Posted in Uncategorized

Համբարձման տոնը հայաստանում

Համբարձում, նշվում է Զատիկից ուղիղ քառասուն օր հետո, հինգշաբթի։ Թե՛ տոնի անունը, թե՛ նշելու օրը եկեղեցական օրացույցով բացատրվում է Ավետարանի այն պատմությամբ, ըստ որի Հարություն առնելուց հետոՔրիստոսը քառասուն օր շրջում է երկրի վրա և ապա համբառնում։ Այս տոնը երևույթների այն դասական շղթայում է, երբ քրիստոնեությունը ժողովրդական տոները կատարման ժամանակով հարմարեցնում էր քրիստոնեական պաշտոնական գաղափարախոսությամբ պայմանավորված արարողություններին, նախաքրիստոնեական Հայաստանի ժողովրդական կենցաղում կարևոր դեր խաղացող գարնանային վերջին տոնը, փաստորեն կատարման ժամանակով համապատասխանեցվեց քրիստոնեական տոնացույցի Քրիստոսի Համբարձման տոնին։

Posted in Uncategorized

Շուշիի Ազատագրում

Շուշիի ազատագրումը
(հայտնի է նաև Հարսանիք լեռներում ռազմագործողություն, Շուշիի գրավում անվանումներով),Արցախյան պատերազմի մաս կազմող ռազմական գործողություն է, որը տեղի է ունեցել 1992 թվականի մայիսի 8-ից 9-ը Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի (համաձայն ադրբեջանական տեսակետի՝ Ադրբեջանի Հանրապետության Շուշիի շրջանի) Շուշիքաղաքում և բնակավայրի մատույցներում և իրականացվել է հայկական զինված ուժերի, այդ թվում՝ կամավորական ջոկատների կողմից:

Posted in Uncategorized

Շուշիի ազատագրումը

Շուշիի ազատագրումը
(հայտնի է նաև Հարսաիք լեռներում ռազմագործողություն, Շուշիի գրավումանվանումներով), Արցախյան պատերազմի մաս կազմող ռազմական գործողություն է, որը տեղի է ունեցել 1992թվականի մայիսի 8-ից 9-ը Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի (համաձայն ադրբեջանական տեսակետի՝Ադրբեջանի Հանրապետության Շուշիի շրջանի) Շուշի քաղաքում և բնակավայրի մատույցներում և իրականացվել է հայկական զինված ուժերի, այդ թվում՝ կամավորական ջոկատների կողմից:

Posted in Uncategorized

Մրջյունն ու շաքարը-Դոնալդ Բիսեթ

Մորաքույր Լյուսին տուն եւ այգի ուներ։ Մորաքույր Լյուսին ապրում էր տանը, իսկ այգում բնակվում էին մրջյունները։

Մի անգամ Թոմաս մրջյունն ասաց․

— Գնամ մի համեղ բան գտնելու։

Նա տան դռան տակով սողաց ներս ու հայտնվեց խոհանոցում, որտեղ դրված էր պահարանը։ Հետո պահարանի դռնակով հասավ բանալու անցքին ու՝ պըլըստ, ներս մտավ։

Հայտնվելով պահարանի մեջ, նա շուրջը նայեց, տեսավ շաքարավազով լի մի խոշոր տուփ եւ բացականչեց․

— Հենց սա էլ իմ սիրած համեղ բանն է։

Եվ առանց երկար մտածելու, վրա տվեց շաքարավազին, որը քաղցր էր, ինչպես բոլոր իսկական շաքարավազները։ Թոմասը կերավ, կերավ, գիրացավ, գիրացավ… մինչեւ որ վերջնականապես կշտացավ։

Ու մտածեց, որ տուն գնալու ժամանակն է․ փորձեց դուրս գալ բանալու անցքով, բայց այնքան էր գիրացել, որ չկարողացավ սողոսկել փոքրիկ ճեղքով։

Խեղճ Թոմասը նստեց ու լաց եղավ։ Նա գիտեր, որ մայրիկը իրեն սպասելու է եւ պիտի հուզվի։ Մի անգամ էլ փորձեց սողոսկել բանալու անցքով, բայց չհաջողվեց։ Շատ էր գիրացել։

Նիհարելու համար նա ստիպված եղավ մարմնամարզություն անել։ Նստում էր, ելնում, մեկ՝ շնչում էր, երկու՝ արտաշնչում․ մեկ֊երկու, մեկ֊երկու։ Վազվզում էր պահարանում, մինչեւ որ դարձավ այնպիսին, ինչպես առաջ։

Արդեն պատրաստվում էր դուրս գալ, երբ հանկարծ զգաց որ քաղցից ուժասպառ է եղել։

«Վատ չէր լինի, եթե ճամփա ընկնելուց առաջ մի կտոր բան ուտեի»,— մտածեց նա ու մի քիչ շաքարակտոր բան ուտեի»,— մտածեց նա ու մի քիչ շաքարավազ կերավ։

Շաքարավազն էլ ախր շատ համեղ էր։ Ու նա նորից վրա տվեց։ Երեւի ուզում էր ուժ հավաքել, որպեսզի կարողանա շուտ հասնել տուն։ Բայց երբ նորից փորձեց անցնել բանալու անցքով՝ չկարողացավ։ Դարձյալ գիրացել էր։

Ստիպված նորից սկսեց մարմնամարզությամբ զբաղվել։ Մեկ֊երկու, մեկ֊երկու, մեկ֊երկու։

Եվ հիմա արդեն Թոմասը հասկացավ՝ քաղցած լինես, թե ոչ, բայց եթե ուզում ես տուն հասնել, լավ կլինի շաքարավազ չուտես։

Ուստի բարեհաջող անցավ բանալու անցքով, պահարանի դռնակով իջավ ցած, խոհանոցի դռան տակով դուրս սողաց եւ հայտնվեց այգում։

Տուն վերադառնալով, նա մորը պատմեց շաքարավազի հետ ունեցած իր արկածների մասին։ Մայրիկը կանչեց բոլոր մրջյուններին ու ասաց․

— Մենք պետք է խոսենք մորաքույր Լյուսիի հետ։ Եվ մրջյունները անցան այգու միջով, հասան տուն, դռան տակով սողացին ներս, խոհանոցով անցան միջանցք, այնտեղից էլ՝ մորաքույր լյուսիի հյուրասենյակը։ Գորգի վրայով գնացին դեպի աթոռը, որին նստել էր մորաքույր Լյուսին, ապա աթոռի ոտքով բարձրացան վեր, դեպի նրա ծունկը։

Մրջյուններին տեսնելով, մորաքույր Լյուսին շատ ուրախացավ։ Նրանք միաձայն պատմեցին, թե ինչպես է Թոմասը կարողացել պահարանի բանալու անցքով ներս սողոսկել մինչև շաքարավազ ուտելը եւ չի կարողացել ետ դառնալ շաքարավազ ուտելուց հետո։։

Եվ մորաքույր Լյուսին խոստացավ, որ այսուհետեւ փոքրիկ մի պնակով լի շաքարավազը կդնի հատակին՝ հատկապես մրջյունների համար։ Եվ բոլոր մրջյունները հերթով շնորհակալություն հայտնեցին մորաքույր Լյուսիին, հրաժեշտից առաջ խուտուտ տալով համբուրեցին նրան ու վերադարձան տուն։

Posted in Uncategorized

Վագրի վրա մռնչացող տղան

Դոնալդ Բիսեթ

Հնդկաստանում Սադի անունով մի տղա կար: Նա սիրում էր վագրերի վրա մռնչալ:
— Զգո~ւյշ, -ասում էր մայրը,- վագրերը չեն սիրում, որ իրենց վրա մռնչում են:
Բայց ո՞ւմ ես ասում, մի ականջով մտնում էր, մյուսով դուրս գալիս: Մի օր էլ, երբ մայրը խանութ էր գնացել, Սադին դուրս եկավ ու գնաց վագր գտնելու, որ վրան մռնչա:
Երկար չփնտրեց: Վագրն էլ ծառի ետևում Սադիին էր սպասում. հենց Սադին մոտեցավ, նա դուրս թռավ ու մռնչաց.
— Ռռռռռռը~ռ…
Սադին էլ մռնչաց.
— Ռռռռռռը~ռ…
«Սա ինձ ինչի՞ տեղ է դրել, — նեղացած մտածեց Վագրը, — կատվի՞, նապաստակի՞, սկյուռի՞: Հը՞, IntoՄյուս օրն էլ վագրը Սադիին տե Intoց Սադին ու թփթփացրեց վագրի ուսոին:
Վագրը չէր սիրում, որ իր ուսին թփթփացնում էին: Այդ պատճառով էլ բարկացած հեռացավ: Նա ճանկերն էր սրում, պոչը գետնին խփում, փորձում էր ավելի զարհուրելի մռնչալ:
— Ախր ես Վագր եմ, — կրկնում էր նա, — Վա~գր, Վագռռը~ռ… հետո գնաց գետից ջուր խմելու:
Խմե՜ց, կշտացա՜վ ու նայեց ջրին։ Գետի միջից մի գեղեցիկ վագր էր նայում՝ դեղի՜ն, սև շերտերո՜վ, երկար պոչո՜վ։ Նա նորից մռնչաց ու այնքան բարձր, որ ինքն էլ սարսափած փախավ։ Վազե՜ց, վազե՜ց ու հոգնեց։
«Ումի՞ց եմ փախչում, — մտածեց նա, — չէ՞ որ մռնչացողը ես էի։ Չէ՜, այդ տղայի պատճառով խելքս լրիվ թռցրել եմ։ Չեմ հասկանում՝ ինչո՞ւ է նա վագրերի վրա մռնչում»։
Մյուս օրը, երբ Սադին անցնում էր իր կողքով, վագրը կանգնեցրեց նրան․
— Ինչո՞ւ ես մռնչում վագրերի վրա։
— Ախր նրանցից վախենում եմ, է՜, — ասաց Սադին, — իսկ երբ ես եմ նրանց վրա մռնչում, կարծես հակառակն է ստացվում։
— Հա՞, — զարմացավ վագրը։
— Վագրերը աշխարհի ամենասարսափելի կենդանիներն են, — շարունակեց Սադին, — միայն քաջերը չեն վախենում նրանց վրա մռնչալ։
Վագրին դա շատ դուր եկավ։
— Կոկորդիլոսից էլ են սարսափելի՞, — հարցրեց նա։
— Հա՛, բա ի՞նչ, — պատասխանեց Սադին։
— Առյուծների՞ց էլ։
— Ըհը՛։
Վագրը հաճույքից մռլտաց։ Տղան նրան արդեն դուր էր գալիս։
— Բայց դու շատ լավ տղա ես, հա՜, — ասաց վագրը ու լիզեց Սադիին։
Այդ օրվանից նրանք հաճախ էին միասին թափառում ու մռնչում իրար վրա։

