Category: Uncategorized
6
page 4-5
1
Ընթերցանության փաթեթ
Բրունո Ֆերերո Սև ոչխարը
Համո Սահյան Գարնանամուտ
Ջանի Ռոդարի Կապույտ լուսացույցը
Հինգի արկածները
Ալիսա գլորիկը
Դոնալդ Բիսեթ Մրջյունն ու շաքարը
Ա.Խնկոյան Ծիծեռնակը
Վարդը
Սուտլիկ որսկանը
Շունն ու կատուն,
Սուտլիկ որսկանը
Փոքրիկ Իշխանը
Հ․ Թումանյան Խոսող Ձուկը
Ալբերտ Մորավիա երբ մտքերը սառչում են օդում
Ղազարոս Աղայան Ոսկին և երկաթը։
Բրունո ֆերերո Սև ոչխարը
մեն-մենակ։
Նա անցնում էր նոր արոտավայրերով։ Երբ հանդիպում էր նոր հոտերի, կանգ էր առնումնրանց մոտ և հպարտորեն ասում. «Ես հոտի առաջնորդ եմ։ Բոլորը լսում են ինձ։ Ես մեկն եմ նրանցից, ովքեր որոշում են, թե ինչ պետք է անել։»
Նա երբեք չէր տեսել նման հոտ. այնտեղ կային սև ոչխարներ, սպիտակ ոչխարներ, մոխրագույն ոչխարներ, պուտավոր ոչխարներ, բոլորը խառն ապրում էին նույն հոտում։ Հիմա, երբ նա կորցրել էր իր ինքնավստահությունը, կանգ առավ ու կասկածով մտածեց. «Տեսնես այս հոտն ինչպե՞ս կվարվի ինձ հետ»։Մի ոչխար տեսավ նրան և սիրալիր հարցրեց. «Որտեղի՞ց ես գալիս»։ Բելինդան պատասխանեց. «Ես եկել եմ սարի այն կողմից»։ Մի սև ոչխար մոտեցավ նրան, և Բելինդան պատրաստվեց փախչել։ Սև ոչխարն ասաց. «Մի՛ վախեցիր։ Մնա այստեղ մեզ հետ որքան ցանկանում ես։ Խոտն այստեղ շատ թարմ է։ Մենք ողջունում ենք քեզ»։
Բելինդան մնաց այդ հոտի հետ երկու օր։ Հետո որոշեց վերադառնալ տուն։ Հոտին հրաժեշտ տալուց առաջ նա ասաց. «Դուք աշխարհի լավագույն հոտն եք։ Դուք ընդունում ու հարգում եք բոլոր գույների ոչխարներին։ Իսկ մեր հոտում միայն մեկ սև ոչխար կա։»
Գարնանամուտ
Համո Սահյան
Նշենիներն արթնացել,
Իրար գլխով են անում
Եվ հրճվում են, որ իրենք
Առաջինն են արթնանում:
Ձնծաղիկն է ծիծաղում
Լացակումած մի թմբից,
Կարմիր գլխիկն է հանում
Դաղձը խոնավ իր ճմբից:
Ցանկապատի մի ճեղքից
Եղինջն իր աչքն է բանում,
Ծիլը թեթև ժպիտով
Ծանր հասկ է խոստանում:
Ծանոթ խոսքեր է ասում
Լեզուն բացված մի առու,
Եվ առուները բոլոր
Ձայն են տալիս իրարու:
Հարցեր և առաջադրանքներ
1. Նշի՛ր քեզ դուր եկած քառատողը.
Ձնծաղիկն է ծիծաղում
Լացակումած մի թմբից,
Կարմիր գլխիկն է հանում
Դաղձը խոնավ իր ճմբից:
2. Շարունակի՛ր.
Երբ գարունը գալիս է, ծաղիկներն են արթնանում
Երբ ծառերը ծաղկում են, բնությունն է գեղեցկանում,
Երբ արևը ժպտում է, շողշողում է ճառագայթը։
3. Նոր վերնագրեր մտաշի՛ր յուրաքանչյուր քառատողի համար.
1)Առաջին արթնացողը
2)Ձնծաղիկը
3)Ծիլը
4)Առու
Կապույտ լուսացույցը
Ջանի Ռոդարի
Մի անգամ Միլանի Դուոմոյի հրապարակի լուսակիրը տարօրինակ բան արեց: Նրա բոլոր լույսերը հանկարծակի կապույտ դարձան, և մարդիկ չգիտեին` ինչպես վարվել:
-Փողոցն անցնե՞նք, թե՞ չանցնենք: Կանգնած մնա՞նք, թե՞ չմնանք:
Իր բոլոր «աչքերից» բոլոր ուղղություններով լուսակիրն անսովոր կապույտ ազդանշան էր տալիս, այնպիսի կապույտ, Միլանի երկնքից էլ կապույտ:
Մեքենաների վարորդները գոռգոռում էին և ազդանշան տալիս, մոտոցիկլետների ձայնը աշխարհ էր բռնել, իսկ շատ թմբլիկ մի հետիոտն բղավում էր.
-Դուք չգիտեք, թե ես ով եմ:
Սրամիտները կատակում էին.
-Երևի կանաչը պաշտոնյաներից մեկն է կերել, որ քաղաքից դուրս ամառանոց կառուցի:
-Կարմիրով էլ «Ջարդինի» այգիների ձկներին են ներկել:
-Գիտե՞ք` ինչ են անելու դեղին գույնը: Ավելացնելու են ձիթապտղի յուղին:
Վերջապես ժամանեց մի ոստիկան և կանգնեց խաչմերուկի մեջտեղում` որ երթևեկությունը կարգավորի: Մի ուրիշ ոստիկան կառավարման վահանակը գտավ, որ թերությունն ուղղի, և անջատեց հոսանքը:
Մինչև անջատվելը լուսակիրը հասցրեց մտածել. «Խեղճ մարդիկ: Ես նրանց երկնքի գնալու ազատ ճանապարհի ազդանշանն էի տվել: Եթե հասկանային, հիմա բոլորը թռչել կիմանային: Կարող է նրանց քաջությունն էր քիչ»:
Առաջադրանք
1.Գտի՛ր սխալները և գրի՛ր:
Մինջև անջատվելը լուսակիրը հասցրեծ մտածել. «Խեղջ մարդիք: Ես նրանց երկնքի գնալու ազատ ճանապարի ազդանշանն եի տվել: Եթե հասկանային, հիմա բոլորը թրչել կիմանային: Կարող է նրանց քաջուցյունն էր քիչ»:
2.Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և online բառարանի միջոցով բացատրի՛ր:
3.Քո կարծիքով ինչու՞ են լուսակրի գույները դրել կարմիր, դեղին և կանաչ։
4. Գրի՛ր քեզ դուր եկած հատվածը:
5.Լրացրո՛ւ բաց թողնված տառերը՝ օ կամ ո:
ձկն.րս, կես.ր, սարդ.ստայն, ան.գուտ, ականջ.ղ, տար.րինակ, վատ.րակ, չ.գտագործել:
6. Ինչ կլիներ, եթե լուսակիրը չորս գույն ունենար:
Սերո Կարագուլլյան բլոգ
Ես աշխատում եմ բլոգով
Ինձ համար շատ հաճելի էր այս տարվա նորությունը՝ աշխատել բլոգով ։
Ակզբում մի քիչ դժվար էր աշխատել բլոգով, իմ դասատուի՝ ըներ Մարիի օգնությամբ հաղթահարեցի այդ դժվարությունը։
Բլոգը ինձ համար անձնական տետրս է, որտեղ կան իմ բոլոր աշխատանքները երրորդ դասարանի։
Բլոգում ակենասիրելի բաժինը նյութ տեղադրելը և էկոզինվորի մասին տեղեկություններն են։
Ուսումնական շատ մը նախագիծերուն մասնակցել եմ, ամենահետաքրքրականը էկոզինվորի ծրագիրն է, որը ինձ շատ դուր է գալիս։
Ա. Խնկոյան «Ծիծեռնակին»
Թեթև, թեթև թևով արի.
Ծովի փրփուր լանջով արի,
Գարնան երգով, կանչով արի
Արի՜, արի՜ , սիրուն ծիծեռ,
Արի, արի, գարուն դու բեր:
Սևիկ-մևիկ աչիկ ունես,
Մկրատաձև պոչիկ ունես,
Ծովի փրփուր լանջով արի,
Գարնան շնչով, կանչով արի:
Արի՜, արի՜ , սիրուս ծիծեռ,
Արի, արի, գարուն դու բեր:
Ծիծեռնակով գարուն կգա,
Անծիծեռնակ գարուն չկա,
Ծովի փրփուր լանջով արի,
Գարնան շնչով, կանչով արի:
Արի՜, արի՜, սիրուն ծիծեռ,
Արի,՜, արի՜, գարուն դու բեր