Posted in Մայրենի 5

Աշուն

Աշունը իմ ամենասիրելի տարվա եղանակն է։

Սակայն 2020-ի աշնան սկսվեց պատերազմը։ Ես պատկերացնում եմ, որ տերևների փոխարեն թափվում են մեր հայ հերոսների արյունը։ Ուզում եմ պատերազմը շուտ վերջանա և էլ էս աշունը չկրկնվի։

Հաջորդ աշունները լինեն խաղաղ հայրենիքով։

Posted in Մայրենի 5

«Ժայռից մասուր է կաթում…»

Ժայռից մասուր է կաթում,
Կարմիր սարսուռ է կաթում,
Ձորում մշուշ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Ի~նչ էլ աշխույժ է:

Առուն բարի է այնպես,
Հասկանալի է այնպես,
Այնպես անուշ է:

Նա երկնչում է քարից,
Բայց երբ թռչում է քարից,
Ահռելի ուժ է:

Առուն ինչպես կլռի,
Սերս եկել է ջրի,
Ձեռքինը կուժ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Աշուն է, ուշ է:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր: մասուր-Մասրենու թթվահամ կարմրավուն պտուղը, որ օգտագործվում Է բուժական սարսուռ- Մահվան տագնապի ցնցում՝ դող:
    2. Դեղին ներկի՛ր այն պատկերները, որոնք հուշում են, որ աշուն է ներկայացված: Առուն մասուր է տանում, Կարմիր սարսուռ է տանում, Աշուն է, ուշ է:
    3. Բնության ո՞ր երևույթն է իբրև անձ ներկայացված (անձնավորված):
    4. Փորձիր գտնել փոխաբերական իմաստով գործածված արտահայտությունները: Կարմիր սարսուռ, Առուն բարի է, Սերս եկել է ջրի։
Posted in Բնագիտություն 5

Հյուսիսի երկրագործները:

Ընկեր Տաթևի և ընկեր Անժելայի  հետ  կատարեցինք տարբեր աշխատանքներ: Միջավայրը խնամեցինք, մաքրեցինք որոշ հատվածներ: Այնուհետև կտորները կտրատեցինք փոքր չափսերի՝ քողարկիչ ցանց գործելու համար:

https://anjelableyan.wordpress.com/2020/10/27/%d5%a1%d5%b5%d5%bd%d6%85%d6%80-%d5%a7%d5%ac-%d5%a1%d5%b5%d5%a4%d5%ba%d5%ab%d5%bd%d5%ab-%d5%a1%d5%b7%d5%ad%d5%a1%d5%bf%d5%a1%d5%b6%d6%84%d5%b6%d5%a5%d6%80/

Posted in Մայրենի 5

Անտառում

Անտառում ամպի ծվեններ կային,
Կապույտ մշուշներ կային անտառում.
Օրոր էր ասում աշունն անտառին.
Բայց դեռ անտառի քունը չէր տանում։

Շշուկներ կային անտառում այնքա՜ն
Եվ խոնավ-խոնավ բուրմունքներ կային….
Իրար փաթաթված ստվեր ու կածան,
Ու հետքե՜ր, հետքե՜ր, հետքե՜ր մարդկային։

Եղյամն էր սնկի գլուխն արծաթում,
Մրսում էր կարծես վայրի նշենին,
Հանգստանում էր հողմը բացատում՝
Ականջն ամպրոպի ազդանշանին։

Եղնիկի հորթը, մամուռը դնչին,
Թռչում էր իր մոր բառաչի վրա,
Եվ որսկանը թաց խոտերի միջին
Կորած հետքերն էր որոնում նրա։

Փայտահատը հին երգն էր կրկնում
Եվ տաք սղոցն իր յուղում էր կրկին,
Թեղին անտարբեր ականջ էր դնում
Տապալված կաղնու խուլ հառաչանքին։

Անտառապահի տնակի առաջ
Խարույկն իր խաղաղ ծուխն էր ծածանում,
Եվ խարույկի մոտ եղևնին կանաչ
Սոճու հետ սիրով զրույց էր անում…

Անտառում խորին խորհուրդներ կային
Եվ արձագանքներ կային անտառում,
Օրոր էր ասում աշունն անտառին,
Սակայն անտառի քունը չէր տանում։­

Հարցեր և առաջադրանքներ

  1. Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

ծվեններ-Շորի՝ գործվածքի ևն պատռված փոքրիկ շերտ՝ կտոր, ծլանգ:

կածան-Ոտքի նեղ ճանապարհ, արահետ, շավիղ:

մամուռ-Տարածվող կամ ուղիղ ցողուններով բեղմնիկավոր բույս, որ զուրկ Է արմատներից ու ծաղիկներից:

2․ Բացատրի՛ր տրված փոխաբերությունները /ոչ ուղիղ իմաստով գործածված արտահայտությունները/:

ա)Անտառում ամպի ծվեններ կային: Անտառի վրա ամպերի կտորներ կաին։

բ)Շշուկներ կային անտառում այնքա՜ն: Ձայներ էին լսվում անտառում այնքա՜ն։

գ)Օրոր էր ասում աշունն անտառին: Անտառի ծառերի տերևները շարժվում էին։

դ) Եղյամն էր սունկի գլուխն արծաթում: Եղանակը ցրտել է Եղյամը նստեր է սպիտակ սունկի գլխուն։

  1. Բանաստեղծության ո՞ր պատկերն է քեզ շատ դուր գալիս: Պատասխանդ հիմնավորի՛ր:

Անտառում խորին խորհուրդներ կային
Եվ արձագանքներ կային անտառում,
Օրոր էր ասում աշունն անտառին,
Սակայն անտառի քունը չէր տանում։­

Անտառը երբեք չի քնի, սիրում եմ շատ անտառի արձագանքի ձայները, որ մեղմ գամին օրոր կասի օրորելով ծառերը։

4․ Նկարագրի՛ր բանաստեղծի ներկայացրած անտառը: Բանաստեղծությունն արձակի փոխադրի՛ր:

Անտառի վրա հավաքվել էին ամպի կտորներ։Տարբեր ձայներ էր լսվում անտառից։Անձրևից հետո բույսերի բուրմունք էր տարածվում։ Ցրտից ծառերը սառել էին և պատված էին սառույցով։ Լսվում էր ուժեղ ամպրոպի ձայնը։Եղնիկը իր ձագի հետ անտառում ման էր գալիս։Իսկ որսորդը փորձում էր որս գտնել, բայց անձրևը վերացրել էր հետքերը։Փայտահատը փայտն էր սղոցում։ Տան արջև կրակ էր վառված։ Քամին շարունակում էր ծառերը ուժեղ օրորել։

5․Նկարի՛ր քեզ դուր եկած բանաստեղծական տունը կամ տները:

6․ Գրի՛ր կապույտ, մշուշ, կածան, եղյամ, հողմ, որսկան  բառերի հոմանիշները:

կապույտ, ծովագույն

մշուշ, մեգ

կածան, արահետ

եղյամ, շաղ

հողմ, փոթորիկ

որսկան, որսորդ

Posted in մաթեմ 5

Փաթեթ 2

1․ Գնացքը կայարանից դուրս եկավ ժամը 6․40-ին և տեղ հասավ նույն օրը՝ ժամը
20․15-ին։ Ինչքա՞ն ժամանակ էր գնացքը գտնվում ճանապարհին։

14։35 ժամանակ էր գնացքը գտնվում ճանապարհին


2․ Զբոսաշրջիկներն արշավը սկսել են հունիսի 13-ին՝ ժամը 12-ին, և ճանապարհին են
գտնվել 8օր 19ժ։ Ամսի քանիսի՞ն են նրանք հասել որոշված վայրը։

Հունիսի 22-ին ժամը 7։00-ին։

3․ Մի ձմերուկի զանգվածը 4կգ 700գ է, մյուսինը՝ երկու անգամ ավելի։ Որքա՞ն է երկու
ձմերուկների զանգվածը։

1)4 կգ 700 գ

2)4 կգ 700 գ․2 ժ=8 կգ 1400 գ=9 կգ 400 գ

3)4 կգ 700 գ + 9 կգ 400 գ= 13 կգ 1100 գ=14 կգ 100 գ
4․ Ինքնաթիռը թռչում է 720կմ/ժ արագությամբ։ Քանի՞ կիլոմետր կանցնի ինքնաթիռը 1
րոպեում և քանի՞ մետր՝ 1 վայրկյանում։

1) 720:60=12 կիլոմետր կանցնի ինքնաթիռը 1 րոպեում

2)720.1000=720000մ/ժ

3)720000:3600=200 մ/վ


5․ Քամու արագությունը 5մ/վ է։ Ինչքա՞ն կլինի նրա արագությունը՝ արտահայտված
կիլոմետր-ժամերով։

1)???

Posted in հայրենագիտություն 5

Աստվածներ

  • Հայ ժողովուրդը, մինչև քրիստոնյա դառնալը/ 301թվ./ եղել է հեաթանոս, հավատացել է բազմաթիվ աստվածների, որոնց էլ վերագրել է տարբեր աստվածություններ՝ բնության ուժերի տարերքներ: Օրինակ՝ ջրի աստված,պատերազմի, սիրո, գեղեցկության և այլն: Այս ամենը կապված է եղել այդ ժամանակվա հավատալիքների  ու մշակույթի հետ: Աշխարհի բոլոր ժողովուրդներն էլ ունեն դիցաբանություն և  դիցաբանական հերոսներ, այդ թվումէ նաև հայ ժողովուրդը: Այժմ կփորձենք պարզել ու ծանոթանալ հեթանոս աստվածներին: Չմոռանանք նշել, որ աստվածների պատվին հայերը կառուցել են նաև տաճարներ, որտեղ զոհեր են մատուցել՝ հաճոյանալու համար, որպեսզի աստվածները լավ աչքով նայեն իրենց:

Հայկական դիցարանի  աստվածներից են`

 Արամազդը— գերագույն աստված, երկնքի և երկրի արարիչը, բոլոր աստվածների հայրը:Հայկական և հին հունական դիցարանի աստվածները — Վահե Մուսայելյանի բլոգ

Անահիտը— մայր աստվածուհի է, մայրության, բերքի և պտղաբերության սրբազան մարմնացումն է:Հայկական Հանրագիտարան

Միհրը— լույսի և մաքրության` արևի աստվածը:Հայ արիները նշել են Միհր աստծո տոնը | ԱՐՄԵՆՊՐԵՍ Հայկական լրատվական  գործակալություն

Վահագն կամ Վիշապաքաղ Վահագնը-  հայերի ամպրոպի ու կայծակի աստվածն է:17 Դեկտեմբերի 2012 - ԲԼՈԳ - voske mijin iravapashtpan kazmakerputyun

Աստղիկը— հայոց սիրո և ջրի աստվածուհին, որի պաշտամունքը կապված էր Արուսյակ (Վեներա) մոլորակի հետ։ՀԱՅ ԴԻՑԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ - ԲԼՈԳ - voske mijin iravapashtpan kazmakerputyun

Նանեն— պատերազմի աստվածուհի։Հայ արիները նշում են Նանե աստվածուհու տոնը | ԱՐՄԵՆՊՐԵՍ Հայկական լրատվական  գործակալություն

ՏԻՐ-հին հայերի իմաստությունների, ուսման, գիտության աստվածն էր :Տիր աստված - OST АРМЕНИЯ

Ամանոր և Վանատուր—հայերի համաժողովրդական սիրո ու ճանաչման արժանացած աստվածներն էին :

Սպանդարամետը —հին հայերի ստորերկրյա թագավորության աստվածն էր` Սպանդարամետը կամ Սանդարամետը:ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՑԱՐԱՆԻ ՀԻՆ ԱՍՏՎԱԾՆԵՐ ◅||ԱՐԳԻՍԴԻ||

Posted in մաթեմ 5

Չափման միավորներ

Քննարկվող հարցեր․
1․ Որո՞նք են երկարության չափման միավորները։ կմ, սմ, մ, դմ, մմ
2․ Որո՞նք են զանգվածի չափման միավորները։ կգ, տ, ց, գ
3․ Որո՞նք են ժամանակի չափման միավորները։ ր, վ, ժ, օր, տարի, դար
4․ Որո՞նք են արագության չափման միավորները։ կմ/ժ, մ/ժ, մ/վ

Առաջադրանքներ․
1)
*5 դեցիմետր 30 սանտիմետրը արտահայտիր սանտիմետրերով:

50 սմ+30սմ=80սմ
*3 կմ4 մ2դմ-ն արտահայտիր դեցիմետրերով:

300դմ+40դմ+2դմ=342դմ
*4 տ 3ց 5 կգ –ը արտահայտիր կլիլոգրամներով:

4000կգ+300կգ+5կգ=4305կգ
*6 ժ 36 րոպեն արտահայտիր րոպեներով:

3600ր+36ր=3636ր
*9 ր 20 վ արտահայտիր վայկյաններով:

300վ+20վ=320վ
*Քանի՞ ժամ է 5օր 6ժամը։

120ժ+6ժ=126ժամ

2) Քանի՞ անգամ է 50 գրամը փոքր 1 տոննայից։

50անգամ

3) Հաշվե՛ք․
8 մ 3 սմ 1 մմ + 20 սմ 9 մմ=8մ 23սմ 10մմ
1 կմ 300 մ + 8 կմ 4 մ 30 սմ=9կմ 304մ 30սմ
1 տ 3 ց 4 կգ + 10 տ 30 կգ=11տ 3ց 34կգ 21տ
8 ց 39 կգ + 1 տ 9 ց 70 կգ=17ց 1տ 109 կգ
3 ժ 20 ր 30 վ + 50 ր 30 վ=3ժ 70ր 60վ

4) Ընտրիր այն թվանշանը, որը տեղադրելով աստղանիշի փոխարեն՝ կստացվի ճիշտ
անհավասարություն (տարբերակները շատ են, գրի՛ր մեկը)։
10ց 640կգ < 10ց 740կգ
3տ 300 կգ < 3տ500 կգ
8 տ 950 կգ > 8 տ 7 ց
20 դմ 2 սմ > 20 դմ 1 մմ