Posted in Uncategorized

Ճանապարհորդ Ջեկոն

Ստեփան Զորյան
1-ին մաս
Մի անգամ աշնանը ես մի ուրախ ճանապարհորդություն կատարեցի դեպի Երևան։ Լենինական քաղաքից մի պառավ` զամբյուղը ձեռին եկավ-մտավ մեր վագոնը։
— Կարելի՞ է։
— Համեցե՛ք, մայրիկ, համեցե՛ք…
Եվ մենք չորս հոգով մի կողմ քաշվեցինք ու պառավին տեղ տվինք մեր նստարանի վրա։ Պառավը նստեց , զամբյուղը դրեց ոտների տակ ու փեշերով ծածկեց խնամքով. հետո գրպանից մի գիրք հանեց, ակնոցը դրեց աչքերին ու սկսեց կարդալ։ Եվ էլ ոչ մի խոսք։ Չորս հոգի նստած ենք կողք կողքի, ոչ մեկս չի հարցնում ո՞վ եք, ո՞ւր եք գնում, ինչպես լինում է առհասարակ։
Է՜հ, պատահում են այդպիսի մարդիկ էլ, որ խոսել չեն սիրում։
Այդպես անխոս գնում ենք մի փոքր տեղ, մեկ էլ տեսնեմ պառավի զամբյուղի մեջ ինչ-որ բան է շարժվում։
«Երևի հավ է», մտածում եմ։
Բայց պառավն այդ շարժումից անհանգստացավ, անմիջապես ոտքով խփեց զամբյուղին և փեշերով ավելի ծածկեց։
Մի կարճ տարածություն նա ոտն այնպես մի քանի անգամ զարկեց զամբյուղին ու շարունակեց անխոս կարդալ:
Մի քիչ էլ գնացինք, զամբյուղից ճանկռտոց լսվեց:
Այս անգամ պառավը փեշերը ետ տարավ ու կռացավ զամբյուղի վրա և կամաց, շատ կամաց, հազիվ լսելի ձայնով սաստեց.
— Սո՛ւս, սո՛ւս, անպիտան։
Մեր կուպեի ճամփորդները զարմացած իրար նայեցին, իսկ ես մտածեցի, որ զամբյուղինը հավ չի, այլ երևի կատու։
Գնացինք մի փոքր էլ, կոնդուկտորը եկավ տոմսերն ստուգելու։
— Ձեր տոմսը, ձեր տոմսը,— կրկնում էր նա բարձրաձայն։
Եվ այդ ժամանակ ահա պառավի փեշերի տակից հանկարծ.
— Հա՛ֆ-հա՛ֆ-հա՛ֆ…
Վագոնը լցվեց շան հաչոցով։
Ճամփորդները եկան հավաքվեցին հաչոցի վրա, իսկ պառավն, իրեն կորցրած, ոտով խփում էր զամբյուղին և շարունակ շշնջում.
— Ջեկո՛, Ջեկո՛, անպիտա՛ն…
Շունը բոլորովին չի լսում. հաչում է, կլանչում և զամբյուղը ճանկռոտում։
Բարկացած կոնդուկտորը կռացավ և վախվխելով զամբյուղը բաց արավ. նապաստակի արագությամբ դուրս նետվեց մի պստիկ, կատվից էլ փոքր ճերմակ շնիկ` վզին կապույտ ժապավենից մի բանթ։
Դուրս նետվելով` նա մի ակնթարթ իր խոշոր, սև աչքերով նայեց անծանոթ դեմքերին և, պառավին նկատելով, թռավ նրա գոգը։
— Սա ի՞նչ բան է,— ասում է կոնդուկտորը,— ձեզ ո՞վ իրավունք տվեց շանը բերել վագոն։
— Ի՜նչ կա որ,— ասում է պառավը շանը գրկելով,— զամբյուղի մեջ ձեզ հո վնաս չի տալիս։
— Շունը վագոն մտցնելու իրավունք չկա,— զայրանում է կոնդուկտորը։— Եկող կայարանում կա՛մ կիջնեք, կա՛մ շանը կթողնեք։
— Վա՛յ, ես իմ Ջեկոյին չեմ թողնի։ Գրկիս կպահեմ։
— Չի՛ կարելի,— կտրեց կոնդուկտորն ու անցավ մյուս ճամփորդների տոմսերն ստուգելու։
Հասանք կայարան. պառավը շփոթված սկսեց շանը փաթաթել փալասներով, երևի այդպես պահելու, որ չհեռացնեն։ Բայց կոնդուկտորը շուտով վերադարձավ։
— Դե, մայրիկ, կա՛մ իջեք, կա՛մ շանը թողեք էս կայարանում։
Պառավը չի համաձայնում։
— Չեմ կարող,— ասում է,— շունը թողնել։ Սա տղայինս է. դրել է, որ տանեմ Երևան։ Կմեռնեմ` չեմ թողնի։
— Դե՛ իջեք։
— Ո՛չ կիջնեմ, ո՛չ կթողնեմ…
Երկար նա իրենն էր ասում, սա` իրենը, մեկ էլ կոնդուկտորը նեղսրտած առաջ եկավ։
— Հասկացի՛ր, մայրիկ, ես իրավունք չունեմ վագոնում շուն թողնելու։
Այս ասելով` նա շանը խլեց պառավի ձեռքից և կլանչեցնելով տարավ դռնից գցեց դուրս։
Պառավը ճղճղաց ու վազեց կոնդուկտորի ետևից, բայց մինչև կերթար դեպի դուռը, գնացքը շարժվեց։
Պառավը մնաց շվարած։
— Վա՛յ, հիմա ես ի՜նչ պատասխան տամ տղիս։
Ու մինչև մյուս կայարանը նա ձեռները խփում էր ծնկներին ու վշտացած տրորվում, հուզվում.
— Վա՛յ։ Ջեկո ջան, քեզ պահեցի, որ կորցնե՜մ։ Վա՛յ, Ջեկո ջան…

2-րդ մաս
Այսպես հասանք մյուս կայարանը. հազիվ գնացքը կանգնել էր` մեկ էլ պառավի շնիկը, լեզուն հանած, վազեվազ ընկավ վագոն և թռավ պառավի գոգը։
Ճամփորդները զարմանքից վեր կացան։
— Ա՜, եկա՜վ, շունն եկա՜վ,— ձայն տվին իրար ու հավաքվեցին շան գլխին։
Աղմուկի վրա կոնդուկտորը նորից երևաց։
— Էդ ինչպե՞ս, որտեղի՞ց եկավ,— զարմացավ նա։
— Չե՞ք տեսնում ո՛նց է հևում,— նկատեց մեկը,— գնացքի ետևից վազել է, էլի։
Վազե՜լ… ամենքը զարմացած էին, թե ի՛նչպես է կարողացել մի կայարանից մինչև մյուսը վազել այս պստիկ շունը, ինչպե՛ս շունչը չի կտրվել…
Բայց ինչ ասես, որ եկել էր։
Սակայն բոլորից շատ զարմացած էր պառավը, նա ուրախությունից շանը սեղմում էր կրծքին ու կրկնում.
— Ջեկո՛ ջան, Ջեկո՜…
Իսկ Ջեկոն ետին ոտներով կանգնում էր նրա գոգին, առաջին ոտները դնում նրա կրծքին և ուզում էր կարծես համբուրել նրա երեսը, բայց երեսին չհասնելով` լիզում էր ձեռները։
Բոլորս ծիծաղում էինք, ուրախանում, իսկ կոնդուկտորը նորից կպավ պառավին` թե` կա՛մ պիտի իջնես, կա՛մ շունդ կթողնեմ կայարանում…
Պառավը նորից պինդ գրկեց շանը, որ կոնդուկտորը չտանի. խնդրեց, աղաչեց, որ թողնի, փող կտա, տոմս կառնի։
Բայց կոնդուկտորը դարձյալ լսել չուզեց, ու շանը քաշեց իր կողմը։
— Ես իրավունք չունեմ վագոնը շուն թողնելու, ինձ պաշտոնից դուրս կանեն, հասկացի՛ր, պառավ, հասկացի՛ր։
Ու նորից շունը կլանչեցնելով տարավ դրեց պլատֆորմի վրա և ինքը բարձրանալով, վագոնի դուռը փակեց։
Այս անգամ պառավը լաց եղավ։
Իսկ ես, խղճալով թե՛ պառավին և թե՛ շանը, գլուխս վագոնի լուսամատից հանած` նայում եմ տեսնեմ` ինչ է անելու խեղճ շնիկը այդ անծանոթ կայարանում։
Երբ գնացքը շարժվեց Ջեկոն սկզբում շշմած, պոչը ետին ոտների արանքը կոխած, նայեց շարժվող վագոններին, ապա մեկեն սկսեց վազել գնացքի կողքով։
Գնացքն արագացրեց ընթացքը, Ջեկոն նույնպես, նա վազում էր գլուխն ուսերին դրած, այնպես, ինչպես նապաստակն է վազում. ցատկելով, թռչելով… վազեց-վազեց, մեկ էլ— ըհը՛— թռավ վերջին վագոնի սանդուղքի վրա և նստեց լեզուն հանած։
Ուրախությունից ուզեցի մյուս ճամփորդներին պատմեմ Ջեկոյի ճարպիկությունը և ցույց տամ նրա տեղը, բայց մտածելով, որ բանը կոնդուկտորի ականջը կընկնի, լռեցի։ Լավ էր, որ ուրիշ ճամփորդ չէր նկատել, և նա մնաց այդպես մինչև մյուս կայարանը։
Ու երբ հասանք մյուս կայարանը, Ջեկոն նորից եկավ պառավի գոգն ընկավ։
Նորից ծիծաղ, ուրախություն։ Պառավը համբուրում է Ջեկոյին ու ծիծաղում մյուսների հետ։
Եկավ կոնդուկտորն էլ, ուզեց բարկանալ, բայց իմանալով բանն ինչպես է եղել, ինքն էլ սկսեց ծիծաղել։
— Դե որ էդպես է, նորից զամբյուղը դիր, մայրիկ,— ասաց նա։— Միևնույն է, դա արդեն սովորել է առանց տոմսի ճամփորդել։
Ջեկոն, կարծես կոնդուկտորի խոսքերը հասկանալով, ինքը թռավ-մտավ զամբյուղը։ Պառավը կափարիչը վրա բերեց, նորից ոտը դրեց վրան և փեշերով ծածկեց։
Ջեկոն հիմա հանգիստ էր. ո՛չ շարժվում էր զամբյուղում, ոչ ճանկռոտում այն, ո՛չ էլ հաչում։
Եվ այդպես հասանք Երևան։
Հարցեր և առաջադրանքներ
1. Պատմվածքից դո՛ւրս գրիր անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ բացատրի՛ր։
Զամբյուղը — Գրասենյակներում՝ ավելորդ թղթերը նետելու մետաղալարի աման, ցանց աման:
կոնդուկտորը-վագոնավար

2. Այս դարձվածքները փոխարինի՛ր մեկ բառով.
• ձայն ծպտուն չհանել -լռել
• իրավունք տալ — գնահատել
• վնաս տալ — վնասել
3. Ո՞վ է պատմում այս պատմությունը. Ճիշտ պատասխանը նշի՛ր.
• պառավը
• ուղեկցորդը
• ճանապարհորդներից մեկը
4. Պատմությունը համառոտ պատմի՛ր:
Պառավը զամբյուղի մեջ դնում է Ջեկոյին ու ասում.
-Սո՛ւս մնա։
5. Ի՞նչ կպատմես շնիկի մասին:
Կոնեկտորը շան դուրս էր նետում։
Շնիկին Գնացքի կոնդուկտորը շան դուրս նետեց վագոնից։
Իսկ շունը նստեց մինչև վագոնը շարժվի, վազեց վագոնների ետևից։
6. Պատմությունը ինչպե՞ս կպատմի շնիկը:
Այս կոնեկտորը շատ չար է։
7. Արդարացրո՛ւ տատիկին:
Տատիկը՝ պառավը շատ նեղվեց։
8. Արդարացրո՛ւ կոնդուկտորին:
Որովհետև եթե թողեր շան, ինքը աշխատանքից կհեռացվեր։
9. Մեղադրի՛ր տատիկին:
Տատիկը Գոռաց կոնդուկտորի վրա։
10. Մեղադրի՛ր կոնդուկտորին:
Կոնդուկդորը բարկացավ։
11. Հորինի՛ր. Ջեկոյի նոր արկածները

Posted in Uncategorized

Վարդը

Վ. Գյոթե

թարգմանությունը՝ Հ. Թումանյանի
Փոքրիկ տղան մի վարդ տեսավ,
Տեսավ մի վարդ դաշտի միջին.
Վարդը տեսավ, ուրախացավ,
Մոտիկ վազեց սիրուն վարդին.
Սիրուն վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։

Տղան ասավ.— Քեզ կպոկեմ,
Ա՛յ կարմիր վարդ դաշտի միջին։
Վարդը ասավ.— Տե՜ս, կծակեմ,
Որ չմոռնաս փշոտ վարդին.
Փշոտ վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։

Ու անհամբեր տղան պոկեց,
Պոկեց վարդը դաշտի միջին.
Փուշը նրա ձեռքը ծակեց,
Բայց էլ չօգնեց քընքուշ վարդին.
Քնքուշ վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։
Հարցեր և առաջադրանքներ
1. Շարունակի՛ր պատմել բանաստեղծությունը:
Փոքրիկ տղան դաշտում մի վարդ տեսավ ու շատ ուրախացավ:
Մոտիկ վազեց սիրուն վարդին.

2. Ինչպիսի՞ն է վարդը այս բանաստեղծության մեջ.
ա. Փշոտ վարդ
բ. Սիրուն վարդ
գ. Կարմիր վարդ
դ. Քնքուշ_ վարդ
3. Գրի՛ր ու նկարիր քեզ դուր եկած հատվածը:
Սիրուն վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։

4. Ի՞նչ գույն կընտրես ամբողջ բանաստեղծության համար: Ինչո՞ւ:
Կարմիր, որովտետև բանաստեղծությունը գրված է կարմիր վարդին։

5. Հորինի՛ր:
ա. Վարդերն ինչո՞ւ փշեր ունեն:
Որպեսզի չքաղեն։
բ. Փշերն ինչո՞ւ վարդեր ունեն:
Որովհետև իրարից անբաժան են։

