Posted in Երկրաչափություն 7

Գործնական Քերականություն

1․Կազմի՛ր հեռանալ, վախենալ, լողալ, բայերի դերբայական համակարգը։

ԴերբայՀիմքՎերջավորություն
ԱնորոշԿարդ, պատմ
հեռանալ, վախենալ, լողալ
ալ, ել
Ենթակայականկարդ, պատմ
հեռացող, վախեցող, լողացող
ացող, ող
Հարակատարկարդ, պատմ
հեռացած, վախեցած, լողացած
ացած, ած
Համակատարկարդ, պատմ
հեռանալիս, վախենալիս, լողալիս
ալիս, ելիս
Անկատարկարդ, պատմ
հեռանում, վախենում, լողում
ում, ում
Վաղակատարկարդ, պատմ
հեռացել, վախեցել, լողացել
ացել, ել
Ապակատարկարդ, պատմ
հեռանալու, վախենալու, լողալու
ալու, ելու
Ժխտականկարդ, պատմ
հեռացի, վախեցի, լողա
ա, ի

2.Փակագծերի բայերը պահանջված ձևով գրի՛ր, հետո տեքստերը համեմատի՛ր:

Ա. Խոտերն ու ծաղիկներն ինչպե՞ս (արտահայտել) կարտահայտեն զգացմունքները, եթե շարժվել կարողանան: Եթե բուսաբանները փորձ անեն ու իմանան այդ հարցի պատասխանը, օգտակար բույսերի համար ավելի լավ պայմաններ (ստեղծել)կստեղծեն և, հավանաբար, (կարողանալ)կկարողանան ավելի արդյունավետ պայքարել մոլախոտերի դեմ:

Բ. Խոտերն ու ծաղիկներն ինչպե՞ս (արտահայտել) կարտահայտեն զգացմունքները, եթե շարժվել կարողանային: Եթե բուսաբանները փորձ անեին ու իմանային այդ հարցի պատասխանը, օգտակար բույսերի համար ավելի լավ պայմաններ (ստեղծել)կստեղծեյին և, հավանաբար, (կարողանալ) կկարողանային ավելի արդյունավետ պայքարել մոլախոտերի դեմ: 

3.Փակագծերում տրված բայաձևերից մեկն ընտրի՛ր և գրի՛ր (ո՞ր բառով է պայմանավորված ընտրությունդ):

Գայլն սպասում էր, որ այծյամը (ննջի, ննջեր), որ նրան (բռնի, բռներ) և (ուտի, ուտեր): Այծյամը նրա միտքն իմացել էր ու (չէր քնում, չքնեց) օրեր ու օրեր, մինչև որ գայլն ինքը թմրեց ու նիրհեց: Այն ժամանակ եկավ առյուծն ու կերավ գայլին:

4․Տրված թվականները խմբավորի՛ր

ա) ըստ կազմության (պարզ, ածանցավոր, բարդ, բարդածանցավոր).

վաթսուն, յոթ, ինը, հազար ինը հարյուր իննսունվեց, երկու հազար հինզ հարյուր տասնվեց


բ) ըստ նրա, թե ի՛նչ են ցույց տալիս (քանակ, թվային բաշխում, թվային կարգ).

Հարյուր քսան, երրորդ, չորրորդ, վաթսունմեկերորդ, մեկական, հարյուր ութսուներեքերորդ, հինգական, տասնյոթերորդ, քառասուներորդ
գ) ըստ նրա, թե ինչպե՛ս են գրվում (կից, անջատ, գծիկով):

տասը-տասը, քառասուն-քառասուն

Posted in Uncategorized

Գործնական աշխատանք․ Աշխատանք ուրվագծային քարտեզով

Նշովի տարբերակով պատասխաններ․

1․ Էլեկտրակայանների տեսակները դասակարգված են ըստ էլեկտրաէներգիայի համաշխարհային արտադրության կառուցվածքում ունեցած բաժնի՝ նվազման կարգով: Ընտրել հերթականության ճիշտ շարքը.



ջրային 2. ջերմային 3. ատոմային 4. երկրաջերմային
1) 1, 2, 3, 4
2) 2, 1, 3, 4
3) 4, 3, 2, 1
4) 3, 2, 1, 4

2․ «Արտադրություն — արդյունաբերության ճյուղ» զույգերից ո՞րն է ճիշտ.
1) պլաստմասսայի արտադրություն — մետաղաձուլություն
2) կաուչուկի արտադրություն — էներգետիկա
3) պղնձի արտադրություն — քիմիական արդյունաբերություն
4) սարքաշինություն — մեքենաշինություն

3․ Տրանսպորտային ցանցի ընդհանուր երկարության և տարածքի մակերեսի
հարաբերակցությունը կոչվում է.
1) ցանցի հանգույց 3) ցանցի գծագրություն
2) ցանցի խտություն 4) ցանցի տեղաբաշխում

4․ Ո՞ր շարքում են տրանսպորտի տեսակները դասակարգված ըստ համաշխարհային բեռնաշրջանառության կառուցվածքում իրենց բաժնի՝ նվազմանկարգով.
ա. ծովային տրանսպորտ
բ. ավտոմոբիլային տրանսպորտ
գ. խողովակաշարային տրանսպորտ
դ. երկաթուղային տրանսպորտ
1) բ, ա, գ, դ
2) ա, դ, գ, բ
3) դ, գ, ա, բ
4) գ, բ, ա, դ

5․ Ո՞ր պնդումն է սխալ.
1) Երկաթուղային տրանսպորտը տրանսպորտի ամենաերիտասարդ ու արագ
զարգացող տեսակն է:
2) Համաշխարհային տրանսպորտային բեռնաշրջանառության մեջ առաջատար
դերը պատկանում է ծովային տրանսպորտին:
3) Ավտոմոբիլային տրանսպորտի դերը մեծ է հատկապես կարճ տարածությունների վրա բեռների և ուղևորների փոխադրման գործում:
4) Օդային տրանսպորտի դերը մեծ է հատկապես ուղևորների փոխադրման
գործում:

6. Ո՞ր պնդումն է ճիշտ.
1) Զարգացած երկրներում մեծ է տրանսպորտային ցանցի միջին խտությունը:
2) Աշխարհում արտադրվող էլեկտրաէներգիայի կառուցվածքում ամենամեծ
բաժինն ունեն ջրային էլեկտրակայանները:
3) Բնապահպանական նկատառումներով աէկների սարքավորումների մեծ
մասն արտադրվում է զարգացող երկրներում:
4) Բրնձի համաշխարհային բերքի գերակշիռ մասն արտադրում են Լատինական
Ամերիկայի և Աֆրիկայի զարգացող երկրները:

7․ Տարվա ընթացքում փոխադրված բեռների քանակի ու փոխադրման միջին
հեռավորության արտադրյալը կոչվում է.
1) բեռնատարողություն
2) բեռնափոխադրություն
3) բեռնաշրջանառություն
4) բեռնալարվածություն

8․ Ո՞ր պնդումն է սխալ.
1) Ջրային տրանսպորտը տրանսպորտի ամենաերիտասարդ ու արագ զարգացող
տեսակն է:
2) Ավտոմոբիլային տրանսպորտի դերը մեծ է հատկապես կարճ տարածությունների վրա բեռների և ուղևորների փոխադրման գործում:
3) Երկաթուղային տրանսպորտով փոխադրում են մեծ ծավալի ու քանակի
բեռներ:
4) Խողովակաշարային տրանսպորտի դերը բացառիկ է նավթի, նավթամթերքի
ու գազի փոխադրման գործում:

Ուրվագծային քարտեզի վրա նշել․



Հացահատիկային

Posted in Հայոց Լեզու 7

Գործնական քերականություն

Բայի կազմությունը

Բայերը կազմությամբ լինում են պարզ և ածանցավոր:

Բայի պարզ կամ ածանցավոր լինելը որոշվում է անորոշ դերբայի հիմքով:

ա. Բայի հիմքը պարզ է, եթե վերջավորությունից առաջ բայածանց չկա՝ երգել, նկարել, արտագրել, գունաթափել: Այս բայերի երգ -, նկար -, արտագր -, գունաթափ- հիմքերը պարզ են, թեև արտագր — հիմքում կա նախածանց, իսկ գունաթափ- հիմքում՝ երկու արմատ և հոդակապ: Սակայն դրանք համարվում են պարզ հիմքեր, որովհետև դրանցում բայածանց չկա:

բ. Բայի հիմքը ածանցավոր է, եթե վերջավորությունից առաջ կա որևէ բայածանց՝ փախչել, հեռանալ, վազեցնել, կոտրատել, կառուցվել: Այս բայերի փախչ -, հեռան -, կոտրատ-, կառուցվ- հիմքերը ածանցավոր են:

Անորոշ դերբայի պարզ հիմք ունեցող բայերը կոչվում են պարզ բայեր:

Ածանցավոր հիմք ունեցող բայերը կոչվում են ածանցավոր բայեր:

Ածանցավոր բայերը չորս տեսակի են` սոսկածանցավոր, պատճառական, բազմապատկական և կրավորական:

Սոսկածանցներն են՝ ան, են, ն, չ` մեծ-ան-ալ, վախ-են-ալ, գտ-ն-ել, կոր-չ-ել և այլն:

Պարզ և սոսկածանցավոր բայերից կազմվում են պատճառական, բազմապատկական և կրավորական բայեր:

Պատճառական ածանցներն են՝ ացն, եցն, ցն:

Պատճառական բայերը կազմվում են`

1. Ա խոնարհման պարզ և ան սոսկածանցավոր բայերից` ացն ածանցով` խաղալ-խաղացնել, քարանալ-քարացնել:

2. Ե խոնարհման պարզ և են սոսկածանցավոր բայերից` եցն ածանցով` քայլել-քայլեցնել, վախենալ-վախեցնել:

3.Ն, չ սոսկածանցավոր բայերից` ցն ածանցով` հասնել-հասցնել, փախչել-փախցնել:

Կան շատ բայեր, որոնցից ածանցներով պատճառական բայ չի կազմվում: Այսպիսի բայերի պատճառականը կազմվում է տալ բայի հարադրությամբ` բերել-բերել տալ, զարդարել-զարդարել տալ և այլն:

Բազմապատկական բայերը ցույց են տալիս գործողության կրկնություն:
Բազմապատկական ածանցներն են՝ ատ, ոտ, կոտ, տ` կտրել-կտրատել, խոցել-խոցոտել, թռչել-թռչկոտել, պատռել-պատռտել:

Կան ոտ տառակապակցություն ունեցող բայեր, որոնք բազմապատկական չեն. Դրանք կազմված են ոտ ածանց ունեցող ածականներից` ժանգոտել, ալրոտել, և չունեն իրենց առանց ոտ ածանցի ձևերը:

Ածանցներով բազմապատկական բայեր կազմվում են շատ քիչ բայերից: Բազմապատկական բայեր են կազմվում նաև արմատի կրկնությամբ` վազել-վազվզել, քաշել-քաշքշել, կապել-կապկպել և այլն, դարձյալ ոչ բոլոր բայերից:

Կազմությամբ կրավորական կոչվում են այն բայերը, որոնց կազմում կա կրավորական ածանց:

Կրավորական ածանցն է վ -ն` գրել-գրվել, կառուցել-կառուցվել, հեռանալ-հեռացվել, կարդալ-կարդացվել:

Առաջադրանքներ

1․Տրված արմատներից բայեր կազմի՛ր և ընդգծի՛ր արմատի և ել կամ ալ վերջավորության միջև եղած մասը:
Օրինակ`

տես — տեսնել, բարձր — բարձրանալ:

Ա. Ընկեր, ընկերանալ

թանձր, թանձրանալ

խոր, խորանալ

Բ. Վախ, վախենալ

կամ, կամենալ

մոտ, մոտենալ

Գ. Հաս, հասնել

անց, անցնել

հագ: հագնել

Դ-. Թիռ, թռչել

սառ, սառչել

կիպ, կպչել

2.Տրված բայերը պատճառական դարձնող ածանցները թվի՛ր:

Մեծացնել, հեռացնել, գգացնել, վախեցնել, հիշեցնեյ, թռցնել, տեսցնել:

ցն ածանց

3․Փակագծում դրված բայերն այնպես գրիր, որ ի՞նչ արեց (ի՞նչ արեցի, արեցիր, արեցինք, արեցիք, արեցին) հարցին պատասխանեն:

Դուք ինչ-որ երերուն տախտակի վրա ամրացրեցիք (ամրացնել) այդ վանդակը:
Ինչո՞ւ դու քո հոտն իմ դաշտում արածեցիր (արածեցնել):
Նա իր ձիուն մեծացրեց (մեծացնել) չամչով ու գարիով:
Ես հավանաբար ձանձրացրեցի (ձանձրացնել) ունկնդիրներին:
Մենք անզգուշորեն թռցրեցինք (թռցնել) արևկող անող թռչուններին:

Լրացուցիչ աշխատանք

Կարդա տեքստը, կատարիր առաջադրանքները։

Ինչո՞ւ են մարդիկ վիճելիս բարձրացնում ձայնը

Մի անգամ Ուսուցիչը աշակերտներին հարցրեց-հարցրել

– Ինչո՞ւ են մարդիկ վեճերի ժամանակ բարձրացնում–բարձրանալ ձայնը:

– Երևի նրանք կորցնում–կորցրել են հանգստությունը,- ենթադրեց–ենթադրել աշակերտներից մեկը:

– Բայց ինչո՞ւ ձայն բարձրացնել, եթե 2-րդ մարդը կանգնած–կանգնիլ է կողքիդ,- կրկին պնդեց-պնդել Ուսուցիչը:
Աշակերտները շփոթված թոթվեցին-թոթվել ուսերը: Ակնհայտ էր, որ այդ մասին նրանք չեն մտածել: Այդ ժամանակ Ուսուցիչն ասաց–ասել
– Երբ մարդիկ վիճում-վիճել են, և նրանց դժգոհությունը մեծանում-մեծանալ է, նրանց սրտերը հեռանում-հեռանալ են միմյանցից, ու դրա հետ միասին՝ հեռանում-հեռանալ են նաև նրանց հոգիները, և որպեսզի միմյանց լսեն-լսել նրանք ստիպված բարձրացնում-բարձրացնել են ձայնը: Եվ ինչքան նրանց բարկությունն ու չարությունը մեծ է, այնքան բարձր են նրանք գոռում–գոռալ։ Իսկ երբ մարդիկ սիրահարված-սիրահարվել են լինում, նրանք ձայն չեն բարձրացնում-բարձրացնել այլ շատ ցածր են խոսում-խոսել քանի որ նրանց սրտերը շատ մոտ են գտնվում-գտնվել իրար, իսկ նրանց միջև եղած հեռավորությունը ջնջվում-ջնջվել է: Իսկ երբ մարդկանց սերն է իշխում-իշխել նրանք անգամ չեն խոսում-խոսել շշնջում-շշնջել են, իսկ երբեմն էլ ոչ մի բառ պետք չի լինում միմյանց հասկանալու-հասկանալ համար. նրանց աչքերն ամեն ինչ ասում-ասել են: Մի մոռացեք-մոռանալ որ վեճերը ձեզ հեռացնում-հեռացնել են միմյանցից, իսկ բարձր արտաբերված-արտաբերվել խոսքերն այդ հեռավորությունը մեծացնում-մեծացնել են մի քանի անգամ: Մի չարաշահեք-չարաշահել այն, քանի որ կգա-գալ մի օր, երբ այդ հեռավորությունն այնքան մեծ կլինի-լինել որ հետդարձի ճանապարհն այլևս չեք գտնի–գտնել:

Առաջադրանքներ:
1.Տեքստից դուրս գրիր բոլոր բայերը և կազմիր ուղիղ ձևերը:
Օրինակ՝ հարցրեց-հարցնել (տեքստում լուծված)
2.Բառարանի օգնությամբ գրիր տրված բայերի հոմանիշները:
Ենթադրել- ճոկել
պնդել-ստիպել
իշխել-տիրակալել
արտաբերել-առոգել
թոթվել-ցնցել
ջնջել-մաքրել
շշնջալ-փսփսալ
ստիպել-Հարկադրել
գոռալ-Աղաղակել
վիճել-Հակաճառել
շփոթվել-այլայլվել
3.Տրված արմատներից բայեր կազմի՛ր և ընդգծի՛ր արմատի և ել կամ ալ վերջավորության միջև եղած մասը:
Օրինակ` բարձր — բարձրանալ:
Առաջ-առաջանալ, խիտ-խտանալ, խոր-խորանալ, նոսր-նոսրանալ, մահ-մահանալ, կույր-կուրանալ, բազում-բազմանալ, ուրախ-ուրախանալ, ծեր-ծերանալ, գեղեցիկ-գեղեցկանալ, վախ-վախենալ, կամ-կամենալ, մոտ-մոտենալ, հաս-հասունանալ, անց-անցնել, հագ-հագնվել, թիռ-թռչել, սառ-սառչել, կիպ-կպչել, տես-տեսնել:

Աղբյուրը՝ Ս․ Մարկոսյան «Գործնական քերականություն», Կարինե Պետրոսյանի բլոգ

Posted in Աշխարհագրություն 7

Տրանսպորտ և կապ

1.
Ի՞նչ դեր ունի տրանսպորտը ժամանակակից տնտեսության համար:
Երբ մարդիկ ցանկանում են տեղափոխել օրինակ՝ մետաղ,դեղաբույս,քիմիկատ,սնունդ,կաշի,մեքենա մեծ քանակությամբ նրանք օգտագործում են մեքենաներ,նավեր,ինքնաթիռներ և այլ տրանսպորտային միջոցներ։Բոլոր տրանսպորտները հեշտացնում են մարդկանց կյանքը։

2. Բացատրել հետևյալ հասկացությունները. բեռնաշրջանառություն, ուղևորաշրջանառություն

Բեռնաշրջանառություն-բեռնաշրջանառության ժամանակ տեղափոխում են մարդիկ բեռներ և դա կատարում են խողովակների,նավերի,մեքենաների,գնացքների,ինքնաթիռների օգնությամբ։

Ուղևորաշրջանառություն-ուղևորաշրջանառության ժամանակ հենց մարդիկ են տեղափոխվում և դա կատարվում է միմիայն մարդատար նավերի,մեքենաների,գնացքների, ինքնաթիռների օգնությամբ։

Նկար,որը ցույց է տալիս ուղևորաշրջանառության և բեռնաշրջանառության տոկոսային հարաբերությունը՝



3․ ՀՀ համար տրանսպորտի որ տեսակներն են ավելի կարևոր, և ինչու։

Ամենակարևոր տեսակը դա ավտոմոբիլային տրանսպորտն է,քանի որ նախ մենք չունենք ծով և նաև մեծ երկիր չենք,որպեսզի կառուցվի գնացքի համար երկաթուղային գծեր և ծախսվի մեծ գումարներ։Օդային տրանսպորտի համար պետք է գնել ինքնաթիռներ,որը շատ-շատ թանկ է և շատ անիմաստ։Ավտոմոբիլային ճյուղը շատ էժան է և շատ հարմար է փոքր երկրի համար։Երկրորդ կարևոր տեսակը դա խողովակաշարային տեսակն է,քանի որ միայն խողովակներով կարող ես տանել բնական գազ։

Posted in Աշխարհագրություն 7

Հարավկովկասյան տարածաշրջանի ռազմատնտեսական բնութագիրը

  1. Ի՞նչ փոփոխոթյուններ տեղի ունեցան Հարավկովկասյան տարածաշրջանում XIX դարի սկզբին։
  2. Ներկայացնել Հարավկովկասյան տարածաշրջանի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները՝ սոցիալ-քաղաքական և ֆիզիկաաշխարհագրական տեսանկյունից։
  3. Ներկայացնել XX դարում Հարավակովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող փոփոխությունները։
  4. Դուրս գրել համառոտ փաստարկներ, որը բնութագրում է ներկայիս Հարավկովկասյան տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակները։

Posted in Աշխարհագրություն 7

Ռազմական աշխարհագրության ամփոփում/ հետևություններ

  1. Ներկայացնել «Նոր սերնդի պատերազմը»։
  2. Բնութագրել «Պատերազմի անընդունելի վնասը»։
  3. Նկարագրել «Տնտեսական օբյեկտների դեմ պայքարի մարտավարությունը»։
  4. Մեկնաբանել, թե ի՞նչ եք հասկանում «Տեղեկատվական պատերազմ» ասելով։
Posted in Պատմություն 7

Հայ ժողովրդի պայքարն հայ նվաճողների դեմ: Զաքարյաններ:

Առաջադրանք 1

Առաջադրանք 1

Հայ ժողովրդի պայքարն հայ նվաճողների դեմ: Զաքարյաններ:

Պատմեք քոչվորների դեմ հայ ժողովրդի մղած պայքարի մասին:

Թվարկեք հայկական պետության վերականգնման փորձերի ձախողման պատճառները:

Համեմատեք Բագրատունյաց Հայաստանը և Զաքարյանների իշխանապետությունը:

Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ հայկական կիսաանկախ իշխանությունները ժողովրդի գոյատևման խնդիր էին լուծում:

Աղբյուրները՝ Հայոց պատմություն , 7-րդ դասարան դասագիրք, էջ 111-117, համացանց

Լրացուցիչ -«Քոչվորական կայսրությունների առանձնահատկությունները»/ Պարտադիր նշել աղբյուները/:

«Քոչվորական կայսրությունների առանձնահատկությունները»

Քոչվորների կայսրապաշտությունը 

Առաջադրանք 2

Հայաստանը և մոնղոլները 

Պատմիր մոնղոլների, նրանց նվաճումների մասին:

Ներկայացրու հայերի  դրությունը,իրադարձությունների ժամանկագրությունը  մոնղոլական նվաճումների ժամանակ:

Ներկայացրու հետաքրքիր փաստեր մոնղոլների մասին:

Չինգիզ խանի ութ կանոնները   /շարադրիր .քո վերաբերմունքը այս կանոնների նկատմամբ/

Լրացուցիչ աշխատանք / ձեր ընտրությամբ մեկ  առաջադրանք կատարել/

7 փաստ Բաթու խանի մասին / թարգմանություն/

Չինգիզ Խանը հավանական է, որ 1220թ-ին եղել է Հայաստանում/   /վերլուծիր այս հոդվածը/:

Լենկ  Թեմուր/ Տեսաֆիլմը դիտելուց հետո  վերլուծիր նրա կերպարը/

Մոնղոլական արշավանքները/ հետազոտական աշխատանք/

  • Նախաբան
  • «Մեծ Յասա»՝ մոնղոլների հիմնական օրենք
  • Մոնղոլական ցեղերի միավորումը Թիմուչինի կողմից
  • Սիբիրի գրավումը Չինգիզ խանի կողմից և արշավանք դեպի Չինաստան
  • Մոնղոլների արևմտյան արշավանքները
  • Ոսկե Հորդայի ստեղծումը
  • Մոնղոլական տերության անկման հիմնական պատճառը
  • Վերջաբան․ Շատ հնարավոր է, որ Չինգիզ խանը եղել է Հայաստանում
Posted in Հայոց Լեզու 7

Գործնական քերականություն

1Լրացրու բաց թողած տառերը (նաև կրկնակ)։

ա) Ազնվամորին (մոռ) վարդազգիների ընտանիքին պատկանող 1-1,5 մ բարձրությամբ թուփ է կամ կիսաթուփ։ Տերևները բարդ են՝ եռամասնյա, վերևից գրեթե մերկ ու կանաչ, ներքևից՝ թաղիքանման ու սպիտակավուն։ Ծաղկաբույլը ողկույզ է, ծաղկաթերթիկները սպիտակ են, պտուղը բազմակորիզավոր է։ Բույսը ծաղկում է հունիս-հուլիս, պտղակալում՝ հուլիս- օգոստոս ամիսներին։ Ձմեռելուց հետո բերք է տալիս միայն երկրորդ տարում ու չորանում երրորդ տարում։ Դեռևս հին հույներն ու հռոմյացիներն անտառից հավաքած ազնվամորու պտուղներն օգտագործել են ոչ միայն ուտելու, այլև բժշական նպատակներով։

բ) Հայրենական ժողովրդական բժշկության մեջ ազնվամորու պտուղների թուրմը լայնորեն կիրառվում է գրիպի, մի շարք ցրտառական հիվանդությունների ժամանակ։ Պտուղները լայն կիրառում ունեն նաև լնդաղտի, սակավար..նության, ստամոքսային ցավերի ժամանակ։ Օգտագործվում են նաև մարսողությունը լավացնելու և ալկոհոլային հարվածությունից սթափեցնելու նպատակներով։ Հայկական ժողովրդական բժշկության մեջ ազնվամորու պտուղները լայն կիրառում են ունեցել տենդային հիվանդությունների, իսկ ծաղիկների թուրմը՝ օդի կծածի դեպքերում։

ԱԹորոսյանի «Հայաստանի դեղաբույսերը» գրքից

2․Կետադրիր տրված նախադասությունները:

• Պատճառը մի գաղտնիք է, որ երևան հանել չեմ կարող,- պատասխանեց նա:
• Մի կողմում ընկած էր ավտոմատը, մյուսում՝ խառնիխուռն թափված զանազան իրեր, որոնց մի մասն արդեն ցրիվ էր տվել հատակով մեկ:
• Երանի քո աչքերին թագուհի, որ տեսել ես այդ հանդեսը,- մրմնջաց Սեդան:
• Այնքան մեղմանուշ, այնքան դյութիչ էր մեղեդին, որ Ջուլիետան կարծում էր իր սրտի լարերի վրա էր նվագում:

4Տրված բառերում մեկ տառը փոխելով` ստացիր նոր բառ և բառարանի օգնությամբ տուր ստացված բառերի բացատրությունները՝

ականակիտ, ականակիր ՝ մութ

այգաբաց, այգեբաց ՝ խաղողի վազերը հողից ազատելը

անութ, անոթ ՝ զանազան նյութեր մեջը լցնելու աման

աշտանակ, աշտարակ ՝ շրջանաձև քառակողմ կամ բազմակողմ բարձր ու նեղ

բրդել, բրթել ՝ հրել

գիրթ, կիրթ ՝ կրթություն ստացած, կրթված

թափոր, թափոն ՝ թափելու ենթակա մնացորդ

կտրիճ, կտրիչ ՝ կտրող սայր ունեցող գործիք

հերկել, հերքել ՝ որևէ լուրի կեղծությունը ապացուցել-ներկել ՝ ներկի շերտ գոյացնելով որևէ գույն տալ

հրատարակել, հրապարակել ՝ պաշտոնապես տարածել հրատարակության միջոցով

շեղբ, շեղջ ՝ դեզ

սկահակ, ստահակ ՝ խարդախ

տարեգրություն, տարագրություն ՝ տպագրված գործ

5 Տրված միտքն արտահայտի՛ր հինգ նախադասությամբ:

Ֆրանսիացի քիմիկոսները շաքարի մի քանի փոխարինիչ են ստացել` բուսաշաքարից երկու հարյուր հազար անգամ քաղցր:

Ֆրանսիացի քիմիկոսներ ցանկացել են ստանալ ավելի քաղցր շաքար։ Ֆրանսիացի մի շարք խելացի քիմիկոսներ որոշեցին և հնարեցին մի շաքար։Այն երկու հազար անգամ ավելի քաղցր է քան բուսաշաքարը։ Նրանք ստեղծել են այտ շաքարը միքանի փոախարինիչներ ստանալով։ Այն էկոլգյապես մաքուր է։