Posted in Գրականություն 9

Դերենիկ Դեմիրճյան — «Ավելորդը»Հարցաշար



Ըստ քեզ՝ ինչպիսի՞ն է Հաճի աղան տագնապի պահին։

Հաճի աղան տագնապի ժամանակ ջրից դուրս թողնված ձկան պես էր։ Բայց ով էլ լիներ նրա փոխարեն, նույն կերպ պիտի զգար իրեն, որովհետև հատկապես հայերը մի՛ անգամ չէին անցել թուրքի յաթաղանի տակով։ Սարսափելին այն էր, որ տագնապի այդ պահհին <<Հաճի աղան վճռեց ու դաժանացավ.— ամեն ինչ անել, ամեն խստություն գործ դնել, անգթանալ, թեկուզ և ստորանալ, բայց փրկել այդ կարևորագույնը՝ իր տունը, իսկ եթե այդ չեղավ իր անձը>>։ Ըստ ինձ, նա կորցրեց իր մարդկային դեմքը, և դա ամենաահահավոր բանն է, որ կարող է լինել որևէ մեկի հետ։


«Հաճի աղան՝ բահի մորուքով և ընկույզի խոշոր աչքերով» արտահայտությունը բացատրիր։

Ես առաջին անգամ եմ հանդիպում <<բահի մորուք>> արտահայտությանը, բայց ենթադրում եմ, որ խոսքը Հաճի աղայի մորուքի ձևի մասին է, որ նման է եղել բահի։ Այսինքն՝ այտերի շրջանում բահի վերնմասի պես լայն, իսկ ներքևում՝ ավելի բարակ։ Իսկ ընկույզի պես խոշոր աչքերը պարզից էլ պարզ է՝ Հաճի աղան հաստատ խոշոր ու սև աչքեր է ունեցել։


Ովքե՞ր էին ընտանիքի անդամները, էլ ո՞վքեր էին Հաճի աղայի տան բնակիչները։

Հաճի մարը, — Հաճի աղայի կինը

Շմավոնը — աղայօի կարճահասակ ու գնդլիկ մարմնով մեծ որդին Շմավոնի կինը, որի անունը չի տրվում

Շողո — Շմավոնի տռուզ այտերով աղջիկը

Կարո — Շմավոնի ութ տարեկան տղան

Հակոբը — Հաճի աղայի կրտսեր որդին

Եսթերը — Հակոբի կինը

Սրբունը — Հաճի աղայի անդամալույծ քույրը։


Մեկնաբանիր նախադասությունը՝ «Հաճին նայեց անդամալույծին, բայց չտեսավ նրան»։

Պատմվածքի վերնագիրը՝ Ավելորդը, արդեն իսկ պատասխանում է այս հարցին։ Միայն <<պետքական բաներ>> նկատող Հաճի աղայի հայացքը, իհարկե, պիտի սահեր անդամալույծ քրոջ վրայով ու պիտի չտեսներ նրան, որովհետև նա այդ պահին ավելորդ էր՝ դատարկ տարածություն կամ գոնե ցանկալի էէր, որ հենց այդպես ընկալվեր։


Պատմվածքում անընդհատ շեշտադրվում է՝ «ամենապետքական իրերը» արտահայտությունը, իսկ ո՞րն է «անպետքը»։

<<Անպետք>> ասելով՝ պարզ չի, ,թե ինչ է նկատի ունենում Հաճի աղան, եթե միայն իրերը դիտարկենք։ Երևի միայն սեզոնային հագուստը, թանկարժեք զարդերն ու սպասքն են պետքական եղել նրա համար։ Իսկ ահա <<անպետքների>> շարքում Ավելորդն էր՝ Սրբուն քույրը։


Բացատրիր անդամալույծի անձնազոհությունը։


Բացատրիր «Քաղաքը տեղից վեր կացել, գնում էր» փոխաբերությունը։


Ինչո՞ւ է անդամալույծի ճակատագիրը մնում անհայտ։


Հաճի աղայի զղջման պատճառը։
Ի՞նչ է նշանակում «Ավելորդ մարդ չկա․ Աստծու աջև հոգին հոգի է» նախադասությունը։


Դուրս գրել ժողովրդական արտահայտությունները, դարձվածքները, համեմատությունները։


Դուրս գրել բարբառային բառերը և բացատրել։


Դուրս գրել օտարաբանությունները և բացատր