ex.1-2 page 84
1)-Tom played computer games yesterday.
-Mother is making a cake in the kitchen now.
-Mr. Brown washes his car every week.
-The boys watched football game last week.
-Mrs. Smith grows flowers in her garden.
-He does his lessons after dinner.
-Jack read many English books last year.
2)-Jimmy usually gets up early in the morning.
-The teacher is writing new wods on the challkboard now.
-Mary cleaned her room yesterday.
-We usually watchs TV in the evening.
-The children are playing in the yard now.
-Last week Tom and Suzy visited their gradparents.
Բառակազմություն
պարզ
ջուր, դաս, մատիտ, գիր, տուփ։
բարդ
հեռախոս, ժամացույց, գետափ, տերևաթափ, օրացույց։
ածանցաոր
մոլորակ, վզնոց, գրիչ, ուսուցիչ, ընկերուհի։
բարդ ածանցավոր
գրաշարություն, բնագիտություն, շատակերություն։
29.11.2019
(186)
1)12500-450=12050
2)12050:2=6025
3)6025+450=6475
(191)
Ա) 1)a.b+a:b=
235.5+235:5=1222
2)606.6+606:6=3737
3)700.100+700:100=70007
Բ)1)2044.7-2044:7=14016
2)64080.80-64080:80=5118390
3)9000.1000-9000:1000=8999999
192
1)130000
2)3միավոր
3)
4)1
5)21օր
193
1)420:6=70
2)370:5=74
3)320:5=64
195
1)70:10
2)5:00
3)7:50
4)9:00
5)9:30
++
28-11-2019
180
Ա) 7.60.5=2100
172.2.5=1720
60.50.90=270000
5.4.5.4.5.4=8000
2.4.3.2+6.7.5.2=468
Բ) 6.40.5=1200
5.20.314=31400
70.50.40=140000
6.5.6.5.6.5=27000
3.3.5.6+8.9.2.5=990
181
Ա)2345:5 185.65
469 + 12025
12494 — 3163
9331
Բ)234.25 2184:6
5850 — 364
5486 + 3016
8502
183
5կգ 600գ < 6կգ500գ
12տ 40կգ =12տ4ց
11ց65կգ < 1տ70կգ
23կմ 30մ< 30կմ 23մ
12դմ 5սմ > 10դմ8սմ
3մ 24սմ > 2մ3դմ
184
1)300+50=350կմ
2)350:2=175
3)175-50=125
27-11-2019
(169)
ա ) 1)2344-640=1704
2)1704:2=852
3)852 Հայկի մտապահաց թիվը
4)852+640=1492 Արայի մտապահաց թիվը
բ) 1)2349-45=2304
2) 2304:2=1152
3)1152 Աննայի մտապահաց թիվը
4)1152+45=1197 Հասմիկի մտապահաց թիվը
(171) < > =
Ա) 5կմ 400մ < 6կմ 200մ
8կմ 40սմ = 8մ 4դմ
5մ 75սմ > 5մ 7դմ
12դմ 8սմ = 128 սմ
Բ) 7 կգ 850գ < 8կգ 200գ
8տ 40կգ = 8տ 400գ
90տ 10ց = 91տ
75ց 32կգ > 7տ 532կգ
(177) 250.(3254:3254)-(0.215+250)-0:15432=250
95+96+96+96+96+96+96+96+96+96+40=999
2.2.2.2.0.5.5.5.5.5.5=0
(178)
Պատ․ 1800
Եղնիկը: Ավ. Իսահակյան
«Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»: Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:
«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր, խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա. էլ չէր փախչում, չէր վախենում մեզնից. մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ. նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում: Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և երբ հանկարծ ուշքի էր գալիս` նետի պես ծլկվում էր մոտիցս…
Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին: Արդյոք, գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ…
Խե՜ղճ եղնիկ… Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից` հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես: Եվ այնպես սրտանց ցավակցում էի նրան… Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի:
Ես շատ էի հարգում նրան, խնդրեմ չծիծաղես վրաս, այո՛, այնքան, որ երբ նա բարձրանում էր պատշգամբը, հեռացնում էի երեխաներիս, և թողնում էինք նրան մենակ իր ապրումների հետ…
Երբ գրկում էի նրան, այդ նազելի էակին, և նայում էի լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկների մեջ` տեսնում էի այնտեղ մի թախծալի, երազուն կարոտ…
Մի գիշեր,- մի քամի գիշեր էր,- սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը:
Երեխաներս վախից կուչ էին եկել. մինչդեռ եղնիկը դողում էր մի խենթ սարսուռով: Աչքերը կայծակին էին տալիս: Անթարթ, ամբողջովին լսելիք դառած` ականջ էր դնում նա անտառի հուժկու շառաչին, որ խոսում էր նրա հետ մայրենի լեզվով:
Անտառը կանչում է նրան, ընկերների ազատ վազքն է տեսնում նա մթին թավուտների մացառուտ ժայռերն ի վեր,- մտածում էի ես:
Մի փոքր հետո ավելի սաստկացավ քամին` փոթորիկ դառնալու չափ. մեկ էլ աղմուկով բացվեցին լուսամուտի փեղկերը, և մի ուժգին շառաչ միանգամից ներս խուժեց: Եղնիկը հանկարծակի մի ոստումով ցատկեց լուսամուտի գոգը` աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթարթի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ…
Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»:
Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
մակաղած- [չեզոք բայ] Հանգստի, շոգից պատսպարվելու և կթվելու համար մակատեղ գալ՝ հավաքվել:
ոսկեգեղմ- գոյական] Հին հունական դիցաբանության մեջ՝ ոչխարի ոսկե մորթի:
հողմի- Ուժեղ քամի (սովորաբար մթնոլորտային տեղումներով զուգորդվող):
Ստորերկրյա ջրեր: Աղբյուրներ
Ստորերկրյա ջրեր: Երկրի ընդերքում գտնվող ջրերը կոչվում են ստորերկրյա ջրեր: Ստորերկրյա ջրերը գոյացել են Երկրի մակերևույթից անձրևաջրերի և հալոցքային ջրերի ներծծման և կուտակման հետևանքով:
Երկրակեղևը կազմող ապարները, ըստ ջուրն իրենց միջով անցկացնելու հատկության, բաժանվում են երկու խմբի՝ ջրաթափանց և ջրամերժ: Ջրաթափանց են այն ապարները, որոնց միջով ջուրը հեշտությամբ անցնում է, օրինակ՝ տուֆը, ավազը և այլն: Ջրամերժ են այն ապարները, որոնց միջով ջուրը չի ներծծվում: Այդ ապարներից են մարմարը, կավը և այլն:
Աղբյուրներ: Աղբյուրներն առավել շատ տարածված են հրաբխային շրջաններում: Բարձր լեռներում ներծծված տեղումները և հալոցքային ջրերը, անցնելով լավային ճեղքերով և հանդիպելով թույլ թեքություն ունեցող ջրամերժ ապարաշերտի, դուրս են գալիս Երկրի մակերևույթ՝ որպես քաղցրահամ, սառնորակ և մաքուր աղբյուրներ:
Ստորերկրյա ջրերը, երկրակեղևում անցնելով տարբեր ապարաշերտերի միջով, իրենց մեջ լուծում են զանազան հանքային նյութեր, աղեր, գազեր և դուրս են գալիս Երկրի մակերևույթ որպես հանքային աղբյուրներ:
Հանքային աղբյուրների ջրերն ունեն բուժիչ հատկություն: Մեր երկրում հայտնի են Ջերմուկի, Արզնու, Բջնիի հանքային աղբյուրները: Աղբյուրները կարող են լինել տաք և սառը: Հանքային տաք ջրերը կոչվում են ջերմուկներ:
Երկրի ընդերքից պարբերաբար տաք ջուր և գոլորշի շատրվանող աղբյուրները կոչվում են գեյզերներ: Գեյզերներ շատ կան Կամչատկա թերակղզում:
Ստորերկրյա ջրերի օգտագործումը և պահպանումը: Ստորերկրյա ջրերը քիչ են աղտոտված: Այս ջրերը շատ ավելի մաքուր են, քան գետերի և լճերի ջրերը: Ուստի այս ջրերը կարելի է առանց լրացուցիչ մաքրման օգտագործել խմելու և կենցաղային այլ նպատակների համար: Ստորերկրյա տաք ջրերը, գեյզերներն օգտագործում են նաև բնակարանների և ջերմոցների ջեռուցման նպատակներով:
Կարևոր նշանակություն ունեն նաև հանքային աղբյուրների ջրերը, որոնք օգտագործում են խմելու և բուժման նպատակներով:
Սակայն այսօր վտանգված է ստորերկրյա ջրերի անաղարտությունը: Արդյունաբերական ձեռնարկությունների ու բնակավայրերի կենցաղային կեղտաջրերը, ինչպես նաև՝ գյուղատնտեսության մեջ օգտագործվող պարարտանյութերն ու թունաքիմիկատները ջրերի հետ ներծծվում են երկրակեղևի մեջ և, հասնելով ստորերկրյա ջրերին՝ աղտոտում դրանք:
Ստորերկրյա ջրերի անաղարտության պահպանության հարցը ներկայումս լուրջ հիմնահարց է դարձել ողջ մարդկության համար:
Հարցեր և առաջադրանքներ
- Ի՞նչ են ստորերկրյա ջրերը: Ինչպե՞ս են դրանք առաջանում։
Երկրի ընդերքում գտնվող ջրերը կոչվում են ստորերկրյա ջրեր: Ստորերկրյա ջրերը գոյացել են Երկրի մակերևույթից անձրևաջրերի և հալոցքային ջրերի ներծծման և կուտակման հետևանքով:
- Որո՞նք են ջրաթափանց և ջրամերժ ապարները:
Ջրաթափանց են այն ապարները, որոնց միջով ջուրը հեշտությամբ անցնում է, օրինակ՝ տուֆը, ավազը և այլն: Ջրամերժ են այն ապարները, որոնց միջով ջուրը չի ներծծվում: Այդ ապարներից են մարմարը, կավը և այլն:
- Ստորերկրյա ջրերը երկրակեղևում ըստ իրենց տեղադիրքի ի՞նչ տեսակների են լինում:
Ջրաթափանց և ջրամերժ ապարաները:
- Ի՞նչ են աղբյուրը, գեյզերները, ջուրը:
Ստորերկրյա տաք ջրերը, գեյզերներն օգտագործում են նաև բնակարանների և ջերմոցների ջեռուցման նպատակներով:
- Ի՞նչ նպատակներով են օգտագործվում ստորերկրյա ջրերը:
Ստորերկրյա ջրերը քիչ են աղտոտված: Այս ջրերը շատ ավելի մաքուր են, քան գետերի և լճերի ջրերը: Ուստի այս ջրերը կարելի է առանց լրացուցիչ մաքրման օգտագործել խմելու և կենցաղային այլ նպատակների համար:
25-11-2019
162
700+(630+70)=700+700=1400
(120+800)+(200+40)=920+240=1160
(5440+60)+(493+7)=5500+500=6000
415+(392+8)=415+400=815
(330+700)+(300+15)=1030+315=1345
(4550+50)+(395+5)=4600+400=5000
163
(3սմ 3մմ+1սմ 7մմ)+(3սմ 2մմ+2սմ 8մմ=
4սմ 10մմ+ 5սմ 10մմ=9սմ 20 մմ
(3սմ 1մմ + 3սմ 6մմ)+(3սմ 9մմ +2սմ 4մմ)=
6սմ 7մմ+5սմ 13մմ =11սմ 20մմ
165
2 օր 12ժ=1օր 36 ժ
21ժ 15ր=20ժ 75ր
45ր 18վ=44ր 78վ
32կմ 6մ=31կմ 1006մ
11մ 8սմ=10մ 108սմ
33մ 6դմ=32մ 16դմ
32կգ 50գ=31կգ 1050գ
166
Լուծում
1)1320-120=1200
2)1200։2=600
3)600+120=720դ Հակոբը ունի
4)600 դրամ Արան ունի։