Posted in Uncategorized

Երբ մտքերը սառչում են օդում

Ալբերտ Մորավիա

(2-րդ մաս)
Մի օր Ծով Ա. Ցուլը Ա. Ֆրիկացի անունով մի սևամորթի տեսավ, որն իր կնոջ հետ նավակում նստած Օձ Ա. Ձկան համար երգ էր երգում: Օձ Ա. Ձուկը բերանը բաց լսում էր:
Օձ Ա. Ձուկ,
Օձ Ա. Ձուկ,
Չկա քեզ պես
Սիրուն ձուկ:
Օձ Ա. Ձուկն այդ երգով հրապուրված՝ մի պահ մոտացել էր, որ Արևադարձ կոչվող երկրում մի բան ասում են, մի այլ բան մտածում: Նա մոտեցավ նավակին, իսկ Ա. Ֆրիկացին ճարպկորեն նետեց ուռկանն, ու մի ակնթարթում բռնեց Օձ Ա. Ձկանը: Քիչ անց Օձ Ա. Ձուկը արդեն տապակված էր ու խժռված:
Ծով Ա. Ցուլը դա որ տեսավ, սարսափեց: Նա հեռացավ, մտածելով. «Ի՜նչ սարսափելի է, կեցցենք մենք՝ բևեռցիներս, որ ոչինչ չենք մտածում, իսկ եթե մտածում ենք՝ բոլորը կարող են տեսնել մեր մտածածը»:
Բայց Ծով Ա. Ցուլն անմիջապես չվերադարձավ Բևեռ: Գուցե՞ ծուլությունն էր պատճառը. կամ էլ նրան դուր էր գալիս չկարդացվող մտքեր ունենալը:
Այսպես, Ծով Ա. Ցուլը մնաց Արևադարձ կոչվող երկրում և ընտելացավ այդ երկրի սովորություններին:
Մտածելը անսպասելի պտուղներ տվեց:
Ծով Ա. Ցուլը սկսեց շատ խորիմաստ բաներ մտածել, ասենք. «Ո՞վ ենք մենք: Որտեղի՞ց ենք գալիս: Ո՞ւր ենք գնում»:
Ահա և պատասխանները. «Մենք ծովացուլեր ենք: Գալիս ենք բևեռից: Կանք, որովհետև մեզ ստեղծել է մի էակ, որը հսկայական ծովացուլի է նման: Վերջիվերջո կհեռանանք Արևադարձ կոչվող այս կեղծ երկրից և կվերադառնանք ազնիվ ու ճշմարիտ Բևեռ»: Ի վերջո Ծով Ա. Ցուլը ձանձրացավ մի բան մտածել, բայց ուրիշ բան անելուց և մի գեղեցիկ օր վերադարձավ Բևեռ: «Այո՜, չմտածել, անգործ ու անհոգ ապրել գոնե մի միլիոն տարի»,- երազում էր նա:
Մի անգամ Բևեռում, իր հին սառցակտորին թիկնած, Ծով Ա. Ցուլն զգաց, որ մտածելն արդեն սովորություն է դարձել, և ինքը չի կարողանում չմտածել:
Դժբախտաբար բոլոր մտքերն անմիջապես հայտնվում էին գլխավերևում՝ պսպղուն ու թափանցիկ սառցալուլաներով գրված: Խեղճ Ծով Ա. Ցուլի բարեկամներն սկսեցին նրանից փախչել: Նա էլ սկսեց վատ բաներ մտածել նրանց մասին: Այդ մտքերը վատ խոսքերով սառցալուլաներ դարձան…
Շուտով Ծով Ա. Ցուլը մեն-մենակ մնաց իր սառցակտորի վրա:
Այդ ժամանակներից շա՜տ-շա՜տ տարիներ են անցել: Բևեռում ջերմաստիճանը բարձրացել է: Մտքերն այլևս չեն սառչում և դարձել են անտեսանելի: Բայց Ծով Ա. Ցուլը դարձյալ մենակ է ապրում: Իր սառցակտորին պառկած՝ նա անվերջ մտածում է: Ի՞նչ է մտածում:
Ի՞նչ իմանաս:

Հարցեր և առաջադրանքներ
1. Գտի՛ր տրված բառերի հոմանիշները:
Սիրուն -գեղեցիկ
Ակնթարթ — պահ
հսկա — խոշոր
անմիջապես — իսկույն
արև — արեգակ
2. Պատմի՛ր այս պատմության Ծով Ա. Ցուլի մասին:
ա. երբ նա Բևեռում էր ապրում սառչում էին բոլոր մտքերը։
բ. երբ նա Արևադարձում էր ապրում մտքերը չէին սառչում։
3. Ի՞նչ ես կարծում, լա՞վ է, երբ մարդիկ կարողանում են կարդալ քո մտքերը:
Ոչ լավ չէ, երբ մարդիկ կարողանում են կարդալ իմ մտքերը։
4. Ի՞նչ խորհուրդ կտաս՝
ա. Բևեռի բնակիչներին ապրեք առանց մտածելու։
բ. Արևադարձի բնակիչներին ճիշտ եք անում, որ մտածում եք։
5. Հորինի՛ր:
Միլիոն տարի մեզանից հետո, մարդիկ կսկսեն իրար ուտել, ինչպես նաև ձեռքի վրա կքայլեն։
6. Գտի՛ր «կրկնվող» բառը:
Արևադարձ, արևայրուք, արևային, արևոտ, արևածաղիկ, արևածագ: Արև։
7. Գրի՛ր բառեր, որոնց մեջ ապրում է «և» տառը:
արև, սև, բարև, սևագիր, ներքև, վերև, պարգև,

Posted in Uncategorized

Բոլոր հրաշալի սխալները
Վիլյամ Սարոյան

(հատված)
Յուլիսիս Մաքոլին և աշխարհում նրա լավագույն ընկերը՝ Լայոնել Քեբոտը՝ Մեծն Լայոնելը, մտան Մաքոլիների խոհանոցը։ Բոլորովին չպետք է կասկածել այս բարեկամության վրա, թեև Լայոնելը ամբողջ վեց տարով Յուլիսիսից մեծ է։ Նրանք միասին էին ման գալիս և միշտ իրար հետ էին լինում, ինչպես անում են լավագույն բարեկամները՝ այսինքն հանգիստ ու անհոգ, առանց նույնիսկ իրար հետ խոսելու կարիք զգալու։
— Միսիս Մաքոլի,— ասաց Լայոնելը,— ես եկա հարցնելու՝ կարո՞ղ է Յուլիսիսը ինձ հետ հանրային գրադարան գալ։ Քրոջս՝ Լիլիանի գիրքը պետք է փոխեմ։
— Շատ լավ, Լայոնել,— ասաց միսիս Մաքոլին,— բայց ինչո՞ւ դու մյուսների հետ չես, ինչո՞ւ Օգիի, Ալֆի, Շեկի և մյուս տղաների հետ չես խաղում։
— Նրանք,— սկսեց Լայոնելը և հանկարծ կանգ առավ շփոթված ու ամոթահար։ Մի րոպե հետո նա նորից սկսեց։— Նրանք ինձ վռնդեցին,— ասաց նա,— նրանք ինձ չեն սիրում, որովհետև ես հիմար եմ։— Նա նորից լռեց և նայեց իր լավագույն ընկերոջ մորը։— Ես հիմար չեմ, չէ՞, միսիս Մաքոլի։
— Ոչ, Լայոնել, դու հիմար չես,— ասաց միսիս Մաքոլին,— դու մեր թաղի ամենալավ տղան ես։ Բայց մի նեղացիր մյուս տղաներից, որովհետև նրանք նույնպես հրաշալի տղաներ են։
— Չեմ նեղանում,— ասաց Լայոնելը,— ես նրանց բոլորին էլ սիրում եմ։ Սակայն ամեն անգամ, երբ խաղի ընթացքում մի փոքր սխալ եմ անում, նրանք ինձ վռնդում են, նրանք ինձ նույնիսկ հայհոյում են, միսիս Մաքոլի։ Անգամ իմ ամենափոքր սխալի համար նրանք բարկանամ են վրաս։ «Բավական է, Լայոնել», ասում են նրանք։ Եվ հենց որ այդպես են ասում, ես հասկանում եմ, որ իմ հեռանալու ժամանակն է։ Երբեմն ես նույնիսկ հինգ րոպե չեմ դիմանում։ Երբեմն ես սխալ եմ թույլ տալիս խաղի հենց սկզբից։ Եվ նրանք անմիջապես ասում են. «Հերիք է, Լայոնել»։ Ես նույնիսկ չեմ հասկանում, թե ինչ սխալ եմ արել, ի՞նչ պետք է անեմ։ Ես ուզում եմ իմանալ իմ սխալը, բայց ոչ ոք ինձ չի բացատրում։ Ամեն շաբաթ նրանք ինձ վռնդում են։ Յուլիսիսը միակն է, որ չի լքում ինձ։ Իմ միակ խաղընկերը նա է։ Բայց մի օր նրանք պիտի զղջան։ Կգա ժամանակ, երբ նրանք ինձ մոտ կգան, որ օգնեմ իրենց, այո, միսիս Մաքոլի, ես անպայման պիտի օգնեմ նրանց, և այդ ժամանակ նրանք պիտի զղջան, որ միշտ վռնդել են ինձ։ Մի քիչ ջուր կտա՞ք։
— Խնդրեմ, Լայոնել,— ասաց միսիս Մաքոլին և տղային մի բաժակ ջուր տվեց, որը նա ագահորեն խմեց։ Խմելիս նա այնպիսի ձայն էր հանում, ինչպես բոլոր երեխաները, երբ նրանց համար ջուրը դեռևս աշխարհի ամենալավ խմիչքն է։
Լայոնելը դարձավ ընկերոջը։
— Դու ջուր չե՞ս ուզում, Յուլիսիս,— հարցրեց նա։
Յուլիսիսը գլխով արեց, և միսիս Մաքոլին մի բաժակ էլ նրան տվեց։ Երբ նա խմեց ջուրը, Լայոնելն ասաց.
— Այժմ կարո՞ղ ենք հանրային գրադարան գնալ, միսիս Մաքոլի։
Երկու ընկերները տնից դուրս եկան։
Հարցեր և առաջադրանքներ
1. Քո կարծիքով ինչո՞ւ էին Յուլիսիս Մաքոլին և Լայոնել Քեբոտը աշխարհի լավագույն ընկերները:
2. Ի՞նչ է սխալը: Ինչպիսի՞ սխալներ են լինում:
3. Ի՞նչ էր պատրաստվում անել Լայոնել Քեբոտը, որպեսզի իրեն խաղից վռնդող ու նեղացնող տղաները զղջան:
4. Փորձի՛ր բացատրել այս հատվածը:
Լայոնելը խմելիս այնպիսի ձայն էր հանում, ինչպես բոլոր երեխաները, երբ նրանց համար ջուրը դեռևս աշխարհի ամենալավ խմիչքն է։
5. Ի՞նչ սխալ ես թույլ տվել, որի համար զղջացել ես: