Posted in մաթեմ 6

Առաջադրանքներ(դասարանում)

1)Գրադարակում կա 60 գիրք։ Այդ գրքերի ­23-ը ամուր կազմով է։ 

Ամուր կազմով քանի՞ գիրք կա գրադարակում։

23

2)Մրցավազքն անցկացվում էր 25 կմ երկարությամբ օղակաձև ճա­նապարհին։ Յուրաքանչյուր մեքենա մինչև վերջնագծին հասնելը 20 անգամ պիտի անցներ այդ ճանապարհը։ Մեքենաներից մեկին մինչև վերջնագիծը մնում էր անցնելու ամբողջ ճանապարհի ­15-ը։ Քանի՞ կիլոմետր էր անցել մեքենան։

10

3)Աշխատանքի երկրորդ օրը խառատը մշակել է առաջին օրը մշակած մանրակների քանակի 815-­ը։ Ընդամենը քանի՞ մանրակ է մշակել խառատը այդ երկու օրում, եթե երկրորդ օրը նա մշակել է 64 մանրակ:

815+64=879

4)Ավազանում 600 մ3 ջուր կար։ Դրանից 125 մ3ը արտահոսեց։ Ավա­զանում եղած ջրի ո՞ր մասն արտահոսեց։

1/4

Լրացուցիչ(տանը)

5)Գնացքի մի վագոնում 36 ուղևոր կա, իսկ մյուսում՝ դրա 56-­ը։ Ընդամենը քանի՞ ուղևոր կա այդ երկու վագոններում։

36.56/100=20,4

6)Բասկետբոլիստը խաղի ընթացքում վաստակել է 36 միավոր, որ թիմի վաստակած միավորների 25-­ն է։ Քանի՞ միավոր է վաստակել թիմը։

36.25/100=9

7)Գրադարանում կա 54600 գեղարվեստական և 8400 գիտական գիրք։ Քանի՞ անգամ է գրադարանում եղած գեղարվեստական գրքերի քանակն ավելի գիտականների քանակից։

54600:8400=6,5

8)Նախատեսված էր, որ գործարանը մեկ տարում պիտի թողարկեր 12500 մեքենա։ Գործարանը նախատեսված աշխատանքը կատա­րեց 114 %­ով։ Նախատեսվածից քանի՞ մեքենայով ավելի թողար­կեց գործարանը։

12500.114/100=14250

14250-12500=1750

Posted in Մայրենի 6

Իմ սիրած վայրը…

Իմ սիրած վայրը Միջին դպրոցն է, որովհետև այնտեղ ես անցկացնում եմ իմ օրվա հաճելի ժամերը, սովորելով նոր գիտելիքներ, երգելով, զվարճանալով, ինչպես նաև մարզվելով՝ ֆութբոլ և պասկեթբոլ խաղալով։

Posted in մաթեմ 6

Կրկնենք անցածը

Առաջադրանքներ(դասարանում)

1)Բեռնատար մեքենան մեկ ուղերթով կարող է տեղափոխել պա­հեստում եղած ալյուրի 2 %-ը։ Քանի՞ ուղերթ պիտի կատարի այդ մեքենան՝ ամբողջ ալյուրը տեղափոխելու համար։

100:2=50 ուղերթ

2)Ո՞րն է ավելի քիչ՝ 150-ի 80 %-ը, թե՞ 100-ի 120 %-ը։

Երկուսը իրար հավասար։

3)Կատարե՛ք բաժանում.

Ա) 4 1/2։1/100=9/2.100/1=900/2=450

բ) 23 1/5:11 1/5=116/5:56/5=116/5.5/56=29.1/14=29/14

գ) 1:1/4=1.4/1=4

դ) 162 3/50:12 3/5=8103/50:63/5=8103/50.5/63=8103/630=2701/210

ե) 3 3/10:3/50=33/10.50/3=55/1=55

զ) 1 1/4:25=5/4.1/25=1/20

է) 9 2/7:65/7=65/7.7/65=1

Ը) 3 11/36:1 5/63=119/36:68/63=119/36.63/68=833/272

4)Ուղղանկյան լայնությունը 20 սմ է, որը նրա երկարության 13-­ն է։ Գտե՛ք ուղղանկյան մակերեսը։

Առաջադրանքներ(տանը)

5)Գրքում կա 400 էջ։ Նրա էջերի 54 %-ը քանի՞ անգամ է շատ նրա էջերի 18 %-ից։ Կփոխվի՞ արդյոք պատասխանը, եթե գրքում լինի 300 էջ։

400.54/100=216

400.18/100=72

216 անգամ շատ է։

6)AB հատվածի երկարության քանի՞ տոկոսն է AC հատվածի երկա­րությունը։

Ա) 200%

բ) 25%

գ) 20%

7)Գտե՛ք 60 թվի բոլոր բաժանարարները։

60=1, 2, 3, 4, 5, 6, 10, 12, 15, 20, 30, 60

8)Երեք գումարելիների գումարը հավասար է 20127­ի:Գումարելիներից մեկը ամենամեծ քառանիշ թիվն է, մեկը` ամենափոքր վեցա­նիշ թվի և ամենամեծ հնգանիշ թվի տարբերությունը: Գտե՛ք երրորդ գումարելին:

Լրացուցիչ(տանը)

9)*Շունը հետապնդում է նապաստակին, որը նրանից 150 ոտնաչափ հեռու է գտնվում։ Շունը 9 ոտնաչափ երկարությամբ ցատկ է կատարում ամեն անգամ, երբ նապաստակը ցատկում է 7 ոտնաչափ։ Քանի՞ ցատկ պիտի անի շունը` նապաստակին հասնելու համար։

Posted in Առողչագիտություն

Առողջագիտություն

Ձեռքերի խնամք

Опубликовано 

Սովորում ենք ճիշտ լվացվել

hand washing

Քանի որ մեր ձեռքերը մեր մարմնի ամենաօգտագործվող մասն են, դրանք հարկավոր է հաճախակի լվանալ:

Լվացվելու համար օգտագործում ենք ջուր և օճառ: Օճառը լինում է պինդ և հեղուկ : Ցանկալի է օգտագործել հեղուկ օճառ, քանի որ այն գտնվում է փակ ամանում և ձեռքից ձեռք չի անցնում:

Լվացվելը պարտադիր է ուտելուց , սնունդ պատրաստելուց առաջ, պետքարանից հետո, դրսից տուն գալուց, կենդանիների հետ շփվելուց, հողի հետ խաղալուց հետո և այլն:

Լվացվելիս պետք է ուշադրություն դարձնել եղունգների տակին, մատների միջև տարածություններին:

Ձեռքերը պետք է լավ չորացնել անձնական սրբիչով, կամ թղթե անձեռոցիկով:

Posted in մաթեմ 6

Թվի տոկոս

Առաջադրանքներ(դասարանում)

1) Ուղղանկյան մակերեսը 900 սմ2 է։ Քանի՞ քառակուսի սանտիմետր 

է նրա մակերեսի 1 %-ը: Քանի՞ քառակուսի սանտիմետր է նրա մա­կերեսի 16 %-ը։

2) Զամբյուղում կա 300 խնձոր։ Գտե՛ք խնձորների քանակի 20 %-ը։

3)Մի գյուղացին իր այգուց հավաքել է 1500 կգ խաղող, իսկ մյուսը՝ 

30 %-ով պակաս։ Ընդամենը քանի՞ կիլոգրամ խաղող են հավաքել 

երկու գյուղացիները։

4)Զբոսաշրջիկն անցել է ճանապարհի ­14ը։ Ճանապարհի քանի՞ տո­կոսն է նա անցել։

Լրացուցիչ(տանը)

5)Որքա՞ն է 536­ի 100 %­ը։

5,36

6) Մի տակառում կա 500 լ խաղողի հյութ, իսկ մյուսում՝ 10 %-ով ավելի։ Քանի՞ լիտր խաղողի հյութ կա երկրորդ տակառում։

550լ

7)Ո՞րն է ավելի շատ՝ 900-ի 15 %-ը, թե՞ 800-ի 20 %-ը։

800-ի 20 %-ը

8)Պատասխանե՛ք հետևյալ հարցերին. 

ա) 1 մետրի քանի՞ տոկոսն է 1 դեցիմետրը. 10%

բ) 10 տոննայի քանի՞ տոկոսն է 1 ցենտները. 1000%

գ) 1 քառակուսի մետրի քանի՞ տոկոսն է 1000 քառակուսի սանտի-

մետրը։ 100%

9)Ուսանողի թոշակն ավելացել է 2 անգամ։ Քանի՞ տոկոսով է 

ավելացել թոշակը։

200%

Posted in Մայրենի 6

Էդմոնդո դե Ամիչիս. Սիրտը

Իտալացի գրող Էդմոնդո Դե Ամիչիսի «Սիրտը» գիրքը համաշխարհային մանկական գրականության հայտնի ստեղծագործություններից է:  

Մեր ուսուցիչը

Այսօր ողջ առավոտն անցկացրի դպրոցում, և նոր ուսուցիչն ինձ շատ դուր եկավ: Մինչ աշակերտները հավաքվում էին, նա արդեն նստած էր իր ուսուցչական տեղում, իսկ մեր դասարանի դռների մեջ անընդհատ երևում էին նրա նախկին աշակերտները, որպեսզի ողջունեին իրենց ուսուցչին: Նրանք մտնում էին դասասենյակ և ասում.

— Բա՜րև Ձեզ, սինյոր ուսուցիչ, բա՜րև Ձեզ սինյոր Պերբոնի:

Մի քանիսն էլ մոտենում էին, սեղմում ձեռքը և դուրս վազում: Երևում էր, որ բոլորն էլ շատ են սիրում իրեն և սիրով կշարունակեին սովորել նրա ղեկավարությամբ: Ուսուցիչն առանց գլուխը բարձրացնելու պատասխանում էր «ողջո՜ւյն», սեղմելով իրեն պարզած ձեռքերը և ի պատասխան բոլոր ողջույնների` մնում խիստ` նույն ուղիղ կնճիռը ճակատին: Հետո մոտեցավ պատուհանին և ակնդետ նայում էր դիմացի շենքի տանիքին: Թվում էր` նա ոչ թե ուրախանում, այլ տառապում էր այդ ողջ ուշադրությունից: Ապա շրջվեց դեպի մեզ և տևական նայեց յուրաքանչյուրս: Թելադրելիս քայլում էր նստարանների միջով և տեսնելով մի աշակերտի, որի երեսին կարմրավուն հետքեր կային, դադարեց թելադրել. ձեռքերի մեջ առավ նրա գլուխը և ուշադիր զննեց: Հետո հարցրեց, թե ի՞նչ պատահել և ձեռքը դրեց նրա ճակատին, որպեսզի ստուգի արդյոք ջերմություն չունի՞: Այդ պահին, թիկունքում, աշակերտներից մեկը կանգնեց նստարանին և ծամածռություն արեց: Ուսուցիչը շրջվեց: Չարաճճին անմիջապես նստեց և գլուխը կախեց` սպասելով պատժի: Բայց նա պարզապես ձեռքը դնելով տղայի գլխին` ասաց. -Այլևս նման բան չանես,- և վերադառնալով իր գրասեղանի մոտ  շարունակեց թելադրել: Երբ վերջացրեց, մի քանի ակնթարթ լուռ նայում էր մեզ. հետո շատ դանդաղ, իր խիստ բայց բարի ձայնով ասաց.

-Լսե՜ք, մի ամբողջ տարի մենք պետք է միասին անցկացնենք: Փորձենք համերաշխ լինել: Սովորե՜ք և կարգապահ եղե՜ք: Ես միայնակ եմ: Եղե՜ք իմ ընտանիքը: Անցյալ տարի դեռևս մայր ունեի, սակայն նա մահացավ և ես մնացի մենակ: Ողջ աշխարհում միայն ձեզ ունեմ: Այլևս չկա որևէ մեկը, ում կարող եմ սիրել և ում մասին կարող եմ հոգ տանել: Եղե՜ք իմ որդիները: Ես սիրում եմ ձեզ, սիրե՜ք և դուք ինձ: Չեմ ուզում պատժել ոչ ոքի: Ապացուցե՜ք, որ լավ տղաներ եք: Թող դպրոցը մեզ համար ընտանիք լինի, իսկ դուք իմ մխիթարանքն ու հպարտությունը: Ձեզնից ոչ մի խոստում չեմ պահանջում, համոզված եմ, որ սրտի խորքում բոլորդ էլ ինձ պատասխանեցիք «այո»: Եվ ես շնորհակալ եմ դրա համար:

Այդ պահին ներս մտավ պահակը և հայտարարեց, որ դասերն ավարտվեցին: Բոլորս լուռ դուրս եկանք մեր տեղերից: Այն աշակերտը, ով կանգնել էր նստարանին, մոտեցավ ուսուցչին և դողացող ձայնով ասաց.

— Սինյո՜ր ուսուցիչ, ներեցե՜ք ինձ:

Ուսուցիչը համբուրեց նրա ճակատը և ասաց.

— Հանգիստ տուն գնա, տղա՜ս:

Ստրադիի փոքրիկ գրադարանը

Ես հյուրընկալվել էի Ստրադիին, ով ապրում է դպրոցի հարևանությամբ, տեսա նրա գրա — դարանը և նախանձեցի նրան: Ստրադին ամենևին էլ հարուստ չի և չի կարող շատ գրքեր գնել, սակայն մեծ հոգատարությամբ պահպանում է դպրոցական իր բոլոր գրքերը և նաև այն գրքերը, որոնք նվիրում են ծնողները: Իսկ երբ Ստրադիին գումար են տալիս, կուտակում է և հետո ծախսում գրքերի վրա: Այդ կերպ նա արդեն հավաքել է մի փոքրիկ գրադարան, և երբ հայրը նկատել է տղայի այդ նախասիրությունը, նրա համար գնել է  ընկույզի ծառից պատրաստված, կանաչ վարագույրներով հրաշալի գրապահարան և գրեթե բոլոր գրքերը տվել է տարբեր գույներով կազմելու` ըստ տղայի նախընտրության:

Եվ ահա այսօր Ստրադին քաշեց պարանից, և կանաչ վարագույրը բացվեց. ես տեսա երեք շարքով կոկիկ դասավորված գունավոր գրքերը` փայլփլուն, կազմերը` ոսկետառ գլխագրերով: Այստեղ կային և  հեքիաթներ, և ճամփորդությունների մասին գրքեր, և  բանաստեղծություններ, և պարզապես պատկերազարդ գրքեր: Ստրադին դրանք շարել էր ըստ գույների: Սպիտակ հատորյակները դրել էր կարմիրների կողքին, դեղինները` սևերի, կապույտները` սպիտակների` այնպես, որ դրանք հեռվից երևում էին և շատ գեղեցիկ տեսք ունեին: Իսկ հետո Ստրադին դրանք վերադասավորելով զվարճանում է: Նա իր համար տեղեկատու է պատրաստել, կարծես իսկական գրադարանավար լիներ և անընդհատ պտտվում է գրքերի շուրջ, մաքրում դրանց փոշին, թերթում, ուսումնասիրում կազմերը:  Պետք էր տեսնել, թե ինչպիսի զգուշությամբ էր նա բացում գրքերն իր հաստ ու կարճլիկ մատներով, փչելով էջերի վրա, որոնք հաճախ դեռ լրիվ նոր էին:

Իսկ իմ բոլոր գրքերը մաշված են:

Երբ Ստրադիին հաջողվում է նոր գիրք գնել, դա նրա համար իսկական տոն է դառնում:  Նա շոյում է գիրքը, դնում է իր տեղը և կրկին ձեռքն է առնում` զննելով ամեն կողմից և խնամքով  թաքցնում է, ինչպես մի թանկարժեք գանձ:

Ամբողջ մեկ ժամվա ընթացքում  նա ինձ ուրիշ ոչ մի բան ցույց չտվեց: Նույնիսկ աչքերն է ցավում շատ կարդալուց: Երբ ես նրա մոտ էի, սենյակ մտավ Ստրադիի հայրը, ով նույնպես գեր ու ամրակազմ է, նաև` մեծ գլխով: Նա երկու անգամ թմփթմփացրեց տղայի կզակին և ասաց ինձ իր կոպիտ ձայնով.

—  Դե, ինչ կասես այս հաստագլուխ տղայի մասին:

Իսկ Ստրադին, ինչպես մի մեծ հավատարիմ շուն, կկոցում էր աչքերը հոր կոպիտ փաղաքշանքներից: Չգիտեմ ինչու` ես չէի համարձակվում հիմարություններ անել նրա ներ — կայությամբ և ինձ համար տարօրինակ էր, որ Ստրադին ընդամենը մեկ տարով է մեծ ինձնից: Իսկ բաժանվելիս, երբ նա իր սովորական խոժոռ դեմքով ասաց` ցտեսություն, ես քիչ մնաց պատասխանեի. <<Մնաք բարով, սինյոր>>:

Երբ տուն վերադարձա, հայրիկիս ասացի.

—  Չեմ հասկանում, Ստրադին ոչ որևէ հատուկ տաղանդ ունի, ոչ բարեկիրթ վարվելաձև և համարյա ծիծաղելի տեսք ունի, այդուհանդերձ ես ինձ ցածր եմ զգում նրանից:

—  Դա այն պատճառով է, —  ասաց հայրս, —  որ նա հաստատակամ տղա է:

— Միասին անցկացրած այդ մեկ ժամվա ընթացքում, —  շարունակեցի ես, —  նա հիսուն բառ էլ չասաց, ցույց չտվեց ոչ մի խաղալիք, ոչ մի անգամ չծիծաղեց, բայց այդ ամենով հանդերձ` ինձ նրա հետ հետաքրքիր էր:

— Որովհետև դու հարգում ես նրան, —  պատասխանեց հայրս:

Հարգիր ուսուցչիդ

Ես հոմոզված եմ, որ քո ընկեր Ստրադին երբեք չէր դժգոհի իր ուսուցչից: Իսկ դու վրդովված ասում ես. <<Ուսուցիչը զայրացած էր, վատ տրամադրություն ուներ>>: Մտածիր այն մասին, թե որքան հաճախ ես դու ինքդ բարկացած պատասխանում՝ այն էլ հորդ ու մորդ, որոնց հանդեպ քո ցանկացած կոպիտ խոսքը՝ հանցագործություն է: Իսկ չէ որ քո ուսուցիչը բարկանալու շատ ավելի պատճառներ ունի: Հիշիր, քանի տարի է արդեն, որ նա աշխատում է դպրոցում՝  երեխաների հետ և չնայած նրանցից շատերը սիրալիր ու լսող են, բայց միշտ էլ գտնվում են անշնորհակալներ, ովքեր չարաշահում են նրա բարությունն ու չեն հարգում նրա աշխատանքը: Դուք ինքներդ նրան ավելի շատ վշտացնում եք, քան ուրախություն պատճառում:

Սիրի՛ր նրան այնպես, ինչպես կսիրեիր իմ եղբորը . սիրիր նրան երբ արդարամիտ է, կամ կարծում ես, որ արդարամիտ չէ, սիրիր երբ ուրախ է, և էլ ավելի սիրիր, երբ տխուր է: Սիրի՛ր նրան միշտ և հավերժ ու հարգանքով արտասանի՛ր <<ուսուցիչ>> բառը:

Եվ մտածել ես արդյոք ինչքան է եղել, երբ ուսուցիչդ վատառողջ լինելով ջանքեր է գործադրել, որպեսզի դպրոց գա: Միգուցե նա նյարդայնանում է հենց այն պատճառով, որ իրեն վատ է զգում: Եվ դուք, չնկատելով նրա վատ ինքնազգացողությունը, չարաշահում եք նրա վիճակն ու դրանից նա ավելի է վատանում:

Հարգի’ր և սիրի’ր ուսուցչիդ, տղաս: Սիրիր նրան, քանի որ նրան սիրում և հարգում է քո հայրը. սիրիր նրան, որովհետև նա զարգացնում է քո միտքը, քեզ գիտելիքներ է տալիս, դաստիարակում է: Կգա այն օրը, երբ դու հասուն տղամարդ կդառնաս, իսկ մենք՝ ես և նա, արդեն կհեռանանք այս աշխարհից և այդ ժամանակ նրա կերպարը կհառնի քո մտքում հորդ կերպարի կողքին: Այդ ժամանակ նրա վեհ դեմքին դու կտեսնես վշտի և հոգնածության արտահայտությունը, որն այժմ չես նկատում: Սիրիր քո ուսուցչին. նա պատկանում է տարրական դասարանների հիսուն հազար ուսուցիչների  հսկայական ընտանիքին, ովքեր ցրված են ողջ Իտալիայով: Նրանք կրթում ու դաստիարակում են միլիոնավոր քո հասակակիցներին: Ուսուցիչները ձգտում են բարձրագույն նպատակի. դարձնել մեր երկրի ապագա քաղաքացիներին ավելի լավը, քան ներկայիս բնակչությունն է: Ինձ ուրախություն չի պատճառի քո սերը, եթե դու նմանապես չսիրես բոլոր նրանց ովքեր բարի են քո հանդեպ և նրանց մեջ առաջին հերթին քո ուսուցչին, ով քեզ համար պետք է առաջին տեղում լինի ծնողներիցդ հետո:

Քո հայր

Առաջադրանքներ

  1. Համոզի՞չ էր հոր նամակը:

Համոզիչ և հուզիչ նամակ էր։

  1. Ամենաշատը ո՞ր հատվածը հավանեցիր: Ընտրությունդ պատճառաբանի՛ր:

Հարգի’ր և սիրի’ր ուսուցչիդ, տղաս: Սիրիր նրան, քանի որ նրան սիրում և հարգում է քո հայրը. սիրիր նրան, որովհետև նա զարգացնում է քո միտքը, քեզ գիտելիքներ է տալիս, դաստիարակում է:

Որովհետև իսկապես ուսուցիչի կատարած ամեն ինչը անփոխարինելի է։

  1. Նամակի ո՞ր մասում է խտացած ստեղծագործության գլխավոր ասելիքը (կարող ես մի քանի հատված ընդգծել):

Սիրի՛ր նրան այնպես, ինչպես կսիրեիր իմ եղբորը . սիրիր նրան երբ արդարամիտ է, կամ կարծում ես, որ արդարամիտ չէ, սիրիր երբ ուրախ է, և էլ ավելի սիրիր, երբ տխուր է: Սիրի՛ր նրան միշտ և հավերժ ու հարգանքով արտասանի՛ր <<ուսուցիչ>> բառը:

  1. Ո՞վ է քեզ համար ուսուցիչը:

Առաջին և աննման ուսուցիչս մայրիկս է։

  1. Ստեղծագործական աշխատանք՝ «Իմ ուսուցիչը»…

Ուսուցիչին ի վեկրուստ տրված երկնային պարգև է։ Ուսուցիչը մեր անաղարտ մայրենին է մեր սուրբ հայրենիքը։

Posted in Մայրենի 6

ՃԱՆԱՊԱՐՀ

Ճանապարհ

Բարակ ուղին սողալով,
Ոտի տակին դողալով,
Ճամփի ծայրին բուսել է
Կյանքի ծառը շողալով։

Ի՜նչ լայն սիրտ է, որ ունի
Այս ճանապարհն Անհունի․․․
Մարդու, բույսի, գազանի
Եվ թևավոր թռչունի։

Posted in English 6

Fanny and Ethel worked in the same office, and, they were neighbours at home.
Fanny was rather a careless girl, and he often lost things. Then she usually went
to Ethel to borrow more from her.
Ethel was a kind girl, but she sometimes got tired of lending things to her
friend.
One Saturday afternoon Fanny knocked at Ethel’s front door, and when
Ethel came to open it, Fanny said to her, ‘Oh, hullo, Ethel. Please lend me a bag.
I’ve lost mine. I’m going to the shops, and I feel very stupid when I haven’t got
anything in my hand when I go out in the street.’
Ethel laughed and answered, ‘Well, Fanny, go down to the end of the
garden. You’ll find a nice wheelbarrow in the shed there. Take that when you go
down to the shops. Then you’ll have something in both of your hands.’

A. Answer these questions.
1.Why did Fanny often lose things?

Because Fanny was rather a careless girl.

2.Why did Ethel lend things to Fanny?

Because Ethel was a kind girl.
3.Why didn’t Fanny want to go to the shops without a bag?

Because she feel very stupid when haven’t got anything in my hand when I go out in the street.
4.Why didn’t Ethel lend her a bag?

Because when we go down to the end of the garden. You’ll find a nice wheelbarrow.

5.What did she want Fanny to take to the shops?


6.Did Fanny take it, do you think?

No.


B. Which of these sentences are true? Write the correct ones down.
1.Ethel often borrowed things.

  1. Fanny often borrowed things.
    3.Ethel often lent things to Fanny.
  2. Fanny often lent things to Ethel.
    5.One day Ethel lost her bag.
    6.One day Fanny lost her bag.
  3. Fanny liked carrying something in her hand.
  4. Fanny did not like carrying things.
  5. There was a shed at the end of Ethel’s garden.
  6. There was a shed at the end of Fanny’s garden.
    C. Write this story, but do not put pictures: put words.

Ethel’s house is in a small street. It has a small door at the back, and there is a basement in it. Ethel keeps her evil there. Ethel is a clever. She works in an office. This is Ethel. She is at the of her house, and she’s got a in her left ? Because she is going to the camping.

Posted in English 6

English

Complete the sentences with “to be”am, is, are

1. I am a girl.

2. My father is at work.

3. Alex and Dino are my cats.

4. Alex is in the garden.

5. Dino is on the floor.

6. My red pencil Is on the floor, too.

7. The other pencils are in my pencil case.

8. My mother is in the living room.

9. Eli and Rafa are good friends.

10. They are good at tennis.

11. Are they in Amsterdam this week?

12. The pupils are not at school today.

13. It is Monday.

14. I am at home.

15. We are friends.

Make affirmative sentences with “to be”

1. I am never happy on a Sunday afternoon.

2. We are Scottish.

3. He is a pilot.

4. Mayte and Joshua are angry.

5. You are clever and good-looking.

Make negative sentences with “to be”

1. You are not Dutch.

2. Gemma isn’t at home.

3. Agust and I aren’t pleased about it.

4. I am not cruel.

5. It isn’t good.

Questions with “to be”

1. Are you from Málaga?

2. Is Isabel Spanish?

3. Are we ready to go?

4. Is he married?

5. Are you tired