Posted in Հայոց Լեզու 7

Գործնական քերականություն

Դերանունները ութ տեսակի են` անձնական, ցուցական, փոխադարձ, հարցական, հարաբերական, որոշյալ, անորոշ, ժխտական։

Որոշյալ դերանուններ
Որոշյալ դերանունները, առանց կոնկրետ անվանելու, ցույց են տալիս տվյալ դեպքում հայտնի, որոշակի անձեր, առարկաներ, հատկանիշներ, դրանց ամբողջությունը կամ ամբողջության մեջ մտնող առարկաներն ու անձերը առանձին-առանձին։ Որոշյալ դերանուններից են ամեն մի, ամեն մեկը, ամեն(ը), ամենքը, բոլոր(ը),յուրաքանչյուր(ը), յուրաքանչյուր ոք, ողջ(ը), ամբողջ(ը), համայն և այլն։ Հատկանշային իմաստով որոշյալ դերանունները չեն հոլովվում, իսկ առարկայանիշ իմաստ արտահայտողները հոլովվում են։ Դրանք հոլովվում են գոյականի նման:

Անորոշ դերանուններ
Անորոշ դերանունները ցույց են տալիս տվյալ իրադրությունում անորոշ, անհայտ անձեր, առարկաներ, հատկանիշներ առանց դրանք անվանելու։ Անորոշ դերանուններից են՝ երբևէ, ինչ-որ, ինչ-ինչ, մի, մի քանի, ինչ-որ մի, ոմն, որևէ, որևիցե, որոշ և այլն։ Առարկայնիշ անորոշ դերանունները հոլովվում են, օրինակ՝ մի քանիսը – մի քանիսի – մի քանիսին – մի քանիսը – մի քանիսից – մի քանիսով – մի քանիսում։ Ոմն դերանունն արտահայտում է հատկանշային իմաստ. նշանակում է ինչ-որ, օրինակ՝ Քեզ նամակ է ուղարկել ոմն Հարություն։ Ոմն-ը չի հոլովվում։ Ոմանք դերանունը, որը ոմն-ի հոգնակին է, անձնանիշ է և նշանակում է մի քանիսը, օրինակ՝ Ոմանք առանձնացան իրենց կատարած փայլուն աշխատանքով։ Ոմանք-ը հոլովվում է ց հոլովմամբ՝ ոմանք-ոմանց-ոմանց-ոմանց ոմանցից-ոմանցով։

Ժխտական դերանուններ

Ժխտական դերանունները ցույց են տալիս տվյալ իրադրությունում ժխտվող անձեր, առարկաներ, մասամբ էլ հատկանիշներ առանց դրանք անվանելու։ Ժխտական դերանուններն են՝ ոչ ոք, ոչինչ, ոչ մի, ոչ մեկը։ Սրանց յուրահատկությունն այն է, որ այս դերանունների հետ բայերը դրվում են ժխտական ձևերով, օրինակ՝ Ոչ ոք չհեռացավ։ Ժխտական դերանուններից ոչ մի-ն չի հոլովվում, իսկ մյուսները հոլովվում են գոյականների նման:

Առաջադրանքներ

1. Ո՞ր շարքի բոլոր դերանուններ են որոշյալ:
1. միմյանց, յուրաքանչյուր, ինչ, երբ
2. ամեն ինչ, համայն, ամեն մի, ողջ
3. որտեղ, քանի, ինչպես, ինչու
4. իրար, որերորդ, քանիսը, այլ

2.  Ո՞ր շարքի բոլոր դերանուններ են հարաբերական:
1. ով, ինչ, երբ, սույն
2. ողջ, քանի, ինչու, որ
3. որտեղ, քանի, ինչպես, ինչու
4. իրար, որերորդ, քանիսը, այլ

3. Ո՞ր շարքի բոլոր դերանուններ են ցուցական:
1. ողջ, ամբողջ, միևնույն, ամենայն
2. համայն, սույն, միևնույն, ինչ
3. այսպես, այդպես այնպես, որքան
4. սա, դա, նույնտեղ, այնչափ

4. Դո՛ւրս գրել դերանունները և խմբավորե՛լ ըստ տեսակների։ Հոլով, թիվ կամ դեմք ունեցող դերանունների դեպքում նշե՛լ դրանք։
Մկան թագավորը հրաման է տալիս, կանչում իր մոտ չղջիկին և ասում. «Ա՛յ անպիտան, դու մուկ ես, ո՞ւր ես թաքնվում, ինչի՞ տուրք չես տալիս»։ Չղջիկը բաց է անում թևերը և ասում. «Ես ինչի՞ պիտի տուրք տամ քեզ, չե՞ս տեսնում սրանքԵս թռչուն եմ, ես որտեղի՞ մուկն եմ»։ Մկան թագավորը գրում է թռչունների թագավորին, թե այս տեսակ մի թռչուն կա. ինչի՞ դու նրանից տուրք չես վերցնում։ Թռչունների թագավորը սա որ լսում է, կանչում է չղջիկին, ասում. «Եթե թռչուն ես, մեր օրենքը ինչի՞ ես խախտում, ինչի՞ տուրք չես տալիս»։ Չղջիկը բաց է անում բերանը, ցույց տալիս ատամները և ասում. «Ես մուկ եմ, թռչունը բա ատամներ կունենա՞»։ Թռչունների թագավորը մնում է շվարած, գլուխը կորցրած։ Այսպես, չղջիկը, երկուսին էլ խաբելով, մինչև հիմա էլ իր համար հանգիստ ապրում է առանց տուրք տալու։

իր-անձ․ դեր․ այս-ցուց․ դեր․

դու-ցուց․ դեր․ դու-ցուց․ դեր․

քեզ-ցուց․ դեր․ սա-ցուց․ դեր․

սրանք-ցուց․ դեր․ մեր- անձ․ դեր․

ես-անձ․ դեր․ ինչի՞-հարց․ դեր․

որտեղի՞-հարց․ դեր․ այսպես- ցուց․ դեր․

իր-անձ․ դեր․

5. Առաջին երկու և վերջին երկու նախադասությունները դարձրո՛ւ մեկական նախադասություն, մի  նախադասություն էլ հանի՛ր և տեքստը փոխադրի՛ր երեք նախադասությամբ:
«Ալոն» աշխարհում ամենատարածված բառերից է: Այսօր դա գործածվում է հեռախոսային խոսակցությունների ժամանակ: Բայց բոլորը չեն, որ հասկանում են «ալոն»: Դա շատ ավելի հին է, քան հեռախոսը: Մինչև հեռախոսի գյուտն այդ բառը նավերի վրա է օգտագործվել՝ խոսափողով կանչերի ժամանակ: «Ալո» նշանակում է «լսում եմ»:

«Ալոն» աշխարհում ամենատարածված բառերից է, գործածվում է հեռախոսային խոսակցությունների ժամանակ:

Մինչև հեռախոսի գյուտն այդ բառը նավերի վրա է օգտագործվել՝ խոսափողով կանչերի ժամանակ, «ալո» նշանակում է «լսում եմ»։

Բայց բոլորը չեն, որ հասկանում են «ալոն», դա շատ ավելի հին է, քան հեռախոսը։

6. Տեքստը փոխադրի՛ր  երեք-չորս նախադասությամբ:
Կրիան ու նապաստակը վիճեցին, թե ո՛վ է ավելի արագ վազում: Քանի որ խոսքով իրար ոչինչ չկարողացան ապացուցել, որոշեցին մրցել: Հանդիպման տեղը նշեցին ու բաժանվեցին: Նապաստակը չէր կասկածում, որ ինքն իսկապես արագավազ է: Նա հույսը դրեց իր բնատուր արագավազության վրա ու ճամփեզրին պառկեց , մուշ-մուշ քնեց, որ մի քիչ հանգստանա: Իսկ կրիան հասկանում էր, որ ինքը դանդաղաշարժ է, դրա համար էլ առանց հանգստանալու վազում էր ու վազում: Այդպես նա քնած նապաստակից առաջ անցավ  ու նվաճեց հաղթողի պարգևը:
Այդպես է, երբ բնական ընդունակությունները չեն օգտագործվում, աշխատասիրությունը հաղթում է:

Կրիան ու նապաստակը վիճեցին, թե ո՛վ է ավելի արագ վազում: Քանի որ խոսքով իրար ոչինչ չկարողացան ապացուցել, որոշեցին մրցել և հանդիպման տեղը նշեցին ու բաժանվեցին, սակայն նապաստակը չէր կասկածում, որ ինքն իսկապես արագավազ է հույսը դրեց իր բնատուր արագավազության վրա ու ճամփեզրին պառկեց, մուշ-մուշ քնեց, որ մի քիչ հանգստանա, իսկ կրիան հասկանում էր, որ ինքը դանդաղաշարժ է, դրա համար էլ առանց հանգստանալու վազում էր ու վազում և նա քնած նապաստակից առաջ անցավ  ու նվաճեց հաղթողի պարգևը:
Այդպես է, երբ բնական ընդունակությունները չեն օգտագործվում, աշխատասիրությունը հաղթում է:

7. Հետևություններից ո՞րն է (որո՞նք են) համապատասխանում տեքստին: Ընտրությունդ հիմնավորի՛ր: Կարող ես նաև այլ հետևություն անել:
Արագիլին հարցրին.
— Իմաստո՛ւն հավք, ինչո՞ւ ես անվերջ մի ոտքի վրա կանգնում:
Պատասխանեց.
-Որպեսզի գոնե մի քիչ թեթևացնեմ աշխարհի բեռը:
Հետևություն
ա) Մարդիկ մեծամիտ են ու շատ կարևորում են իրենց: Նրանց թվում է, թե իրենք են տանում աշխարհի հոգսը, և իրենցից է կախված, թե աշխարհն ինչպե՛ս է ապրում:
բ) Կա մարդ, որ այնքան բարի է, աշխարհի ու մարդկանց նեղություն չտալու համար պատրաստ է «մեկ ոտքի վրա» ապրելու: Իր կյանքը կդժվարացնի, միայն թե ուրիշների համար հեշտ լինի:
գ) Ծույլ մարդիկ, իրենց բան ու գործը թողած, ամբողջ օրը կարծես աշխարհի հոգսն են հոգում:
դ)Կան պարծենկոտ մարդիկ, որոնք իրենց ամենասովորական արարքները շատ են կարևորում ու դրանք վեհ գաղափարներով բացատրում:
ե) Բոլոր մարդիկ  պիտի մեկ ոտք ունենան, որ երկրի բեռը թեթև լինի:
զ) Մարդիկ պետք է հարգեն դիմացինների սովորությունները և դրանց  վերաբերող ավելորդ հարցեր չտան, թե չէ երբեմն շատ անհեթեթ պատասխաններ կլսեն: Ամեն ինչ չէ, որ բացատրելի է:
է) Մարդիկ այնքան եսասեր ու շահամոլ  են, որ երբեք մի թռչունի չափ անգամ չեն մտածի  իրենց երկրի մասին:

Posted in Քիմիա 7

Հունվարի 30-ից Փետրվարի 3

1.-Մենդելեևը համակարգման հիմք ընդունեց տարրի ատոմային կշիռը, որպես ճշգրիտ չափելի ու կասկած չհարուցող հիմնարար քանակական հատկանիշ։

2․- Նա բացահայտեց, որ որոշակի թվով տարրերից հետո նկատվում է հատկությունների կրկնություն, այսինքն՝ ատոմային կշռի մեծացման հետ տարրերի շարքում հստակ դիտվում է հատկությունների պարբերականություն, էլ ավելի կարևոր հայտնություն էր այն, որ պարբերաբար կրկնվում էին նաև փոփոխության բնույթն ու ընթացքը մեկ տարրից մյուսին անցնելիս։

3․-ցեզիումի օքսիդ Cs20

հիդրօքսիդ OH

ֆտորիդ F

քլորիդ CL

4.-LiCl

NaCl

KCl

HCl

Cl

5.-Պարբերական կախման մեջ

Posted in English 7

Teenagers earning money

2-save 3-earn 4-Saturday job 5-spend 6-pocket money 7-waste 8-Full time.



1-Full-time work is commonly considered to be 40 hours or more working time per week, while part-time employment is usually less than 30 hours a week

2- Is that earn is to receive payment for work while spend is to waste or wear away

3-Spending vs saving: how to find the perfect balance.

4- You can spend your money on something, but if you buy more than it is necessary or on things that are not useful, you are wasting money.

Posted in Հայոց Լեզու 7

Գործնական Քերականություն

1․ Ստուգի՛ր տրված բառաշարքերի բոլո՞ր բառերն են ճիշտ գրված, և սխալներն ուղղի՛ր:

Ա. Արդար, դրդել, զվարթ, արդյոք, որդի, արդյոք, բրդել, կարդալ, երդում, արդյունք, արթնանալ, վաղորդյան, շքերթ, օրիորդ :

Բ. Ընդամենը, խնդիր, շանթահարել, ընդունել, կենդանի, ընդհանուր,դադար, օդանցք, անօթևան, բացօդյա:

2․ Ա և Բ խմբերի բառերի գրությունը համեմատի՛ր: Ինչո՞ւ են Բ խմբի բառերը ն-ով գրվում:

Ա. Ամբիոն, ամբարտավան, ամբար, ամբողջ, զամբյուղ, ըմբիշ, ամպ, ամփոփ, ամփոփում, համբերել, ճամպրուկ, ճամփա, փամփուշտ:

Բ. Անբուժելի, անբարյացկամ, անպարտ, անպայման,անպատրաստ, անփոխարինելի, անփույթ:

Որովհետև Բ խմբի բառերը ածանցավոր բառեր են։

3․ Ընդգծված բառերի և բառակապակցությունների փոխարեն գրի՛ր տրված հոմանիշները:

, , գահավիժում էր

Մի անգամ Սահարայի բեդվին ցեղերի մի քանի առաջնորդներ Փարիզի մոտ մեծ ջրվեժ տեսան:Սովորական ջրվեժ էր, որ բյուրեղապակե կոթողի նման ընկնում էր գնալ ցած:

Բայց բեդվինները հիացել էին: սքանչացել էին:

Անապատում մարդիկ քանի՜ օր են թափառում դեգերում ջրհորին հասնելու համար: Քանի՜ ժամ են փորում նորից ու նորից անընդհատ փլչող ավազը, մինչև որ փոսի հատակին ջրիկ ցեխ երևա: Հայտնվի

Ջրի ամենափոքրիկ շիթերից կաթիլ անգամ հողի վրա բոցկլտում են վառվում խոտի վառ կանաչ զմրուխտ կայծերը: Երբ մի տեղ անձրև է գալիս, ամբողջ Սահարայից մարդիկ շտապում են տեսնելու այդ տեղը վայրը: Բեդվինները պատրաստ են հարյուրավոր կիլոմետրեր կտրել անցնելու, որպեսզի տեսնեն, թե խոտն ինչպե՞ս է աճում:

Բեդվինները ուղղակի պարզապես չէին կարողանում այդտեղից հեռանալ: Նրանք խնդրեցին շտապեցնող հյուրընկալին.

-Սպասենք, մինչև ջուրը վերջանա կտրվի:

4. Բառաշարքում առանձնացնել հոմանիշ բառերի վեց զույգ:
ա) Գոտեմարտիկ-ըմբիշ

բերկրանք-հրճվանք

կողով-զամբյուղ

ատելություն-հակակրանք

ուժ-զորություն

երաշխիք-գրավական:
բ) Արահետ-կածան

թագավոր-գահակալ

անուրջ-երազանք

հարգանք-ակնածանք

դրախտ-եդեմ

երեկո-մթնշաղ
գ) Ագահ-անկուշտ

ապերախտ-երախտամոռ

երկչոտ-անհամարձակ

դյութական- կախարդական

խարտյաշ-ոսկեգույն

արդարացի-շիտակ
դ) Բերկրանք-խանդավառություն

կարեկցանք-խիղճ

դեզ-կույտ

իրիկնամուտ-վերջալույս

պատնեշ-պարիսպ

խինդ-եռանդ
ե) Ծածուկ-գաղտնի

համեստ-խոնարհ

կայուն-ամուր

հիասքանչ-զմայլելի

անմիտ-ապուշ

խոժոռ-մռայլ

5. Ստեղծագործական աշխատանք

Առաջին ձյունը
Ձյան փաթիլի պատմությունը
Ձյունը իր երգն է երգում

Posted in Պատմություն 7

Ամփոփում

Առաջին ուսումնական շրջանի ամփոփում
1. Ինչու ենք ուսումնասիրում պատմությունը:

Որ պեսի իմանանք հին պատմությունը։

2. Ընտրել մեր անցած թեմաներից ձոզ համար ամենահետաքրքիրը, ներկայացնել , հիմնավորել:
Բացատրել բառեր.

Ավատատեր, աստիճանակարգություն, Զորանամակ, Գահնամակ, Նիկիական հավատո հանգանակ, Ձեռնադրություն, Տիեզերական ժողով, առաքյալ, Ճգնակեցություն, Գրաբար, Սաղմոս , Առաքինություն ,Կոտակ, Տաճար Մայրի, Կանգուն ,Ուրացող ,Բորոտ ,Ուրուկ Հրովարտակ , Աշխատող ձեռք ,Առաքինի ,Սլաքներ ուղղել :

3.Փորձեք ստեղծել ձեր քաղաքը
Անվանումը մեծ Սերոաստան
Տարածքը Բրազիլիա
Կրոնը Սերյուս
Օրենսգիրքը Ֆուդբոլ խաղալ
Կրթությունը/ ինչպիսի դպրոց կբացեիք/ Դաս անել։

4.Նշել 5ցանկություն, նպատակ, որ ցանկանում եք իրակականան հաջորդ տարի:

Ես Կուզեյի Աշխարհի խաղերը լինեն Հայաստանում և հաղթի հայաստանը։

Ես Կուզեյի ֆուտբոլիստ լինեի և խաղայի Բարսելոնայում։

Ես կուզեյի մեր դասարանում աղջիկ չլիներ։

Ես կուզեյի գնամ Աշխարհի խաղերին։

Ես կուզեյի ևրատեսիլին մասնագցեյի։

5.Ինչ քայլեր եք ձեռնարկում, երբ ուզում եք ծնողները կատարեն ձեր ցանկությունները:

Համոզում ենք։

Posted in Հայոց Լեզու 7

Ցուցական դերանուններ

Ցուցական դերանուններ. մատնացույց են անում առարկա, հատկություն, քանակ, գործողության տեղ և ձև՝ առանց դրանք անվանելու:
1.Ընդգծի՛ր ցուցական դերանունները:
Դա առաջին գրադարանն է Հայաստանում:
Սա է իմ ասելիքը, ավելացնելու ոչինչ չունեմ:
-Ձեր ասած խանութը գտնվում է այստեղ՝ այս փողոցում:

Սա, դա, նա ցուցական դերանունները գործածվում են և՛ անձի, և՛ իրի փոխարեն: 
Ցուցական դերանունների հոլովումը: 

Ուղղական   սա     սրանք    դա      դրանք    նա    նրանք
Սեռական    սրա   սրանց դրա դրանց նրա նրանց
Տրական      սրան  սրանց դրան դրանց նրան նրանց
Հայցական
Բացառական
Գործիական
Ներգոյական

Այլ ցուցական դերանուններ ՝ այս, այդ, այն, այստեղ, այդտեղ, այնտեղ, այսքան, այդքան, այնքան, այսպես, այդպես, այնպես, այսչափ, այնչափ, այդչափ…

Ցուցական դերանունները կազմությամբ լինում են պարզ, բարդ:
2. Նշել տրված ցուցական դերանունների կազմությունը՝  այսքան, սա, այսչափ, նույնտեղ, այն, դա, այսպես, այնտեղ,  այդ, սույն, մյուս, այնպիսի:
պարզ- սա, այն, դա, այդ, սույն, մյուս
բարդ-այսքան, այսչափ, նույնտեղ, այսպես, այնտեղ, այնպիսի

3. Սա ինձ համար ամբողջն է:  Գտի՛ր ենթական:
Բնակարանի տերերը սրանք են: Գտի՛ր ստորոգյալը:

Կետադրե՛լ տեքստը.

Արև, մի կեսօր Կաքավաբերդի քարափով բարձրանում էին՝ երեք ձիավոր։ Ոչ միայն զգեստից, այլև՝ ձի նստելուց երևում էր, որ առաջին երկու ձիավորը քաղաքի մարդիկ են և չեն տեսել ո՛չ Կաքավաբերդը, ո՛չ նրա քարափը։

Երրորդ ձիավորը նրանց ուղեկցում էր, և մինչդեռ առաջինները պինդ բռնել էին ձիերի բաշից, համարյա թե կռացել` հավասարակշիռ մնալու,— վերջին ձիավորը քթի տակ մռմռում էր մի երգ`մելամաղձոտ ու հուսահատ, ինչպես՝ ամայի ձորը, տխուր քարափը և հեռավոր գյուղը։

Բերդի գլխին նստած ամպը վարագույրի պես մե՛կ ետ էր քաշվում, երևում էին պարիսպները, մե՛կ ծածկում էր կատարը։ Առաջին ձիավորը աչքը պարիսպներից չէր հեռացնում։ Նրա գլխում բերդի պատմությունն էր մագաղաթյա մատյաններում, գրած խոսքերը իշխանական օրերի մասին, երբ զրահապատ ձիերի սմբակները դոփում էին երկաթյա մուտքի առաջ և ավերից դարձող նրա համհարզները ճոճում էին նիզակները։ Ակնոցի արանքից, նրա ուսյալ աչքերը տեսնում էին զրահավորներին մագաղաթյա մատենագրին, եղեգնյա գրչով նրանց գովքը հորինելիս և նա լսում է հնօրյա ձիերի դոփյունը։ Ի՜նչ դժվար էր նրա համար քարափը, որով քարայծի նման մագլցում էին երբեմնի տերերը։

Գրիր տրված բառերի նույնարմատ հականիշ ածականները:

Անխռով-խռով
գեղեցիկ-տգեղ
բարձրակարգ-ցածրակարգ
խոտոր-ուղիղ
երերուն-հաստատուն
տարակուսելի- անկասկած
արտաքուստ-ներքուստ
անզարդ-զարդարուն
ամոթխած-չքաշվող
աղմկոտ-անաղմուկ
արատավոր-անարատ
քաղցրահամ-դառնահամ
ընչատեր-աղքատ
թեթևաբարո-ծանրաբարո
ժպտադեմ-թթվադեմ
բարեգութ-անգութ
արդարացի-հանցավոր
վսեմաշուք-անշուք
լավագույն-վատ
նորագույն-վաղեմի