրորդ շրջանում մեծ վերելք ապրեց։
Եվրոպական քաղաքակրթական նվաճումների հետ շփումը ապահովեց հայ մշակույթի առաջընթացը Հայաստանում։
Այս վերելքին օգուտ տվեց նաև քաղաքական և հասարակական կազմակերպությունների գործունեությունը։
Կրթական համակարգը
19-րդ դարի երկրորդ կեսին վերելք ապրեցին հայկական դպրոցները:
Արևելահայության մեջ կար երկու տեսակի դպրոց՝ պետական և ազգային:
Դպրոցներում պարտադիր լեզուն ռուսերենն էր։ Դասավանդում էին հայերեն, վայելչագրություն, թվաբանություն, երգեցողություն, աշխարհագրություն, բնագիտություն և պատմություն:
Օսմանյան կայսրության կազմում գտնվող արևմտահայությունը կրթության ոլորտում նույնպես առաջընթաց ուներ, գործում էին երկու կարգի դպրոցիներ՝ նախակրթական և երկրորդական:
Գիտության զարգացումը։
Բնական գիտությունները։
Այս ժամանակաշրջանում հայ նշանավոր գիտնականները ապրում էին Հայաստանի սահմաններից դուրս:
Հայագիտություն։
19-րդ դարի կեսերից զարգացում ապրեց հայոց լեզուն:
Հայ միջնադարյան պատմիչների, երկերի թարգմանույթան, հայ ազգագրության և հավատալիքների հետազոտության առումով նշանակալից էր Մոսկվայի լազարյան ճեմարանի պրոֆեսոր Մկրտիչ Էմինի դերը:
Գրականությունը և մամուլը։
Գրականության հասարակական դերի վարձրացումը։
19-րդ դարի կեսերին հայ գրականության մեջ գերիշխող էր կլասիցիզմը (գեղարվեստական ոճ):
Կասիցիզմին հաջորդում է ռոմանտիզմը, իսկ գրաբարին փոխարինում է աշխարհաբարը:
Ազգային հոգու արտահայտիչը պոեզիան էր:
1880թ. հայ գրականությունը անցում է կատարում ռոմանտիզմից՝ ռեալիզմ:
20դ․ սկզբում դասական ռեալիզմը փոխարինվում է՝ նատուռալիզմ, սինվոլիզմ, նեռռոմանտիզմ:
Մամուլը արդյունաբերական որոշման բնորոշ կողմերից է տեղեկատվական հավաքման և մշակման երևույթը:
Արվեստը և ճարտարապետությունը։
Կերպարվեստը։
Արվեստի արդիական գործունեություններն զարգացան հայ կերպարվեստի բնագավառը:
Հայ նկարչության մասնագետ է եղել Մարտիրոս Սարյանը:
Պատմական նկարձի ձևավորման զարգացման փուլում մեծ դեր է խաղացել նաև Վարդագես Սուրենյանը:
Թատրոնը
Այս շրջանում ստեղծվել է հայ պրոֆեսիոնալ թատրոնը:
1861թ. ստեղծվեց մշտական խումբը պետրոս Մաղաքյանի ղեկավարությամբ:
Երաժշտությունը
Տիգրան Չուխաջյանը հիմնեց հայ օպերային արվեստը:
20-րդ դարի երկրորդ կեսի կարևորագույն ձեռքբերումներից է արևելահայ կոպոզիտորական դպրոցի ձևավորումը, որի հիմնադիրն էր Կրիստափոր Կարա-Մուրզան:
Ստեղծվեց նաև Զիվանու դպրոցը:
Հայ հոգևոր նոտագրելու և աղավաղումներից փրկելու խնդիրը լուծեց Կոմիտասը:
Արվեստ
Զարգացում ապրեց արվեստը իր բազմազան ճյուղերով։ Կերպարվեստի մեջ նշանավոր էր Հովնաթանյանների գերդաստանը։ Հակոբ Հովնաթանյանը (1809-1884 թթ.) ապրել և ստեղծագործել է հիմնականում Թիֆլիսում։ Նա ժամանակի դիմանկարչության ճանաչված վարպետ էր, որի գործերից մեզ է հասել շուրջ 60 կտավ։ Աղաֆոն Հովնաթանյանը, ավարտելով Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիան, զբաղվել է գեղանկարչության տարբեր ճյուղերով։
Նույնպես Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիան ավարտեց ղրիմահայ Հովհաննես Այվազովսկին, որը դարձավ աշխարհահռչակ ծովանկարիչ։ Այդ նույն ակադեմիայում կրթություն ստացավ նաև Խաչատուր Աբովյանի մանկության ընկեր Ստեփան Ներսիսյանը, որի գործերից նշանավոր են Մեսրոպ Մաշտոցի, Բեթհովենի դիմանկարները, «Խնջույք գետափին» նկարը։
Երաժշտության մեջ աչքի էր ընկնում Համբարձում Լիմոնջյանը։ Նա ստեղծում է հայկական նոտաներ։ Այդ նոտաներով իր հետևորդի հետ ձայնագրում են եկեղեցական շարականներ, ժողովրդական երգեր ու պարեր։ Մեծն Կոմիտասն ուշադրություն է դարձրել և բարձր գնահատել Համբարձում Լիմոնջյանի դերը։
Աշխուժություն է նկատվում թատերական արվեստի բնագավառում։ Դեռևս մասնագիտացված թատրոններ չկային, բայց դպրոցներում և այլ տեղերում կազմակերպում էին սիրողական ներկայացումներ։ Նման ներկայացումներ են կազմակերպվում Թիֆլիսում, Ղրիմի, Նոր Նախիջևանի հայկական գաղութներում։ 1827 թվականին Երևանում դեկաբրիստ սպաների մասնակցությամբ առաջին անգամ բեմադրվեց Ալեքսանդր Գրիբոյեդովի «Խելքից պատուհասը» պիեսը։
Թուրք-պարսկական տիրապետության շրջանում գրեթե դադարել էին շինարարական աշխատանքները։ Հետևաբար՝ վերացել էին ճարտարապետությունը զարգացնելու հնարավորությունները։ Հարուստ ավանդույթներ ունեցող ճարտարապետությունը զարգանում էր փոքր ձևերում։ Ստեղծվում էին նրբաճաշակ խաչքարեր, մատուռներ, տապանաքարեր, դարպասներ և այլն։ Գողտրիկ հուշարձանների ստեղծումը նպաստեց քանդակագործության զարգացմանը։ Հայ վարպետների նուրբ քանդակներով ստեղծված խաչքարերն ու շիրմաքարերն արվեստի սքանչելի գործեր են։
9-րդ դասարանի ծրագիր՝
Թեմա 31. ՀՀ հռչակումը: Բաթումի պայմանագիրը
Թեմա 32. Հայկական հարցը Փարիզի վեհաժողովում
Թեմա 33. Խորհրդային Հայաստանի տարածքային հիմնախնդիրները: Մոսկվայի և Կարսի պայմանագրերը
Թեմա 34. Հայ ժողովուրդը Հայրենական մեծ պատերազմի տարիներին
Թեմա 35. ՀՀ անկախության գործընթացը
Թեմա 36. Հայաստանի 3-րդ հանրապետության կազմավորումը և ամրապնդումը
Թեմա 37. ՀՀ հասարակական-քաղաքական կյանքը
Թեմա 38. ՀՀ միջազգային դրությունը
Թեմա 39. ԼՂՀ-ն անկախության և պատերազմի տարիներին
Թեմա 40. Արցախյան հիմնախնդիրը և դրա լուծման հեռանկարները.
7-րդ դասարանի ծրագիր՝
Թեմա 11. Ավատատիրության հաստատումը և Քրիստոնեության ընդունումը.
Ավատատիրության ձևավորումը Հայաստանում
Ավատականացման միտումներ Հայաստանում նկատվում էին դեռևս մեր թվականության առաջին դարերում, սակայն ավատատիրության հաղթանակի հետևանքով IV դ. սկզբներից մեր հայրենիքում կարևոր վերափոխություններ են կատարվում թե’ տնտեսության և թե’ կրոնի ու պետական կառուցվածքի մեջ: Ավատականացման հետևանքով ձևավորվեցին ազատների և անազատների դասերը: Եթե մինչ ավատատիրության հաղթանակը գյուղական համայնքների պարտականությունն էր հարկեր տալ պետությանը և պարհակներ կատարել, ապա դրանից հետո ազատ համայնականներն աստիճանաբար վերածվեցին անազատների: Այժմ նրանք պարտավոր էին բերքի մի մասը վճարել իրենց հողերին տիրացող կամ տիրացած ավատատեր-հողատերերին և նրանց համար կատարել հարկադիր աշխատանք:
Շինական գյուղացիներից և մշակ-ստրուկներից ձևավորվեց անազատների դասը: Երկրի ավագանուց և արքունի նախկին պաշտոնյաներից ձևավորվեց ազատների դասը: Ազատների դասի մեջ էին մտնում աշխաիհակալ և աշխարհատեր իշխանները, գավառակալ և գավառատեր նախարարները, արքունիքից որպես ուտեստ հողակտորներ ստացած զինվորականները, աստիճանավորները և այլք: Քրիստոնեական եկեղեցին արագ վերածվեց ավատատիրական կառույցի, իսկ հոգևորականները, վերածվելով ավատատերերի, լրացրին ազատների դասը: Վերջինս ապահարկ էր, այսինքն ազատված էր հարկեր վճարելուց:
Քրիստոնեության ընդունումը որպես պետական կրոն
Քրիստոնեության ընդունումը Հայաստանում տեղի է ունեցել 301 թվականին։ Դա հայ ժողովրդի պատմության մեջ մի դարակազմիկ իրադարձություն էր։ Տրդատ Գ Մեծ Արշակունին աշխարհում առաջինը ճանաչեց քրիստոնեությունը՝ որպես պետական, պաշտոնական կրոն:
Հայոց եկեղեցին սովորաբար վարդապետական անվան կիրառում չի ունեցել. այն կոչվել է Հայաստանյայց, Հայոց կամ Հայ անունով, իսկ սուրբ, առաքելական, ուղղափառ կամ այլ կոչումները գործածվում են որպես պատվանուն։ «Առաքելական» անունով այն տարբերվում է Մերձավոր Արևելքիքրիստոնեական մյուս եկեղեցիներից:
Ագաթանգեղոսի «Հայոց պատմության» համաձայն, երբ 287 թվականին Տրդատը հռոմեական զորքի օգնությամբ հաղթանակած վերադառնում է Վաղարշապատ՝ վերագրավելու իր հոր գահը, ճանապարհին՝ Եկեղյաց գավառի Երիզա ավանում, գոհաբանական զոհեր է մատուցում Անահիտ աստվածուհու մեհյանին։ Թագավորի զինակից Գրիգորը հրաժարվում է մասնակցել զոհաբերության արարողությանը, քանի որ քրիստոնյա էր։ Հայոց արքան այդ ժամանակ տեղեկանում է նաև, որ Գրիգորը իր հայր Խոսրովին սպանող Անակ իշխանի որդին է։ Տրդատ Գ-ն հրամայում է նրան գցել Արտաշատի ստորերկրյա բանտը, որ սահմանված էր մահապարտների համար։
Թեմա 12. Պետական կառավարման համակարգը.
Պետական կարգը
Հայ Արշակունիների թագավորության շրջանում պետական կարգը շարունակում էր մնալ միապետական (թագավորական):
Թագավորն ուներ պատերազմ հայտարարելու, հաշտություն կնքելու, այլ երկրների հետ բանակցելու իրավունք։
Վաղ միջնադարում Հայաստանի կառավարման և պաշտպանության գործում կարևոր նշանակություն ունեին թագավորական արքունիքի գործակալությունները:
Հազարապետը հավաքում էր հարկերը և ղեկավարում էր պետական շինարարական աշխատանքները ։
Մարդպետը հսկում էր արքունի տիրույթները և գանձարանը։
Սպարապետը գլխավորում էր արքունի զինված ուժերը (Մամիկոնյաններ):
Մեծ դատավորի պաշտոնը միջնադարում կատարում էր հայոց կաթողիկոսը:
Թագակիր ասպետության պարտականությունը թագն արքայի գլխին դնելն էր և հետևել պալատական արարողակարգի կատարմանը (Բագրատունիներ):
Մաղխազը իրականացնում էր թագավորի անձնական անվտանգության պաշտպանությունը և ղեկավարում էր թագավորական թիկնազորը։
Պետական գրասենյակը կամ արքունի դիվանը գլխավորում էր սենեկապետը, որը թագավորի անձնական քարտուղարն էր, գրագրության կազմակերպողը:
Հայ նախարարների զբաղեցրած պաշտոնական դիրքն արքունիքում գրանցվում էր Գահնամակ փաստաթղթում։
Երկրի համար առավել կարևոր հարցերը քննարկելու համար թագավորը հրավիրում էր Աշխարհաժողով։ Քրիստոնեության ընդունումից հետո Աշխարհաժողովի պարտականություններն աստիճանաբար անցնում են եկեղեցական ժողովներին:
Հայկական բանակը
Հայոց կանոնավոր բանակը բաղկացած էր 120 հազար զինվորներից՝ հեծելազորից և հետևակից:
Հայոց թագավորի և նախարարների պահած հեծելազորը միասին կազմում էր հայոց այրուձին: Թագավորի զորաբանակը (65 հազար) ավելին էր, քան բոլոր նախարարների զորքերը միասին (55 հազար)։
Թագավորական ոստանը պաշտպանում էին ոստան այրուձի ջոկատները:
Հայ նախարարների զորքի թվաքանակը գրանցվում էր Զորանամակում: Ըստ իրենց զորքերի քանակի՝ նախարարները համարվում էին բյուրավորներ, հազարավորներ, հարյուրավորներ, հիսնավորներ և տասնավորներ:
Թեմա 13. Պայքար թագավորական իշխանության պահպանման համար. Արշակ 2-րդ: Պապ թագավոր
Քրիստոնեության պետական կրոն հռչակվելով, Մեծ Հայքի թագավորական իշխանությունը մեծապես ամրապնդվեց։ Հայ Արշակունիները, որոնք նախորդ դարերում զգալի արտոնություններ էին տվել նախարարներին, հետևողական պայքար էին մղում արքունի տիրույթների ընդարձակման և երկիրն իրենց ուժեղ ենթակայության տակ վերցնելու ուղղությամբ։ Դա առաջ է բերում նախարարների ըմբոստություններ ու ապստամբություններ, որոնք դաժանորեն ճնշվում են Հայոց թագավորների կողմից, իսկ որոշ նախարարական տներ` ոչնչացվում։
Արքունիքի և նախարարության միջև հակամարտությանը մեծապես նպաստում էին Հռոմը և Սասանյան Պարսկաստանը։
Արշակ II
Արշակ II–ը (թագավորել է 350–368 թթ.) դարձավ Արշակունիների ամենանշանավոր արքաներից մեկը։ Նա սկսեց վարել ինքնուրույն քաղաքականություն։ Այդ ընթացքում արքունիքի և նախարարական տների միջև աճող լարվածությունը սպառնում էր երկրի կայունությանը:
Կենտրոնական իշխանության ամրապնդման նպատակով Արշակ II–ը որոշում է կառուցել Արշակավան քաղաքը: Երկրում լարվածությունը մեղմելու նպատակով նա թույլատրում է Արշակավանում բնակություն հաստատել բոլոր ցանկացողներին, նույնիսկ օրինազանցներին, որոնք ազատ էին լինելու դատ ու դատաստանից: Իրենց տերերից դժգոհ ծառաներն ու շինականներն սկսում են փախչել և ապաստան փնտրել նոր կառուցվող քաղաքում։ Դա առաջացնում է նախարարների դժգոհությունը:
Նախարարները պարսից ուժերի օժանդակությամբ ավերում են Արշակավան քաղաքը և կոտորում նրա բնակիչներին։
Իր հերթին արքունիքն էլ՝ հանձին Արշակ II-ի, ոչնչացնում է մի շարք նախարարական տներ, սպանում նույնիսկ իր եղբայրներին՝ գահի հավակնորդներ Գնելին և Տիրիթին։
Դրան հաջորդած հայ-պարսկական պատերազմում հաջողության չհասնելով՝ Շապուհ արքան դիմում է նենգության: Նա Արշակին հրավիրում է Տիզբոն` իբր թե վիճելի հարցերը կարգավորելու: Նախօրոք երդում ստանալով Շապուհից իրենց անվտանգության վերաբերյալ` Արշակ թագավորը և սպարապետ Վասակ Մամիկոնյանը մեկնում են Տիզբոն (368 թ.): Շապուհը, չկատարելով իր խոստումը, սպարապետ Վասակ Մամիկոնյանին տանջամահ է անում։ Արշակին ձերբակալում են և նետում Անհուշ բերդը, որտեղ նա ևս մահանում է:
Պապ Թագավոր
Հայոց թագավորության վերականգնման համար պայքարը շարունակեցին Արշակ II-ի որդի Պապ թագավորը (թագավորել է 370-374) և սպարապետ Մուշեղ Մամիկոնյանը։ Ազատագրական պատերազմը ոտքի հանեց ամբողջ ժողովրդին։
Հայկական բանակը 371թ. Ձիրավի ճակատամարտում ջախջախեց պարսկական բանակն ու վտարեց երկրից։
Պապը վարեց ինքնուրույն քաղաքականություն՝ ձգտելով կարգավորել հարաբերությունները Պարսկաստանի հետ և տարածաշրջանում ստեղծել ուժերի հավասարակշռություն։ Նա ձեռք է բերում ժողովրդական լայն զանգվածների համակրանքը և Հռոմի թշնամանքը։ Հռոմի կայսերական արքունիքը կազմակերպում է նրա սպանությունը։
Մեծ Հայքի բաժանումը Հռոմեական կայսրության և Պարսկաստանի միջև
Պապը Արշակունյաց վերջին նշանավոր գահակալն էր, որ կարող էր վերականգնել թագավորության երբեմնի հզորությունը։ Նրա հաջորդների օրոք Մեծ Հայքի թագավորությունը գնալով թուլացավ և 387թ. բաժանվեց Հռոմեական կայսրության ու Պարսկաստանի միջև։
Մեծ Հայքի արևելյան մասում թագավորությունը գոյատևեց մինչև 428թ., երբ պարսից արքունիքը գահընկեց արեց Արշակունյաց վերջին գահակալին և երկիրը վերածեց պարսկական մարզի։
Թեմա 14. Հայ ժողովրդի ազատա
գրական պայքարը 5-րդ դարում՝: Վարդանանց պատերազմը
Կամենալով հայ ժողովրդին և Արևելյան Հայաստանը լրիվ կտրել Բյուզանդական կայսրությունից` պարսից արքունիքը հայերից պահանջեց կրոնափոխ լինել և ընդունել զրադաշտական կրոնը։ Դրա դեմ միահամուռ դուրս եկավ ժողովուրդը։
Պարսից մայրաքաղաք Տիզբոն կանչված մարզպան Վասակ Սյունին և հայ նախարարներն առերես ընդունեցին զրադաշտականությունը, որպեսզի կարողանան վերադառնալ հայրենիք և ղեկավարել ապստամբությունը։ Ապստամբության գլուխ կանգնեց հայոց սպարապետ Վարդան Մամիկոնյանը։
Պարսկական զորքերի դեմ ապստամբների վճռական ճակատամարտը տեղի ունեցավ 451թ. մայիսի 26-ին Ավարայրի դաշտում։ Ուժերը խիստ անհավասար էին, և ապստամբները պարտվեցին։ Սակայն պարսից արքունիքը, հայերի համառ դիմադրությունից և հնարավոր նոր ապստամբությունից անհանգստացած, ստիպված եղավ առժամանակ հրաժարվել իր որդեգրած քաղաքականությունից։
Թեմա 15. Հայկական մշակույթը 5-9-րդ դարերում. Մ. Մաշտոցը և Հայոց գրերի գյուտը: Ոսկեդարյան գրականություն
Հայ գործիչները լավ էին հասկանում, թե թագավորության վերացումով ինչ վտանգ է սպառնում հայ ժողովրդին։ Ուստի դեռևս Վռամշապուհ թագավորի օրոք` 405թ. Մեսրոպ Մաշտոցը ստեղծում է հայոց գրերը։ Դրանով հայ ժողովուրդը մի հուժկու զենք ստացավ, որը նրան հնարավորություն տվեց անցնելու մաքառումների մի երկար ճանապարհ, հասնելու XXI դար:
Մեսրոպ Մաշտոցի կողմից հայոց գրերի գյուտից հետո բուռն զարգացան դպրոցական կյանքը, պատմագրությունը, գեղարվեստական գրականությունը, փիլիսոփայությունը և բնական գիտությունները։
V դարը, պայմանավորված հայ մշակույթի աննախընթաց զարգացմամբ, անվանվում է Ոսկեդար։ Ձևավորվեց և զարգացավ հայ թարգմանական և ինքնուրույն գրականությունը։ Առաջինը սկսեց թարգմանվել Աստվածաշունչը, որպեսզի հայ քրիստոնեաները հայերենով ծանոթ լինեն և հասկանան այն։
Հայկական ստեղծագործություններից հատկապես մեծարժեք է պատմահայր Մովսես Խորենացու «Պատմություն Հայոց» երկը, որը հայ ժողովրդի ընդհանուր պատմությունը գրելու առաջին փորձն էր։ Հայտնի պատմիչներն են Եղիշեն, որը գրեց Վարդանանց պատերազմի պատմությունը, Ագաթանգեղոսը և Փավստոս Բյուզանդը, որոնց գրեցին հայոց պատմության տարբեր շրջանների մասին և այլն։
Բնական գիտությունների զարգացման գործում մեծ ավանդ ունեցավ Անանիա Շիրակացին, ով զարգացրեց աստղագիտությունը և կազմեց Հայաստանի առաջին աշխարհագրական ուսումնասիրությունը՝ «Աշխարհացույցը»: Այն երկար դարեր համարվում էր հանրագիտարանային։
Փիլիսոփայությունը զարգացրեց Դավիթ Անհաղթը։
V–VII դդ. մեծ զարգացում ապրեցին ճարտարապետությունը, քանդակագործությունը և նկարչությունը: Դրանց կենդանի վկայությունն են մինչև մեր օրերը պահպանված ճարտարապետական կոթողները, ամրոցները, եկեղեցական համալիրները և այլ շինություններ:
Թեմա 16. Հայաստանի Բագրատունյաց թագավորությունը. Հայաստանի անկախության վերականգնումը: Աշոտ 1-ին
Հայաստանի անկախության վերականգնումը
9-րդ դարի երկրորդ կեսին Հայաստանի անկախության վերականգնման համար կային նպաստավոր պայմաններ։ Արաբական խալիֆայությունը թուլացել էր, իսկ նրա հակառակորդ Բյուզանդիան ամեն կերպ խրախուսում էր Հայաստանի անջատողական քայլերը։ Անկախության վերականգնման հարցում միակամ էին հայ հասարակության բոլոր խավերը։ 869 թ. հայոց կաթողիկոս Զաքարիա Ձագեցու նախաձեռնությամբ հրավիրվեց հայ իշխանների հատուկ ժողով, որտեղ որոշվեց Աշոտ Բագրատունուն հռչակել արքա և այդ նպատակով դիմել խալիֆայությանը։ Սակայն այդ ժամանակ խնդիրը չլուծվեց։ 876 թ. բյուզանդական կայսր Վասիլ (Բարսեղ) 1-նը, որը ծագումով հայ Արշակունիների տոհմից էր (այդպես էր ստեղծվել), պատվիրակություն է ուղարկում Աշոտ Բագրատունու մոտ՝ որպես թագակիր ասպետի և թագ խնդրում նրանից։ Դա նպաստում է Բագրատունիների հեղինակության բարձրացմանը։ Աշոտ Բագրատունին բացահայտում է արաբ ոստիկանի ծրագրած դավադրությունն ու նրան ձիու փոխարեն ջորի են նստեցնում և վտարում Հայաստանից, իսկ Խալիֆայությունը ամեն կերպ ցանկանում է թաքցնել իր մեղավորությունը։
885 թ. Խալիֆը ստիպված թագ է ուղարկում Աշոտ Բագրատունուն և նրան ճանաչում հայոց թագավոր։ Աշոտին թագ և արքայական ընծաներ է ուղարկում նաև կայսր Վասիլ 1- ինը։ 885 թ. Բագարանում մեծ հանդիսավորությամբ կաթողիկոս Գևորգ Գառնեցու կողմից Աշոտ Բագրատունին օծվում է հայոց թագավոր Աշոտ 1-ին անունով (885-890թթ.)։ Աշոտի գերիշխանությունն ընդունեցին վրացիները, աղվանները, Վանանդի, Սյունյաց և Արծրունյանց իշխաններն։ Աշոտ Ա-ն մինչև թագավոր օծվելը եղել է թագավորի ու ղեկավարի դերում, քանզի ինքն էր հարկերը հավաքում, պետությունով զբաղվում։ Իրականում նա թագավոր է եղել 5 տարի, սակայն դե ֆակտո 35 տարի է ղեկավարել՝ թագավորական տարիներն նույնպես հաշված։
Հետաքրքիր դեպք՝ Երբ ձիապահ Վասիլին հաջողվեց դառնալ Բյուզանդիայի թագավոր ու սպանել նախկին ղեկավարին, նա կարգադրեց, որպեսզի իրեն թագավոր հռչակի անձամբ Բագրատունյաց տոհմի ներկայացուցիչը՝ Աշոտ Ա-ը։ Վասիլը այդ քայլով ցանկանում էր ցույց տալ նվիրվածությունը հայ ժողովրդի հանդեպ, նույնիսկ հեղինակությունը բարձրացնելու համար, ասում էր, թե Արշակունիների տոհմից է ու դա ապացուցելու համար հենց Աշոտ Ա-ին էր խնդրել, որպեսզի վերջինիս թագադրի։ Այդպես էլ եղավ։ Սակայն, պետք է արձանագրենք, որ Բյուզանդիան հզոր պետություն էր, ինչպես ներկայիս Միացյալ Նահանգները, իսկ Արաբական Խալիֆությունը՝ մեր ոխերիմ դաշնակիցն էր, ներկայիս՝ սլավոնական Ռուսաստանը։ Ու Բյուզանդիայի թագավորին թագադրելու դեպքը կարելի է համեմատել մեր օրերի հետ, թե ՀՀ նախագահը թագադրեր ԱՄՆ-ի նախագահին։
Թեմա 17. Պայքար պետականության պահպանման համար. Սմբատ 1-ին: Աշոտ 2-րդ Երկաթ
Քանի որ Աշոտ Բագրատունու շնորհիվ Հայաստանը անկախացավ, անհրաժեշտ էր ամրապնդել այդ անկախությունը։ Արաբները չէին հաշտվել հայերի անկախության հետ։ Նրանք Յուսուֆ ատրպատականի գլխավորությամբ հարձակվեցին հայերի վրա, սակայն հաջողության չհասան, դե իսկ Յուսուֆն էլ փորձեց դիմել խորամանկ քայլի՝ օգտվելով հայ նախարարների միջև ծագած վեճից։ Գագիկ Արծրունու և Սյունիքի նախարարության միջև վեճ էր առաջացել Նախճավան գավառի պատկանելության շուրջ։ 908 թ. Յուսուֆը թագ է ուղարկում դժգոհ Գագիկին և հռչակում հայոց թագավոր։ Նրանք միասին ներխուժում են Հայաստան, սակայն Երնջակ բերդի կայազորն իրականացնում է հակաարաբական պայքար։ Հայերը չհանձնվեցին։ Գազազած Յուսուֆը Սմբատին սպանեց և մարմինը խաչեց Դվինի դարպասներին։ Սա անկախությունը կորցնելու լուրջ վտանգ էր ներկայացնում։ Հայ ժողովուրդը կրկին ոտքի կանգնեց։ Արաբները կրկին հարձակվեցին հայերի վրա։ Հայ ժողովրդի պայքարը գլխավորեց Աշոտ 2-րդը, որին քաջության համար ժողովուրդը կոչեց Երկաթ (914-928թթ.)։ Նրա շուրջը համախմբվեցին հայ իշխանները, վերակազմվեց բանակը 921 թ. Սևանի ճակատամարտում Աշոտ Երկաթը ջախջախեց արաբ զորավար Բեշիրի զորքին։ Սևանից նահանջող արաբները պարտություն կրեցին Գառնիի մոտ Գևորգ Մարզպետուն ու փոքրաթիվ ջոկատից։ Այս դեպքերը նկարագրված են Մուրացանի <<Գևորգ Մարզպետունի >> պատմավեպում։ Աշոտ Երկաթը իր թագադրության վայրը՝ Երազգավորսը դարձրեց մայրաքաղաք: 922 թ. Բաղդադի խալիֆը ոչ միայն թագ ուղարկեց Աշոտին, այլև նրան ճանաչեց շահնշահ (արքայից արքա)։ Դա նշանակում էր, որ հայոց թագավորը գերապատվություն էր ստանում ինչպես հարևան երկրների, այնպես էլ արաբական ամիրայությունների նկատմամբ։
Աշոտի մասին շատ նյութեր չկան պատմիչների կողմից, քանզի նա պարզապես չէր թողնում նրանց իր մասին որևէ բան գրել։ Ունի հրեական ծագում՝ Բագադատ, Բագարատ, նույնիսկ Շամբատ։ Բագրատունիների ծագումնաբանական արմատները հասնում են առնվազն մինչեւ Արատտա պետության և Վանի թագավորության ժամանակներում գոյություն ունեցած Բագադատա, Բագա, Բագարնա կամ Բագավանդա անունները կրած տոհմերը և Բագբատու, Բագբաշտու կամ Բագմաշտու ցեղանունն ու դիցանունը, որոնք ծագում են հնդեվրոպական-արիական բագ արմատից։ 894 թվականին տեղի է ունենում սարսափելի բնական աղետ՝ երկրաշարժ, որի պատճառով Դվին մայրաքաղաքը դառնում է կիսավեր և անպաշտպան։ Երկրաշարժի պատճառով զոհվում է շուրջ 70 հազար մարդ։ Օգտվելով բարենպաստ պայմաններից՝ Աֆշինը նորից զորք է հավաքում և ներխուժում Հայաստան։ Ճակատամարտը տեղի է ունենում Արագածոտն գավառի Դողս գյուղում, որտեղ Աֆշինի զորքերը ջախջախիչ պարտության են կրում և ստիպված լինում խաղաղություն խնդրել Սմբատից։ Հայաստանում հաստատվում է կարճատև խաղաղություն, որը Սմբատն օգտագործում է կենտրոնացված պետություն հիմնելու համար։ 901 թվականին Աֆշինին փոխարինում է Յուսուֆը, որը արշավում է Հայաստան և գրավում Դվինը։ Սմբատը պաշարում է քաղաքը և հետ գրավում այն․ Յուսուֆ ամիրան ստիպված էր նահանջել Ատրպատական։ 903 թվականին աբխազները սկսում են ասպատակել Գուգարքը և Վիրքը։ Սմբատը հավաքագրում է մի ահռելի զորք և արշավում Աբխազաց թագավորություն, գրավում այն, ապա իր երկրին միացնում մի շարք աբխազական գավառներ, այդ թվում՝ Կղարջքը և Արտահանը։ Նա միանգամից թագ է ուղարկում Գագիկին և նրան ճանաչում «հայոց արքա»։ Միաժամանակ՝ 909 թվականին Յուսուֆը զորքով Ատրպատականի կողմից ներխուժում է Հայաստան։ Վճռական ճակատամարտը տեղի է 910 թվականին ունենում Ձկնավաճառում, որտեղ Սմբատը պարտություն է կրում, քանի որ Սևորդյան իշխանները դավաճանում են նրան։
Սմբատ Ա-ի որդին՝ Աշոտ Բ Երկաթը, տևական պայքարում (914–922 թվականներ) վտարել է արաբներին, սանձել կենտրոնախույս ուժերին, միավորել երկիրը։ Անզավակ Աշոտ Բ-ին հաջորդել է եղբայրը՝ Կարսի կառավարիչ Աբասը։ Նա Բագրատունիների արքունիքը տեղափոխել է Կարս, իսկ կաթողիկոսական աթոռը՝ Աղթամար կղզուց Շիրակ։ Աբասի որդու՝ Աշոտ Գ Ողորմածի օրոք սկսվել է Բագրատունյաց Հայաստանի բարգավաճման նոր ժամանակաշրջան։ Բագրատունիների թագավորությունը տարբեր ժամանակամիջոցներում տարբեր մայրաքաղաքներ ուներ՝ Դվին, Շիրակավան, Բագարան, Կարս, Անի։ Անին շատ արագ մեծացավ, բարգավաճեց, հատկապես՝ Սմբատ Բ Տիեզերակալ արքայի գահակալման տարիներին (977-990)։ Այդ տարիներին Անին, Կոստանդնուպոլսից ու Անտիոքից հետո, իր 120-150.000 բնակչությամբ աշխարհի երրորդ քաղաքն էր։ Հայոց արքաները մեծ ուշադրություն էին դարձնում Անիին, որը պատմական աղբյուրներում հանդես է գալիս որպես «մեծ ու շեն, տիեզերական» մակդիրներով։
Թեմա 18. Բագրատունյաց Հայաստանի վերելքը 10-րդ դարի երկրորդ կեսին և 11-րդ դարի սկզբին: Անին՝ մայրաքաղաք.
Հայոց թագավորության վերելքի սկիզբը
Արաբների դեմ տարած հաղթանակով X դ. առաջին քառորդին վերջնականապես ամրապնդվեց Հայաստանի անկախությունը, ինչը երկրի հետագա բարգավաճման պայմաններ ստեղծեց: Աշոտ Երկաթի գահակալության վերջին տարիներից սկսած երկիրը թևակոխեց երկարատև խաղաղության ու շինարարության մի ժամանակաշրջան։
Անժառանգ Աշոտ Երկաթին փոխարինեց նրա կրտսեր եղբայրը, Կարսի կառավարիչ Աբասը (928–953)։ Նա երկրի մայրաքաղաքը Երազգավորսից տեղափոխեց իր նստավայրը՝ Կարս: Կարճ ժամանակում այն կառուցապատվեց և դարձավ Հայաստանի կարևոր քաղաքներից։ Աբասը հայ եկեղեցու կենտրոնաձիգ ուժն օգտագործելու համար կաթողիկոսական աթոռը 948 թ. Աղթամարից տեղափոխեց Կարս։ Այստեղ կառուցվեց նշանավոր Առաքելոց եկեղեցին, որը կանգուն է առ այսօր։
Աբասին փոխարինեց որդին՝ Աշոտ III-ը (953– 977)։ Նա իր բարի գործերի, աղքատների նկատմամբ ցուցաբերած հոգատար վերաբերմունքի համար ստացավ Աշոտ Ողորմած անունը։ Աշոտը վերջ տվեց հյուսիսկովկասյան լեռնականների ասպատակություններին։
961թ. Աշոտ III-ի օրոք Անին հռչակվեց Բագրատունյաց թագավորության մայրաքաղաք։ Նոր մայրաքաղաքի հիմումը խորհրդանշում էր Բագրատունյաց թագավորության հզորացումը:
Հայոց թագուհի Խոսրովանույշի նախաձեռնությամբ հիմնադրվեցին միջնադարյան հայ ճարտարապետական գլուխգործոցներից Սանահինի և Հաղպատի վանքերը ։
Թագավորության հզորացումը Գագիկ I–ի օրոք
Բագրատունյաց թագավորությունը իր քաղաքական ու տնտեսական վերելքի գագաթնակետին հասավ Գագիկ I-ի թագավորության օրոք (990–1020)։
Գագիկը կրում էր «շահնշահ Հայոց», «թագավոր Հայոց և Վրաց» տիտղոսները։ Դա նշանակում էր, որ Հայաստանի տարբեր մասերում ու անդրկովկասյան երկրներում առաջացած մանր թագավորություններն անվերապահորեն ենթարկվում էին Անիի Բագրատունիներին։ X դ. ընթացքում առանձին թագավորություններ էին հիմնվել Վասպուրականում, Կարսում‚ Լոռիում և Սյունիքում։ Բագրատունիների կենտրոնական թագավորության կազմում մնացել էր Անին՝ շրջակա գավառներով։ Գագիկը կարողացավ նրանց բոլորին ստիպել ընդունել իր գերիշխանությունը։
Գագիկը շարունակեց իր նախորդների շինարարական լայն գործունեությունը։ Նրա ժամանակ Անին հասավ նոր ծաղկման։ 1001 թ. ավարտվեց Անիի հոյակերտ Մայր տաճարի՝ Կաթողիկեի կառուցումը, որի նախաձեռնողը հայոց թագուհի Կատրամիդեն էր։ Շուտով ավարտվեց նաև Անիի Զվարթնոցատիպ եկեղեցու շինարարությունը։ Այս հոյակերտ տաճարների հեղինակը հռչակավոր ճարտարապետ Տրդատն էր։
Անիի Կաթողիկե եկեղեցին
Գագիկ I-ի ժամանակ հզորացավ Պահլավունիների իշխանական գերդաստանը։ Հատկապես նշանավոր եղավ սպարապետ Վահրամ Պահլավունին։ Նրա ջանքերով կառուցվեցին Բջնիի նշանավոր ամրոցն ու եկեղեցին, Ամբերդը Արագածում։
Ամբերդ ամրոցը
Բագրատունյաց Հայաստանն ունեցավ տնտեսական և մշակութային մեծ ձեռքբերումներ: Հայաստանը քաղաքական և տնտեսական մեծ վերելք ապրեց, այն ժամանակի միջազգային առևտրի կարևոր կետ էր։ Բուռն զարգացում էին ապրում քաղաքները՝ Անին ժամանակի կարևոր քաղաքներից։
Անիի թագավորության անկումը
Հայաստանում տնտեսական զարգացման հետևանքով առանձին իշխանություններում տնտեսական և ռազմական կարողությունների մեծացումը‚ ինչպես նաև օտար պետությունների միջամտությունն ուժեղացրին անջատողական ձգտումերը երկրում։
Գագիկի մահվանից հետո համառ պայքար սկսվեց Անիի թագավորության պահպանման համար, որը 1021թ. բաժանվեց երկու մասի‚ իսկ 1045թ. բյուզանդամետ ուժերի աջակցությամբ գրավվեց Բյուզանդիայի կողմից։
Ընկավ Բագրատունիների կենտրոնական թագավորությունը։ Թուլացած երկիրն անկարող էր դիմակայել արևելքից արշավող թուրք-սելջուկների ավերածություններին և կոտորածներին։ Պետության կորստի և քաղաքական անբարենպաստ իրադրության հետևանքով բնակչության հոծ զանգվածներ արտագաղթեցին դեպի հարևան և հեռավոր երկրներ:
Պատմական Հայաստանի տարածքում հայոց պետականությունը կվերականգնվի միայն 9 դար անց՝ 1918թ.։
Թեմա 19. Հայոց թագավորության հռչակումը Կիլիկիայում: Լևոն 1-ին Մեծագործ.
Բագրատունյաց թագավորության անկումից հետո Փոքր Ասիայի հարավ-արևելքում ՝ Կիլիկիայում, առաջացավ հայկական նոր պետականություն։ Կիլիկիան հարավից սահմանակից էր Միջերկրական ծովին, հյուսիսում նրա սահմանները հասնում էին մինչև Տավրոսի լեռները։ Վաղ ժամանակներից սկսած ՝ հայերը բնակություն են հաստատել Կիլիկիայում։ 11-րդ դարի երկրորդ կեսին հայերը մեծամասնություն էին կազմում Կիլիկիայում, ուր ապրում էին նաև հույները, ասորիները և արաբները։ Հայկական պետական կազմավորումներից ամենակենսունակը եղավ Ռուբինյան իշխանությունը։ Իշխանապետության հիմնադիր-իշխանը Ռուբեն Ա-ն է: Նրա անունով իշխանապետությունը կոչվում է Ռուբինյանների: Անիի Բագրատունյաց թագավորության անկումից մի քանի տասնամյակ անց Բագրատունի վերջին թագակիր Գագիկ Բ-ի թիկնապահ Ռուբեն իշխանը հայոց նոր պետականություն ստեղծեց Կիլիկիայում: Տեղի հայերի աջակցությամբ տիրանալով Լեռնային Կիլիկիայի Բարձրբերդ, Կոպիտառ ու Կոռոմոզոլ (Կոլիմոզոլ) բերդերին՝ նա 1080 թ-ին թոթափեց Բյուզանդիայի գերիշխանությունը և հիմնեց անկախ ու ընդարձակ իշխանություն: Ռուբենի ավագ որդի Կոստանդին Ա-ն սելջուկյան թյուրքերից և բյուզանդացիներից ազատագրեց մի շարք հայաբնակ գավառներ, քաղաքներ ու բերդեր: 1098 թ-ին գրավեց ռազմավարական կարևոր նշանակության Վահկա բերդը և դարձրեց իշխանանիստ կենտրոն: Լեռնային Կիլիկիայում ձևավորված Ռուբինյան պետության հետագա գոյատևման համար կարևոր էր Դաշտային Կիլիկիայի գրավումը։ Անհրաժեշտ էր ձեռք բերել գյուղատնտեսության համար կարևոր կենսական տարածքներ և առևտրական ճանապարհների վրա ընկած քաղաքներ, ինչպես նաև Միջերկրական ծովի ափերի նավահանգիստները։ Այդ խնդիրը լուծելու համար Ռուբինյանները պայքարի մեջ մտան Բյուզանդիայի, խաչակիրների և սելջուկների դեմ։ Կոնստադինին հաջորդեց նրա որդի ՝ Թորոս Ա-ն։ Նա Կիլիկյան Հայաստանի սահմանները ընդարձակեց դեպի հարավ, 1104թ. գրավեց Սիսը և Անավարզա քաղաքները ՝ դարձնելով վերջինիս մայրաքաղաք։
Լևոն Մեծագործի քաղաքականությունը /բանավոր, էջ 130-132, նաև այլ աղբյուրներ/.
Թորոսին հաջորդեց նրա եղբայր ՝ Լևոն 1-ը։ Նա վճռեց տիրել Դաշտային Կիլիկիային։ Լևոնը Բյուզանդացիներից խլեց ՝ Մսիս, Ադանա և Տարսոն քաղաքները։ Համառ պայքարից հետո Կիլիկյան Հայաստանի սահմանները հարավում հասան մինչև Միջերկրական ծով։ 1135–36 թթ-ին, կռվելով Անտիոքի դքսության ու Երուսաղեմի թագավորության դեմ, հաջողությամբ ազատագրեց Կիլիկիայի հարավարևելյան հայաբնակ շրջանները: 1137թ. գարնանը բյուզանդական մի մեծ բանակ կայսեր գլխավորությամբ գրավեց Դաշտային Կիլիկիայի մի շարք քաղաքներ։ Լևոնը հայկական փոքրաթիվ ուժերի հետ ամրացավ Վահկա բերդում, որի պաշտպանությունը տևեց վեց ամիս։ Ի վերջո Վահկան ևս հանձնվեց։ Լևոնի կնոջ և երկու որդիների ՝ Ռուբենի ու Թորոսի հետ շղթայակապ տարվեց Կոստանդնուպոլիս։ Կիլիկիայում ստեղծված հայկական պետությունը մի քանի տարով դադարեց գոյությոգն ունենալուց։ Գերված Լևոնը մահացավ բանտում, իսկ Ռուբենին կայսեր հրամանով մահապատժի ենթարկեցին։ Թորոսը փախուստի դիմեց, վերադարձավ Կիլիկիա և գլխավորեց հայ ժողովրդի ազատագրական պայքարը։
Թեմա 20. Հայկական մշակույթը 10-14-րդ դարերում. Կրթական համակարգը: Պատմագրությունը
Կային տարրական և բարձրագույն տիպի դպրոցներ։ Բարձրագույն դպրոցում, որը կոչվում էր վարդապետական, ուսումը տևում էր 7-8 տարի։ Միջնադարյան Հայաստանում հայտնի էին Սանահինի և Հաղպատի վարդապետարանները։ Նշանավոր կրթական կենտրոն էր Նարեկի վարդապետարանը, որտեղ կրթություն է ստացել Գրիգոր Նարեկացին: Համահայկական նշանակություն ուներ Անիի վարդապետարանը, որի ուսուցչապետը Հովհաննես Իմաստասերն էր։ Նոր Գետիկի (Գոշավանք) վարդապետարանն իր ծաղկումն ապրեց ուսուցչապետ Մխիթար Գոշի օրոք։ Մեծ էր նաև Տաթևի և Սսի համալսարանների դերը։ Տաթևում նշանավոր գիտնականներ էին Հովհան Որոտնեցին և Գրիգոր Տաթևացին: Կիլիկիայում հայտնի էին Սսի համալսարանը, Սկևռայի դպրոցը, Հռոմկլայի կաթողիկոսարանին կից դպրոցը։
Զարգացած միջնադարում հայ պատմագրությունը մեծ վերելք ապրեց Հայոց պատմության շարքը շարունակեցին Հովհաննես Դրասխանակերտցին, Արիստակես Լաստիվերցին, Կիրակոս Գանձակեցին և ուրիշներ։ Առաջացան հայ պատմագրության նոր ժանրեր՝ տիեզերական (համաշխարհային) պատմությունը և տարեգրությունը։ Վերջինս պատմության համառոտ շարադրանքն է ժամանակագրական հերթականությամբ։ <<Տիեզերական պատմություններ>> գրել են Ստեփանոս Տարոնեցին և Վարդան Արևելցին։ Տարեգրություն կամ ժամանակագրություն են գրել Մատթեոս Ուռհայեցին և Սմբատ Գունդստաբլը։ Գրվել են նաև Հայաստանի առանձին շրջանների պատմություններ։ Այս ժանրի հիմնադիրը Մովսես Կաղանկատվացին էր։ Թովմաս Արծրունին գրեց <<Արծրունիների տան պատմությունը>>, իսկ Ստեփանոս Օրբելյանը՝ <<Պատմություն նահանգին Սիսիական>> աշխատությունը։
Զարգանում էր բանահյուսությունը, գրվում էին առակներ, վիպերգեր։ Հայ առակագրության հիմնադիրը Մխիթար Գոշն է։ Առակում սովորաբար քննադատվում են հասարակության մեջ տեղ գտած բացասական երևույթները՝ անարդարությունը, շահամոլությունը, խարդախությունը, քծնանքը և այլն։ Հայտնի առակագիր էր նաև Վարդան Այգեկցին։ Միջնադարում է ստեղծվել նաև <<Սասնա ծռեր>> վիպերգը։ Գրիգոր Նարեկացու <<Մատյան ողբերգություն>> պոեմը համաշխարհային գրականության գլուխ գործոցներից է։ Շատերը, լինելով հիվանդ, կարդում են <<Մատյան ողբերգությունը>> և առողջանում են։ Հայտնի բանաստեղծներ էին նաև Ներսես Շնորհալին, Ֆրիկը։
Այդ ժամանակաշրջանում կառուցում էին վանական համալիրներ, որտեղ եկեղեցիներից բացի կային ուսումնագիտական կենտրոններ, մատենադարաններ, արհեստանոցներ և այլն։ Հայտնի վանական համալիրներ էին Տաթևը, Սանահինը, Հաղպատը, Սևանը, Գեղարդավանքը, Գոշավանքը և այլն։ Նշանակալից դեր են խաղացել Մանուել և Տրդատ ճարտարապետները։ Տրդատը ոչ միայն եղել Անիի մայր տաճարի ճարտարապետը, այն նաև վերականգնել է Կ. Պոլսի Ս. Սոֆիայի տաճարի հոյակերտ գմբեթը։ Զարգացավ նաև քանդագործությունն ու հատկապես՝ խաչքարային արվեստը, որոնց լավագույն աշխատանքներ էին՝ Գոշավանքը (Պողոս) և Նորավանքը (Մոմիկը)։
Կար եռաստիճան կրթություն՝ ծխական, վանական և տաճարային։ Ծխական դպրոցները կարող էին ձևավորվել տարբեր գյուղերում, այսինքն հոգևորականը հավաքում էր երեխաներին ու սովորեցնում էր տառերը։ Վանական դպրոցներում պատրաստում էին հոգևորականներ։ Տաճարային դպրոցներում սովորեցնում էին հոգևորականությանը, նրա հիմունքներին ու ավելի խորացված էին ուսումնասիրում։
6-րդ դասարանի ծրագիր՝
Թեմա 1. Հայկական լեռնաշխարհը.
Հայ ժողովուրդը կազմավորվել է Առաջավոր Ասիայի մի տարածաշրջանում, որը կոչվում է Հայկական լեռնաշխարհ։ Հայերը իրենց հայրենիքը կոչում են Հայաստան կամ Հայք, օտարները՝ Արմենիա (կամ նախկինում Ուրարտու), իսկ վրացիները՝ Սոմխեթի։
Հայկական լեռնաշխարհը մարդու բնակության հնագույն կենտրոններից մեկն է: Մեր հայրենիքում նախնադարյան մարդկային հասարակության պատմությունը հաշվվում է շուրջ մեկ միլիոն տարի:
Աշխարհագրական դիրքը և սահմանները
Հայերի բնօրրան հայրենիքը՝ Հայկական լեռնաշխարհը լեռնային տարածք է (մոտ 400 հազար քառ կմ), ունի ծովի մակերևույթից 1500-1800 մ միջին բարձրություն, դրա համար այն կոչում են նաև Հայկական բարձրավանդակ կամ լեռնային երկիր։ Այն գտնվում է Փոքրասիական բարձրավանդակի ու Իրանական սարահարթի միջև։

Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր գագաթներից են Մասիսը (5165 մ), Նեմրութը (4821 մ), Սիփանը (4434 մ) և Արագածը (4090 մ):
Մասիսը, որը նաև կոչվում է Արարատ, Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր գագաթն է։ Մասիսի կողքին Սիսն է (3925 մ), որը նաև կոչվում է Փոքր Արարատ։ Ըստ Աստվածաշնչի՝ համաշխարհային ջրհեղեղի ժամանակ Նոյ նահապետի տապանը հանգրվանել է Արարատի գագաթին։ Արարատ լեռը քրիստոնյաների, առաջին հերթին՝ հայերի համար համարվում է սրբազան լեռ։ Արարատ լեռից սկսվում է դեպի արևմուտք է շարունակվում Հայկական պար լեռնաշղթան։
Հայաստանի Հանրապետությունում ամենաբարձր լեռը Արագածն է (4090 մ):
Հայկական լեռնաշխարհի լեռները հանգած հրաբուխներ են, բացառությամբ Թոնդրակ գագաթի։
Լճերը, գետերը
Հայկական լեռնաշխարհում են գտնվում Սևանա, Վանա եւ Ուրմիո մեծ լճերը: Հայկական լեռնաշխարհի երեք ամենախոշոր լճերն են Ուրմիա լիճը, Վանա լիճը և Սևանա լիճը։
Ուրմիո լիճը ամենամեծ լիճն է հայկական լեռնաշխարհում։ Այն հին ժամանակներում անվանում էին Կապուտան լիճ։ Ջուրը այնքան աղի է, որ կենդանական և բուսական աշխարհ չկա։
Վանա լիճը աղի ջրով լիճ է, որը հին ժամանակներում կոչվում էր Բնունյաց ծով։ Հայտնի է Վանա լճի՝ Աղթամար կղզու վրա կառուցված Սուրբ Խաչ եկեղեցով և իր տեռախ ձկնատեսակի համար։ Վանա լճի շրջանում է սկսել կազմավորվել հայկական պետականությունը։
Սևանա լիճը քաղցրահամ ջրով լիճ է, որը նաև կոչվում է Գեղամա կամ Գեղարքունյաց ծով։ Հայտնի է իշխան ձկնատեսակով։ Այսօր Հայաստանում Հանրապետության տարածքում գտնվում է երեք խոշոր լճերից միայն Սևանա լիճը։
Հայկական լեռնաշխարհից են սկիզբ առնում Եփրատը, Տիգրիսը, Երասխը (Արաքս), Կուրը եւ այլ գետեր: Արաքսը hամարվում է մայր գետը, որովհետև ամբողջովին հոսում է հայկական լեռնաշխարհով։
Հայկական լեռնաշխարհի գետերն ու լճերը բարենպաստ պայմաններ են ապահովել Հայաստանի տնտեսության զարգացման համար, օգտագործվել են և ոռոգման, և նավագնացություն կազմակերպելու համար։
Կլիման, բուսական և կենդանական աշխարհը
Հայաստանի բնակլիմայական պայմանները բազմազան են։ Դա նպաստել է տնտեսության մի շարք ճյուղերի զարգացմանը, Հայաստանին բնորոշ բույսերի մշակմանը։
Հայաստանում աճող մրգերից հայտնի են ծիրանը և խաղողը։ Լեռնային շրջաններում զարգացած է եղել անասնապահությունը։ Տարածված կենդանիներից են հայկական քարայծը, վարազը, աղվեսը, գայլը, արջը։ Հայաստանը վաղ ժամանակներից հայտնի է ձիաբուծությամբ և մեղվապահությամբ։
Հայաստանի պատմավարչական բաժանումները։
Դեռևս Վանի թագավորության օրոք ամբողջ Հայաստանը միավորված էր մեկ պետական կազմավորման մեջ։ Ք.ա. 4-րդ դարում Հայաստանը բաժանվեց երկու միավորի՝ Մեծ Հայքի և Փոքր Հայքի թագավորությունների։
Մեծ Հայքը, ըստ «Աշխարհացույցի», բաժանված է 15 աշխարհի կամ նահանգի։ Մեծ Հայքն ընդգրկում է մոտ 300 հազար քառ կմ տարածք։Մեծ Հայքի ամենանշանավոր աշխարհը Այրարատն էր։
Մեծ Հայքի 15 աշխարհներից Հայաստանի Հանրապետությունում են գտնվում միայն Այրարատ,Գուգարք և Սյունիք նահանգների մի մասը։
Փոքր Հայքը գտնվում է Մեծ Հայքից դեպի արևմուտք և զբաղեցնում է շուրջ 80 հազար քառ կմ
Թեմա 2. Վանի Աշխարհակալ տերությունը. Արգիշտի 1-ին: Սարդուրի 2-րդ
Ք. ա. IX դարում Վանա լճի ավազանում ծնունդ է առնում առաջին համահայկական պետությունը՝ Վանի կամ Բիայնիլիի թագավորությունը, որն ասորեստանյան սեպագիր արձանագրություններում հանդես է գալիս Ուրարտու անունով, իսկ Աստվածաշնչում՝ որպես Արարատ: Նրա մայրաքաղաքը եղել է Տուշպա (այժմ Վան) քաղաքը։ Մենուա, Արգիշտի I և Սարդուրի II թագավորների իշխանության շրջանում վերածվում է Առաջավոր Ասիայի հզորագույն տերության:
Արգիշտի I-ը իր տերության սահմաններում ընդգրկեց Արարատյան դաշտը, Սևանա լճի ափերը, Շիրակը, Ջավախքը և Եփրատի հովիտը։ Այսպիսով` Արգիշտի I արքան Հայկական լեռնաշխարհի մեծ մասը, որ բնակեցված էր հիմնականում հայախոս ցեղերով, կարողացավ միավորել մեկ կենտրոնացված պետության մեջ։ Արգիշտի I-ը Ք. ա. 782թ. հիմնադրում է Էրեբունի բերդաքաղաքը, որից էլ իր անունն է ստացել Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանը: Նա կառուցել է նաև Արգիշտիխինիլի քաղաքը ներկայիս Արմավիրի հարևանությամբ։
Վանի թագավորությունում բարձր զարգացման հասան գյուղատնտեսությունն ու արհեստները: Կառուցվում էին բերդ-քաղաքներ եւ ամրոցներ, որոնք ոչ միայն ռազմական, այլեւ տնտեսական նպատակներ էին հետապնդում: Մեծ զարկ ստացավ ջրանցքաշինությունը. օրինակ՝ Վան քաղաքը ջրով ապահովող 72կմ երկարությամբ Մենուայի ջրանցքը:
Գրեթե մեկ դար շարունակ Վանի թագավորությունը պարբերաբար պատերազմում էր իր վտանգավոր հակառակորդ Ասորեստանի հետ, սակայն պարտվում է այդ պայքարում: Ենթարկվելով հյուսիսային Կովկասից արշավող ցեղերի ավերիչ հարձակումներին եւ Ասորեստանի նվաճողական արշավանքներին, Վանի թագավորությունը աստիճանաբար թուլանում է ու անկում ապրում Ք. ա. VII դարի վերջերին:
Թեմա 3. Հայկազուն Երվանդականների թագավորությունը Ք. ա. 7-6-րդ դարերում. Պարույր Նահապետը՝ հայոց թագավոր: Երվանդ 1-ին Սակավակյաց: Տիգրան 1-ին Երվանդյան
ա/ Պարույր Նահապետը՝ հայոց թագավոր
բ/ Երվանդ 1-ին Սակավակյաց
գ/ Տիգրան 1-ին Երվանդյան /բանավոր, էջ 65-68, նաև այլ աղբյուրներ/
Թեմա 4. Մեծ Հայքի Արտաշեսյան թագավորությունը՝ Արտաշես 1-ին.
ա/ Թագավորության ստեղծումը: Արտաշես 1-ին
բ/ Արտաշես 1-ինի բարենորոգումները /բանավոր, էջ 82-90, նաև այլ աղբյուրներ/.Առաջադրանք.
1. Նկարագրե՛ք Երվանդ Սակավակյացի թագավորության սահմանները:
2. Ներկայացրե՛ք Արտաշես 1-ինի՝ հայկական հողերի միավորման գործընթացը:
3. Ի՞նչ բարենորոգումներ է իրականացրել Արտաշես 1-ինը: Որո՞նք էին դրանց նշանակությունը /բլոգային աշխատանք/.
Հայկազուն Երվանդականների թագավորությունը Ք. ա. 7-6-րդ դարերում.
Պարույր Նահապետը՝ հայոց թագավոր
Մ.թ.ա. 7-րդ դարի վերջերին խիստ թուլացել էին Առաջավոր Ասիայի նախկին հզոր տերությունները՝ Ասորեստանը և Վանի թագավորությունը։ Պատճառը Հյուսիսային Կովկասից ներխուժած կիմմերների և սկյութական ցեղերի ավերիչ ասպատակություններն էին։ Վանի թագավորության փլատակների վրա ստեղծվեցին մի շարք իշխանություններ, որոնց մեջ սկսեց առանձնանալ Պարույր Սկայորդու թագավորությունը
Հզորանում է Սկայորդու որդի Պարույրի իշխանությունը, որը տիրում էր Վանա լճից մինչև Եփրատ ընկած ողջ տարածքին: Նա դաշինք կնքեց Մարաստանի և Բաբելոնիայի հետ՝ ընդդեմ Ասորեստանի: Ք. ա. 612 թվականին դաշնակից զորքերը գրավեցին Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն, որին մասնակցելու համար Պարույր Հայկազունին թագադրվեց Մարաստանի արքայի կողմից և ճանաչվեց Հայաստանի թագավոր: Պարույր նահապետի թագավորությունը երկար չտևեց։ Մեկ թագավորության ներքո ամբողջ երկիրը միավորելու գործն իրականացրեց նրա ազգականներից Երվանդ Ա Սակավակյացը
Երվանդ 1-ին Սակավակյաց
Պետություն Հայկական լեռնաշխարհում մ.թ.ա. 570 — մ.թ.ա. 201 թվականներին: Կառավարել է Երվանդունիների թագավորական տոհմը՝ Մեծ Հայքի երեք թագավորական հարստություններից մեկը։ Տարածքը կազմել է նվազագույնը 200 000 քառ. կմ, առավելագույնը՝ 400 000 քառ. կմ՝ Տիգրան Երվանդյանի օրոք։
Ք. ա. 580-570-ական թվականներին Պարույրի հաջորդներից նշանավոր դարձավ Երվանդ I Սակավակյացը, որի անունով էլ Հայկազունիների արքայատոհմի նոր ճյուղը `Երվանդական կամ Երվանդունի: Երվանդ Սակավակյացն ուներ 40000 հետևակ (հետիոտն) և 8000 հեծյալ (ձիավոր) զորք, որն այն ժամանակներում բավական մեծ ուժ էր: Երվանդ Սակավակյացի թագավորության սահմանները հյուսիսարևելքում հասնում էին Կուր գետ, հյուսիս-արևմուտքում՝ Սև ծով, արևելքում՝ Մարաստան, իսկ հարավում՝ Հյուսիսային Միջագետք:
Տիգրան 1-ին Երվանդյան
Երվանդ Սակավակյացին հաջորդեց որդին՝ Տիգրան I Երվանդյանը ով գահակալել է Ք. ա. 570-525 թվականներին: Մովսես Խորենացին նրան համարում է Հայկից և Արամից հետո ամենաքաջ Հայկազունին: Հույն պատմիչ Քսենոփոնը տեղեկացնում է, որ Տիգրանն աշակերտել էր մի փոլիսոփայի, և ինքն էլ հայտնի էր իմաստությամբ ու տաղանդով:
Ք. ա. 550 թվականին Տիգրան I-ն աջակցեց պարսից արքա Կյուրոս Մեծին՝ տապալելու Մարաստանի տերությունը, քանի որ վերջինդ բազմիցս արշավել էր Հայաստանի դեմ: Կյուրոս Մեծը ստեղծեց պարսկական տերությունը, որը մինչև այդ գոյություն ունեցած աշխարհակալ տերություններից ամենամեծն էր: Վերջինիս սահմանները Միջերկրական ծովից և Եգիպտոսից ձգվում էին մինչև Հնդկաստան: Կյուրոս Մեծի գլխավոր դաշնակիցն էր Տիգրան I-ը, որի իշխանությունը, բուն Հայաստանից բացի, տարածվում էր նաև Կապադովկիայի, Վրաստանի և Աղվանքի վրա:
Մեծ Հայքի Արտաշեսյան թագավորությունը՝ Արտաշես 1-ին
Արտաշեսյանների թագավորություն (մ․թ․ա․ 189- մ․թ․ 1), որի հիմնադիրը Արտաշես Ա Բարեպաշտն է։ Թագավորությունն իր հիմնադրման սկզբնական շրջանում ունեցել է նվազագույնը 250 հազար կմ2 տարածք, իսկ հզորության գագաթնակետին՝ Տիգրան Մեծի ազդեցության ոլորտը ընդգրկել է շուրջ 3 մլն կմ2 տարածք։
Փոքր Ասիայի Մագնեսիա քաղաքի մոտ Ք.ա. 190թ. տեղի ունեցած ճակատամարտում Սելևկյանները Հռոմից կրեցին պարտություն։ Ստեղծաց նպաստավոր միջազգային իրադրությունից օգտվելով ՝ Ք.ա. 189թ. Արտաշեսը Մեծ Հայքում և Զարեհը Ծոփքում վերականգնեցին անկախությունը։ Հռոմը անմիջապես ճանաչեց նրանց անկախությունը։ Մեծ Հայքի նորահռչակ թագավորությունն իր հիմնադրի անունով կոչվում է Արտաշեսյան։ Նույն ժամանակ անկախացավ Փոքր Հայքը։ Սելևկյան պետությունն արել էր ամեն ինչ, որպեսզի թուլացնի Հայաստանը։ Ք.ա. 201-190թթ. ընթացքում Ծոփքից բացի Մեծ Հայքից անջատվել էին սահմանամերձ այլ շրջաններ։ Արտաշես 1-ի առաջնահերթ խնդիրներից էր Մեծ Հայքից անջատված տարածքները վերադարձնելը։ Նա Ատրպատականից, Վրաստանից, Պոնտոսից և Սելևկյան տերությունից հետ գրավեց և Մեծ Հայքին վերամիավորեց անջատված շրջանները։ Արտաշես 1-ը Մեծ Հայքի թագավորության մեջ միավորեց հայկական տարածքների մեծագույն մասը։ Արտաշես 1-ը փորձեց Մեծ Հայքին վերամիավորել Ծոփքի թագավորությունը, բայց չհաջողվեց և հետագայում այդ ծրագիրը իրականացրեց Արտաշես 1-ի թոռը ՝ Տիգրան 2-րդ Մեծը։ Արտաքին քաղաքականության մեջ Արտաշես 1-ը հասավ լուրջ ձեռքբերումների։ Ք.ա. 193-179թթ. Փոքր Ասիայի տարածքում հինգ փոքր պետություններ պատերազմ էին մղում միմյանց դեմ։ Որպես տարածաշրջանի ազդեցիկ երկու ուժեր ՝ Մեծ Հայքը և Հռոմեական Պետությունն միջամտեցին պատերազմի դադարեցման համար։ Հաշտության պայմանագրի կնքման ընթացքում Արտաշես 1-ը կարողացավ ընդարձակել Փոքր Հայքի տարածքը Պոնտոսի հաշվին։ Նրա նպատակն էր հեռանկարում հայկական բոլոր հողերը մեկ թագավորության մեջ միավորելը։ Նա վարում էր իր գլխավոր հակառակորդ Սելևկյան տերությանը թուլացնելու քաղաքականություն։ Երբ Մարաստանի սատրապ Տիմարքսոն ապստամբեց Սելևկյանների դեմ և իրեն հռչակեց անկախ թագավոր, Արտաշես 1-ն անմիջապես օգնեց նրան իր զորքերով։
Մ․թ․ա․ 183-179 թվականներին պատերազմ է տեղի ունեցել փոքրասիական մանր պետությունների՝ դաշնակիցներ Պոնտոսի ու Փոքր Հայքի, իսկ մյուս կողմից Բյութանիայի, Կապադովկիայի և նրանց դաշնակիցների միջև։ Որպես տարածաշրջանի ազդեցիկ պետության առաջնորդ՝ Արտաշես Ա-ն մասնակցեց բանակցություններին։ Պահպանելով չեզոքությունը՝ նա կարողացավ հարցը լուծել ի օգուտ Փոքր Հայքի, որի նպատակը հետագայում այն իր թագավորությանը միացնելն էր։
Արտաշեսը ձեռնարկում է մի շարք բարեփոխումներ, որոնք աշխուժացնում են պետության ներքին կյանքը։ Նա հայկական գետերի վրա հաստատում է նավարկելիություն, կազմում է ազգային տոների օրացույց, կարգավորում է ազգային տոմարը։ Կարևոր էին նաև Արտաշեսի կատարած վարչական բարեփոխումները. նա ամբողջ Մեծ Հայքը բաժանում է 120 գավառների, ապա ստեղծում 4 զորավարություններ, որոնց նախարարները ունեին ավելի ազդեցիկ դիրք համեմատած մյուսների։ Արտաշեսը 3 զորավարության ղեկավարներ է նշանակում իր որդիներին։ Արևելյան զորավարությունը ստանձնում է Արտավազդը, արևմտյանը՝ Տիրանը, հյուսիսայինը՝ Զարեհը։ Հարավային զորավարությունը, որը ամենակարևորն էր իր վտանգավորության աստիճանով՝ ղեկավարում էր զորավար Սմբատը։ Երկրում սրվել էին հարաբերությունները համայնական գյուղացիների և մասնավոր հողատերերի միջև, բռնազավթվում էին համայնականների հողերը։ Այդպես շարունակվելու դեպքում ՝ գյուղացին ի վիճակի չէր հարկեր վճարելու պետությանը։ Արտաշեսն արգելեց գյուղացիների հողակտորների զավթումը։ Արտաշես 1-ի օրոք մեծ զարգացում ապրեց երկրի տնտեսությունը։ Արտաշես 1-ը ամրապնդեց թագավորական նախնիների պաշտամունքը, որը Հայաստանում առկա էր Վանի թագավորության ժամանակաշրջանից։
Արտաշես 1-ինի՝ հայկական հողերի միավորման գործընթացը
Արտաշես 1-ը քայլեր ձեռնարկեց թագավորությանը միացնելու Ծոփքը և Փոքր Հայքը։ Մեծ Հայքին է միացնում Փայտակարանը և Ուրմիա լճի արևմտյան ափերն ընկած հողերը։ Մեծ Հայքին միացրեց Կարնո երկրամասը և Դերջան կոչվող գավառը, նաև ազատագրեց Սելևկյանների կողմից բռնազավթված Տմորիք երկրամասը։ Արտաշեսը փորձեց միացնել Ծոփքը Մեծ Հայքին, բայց հանդիպեց Ծոփքի դաշնակից ՝ Կապադովկիայի լուրջ դիմադրությանը, այդ իսկ պատճառով Ծոփքի միացումը հետաձգվեց։
Թեմա 4. Մեծ Հայքի Արտաշեսյան թագավորությունը՝ Արտաշես 1-ին.
Ք.ա. 190թ. Հռոմը ծանր պարտության մատնեց Սելևկյան տերությանը Մագնեսիայի ճակատամարտում։ Օգտագործելով Սելևկյան տերության թուլացումը՝ հայազգի Արտաշեսն ու Զարեհը, որոնք Մեծ Հայքի և Ծոփքի Սելևկյան կառավարիչներն էին, իրենց անկախ հռչակեցին՝ վերականգնելով հայկական թագավորությունները:
Արտաշես I-ը հիմք դրեց Արտաշեսյանների արքայատոհմին, որը թագավորեց Մեծ Հայքում գրեթե 190 տարի (Ք. ա. 189 1թթ.): Արտաշես I-ը միավորեց հայկական հողերի մեծ մասը և վերականգնեց Մեծ Հայքի կենտրոնաձիգ թագավորությունը: Նրա թագավորությունը ծավալվում էր Կասպից ծովից մինչև Կարին։
Արտաշես I-ը ամրապնդեց Հայոց թագավորությունը, բարձրացրեց նրա հեղինակությունը։Պետությունը հզորացնելու նպատակով նա անցկացրեց վարչական, ռազմական, ագրարային եւ այլ բարեփոխումներ, որոնք մեծ նշանակություն ունեցան Հայաստանի հետագա վերելքի ու բարգավաճման համար:
Արտաշես I-ը Այրարատյան դաշտում հիմնադրեց թագավորության նոր մայրաքաղաք, որն իր անունով կոչեց Արտաշատ: Քաղաքը շրջափակված է եղել բարձր, հզոր պարիսպներով, և ունեցել է անառիկ դիրք, որի համար հռոմեացիները քաղաքն անվանել են «Հայկական Կարթագեն»: Արտաշատը դարձավ Առաջավոր Ասիայի քաղաքական, տնտեսական եւ մշակութային նշանավոր կենտրոններից մեկը:
Կարևոր նշանակություն է ունեցել հողային հարաբերությունների կարգավորումը: Մասնավոր հողատերերը տարբեր եղանակներով փորձում էին զավթել համայնքային հողերը և գյուղացիներին զրկել իրենց գոյությունը պահպանելու միակ միջոցից: Հասկանալով դրա ողջ վտանգավորությունը երկրի համար, Արտաշեսի հրամանով համայնքային և մասնատիրական հողերի միջև սահմանաքարեր կանգնեցրին, որով փորձ արվեց պաշտպանելու համայնքի իրավունքները:
Արտաշես I-ը նաև կանոնակարգեց բանակը, երկրի վարչական բաժանումը ժամանակի ամենաառաջավոր մեթոդներով։ Նա կառավարեց 29 տարի և թողեց հարուստ, հզոր և բարգավաճ երկիր։ Նա անջնջելի հետք է թողել Հայոց պատմության մեջ, որի համար հիշվում է Աշխարհակալ և Բարի տիտղոսներով։
Թեմա 5. Հայաստանը՝ Աշխարհակալ տերություն: Տիգրան 2-րդ Մեծ.
Առաջադրանք.
1․ Ներկայացրե՛ք Տիգրան Մեծի՝ Ք․ա․ 92-87թթ․ նվաճումների ժամանակագրությունը։-
Ք.ա 94 թ Տիգրան 2-ըպարտության մատնեց այնտեղ իշխող Արտանես Երվանդունուն և Ծոփքը վերամիավորվեց Մեծ Հայքին։
Ք.ա 93 թ հայ պոնտական զորքերը նվաճեցին Կապադովկիան։
Ք.ա 87 թ Տիգրան Մեծն արշավեց Պարթևստանի վրա, պարտության մատնեց հակառակորդին, վերադարձրեց հայկական տարածքները և ստացավ <<Արքայից արքա>> տիտղոսը։
2. Համեմատե՛ք հայոց երկու մեծ տիրակալներին՝ Արգիշտի 1-ինին և Տիգրան Մեծին:-
Գրեթե Հայկական ամբողջ լեռնաշխարհը միավորելով Վանի թագավորության մեջ՝ Արգիշտի Ա-ն հետևողականորեն վարել է անհնազանդ ցեղային իշխանությունների կենտրոնախույս ձգտումները ճնշելու քաղաքականություն, թուլացրել է նրանց ուժերը, հարկերի ու պարտավորությունների ենթարկել, նրանց տիրույթներում ռազմական հենակետեր ստեղծել, վերաբնակեցրել իր տիրապետության տակ եղած այլ վայրերում (ըստ Խորխորյան տարեգրության, ավելի քան 200 հազար մարդու:
Տիգրան Մեծի օրոք Մեծ Հայքի թագավորությունը հասավ իր հզորության գագաթնակետին։ Պարտության մատնելով Պարթևական թագավորությանը և ստանալով Սելևկյան գահը՝ Հայաստանը կարճ ժամանակով դարձավ Առաջավոր Ասիայի հզորագույն պետությունը. Տիգրան Մեծի տերությունը տարածվում էր Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով, Կովկասյան լեռներից մինչև Միջագետքի անապատները։ Տիգրանը, սակայն, կորցրեց իր նվաճումների մեծագույն մասը Պարթևական թագավորության և ուժեղացող Հռոմեական հանրապետության դեմ պայքարում։
3. Նկարագրե՛ք Տիգրան Մեծի տերության սահմանները –
Ք.ա. 95-70 թթ. Տիգրան Մեծը ստեղծեց հզոր մի աշխարհակալություն։ Նրա տերության սահմանները և ազդեցության ոլորտները ձգվում էին Եգիպտոսից ու Միջերկրական ծովից մինրև Հնդկաստան, Կովկասյան լեռներից ու Կասպից ծովից մինչև Պարսից ծոց և Հնդկական օվկիանոս։ Հայոց տերությունը բոլոր ոլորտներով հանդերձ, կազմում էր շուրջ 3 միլիոն քառ. կմ տարածք։ 10 անգամ ավելի մեծ, քան բուն Մեծ Հայքի թագավորությունը։ Հռոմեացի պատմիչների տեղեկություների համաձայն՝ Տիգրան Մեծի բանակի կազմը հասնում էր 300հազար։ Բուն հայկական զորքը կազմում էր 100 հազար։
Ք.ա. 80-ական թթ. Հայաստանի մայրաքաղաք Արտաշատը հայտնվել էր Տիգրան Մեծի աշխարհակալության հյուսիսում։ Մեծ տիրակալը կարող էր նոր մայրաքաղաք հռչակել նվաճված երկրների որևէ խոշոր քաղաք, սակայն դա դեմ էր հայրենապաշտ արքայի սկզբունքներին։ Նա դեռ Ք.ա 95 թ-ին էր մշակել աշխարհակալության հասնելու ծրագիրը՝ որոշելով նաև ապագա մայրաքաղաքի տեղը։ Մայրաքաղաքից բացի՝ Տիգրան Մեծն իր անունով հիմնադրեց ևս վեց բնակավայր 2006 թ. հայ հնագետնները հայտնաբերեցին Արցախի Տիգրանակերտը, որի պեղումները շարունակվում են մինչ օրս։
Թեմա 6. Տիգրան Մեծի տերությունը.
Հայկական աշխարհակալության սահմանները
Ք.ա. 95-70թթ. ընթացքում Տիգրան Մեծը ստեղծեց հզոր մի աշխարհակալություն։ Նրա տերության սահմանները ձգվում էին Եգիպտոսից և Միջերկրական ծովից մինչև Հնդկաստան, Կովկասյան լեռներից և Կասպից ծովից մինչև Պարսից ծոց և Հնդկական Օվկիանոս։ Այն 10 անգամ ավելի մեծ էր, քան Մեծ Հայքի թագավորությունը։
Տիգրան մեծի հիմնած բնակավայրերը
Ք.ա. 80-ական թթ. Հայաստանի մայրաքաղաք Արտաշատը հայտնվել էր Տիգրան Մեծի աշխարհակալության հյուսիսում։ Հիմնվեց նոր մայրաքաղաքը ՝ Տիգրանակերտը, որը և՛ հայոց հողում էր և՛ համեմատաբար կենտրոնական դիրք էր գրավում տերության մեջ։
Տիգրան մեծը ժամանակակիցների գնահատմամբ /բանավոր, էջ 104-106, նաև այլ աղբյուրներ/.
Տիգրան Մեծը չափազանց բարձր գնահատականի էր արժանացել իր ժամանակակիցների կողմից։ Հռոմի ամենաականավոր դեմքերից մեկը ՝ Կիկերոնը Սենատում արտասանած իր ճառերում Տիգրան Մեծին անվանել է վեհագույն և դա Հռոմում քաղաքական գործչին տրվող բարձրագույն գնահատականներից էր։ Հռոմեացի պատմիչ Պատերկուլոսը Տիգրան Մեծին կոչել է «Իր ժամանակի հզորագույն թագավոր» և «թագավորներից մեծագույնը»։ Նրան նաև մեծարում էին ՝ կոչելով «Աստված»։
Թեմա 7. Տիգրան Մեծի տերության անկումը. Հռոմա-հայկական պատերազմը: Արտաշատի պայմանագիրը
Հռոմեական բանակը Ք. ա. 69թ. գարնանը Լուկուլլոսի գլխավորությամբ մտավ Հայաստանի տարածք: Նույն տարվա հոկտեմբերին հռոմեացիները հաջողության հասան Տիգրանակերտի մոտ մղված ճակատամարտում: Սակայն Ք. ա. 68թ. հայերը ջախջախեցին հռոմեական բանակը Արածանիի ճակատամարտում և թշնամուն դուրս քշեցին Հայաստանից: Պոմպեոսը դաշինք կնքեց Տիգրանի Մեծի դեմ ըմբոստացած Պարթևաստանի հետ: Ըստ պայմանագրի՝ Հռոմը պատերազմ պետք է սկսեր Պոնտոսի դեմ, իսկ Պարթևաստանը՝ Հայաստանի: Նույն թվականի գարնանը հռոմեացիները գրավեցին Պոնտոսը: Հայաստանում պարթևները պարտվեցին և փախուստի դիմեցին,իսկ հետո Հայաստանը մնաց մենակ՝ ընդդեմ Հռոմի և Պարթևաստանի: Բանակցություններ սկսվեց Հռոմի ու Հայաստանի միջև: Ք. ա. 66թ. Արտաշատում Տիգրան Մեծի ու Պոմպեոսի կողմից ստորագրվեց հայ-հռոմեական հաշտության պայմանագիր: Հայաստանը հօգուտ Հռոմի հրաժարվեց իր նվաճումներից: Մեծ Հայքը ճանաչվեց «Հռոմեական ժողովրդի բարեկամ և դաշնակից», ինչը ենթադրում էր ռազմական փոխօգնություն:
Թեմա 8. Մեծ Հայքի թագավորությունն Արտավազդ 2-րդի օրոք.Կրասոսի արշավանքը: Անտոնիոսի արշավանքը
Տիգրան II-ին հաջորդեց թագաժառանգ Արտավազդ II-ը (Ք. ա. 55-34թթ.), որը բազմակողմանի զարգացած և կրթված անձնավորություն էր: Նա «գրում էր ողբերգություններ, ճառեր ու պատմական երկեր»:
Արտավազդ II-ը գահ է բարձրացել Մեծ Հայքի թագավորության համար բարդ քաղաքական իրավիճակում: Հայոց թագավորությունը իր դիրքերը զիջել էր Պարթևստանին: Բացի այդ` Մեծ Հայքի թագավորությունը հայտնվել էր երկու հզոր տերությունների՝ Հռոմի և Պարթևստանի միջև, որոնցից յուրաքանչյուրը ջանք չէր խնայում ապահովելու նրա դաշնակցությունը: Դիվանագիտությամբ Արտավազդ II-ը փորձում էր երկու տերությունների հետ էլ բարիդրացիական հարաբերություններ պահպանել, հնարավորինս չներքաշվել պատերազմի մեջ, պահպանել Մեծ Հայքի թագավորության՝ տարածաշրջանի երրորդ հզոր պետության ուժը, տարածքները և անկախությունը:
Կրասոսի արշավանքը
Ք. ա. 54թ. Արևելք ժամանեց հռոմեական զորավար Կրասոսը՝ նպատակ ունենալով գրավել Պարթևստանը։ Նա պահանջեց, որպեսզի Հայաստանը, համաձայն Արտաշատի պայմանագրի, որպես «հռոմեական ժողովրդի բարեկամ և դաշնակից», տրամադրի օգնական զորքեր։ Սակայն Կրասոսը հրաժարվեց արշավել Հայաստանի տարածքով, իսկ Արտավազդը չկարողացավ զորքեր ուղարկել, քանի որ պետք է Հայաստանը պաշտպաներ պարթևական հարձակումից։
Advertisement
Գժտվելով Կրասոսի հետ, Արտավազդը Պարթևստանի Օրոդես թագավորին առաջարկեց դաշինք կնքել։
Ք.ա. 53թ. Պարթևստան արշավանքի ժամանակ հռոմեական զորքը ջախջախվեց պարթևական Սուրեն զորավարի առաջնորդած զորքի կողմից, սպանվեց Կրասոսը։
Անտոնիոսի արշավանքը
Ք.ա. 36թ. դեպի Արևելք արշավեց մեկ այլ հռոմեական զորավար՝ Մարկոս Անտոնիոսը, որը ծրագրում էր վրեժխնդիր լինել և նվաճել Պարթևստանը։ Հայ-պարթևական հարաբերությունները խզվել էին, քանի որ Պարթևստանում գահակալական պայքար էր սկսվել։
Անտոնիոսը նույնպես պահանջեց Հայաստանից զորք՝ համաձայն Արտաշատի պայմանագրի։ Նա համաձայնեց Արտավազդի պահանջի հետ՝ արշավել Հայաստանի տարածքով։ Սակայն Անտոնիոսը այդ պատերազմում խայտառակ պարտություն կրեց և դրա համար մեղադրեց Արտավազդին։
Ք.ա. 34 թ. Անտոնիոսի զորքերն անակնկալ ներխուժեցին Հայաստան։ Հայոց արքան և իր ընտանիքը խաբեությամբ ձերբակալվեց և տարվեց Եգիպտոս։
Անտոնիոսը պահանջեց, որպեսզի Արտավազդ II-ն ու նրա ընտանիքը խոնարհվեին Անտոնիոսի կնոջ՝ Եգիպտոսի թագուհի Կլեոպատրայի առջև՝ խոստանալով ազատություն, սակայն Հայոց արքան և նրա ընտանիքը արհամահեցին Անտոնիոսին։ Արտավազդը և նրա կինը բանտարկվեցին, ապա մահապատժի ենթարկվեցին։
Արտաշեսյան վերջին գահակալները
Արտավազդ II-ի ձերբակալությունից հետո Մեծ Հայքի թագավորությունը Հռոմի և Պարթևական թագավորության միջև վերածվեց կռվախնձորի: Արտավազդ II-ի որդուն՝ Արտաշես II-ին հաջողվեց մեկ տասնամյակով վերականգնել երկրի անկախությունը, սակայն նրա առեղծվածային սպանությունից հետո թագավորական իշխանությունը գնալով թուլացավ:
Հռոմեացիները Հայոց գահին բազմեցնում էին Արտաշեսյան ծագումով թագավորների, որոնք, սակայն, ի վիճակի չէին ինքնուրույն քաղաքականություն վարելու: Թագավորության թուլացմանը նպաստեց նաև Արտաշեսյան արքայատոհմի արական ճյուղի սպառվելը: 11 թվականին ավարտվում է Արտաշեսյան դինաստիայի կառավարումը Հայաստանում։
Թեմա 9. Մեծ Հայքի Արշակունյաց թագավորությունը. Տրդատ 3-րդի գահակալությունը
Հայոց թագավորությունը «անցումային» շրջանում
Արտաշեսյան արքայատոհմի անկումից հետո I դարի առաջին կեսին Մեծ Հայքի թագավորությունում Հռոմի օգնությամբ սկսեցին գահակալել օտարազգի դրածո թագավորները։ Նրանք, որպես կանոն, զոհ էին դառնում հայոց ավագանու վրեժխնդրությանը: Այս ամենը հայերին ստիպեց հակա-հռոմեական պայքարում դաշնակցել պարթևների հետ:
Արշակունյաց արքայատոհմի հաստատումը Հայաստանում
Հայերի համաձայնությամբ պարթևական թագավոր Վաղարշ I Արշակունին Հայոց գահ բարձրացրեց իր կրտսեր եղբայր Տրդատ I Արշակունուն: Դա հանգեցրեց տասնամյա պատերազմի մի կողմից Հռոմի և մյուս կողմից՝ Մեծ Հայքի ու Պարթևստանի միջև։
Հռանդեայի ճակատամարտում հռոմեական զորքերը ծանր պարտություն կրեցին, և Հռոմը համաձայնեց ճանաչել Տրդատ I-ին որպես Հայոց թագավոր՝ պայմանով, որ Տրդատ I-ը Հայոց թագը ստանա Հռոմում՝ Ներոն կայսեր ձեռքից: Մեծաթիվ հայ եւ պարթև ուղեկիցներով Տրդատը ուղեւորվեց Հռոմ, որտեղ էլ հանդիսավորությամբ թագադրվեց, և 66 թվականից Հայաստանում ճանաչվեց Արշակունյաց արքայատոհմի իշխանությունը: Վերադառնալով՝ Տրդատ I-ըվերականգնեց ավերված Արտաշատը և կառուցեց Գառնիի հեթանոսական տաճարը: Հայաստանում Արտաշեսյանների օրոք հայկական աավանդույթներն այնքան խորը արմատներ էին ձգել, որ պարթևազգի իշխողները, սկսած Տրդատ I-ից, բռնում էին հայացման ճանապարհը։
Մեծ Հայքը 2-3-րդ դարերում
II դարի 60-ական թվականներին Հայոց թագավորության մայրաքաղաք դարձավ Վաղարշապատը, իսկ մի քանի տասնամյակ անց թուլացող Հռոմը ճանաչեց հայ Արշակունիների ժառանգական իշխանությունը:
«Ժամանակ անիշխանության»
226թ. Պարսկաստանում իշխանության գլուխ եկան Սասանյանները, որոնք կամենում էին վերականգնել Աքեմենյանների պետությունը և Մեծ Հայքում վերացնել հայ Արշակունիների իշխանությունը: Մեծ Հայքի թագավորությունը Խոսրով I արքայի գլխավորությամբ երկարատև ու համառ պայքար մղեց Սասանյանների դեմ՝ Պարսկաստանում պարթև Արշակունիների իշխանությունը վերականգնելու համար: Սակայն Խոսրովը սպանվեց Սասանյանների գործակալ Անակ իշխանի կողմից: Մանկահասակ թագաժառանգ Տրդատին փախցրեցին Հռոմ: Մեծ Հայքում իշխանության եկան Սասանյանների ներկայացուցիչները, որոնց իշխանությունը շարունակվեց շուրջ կես դար:
Տրդատ III-ի գահակալությունը
Սասանյան հեղաշրջումը Պարսկաստանում և Պարթևական թագավորության անկումը աստիճանաբար մերձեցրին Հայաստանին և Հռոմին:
287թ. Տրդատ III-ը, ով փայլուն կրթություն էր ստացել Հռոմում և մեծ ծառայություններ մատուցել կայսրին, Մեծ Հայքի արևմտյան մասում հռչակվեց Հայոց թագավոր: Նրան գահ բարձրացրեց Դիոկղետիանոս կայսրը:
Պարսկաստանի արքայից արքա Ներսեհը փորձեց հակահարված տալ հռոմեացիներին, սակայն 297թ. ծանր պարտություն կրեց և ստիպված եղավ 298թ. կնքել Մծբինի 40-ամյա հաշտությունը: Պարսկաստանը ճանաչում էր Մեծ Հայքի թագավորության անկախությունը, իսկ Տրդատ III-ին էլ՝ Հայոց թագավոր։ Տրդատը թագավորեց մինչև 330թթ.: Մեծ Հայքի թագավորության համար սկսվեց խաղաղ զարգացման մի երկարատև շրջան: Տրդատի օրոք երկիրը ընդունեց նաև քրիստոնեություն։
Թեմա 10. Հին Հայաստանի մշակույթը. Հայկական առասպելներն ու վիպերգերը: Հայոց նախաքրիստոնեական հավատքը: Գրավոր մշակույթը
Առասպելներն Աստվածների, սրբազան վայրերի, նախնիների ու հերոսների մասին ստեղծված հնագույն ավանդապատումներ են։ Դրանք հաճախ ունենում են ոչ իրական, չափազանցված դրվագներ։ Մեզ են հասել բազմաթիվ առասպելներ ՝ աստվածների, երկնքի ու երկրի, ժամանակի, լույսի ու խավարի, արևի, լուսնի և աստղերի մասին։ Շատ առասպելներ պատմում են Հայոց աշխարհի լեռների, գետերի ու բնակավայրերի մասին։ Առասպելների մի խումբ էլ նվիրված է մեր ժողովրդի նախնիներին ու մեծ հերոսներին։ Դրանց մեծ մասը մեզ է հասել Մովսես Խորենացու «Հայոց պատմության» շնորհիվ։ Հայության ամենասիրելի ավանդավեպերից է «Հայկ և Բել» դիցավեպը։ Ըստ դրա ՝ Հայկն առաջին մեծ աստվածներից մեկի որդին էր։ Նա պայքարի դուրս եկավ բռնակալ Բելի դեմ, ով ձգտում էր տիրել համայն աշխարհին։ Պայքարը ավարտվեց Հայկի հաղթանակով։ Հայկը դարձավ Հայոց պետության հիմնադիրը և ստեղծեց հայկական օրացույցը։ Հայկի ժառանգներից էր ՝ Տորք Անգեղը։ Տորք Անգեղի առասպելը պատմում է նրա հայրենասիրության, անկրկնելի ուժի և քաջության մասին։ «Արա Գեղեցիկ և Շամիրամը» փառաբանվում է Հայկազուն Արայի հավատարմությունը։ Նա չի գայթակղվում այլ երկրի հարստություններով և օտար թագուհով, այլ նախընտրում է սեփական երկիրն ու հարազատ ընտանիքը։ Ի տարբերություն առասպելների ՝ վիպերգերը հիմնականում իրապատմում են, այսինքն հիմնված են պատմական հավաստի դեպքերի վրա։ Օրինակ ՝ «Տիգրան և Աժդահակ» վիպերգը նվիրված է Ք.ա. 6-րդ դարի պատմական իրադարձություններին։ Հայոց արքա Տիգրան Երվանդյանը դաշնակցեց պարսից արքա Կյուրոս Մեծի հետ և միասին տապալեցին Մարաստանի արքա Աժդահակին ու նրա տերությանը։ Տիգրան արքային վիպերգում բնորոշ էին ՝ հզորությունը և հոգատարությունը։ «Երվանդ և Արտաշես» վիպերգում ներկայացվում է, թե ինչպես է նա փրկվել Սմբատ Բագրատունուց և հետագայում Երվանդ վերջինից խլել է գահը։ «Արտաշես և Սաթենիկ» վիպերգում հյուսիսց ալանները արշավում են Հայաստան։ Արտաշես արքան հաղթում է նրանց ՝ գերի վերցնելով նաև ալանների արքայորդուն։ Այդ ժամանակ ալանների արքայադուստր Սաթենիկը Կուր գետի հանդիպակաց ափից դիմում է Արտաշեսին ՝ խնդրելով ազատել իր եղբորը։ Արտաշեսը սիրահարվում է Սաթենիկին և խնդրում է նրա ձեռքը, բայց ալանների արքան մերժում է ՝ նշելով, որ Արտաշեսն ի վիճակի չի լինի վճարել այն մեծ գլխագինը, որը, ալանների սովորույթի համաձայն պետք է վճարեր փեսան հարսի համար։ Զայրացած նման պատասխանից ՝ Արտաշեսը խնդիրը լուծում է քաջին վայել պատվախնդությամբ։ Հայոց արքան ամուսնանում է Սաթենիկի հետ։ Տեղի է ունենում արքայական շքեղ հարսանիք, որի ժամանակ արքայի վրա ոսկի, իսկ հարսի վրա մարգարիտ էին շաղ տալիս։
Ներկայացրե՛ք Հայոց դիցարանը և ծեսերը Քրիստոնեության ընդունման նախօրյակին:/գրավոր աշխատանք/
Հնում մարդիկ պաշտում էին բազմաթիվ աստվածությունների։ Երբ ցեղերը միավորվելով ստեղծեցին առաջին պետական կազմավորումները, նրանք «միավորեցին» իրենց աստվածներին։ Կրոնի այդ տեսակը կոչվում է ՝ դիցաբանություն։ Արատտայի երկրի հովանավոր աստվածն էր Հայկը, ով համարվում էր արարչագործ Հայա աստծո որդին։ Հայկի անունով էր կոչվում երկնքի ամենապայծառ համաստեղությունը ՝ Օրիոնը։ Հայկական ավանդազրույցի համաձայն ՝ Հայկն իր որդիների ու դուստրերի անուններով է կոչել կենդանակերպի 12 համաստեղությունները։ Վանի թագավորության դիցարանն արձանագրված է Մհերի դռան վրա։ Այն կազմված է եղել 35 աստվածներից և 35 ծնունդներից։ Աստվածների հայր Խալդին համարվում էր տիեզերքի արարիչը։ Դիցարանը ղեկավարում է Արամազդը, որին պաշտում էին իբրև երկնքի ու երկրի արարիչ։ Նա բարօրության, լիության և արիության շնորհողն էր։ Մայր դիցուհի ՝ Անահիտը համարվում էր Հայոց աշխարհի փառքն ու սնուցողը , երկրի պահապան հովանավորը։ Ռազմի և քաջությամբ աստվածն էր Վահագնը։ Նրա կինը ՝ Աստղիկ դիցուհին սիրո և գեղեցկության աստվածուհին էր, որին էլ նվիրված է Վարդավառի տոնը։ Սիրված դիցուհի էր Նանեն ՝ մայրության Ըժև ընտանիքի պահապան դիցուհին։ Միհրը արեգակի, լույսի և արդարության աստվածն էր։ Տիրը գրի, գրականության, արվեստի և գիտության աստվածն էր։