Posted in Պատմություն 8

Պատմություն 8

1._ Ւնչ է հեղափոխությունը ։

Հեղափոխություն, հիմնաքարային փոփոխություն ուժի կամ կազմակերպչական կառուցվածքների մեջ, որը տեղի է ունենում համեմատաբար կարճ ժամանակահատվածում։ Արիստոտելը բնութագրում է քաղաքական հեղափոխության երկու ձև։

2._ որոնք են անգլիական հեղափոխության պատճառները։

Անգլիական հեղափոխություն, 1642-1651 թվականներին, քաղաքացիական պատերազմների և քաղաքական մանիպուլյացիաների հաջորդականություն պառլամենտականների («Կլոր գլուխներ») և միապետականների («կավալերներ») միջև, հիմնականում Անգլիայի կառավարման ձևի և կրոնական ազատության հարցերի շուրջ։

3._ երբ է գործել երկարատև խորհրդարանը ։

Անգլիայի թագավոր Կառլոս I Ստյուարտի` 1640-ի նոյեմբերի 3-ին հրավիրած պառլամենտը։ Հրավիրվել է Վեստմինստրում և գործել է 1640—1652 (և 1659—1660) թվականներին։ Վերածվել է 17-րդ դարի անգլիական բուրժուական հեղափոխության օրենսդիր մարմնի։ Պառլամենտի 511 անդամներից 91-ն ուղարկված էին կոմսությունների կողմից, 4-ը` համալսարանների, իսկ մյուսները ներկայացնում էին քաղաքները։ Պառլամենտը ցրել է Օլիվեր Կրոմվելը 1653-ի ապրիլի 20-ին։

4._ ով էր կրոմվելը և ինչ դեր է խաղացել անգլիական հեղափոխության ժամանակ։

ապրիլի 25 (մայիսի 5), 1599[3][2][8][…], Հանթինգդոն, Քեմբրիջշիր, Քեմբրիջշիր, Անգլիա[1][2][3] — սեպտեմբերի 3 (13), 1658[3][7][8][…], Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա և , Commonwealth of England[3]), Անգլիական հեղափոխության առաջնորդ, նշանավոր զորավար և պետական գործիչ։ 1643-1650 թվականներին՝ Անգլիայի խորհրդարանի բանակի գեներալ-լեյտենանտ, 1650-1653 թվականներին՝ լորդ-գեներալ, 1653 — 1658 թվականներին՝ Անգլիայի, Շոտլանդիայի և Իռլանդիայի լորդ-պրոտեկտոր[9]։ Օլի­վե­ր Կրոմվելը մե­ծա­ցել է պու­րի­տա­նա­կան (կրո­նա­կան ուղ­ղու­թյուն Անգ­լի­ա­յում) ըն­տա­նի­քում։ Հոր մա­հից հե­տո մեկ­նել է Լոն­դոն՝ իրա­վունք ու­սում­նա­սի­րե­լու։ Քա­ղա­քա­կան գոր­ծու­նե­ու­թյունն սկսել է 1628 թվականից, երբ ա­ռա­ջին ան­գամ ընտր­վել է Հա­մայնք­նե­րի պա­լա­տի պատ­գա­մա­վոր։ 1640 թվականից ընդ­դի­մու­թյան գոր­ծիչ­նե­րից էր։

5._ Անգլիայում երբ և որ իրադարձությունների արդյունքում հաստատվեց սահմանադրական միապետություն։ Ինչ անունով է հայտնի Անգլիայի պատմություն այս շրջանը։

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն (անգլ.՝ The United Kingdom of Great Britain and Northern Ireland), ինքնիշխան պետություն Հյուսիսային Եվրոպայում։ Կարճ կոչվում է Միացյալ Թագավորություն (անգլ.՝ United Kingdom), սկսած 1706 թվականից՝ Մեծ Բրիտանիա (անգլ.՝ Great Britain)։ Միացյալ Թագավորությունը ներառում է Մեծ Բրիտանիա կղզին, որի վրա գտնվում են Անգլիան, Շոտլանդիան և Ուելսը, և Մեծ Բրիտանիա կղզու արևմտյան հարևանի՝ Իռլանդիա կղզու հյուսիս-արևելքը և բազմաթիվ փոքրիկ կղզիներ։

6._

7._

8._

Posted in ռուսերեն 8

осень/աշուն

Осень, одно из четырех времен года, находится между летом и зимой. Осень – переходный период, когда световой день и температура воздуха постепенно уменьшаются.

Աշուն, տարվա չորս եղանակներից մեկը, գտնվում է ամռան և ձմռան միջև։ Աշունը անցումային ժամանակաշրջան է, երբ օրվա լուսավորվածությունն ու օդի ջերմաստիճանն աստիճանաբար նվազում են։

Posted in Հասարակագիտություն 8

Հասարակագիտություն

Ինչով է մարդը տարբերվում կենդանական աշխարհի այլ ներկայացուցիչներից։

Կենդանիները չեն կարող անել այն, ինչ կարողանում է անել մարդը։ Օրինակ մտածելու սուր ունակություն,տեսառական պռոբլեմներ,ֆիզիկական, հոգեբանական, ագռեսիվությունը։


Ինչն է բնորոշ միայն մարդուն։

Մարդուն բնորոշ է իր խոսալու, մտածելու, վերլուծելու, գրելու, կարդալու ունակությունը։

Posted in Կենսաբանություն 8

Կենսաբանություն

1. Էպիթելային և շարակցական հյուսվածքների կառուցվածքային համեմատությունը և բացատրությունը, թե ինչու է այս կամ այն օրգանը կազմված տվյալ հյուսվածքից(Օրինակ ` մաշկը բազմաշերտ էպիթելային հյուսվածք է , պատում է մեր օրգանիզմը, պաշտպանում է տարբեր նյութերի ներթափանցումից, այդ իսկ պատճառով պիտի ավելի հաստ լինի, այսինքն բազմաշերտ, ինչպես նաև բջիջները միմյանց շատ մոտ դասավորված լինեն, միջբջջային նյութը քիչ լինի, որպեսզի օտար նյութերի մուտքը հնարավորինս սահմանափակ լինի։)

Էպիթելային հյուսվածք (լատին․՝ epithelium, հունարեն՝ ἐπι--ից — վերև- և θηλή — կրծքագեղձիբշտիկներ), հաճախ ուղղակի կոչվում է էպիթել։ Էպիթելի բջիջները դասավորված են շարքերով՝ մեկը մյուսի կողքին։ Դրանք հոծ շերտերով ծածկում են մարմնի մակերեսը և պատում մարմնի խոռոչներն ու խողովակներն իրենց փոսերով։ Այս բջջային հյուսվածքը ֆիլոգենետիկորեն պատկանում է բջիջների զարգացման ամենահին (նախնական) ձևին։

Էպիթելը բարդ օրգանիզմում շատ է տարածված։ Այն ամենուրեք սահմանազատում է մյուս հյուսվածքներն արտաքին միջավայրից, որի հետևանքով դեպի ներքին օրգանները (բացառությամբ նյարդային հյուսվածքի ճյուղավորումներից) կարելի է թափանցել միայն այդ պատնեշի խախտումից հետո։

Էպիթելային հյուսվածքի լայն տարածումն՝ ըստ իրենց ֆիզիոլոգիական դերի, տարբեր օրգաններում ցույց է տալիս, որ դրա գործառույթային նշանակությունը նույնպես բազմազան է, որին և համապատասխանում է դրա բջիջների շարքերի ձևերի և կառուցվածքի բազմակերպությունը։

2. Ընտրում եք 2 գեղձ ` ձեր ցանկությամբ

ա) նկարագրում դրանց կառուցվածքը և ֆունկցիան

բ) նկարագրում , թե ինչ կլիներ եթե մարդկանց մոտ չլինեին այդ գեղերը։

Ենթաստամոքսային գեղձ Ենթաստամոքսային գեղձը խառը գեղձ է։ Այն կատարում է արտազատական ու ներզատական ֆունկցիա։ Ներզատական ֆունկցիան իրականացնում են նրա կղզյակներում սինթեզվող հորմոնները։ Դրանցից գլխավորը սպիտակուցային կառուցվածք ունեցող ինսուլինն է։ Այն նպաստում է հյուսվածքների կողմից ածխաջրերի յուրացմանը,լյարդում արյան գլյուկոզից կենդանական շաքարի՝ գլիկոգենի սինթեզին ու պահեստավորմանը։ Նույն գեղձի մյուս հորմոն գլյուկագոնն ունի հակառակ ազդեցություն՝ արյան մեջ շատացնում է գլյուկոզը՝ ի հաշիվ լյարդի գլիկոգենի ճեղքման։ Այս երկու հորմոնների և մակերիկամի ադրենալին հորմոնի օգնությամբ արյան մեջ գլյուկոզի քանակը մշտապես մնում է հարաբերական կայուն վիճակում (0,08-0,12 %)։

Սեռական գեղձեր

Սեռական գեղձերը խառը գեղձեր են։ Նրանք սինթեզում են սեռական բջիջներ ու սեռական հորմոններ։ Արական սեռական գեղձերի՝ սերմնարանների հատուկ բջիջներում սինթեզվում են արական սեռական հորմոններ։ Դրանք խթանում են սեռական օրգանների զարգացումն ու երկրորդային սեռական հատկանիշների՝ մորուքի աճի, բնորոշ մազածածկի, մկանների աճի, ձայնի, մարմնակազմվածքի ձևավորումը։ Իգական սեռական գեղձերի՝ ձվարանների հորմոնները նպաստում են արգանդի ու կաթնագեղձերի ձևաբանական զարգացմանը, մասնակցում երկրորդային սեռական հատկանիշների՝ մարմնակազմվածքի բնորոշ ձևավորմանը, ձայնի հնչեղությանը, կարգավորում սեռական ցիկլը, հղիությունն ու ծննդաբերությունը։

Posted in Հանրահաշիվ 8

10/10/23

32.) ա)

X=+3y+11

5(+3y+11)+y-7=0

15y+55+y-7=0

15y+y=-55+7

16y=-48

y=16:48

y=3

x=+3(3)+11

x=+9+11

x=20

բ)

y=-2x+1

3x+2(-2x+1)+5=0

3x-4x+2+5=0

3x-4x=-2-5

-x=-7

x=+7

y=-2(+7)+1

y=-14+1

y=-13

գ) x=+2y-4

2(+2y-4)+y-7=0

4y-8+y-7=0

+4y+y=+8+7

5y=15

y=3

x=+2(3)-4

-6-4

x=2

դ) x=+3y+5

3(+3y+5)+y+5

9y+15+y+5

9y+y=-15-5

10y=-20

y=-2

x=+3(-2)+5

x=-6+5

x=-1

ե) x=-2y+4

3(-2y+4)+y+3

6y+12+y+3

-6y+y=-12-3

-5y=-15

-y=-3

y=3

x=-2(3)+4

x=-6+4

x=-2

զ)

y=-5x+15

x-2(-5x+19)-14=0

x+10x-30-14=0

x+10x=+30+14

11x=44

x=11:44

x=4

y=-5(4)+15

y=-20+15

y=5

Posted in Հայոց լեզու 8

Իմ աշխարհը

Ես իմ աշխարհը շատ եմ սիրում։ Իմ աշխարհը շատ հետաքրքիր է։ Աշխարհում կան՝ տարօրինակ բաներ, տարօրինակ մարդիկ։ Աշխարհը նման է հեքիաթի։ Աշխարհ գալիս են մարդիկ, մեծանում, սովորում, աշխատում։ Մարդ կա հարուստ է լինում, մարդ կա՝ աղքատ։ Աշխարհն այնպես, ինչպես ես եմ տեսնում, հեռու է իրականությունից: Այնտեղ տարբեր է ամեն ինչ, անգամ՝ մարդիկ:

Posted in Երկրաչափություն 8

Զուգահեռագիծ

Դասարանում

1.Զուգահեռագծի պարագիծը 58 սմ է: Գտեք զուգահեռագծի կողմերը, եթե՝ ա) կողմերից մեկը մյուսից մեծ է 3 սմ–ով, բ) երկու կողմի տարբերությունը 7 սմ է։

ա)3․2=6

58-6=52

52:4=13

13+3=16

բ) 7.2=14

58-14=44

44:4=11

11+7=18

2.ABCD զուգահեռագծի պարագիծը 50 սմ է, <BAC = 30°, իսկ CD ուղղին տարված BH ուղղահայա ցը 8 սմ է: Գտեք զուգահեռագծի կողմերը:

3.Զուգահեռագծի անկյուններից մեկը 50° է: Գտեք մնացած անկյունները:

A=50

C=50

180-100=80

80:2=40

Տանը

1.Գտեք զուգահեռագծի անկյունները, եթե դրանցից երկուսի գումարը 120° է։

120:2=60

360-120=240

240:2=120

2.ABCD զուգահեռագծի A անկյան կիսորդը K կետում հատում է BC կողմը: Գտեք այդ զուգահեռագծի պարագիծը, եթե BK = 15 սմ, KC = 9 սմ։

BK = 15, KC = 9

P = AB + BC + CD + AD

BC = BK + KC = 24

BC = AD = 15 + 9 = 24

<1 = <2

<1 = < 3 (խաչադիր) => եռանկյուն ABK – հավասարասրուն => AB = CD = 15

PABCD = AB + BC + CD + AD = 15 * 2 + 24 * 2 = 78 սմ

3.Զուգահեռագծի կողմը անկյուններից մեկի կիսորդի հետ հատման կետով տրոհվում է 5 սմ և 4 սմ երկարությամբ հատվածների: Գտեք այդ զուգահեռագծի պարագիը։

Posted in Հայոց լեզու 8

Գործնական քերականություն 

Շաղկապը նյութական իմաստից զուրկ, քերականական հարաբերություններ արտահայտող խոսքի մաս։ Արտահայտում է առարկաների, երևույթների միջև դրսևորվող համադասական հարաբերություներ։

Շաղկապներն իրար են կապում նախադասության համազոր և համադաս նախադասություններ, իսկ բարդ ստորադասական նախադասություններում՝ երկրորդական նախադասությունները գլխավորի և միմյանց հետ։

Ըստ իրենց շարահյուսական դերի շաղկապները լինում են․

Համադասական շաղկապներ

Համադասական շաղկապների դերը համադաս անդամների ու նախադասությունների կապակցումն է։ Այս շաղկապները կապակցում են նախադասության բազմակի անդամներ կամ համադաս նախադասություններ։Համադասական շաղկապներից են`և,ու,իսկ,բայց,ապա,սակայն։

Ստորադասական շաղկապներ

Այս շաղկապները բարդ ստորադասական նախադասության ստորադաս նախադասությունը կապակցում են գերադաս նախադասությանը՝ որ, թե, եթե, որպեսզի, որովհետև, թեև, թեկուզ, թեպետ, հենց որ, մինչ, մինչև, մինչդեռ, ուրեմն, քան և այլն։

Ըստ կիրառության՝ շաղկապները լինում են մենադիր, կրկնադիր և զուգա-
դիր։

Մենադիր են միայնակ գործածվող շաղկապները. Մութն ընկավ, և բոլորը
ցրվեցին։

Կրկնադիր են կրկնվող շաղկապները. Նա և՛ սովորում էր, և՛ աշխա-
տում։

Կրկնադիր շաղկապների վրա շեշտ է դրվում, և նրանց կապակցած միավորները տրոհվում են ստորակետերով։

Զուգադիր են որոշակի զույգերով գործածվող շաղկապները. Եթե թույլ
տան, ապա կգամ։ Թեև դժվար էր, սակայն կատարեցինք։ Ոչ միայն եկավ, այլև
բոլորին օգնեց։ Ոչ թե դժգոհեք, այլ փորձեք որևէ ձևով օգնել։

Շաղկապները նախադասության անդամ չեն համարվում։

Վարժություններ
Վարժություն 1։ Գտնե՛լ շաղկապները և խմբավորե՛լ (համադասական և
ստորադասական)։

համադասական՝ իսկույն, բայց, և, սակայն, որպեսզի, նաև,

ստորադասական՝ եթե, այնտեղ, մյուս, բոլոր, թեև, որովհետև, որպեսզի,

Վարժություն 2։ Կազմե՛լ նախադասություններ՝ գործածելով

եթե, Դասերը եթե սովորեի, դրսում կխաղայի։
որպեսզի, Մարդը շնչում է, որպեսի ապրի։

որովհետև, Դասի չգնացի, որովհետև դաս չեի սովորել։

սակայն, Նամակ գրեցի նրան, սակայն նա չպատասխանեց։

իսկ, Ես խելացիեմ, իսկ նա՝ անխելք։

և, Ընկերս և ես գնացինք ֆութբոլ խաղալու։

Վարժություն 3։ Զույգ նախադասությունները փակագծում գրված շաղկապով կամ դերանվամբ միացրո՛ւ՝ քանի ձևով կարող ես: Օրինակ`
Դու ամբողջ աշխարհում շրջած կլինես: Դու կվերադառնաս։ (երբ)
Երբ ամբողջ աշխարհում շրջած կլինես, կվերադառնաս:

Դու, երբ ամբողջ աշխարհում շրջած կլինես, կվերադառնաս:
Կվերադառնաս, երբ ամբողջ աշխարհում շրջած կլինես:


Այդ կղզին կատարյալ դրախտ կարելի է դարձնել:  Հորդաբուխ  աղբյուրներ կային այնտեղ (որովհետև )

Այդ կղզին կատարյալ դրախտ կարելի է դարձնել, որովհետև հորդաբուխ  աղբյուրներ կային այնտեղ։

Անտառում դեռ ոչ մի շշուկ չէր լսվում: Անձրևը արդեն դադարել էր (չնայած)

Անձրևը չնայած արդեն դադարել էր, անտառում դեռ ոչ մի շշուկ չէր լսվում:


Բոլորը քեզ նման մտածեին: Աշխարհն այդպիսին չէր լինի: (եթե)

Եթե բոլորը քեզ նման մտածեին, աշխարհն այդպիսին չէր լինի:


Այնտեղ փնտրեցեք կորած ձիու հետքերը:  Այս քարի կտորը  գտել եք: (որտեղ)

Այնտեղ, որտեղ փնտրեցեք կորած ձիու հետքերը, Այս քարի կտորը  գտել եք:

Վարժություն 4։ Ըստ տրված կաղապարների` կազմի՛ր բարդ նախադասություններ:
Եթե շուտ քնեմ, ապա շուտ կարթնանամ։
Քանի որ ես համբերատար եմ, հետևաբար տեղ կհասնեմ։
Որովհետև դասերս շուտ եմ ընկալում, ուստի խելացի եմ։
Քանզի անձրեվոտ է, ուրեմն տանն ենք մնալու։

Վարժություն 5։ Նախադասությունները ձևաբանորեն վերլուծի՛ր;

Վաղուց ի վեր բժիշկներն ու գիտնականները վիճում են այն մասին, թե մագնիսական դաշտն ազդո՞ւմ է արդյոք մարդու առողջության վրա: Այդ վեճը նոր թափով բորբոքվեց այն ժամանակ, երբ արյան ճնշման հիվանդության դեմ մի շարք երկրներում սկսեցին կիրառել մագնիսական ապարանջաններ: