Posted in Պատմության քննության հարցաշար

9-րդ դասարանի ծրագիր՝

Թեմա 31. ՀՀ հռչակումը: Բաթումի պայմանագիրը
Հայաստանի Հանրապետության հռչակումը

1918թ. մայիսյան հերոսամարտերի ընթացքում, մասնավորապես Արևելյան Հայաստանի պաշտպանության և պատերազմը շարունակելու, թե Թուրքիայի հետ առանձին հաշտություն կնքելու հարցում սուր հակասություններ առաջացան Անդրկովկասյան Դաշնային Հանրապետության իշխանության մարմինների միջև, որոնց հետևանքով 1918 թ․ մայիսի 26-ին լուծարվեց Անդրկովկասյան սեյմը, և դրանով՝ ԱԺԴՀ-ն։ Վրաստանը հայտարարեց իրեն անկախ, որին հետևեցին կովկասյան թաթարները, որոնք իրենց հանրապետությունը կոչեցին Ադրբեջան։

Մայիսի 28-ին Թիֆլիսում գործող Հայոց ազգային խորհուրդը որոշեց հայտարարել Հայաստանի անկախության մասին։ Հայտարարվեց, որ Անդրկովկասյան Ֆեդերացիայի լուծարման և Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հանգամանքներով՝ հայոց ազգային խորհուրդը հայտարարում է իրեն հայկական գավառների միակ իշխանությունը։

Բաթումի պայմանագիրը

1918 թ․ ապրիլին Տրապիզոնում ընդհատված թուրք-անդրկովկասյան բանակցությունները մայիսին վերասկսվեցին, և մայիսի 28-ին Հայոց ազգային խորհուրդը որոշեց հետևել Վրաստանին և Ադրբեջանին և պատվիրակություն ուղարկել Բաթում՝ հաշտություն կնքելու թուրքերի հետ։ Սկսվեցին հայ-թուրքական բանակցությունները և հունիսի 4-ին կնքվեց Բաթումի հաշտության պայմանագիրը Հայաստանի Հանրապետության և Օսմանյան Թուրքիայի միջև։

Պայմանագրի համաձայն՝ հայ-թուրքական սահմանագիծը այնպես էր տարվում, որ Հայաստանին շատ փոքր տարածք էր թողնվում։ Հայաստանն ունենալու էր սահմանափակ թվով զորքեր, և երկաթուղիների վերահսկողությունն անցնելու էր Թուրքիային, որպեսզի կարողանա նա կարողանա զորք տեղափոխել Ադրբեջան: Բաթումի պայմանագրով Թուրքիային էր անցնում Արևմտյան Հայաստանը, ինչպես նաև Արևելյան Հայաստանի զգալի մասը։ Թուրքիան Արևելյան Հայաստանից վերցրեց 28 հազ․ քառ․ կմ տարածք։

Բաթումի պայմանագիրը նաև անկախ Հայաստանի առաջին միջազգային փաստաթուղթն էր, որով Թուրքիան առաջինը ճանաչեց Հայաստանի անկախությունը։ Բաթումի պայմանագիրը իր ուժը պահպանեց մինչև համաշխարհային պատերազմի ավարտը՝ 1918 թ․ նոյեմբերը, երբ Թուրքիան պարտության պայմանագիր կնքեց Անտանտի երկրների՝ ԱՆգլիայի և Ֆրանսիայի հետ։

Բաթումի հաշտության պայմանագիրը Հայաստանի համար շատ ծանր պայմաններ էր ներկայացնում, սակայն այն նաև հայոց նորագույն պատմության մեջ ամենակարևոր պայմանագրերից էր և առաջին միջազգային փաստաթուղթը, որով Հայաստանը ճանաչվում էր որպես անկախ պետություն։ Հայաստանի Հանրապետությունը հարկադրված էր կնքել Բաթումի կողոպտիչ պայմանագիրը, սակայն այն նաև իրավունք տվեց սկսելու պետական շինարարության գործընթացը։

Այսպիսով, Բաթումի 1918թ. հունիսի 4-ի պայմանագրից հետո Հայաստանի Հանրապետության դրությունը չափազանց ծանր էր։ Դրությունը փոխվեց‚ երբ 1918թ. նոյեմբերին պարտված Գերմանիան ու Թուրքիան հեռացան Անդրկովկասից։

Թեմա 32. Հայկական հարցը Փարիզի վեհաժողովում
Առաջին աշխարհամարտի արդյունքներն ամփոփելու նպատակով 1919թ. հունվարի 18-ին Փարիզում սկսվեց խաղաղության խորհրդաժողովը։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը և արևմտահայերեն առանձին պատվիրակություններ ուղարկեցին Փարիզ։ Առաջինը գլխավորում էր Ավետիս Ահարոնյանը, իսկ արևմտահայերի Հայոց ազգային պատվիրակությունը` Պողոս Նուբար փաշան։

Հայկական երկու պատվիրակությունները 1919թ. փետրվարի 12-ին Փարիզում ստորագրեցին հայկական պահանջների համատեղ հուշագիր։ Դրանով պահանջվում էր ճանաչել Միացյալ Հայկական անկախ պետությունը, որը ներառելու էր Արևմտյան Հայաստանի յոթ նահանգները, Կիլիկիայի չորս գավառները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունը` ընդլայնված սահմաններով։ Առաջարկվում էր առնվազն 20 տարով դաշնակից պետություններից մեկին տալ Հայաստանի հովանավորության մանդատ (հանձնագիր)։ Պահանջվում էր նաև պատժի ենթարկել հայկական ջարդերի կազմակերպիչներին, պարտավորեցնել Թուրքիային հատուցելու հայերի կրած վնասները։

Փարիզի խորհրդաժողովում և միջազգային ասպարեզում միասնաբար հանդես գալու անհրաժեշտությունը հրամայական էր դարձնում Միացյալ Հայաստանի հռչակումը։ Դրան էին ձգտում թե՛ արևմտահայությունը, թե՛ արևելահայությունը։

1919թ. փետրվարին Երևանում գումարված արևմտահայերի 2-րդ համագումարը բանաձև էր ընդունել Միացյալ և ազատ Հայաստան հռչակելու մասին։ «Ամբողջական Հայաստանի անկախության» մասին հայտարարություն ընդունվեց նաև Պողոս Նուբարի նախաձեռնությամբ 1919թ. փետրվար-ապրիլին Փարիզում կայացած Հայոց ազգային համագումարում։

Թեմա 33. Խորհրդային Հայաստանի տարածքային հիմնախնդիրները: Մոսկվայի և Կարսի պայմանագրերը
Տարածաշրջանում ստեղծված նոր իրադրությունը հրատապ էր դարձել խորհրդա-թուրքական նոր խորհրդաժողով հրավիրելու հարցը։ Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը նախատեսել խորհրդաժողովին Խորհրդային Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությունը։ Հայկական պատվիրակությունը` Ալեքսանդր Բեկզադյանի գլխավորությամբ, 1921թ. հունվարի երկրորդ կեսին ուղևորվեց Մոսկվա` իր հետ վերցնելով փաստագրական նյութերի մեծ փաթեթ։ Դրանցով հիմնավորվում էր հայկական կողմի այն մոտեցումը, որ ՀՍԽՀ կազմում պետք է լինեին 1920թ. թուրք-հայկական պատերազմի նախօրեի դրությամբ Հայաստանի Հանրապետությանը պատկանող տարածքները։ Սակայն թուրքական կողմի ջանքերով հայկական պատվիրակությանը չթույլատրվեց մասնակցել խորհրդաժողովին, որը հայտարարվեց երկկողմ` ռուս-թուրքական։

