Posted in Մայրենի 5

ԱՐԵՎ ԵՎ ԼՈԻՍԻՆ

(Ժողովրդական ավանդություն)

Ասում են, իբրև, երկնում կապուտակ
Կա մի լուսեղեն սիրուն ապարանք.
Այնտեղ եթերքում, ամպերի գլխին
Ամուր, անսասան կանգնած է նա մին:

Նրա դռներին պահնորդ չէ հսկում,
Ոչ մոտից անցնող, ոչ ձայն է լսվում.
Միայն դյութական ամրոցի միջին
Տաշտըն առաջին չոքած է մի կին:
Խմոր է հունցում, և բազուկները

Վերև են քաշած մինչ արմունկները.
Խմոր է հունցում և անուշ երգում,
Որ փափկահնչյուն լռին եթերքում
Անոսր այերը թեթև տատանում,
Կամաց հեռանում է, անհետանում:

Ահա համրընթաց, ձյունափայլ, ճերմակ
Ամպերը կտրած միմյանց քամակ,
Ինչպես գնայուն լեռներ ահագին
Ունկնդիր են այն քաղցրալուր երգին:
Այն հրաշագեղ կինն երկնաբնակ

Ունի երկու հատ գեղեցիկ զավակ.
Եվ ահա կանչեց իր սիրուն զույգին,
Ձայն տվեց թե չէ՝ դուրս եկան կողքին:
Աղջիկ է մեծը, անունն՝ Արեգակ,
Նմանը չըկա երկնքում հրեշտակ.

Աչքերը սև-սև, մազերը գանգուր,
Հոնքերը կեռ-կեռ, ասես մի-մի թուր.
Իսկ փոքրը՝ տղա, անունը Լուսնյակ,
Շարմաղ, ինչպես ձյուն, իրավ լուսունակ:
Ապա թե խոսեց մայրը լուսածին.

— Գնացե՛ք, որդիք, Արեգակ, Լուսին,
Մեկդ գիշերը, մյուսդ ցերեկը,
Լուսավորեցեք խավար աշխարհքը.
Դե՛հ, բավական է, գնացեք, որդիք,
Հերիք խավարում խարխափեն մարդիկ:

— Ես ցերեկը կերթամ, ասաց Լուսնյակը,
Լուսավորելու խավար աշխարհքը,
Եվ այնտեղ ինչ որ տեսնեմ, նկատեմ,
Կըգամ քեզ, մայրիկ, մին-մին կըպատմեմ:
— Վա՜հ, չէ՜, ես պիտի գնամ ցերեկը,

Խոսեց վրդովված սիրուն Արեգը.
Միթե աղջիկը կըշրջի՞ գիշերը,
Որոշիր, խնդրեմ, մայրիկ, մեր դերը:
— Լսի՛ր, իմ Լուսին, չէ՞ խելոք ես դուն,
Հորդորեց մայրը յուր համառ որդուն,

Արեգն աղջիկ է, նա կըվախենա,
Դու քաջ տղա ես, գիշերը գնա:
Սակայն Լուսինը պպին էր կանգնել,
Սիրուն քրոջը չուզեց զիջանել.
Եվ այդ ժամանակ մայրը լուսածին

Բարկացած դարձավ համառ Լուսնյակին. —
— Բավական, Լուսին, պատանի դու վես,
Գնա՜ քո գործին, հեռացիր աչքես:
Ասաց, Լուսնյակի երեսին սիպտակ
Խմորոտ ձեռքով զարկեց մի ապտակ:

Խռովեց Լուսինն ու լացակնքած
Դուրս եկավ իսկույն իր գործին գնաց.
Բայց ապտակ կերած օրվանից դեսը
Խմորոտ է նրա քիթն ու երեսը:
Սակայն ամաչկոտ Արեգակն այժմ էլ

Մարդուց էր քաշվում ցերեկով շրջել.
Եվ ահա մայրըն Արևին տվեց
Մի բուռ ասեղ, այսպես պատվիրեց.
— Հողեղեն աչքեր թե որ նայեն քեզ,
Այս ասեղներով նրանց կըծակես:

Արևը շիկնած, մեծ ապարանքից
Դուրս եկավ երկինք, ամպի արանքից
Նայեց աշխարհքին, կենսատու շռայլ
Իջավ, լուսացավ երկիրը մռայլ,
Եվ զվարթացավ բնությունն ամեն:

Բայց մինչև այսօր ոչ մի հողեղեն
Չէ կարող նայել նրա լույս դեմքին,
Աչքեր է ծակում, ասեղ կա ձեռքին:
Մեկը ցերեկը, մյուսը գիշերը,
Ջոկ կատարելով իրանց դերերը,

Երկար ժամանակ իրար չըտեսան,
Սաստիկ կարոտով տանջվել սկսան:
Եվ տվեց աստված իրարից բաժան
Քույր ու եղբորը մի ժամ տեսության.
Այդ տեսակցության ժամին կարոտած

Քույրն ու եղբայրը գրկում են միմյանց.
Իսկ քույր ու եղբայր երբ որ գրկվում են,
Մարդիկ մի առ ժամ լույսից զրկվում են:
1887


Բալլադից դո՛ւրս գրիր 10 գոյական, 5 ածական, 5 բայ: Գոյական, ածական,  բայ խոսքի մասերին ծանոթացի՛ր

Գոյական- երկնում, ապարանք, դռներին, ամրոց, տաշտըն, կին, խմոր, բազուկներ, արմունկներ, ամպեր։

Ածական- կապուտակ, լուսեղեն, սիրուն, դյութական, կամաց, ճերմակ, հրաշագեղ, գեղեցիկ, գանգուր, փոքրը։

Բայ- ասում են, կանգնած է, չոքած է, հունցում, երգում է, հեռանում է, անհետանում է, կտրած, կանչել է, տվեց։

Posted in Մայրենի 5

Դասարանային

Գոյական- ծաղիկ, ժամացույց, ջուր, սար, մարդ, երեխա, նավաստի, օձ, ամպ, ինքնաթիռ, առվակ, գարուն, թիթեռ, պահակ, նավակ, հատիկ։

ածական- ջինջ, բուրավետ, մեծ, ջրոտ, ուրախ, ծաղկավետ, հրաշալի, մաքուր, ճկուն, սև, պայծառ, սպիտակ, գաղտնի, ոսկեզօծ, երկաթյա։

բայ- վազել, թրթռալ, թիավարել, ջրել, գնալ, լողալ, վազվզել, սողալ, իջնել, բացվել, չխչխկալ, գուռգոռալ, բարձրանալ, պահել, ոսկեզօծել։

Posted in մաթեմ 5

13.3.2021

1 2/5 և 1/12 կոտորակները ներկայացրու 60 հայտարարով կոտորակների տեսքով: 

2/5 1/12 

24/60   5/60 

2 3/18 և 1/10 կոտորակները ներկայացրու 180 հայտարարով կոտորակների տեսքով: 

3/18    1/10 

30/180      18/180 

3 3/13 և 1/12 կոտորակները ներկայացրու 156 հայտարարով կոտորակների տեսքով: 

3/13     1/12 

36/156      13/156 

4 1/15 , 1/5 և 2 /5 կոտորակները ներկայացրու 75 հայտարարով կոտորակների տեսքով: 

1/15      1/5     2/5 

5/75     15/75   30/75 

5 9/24 և 4/12 կոտորակները բեր ամենափոքր ընդհանուր հայտարարի: Ո՞րը կլինի ամենափոքր ընդհանուր հայտարարը։ 

24 

Posted in Անգլ 5

Charlie Chaplin

This is a story that Charlie Chapline liked to tell about himself.
This happened when he was already a world famous actor. A theatre announced a competition to see who could act like Charlie Chaplin. People who took part in the competition had to dress like Charlie Chapline, walk like Chaplin and act out one of the roles in a Chaplin film.
When Charlie Chaplin heard about the competition, he decided, as a joke, to take part in the competition himself. Of course, he didn’t tell about it to anyone.
Charlie was so much surprised when he heard that he wasn’t the winner. However, he decided that it was quite funny.

Put the sentences in the correct order.(Նախադասությունները դասավորել ճիշտ հերթականությամբ): 

This happened when he was already a world famous actor.
-A theatre announced a competition to see who could act like Charlie Chaplin.

-People who took part in the competition had to dress like Charlie Chapline, walk like Chaplin and act out one of the roles in a Chaplin film.

-Charlie Chapline decided to take part in the competition.

-Of course, he didn’t tell about it to anyone.

-He didn’t win the first prize.
-Charlie was so much surprised when he heard that he wasn’t the winner.
Լրացնել նախադասությունները:
I like to read books.
My favourite writer is

Hovhannes Tumanyan.
My favourite character is reading book, because I like to to read.

Alex: Who is your favourite writer?
Tim: My favourite writer is Hovhannes Shiraz.

Alex: Who is your favourite character? Why?
Tim: My favourite character is truthful, because I like to to speak the truth.