Լրացնել բաց թողնված տառերը, և կետադրել

Դեկտեմբերն էր` ամանորի նախօրյակը։ Մի փոքրիկ մակույկ հանդարտ լողում էր դեպի ծովախորշը, որ Վենետիկի հարավային կողմում էր։ Թեև ձմեռ էր, և սարսռեցնող ցուրտ էր, սակայն օդն այնքան մաքուր էր ու թափանցիկ, որ մակույկում գտնվող գեղեցկադեմ երիտասարդը չէր կարող չնկատել հանդիպակաց կղզյակի աշտարակավոր շինությունը։
_Իջեցրու՜ ինձ կղզու վրա, – խնդրեց անծանոթը ծերունազարդ մակույկավարին։
Բարձրադիր սարին կանգնած` նա շուրջն էր նայում. սաղարթախիտ ծառաստաններ, ձիթենիներ և կապույտ ծով։ Բնության գողտրիկ անկյուն էր դա` անկրկնելի հոգեթով, գոտևորված աղյուսե բարձրաբերձ պարսպով։
Երևի երկար կհիանար իր առջև տարածված հեքիաթային գեղեցկությամբ, եթե մի բամբ ձայն չընդհատեր նրա խորհրդածությունների շղթան։
_Ի՜նչ կուզես, որդյա՜կ: Ետ նայելով երիտասարդը տեսավ դիմացը կանգնած պատկառելի մի վանականի` փարթամ մորուքով, ճաղատ գլխով։







