Posted in Պատմություն 9

Հայոց պատմության

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ
(1918Թ. ՄԱՅԻՍԻ 28 – 1920Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2)

ՀԱՐՑԵՐ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

Որո՞նք են Անդրկովկասյան Դաշնային Հանրապետության կազմալուծման պատճառները։ Երբ հայ ժողովուրդը թուրքական զավթիչների դեմ կյանքի ու մահվան կռիվներ էր մղում 1918թ. մայիսյան հերոսամարտերում, սուր հակասություններ էին առաջացել երկրամասի երեք հիմնական ազգություններից կազմված Անդրկովկասյան Դաշնային Հանրապետության իշխանության մարմիններում: Այդ իսկ պատճառով Անդրկովկասյան Դաշնության փլուզումը դարձավ անխուսափելի:

Երբ լուծարվեց Անդրկովկասյան սեյմը։ 1918թ․ մայիսի 26-ին լուծարվեց Անդրկովկասյան սեյմը։

Ձեր կարծիքով՝ ինչ պայմաններում հռչակվեց Հայաստանի անկախությունը: վատ ու ծանր պայմաներում հռչակվեց Հայաստանի անկախությունը նրան պետք էր կնքնքել Բաթումի պայմանագիրը։

Ե՞րբ կնքվեց Բաթումի պայմանագիրը։ Բաթումի պայմանագիրը կնքվեր 1918 թվականի հունիսի 4-ին
Ի՞նչը ստիպեց Թուրքիային՝ ճանաչել Հայաստանի անկախությունը։ Բաթումի ։ Բաթումի պայմանագիրը պաշտոն

ապես պահպանեց իր ուժը մինչ 1920 թվականի նոյեմբեր, երբ տեղի ունեցավ Հայաստանի Սովետական Հանրապետությունը ստեղծումը և որոշվեց, որ այս պայմանագիրը չեղարկվի։
Փորձեք գնահատել Բաթումի հաշտության պայմանագիրը։ Ի՞նչ եք կարծում՝ արդյոք Բաթումի պայմանագիրն այլընտրանք չունե՞ր: Տարածքային Ուժեղացում: Բաթումի պայմանագիրը ամրագրեց Օսմանյան կայսրության շահերը Կովկասի տարածաշրջանում, ինչը դրական ազդեցություն ունեցավ նրա ռազմական և քաղաքական դիրքերի վրա այդ շրջանում։ Սակայն, այս պայմանագիրը, փաստորեն, նաև ամրագրեց որոշակի տարածքային զիջումներ Հայաստանի ու Ադրբեջանի նկատմամբ։
Ազգային Սնուցումներ: Պայմանագիրը հնարավորություն տվեց միացնել ադրբեջանական տարածքները և որոշակի սահմաններ սահմանեց, սակայն դրանում նույնպես եղան տարաձայնություններ ու հակասություններ Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև։
Միջազգային Գործընթացներ: Բաթումի պայմանագիրը չէր կարող ամբողջովին լուծել տարածաշրջանային հակասությունները և տևական խաղաղություն ապահովել, քանի որ այդ ժամանակների քաղաքական իրավիճակը բավականին դինամիկ էր։ Այս պայմանագիրը ստեղծեց որոշակի կայունություն, բայց չէր կարող կանխարգելել հետագա հակամարտությունները։
Այլընտրանք
Ազգային Գերակայություն: Գաղտնի ազգային ճնշման կամ ռազմական հարձակումների փոխարեն, տարածաշրջանի պետությունները կարող էին ընտրել ավելի համախոհ մոտեցում, որը կբարձրացներ հաշտության հնարավորությունը։

Posted in Գրականություն 9

Վիլյամ Սարոյանի   «Բան ունեմ ասելու»

.Փորձե´ք չափից շատ բան չուզել, թեև կարևոր չէ, թե որքան եք ուզում, կամ ինչքան քիչ եք ստանում, սրտաբեկ տուն մի´ գնացեք, որովհետև դուք տեսաք ու զրուցեցիք Ձմեռ պապի հետ, իսկ նա ձեզ չտվեց էն, ինչ ցանկանում էիք: Շատ բան ցանկացող շատ մարդ կա. փորձեք չափից շատ բան չուզել, փորձեք բավարարվել ձեր ունեցածով, որովհետև ձեր ունեցածը լիուլի է. չէ՞ որ աշխարհը ձեզ տրված է ապրելու համար, իսկ աշխարհը լավ տեղ է, չէ՞ որ դուք ցերեկ ունեք` դպրոց գնալու և խաղի համար ու չէ՞ որ գիշեր ունեք` տուն վերադառնալու, գրքեր կարդալու, անկողին մտնելու և քնելու համար. չէ՞ որ ձեզ կյանք է տրված. ոչ ոք ձեզ չի մեղադրելու շատ ուզենալու համար. սարսափելի շատ – գոնե` ամեն Սուրբ Ծնունդին, – բայց վատ մի´ զգացեք դրա համար, որովհետև դուք ավելին ունեք, քան որևէ մեկը: Իսկ դու, Ձմեռ պապ, քեզ հիմարի տեղ մի´ դիր, հա՞: Նրանց շարունակ մի´ հարցրու, թե ինչ են ուզում. նրանց մի´ ստիպիր կարծելու, թե դու պատրաստվում ես տալու իրենց ուզած ամեն ինչը, իսկ հետո բան էլ չես տալիս: Մի քիչ խելք ունեցիր էդ գլխիդ մեջ, էլի: Փորձիր ցույց տալ նրանց, թե որչափ արդեն ունեն, նույնիսկ եթե նրանք աղքատ են, նույնիսկ եթե իրոք կարիք ունեն թե´ իսկական տների` ապրելու համար, թե´ զգեստների, թե´ ուտելիքի և թե´ բոլոր մյուս բաների: Փորձի´ր քաջալերել նրանց` հաճույք զգալ էն բանից, ինչ որ ունեն: Նրանք հավատում են քեզ, ուրեմն աշխատեցրու´ ուղեղդ: Եթե չես կարողանում նրանց տալ ինչ ուզում են, փորձի´ր նրանց հասկացնել, թե որքան արդեն ունեն: Քեզ մի´ պահիր հասարակ մարդ արարածի պես. նրանք քեզ հավատ են ընծայում, նրանք հավատացած են, որ դու կարող ես ցանկացած բան անել, ամեն, ամեն ինչ, իսկ դու անկարող ես, ուստի թող նրանք դա իմանան, էդ դեպքում փշրված սրտերով չեն վերադառնա իրենց ետնախորշերը: Մենք սիրում ենք քեզ, Ձմեռ պապ, բայց փորձի´ր ուղեղդ շարժել, էլի: Հարցն իրերը չեն, որ նրանք ուզում են կամ որոնց կարիքն ունեն, ու դու պարտավոր ես դա նրանց սովորեցնել: Դու պարտավոր ես նրանց տեղեկացնել, որ կարևոր չէ` ինչքան քիչ բան ունեն, նրանք միշտ էլ կարող են ուրիշներին տալ, և դու պետք է սովորեցնես նրանց, որ միայն տալն է նրանց երջանկացնելու: Եվ դու պարտավոր ես նրանց տեղեկացնել, որ իրենք ստիպված չեն “ինչ-որ բաներ” տալ. “ինչ-որ բաները” կարելի է գնել, բայց էն լավ բաները, որոնք կարող են տրվել, չեն կարող գնվել: Լավ բաները ծնվում են մարդկանց մեջ, և դրանք էնտեղ են միշտ` սպասելով դիմացինին փոխանցվելուն: Եվ մարդկանց նվիրելը միակ բանն է, որ կարող է ցանկացած մարդու երջանկացնել: Հիմա դառնամ ձեզ, երեխաներ: Սուրբ Ծննդյան տոնի լույսերն ավելի պայծառ չեն, քան ձեր սեփական լույսերը: Աշխարհում ավելի հրաշալի նվեր չկա, քան էն, որ ինքներդ ձեր սիրելիներին ասում եք` ես սիրում եմ քեզ: Չկան ավելի անուշ ու ջերմ բաներ, քան ձեզ համար ոչինչ չպահանջող և ուրիշներին սեր պարգևող ձեր իսկ սրտերը: Ավելի հանդիսավոր ու գեղեցիկ օրեր չկան, քան էն հին, բարի ժամանակները, որ հիշում եք` ավելի լավն էին. ավելի լավ` տալը, քան ստանալը: Իսկ ձեզնից ամեն ոք կարող է տալ: Ձեզնից յուրաքանչյուրը մի-մի միլիոնատեր է` հրաշալի բաներ տալու համար: Ոչ մի ընծա ավելի թանկարժեք չէ, որքան էն, ինչ տալիս եք ձեր ունեցածից: Եվ ինչքան շատ տաք, էնքան շատ կստանաք: Սպասե´ք, երեխանե´ր: Արդեն գիտեք, որ մնացածիս պես դուք էլ մեծանալու և գուցե նույնիսկ էն ժամանակ էլ չիմանաք, թե ձեզնից յուրաքանչյուրը միշտ ինչ պետք է տար և ստանար ու գուցե մտածեք, թե ինքներդ էլ չեք ստացել էդ լավ բաները, երբ երեխա եք եղել: Դուք պարտավոր եք իմանալ, որ լավ բանը ձեզ համար, մեզնից յուրաքանչյուրի համար միայն էն է, թե մեզնից ամեն մեկն ինչ պետք է տա, իսկ մեզնից ամեն մեկը շատ մեծ գործ ունի անելու` ավելի շատ, քան ինքը` Ձմեռ պապը: Դուք պարտավոր եք դա իմանալ, երեխանե´ր: Եթե երբևէ ցանկանում եք երջանիկ լինել, դուք պետք է սկսեք էդ մեծ գործն էսօրվանից:

Վերլուծի՛ր, հիմնավորված շարադրի՛ր ընթերցածդ գործի գաղափարը, ընդգծի՛ր հեղինակի ասելիքը, ցույց տուր գործի դաստիարակչական և ճանաչողական բնույթը։

Անհրաժեշտ է բավարարվել մեր ունեցածով, մենք մեզ բարձր գերադասենք, որովհետև կյանքը մեր առջևում է, լավ ապրենք և փորձենք միշտ մեր անեցածի մի մասը նվիրել մեր հարազատին՝ սիրելի մարդուն։

1. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով է կամ ե։
Այգետ, այժմէական, անէական, անպատեհ, առէջ, առօրէական,
անվրեպ, գոմեշ, գրեթե, դողե.րոցք, ելևէջ, երբևե, երբևիցե,
էլեկտրաէ.ներգիա, էմալէ, ինչևէ, ինչևիցէ, լայնէկրան, խեցի, կրետ,
հեկ, հապճեպ, հիպոթեզ, հյուլէ, հնէաբան, մանանեխ, մանրե
միջօրէական, որևէ, որևիցէ, պոեմ, սեթևեթել, վայրէջք, տիեզերք,
տոթակեզ, տրիոլետ, քրիստոնէական։

2. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով օ կամ ո։
Ականջօղ, ամանօրյա, ամենօրյա, անօգնական, անօթևան, անորոշ,
ապորինի, արծաթազոծ, բացօթյա, բնօրրան, գազօջախ, գիշերուզոր,
գիշերօթիկ, զորք, լավորակ, կեսօր, հանապազորդ, հանապազօրյա,
հոգս, հոդս ցնդել, հոտնկայս, մեղմօրոր, մեղմօրեն, միօրինակ,,
նախօրոք, ոսկեզոծ, ջրօրհնեք, վաղորդայն, վաղօրոք, տասնօրյակ,
տարորոշել, տափօղակ, օրըստօրե, օրորել։

3. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով ը տառը։
Ակնդետ, ակնթարթ, անակնկալ, անընդհատ, առընթեր,
առնչվել, գույնզգույն, դասընթաց, դասընկեր, երկընտրանք,
ինքնստինքյան, լուսնկա, խոչնդոտ, կորնթարդ, համընկնել,
հյուրընկալ, ձեռնտու, ճեպընթաց, մերթընդմերթ, նորընտիր,
որոտընդոստ, սրնթաց, ունկնդիր։

Posted in Պատմություն 8

8-րդ դասարանի ամփոփում

Թարգմանությունների հղումը տեղադրել:

Նախագծային աշխատանքների հղումը տեղադրել:

1.Որոնք էին հայ ազատագրական պայքարի արտաքին և ներքին նախադրյալները:Նշեք շարժման հայտնի գործիչներին:

2.Ինչ դեր են խաղացել Հակոբ Դ Ջուղայեցին և Իսրայել Օրին:

3.Ինչու հենց Սյունիքում և Արցախում տեղի ունեցավ զինված պայքարը օտար տիրապետությունների դեմ: թվարկեք այդ պայքարի նշանավոր ղեկավարներին:

4. Ինչպես էին կոչվում Արցախում ստեղծված հայկական ինքնավարությունը: Ինչ նշանակություն է ունեցել այն:

5. Որ պատերազմների արդյունքում Ռուսաստանը գրավեց Անդրկովկասը: Ինչ ակնկալիքներ ուներ հայությունն այդ պատերազմներից: Պատերազմներիարդյունքում որքան հայ վերաբնակվեց Հայաստանի արևելյան հատվածում: Պարզաբանեք դրա բացասական և դրական կողմերը:

Այս հարցերին կարող եք պատասխանել՝ օգտվելով Հայոց պատմություն 8-րդ դասարան, էջ 3-52

1._ Ինչ բարեփոխումներ իրականացվեվին 19-րդ դարի երկրորդ կեսին Ռուսաստանում: Ներկայացրեք դրանց ազդեցությունն Արևելյան Հայաստանի տնտեսական և սոցիալական կյանքի զարգացման վրա: Ինչու ցարիզմը հայերի նկատմամբ ուժեղացրեց ազգային ճնշման քաղաքականությունը:ընդհանուր գծերով ներկայացրեք արևմտահայության վիճակը Օսմանյան կայսրությունում:
2._ Որ պատերազմի հետ կապված և որ պայմանագրերով միջազգային դիվանագիտության մեջ մտավ Հայկական հարցը: Պարզաբանեք հարցի էությունը: Արտահայտեք ձեր տեսակետը հարցի միջազգայնացման վերաբերյալ.գնահատեք հայտնի 61-րդ հոդվածը:
3._ Որոնք էին հայդուկային շարժման առաջացման պատճառները: Թվարկեք ձեզ հայտնի հայդուկներին:
4._ Ովքեր էին հայերի ցեղասպանական ծրագրի առաջին հեղինակն ու իրագործողը: Ինչ հետևանքներ ունեցան 1890-ական թթ հայկական կոտորածները:վերհանեքլ Սասունի, Զեյթունի և Վանի հերոսական կռիվները:
5._ Որ իրադարձության արդյունքում իշխանության եկան երիտթուրքերը: Ինչ գաղափարախսություն որդեգրեցին նրանք արտաքին և ներքին քաղաքականության մեջ:
6._ Միջազգային ինչ իրադրությունում վերաբացվեց Հայկական հարցը: Ինչու թուրքական կողմն ի վերջո հաջողվեց հերթական անգամ տապալել հայկական գործադրումը:
7._ Ներկայացրեք ռուսաստանյան և Օսմանյան կայսրությունների նպատակները Առաջին աշխարհամարտում: Որոնք էին Կովկասյան ճակատի գլխավոր ռազմաքաղաքական արդյունքները 1914-1916թթ
8._ Ցարիզմի տապալումից հետո ինչ փոփոխություններ եղան Ռուսաստանի կենտրոնում և Անդրկովկասում:
9._ Որ պայմանագրով բոլշևիկյան իշխանությունը դուրս եկավ պատերազմից: Ներկայացրեք Կովկասյան ճակատում ձևավորված հայկական զորամիավորումները, հրամանատարներին:
10._ Թվարկել Մայիսյան հերոսամարտերը, վերհանել Մայիսյան փառահեղ հաղթանակների պատմական նշանակությունը:
11._ Լրացնել թվականները:
1699թ

1724թ

1727թ., մարտ

1736թ

1771թ

1804-1813թթ

1813թ., հոկտեմբերի 12

1806-1812թթ

1812թ.,մայիսի 16

1826-1828թթ

1828թ., փետրվարիի 10

1828թ ապրիլ-1829թթ

1829թ.,սեպտեմբերի 2

1908թ., հուլիս

1914թ., օգոստոսի 1

1917թ.,դեկտեմբերի 5

1918թ. Մարտի 1-ապրիլի 1

1918թ., մարտի 3

1918թ., ապրիլի 9

1918թ. Մայիսի 11-հունիսի 4

1918թ. Մայիսի 22-28

1918թ., մայիսի 23-29

1918թ., մայիսի 25-30

1918թ., մայիսի 28

1918թ. Հունիսի 4

Posted in Պատմություն 8

Տալ բառերի բացատրությունը

Ազգային սահմանադրություն

ԱՀԿ, Անդրկովկասյան հատուկ մոմիտե

Ամիրայական դաս

Էսնաֆոիթյուն

Թեմական դպրոց

Խանություն

Կայսեր ընտիր (կորֆույուրստ)

Հայկական հարց

Մահտեսի

Մուհաջի

Պանթյուրքիզմը

Պանիսլամիս

Սղնախ

Ջիհադ

Պոլոժենիե

Posted in Քիմիա 8

Քիմիա 8

Ըստ հաղորդականության`ինչպե՞ս են դասակարգվում ջրում լուծելի նյութերը:Հաղորդիչներ են այն նյութերը, որոնցում առկա են ազատ լիցքակիր մասնիկներ: Մետաղներում, որոնք համարվում են առաջին կարգի հաղորդիչներ, առկա են ազատ էլեկտրոններ, և էլեկտրական հոսանքը նրանցում էլեկտրոնների ուղղորդված հոսքն է.
Ո՞ր նյութերն են էլեկտրոլիտները: Առաջարկե՛ք էլեկտրոլիտների հինգ օրինակ:Էլեկտրոլիտներ են այն նյութերը, որոնց ջրային լուծույթները էլեկտրական հոսանք են հաղորդում, իսկ ոչ էլեկտրոլիտներ են այն նյութերը, որոնց ջրային լուծույթները էլեկտրական հոսանք չեն հաղորդում:Ալյումին․արծաթ,ոսկի,մետաղ,պղինձ։
Ո՞ր նյութերն են ոչ էլեկտրոլիտները: Առաջարկե՛ք ոչ էլեկտրոլիտների երեք օրի- նակ:Աղերը, թթուները, հիմքերը էլեկտրոլիտ են, իսկ օրգանական միացությունների մեծ մասը (գլյուկոզ, սպիրտ, շաքար, ացետոն և այլն), ինչպես նաև մի շարք անօգանական նյութեր (թթվածին՝ O2, ազոտ՝ N2, ազոտի(I) օքսիդ՝ N2O և այլն) էլեկտրոլիտ չեն:
Հետևյալ նյութերից երկու սյունակով դուրս գրեք համապատասխանաբար էլեկ- տրական հոսանքի հաղորդիչներն ու էլեկտրական հոսանքի ոչ հաղորդիչները (պինդ վիճակում).
պղինձ, փայտ, ալյումին, կալցիումի ֆտորիդ, բամբակ, երկաթ, մարմար, արծաթ, կալիումի բրոմիդ, նատրիումի հիդրօքսիդ:

5)Հետևյալ նյութերից երկու սյունակով դո՛ւրս գրեք համապատասխանաբար ոչ էլեկտրոլիտներն ու էլեկտրոլիտները. քլորաջրածին, խաղողաշաքար, էթիլ սպիրտ, նատրիումի նիտրատ, ացետոն,ազոտական թթու, կալիումի քլորիդ, ավազ:

Posted in Աշխարհագրություն 8

Աշխարհագրություն 8

1.Ի՞նչ առանձնահատկություններ ունի Արևելյան Ասիա տարածաշրջանը:

Արևելյան Ասիայում ժամանակ առ ժամանակ տեղի են ունենում ցունամիներ, պայթյուններ, երկրաշարժներ, տայֆուններ: Արևելյան Ասիայի տարածաշրջանն առանձնանում է, իր մեծ տարածքներով, որը կազմում է Ասիա աշխարհամասին 1/4 մասը, նաև իր բնակչությամբ, որը կազմում է երկրագնդի բնակչության` 1/5 մաս։ Արևելյան Ասիան առավել հարուստ տարածաշրջաններից մեկն է, այն առավել հարուստ է՝ քարածխի, երկաթի, մանգանի, նավթի, անագի, ալյումինի, կապարի, ցինկի և ուրանի պաշարներով։

2.Ի՞նչ դեր ունի Արևելյան Ասիան համաշխարհային տնտեսությունում:

Արևելյան Ասիան համաշխարային տնտեսության մեջ մեծ դեր ունի, քանի որ շնորհիվ իր հարուստ հանածոների, նա ամենաարագ զարգացողներից է, որն էլ նպաստում է այլ երկրների հետ ունեցած համագործակցություններին։

3.Որո՞նք են Արևելյան Ասիայի երկրների տնտեսության մասնագիտացված ճյուղերը:

Ածխի հանույթ,սև մետաղաձուլություն,հացահատիկի արձյունաբերություն,ոչխարների և խոզերի գլխաքանակների,ձկնորսություն և այլն։

Posted in Պատմություն 8

Պատմություն 8

Երիտ-թուրքեր— Թուրքական բուրժուազիայի ազգայնական շարժման ներկայացուցիչներ։1889թ ստեծվել են <<Միություն և առաջադիմություն>> կուսակցությունը։Իրենց շուրջ համախմբել են հայկական,արաբական,հրեական,հունական ընդդիմադիր ուժերը և 1908թ կատարել պետական հեղաշրջում։Հռչակել են ժողովրդավարական ազատություններ,սակայն շուտով հրաժարվել դրանցից՝ ներկայանալով իբրև ազգայնամոլներ։Երազում էին ստեղծել պանթուրքական (համաթուրքական) տերություն՝Բոսֆորից մինչև Միջին Ասիա։Այդ ճանապարհին կանգնած բոլոր ազգերը ենթակա էին ոչնչացման,առաջին հերթին՝ հայությունը։Առաջին աշխարհամարտի տարիներին երիտթուրքական կառավարությունն իրագործեց Հայոց մեծ եղեռնը։

Երկմիասնական տերություն—Տերություն,որտեղ ապրող բազմաթիվ ազգերից տիրապետող են երկուսը։Նրանց միջև կնքվում է դաշինք՝իշխանություն հստակ բաժանումով։Ասվածի լավագույն օրինակը 1867թ ձևավորված Ավստո-Հունգարիան էր։

Թանզիմաթ—Ծագում է արաբերեն <<բարենորոգում>> բառից։Օսմանյան կայսրության այս բարենորոգումներին ընդգրկում էին 1839-1870-ական թթ․։Դրանք ձեռնարկեցին եվրոպական կրթության ստացած և լուսավորական գաղափարներով տոգորված որոշ պետական գործիչներ։Նպատակն էր տերության բոլոր ազգերին տալ իրավահավասարություն,անձի,գույքի անձեռնամխելիություն,խղձի(կրոն) ազատություն,հավասար հարկեր։Այդ ճանապարհով բարենորոգիչները հույս ունեին կանգնեցնելու տերության անկումը։Սակայն պահպանողականների ճնշման ներքո այս փորձերը ձախողվեցին։

Թորի—Քաղաքական կուսակցություն Անգլիայում,որն առաջացել է XVII դ․ վերջին։XIX դ․ երկրորդ կեսին ստացավ <<Պահպանողական>> անունը։

Ժողովրդավարություն (դեմոկրատիա)—Ծագում է հունարեն<<ժողովուրդ>> և <<իշխանություն>> բառերից։Կառավարման մի համակարգ,որտեղ գերագույն իշխանությունը պատկանում է ժողովրդին։Ժողովրդավաության հիմքը իրավահավասար քաղաքացիներն են։Օգտվում են համընդհանուր ընտրական իրավունքից,ունեն անձի և սեփականության անձեռնամխելիություն,խոսքի,խղձի (կրոնի) ազատություն։Այս ամենն ամրագրված է երկրի հիմնական օրենքով՝սահմանադրությամբ։Ժողովուրդն իր իշխանությունն իրագործում է ընտովի խորհրդարանի և կառավարության միջոցով։

Իշխանության տարանջատման սկզբունք—Մշակել է անգլիացի լուսավորման Ջ․Լոկը զարգացրել է ֆրանսիացի Մոնտեքսյոն։Համաձայն դրա՝արդյունավետ գործառելու համար պետական իշխանությունը պետք է տարանջատվի երեք ճյուղի։Օրենսդրական,որը պետք է ներկայացնի ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանը։Այն պետք է օրենքներ մշակի՝պարտադիր բոլոր քաղաքացիների համար։Գործադիր,որը կոչված է ի կատարածելու օրենքները և կառավարելու երկիրը։Այս նպատակով ստեղծվում է կառավարություն։Դատական,որը կոչված է հետևելու օրենքների ճշգրիտ կատարմանը և օրինականության պահպանմանը։

Լուսավորական շարժում—Գաղափարական,կրթական և քաղաքական շարժում,որ ծավալվեց Եվրոպայում XVII-XVIII դդ․։Նպատակն էր հաղթահարել միջնադարյան ավանդական պատկերացումները մի նոր համակարգ՝կառուցված բանական արժեքների վրա։Շարժումն սկսվել է Անգլիայում,բայց իր գագաթնակետին է հասել շնորհիվ ֆրանսիական լուսավորականների։Նրա գաղափարները կենսական են առ այսօր։

Լուսավորյալ միապետ— Միապետների այս տեսակը պատմական ասպարեզ է իջել XVII-XVIII դդ՝Ֆրանսիայում,Ռուսաստանում,Պրուսիայում,Ավստրիայում։Լուսավորական գաղափարների ոգով կատարել են բազմաթիվ բարենորոգումներ։Ձգտում էին հին ավատատիրական կարգերը հաշտեցնելու արդյունաբերական զարգացման հետ,որն անհնար էր, և XVIII դ․վերջերին լուսավորյալ միապետները հեռացան պատմական ասպարեզից։

Խաղաղության կողմակիցների միջազգային շարժում—Այլ խոսքով՝պացիֆիստական շարժում։Բառը ծագում է լատիներեն <<խաղաղություն>> բառից։Նրա մասնակիցները համոզված են,որ խաղաղությունն այլընտրանք չունի,բոլոր հակամարտությունները կարելի է լուծել խաղաղ բանակցությունների ճանապարհով։

Խղճի ազատություն—Մարդու իրավունքը դավանելու ցանկացած կրոն կամ չդավանելու որևէ մեկը։

Կայսերապաշտություն (իմպերալիզ)—Գաղափախոսություն և քաղաքականություն,հատկանշական է արդյունաբերական հասարակություններին։Հումքի, էժան աշխատուժի համար զարգացած երկրներն սկսում են ծավալվել և նոր տարածքներ գրավել կամ ազդեցություն գոտիներ ձեռք բերել ինչպես Եվրոպայում,այնպես էլ աշխարհի բոլոր ծագերում՝Ասիա,Աֆրիկա,Ամերիկա։Գործընթացն ավելի է ծավալվեց XIX դ․ երկրորդ կեսին։Այս նպատակով օգտագործվում էին ամենատարբեր միջոցներ՝ռազմական ուժ,դիվանագիտություն,տնտեսական ճնշում և այլն։

Կանցլեր—Գերմաներեն <<դիվանապետ>>,<<քարտուղար>> բառերից։Նախապես համարվում էր գերմանական <<մասնավորապես՝ Պրուսիայի>> արքաների գրասենյակի ղեկավար։Նա կազմում էր արքայական հրամանները և հետևում դրանց կատարմանը։Հետագայում սկսեց կատարել վարչապետի գործառույթները՝ղեկավարում էր գործադիր իշխանության բոլոր օղակները։Կանցլերի դերն առավել կարևորվեց միացյալ Գերմանիայում։Օ․Բիսմարկը հայտնի է որպես Գերմանիայի ամենաականավոր կանցլերներից մեկը։

Կապիտալ—Ունեցվածքը,որը ներդնելով արտադրության մեջ՝ձեռներեցը նոր շահույթ է ստանում։Ժամանակի ընթացքում կապիտալը դառնում է սեփականության հիմնական ձևը և կազմում կապիտալիստական հասարակության հիմքը։

Կոմունիզմ (համանավարություն)— Ուտոպիական տեսություն,որը ծագում է լատիներեն <<ընդհանուր>> բառից։Համաձայն դրա գաղափարախոսների (Կ․Մարքս,Ֆ․էնգելս,Վ․Լենին)՝ հեղափոխության միջոցով ստեղծված բանվորների պետությունը պետք է վերացնի մասնավոր սեփականությունը և ստեղծի համապետական սեփականություն։Ամեն ոչ,անկախ իր աշխատանքից,պետք է օգտվի բոլոր բարիքներից։Կոմունիզմի զարգացած շրջափուլում պետությունը,կատարելով իր դերը,պետք է վերանա։

Կուսակցություն— Համախոհ մարդկանց քաղաքական կազմակերպություն,որի խնդիրը հասարակության բարենորոգումն է՝ըստ իր որդեգրած գաղափարների և գործողության ծրագրերի։Այդ նպատակով կուսակցությունները ձգտում են հասնելու իշխանության՝իրենց ծրագրերը իրականացնելու համար։

Posted in Կենսաբանություն 8

Կենսաբանություն ամփոփում

1.Նկարագրել շնչառական համակարգի կառուցվածքը, նշել օդատար ուղիները և գազափոխանակության օրգանները։Շնչառական կառուցվացքի մեջ մտնում է քթի խոռոչը,քթըմպան,կոկորդը,շնչափողը,բրոնխները,թոքերը:

2.Նկարագել սիրտ_անոթային համակարգը, սրտի կառուցվածքը, մեծ և փոքր շրջանառությունը։Նախասրտերի պատերն ավելի բարակ են, քան փորոքներինը, որը պայմանավորված է աշխատանքի ժամանակ նրանց գործադրած ոչ մեծ ուժով

3.Նկարագել մարսողական համակարգը ` նշել, որ բաժնում ինչ նյութեր են ճեղքվում:Կերակրափող,լյարդ,ստամոքս,ենթաստամոքսային գեղձ,հաստ աղիք,բարակ աղիք,տասներկումատյա աղիք,լեղապարկ,Օրգանական նյութերի քայքայման գործընթացը կատարվում է մարսողական հյութերի (թուք, ստամոքսահյութ, աղիքահյութ, լեղի, ենթաստամոքսային հյութ) ազդեցության շնորհիվ: Դրանք պարունակում են սպիտակուցային ծագում ունեցող ֆերմենտներ, որոնք արագացնում են քիմիական ռեակցիաները: Ֆերմենտների ազդեցությունը խիստ յուրովի է: