Posted in Հայոց Լեզու 7

Ինչպես նորոգել աշխարհը

Մի գիտնական, որ ապրում էր աշխարհի խնդիրներով մտահոգ, վճռել էր գտնել ուղիներ դրանք նվազեցնելու համար: Օրեր էր անցկացնում իր լաբորատորիայում` փնտրելով իրեն հուզող հարցերի պատասխանները:
Մի օր յոթամյա որդին ներխուժեց նրա սրբավայրը և որոշեց օգնել հորն աշխատել: Գիտնականը նյարդայնացած, որ իրեն ընդհատել են, խնդրեց տղային ուրիշ տեղ խաղալ: Տեսնելով, որ անհնար է նրան դուրս հրավիրել, հայրը մտածեց մի բանով շեղել որդու ուշադրությունը: Պատահաբար գտավ մի ամսագիր` աշխարհի քարտեզի պատկերով. այն է, ինչ անհրաժեշտ էր:
Մկրատով կտրտեց քարտեզը տարբեր մասերի և կպչուն ժապավենի հետ միասին հանձնեց որդուն` ասելով.
– Քանի որ սիրում ես գլուխկոտրուկներ, քեզ կտամ աշխարհը բոլորովին կոտրված, որ այն նորոգես առանց որևէ մեկի օգնության:
Հաշվարկեց, որ փոքրիկից կպահանջվի տասը օր` քարտեզն ի մի բերելու համար, սակայն այդպես չեղավ: Մի քանի ժամ անց նա լսեց երեխայի ձայնը, որ հանգիստ կանչում էր.
– Հայրի՜կ, հայրի՜կ, ամեն ինչ արեցի, ավարտեցի:
Սկզբում հայրը չհավատաց: Մտածեց, որ անհնար է նրա տարիքում վերստանալ ամբողջական մի քարտեզ, որը նախկինում երբեք չի տեսել: Կասկածամիտ, հայացքը բարձրացրեց գրառումներից այն վստահությամբ, որ կտեսնի երեխայի տարիքին համապատասխան աշխատանք. քարտեզն ավարտուն էր: Բոլոր կտորները տեղադրված էին իրենց համապատասխան տեղերում: Ինչպե՞ս էր հնարավոր: Ինչպե՞ս էր երեխան կարողացել: Զարմանքով հարցրեց որդուն.
– Որդյա՛կս, դու չգիտեիր ինչպիսի՞ն է աշխարհը, ինչպե՞ս ես արել:
– Հայրի՛կ, պատասխանեց որդին,- Ես չգիտեի, թե ինչպիսին է աշխարհը, բայց երբ դու հանեցիր ամսագրից քարտեզը, այն կտրտելու համար, տեսա, որ մյուս կողմում մարդ է պատկերված: Այնպես որ, շրջեցի կտորներն ու սկսեցի «հավաքել» այդ մարդուն, որ, այո´, գիտեի թե ինչպիսին էր:
– Երբ ես վերականգնեցի մարդուն, շրջեցի թուղթը և տեսա, որ վերականգնել եմ աշխարհը:

Առաջադրանքներ

1. Բնութագրի՛ր գիտնականին։ 

Գիտնականը շատ կատակասեր էր և միամիտ։

2. Ինչո՞ւ էր գիտնականը աշխարհի խնդիրների պատճառը փնտրում լաբորատորիայում։ 

Որովհետև լաբորատորիայում փորձեր են անում և տարրալուծում են։

3. Ներկայացրո՛ւ ստեղծագործության ասելիքը, գաղափարը։ 

Գիտնականի որդին խորամանկ էր և խելացի։

4. Քո կարծիքով ո՞ր նախադասությունը կարող է լինել գիտնականի փնտրտուքների պատասխանը։ 

5. Շարադրի՛ր մտքերդ՝ Ինչպե՞ս նորոգել աշխարհը, արդյո՞ք աշխարհը նորոգելու կարիք ունի, ի՞նչ կփոխեիր աշխարհում, ինչո՞ւ, և այլն։ 8-10  նախադասություն։ 

-Ես աշխարհում անապատում ծառեր կտնկեի։

-Ես աշխարհում զենքերը կոչնչացնեի։

-Ես աշխարհում բոլոր մարդիկ առողջ կդարձնեի։

-Ես աշխարհում վնասակար բաներ կոչնչացնեի։

-Ես աշխարհում Հայաստան ծովից ծով կանեի։

-Ես աշխարհում թուրքերին կհանեյի աշխարհից։

– Ես աշխարհում կուզի միշտ ցերեկ լինի։

-Ես աշխարհում կուզեի իմ մայրիկը անմահ մնա։

Posted in Հայոց Լեզու 7

Չեմ կարողացել, չեմ կարողանում ու երբեք էլ չեմ կարողանա

Երբ ես փոքր էի, պաշտում էի կրկեսը, և կրկեսում ամենից շատ գազաններն էին ինձ դուր գալիս: Ինձ հատկապես փիղն էր գրավում, որը, ինչպես հետո իմացա, նաև մյուս երեխաների սիրելին էր: Ներկայացման ժամանակ այդ հսկայական վայրի կենդանին ցուցադրում էր իր անասելի քաշը, ուժը, չափսերը… Բայց իր ելույթից հետո մինչև հաջորդ ելույթի սկիզբը նա շղթայված էր, շղթայի մի ծայրը կապված էր փղի ոտքին, իսկ մյուսը` գետնի մեջ խրված ցցին:

Դա ընդամենը փայտի մի կտոր էր, որ միայն մի քանի սանտիմետր էր խրված հողի մեջ: Չնայած շղթան հաստ էր և ամուր, ինձ համար ակնհայտ էր, որ այդպիսի կենդանին, որն ընդունակ է ծառեր արմատախիլ անելու, հեշտությամբ կարող էր այդ ցիցը հանել ու փախչել:
Ինձ համար հանելուկ էր մնացել` ի՞նչն էր նրան պահում, ինչո՞ւ նա չէր փախչում:

Երբ դեռ հինգ-վեց տարեկան էի, հավատում էի մեծահասակների իմաստությանը: Չեմ հիշում` այս հարցերը ես տվեցի ուսուցչի՞ս, հայրիկի՞ս, թե՞ հորեղբորս: Նրանցից մեկն ինձ բացատրեց, թե փիղը չի փախչում, քանի որ նա վարժեցված է:
Այդ ժամանակ ես տվեցի միանգամայն ակնհայտ հարց. «Եթե փիղը վարժեցված է, էլ ինչո՞ւ են նրան շղթայում»:
Հիշում եմ, որ ոչ մի բավարար պատասխան չստացա: Ժամանակի ընթացքում մոռացա փղին էլ, նրա հետ կապված հարցերն էլ և այդ մասին հիշում էի միայն մարդկանց շրջապատում, ովքեր գոնե մեկ անգամ այդ հարցն իրենց տվել են:

Մի քանի տարի առաջ հայտնաբերեցի, որ, հուրախություն ինձ, բավականին խելացի մի մարդ գտել է հարցի պատասխանը` կրկեսային փիղը չի փախչում, որովհետև նա մանկուց կապված է նմանատիպ ցցի:
Աչքերս փակեցի և պատկերացրի ցցին կապված նորածին անպաշտպան փղին: Վստահ եմ, որ այն ժամանակ փղիկն ամբողջ ուժով ձգել է` փորձելով ազատվել: Բայց, չնայած թափված ջանքերին, ոչինչ չի ստացվել, քանի որ ցիցն այն ժամանակ բավականին ամուր է եղել:
Պատկերացնում էի, թե ինչպես է նա երեկոյան ուժասպառ ընկնում, իսկ առավոտյան փորձում նորից ու նորից… Մինչև, իր համար սարսափելի մի օր, նա հնազանդվել է իր ճակատագրին՝ ընդունելով սեփական անզորությունը:
Այդ հսկա և հզոր փիղը կրկեսից չի փախչում, քանի որ խեղճը կարծում է, թե չի կարող:

Նրա հիշողության մեջ մնացել է անզորության այն զգացողությունը, որն ապրել է ծնվելուց անմիջապես հետո:
Եվ ամենավատն այն է, որ այդ հիշողությանը նա երբեք չի կասկածում:
Նա այլևս երբեք չի փորձել իր ուժը կիրառել:

-Այսպիսին է կյանքը, Դեմիան:Բոլորս էլ ինչ-որ բանով նման ենք կրկեսի փղին. այս կյանքում մենք կապված են հարյուրավոր ցցերի, որոնք սահմանափակում են մեր ազատությունը:
Ապրում ենք` համարելով, որ «չենք կարող» անել բազում գործեր, ուղղակի, որովհետև, շատ վաղուց, երբ դեռ փոքր էինք, փորձել ենք ու չենք կարողացել:
Այն ժամանակ վարվել ենք այս փղի նման, մեր հիշողության մեջ գրանցել ենք այսպիսի հրահանգ. «Չեմ կարողացել, չեմ կարողանում և երբեք չեմ կարողանա»:
Մենք մեծացել ենք այս հրահանգով, որն ինքներս ենք մեզ տվել, և դրա համար էլ երբեք չենք փորձել ցիցը հանել:
Երբեմն, շղթայի ձայնը լսելիս, հայացք ենք ձգում ցցին և մտածում.
Չեմ կարողանում և երբեք էլ չեմ կարողանա:

…. Եվ միակ ձևը պարզելու, որ դու կարող ես ինչ-որ բանի հասնել, նոր փորձ անելն է, որի մեջ կներդնես քո ամբողջ ոգին:
Քո ամբողջ ոգին: 

Հեղինակ՝ Խորխե Բուկայ

Աղբյուրը

Առաջադրանքներ 

1.  Առանձնացրո՛ւ անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ։ 

ակնհայտ-Ակներև, բացահայտ:

կիրառել- գործադրել, կիրարկել,

2. Բացատրի՛ր այս միտքը՝  Եվ միակ ձևը պարզելու, որ դու կարող ես ինչ-որ բանի հասնել, նոր փորձ անելն է, որի մեջ կներդնես քո ամբողջ ոգին:

Այսինքն մեր նպատակի հասնելու համար, պետք է շատ փորձել, ջանք չխնայել և ամբողջ ոգիով փորձել։

3. Ո՞րն է ստեղծագործության ասելիքը։ 

Ջանք չխնայել նպատակին հասնելու համար։

4. Շարադրի՛ր մտքերդ ՝ «Կկարողանա՞մ» ։ 

Կկարողանամ նպատակիս հասնել։

Կկարողանամ լավ ֆուտբոլիստ դառնալ։

Posted in Հայոց Լեզու 7

Թարգմանություն Խոսող լռություն Օշոյի պատմած առակը

Մահա-Կաշյապան շատ քչերին է հայտնի, քանի որ նա ոչինչ չի գրել։

Մի օր Բուդդան եկավ իր առավոտյան ելույթը տալու՝ լոտոսի ծաղիկը ձեռքին։ Նա լուռ նստեց՝ նայելով ծաղկին, ոչ մի բառ չասելով։ Նրան լսելու եկած տասը հազար սանյասինները շփոթված էին։ Դա չլսված էր։ Նախ, Բուդդան, ով երբեք ոչինչ չի բերել, եկավ լոտոսի ծաղիկով: Երկրորդ, նա միշտ անմիջապես սկսում էր խոսել, բայց այս անգամ շատ ժամեր անցան, և նա պարզապես նստեց ու լուռ նայում էր ծաղկին։Շատերը կարծում էին, որ նա խելագար է: Միայն մեկ հոգի այդպես չէր մտածում, նա սկսեց ծիծաղել: Մահա-Քաշյապան էր։ Բուդդան բարձրացրեց աչքերը, ծիծաղեց և իր մոտ կանչեց Մահա-Կաշյապային: Նա տվեց նրան ծաղիկը եւ հայտարարեց, որ հանդիպումն ավարտվել է՝ ասելով.
«Ես քեզ տվեցի այն, ինչ դու արժանի էիր, իսկ Մահա-Կաշյապային տվեցի այն, ինչ նա արժանի է: Երկար տարիներ ես քեզ հետ բառերով եմ խոսում, իսկ դու ոչինչ չես հասկացել։ Այսօր ես լուռ խոսեցի քեզ հետ, և Մահա-Կաշյապան իր ծիծաղով ցույց տվեց ինձ, որ հասկանում է ինձ։ Այս առեղծվածային ճանապարհով գտավ իրավահաջորդ. Մահա-Քաշյապան դարձավ Բուդդայի իրավահաջորդը։
Posted in Հայոց Լեզու 7

Ամենահետաքրքիր Բանը

Իմ կյանքում ամենահետաքրքրիր դեպքը եղել է, որ մեր ընտանիքում ծնվեց իմ ու իմ եղբոր միհատիկ, աննման, սիրունիկ քույրիկը՝ Սառան։

Սառան օրից օր մեծանում է, մենք հաճույքով, սիրելով վայելում ու տեսնում ենք։ Նա մեծանալով մեզ լավ է ճանաչում ու ծիծաղում է մեզ։

Posted in Հայոց Լեզու 7

Գործնական քերականություն (սեպտեմբերի 12)

1. Փակագծերում տրված բառերից և բառակապակցություններից նախադասության մտքին համապատասխանող գոյականներ ստացի՛ր և գրի՛ր կետերի փոխարեն:

Բնության մեջ համատարած լռություն (լռել) չկա:

Աղմուկը կարող է հիշեցնել(հիշել) կորցնելու (կորչել) պատճառ դառնալ:

Աշխատանքը (աշխատել) հոգնած  մարդու վրա ազդում է քաղաքային ելումուտի (երթալ ու գալ) աղմուկը, բարձրաձայն խոսքելը (խոսել):

Կա ենթադրություն (ենթադրել), որ ջուրը ոչ միայն Երկրի, այլ նաև ուրիշ մոլորակի (մոլորել) վրա է շատ:

Գիտնականները (մարդու մասին գիտությամբ զբաղվող) վկայում են, որ մարդկանց մարմնի յոթանասուն տոկոսը ջրից է բաղկացած:

Բժշկության խոհրդանիշը (խորհուրդը նշել) եղել և մնում է օձը:

2. Փակագծում տրված բառերից և բառակապակցություններից նախադասության մտքին համապատասխանող գոյականներ ստացի՛ր և գրի՛ր կետերի փոխարեն:

Եֆրեմովի «Անդրոմեդի միգամածությունը» ֆանտաստիկական վեպում պատմում է մի խումբ տիեզերագնացների (տիեզերք գնալ) հեռավոր միջաստղային ճանապարհորդության (ճանապարհորդել) մասին: Նրանց աստղաթիռի արագթյունը (արագ) շատ մոտ է լույսի արագությանը(արագ), և ժամանակը երկրայինի համեմատությամբ (համեմատել) շատ դանդաղ է շարժվում: Տիեզերագնացները գալակտիկայի ամենահեռավոր շրջաններին հասնելու առաջադրանք (առաջադրել) ունեն: Պիտի հասնեն այն աստղին, որի մոլորակը (մոլորել) մեկի վրա, ըստ որոշ ենթադրությանների(ենթադրել) մեզ նման մարդիկ են բնակվում: Ինչպիսի՜ն կլինի ամբողջ մարդկության ցնծությունը (ցնծալ), երբ նրանք վերադառնան ու այլ աշխարհի մարդկանցից ողջույն բերեն:

3.Տրված բառերը տեղադրի՛ր կետերի փոխարեն՝ համապատասխանեցնելով նախադասություններին:

Նախօրոք, շնորհք, մեհյան, ներողություն, խոչընդոտող, նրբանկատ:

Այնքան շատ են խոչընդոտողները ու խանգարողները, որ էլ ոչինչ չեմ ուզում անել:

Դե՛, ցո՛ւյց տուր շնորհքդ թող տեսնեն, թե ինչեր ես անում:

Նախօրոք ամեն ինչ պատրաստել էր, որ հետո իրար չխառնվեր:

Առօրյա մանր-մունր հոգսերով է տարվել ու մոռացել մեր պայմանը:

ներողություն խնդրեց ու հանգիստ դուրս եկավ. կարծես ոչինչ չէր եղել:

Հեթանոսական մեհյանը տեղում է կառուցվել այս տաճարը:

Շատ նրբանկատ մարդ է. երբեք ընկերներիս մոտ ինձ դիտողություն չի անում:

4. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Ջորդանո Բրունոն ամբողջ ութ տարի բանտում մնաց: Սուրբ հայրերը սպասում էին, որ  նա կընկճվի: Նա խոստովանում էր, որ ինքը մեխք է գործել եկեղեցու դեմ, բայց պնդում էր, որ իր ուսմունքը ճշմարտացի է ու ամբողջական: Մտածելու համար նրան իննսուն օր ժամանակ տվեցին և օրը երկու ամգամ՝ կեսօրին ու կեսգիշերին, աստվածաբաներ էին ուղարկում նրա խուցը: Բայց նա ոչինչ չէր խնդրում: Երբ կարդինալի պալատում, կարծում էին դատավճիռը, նա ասաց. «Դուք ավելի մեծ երկուղով եք հայտնում ինձ դատավճիռը, քան ես լսում եմ»:

5. Ընդգծված բառերի և բառակապակցությունների փոխարեն գրի՛ր տրված հոմանիշները:

Հայտնվի, պարզապես, գահավիժում էր, զմրուխտ, դեգերում են, վայրը, անցնելու, անընդհատ,կտրվի, կաթիլ, վառվում են, գնալ, սքանչացել էին:

Մի  անգամ Սահարայի բեդվին ցեղերի մի քանի առաջնորդներ Փարիզի մոտ մեծ ջրվեժ տեսան:Սովորական ջրվեժ էր, որ բյուրեղապակե կոթողի նման ընկնում էր ցած:

Բայց բեդվինները հիացել էին: սքանչացել էին

Անապատում մարդիկ քանի՜ օր են թափառում դեգերում են ջրհորին հասնելու համար: Քանի՜ ժամ են փորում նորից ու նորից անընդհատ փլչող ավազը, մինչև որ փոսի հատակին ջրիկ ցեխ երևա հայտնվեց:

Ջրի ամենափոքրիկ շիթերից անգամ հողի վրա բոցկլտում են  խոտի վառ կանաչ կայծերը: Երբ մի տեղ անձրև է գալիս, ամբողջ Սահարայից մարդիկ շտապում են տեսնելու այդ տեղը:  Բեդվինները պատրաստ են հարյուրավոր կիլոմետրեր կտրել, որպեսզի տեսնեն, թե խոտն ինչպե՞ս է աճում:

Բեդվինները ուղղակի չէին կարողանում այդտեղից հեռանալ: Նրանք խնդրեցին շտապեցնող հյուրընկալին.

-Սպասենք, մինչև ջուրը վերջանա:

6.Տրված բառերն ըստ հոմանիշության բաժանի՛ր հինգ խմբի:

Իջնել, խոնարհվել, կռանալ, ծռվել

Սահմանել, կարգել, հաստատել, որոշել,

հափշտակել, հոշոտել, խլել, բզկտել, կորզել, ծվատել, պոկել, պատառոտել, շորթել, գզգզել, գողանալ,

շռայլել, վատնել, քամուն տալ, ծախսել, մսխել

թեքվել, կքվել, ճկվել, հակվել:

Posted in English 6

A king’s Painting

Once upon a time, there was a Kingdom. The king there only had one leg and one eye, but he was very intelligent and kind. Everyone in his kingdom lived a happy and a healthy life because of their king. One day the king was walking through the palace hallway and saw the portraits of his ancestors. He thought that one day his children will walk in the same hallway and remember all the ancestors through these portraits.

But, the king did not have his portrait painted. Due to his physical disabilities, he wasn’t sure how his painting would turn out. So he invited many famous painters from his and other kingdoms to the court. The king then announced that he wants a beautiful portrait made of himself to be placed in the palace. Any painter who can carry out this should come forward. He will be rewarded based on how the painting turns up.

All of the painters began to think that the king only has one leg and one eye. How can his picture be made very beautiful? It is not possible and if the picture does not turn out to look beautiful then the king will get angry and punish them. So one by one, all started to make excuses and politely declined to make a painting of the king.

But suddenly one painter raised his hand and said that I will make a very beautiful portrait of you which you will surely like. The king became happy hearing that and other painters got curious. The king gave him the permission and the painter started drawing the portrait. He then filled the drawing with paints. Finally, after taking a long time, he said that the portrait was ready!

All of the courtiers, other painters were curious and nervous thinking, How can the painter make the king’s portrait beautiful because the king is physically disabled? What if the king didn’t like the painting and gets angry? But when the painter presented the portrait, everyone in the court, including the king, left stunned.

The painter made a portrait in which the king was sitting on the horse, on the one-leg side, holding his bow and aiming the arrow with his one eye closed. The king was very pleased to see that the painter has made a beautiful portrait by cleverly hiding the king’s disabilities. The King gave him a great reward.