Ռուս-թուրքական մոսկովյան բանակցությունների արդյունքում 1921թ. մարտի 16-ին ստորագրվեց «Ռուս-թուրքական բարեկամության և եղբայրության» պայմանագիր։ Մոսկվայի խորհրդաժողովում հայկական շահերի անտեսման կապակցությամբ հայկական պատվիրակությունը 1921թ. ապրիլի 15-ին բողոքի հուշագիր ներկայացրեց Մոսկվա, սակայն ապարդյուն։ Այսպիսով` Հայաստանից խլվեց և Թուրքիային ու Խորհրդային Ադրբեջանին նվիրաբերվեց նրա տարածքների զգալի մասը։

Կարսի խորհրդաժողովը կայացավ 1921թ. սեպտեմբերի 26-ից մինչև հոկտեմբերի 13-ը։ Հայկական պատվիրակությունը, որի նախագահն էր ՀՍԽՀ արտգործժողկոմ Ասքանազ Մռավյանը, թուրքերին առաջարկեց Խորհրդային Հայաստանին վերադարձնել միջնադարյան մայրաքաղաք Անիի ավերակները, Կողբի աղահանքերը և այլն։ Սակայն Թուրքիան ոչ մի զիջման չգնաց։ Մի կողմից` Հայաստանի, Ադրբեջանի ու Վրաստանի խորհրդային հանրապետությունների և մյուս կողմից` Թուրքիայի միջև 1921թ. հոկտեմբերի 13-ին Կարսում ստորագրվեց պայմանագիր։ Դրանով գրեթե նույնությամբ վերահաստատվեց մարտի 16-ի մոսկովյան պայմանագրով որոշված հայ-թուրքական սահմանը։

Թեմա 34. Հայ ժողովուրդը Հայրենական մեծ պատերազմի տարիներին
Հայաստանը և հայերը Երկրորդ համաշխարհային պատերազմում իրենց քանակի համեմատ շատ մեծ ներդրում են ունեցել։ Բարեբախտաբար Հայաստանի տարածքում պատերազմական գործողություններ տեղի չունեցան, բայց հայերը տարբեր ճակատներում իրենց ակտիվ մասնակցությունը ունեցան։

Պատերազմին մասնակցել են մոտ 600 հզ․ հայորդիներ, որոնցից 300 հզ․-ը զորակոչվել է Հայաստանից, 200 հզ․-ը ԽՍՀՄ ուրիշ հանրապետություններից, և 100 հզ․-ը այլ երկրներում ապրող հայերից։ Պատերազմի ժամանակ կազմավորվեցին հայկական ազգային զորամիավորումներ՝ հայկական 6 դիվիզիաներ, որոնցից ամենանշանավորն էր 89-րդ Թամանյան դիվիզիան (հրամանատար՝ գեներալ մայոր Նվեր Սաֆարյան)։ Այդ դիվիզիայի կազմում պատերազմին են մասնակցել պապիկիս հայրը (զոհվել է պատերազմում) և եղբայրը (հասել է Բեռլին)։

89-րդ Թամանյան դիվիզիան միակ ազգային դիվիզիան էր, որը մասնակցեց Բեռլինի գրավմանը։ Տասնյակ հազարավոր հայեր մարտնչում էին բանակի այլ զորամիավորումներում և տարբեր


Հովհաննես Բաղրամյանի Հուշարձանը
զորատեսակներում, պարտիզանական ջոկատներում։

Պատերազմում 107 հայորդի արժանացավ ամենաբարձր՝ Խորհրդային միության հերոսի կոչման (մարշալ Բաղրամյանը և օդաչու Նելսոն Ստեփանյանը՝ կրկնակի), 27-ը՝ Փառքի 3 աստիճանի շքանշանների, 70 հզ․ հայ մարտիկներ ու հրամանատարներ պարգևատրեցին շքանշաններով և մեդալներով։ Հանրահայտ են մարշալ Համազասպ Բաբաջանյանի, ծովակալ Հովհաննես Իսակովի, մարտիկ Հունան Ավետիսյանի և բազմաթիվ այլ հերոսների անունները։

Ֆաշիզմի դեմ պայքարում էին նաև սփյուռքի հայերը։ Օրինակ, հայտնի էր Ֆրանսիայի ազգային հերոս Միսակ Մանուշյանի ջոկատը։

Պատերազմին մասնակցում էին նաև թիկունքում գտնվող հայերը։ Օրինակի համար, Խորհրդային Հայաստանը ԽՍՀՄ մատակարարում էր բազմաթիվ արտադրատեսակներ, որոնք ռազմական կարիքների համար անհրաժեշտ էին, օրինակ՝ կաուչուկ, որի արտադրությունը հինգ անգամ ավելացավ պատերազմի ժամանակ, պղինձ, կարբիդ, և այլ նյութեր։ Նաև արտադրել են զենքեր, զինամթերք, փոխադրամիջոցի մասեր, ևն։ Հայաստանը պատրաստում էր մոտ 300 տեսակի արտադրանք։ Հայաստանի աշխատավորները Կարմիր բանակի ֆոնդ մուծեցին 216 մլն ռուբլի։ Սփյուռքի հայերի միջոցներով ստեղծվեց “Սասունցի Դավիթ” տանկային շարասյունը։

Թեմա 35. ՀՀ անկախության գործընթացը
Վերակառուցումը և Արցախյան շարժումը

1980-ականների կեսին Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության ղեկավար դարձավ Միխայիլ Գորբաչովը, ով երկիրը ճգնաժամից դուրս բերելու, տնտեսությունը և հասարակությունը բարեփոխելու համար նա սկսեց վերակառուցման քաղաքականությունը։

Հավատալով վերակառուցման քաղաքականությանը՝ արցախահայությունը բարձրացրեց Լեռնային Ղարաբաղի հարցը՝ պահանջելով մարզը Ադրբեջանի կազմից դուրս բերելու եւ Հայաստանին վերամիավորելու մասին։ Հայաստանը եւ Հայկական սփյուռքը արցախահայության հետ համերաշխության զանգվածային ցույցեր կազմակերպեցին։ Շարժումը ղեկավարելու համար Երևանում ստեղծվեց «Ղարաբաղ կոմիտեն»։

Ի պատասխան հայության խաղաղ պահանջների ադրբեջանական իշխանությունները մի քանի օր անց ադրբեջանական Սումգայիթ քաղաքում կազմակերպեցին տեղի հայ բնակչության վայրագ կոտորած։ ԽՍՀՄ ղեկավարությունը չկարողացավ կանխել իրադարձությունները և պատժել իրական մեղավորներին։

Ստեղծված իրավիճակում լուրջ սպառնալիքի տակ էր դրվել Ադրբեջանում հայ բնակչության ֆիզիկական գոյությունը։ 1988թ. գարնանից հայ բնակչությունը զանգվածաբար արտաքսվեց Ադրբեջանի քաղաքներից՝ Կիրովաբադից եւ այլ բնակավայրերից։

1988թ. դեկտեմբերի 7­ին Հայաստանի հյուսիսում տեղի ունեցավ Սպիտակի ավերիչ երկրաշարժը։ Զոհվեցին 25 հազարից ավելի մարդ, անօթևան մնացին շուրջ կես միլիոն մարդ։ Համաշխարհային հանրությունը շտապեց օգնության ձեռք մեկնել աղետյալներին։

Երկրաշարժից հետո փոխվեց նաև իրադրությունը Արցախյան շարժման շուրջ: Մոսկվայի հրահանգով ձերբակալվեցին եւ վեց ամսով մոսկովյան բանտերում արգելափակվեցին «Ղարաբաղ» կոմիտեի անդամները: Խորհրդային Միության բարձրագույն իշխանությունները փոխեցին նաև Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի կարգավիճակը, ստեղծվեց Հատուկ կառավարման կոմիտե, որից արցախահայերը դժգոհ մնացին, քանի որ Ադրբեջանն ավելի շատ էր օգտվում այդ որոշումից: Նրանք ընտրեցին իրենց մարմինը՝ Ազգային խորհուրդը, որ սկսեց առաջնորդել պայքարը Արցախում։

Վերադառնալով բանտից, 1989թ. «Ղարաբաղ» կոմիտեի անդամները ձևավորեցին Հայոց Համազգային Շարժումը (ՀՀՇ), որը դարձավ համաժողովրդական պայքարի առաջնորդը Հայաստանում։

Ժողովրդական շարժման խորացումը

Ադրբեջանից հայության բռնագաղթի հաջորդ ալիքը սկսվեց 1990թ. հունվարին Բաքվում, որտեղից ստիպված հեռացավ շուրջ 200 հազար մարդ։ 1990թ. հունվար-փետրվար ամիսներին տեղի նաև ունեցան հայ-ադրբեջանական սահմանային բախումներ: Հայ աշխարհազորային ջոկատներն անառիկ պահեցին մեր սահմանները եւ կանխեցին Հայաստանը պատերազմի մեջ ներքաշելու ադրբեջանական փորձերը:

Երկու տարվա Արցախյան ազատագրական պայքարը եւ սեփական ուժերի նկատմամբ հավատն ու վստահությունը ժողովրդի շրջանում առաջ մղեցին անկախ պետականության վերականգնման խնդիրը:

1990թ. մայիսին տեղի ունեցան առաջին այլընտրանքային ժողովրդավարական ընտրությունները Հայկական ԽՍՀ պատմության մեջ, որտեղ ձայների կեսը ստացավ Հայոց Համազգային Շարժումը։ Խորհրդարանի նախագահ ընտրվեց ՀՀՇ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը։

Հայաստանի անկախության հռչակագիրը

Ընտրված նոր խորհրդարանն իր առաջին նստաշրջանում օգոստոսի 23-ին ընդունեց «Հռչակագիր Հայաստանի անկախության մասին»: ՀԽՍՀ-ն վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն։ Ընդունվեցին առաջին հանրապետության զինանշանն ու դրոշը։ Հայտարարվեց, որ երկիրը պետք է ունենա սեփական բանակ և դրամական միջոց, ազատ տնտեսություն։

Հայաստանի պատմության մեջ սկսվեց 3-րդ հանրապետության շրջանը։

Պատերազմական գործողությունների սանձազերծումը Ադրբեջանի կողմից

Ադրբեջանը 1991թ. իսկական պատերազմ սանձազերծեց Հայաստանի եւ Արցախի դեմ: Ադրբեջանական գրոհայինները ԽՍՀՄ ներքին զորքերի աջակցությամբ 1991թ. ապրիլ-մայիս ամիսներին գրավեցին եւ ավերեցին Հյուսիսային Արցախի հայաբնակ Գետաշենն ու Մարտունաշենը‚ հայաթափեցին Հադրութի եւ Շահումյանի 24 հայկական գյուղերը։ 1991թ. մշակվեց արցախահայության գոյության ապահովման ծրագիր։

Թեմա 36. Հայաստանի 3-րդ հանրապետության կազմավորումը և ամրապնդումը
Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումը

1991 թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանում անցկացվեց հանրաքվե՝ ԽՍՀՄ (Խորհրդային Միության) կազմից դուրս անկախ պետություն դառնալու հարցով: Բնակչության 95%-ը կողմ քվեարկեց անկախությանը։

Երկու օր անց, հենվելով ժողովրդի քվեարկության արդյունքների վրա, Հանրապետության Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն։ Սկսվեց պետության կայացման և ամրապնդման գործընթացը:

1991թ. հոկտեմբերի 16-ին համաժողովրդական ուղիղ ընտրություններում Լևոն Տեր-Պետրոսյանն ընտրվեց հանրապետության առաջին նախագահ։

ԽՍՀՄ փլուզումը‚ ԱՊՀ ստեղծումը

Շուտով՝ 1991թ. դեկտեմբերին ԽՍՀՄ-ը փլուզվեց‚ ստեղծվեց Անկախ Պետությունների Համագործակցությունը‚ որի անդամ դարձավ նաև Հայաստանը։

ՀՀ Սահմանադրության ընդունումը

Անկախության հռչակումից հետո կարևոր պետական իրադարձություններից էր ՀՀ սահմանադրության ընդունումը 1995թ. հուլիսի 5-ին։ Սահմանադրությամբ իրավական ձևակերպում ստացավ նոր քաղաքական համակարգը։ Հայաստանը դարձավ նախագահական հանրապետություն, որի ղեկավարն ընտրվում էր հինգ տարի ժամկետով, ոչ ավելի քան երկու անգամ: Խորհրդարանը վերանվանվեց Ազգային ժողով։ Կազմավորվեց նոր դատական համակարգ:

Ժամանակի ընթացքում ՀՀ-ում տեղի ունեցած տեղաշարժերի հետևանքով կատարվեցին սահմանադրական երկու փոփոխություններ, որոնց արդյունքում այսօր Հայաստանը փոխվել է նախագահական հանրապետությունից խորհրդարանականի, և պետության ղեկավարն է արդեն վարչապետը:

Հայոց ազգային բանակը

Հայաստանի երրորդ հանրապետության համար մեծ նշանակություն ուներ Ազգային բանակի կազմավորումը։ Այն ստեղծվեց 1992-93թթ. երկրապահ կամավորական ջոկատների և բանակ զորակոչված զինակոչիկների միավորումով։ Բանակի կազմավորման մեջ մեծ դեր ուներ Վազգեն Սարգսյանը, ով սպանվեց 1999թ. խորհրդարանում ահաբեկչության արդյունքում։

Թեմա 37. ՀՀ հասարակական-քաղաքական կյանքը
Անկախության նվաճումից, հատկապես արցախյան ազատագրական պատերազմից հետո աշխուժացավ հանրապետության հասարակական-քաղաքական կյանքը։ Հատուկ ուշադրություն դարձվեց հասարակական նոր հարաբերությունների, ժողովրդավարացման գործընթացների վրա։

Հասարակական-քաղաքական կյանքը հանրապետությունում աշխուժացավ ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավորների երկրորդ՝ 1995թ. հունիսի 23-ի ընտրությունների ժամանակ։ 1996թ. նոյեմբերին կայացան ԼՂՀ առաջին նախագահի ընտրությունները, որի արդյունքում հանրապետության նախագահ ընտրվեց Ռ. Քոչարյանը։ Շուտով, 1997թ., Ռ. Քոչարյանը նշանակվեց Հայաստանի Հանրապետության վարչապետ, որի հետևանքով 1997թ. սեպտեմբերին ԼՂՀ-ում տեղի ունեցան նախագահի արտահերթ ընտրություններ։ Հանրապետության նախագահ ընտրվեց Արկադի Ղուկասյանը։

Թեմա 38. ՀՀ միջազգային դրությունը
Հայաստանի միջազգային ճանաչման գործընթացը և դիվանագիտական հարաբերությունները

Անկախացումից հետո սկսվեց նորանկախ հանրապետությունների միջազգային ճանաչման գործընթացը։ Հայաստանի նորահռչակ պետության համար մեծ նշանակություն ուներ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը աշխարհի տարբեր պետությունների հետ, ինչի հնարավորությունը Հայաստանը չուներ ԽՍՀՄ-ի կազմում: 1991թ. վերջերին Հայաստանի Հանրապետությունը ճանաչեցին և ապա դիվանագիտական հարաբերություններ հաստատեցին ԱՄՆ­ը‚ Ռուսաստանը‚ Կանադան, Չինաստանը, Իրանը և այլ պետություններ։

1992թ. Հայաստանը դարձավ ՄԱԿ-­ի, իսկ 2001թ. հունվարին՝ Եվրախորհրդի անդամ։

Անհրաժեշտ էր նաեւ հստակեցնել ՀՀ արտաքին-քաղաքական հիմնական խնդիրներն ու նպատակները: Հայաստանի համար խիստ կարևոր են Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Եվրամիության, Վրաստանի, Իրանի հետ հարաբերությունները։ Հայաստանը նաև փորձել է նորմալ հարաբերություններ հաստատել նաև Թուրքիայի հետ։

Հայաստանի կարևոր խնդիրներից էին նաև Արցախյան հակամարտության կարգավորումը և Արցախի Հանրապետությանն աջակցությունը, ինչպես նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը։

Հայոց. ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ ևս լուրջ հաջողություններ արձանագրվեցին։

2015թ. նշվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, որն անցավ «Հիշում եմ և պահանջում» կարգախոսով: Մշակվեց և ընդունվեց համազգային նշանակության Համահայկական հռչակագիրը:

Ցեղասպանությունը ճանաչած և դատապարտած երկրների թիվը մոտենում է 30-ի, որոնց թվում են ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Ռուսաստանը։

Թեմա 39. ԼՂՀ-ն անկախության և պատերազմի տարիներին
1991թ. օգոստոսի 30-ին Ադրբեջանը հայտարարեց իր անկախության մասին։ Մի քանի օր անց՝ սեպտեմբերի 2-ին, Ստեփանակերտում տեղի ունեցավ պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջան, որի ժամանակ ընդունվեց «Հռչակագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին»։ 1991 թ. դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ հանրաքվե, որը հաստատեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Այդ օրը ԼՂՀ բնակչության 80%-ը մասնակցեց հանրաքվեին, որոնց 99%-ից ավելին քվեարկեց անկախության օգտին։

1991թ. դեկտեմբերին տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորների ընտրություն։ Ձևավորվեց հանրապետության բարձրագույն օրենսդիր մարմինը՝ Գերագույն խորհուրդը։ 1992թ. հունվարին տեղի ունեցավ հանրապետության Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանը, որն ընդունեց ԼՂՀ-ի անկախության հռչակագիրը։ Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ ընտրվեց Արթուր Մկրտչյանը։ Ստեղծվեց ԼՂՀ նախարարների խորհուրդ, որի վարչապետ նշանակվեց Օլեգ Եսայանը։ Շուտով հանրապետությունն ունեցավ իր պետական դրոշը, զինանշանն ու օրհներգը։ ԼՂՀ դրոշը եռագույն է՝ կարմիր, կապույտ, նարնջագույն, սպիտակ գույնի հնգատամ սանդղանման զարդանախշով։

Ձևավորվեց Լեռնային Ղարաբաղի բանակը, որը հաղթանակով ավարտեց ազատագրական պայքարը։ Աստիճանաբար կազմավորվեց Լեռնային Ղարաբաղի դատական համակարգը։ Պատերազմի ավարտից հետո անցում կատարվեց դեպի կառավարման նախագահական համակարգը։

Արցախի Սահմանադրությունը ընդունվել է 2006 թ. դեկտեմբերի 10-ին՝ համաժողովրդական հանրաքվեով (մասնակցել է գրանցված քաղաքացիների 87%-ը, Սահմանադրությանը կողմ է քվեարկել քվեարկածների 99,58%-ը)։

Դեկտեմբերի 10-ը ԼՂՀ Սահմանադրության օրն է՝ ոչ աշխատանքային օր։

ԼՂՀ Սահմանադրությամբ ամրագրվել է հայկական երկրորդ հանրապետության կայացման իրավական փաստը։

ԼՂՀ Սահմանադրությունը կազմված է նախաբանից, 12 գլխից և 142 հոդվածից։

Թեմա 40. Արցախյան հիմնախնդիրը և դրա լուծման հեռանկարները.
Արցախյան շարժումը հենց սկզբից գրավեց նաև միջազգային հանրության և պետությունների ուշադրությունը: ԽՍՀՄ-ի գոյության շրջանում Արցախյան շարժմանը տրված սուբյեկտիվ գնահատականները երբեմն իրենց ազդեցությունն էին թողնում նաև միջազգային առանձին կառույցների վրա: Աստիճանաբար Արցախյան հիմնահարցը միջազգայնացվում էր: Միայն 1993թ. ընթացքում Լեռնային Ղարաբաղի խնդրով ՄԱԿ-ում ընդունվել էր երեք բանաձև: Հիմնահարցի խաղաղ լուծման ուղղությամբ իր գործունեությունը ՄԱԿ-ը շարունակեց նաև հետագայում: 1992թ. հունվարին ՀՀ-ն անդամակցեց Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությանը (ԵԱՀԿ): Բնականաբար, Հայաստանի անդամակցության հենց սկզբից ԵԱՀԿ-ն բավականաչափ ակտիվ գործունեություն ծավալեց ղարաբաղյան առճակատման խաղաղեցման և հարցը բանակցային ճանապարհով լուծելու ուղղությամբ:

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի ներկա փուլը սկսվել է 1988թ., երբ ի պատասխան ԼՂ բնակչության ինքնորոշման պահանջի, ադրբեջանական իշխանությունները կազմակերպեցին հայ բնակչության կոտորածներ ու էթնիկ զտումներ Ադրբեջանի ողջ տարածքում, մասնավորապես` Սումգայիթում, Բաքվում եւ Կիրովաբադում:

1991թ. սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջան՝ բոլոր մակարդակների պատգամավորների մասնակցությամբ: Ընդունվեց «Հռչակագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» որոշումը, որով նախկին ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի տարածքում ձևավորվեց ԼՂՀ-ն:

1991թ. դեկտեմբերի 10-ին, ԼՂ-ի բնակչությունը հանրաքվեով ամրագրեց անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումը, որը լիովին համապատասխանում է ինչպես միջազգային իրավունքի նորմերին, այնպես էլ այն ժամանակվա ԽՍՀՄ օրենքների տառին և ոգուն: Այսպիսով, նախկին Ադրբեջանական ԽՍՀ տարածքում ձեւավորվեցին երկու իրավահավասար պետական կազմավորումներ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը եւ Ադրբեջանի Հանրապետությունը:

Լեռնային Ղարաբաղում և հարակից հայաբնակ տարածքներում ադրբեջանական իշխանությունների վարած էթնիկ զտումների քաղաքականությունը վերաճեց Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից բացահայտ ագրեսիայի և լայնածավալ ռազմական գործողությունների, ինչը հանգեցրեց տասնյակ հազարավոր զոհերի և զգալի նյութական կորուստների:

Ադրբեջանը ոչ մի անգամ չանսաց միջազգային հանրության, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող ՄԱԿ ԱԽ բանաձևերում ամրագրված կոչերին` դադարեցնել ռազմական գործողությունները և վարել խաղաղ բանակցություններ:

Պատերազմի արդյունքում Ադրբեջանը զավթեց Լեռնային Ղարաբաղի Շահումյանի շրջանն ամբողջությամբ և Մարտունի ու Մարտակերտի շրջանների արևելյան հատվածները: Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի վերահսկողության տակ անցան հարակից շրջաններ, որոնք անվտանգության բուֆերի դեր կատարեցին` արգելափակելով ադրբեջանական կողմից ԼՂ բնակավայրերի հետագա հրետակոծումը:

Posted in Ֆիզիկա 9

Բեկման օրենք

1․ Լուսային ճառագայթի անկման անկյունը 41° է, իսկ բեկման անկյունը՝ 31°։ Որոշեք լույսի տարածման արագությունը երկրորդ միջավայրում, եթե առաջին միջավայրում այն 3⋅108մ/վ է: Հաշվի առեք, որ sin ֆունկցիայի աղյուսակային արժեքները այդ անկյունների դեպքում համապատասխանաբար հավասար են՝ sin41°=0.656 և sin31°= 0.515

Պատասխանը գրեք հարյուրերորդականի ճշտությամբ:

2․ Ի՞նչ ճանապարհ կանցնի լուսային ճառագայթը 1· 10−8 վայրկյանում` մի հեղուկում, որի բեկման ցուցիչը 1.38 է: Լույսի արագությունը վակումում հավասար է 3⋅108 մ/վ:

Պատասխանը գրել տասնորդական թվի ճշտությամբ

3. Որոշեք սպիրտի մեջ լուսային ճառագայթի տարածման արագությունը, եթե սպիրտի բեկման ցուցիչը 1.36 է, իսկ վակումում լույսի տարածման արագությունը՝ c=3⋅108 մ/վ:

Պատասխանը գրեք հարյուրերորդականի ճշտությամբ

4․ Երկու միջավայրերի բաժանման սահմանին 42° անկյան տակ ընկնող ճառագայթը մասամբ անդրադառնում է: Գտեք լույսի բեկման անկյունը, եթե բեկված ճառագայթը անդրադարձած ճառագայթի հետ կազմում է 103° անկյուն:

5․ Լուսային ճառագայթը բեկվում է անցնելով երկու միջավայրի բաժանման սահմանով: Ճառագայթի անկման անկյունը 30° է, իսկ բեկման անկյունը՝ 45°: Որոշեք առաջին միջավայրի բեկման ցուցիչը, եթե երկրորդ միջավայրի բեկման ցուցիչը 2 է։

Posted in Գրականություն 9

Մտածումի շիթեր


ա) Մեկնաբանություն

• Պետք է ջանալ մարդուն կարողությունները հասցնել իրենց բարձրագույն կատարելության։

Մարդն ունի ներուժ, որը երբեմն անտեսում կամ չի զարգացնում։ Այս միտքը կոչ է անում չբավարարվել ունեցածով, այլ մշտապես զարգացնել տաղանդը, գիտելիքը, հմտությունները՝ հասցնելով հնարավոր բարձրագույն մակարդակի։ Որպեսզի մարդն ապրի լիարժեք կյանքով ու օգտակար լինի նաև ուրիշներին։

• Ավելի լավ է ըլլալ միամիտ, պարզ, ուրիշներու վստահող, զոհաբերող և ստեղծագործ, քան ըլլալ «իմաստուն», ամեն բանի մեջ ետինը մտածել, ամեն բանի մեջ «իմաստության» ուժով հեռատեսնել դժբախտություն, ինտրիգ, մթություն։

Այս միտքը մարդուն խորհուրդ է տալիս լինել բաց, լավատես ու ստեղծագործ, քան անվերջ կասկածամիտ ու ամեն ինչի մեջ վատը փնտրող։ Տարածող պեսիմիզմը խանգարում է մարդուն ապրելու և կյանքում նոր բան ստեղծելու համար, մինչդեռ միամտությունն ու պարզությունը հաճախ ծնունդ են տալիս իսկական հրաշքների։

• Մի՛ սիրեք Սահմանը։ Եթե ըսեին ինձ, թե քու սահմանդ պիտի ըլլա մինչև անտեսանելի հորիզոնը՝ պիտի բողոքեի այդ անողոք կարգադրության հանդեպ։ Անսահմանության ըղձանքը անհագություն չէ։ Անհագությունը ծնունդ կառնե «Ես»֊ի փառամոլութենեն։ Անսահմանության ըղձանքը աստվածային Սաղմն է մարդոց մեջ։

Այս միտքը կոչ է անում չբավարարվել սահմանվածով։ Մարդը ձգտում է բացահայտելու, իր կարողությունները ընդարձակելու և անընդհատ աճելու։ Դա փառամոլություն չէ, այլ մարդուն բնորոշ աստվածային ձգտում՝ արարելու, նվաճելու, անսահմանին հասնելու։

բ) Իմ ընտրությամբ մեկնաբանեմ երկուսը.

1. Պետք է ջանալ մարդուն կարողությունները հասցնել իրենց բարձրագույն կատարելության։

Յուրաքանչյուր մարդու մեջ թաքնված են ուժեր, որոնք հաճախ մնում են բացահայտված։ Եթե մարդը անընդհատ աշխատի իր վրա, զարգացնի տաղանդները, գիտելիքը, բնավորությունը, ապա նա կարող է իր կյանքում հասնել ավելի մեծ նվաճումների և նաև դրական ազդեցություն ունենալ ուրիշների վրա։ Այս միտքը կարևոր ուղենիշ է անձնական աճի համար։

2. Ավելի լավ է ըլլալ միամիտ, պարզ, ուրիշներու վստահող, զոհաբերող և ստեղծագործ…

Այս միտքը հիշեցնում է, որ ավելի արժանապատիվ է մնալ բարի, բաց ու ստեղծագործ անձնավորություն, քան դառնալ խոհեմության անվան տակ կասկածամիտ, ինտրիգ փնտրող ու վատատես։ Որովհետև մարդուն զարգացնում է վստահությունը, պարզությունը և ստեղծագործությունը, իսկ անվերջ կասկածն ու խիստ «իմաստությունը» մարդուն մեկուսացնում են։

Posted in Ռուսերեն 9

Зубы человека

Зубы состоят преимущественно из дентина с пульпой, коронка снаружи покрыта эмалью; а корень покрыт цементом, состоящим из специальных тканей. Зуб имеет собственный нервный аппарат, кровеносные и лимфатические сосуды. Каждый зуб имеет характерную форму и строение и занимает определённое положение в зубном ряду.

В норме у человека имеется от 28 до 32 зубов. Различают молочные (временные) и постоянные зубы.

Во временном прикусе (молочные зубы) присутствует 8 резцов, 4 клыка и 8 моляров — всего 20 зубов. У детей они начинают прорезаться в возрасте от 3 месяцев. В период от 6 до 13 лет молочные зубы постепенно заменяются постоянными, в этот период прикус является сменным.

Постоянный прикус состоит из 8 резцов, 4 клыков, 8 премоляров и 8—12 моляров. В редких случаях наблюдаются дополнительные, сверхкомплектные зубы (как молочные, так и постоянные)[1]. Отсутствие третьих моляров, называемых «зубами мудрости» является нормой, а сами третьи моляры увеличивающимся числом учёных уже считаются рудиментом, но это на данный момент спорный вопрос.

Posted in հայոց լեզու 9

Հայոց լեզու


1. Նախադասությունների լրացում

1. Մայր մտնող արևի ճառագայթները ոսկևորեցին ամեն ինչ, և մի կախարդող տեսարան ստեղծվեց, որով հիանում էին հյուրանոցի պատշգամբները ելած զբոսաշրջիկները։


2. Արդեն ծածկել էին պարտեզի ծաղիկները, և հեռվից նայելիս թվում էր, թե մի նախշուն գորգ բացվել է պատշգամբի առջև փռված այդ հողակտորը։


3. Ցանկապատի հետևում երևում էր մի տուն. նրա բակում արևածաղիկներ աճում էին, որոնք, իրենց գեղեցիկ գլուխները բարձր պահած, կարծես ժպտում էին անցորդներին։


4. Մենք մեքենայի միջից անշարժ նայում էինք ճամփեզրի մոտակա սյունին նստած արագիլին, մինչև որ նա տեղից պոկվեց և թևերը ծանր-ծանր թափահարելով՝ թռավ դեպի մոտակա ճահիճները։


5. Առաջարկը միաձայն ընդունվեց, և հաջորդ օրվանից բոլորը սկսեցին աշխատանքի գալ մեկ ժամ շուտ, որպեսզի կարողանան ժամանակին ավարտել պատվերի կատարումը։


6. Ընթացող գնացքի լուսամուտից երևում էին մոտակա բնակավայրերի լույսերը, որոնք մի պահ առկայծեցին թանձրացող խավարում, ապա անհետացան։


7. Հանգստյան տան բակում մարդիկ զբոսնում էին, երեխաները, ճոճանակների վրա նստած, օրորվում էին, իսկ մեղմ քամին բերում էր մոտակա սարերի զովությունը։


8. Վարպետը անջատեց հաստոցը, վերցրեց նոր պատրաստած դետալը և համեմատեց գծագրի հետ՝ երբեմն ինչ-որ չափումներ անելով։


9. Դաշնակահարի մատները սահում էին ստեղների վրայով, և դահլիճը ողողվում էր հոգեպարար մի երաժշտությամբ, որն ալեկոծում էր ունկնդիրների հոգիները։


10. Ճամփեզրի խոտերի միջից հանկարծ մի աղվես հայտնվեց, որն անցավ ճանապարհի մյուս կողմն ու անհետացավ թփուտներում։






2. Դիմավոր բայերի վերլուծություն

Բայերը՝

շողաց

հիշեցի

խշշաց

դողաց

փախավ

ծածկվեց


Վերլուծություն (օրինակ՝ «հիշեցի»՝ դասական օրինակ)՝

Եղանակ՝ սահմանական

Ժամանակաձև՝ անցյալ

Թիվ՝ եզակի

Դեմք՝ առաջին

Սեռ՝ ընդհանուր

Կազմություն՝ պարզ

Խոնարհում՝ դիմավոր


(Այսպիսի վերլուծություն կարելի է կատարել յուրաքանչյուր բայի համար անհրաժեշտության դեպքում:)




3. Ժխտական խոնարհումով բայերի վերլուծություն

Բայերը՝

չե՛մ կորչի

չեմ հագեցել

չեմ հասցրել

չի ղողանջի

չեն գերի

չլսվեց

չփակվի

չքնի

չանցնի


Օրինակ՝ չե՛մ կորչի

Եղանակ՝ ենթադրական

Ժամանակաձև՝ ապառնի

Թիվ՝ եզակի

Դեմք՝ առաջին

Սեռ՝ ընդհանուր

Կազմություն՝ պարզ

Խոնարհում՝ դիմավոր


(Մնացած բայերի վերլուծությունը կարելի է տրամադրել ըստ պահանջի։)




4. Անկանոն և պակասավոր բայեր

Պակասավոր բայեր՝

պետք է (եթե հանդիպեր) – չկա այստեղ

կարողանալ՝ երբեմն համարվում է պակասավոր (ըստ իմաստի), բայց դասվում է կանոնավորների շարքին


Անկանոն բայեր՝

լինել

ասել

տեսնել

ուտել

գալ

առնել

թողնել

սկսել





Յուրաքանչյուր շարքում անկանոն բայ՝

1. ելնել


2. ասել


3. տեսնել


4. ուտել


5. լինել


6. գալ


7. թողնել


8. դառնալ


9. լալ


10. առնել





Posted inգրականություն 9
Վիլյամ Սարոյան «Հյուսնի պատմությունը»
Posted on May 13, 2025
1. Ցանկություններ՝

Ցանկանում եմ երբեք չհուսահատվել, քանի որ հուսահատությունը ոչ մի դրական արդյունք չի բերում, այլ միայն խանգարում է լուծումներ գտնել։

Ցանկանում եմ դժվար պահերին կարողանալ պահպանել հույսը, որովհետև հենց հույսն է մարդուն ուժ տալիս շարժվելու առաջ։

Ցանկանում եմ շրջապատված լինել այնպիսի մարդկանցով, ովքեր կկարողանան ինձ ուժ տալ դժվար պահին, ինչպես հյուսնի ընկերը, որը կարողացավ կիսել տխրությունն ու վերածել այն հույսի։


2. Շարքի լրացում և ասելիքի հիմնավորում՝

Այս պատմությունը հիշեցնում է, որ երբեմն ամենամութ պահերին էլ հույս կա։ Հյուսնը կարծել էր, թե իր կյանքն ավարտվում է, բայց իրականում հենց այդ պահին ամեն ինչ փոխվում է՝ կյանքի օգտին։ Հեղինակի ասելիքն է՝
հուսահատվելն անիմաստ է, քանի որ ամեն ինչ կարող է փոխվել մի ակնթարթում։ Այս պատմությունը սովորեցնում է հավատալ կյանքի անակնկալներին ու չկորցնել մարդկային ջերմության և ընկերության արժեքը։

3. Ի՞նչ է հուսահատությունը

Հուսահատությունը ներմաշեցում է, որից դադարում ես հավատալ լավ ավարտին։ Դա այն զգացումն է, երբ մարդ այլևս չի տեսնում ելք, չի սպասում որևէ լավ բան։ Սակայն հուսահատությունը հաճախ պարզապես սխալ պատկերացում է իրականությունից։ Ինչպես հյուսնի կյանքում, երբեմն մեր պատկերացրած ամենասարսափելի ավարտը կարող է լինել նոր հնարավորության սկիզբ։

Այս պատմությունը սովորեցնում է, որ նույնիսկ եթե վիճակը թվում է անլուծելի, պետք չէ հանձնվել։


Posted inգրականություն 9
Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք ա և բ առաջադրանքները.
Posted on May 13, 2025





ա) Մեկնաբանություն երեք մտքերի վերաբերյալ

1. «Հնում սովորում էին, որպեսզի կատարյալ լինեն, հիմա սովորում են, որպեսզի հայտնի դառնան»։
Այս միտքը ընդգծում է ժամանակների և արժեքների փոփոխությունը։ Նախկինում ուսուցման նպատակն ինքնազարգացումն էր՝ դարձյալ բարոյական, իմաստային կատարելության հասնելը։ Իսկ այժմ հաճախ կրթությունը ծառայում է ոչ թե գիտելիքի սիրուն, այլ հանրաճանաչության, հեղինակության և նյութական շահի։ Այս փոփոխությունը մտահոգիչ է, քանի որ նսեմացնում է գիտելիքի ինքնարժեքը։


2. «Իսկական մարդիկ հաշտ են ապրում մյուս մարդկանց հետ, բայց չեն քայլում նրանց ետևից, իսկ Փոքր մարդիկ հետևում են մյուսներին, բայց նրանց հետ հաշտ չեն ապրում»։
Այստեղ հստակ տարբերակվում է իրական արժեքներով ապրող մարդը՝ նա, ով ինքնուրույն մտածողություն ունի, բայց ապրում է խաղաղ մյուսների հետ։ Իսկ «փոքր» մարդիկ կուրորեն հետևում են ուրիշներին՝ մոռանալով ինքնությունը, բայց միևնույն ժամանակ չունեն համերաշխություն, ինչը կարող է լինել ներքին հակասությունների և նախանձի դրսևորում։


3. «Ես ամբողջ օրը զրուցեցի Խուէի հետ, և նա հիմարի պես ոչնչով ինձ չհակաճառեց… Նա ամենևին էլ հիմար չէ»։
Այս մտքով ընդգծվում է, որ իմաստությունն արտահայտվում է նաև լռությամբ։ Խուէի լռությունը ոչ թե հիմարության նշան էր, այլ խորամանկ, մտածված դիրքորոշում։ Իրականում, լուռ լսելը՝ առանց անմիջապես հակադարձելու, հաճախ առավել բարդ և իմաստալից արձագանք է, քան խոսելն ու վիճելն առանց խոր զգացողության։






բ) Ձեր ընտրությամբ մեկնաբանություն երկու մտքի

1. «Ցանկանում եմ, որ ինձ լսես՝ առանց դատապարտելու»
Այս միտքը շեշտում է իրական շփման և հաղորդակցության կարիքը։ Մարդը չի ուզում միայն լսվել՝ ձևականորեն, այլ ցանկանում է, որ իր միտքերին ու զգացողություններին նայեն առանց անմիջապես դատելու, քննադատելու։ Սա ընդունումի և վստահության հիմքն է։


2. «Ցանկանում եմ, որ ինձ աջակցես՝ առանց իմ փոխարեն պատասխանելու»
Սա կարևոր տարբերակում է օգնության և վերահսկման միջև։ Աջակցել նշանակում է լինել կողքին, քաջալերել, բայց ոչ զրկել ինքնուրույնության իրավունքից։ Հաճախ մարդիկ օգնելու անվան տակ սկսում են որոշել ու գործել ուրիշի փոխարեն՝ դարձնելով օգնությունը ծանրություն։






Posted inՀայց Լեզու 9
Posted on May 13, 2025
Գործնական քերականություն


1․ Լրացնել բաց թողած տառերը և կետադրել

ա․

Հույսդ կտրիր, Լյուդվիգ Բեթհովեն։ Գուցե քո սիրտն ամենաանզուսպն է, ամենակրակոտը։ Բայց դա ում է հետաքրքրում՝ մտածեց նա, սրակնված կախեց գլուխը, և նրա մատները մեքենայնորեն վազեցին ստեղների վրայով։ Երաժշտությունը շռնդալից էր, բայց խիստ ներդաշնակ։ Այն նման էր բարերար ունքից սրահոս գահավիժող փրփրադեզ ջրվեժի, որը, թեև խաղթում է շրջակայքի անդունը, բայց և հաճելի զովություն է սփռում։

Դուռը բախեցին։ Դռների մեջ նախ երևաց վարպետի գլուխը, պսակազարդված հետսով ու ժապավենով։ Նա ցնցվում էր։

– Հեղափոխություն, – գրեթե գոռաց նա, – արդիականացող Ֆրանսիան հիմնիվեր ցնցում ու սասանում է հետամնաց Եվրոպան։

Լյուդվիգը լուռումունջ լսում էր։ Լուրերն ահաշարեցուցիչ էին։ Զորքը հրաժարվել էր ապստամբների վրա կրակելուց և, միանալով նրանց, քարուքանդ արել Բաստիլը։ Բոննի ուսանողները ոգևորությամբ արտասանում էին այն երեք կրակոտ բառերը, որ գրված էին Ֆրանսիայի դրոշի վրա՝ Ազատություն, հավասարություն, եղբայրություն։




բ․

Ափ նետված ձկնիկների վտառք էր կարծես։ Դժնի, ահարկու դեմքերով ոստիկանները հողաթմբին նստոտած՝ իրենց դաշույններով, դալար եղեգնի ցողուններն էին տաշտում։ Ինչ–որ անցք էին բացում ու մոտեցնում շուրթերին, ագահաբար ըմբոշխում, կճեպները շպրտում երեխաների կողմը, որոնք միմյանց հրմշտելով, կոխկռտելով, քիթ ու պռունկ ճանկռտելով հարձակվում էին գզգզված կճեպների վրա։ Սովալլուկ ու հյուծված՝ ուտելու որևէ բան էին փնտրում՝ աղիողորմ սնգսնգոցը խեղդելով եղեգների մեջ։

– Ձեններդ կտրեք, – սպառնալից գոռգոնում էին ոստիկանները, ատամները մխրճած դալար եղեգների մաշկի մեջ և ագահաբար ըմբոշխում նրանց քաղցրահամ հյութը։

Նրանցից մի երկուսը անլուր հայհոյանքների տարափ տեղալով մի քանի հարվածներ իջեցրին մոտիկ կանգնածների վրա։ Հետո լռեցին, ու միայն նրանց ֆսֆսոցներն էին լսվում, ասես խուլ ու անբարեհնչուն մեղեդիներ էին արձակում եղեգնյա փողերը։ Կեղևներին տիրելու համար ծեծկռտույքը դարձավ, բայց երեխաների աղեխառչ մղկտոցը չէր լռում։




2. Դերբայներ

Դուրս գրել անկախ դերբայները, խոնարհում, կազմություն

Դերբայ Խոնարհում Կազմություն

շրջելիս ա ածանցավոր
լողալով ա ածանցավոր
նստած ա պարզ
քաշած ա պարզ
հենած ա պարզ
թողնելու ե ածանցավոր
սուզվելու ե ածանցավոր
փախչում ե պարզ
քշելիս ա ածանցավոր
սուզվել ե ածանցավոր
քշում ե պարզ
սուզվում ե ածանցավոր
շարժվում ե պարզ





3. Յուրաքանչյուր շարքում գտնել ածանցավոր բայը

1. որոնել


2. հայտնել


3. հորինել


4. մթնել


5. խթանել


6. զեղչել


7. հնչել


8. շառաչել


9. եզրապատել


10. փոշոտել






4. Յուրաքանչյուր շարքում գտնել կրավորական ածանց չունեցող բայը

1. ծարավել


2. գրավել


3. խորովել


4. բղավել


5. գովել






5. Յուրաքանչյուր շարքում գտնել նշված սեռի բայը

1. Ներգործական – նկարել


2. Ներգործական – բաշխել


3. Ներգործական – ստուգել


4. Չեզոք – փայլել


5. Չեզոք – փոխել


6. Չեզոք – ուղղել


7. Կրավորական – սղոցվել


8. Կրավորական – վաճառվել


9. Կրավորական – ճշգրտվել

Posted inՀանրահաշիվ 9
Հանրահաշիվ 9
Posted on May 13, 2025

8
12
67
50/3
56
26
{4;6;7}
96
68
11)0;10


10)5

12)56

13)2

14)10

Older posts
Որոնում
Search for:
Search …
Բաժիններ
«Հյուսիսային դպրոց»
English 6
English 7
English 8
English 9
Հայոց Լեզու 7
Հայոց Լեզու 8
Հայց Լեզու 9
Հանրահաշիվ 7
Հանրահաշիվ 8
Հանրահաշիվ 9
Հասարակագիտություն 7
Հասարակագիտություն 8
ՀԱՅՐԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Ճամբար 2022
Մաթեմ բանավոր
Մայրենի 5
Մայրենիի ստուգատես
ՄԱՅՐԵՆԻ
ՄԱՐՄՆԱՄԱՐԶՈՒԹՅՈՒՆ
ՄԱՐԵՆԻ 6
ՄԱԹԵՄԱՏԻԿԱ
Նախագիծ
Նախագիծ 9
Նախաիծ «Ոչ ավանդական էներգիայի աղբյուրների զարգացումը որպես ավանդականի այլընտրանք» ամփոփում
Ոսկերչություն
Պատմություն 6
Պատմություն 7
Պատմություն 8
Պատմություն 9
ՌՈՒՍԵՐԵՆ
Ռուսերեն 5
Ռուսերեն 6
Ռուսերեն 7
Ռուսերեն 8
Ռուսերեն 9
Ռուսերեն6
ՏԵԽՆՈԼՈԳԻԱ
Քիմա9
Քիմիա 7
Քիմիա 8
Քիմիա 9
Ֆիզիկա
Ֆիզիկա 7
Ֆիզիկա 8
Ֆիզիկա 9
բնագիտություն 6
գրականություն 9
երկրաչափություն 9
կենսաբանություն 8
հայրենագիտություն 5
ԱՆԳԼԵՐԵՆ
Անգլերեն 5
Աշխարհագրություն 7
Աշխարհագրություն 8
Աշխարհագրություն 9
Առողջագիտություն 6
ԲՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Բնագիտություն 5
Բնագիտություն 7
Գրականություն 8
մաթեմ 5
մաթեմ 6
ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ
Երկրաչափություն 7
Երկրաչփություն 8
Ընդհանուր
Իմ Գրադարանը
Իրավունք
Կենսաբանություն 7
Կենսաբանություն 9
Կենսաբանությունը 9
Uncategorized
Արխիվ
Արխիվ
Select Month
Հղումներ
Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Հյուսիսային դպրոց

Դասընկերներիս բլոգները

Ռիմա Քեքեջյան

Տաթև Աթոյան

Մարինե Մխիթարյան

Քրիստինե Շահբազյան

Հայկուհի Հովհաննիսյան

Հասմիկ Իսրայելյան

Աննա Ֆրանգյան

Անժելա Բլեյան

Հասմիկ Մաթևոսյան

Սուսաննա Պետրոսյան

Օրացույց
May 2025
M T W T F S S
1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
« Apr
բաժիններ
English 6 English 7 English 8 English 9 Uncategorized ԱՆԳԼԵՐԵՆ Անգլերեն 5 Աշխարհագրություն 7 Աշխարհագրություն 8 ԲՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ Բնագիտություն 5 Երկրաչփություն 8 Կենսաբանություն 7 Հայոց Լեզու 7 Հայոց Լեզու 8 Հայց Լեզու 9 Հանրահաշիվ 7 Հանրահաշիվ 8 Հանրահաշիվ 9 ՄԱԹԵՄԱՏԻԿԱ ՄԱՅՐԵՆԻ ՄԱՐԵՆԻ 6 Մայրենի 5 Պատմություն 6 Պատմություն 8 Քիմիա 7 Ֆիզիկա 7 գրականություն 9 մաթեմ 5 մաթեմ 6
Create a free website or blog at WordPress.com.Do Not Sell or Share My Personal Information

Posted in English 9, topics

Friend in need is a friend indeed.

When everything is going well, many people may appear to be your friends,but when life gets tough, only genuine friends stand by your side. These are the people who offer support, encouragement, and comfort without expecting anything in return. A true friend doesn’t just share your laughter but also holds your hand through tears. In times of struggle, their loyalty shines the brightest, proving that real friendship is built not on convenience, but on care and trust.

Posted in English 9, topics

I would like my favourite occupation to be my speciality.

We all know that the efficiency of any work is doubled when the person doing that work does it with pleasure and great desire. If you manage to make your favorite occupation or hobby your work and do it with love, no obstacle can hold you back. The work process and the result both depend on how the working person is inclined towards the work. If you are engaged in your favorite work, you will definitely do it well. Although it is very difficult to create a job that is your favorite occupation, life can present many difficulties and various jobs that are necessary at the moment. However, you should make such moments temporary and strive to create your own ideal job.

I am involved in various activities and have many preferences. My future career should definitely be to my liking so that I can enjoy my work and approach it with love. While many of my hobbies may not become careers, I will never stop pursuing them. After all, work is a significant part of our lives. Even if there are many changes, most of our lives involve work, and we should strive to make it enjoyable.

Posted in Գրականություն 9

Տավուշի Գյուղերը

Տավուշի մարզը գտնվում է Հայաստանի հյուսիսարևելքում և հայտնի է իր գեղեցիկ լեռնային բնությամբ, անտառներով, գետերով և պատմական հուշարձաններով։ Տավուշում կան բազմաթիվ գյուղեր, որոնցից յուրաքանչյուրը ունի իր պատմությունը, մշակույթը և բնական առանձնահատկությունները։ Ահա Տավուշի մարզի մի քանի գյուղերի մասին ընդհանուր տեղեկատվություն.

1. Բերդավան
Գտնվում է Նոյեմբերյանի տարածաշրջանում։
Հայտնի է իր միջնադարյան Բերդավան բերդով։
Մերձակա անտառներում շատ զբոսաշրջիկներ գալիս են արշավների և պիկնիկների։
2. Ենոքավան
Զբոսաշրջային հայտնի գյուղ է՝ մոտակայքում է «Yell Extreme Park»-ը։
Առաջարկվում են zipline-ներ, ժայռամագլցում, հեծանվարշավներ։
Գյուղն ունի նաև գեղեցիկ ժայռապատկերներ և անտառային արահետներ։
3. Դիլիջան (քաղաք, բայց նաև ունի գյուղատիպ թաղամասեր)
Չնայած քաղաք է, բայց բաղկացած է գյուղատիպ հատվածներից։
Հայտնի է Դիլիջանի ազգային պարկով, բնապահպանական կենտրոններով, մաքուր օդով և «Հայաստանի Շվեյցարիա» անվամբ։
4. Ճամբարակ (նախկին Գետաբեկ)
Գյուղատիպ քաղաքային բնակավայր է՝ Սևանի ափին։
Մոտակայքում են միջնադարյան վանքեր ու ամրոցներ։
5. Կոթի
Գտնվում է ադրբեջանական սահմանի մոտ, հաճախ ենթարկվում է կրակոցների։
Բնակիչները հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ։
6. Այգեձոր
Բնության սիրահարների շրջանում տարածված վայր է։
Գյուղի շրջակայքում կարելի է տեսնել տպավորիչ ժայռեր, անտառներ, ինչպես նաև սրբատեղիներ։

Posted in English 9, topics

Healthy lifestyle.

A healthy lifestyle involves habits and choices that promote physical, mental, and emotional well-being. Here are some key components:

Balanced Diet: Eat a variety of fruits, vegetables, whole grains, lean proteins, and healthy fats. Limit sugar, salt, and processed foods.


Regular Exercise: Aim for at least 30 minutes of physical activity most days—walking, running, dancing, or playing sports.


Adequate Sleep: Most people need 7–9 hours of sleep per night to function well.


Hydration: Drink enough water throughout the day—usually about 8 glasses (2 liters), but it can vary.


Mental Health Care: Manage stress through relaxation techniques, hobbies, social support, or professional help if needed.


Avoid Harmful Substances: Don’t smoke, limit alcohol, and avoid drugs.


Regular Checkups: Visit the doctor and dentist regularly for preventive care.