Posted in Գրականություն 9

Ես  մի  փոքրիկ սիրտ ունեմ

Ես  մի  փոքրիկ  սիրտ  ունեմ:  Շատ  փոքրիկ,  շա՜տ-շա՜տ  փոքրիկ:

–  Մարդու  սիրտը  չպետք  է  դատարկ  մնա,  –  ասում  է  տատիկը,  –  եթե  դատարկ  մնա,  դատարկ  ծաղկամանի  նման  տգեղ  կլինի  և   մարդուն  ցավ  կպատճառի:
Ահա,  հենց  այդ  պատճառով  էլ  երկար  ժամանակ  է՝  մտածում  եմ՝  այս  փոքրիկ  սիրտը  ո՞ւմ  նվիրեմ:  Այսինքն՝  ո՞ւմ  պետք  է  սրտիս  մեջ  տեղավորեմ,  որ  բոլորից  լավը  լինի:  Ճիշտն  ասած՝  ախր,  չգիտեմ՝  ինչպես  ասեմ…Սիրտս  ուզում  է՝  այս  ամբողջ-ամբողջ,  փոքրիկ-փոքրիկ  սիրտս՝  մի  փոքրիկ,  սիրուն  տնակի  պես,  մի  այնպիսի  մեկին  նվիրեմ,  որին  շա՜տ-շա՜տ  եմ  սիրում…կամ…չգիտեմ…մեկին,  որ  շատ  լավն  է:  Մեկին,  որ  իսկապես  արժանի  է  իմ  շատ  փոքրիկ  և   մաքուր  սրտի  մեջ  տնակ  ունենալու:  Ճիշտ  եմ  ասում,  չէ՞։
–  Սիրտը  հյուրանոց  չէ,  որ  մարդիկ  գան,  մի  երկու-երեք  ժամ  կամ  մի  երկու-երեք  օր  այնտեղ  մնան  ու  հետո  գնան,  –  ասում  է  հայրիկը,  –  սիրտը  ճնճղուկի  բույն  չէ,  որ  գարնանը  շինվի,  իսկ  աշնանը  քամին  այն  իր  հետ  քշի  ու  տանի…
ճիշտն  ասած՝  չգիտեմ՝  ինչ  է  սիրտը,  բայց  գիտեմ,  որ  տեղ  է  շա՜տ-շա՜տ  լավ  մարդկանց  և   մշտապես…
Դե…Երկար  մտածելուց  հետո  վճռեցի՝  սիրտս  նվիրեմ  մայրիկիս,  ամբողջ  սիրտս,  ամբողջը  նվիրեմ  մայրիկիս  և   կատարեցի  այդ  բանը…
Բայց,  ո՜վ  զարմանք,  երբ  նայեցի  սրտիս,  չնայած  մայրիկս  հանգիստ  տեղավորվել  էր  նրա  մեջ  և   իրեն  էլ  շատ  լավ  էր  զգում,  այդուհանդերձ  նկատեցի,  որ  կեսը  դեռևս  դատարկ  էր  մնացել…
Դե,  իհարկե,  հենց  սկզբից  ես  պիտի  գլխի  ընկնեի  ու  սիրտս  երկուսին  նվիրեի՝  հայրիկիս  ու  մայրիկիս:  Այդպես  էլ  վարվեցի:
Հետո,  հետո  գիտե՞ք՝  ի՞նչ  եղավ:  Այո,  իհարկե,  նայեցի  ու  տեսա՝  սրտիս  մի  մասում  դեռևս  դատարկ  տեղ  է  մնացել…
Անմիջապես  վճռեցի  սրտիս  դատարկ  մնացած  անկյունը  նվիրել  մի  քանի  հոգու:  Մի  քանի  հոգու,  ում  շատ  եմ  սիրում:
Մեծ  եղբորս,  փոքրիկ  քրոջս,  պապիկին,  տատիկին,  իմ  բարի  քեռուն  և   ուրախ  բնավորությամբ  հորեղբորս  էլ  տեղավորեցի  սրտիս  մեջ:
Մտածեցի՝  հիմա  արդեն  սրտիս  մեջ  կարգին  խճողում  է…այսքան  մարդ  մի՞թե  հնարավոր  է  այսքան  փոքրիկ  սրտում  տեղավորել:
Բայց  երբ  նայեցի  սրտիս,  Աստված  իմ,  Աստված  իմ,  գիտե՞ք՝  ինչ  տեսա:
Տեսա,  որ  այս  բոլոր  մարդիկ  տեղավորվել  են  սրտիս  ճիշտ  կես  մասի  մեջ,  ճիշտ  կեսի,  թեև   հանգիստ  նստել,  ասում,  խոսում  ու  ծիծաղում  էին,  և   ոչ  մեկը  չէր  բողոքում  տեղի  նեղվածքից:
Դե…հետո  հերթը…Այո,  ճիշտ  է,  սրտիս  մնացածը,  այսինքն՝  դատարկ  մնացած  կեսը  ուրախությամբ  ու  գոհունակությամբ  նվիրեցի  այն  բոլոր  լավ  մարդկանց,  ովքեր  ապրում  են  մեր  թաղում,  և   բոլոր  այն  լավ  բարեկամներին,  որ  ունեմ,  և   բոլոր  ընկերներիս  և   բոլոր  այն  ուսուցիչներին,  ովքեր  սիրում  են  երեխաներին…
Եվ  գիտե՞ք,  թե  ինչ  եղավ…
Աստված  իմ,  այսքան  փոքրիկ  սիրտը  ինչպե՞ս  կարող  է  այսքա՛ն  մեծ  լինել:
Ճիշտն  ասած,  խոսքը  մեր  մեջ,  հայրս  մի  հորեղբայր  ունի:  Հայրիկիս  այս  հորեղբայրը  շա՜տ,  շա՜տ,  շա՜տ  փող  ունի:  Ես  երբ  տեսա՝  բոլոր  լավ  մարդիկ  տեղավորվում  են  սրտիս  մեջ,  աշխատեցի  հայրիկիս  այս  հորեղբորն  էլ  տանեմ  սրտիս  մեջ  և   մի  անկյուն  էլ  նրան  հատկացնեմ…բայց…չտեղավորվեց…ինչ  արեցի,  չտեղավորվեց…շատ  խղճացի…բայց  ի՞նչ  անեմ,  չտեղավորվեց,  էլի,  իմ  մեղքը  հո  չի,  իր  մեղքն  է:  Այսինքն՝  ճիշտն  ասած,  երբ  ինքն  էլ  դժվարությամբ,  մի  կերպ  տեղավորվում  էր  սրտիս  մեջ,  փողերի  հսկա  սնդուկը  դուրս  էր  մնում,  նա  էլ  հևիհև  դուրս  էր  վազում  սրտիցս,  որպեսզի  վերցնի  իր  սնդուկը…
Այո…կամաց–կամաց  հասկանում  էի,  թե  մի  փոքրիկ-փոքրիկ  սիրտ  որքա՜ն  կարող  է  մեծ  լինել:  Մի  գիշեր,  երբ  հիշեցի  այն  մեծ  պատերազմի  ծանր  օրերն  ու  գիշերները,  միանգամից  վեր  թռա  ու  ճչացի.  «Սրտիս  մնացած  մասը  կնվիրեմ  բոլոր  նրանց,  ովքեր  կռվեցին  և   կեղտոտ  թշնամուն  մեր  հողից,  մեր  երկրից  ու  մեր  տնից  դուրս  վռնդեցին…»:
…Հիմա  այլևս  իմ  սիրտը  նմանվել  էր  մի  մեծ  քաղաքի,  դպրոց  ուներ,  հիվանդանոց  ուներ,  զորանոց  ուներ,  փողոց,  թաղ,  պողոտա  ուներ  և   դարձյալ  մի  աշխարհի  չափ  դատարկ  տեղ  ուներ…
Ինքս  ինձ  ասացի.  «Այլևս  բավական  է  ընտրություն  անել,  իմ  սիրտը  պատկանում  է  աշխարհի  բոլոր-բոլոր  լավ  մարդկանց՝  աշխարհի  այս  ծայրից  մինչև   մյուս  ծայրը…»:
Դուք  ինքներդ  տեսնում  եք՝  հիմա  միայն  մի  շա՜տ-շա՜տ  փոքրիկ  անկյուն  է  դատարկ  մնացել  սրտիս  մեջ:  Գիտեք՝  այդ  տեղը  ում  համար  եմ  թողել,  այո,  ճիշտ  է,  բոլոր  վատ  մարդկանց,  միայն՝  մի  պայմանով,  որ  հրաժարվեն  վատ  լինելուց  և   վատ  արարքներ  կատարելուց.  երեխաներին  չնեղացնեն,  ծովը  չկեղտոտեն,  կենդանիներին  չսպանեն  և   ոչ  մեկի  նկատմամբ  բռնություն  չգործադրեն…
Վատ  մարդիկ  էլ,  եթե  լավանան,  իրավունք  ունեն,  չէ՞,  իմ  սրտի  մեջ  մի  փոքրիկ  տնակ  ունենալու.  ..չէ՞։
Կարծում  եմ՝  եթե  վատ  մարդիկ  բարիանան  ու  գան,  դարձյալ  իմ  սրտի  մեջ  մի  փոքրիկ  տեղ  կմնա…գուցե  անտառների  համար,  սարերի,  ձկների,  եղնիկների,  փղերի…և   շատ  ուրիշ  բաների  համար…
Իսկապես,  զարմանալի  է,  հայտնի  չէ՝  սա  սի՞րտ  է,  թե՞  ծով:  Այսքան  փոքրիկ  սիրտն,  ախր,  ինչպե՞ս  է,  որ  երբեք  չի  լցվում:
Դե  լավ,  դա  ինձ  չի  վերաբերում:
Երբ  մեծանամ,  գուցե  հասկանամ,  թե  ինչու  է  այդպես,  սակայն  հիմա,  մինչև   այն  պահը,  երբ  դեռ  սրտիս  մեջ  տեղ  կա,  պետք  է  այդ  տեղը  նվիրեմ  լավ  ու  բարի  մարդկանց։
Սիրտը  հենց  դրա  համար  է,  ճիշտ  չէ՞։

Մի քանի նախադասությամբ ներկայացրու՛ քո վերաբերմունքը. ի՞նչ ես մտածում,  արտահայտի՛ր քո վերաբերմունքը կատարվող գործողությունների վերաբերյալ:

Լրացուցիչ աշխատանք

Կարդալ Վ. Սարոյանի «Կարճ պատմվածքները»  վերլուծել դրանցից մեկը։

Դուր եկած հատվածները դո՛ւրս գրիր:

Բառային աշխատանք

Հերոսի մասին  գրի՛ր կարծիք. ինչպիսի՞ն է` արդարացնո՞ւմ ես, հավանո՞ւմ ես, մեղադրո՞ւմ ես….

Posted in հայոց լեզու 9

Գործնական քերականություն

շեշտել տրված բառերը

Միթ՜ե ,Ե՜րևանի ,Որքա՜ն ,այնպե՜ս ,միմի՜այն գրեթե՜ ,նույնքա՜ն ,ամե՜նքը ,Կայ՜սր անու`շ ,լուսընկա`

Գործնական աշխատանք


1. Գտնե՛լ այն բառերը, որոնցում շեշտը չի ընկնում վերջին
վանկի ձայնավորի վրա։
Գրեթե, գետը, բարիք, Իտալիա, կիտրոն, գուցե, ծանր, ծաղիկ, նույնիսկ,
տեխնիկա, չորրորդ, քանիերորդ, գիրքս, հեքիաթ, նույնպես:

2.Գտնե՛լ, թե որ շարքերի բոլոր բառերում է շեշտն ընկնում
վերջին վանկի ձայնավորի վրա։
1. ծառուղի, ասֆալտապատ, մայթեզր, ցուցափեղկ
2. ձևավորող, խոհարար, թթխմոր, շոկոլադ
3. գյուղատնտեսական, հիշարժան, երկկենցաղ, տնամերձ
4. կռունկ, խարույկ, հացահատիկ, գերծանր
5. հյուրընկալ, թթենի, ճանապարհորդ, նախշազարդ
6. սակայն, հավանաբար, գրեթե, լիովին
7. վրձին, շոգեքարշ, ծովախորշ, մեկուսիչ
8. փոքրատառ, ուղղաթիռ, զուգահեռ, արծաթապատ
9. մոլախոտ, գեղարվեստ, արքայադուստր, պարարվեստ
10. ավազաշերտ, դիմանկար, երաժշտասեր, բառատետր

Posted in հայոց լեզու 9

Գործնական աշխատանք

Շատ ու շատ դարեր առաջ սաղարթախիտ անտառում հանդիպեցին ծառերի արգա կաղնին ու հավքերի արգա արծիվը: Շուրջը տարածած հզոր ճյուղերը՝ կանգնած էր կաղնին՝ ամբողջովին կանաչ, փարթամ տերևներով զարդարված: Խրողտ ու երկնահուփ կաղնին իշխում էր բոլորի վրա՝ հաստաբեստ ճյուղերի հովանու տակ պահելով անտառի՝ իր համեմատությամբ գաջաջ թվացող բնակիչներին: Արծիվը՝ բարձրաբերծ քարակարկառների, լերկ լեռնագագաթների վեհապանծ տիրակալը, բացած հսկայական թևերը, գիշատիչ աչքերով նայեց կաղնուն և մագիլներով բռնելով ճյուղերից՝ քմծիծաղով ասաց.
— Տեսնում եմ՝ հպարտ ես ու ամբարտավան: Չլինի՞ կարծում ես, թե տիեզերքի տիրակալն ես: Նայի՛ր՝ ով է կանգնած քո առաջ, և խոնար-վի՛ր: Դարերն անգամ վախենում են ինձանից, և այն ժամանակ, երբ քո տեղում արմատներ- էլ չեն լինի, ես՝ ահեղ ար-աս երկնքի, դեռ կսավառնեմ բարձ-ունքներում:
— Մի՛ պարծենա այդպես,- բա-բա-եց կաղնին՝ արհամար-անքով նայելով արծվի՝ կրակի պես բոցկլտուն աչքերին:
— Գոռո՛զ արծիվ, ժամանակը ցույց կտա:

1.Շարունակի՛ր և ամբողջացրո՛ւ կաղնու խոսքը՝ ուղղված արծվին:

2.Ի՞նչը դուր չեկավ քեզ արծվի պահվածքում և ինչո՞ւ: Կարծիքդ հիմնավորի՛ր 1 նախադասությամբ:

3.Տեքստում գործածված մագիլ, սավառնել, լերկ բառերին գրի՛ր երկուական հոմանիշ:

Posted in Գրականություն 9

Կարդա  Խուլիո Կորտասարի «Փոքրիկ դրախտը»

Ընտրե՛ք այն միտքը, որը Ձեր կարծիքով ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարներից է: Հիմնավորե՛ք Ձեր ընտրությունը.
իշխանությունները հոգ էին տանում ժողովրդի մասին,
իշխանությունները լուծել էին աղքատության խնդիրը,
այս պետությունը հիմնված էր խաբեության վրա,
իշխանությունը գտել էր երջանիկ լինելու գաղտնիքը:
Ես ընտրեցի սա, քանի որ պատմվածքում իշխանությունները մարդկանց ձկնիկներ էին ներարկում և մարդկ իրենք իրենց համոզում էին որ նրանք երջանիկ են: Բայց իմ կարծիքով երջանիկ չեն դառնում ձկնիկ ներարկելով, մարդիկ կարող են երջանիկ դառնալ ուղղակի, ապրելով, զգալով և սիրելով:

Ինչո՞ւ է ստեղծագործությունը կոչվում «Փոքրիկ դրախտ»: Ցո՛ւյց տվեք ստեղծագործության գաղափարի կապը վերնագրի հետ:
Իմ կարծիքով, հեղինակը դրախտը համեմատում է երկրի հետ, մարդիկ գնում էին երջանկությունը, և իրենց համոզում, որ երջանիկ են: Կարծում եմ որ նրանք հրաժարվելու տարբերակ չունեին:

Posted in կենսաբանություն 9

Դաս 3(23.09-27.09)

https://vahesargsyan.wordpress.com/2016/10/12/%D5%BD%D5%BA%D5%AB%D5%BF%D5%A1%D5%AF%D5%B8%D6%82%D6%81%D5%B6%D5%A5%D6%80-%D5%A4%D5%B6%D5%A9-%D5%BF%D5%A5%D5%BD%D5%A1%D5%B6%D5%B5%D5%B8%D6%82%D5%A9/դրանց ֆունկցիաները https://www.youtube.com/watch?v=PPxSXVzjog4 Լրացուցիչ աշխատանք
Թարգմանել հղումներով նշված որևէ նյութ և պատրաստել ուսումնական նյութեր:

Posted in կենսաբանություն 9

Դաս 2(16.09-20.09)

Բջջի օրգանական նյութեր`ածխաջրերի, սպիտակուցներ, դրնաց կառուցվածքը՝առաջնային, երկրորդային, երրորդային, չորրորդային կառուցվածք, բնափոխում, ֆունկցիան:Ածխաջրեր, ճարպեր դրանց կառուցվածքը:


Լրացուցիչ աշխատանք
Բերել առօրյաում հենդիպող սպիտակուցների բնափոխման օրինականեր, նշել պատճառները, ինչ գործոնների ազդեցությամբ են դրանք բնափոխվում, պատրաստել ուսումնական նյութ:

Սպիտակուցների բնափոխումը կենսաբանական և քիմիական գործընթաց է, որի ընթացքում սպիտակուցները կորցնում են իրենց բնորոշ կառուցվածքը՝ և, հետևաբար, նաև իրենց ֆունկցիաները: Սպիտակուցները բաղկացած են ամինաթթուներից, որոնք ունեն որոշակի ձև և կառուցվածք՝ ապահովելով սպիտակուցի կենսաբանական ֆունկցիան: Բնափոխումը կարող է առաջանալ արտաքին գործոնների ազդեցությամբ, ինչպիսիք են ջերմաստիճանը, քիմիական նյութերը և այլն։

Առօրյայում սպիտակուցների բնափոխման օրինակներ են՝ ձվի եփումը, որի պատճառը ջերմաստիճանի բարձրացումն է։ Մսի խորովում ՝ թերմության ազդեծություն։

Posted in կենսաբանություն 9

Դաս 1  (09.09-13.09)


Կենդանի օրգանիզմի բաղադրություն, օրգանական, անօրգանական նյութեր, հիդրոֆիլ և հիդրոֆոբ նյութր:

Լրացուցիչ աշխատանք`

1. Ո՞րն է օրգանւզմի ամենափոքր միավորը։

Օրգանիզմի ամենափոքր միավորը բջիջն է։

2.Ի՞նչ օրգանական և անօրգանական նյութեր գիտեք, բերեք օրինակներր։

Օրգանական նյութեր են՝
Ճարպեր, ամինաթթուներ, ացետոն։

Անօրգանական նյութեր են՝
Ազոտ, թթվածին, ջուր։

3. Բնութագրեք հիդրոֆիլ և հիդրոֆոբ նյութերը, բերեք օրինակներ։

Հիդրոֆիլ
Այն նյութեր, որոնք չեն լուծվում ջրում կոչվում են հիդրոֆիլներ։
Օրինակ՝ յուղ, կավիճ, նավթ։

Հիդրոֆոբ
Ջրի մեջ լուծվող նյութերը կոչվում են հիդրոֆոբներ։
Օրինակ՝ աղ, շաքարավազ, սպիրտ։

Posted in Նախագիծ

Նախագիծ «Ոչ ավանդական էներգիայի աղբյուրների զարգացումը որպես ավանդականի այլընտրանք»

Մասնակիցներ՝ Ավագ դպրոցի սովորողներ

Իրականացման տևողությունը՝ երկարաժամկետ․

Նպատակը՝ Ուսումնասիրել ներկայիս էներգիա ստանալու ոչ ավանդական եղանակները։

Խնդիրները՝

Գտնել համապատասխան տեղեկատվություն և վերլուծել այն:

Պարզել, թե որոնք են էներգիայի այլընտրանքային աղբյուրները:

Պարզել, թե որոնք են էներգիա ստանալու ուղիները:

Պատմել դրանց զարգացման պատմության մասին։

Իմանալ էներգիա ստանալու և օգտագործելու սկզբունքները:Ուսումնասիրել մեր տարածաշրջանի այլընտրանքային աղբյուրները

Ուսումնասիրության առարկա՝ էներգիայի այլընտրանքային աղբյուրներ

այլընտրանքային էներգիայի արդիականությունը

Վարկած. հնարավո՞ր է, որ այլընտրանքային էներգիայի աղբյուրներն ավանդական աղբյուրների ամենաշահավետ փոխարինողն են։

Posted in Գրականություն 9

Կոմիտասի մասին հետաքրքի փաստեր

1. Ծնվել է Թուրքիայի Քյոթահիա քաղաքում: Տանը խոսում էին միայն թուրքերեն։ Հայրը կոշկակար էր, մայրը՝ գորգագործ: Երկուսն էլ բնատուր հրաշալի ձայն ունեին ու սիրում էին երաժշտությունն ու երգը:

2. Երբ Կոմիտասը ծնվեց, մայրը 16 տարեկան էր:

3. Կոմիտասը 6 ամսական էր, երբ մահանում է մայրը, իսկ տասը տարեկանում կորցնում է նաև հորը: Կոմիտասին դաստիարակել է հորական տատը: Դասարանցիների պատմելով՝ նիհար ու գունատ տղա էր, խոհեմ ու բարի։ Վատ էր հագնվում: Սողոմոնին հաճախ տեսնում էին լվացքատան սառը քարերին քնած։

4. Հիանալի երգում էր: Քյոթահիայում նրան անվանում էին «Թափառական փոքրիկ երգիչ»։

5. 1881թ. Գևորգ կաթողիկոսի հրահանգով Գևորգ վարդապետը մեկնում է Քյոթահիա՝ մի որբ աշակերտ գտնելու: 20 երեխաների միջից ընտրվում է Սողոմոնը: Հոկտեմբերին մեկնում են Էջմիածին՝ հանդիպելու Կաթողիկոսին: Կաթողիկոսը սկսում է խոսել հայերեն, Սողոմոնը ոչինչ չի հասկանում. Քյոթահիայում հայերեն խոսելն արգելված էր, տղան միայն թուրքերեն գիտեր: Բարկացած կաթողիկոսն ասում է, որ եթե հայերեն չգիտի, ուրեմն այդտեղ անելիք չունի: (Ճեմարանում կրթությունը հայերեն լեզվով էր): Սողոմոնն էլ ասում է. «Ես էլ եկել եմ սովորելու»: Ու երգում է «Լույս Զվարթ» երգը՝ առանց բառերը հասկանալու: Կաթողիկոսը չի կարողանում զսպել արցունքները:


Կոմիտաս | 1869-1935թթ., Թուրքիա


25 հետաքրքիր փաստ Կոմիտաս Վարդապետի կյանքից

1. Ծնվել է Թուրքիայի Քյոթահիա քաղաքում: Տանը խոսում էին միայն թուրքերեն։ Հայրը կոշկակար էր, մայրը՝ գորգագործ: Երկուսն էլ բնատուր հրաշալի ձայն ունեին ու սիրում էին երաժշտությունն ու երգը:

2. Երբ Կոմիտասը ծնվեց, մայրը 16 տարեկան էր:

3. Կոմիտասը 6 ամսական էր, երբ մահանում է մայրը, իսկ տասը տարեկանում կորցնում է նաև հորը: Կոմիտասին դաստիարակել է հորական տատը: Դասարանցիների պատմելով՝ նիհար ու գունատ տղա էր, խոհեմ ու բարի։ Վատ էր հագնվում: Սողոմոնին հաճախ տեսնում էին լվացքատան սառը քարերին քնած։

4. Հիանալի երգում էր: Քյոթահիայում նրան անվանում էին «Թափառական փոքրիկ երգիչ»։

5. 1881թ. Գևորգ կաթողիկոսի հրահանգով Գևորգ վարդապետը մեկնում է Քյոթահիա՝ մի որբ աշակերտ գտնելու: 20 երեխաների միջից ընտրվում է Սողոմոնը: Հոկտեմբերին մեկնում են Էջմիածին՝ հանդիպելու Կաթողիկոսին: Կաթողիկոսը սկսում է խոսել հայերեն, Սողոմոնը ոչինչ չի հասկանում. Քյոթահիայում հայերեն խոսելն արգելված էր, տղան միայն թուրքերեն գիտեր: Բարկացած կաթողիկոսն ասում է, որ եթե հայերեն չգիտի, ուրեմն այդտեղ անելիք չունի: (Ճեմարանում կրթությունը հայերեն լեզվով էր): Սողոմոնն էլ ասում է. «Ես էլ եկել եմ սովորելու»: Ու երգում է «Լույս Զվարթ» երգը՝ առանց բառերը հասկանալու: Կաթողիկոսը չի կարողանում զսպել արցունքները:

6. ժողովրդական երգերի նրա առաջին՝ «Շար Ակնա ժողովրդական երգերի» հավաքածուն ներառում էր սիրային, հարսանեկան, օրորոցային ու պարային 25 երգ։ Էջմիածնի պահպանողական հոգևորականները չէին թաքցնում իրենց դժգոհությունը, հալածում էին Կոմիտասին և հեգնանքով անվանում «սեր երգող քահանա»։

7. Երբ Սողոմոնը ձայնագրում էր Էջմիածնի շրջակայքի գյուղերում երգվող երգերը, գյուղացիները նրան տվել էին «Նոտայի Վարդապետ» անունը:

8. Մի օր դաշտում քայլելիս լսում է էշի զռոցը: Անմիջապես մի թղթի կտոր է վերցնում և սկսում ձայնագրել ու հանդիմանում է էշին, թե. «Ա՛յ ապուշ, սխալ ես զռում, զռալ էլ չգիտես, այդպես չեն զռա»:

9. Սողոմոն Սողոմոնյանը օծվել է 7-րդ դարի նշանավոր բանաստեղծ, շարականների հեղինակ Կոմիտաս կաթողիկոսի անունով:

10. Բեռլինի կայսերական համալսարանի ուսման վարձը օգնում էին հոգալ Խրիմյան Հայրիկն ու Ալեքսանդր Մանթաշյանը, բայց քանի որ այլ միջոցներ չուներ, Կոմիտասը ստիպված էր կրճատել սնունդը՝ օրական սնվելով մեկ անգամ կամ առհասարակ հրաժարվելով սննդից:

11. Համերգներից մեկի ժամանակ հաջողվում է հավաքել այդ ժամանակների համար աներևակայելի գումար` 1000 ոսկեդրամ: Ողջ հասույթը Կոմիտասը նվիրաբերում է ազգային հիվանդանոցին:

12. Խոսում էր Հայաստանի տարբեր բարբառներով:

13. Անչափ գեղեցիկ ձեռագիր ուներ, նոտագրում էր առանց ջնջումների:

14. Բծախնդիր էր մաքրության հարցում: «Անոր թխորակ դեմքը, սեփ սև մազերը մաքրության մեջ միշտ կփայլեին: Մեծ խնամք կտաներ իր հագուստներուն մաքրությանը»: «Երկար ժամեր ճամփորդելե վերջ, երբ կվերադառնայինք փոշեթաթախ վիճակով, ան մինչև բոլորովին չմաքրվեր՝ չէր կրնար ճաշել, նույնիսկ ամենաքաղցած վիճակին մեջ», – պատմում էին մտերիմները:

15. Կոմիտասը չէր խմում, չէր ծխում: Ամառ, թե ձմեռ՝ քնում էր մշտապես բաց պատուհանով: Պառկում էր ուղղակի հատակին՝ առանց ներքնակի ու բարձի: