Posted in Մայրենի 6

Սպիտակ ջրաշուշանը

Ամերիկյան հնդիկների հեքիաթներից 

Վաղուց,  շատ  վաղուց,  երբ  դեռ  թմբուկները  պատերազմ  չէին  գուժել  հնդիկներին,  պրերիայի  եզրին  մի  գեղեցիկ  գյուղակ  կար։  Այնտեղ  տղամարդիկ  վաղ  առավոտյան  որսի  էին  գնում  և  երեկոյան  տուն  վերադառնում  հարուստ  պաշարով․  կանայք  ուտելիք  էին  պատրաստում,  կար  անում,  իսկ  երեխաները  արևածագից  մինչև  արևմուտ  խաղ  էին  անում։  Բոլորն  էլ  երջանիկ  էին  և  համերաշխ։

Ցերեկները  երկար  ժամանակ  Արևը  փայլում  էր  և  ժպտում  կարմրամորթների  դեմքերին,  անձրև  թափվում  էր  միայն  այն  ժամանակ,  երբ  պետք  էր  լինում  թարմացնել  ձորերի,  գետերի,  լճերի  ջրերը  և  զովացնել  ծառերն  ու  ծաղիկները:

Բայց  տեսեք,  թե  հետո  ինչ  պատահեց․

Աստղերը,  որ  փայլում  էին  ճամբարի  վերևում,  լսեցին  հնդիկների  մասին  և  որովհետև  նրանց  լույսը  շատ  էր  աղոտ  ու  երկիր  չէր  հասնում,  խնդրեցին  իրենց  առաջնորդին՝  Լուսնին,  որ  թույլ  տա  իրենց  իջնել  և  գյուղ  գնալ։

Գիշերային  երկնքի  առաջնորդին՝  Լուսինին,  դուր  չէր  գալիս,  որ  իր  մարդիկ՝  աստղերը,  թափառում  են  ամբողջ  գիշեր  և  վաղ  առավոտյան  անկողին  մտնում,  ինչպես  Առավոտյան  աստղը։  Երբ  այդպիսի  դեպք  էր  պատահում,  նա  ընդհարվում  էր  Արևի  հետ։  Բայց  այդ  գիշեր  նա  արտակարգ  լավ  տրամադրության  մեջ  էր  և  չմերժեց  նրանց  խնդրանքը։  Աստղերն  աշխույժ  ծիծաղելով  և  շատախոսելով  սկսեցին  պատրաստվել  ճամփորդելու  և  ուշք  չդարձրին  այն  խելացի  խորհուրդներին,  որ  Լուսինը  տվեց  իրենց։

―  Դուք  կարող  եք  գնալ  ուր  ուզում  եք,  բայց  զգուշացեք,  որ  հանկարծ  չիջնեք  գետնին։  Եթե  իջնեք  գետին,  դուք  այնտեղ  կմնաք  և  հաջորդ  օրը  Արևը  ձեզ  կայրի,  կսպանի,  որովհետև  նրա  ճառագայթները  ճակատագրական  են  մեզ  համար։

Աստղերը  գնացին։  Նրանց  բախտից  այդ  գիշեր  Լուսինը  կլոր  էր,  այլապես  կկորցնեին  ճանապարհը։  Վերջապես  հասան  հնդիկների  ճամբարը  և  սկսեցին  բոլոր  կողմերից  դիտել։  Հնդիկները  քնած  էին,  միայն  մի  փոքր  տղա,  որ  ապրում  էր  ճամբարի  ծայրին,  դեռ  արթուն  էր։  Տարօրինակ  շշնջոցներ  լսելով,  նա  լարեց  ուշադրությունը  և  իր  վրանի  տանիքի  լուսամուտից  դուրս  նայեց։  Մի  պահ  նրա  սիրտը  կանգ  առավ  տեսածից․  Ինչքա՜ն  շատ  աստղեր  կան  և  ինչքա՜ն  մոտիկ։  Նա  իսկույն  մագլցեց  վեր,  դեպի  վրանի  ծայրը  և  սյունը  շարժեց,  որ  լավ  տեսնի։  Սյունը  դեմ  առավ  ինչ  որ  բանի  և  շրը՜մփ,  վայր  ընկավ։  Աստղը  ցածրից  էր  անցնում,  ուղիղ  վրանի  վրայից,  այդ  պատճառով  ընկավ  գետին  և  իսկույն  դարձավ  մի  գեղեցիկ,  ողբացող  աղջիկ։

―  Տես,  թե  ի՜նչ  արիր,―  հանդիմանեց  նա  տղային,―  ես  այլևս  չեմ  կարող  իմ  քույրերի  հետ  վերադառնալ  և  հենց  որ  լույսը  բացվի,  Արևի  ճառագայթները  կգտնեն  ինձ,  և  ես  կմեռնեմ։

Տղան  ապշահար  նայում  էր  նրան։  Այդ  ընթացքում  աստղերն  արդեն  հասկացել  էին,  թե  ինչ  է  տեղի  ունեցել  և  խուճապահար  ետ  էին  թռչում,  գիտակցելով,  որ  անկարող  են  օգնել  իրենց  տարաբախտ  քրոջը։

Արցունքները  առատորեն  հոսում  էին  սիրուն  աղջկա  աչքերից։  Տղան  խղճահարվեց։

―  Ես  քեզ  կօգնեմ,―  ասաց  նա,―  ցերեկը,  երբ  Արևը  դուրս  գա,  ես  քեզ  կթաքցնեմ  իմ  վրանում  և  նա  չի  կարողանա  քեզ    գտնել։  Բայց  հետո՞  ինչ  կանենք։

―  Եթե  ես  կարողանամ  իմ  գոյությունը  պահպանել  ցերեկը,  երեկոյան  կդառնամ  ծաղիկ  և  կգնամ  կապրեմ  մի  բարձր  ժայռի  կատարին,  որտեղից  կկարողանամ  նայել  ձեր  ժողովրդին,  որովհետև  ինձ  դուր  է  եկել  ձեր  կյանքը։

Նրանք  վարվեցին  այնպես,  ինչպես  որոշել  էին։  Տղան  ամբողջ  օրը  տանը  մնաց  և  ջանք  չխնայեց,  որ  ամենաթույլ  և  ամենահետաքրքրասեր  ճառագայթն  անգամ  հանկարծ  չթափանցի  վրանի  ներսը։  Հենց  որ  օրը  վերջացավ,  աղջիկն  իսկույն  թռավ  ծխնելույզի  օդանցքից  և  շտապեց  տեղ  գտնել  բարձր  ժայռի  վրա,  և  նրա  կատարին  հաջորդ  օրն  անմիջապես  մի  գեղեցիկ  սպիտակ  վարդ  բուսնեց։

Բոլոր  հնդիկները  հիանում  էին,  երբ  տեսնում  էին  գեղեցիկ  ծաղիկը,  միայն  տղային  էր  հայտնի,  որ  դա  այն  փոքրիկ  աստղն  է,  որին  նա  պահեց  իր  վրանում  և  պահպանեց  Արևի  սպանիչ  ճառագայթներից։

Շուտով  աղջիկը  ձանձրացավ  մենակությունից:  Թեև  նա  գյուղին  նայում  էր  հեռվից  և  տեսնում  ճամբարի  կյանքը,  բայց  ոչ  ոք  չէր  կարող  մագլցել  ժայռը  և  զրուցել  նրա  հետ։  Երբեմն-երբեմն  նրան  ընկերակցում  էին  այն  թռչունները,  որոնց  բույնը  այդ  կողմերում  էր։

Այսպես,  նրա  մոտ  զրուցելու  եկավ  մի  փոքրիկ  ցախսարեկ։

―  Ես  այնպես  մենակ  եմ  այստեղ,―  գանգատվեց  սպիտակ  վարդը,―  կարոտ  եմ  մարդկային  ընկերակցության։  Եթե  կարողանայի  պրերիայում  ապրել,  շատ  լավ  կլիներ։

―  Եթե  այդ  է  ցանկությունդ,  ես  կարող  եմ  օգնել,―  պատասխանեց  փոքրիկ  թռչնակը,―  միայն  մի  փոքր  թեքիր  գլուխդ,  որ  քեզ  կտուցովս  վերցնեմ։

Վարդը  հնազանդ  թեքեց  գլուխը.  ցախսարեկը  կտուցով  վերցրեց  նրան  և  դեպի  պրերիա  թռավ։

Պրերիայում  կյանքն  ավելի  ուրախ  էր։  Հնդիկները,  ինչպես  և  զանազան  կենդանիներ,  այցելում  էին  սպիտակ  վարդին։  Բայց  մի  օր  հանկարծ  առավոտյան  վաղ  սարսափելի  ձայներ  լսվեցին։

―  Շտապե՜ք,  շտապե՜ք,―  գոռում  էին  այս  ու  այն  կողմից,―  պետք  է  թաքնվել,  գոմեշի  նախիրն  է  գալիս։

Բոլորը  վազեցին  և  թաքնվեցին՝  ով  որտեղ  կարող  էր։  Շուտով  հորիզոնում  փոշու  հսկայական  ամպ  հայտնվեց,  որը  աստիճանաբար  ավելի  ու  ավելի  մոտեցավ։  Սպիտակ  վարդը  ահաբեկված  գլուխը  թաքցրեց  տերևների  մեջ,  որոնք  սարսափից  լայնացել  էին։  Նախիրն  անցավ  մրրիկի  պես։  Հազարավոր  սմբակներ  այնպիսի  աղմուկ  էին  բարձրացրել,  որ  կարծես  ամպրոպ  ճայթեց։

Երբ  վերջապես  ամեն  ինչ  խաղաղվեց,  սպիտակ  վարդը  գաղտագողի  դուրս  նայեց  տերևների  արանքից։  Պրերիան  բոլորովին  ամայի  էր  դարձել,  և  կյանքի  նշույլ  անգամ  չկար։

―  Ես  չեմ  կարող  այստեղ  մնալ  և  այսքան  փորձություններ  տանել,―  ասաց  աստղն  ինքն  իրեն,―  ավելի  լավ  է՝  տեղափոխվեմ  լճի  վրա  և  այնտեղ  ապրեմ։

Նա  պոկվեց  գետնից  և  շատ  չանցած  ներքևում  երևաց  փայլող  լճի  մակերեսը։  Նա  ցած  իջավ  և  մակույկի  նման  հանդարտ  սահեց  լճի  վրայով։

Հաջորդ  օրը  վաղ  առավոտյան,  երբ  հնդիկները  անցնում  էին  լճի  մոտով,  զարմանքով  նկատեցին,  որ  ջրի  երեսին  սպիտակ  ծաղիկներ  կան։

―  Գիշերային  աստղերը  ծաղիկներ  են  թողել,―  ասացին  երեխաները,  բայց  խելահաս  մարդիկ  թափահարեցին  գլուխները  և  ասացին,  որ  դա  սպիտակ  աստղն  է  իջել  մեզ  մոտ։  Նրանք  ճիշտ  էին։

Այդ  օրվանից  աստղն  ապրում  է  լճի  վրա  սպիտակ  ջրաշուշանի  տեսքով,  և  հնդիկները    Սպիտակ  ծաղիկ  են  կոչում  նրան։

Առաջադրանքներ

1․ Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր։

ցախսարեկ-Խիտ մացառներում ու թփերում ապրող փոքրիկ երգեցիկ թռչուն:

մակույկ-Փոքրիկ նավակ:

2․ 5-6 նախադասությամբ գրավոր պատմի՛ր հեքիաթը։

3․ Ո՞րն է հեքիաթի  արժանիքը (արժանիքները): Ընտրե՛ք տարբերակներից մեկը (մի քանիսը) և հիմնավորե՛ք։ Որոնք չեք ընտրում, հիմնավորե՛ք՝ ինչո՛ւ չեք ընտրում։

  • Սյուժեն հետաքրքիր է։
  • Պատկերավորման միջոցները շատ են։
  • Արտահայտված գաղափարը հետաքրքիր է։
  • Պատմելու ոճը հետաքրքիր է։
  • Հեքիաթի կերպարները ամբողջական են և համոզիչ։
  • Հեքիաթում տեղեկատվություն կա հդկացիների կյանքից։
  • Հերոսները անձնավորված են, և դա հետաքրքիր է դարձնում հեքիաթը։

4․ Սա պատմություն էր ջրաշուշանի մասին։ Օգտագործելով պատկերավորման միջոցներ՝  մի այլ պատմությո՛ւն հորինեք բնության որևէ երևույթի, ծառի, ծաղկի, կենդանու, թռչունի կամ  ինչի մասին ուզում եք։

Լինում է չի լինում մի թութակ և շուն է լինում։ Թութակը ծաղիկ նվիրում է շանը։ Հետո շունը գնում է ջուր խմելու, ծաղիկը կորցնում է, շատ է նեղանում ու գնում է տուն։ Շունը քնում է ու երազում տեսնում է որ ծաղիկը իր տան այգում է։ Շատ արագ վազելով գնում է այգի ու ծաղիկը վերցնում ու բերում է տուն։

Posted in մաթեմ 6

Դաս 9

Առաջադրանքներ(դասարանում)

1) Կատարե՛ք հանում.

ա) 3,56 – 2,14=1,42

գ) 111,782 – 65,327=46,455

ե) 0,625 – 0,1=0,525

բ) 81,22 – 53,12=28,10

դ) 17,1 – 8,256=8,844

զ) 7,35 – 6,35=1,00

2) Ինչքանո՞վ է 27 մ 38 սմ-ը մեծ 1381 սմ‐ից։

27 մ 38 սմ 1381

2700 սմ 38 սմ 1381

2738 սմ 1381

2738-1381=1357 սմ -ով

3) Լուծե՛ք հավասարումը.

ա) 7,86 + x = 10,05

x=10,05-7,86

x=2,19

գ) 117,18 – x = 38,241

-x=38,241-117,18

-x=-78,939

x=+78,939

բ) 43,19 + x = 45,114

+x=+45,114-43,19

x=+1,924

դ) 53,27 + x = 90

x=90-53,27

x=+36,73

4) Գտե՛ք 20‐ից փոքր բոլոր զույգ թվերի գումարը։

Լրացուցիչ(տանը)

5) Կատարե՛ք հանում.

ա) 1,037 – 1 =0,037

գ) 8,002 – 8 =0,002

ե) 107,03 – 56 =51,03

բ) 3,263 – 2 =1,263

դ) 11,397 – 9 =2,397

զ) 34,56 – 29 =5,56

6) Ուղղանկյան կողմերի երկարությունները 6,37 դմ և 10,01 դմ են։

Ուղղանկյան մեծ կողմը փոքրացրել են 3,2 դմ-ով, իսկ փոքր

կողմը՝ 5,5 դմ-ով։ Որքա՞ն է ստացված ուղղանկյան պարագիծը։

7) Գտե՛ք արտահայտության արժեքը.

ա) (0,241 – 0,15) ⋅ 100 + (3,72 + 14,25) ⋅ 10 =

(0,091).100+(17,97).10=

009,1+179,7=188,8

բ) (56,37 – 43,21) ։ 10 – (2,36 – 2,01) ։ 100 =

(+13,16):10-(0,35):100=

+1,316-0,0035=1,3125

8) Կոտորակը ներկայացրե՛ք ամբողջ թվի և մեկից փոքր տասնորդական կոտորակի տարբերության տեսքով.

ա) 9,3=10-0,7

գ) 3,681=4-0,319

ե) 28,07=29-1,93

է) 46,893=47-0,107

բ) 2,84 =3- 0,16

դ) 15,001=16-0,999

զ) 30,609 =31-0,397

ը)100,202 =101-0,798

Posted in Մայրենի 6

Գործնական քերականություն

Լրացրո՛ւ բաց թողնված տառերը։

Ալեհույա, հրաժեշտ, երբևե, ընկույզ, պարտիզպան, վզկապ, հույս, երթևեկել, ունեոր, թեթևություն, մարզել, աղոթք, Ալվարդ, օրիորդ, կանթեղ։

2.       Բառերը գրի՛ր միասին, անջատ կամ գծիկով։

Գլուխ կոնծի, գլխակոնծ

առ հասարակ, առհասարակ

անթիվ անհամար, անթվանհամար

կարծես թե, կարծեսթե

ութ հարյուր, ութհարյուր

առ և տուր, առևտուր

ծափ ծիծաղ, ծափածիծաղ

3.       Գտնել հոմանիշների հինգ եռյակ․

Պոզ, կոտոշ, եղջյուր,

քուն, նինջ, նիրհ,

խորխորատ, վիհ, կիրճ,

նախագուշակ, կանխասաց, մարգարե,

բաղձանք, ցանկություն, իղձ,

4.       Լրացնել հետևյալ առածները ՝ կետերի փոխարեն գրելով հականիշներ։

Ա․ Մի խոսիր, այլ լսիր։

Բ․ Խոսքը մեծին, ջուրը՝ փոքրիին ։

Գ․ Քամու տարածը, քամին էլ կբերի։

Դ․ Մի գիժ քարը գցեց ծովը, հազար խելոք չկարողացան հանել։

5.       Կետադրի՛ր նախադասությունները։

Ա․ Կանաչ հովտի մեջ այդպես անշարժ կանգնած էին՝ ժայռը, կաղնին, մասրենին, ձին։

Բ․ Ծառերի տերևները, խոտերի ծղոտները, հովիտների նախշուն ծաղիկները, ցողված  էին անձրևային կաթիլներով ։

Գ․ Օրենքը պիտի պարտադիր լինի բոլորի համար՝ թե՛ իշխանի, թե՛ ռամիկի, թե՛ ճորտի։

Դ․ Գիշերվա թանաքն էլ վերջացել էր և լույսը թափանցիկ, -գունատ մատներով դեռ շոյում էր երիտասարդի ճակատը, մազերը, աչքերը։ 

Posted in English 6

EASTER IN ARMENIA

Armenians have a strong and remarkable connection to God. As we are the first country to embrace Christianity in 301 AD, we keep the religious traditions and customs that came from many years. And one of the most famous and important feasts that Armenians celebrate is Easter. This holiday brings the connection between God and Armenians significantly closer.

Easter time is generally called Surb Zatik in Armenia, which connotes “being confined from sins.” During this time, Armenian Apostolic churches acclaim the resurrection of Jesus Christ. As, when Jesus was crucified, humanity persevered through the absolution of sins.

Armenians celebrate Easter with happiness and exaltation as it is probably the holiest time of the Armenian Apostolic Church.

There is no distinct date for this holiday, and it changes every year. It is consistently celebrated between March 22 to April 26. It is because the Armenian Apostolic Church celebrates Easter on the first following Sunday of the primary full moon, after the Spring equinox. The Holy celebration will be commended on 4 April, in 2021.

There is a Holy Week that is before Easter. After the primary liturgy on Saturday night, all Armenians acclaim the resurrection of Jesus Christ and say the accompanying expression, “Christ is risen from the dead,” to which you should answer, “Blessed is the resurrection of Christ”. And the main celebration of Easter starts on Sunday with a sacred service. With this, all Armenians finish the Great Lent that was held for seven weeks. It is said that all the believers ought to follow a 40-day lent to clean their bodies from sins and lavishness and refine their spirits, just like Jesus Christ.

Easter is admired in Armenia well before its date. There are various traditions related to Easter. The first, being the course of action of planting wheat seeds. After the seeds are grown like green grass, they put the red-colored eggs on them, symbolizing new life and birth. The eggs should be painted particularly in red as they address the shed blood of Jesus.

easter in armenia

Another tradition is to paint those eggs red with natural ingredients, like onion layers. You boil the eggs with the onion strips in a bowl, and the color from the peels naturally shade the eggs. There is a fun and engaging game that all the kids love during Easter time. As expressed by the custom, two people should “fight” the eggs together. After picking an egg, each family member should hit it to the following egg. The egg that cracks, loses.

While celebrating Easter with Armenians you will moreover see another customary dish on the table that is an unquestionable requirement. It is the Armenian trout with red wine. Even though fish and red wine go poorly together, they address the dishes that are referred to in the Bible. The wine that Jesus created from water and fish was split between people.

In addition to this dish, you can also find a bowl of cooked rice with dried fruits and raisins that portray mankind and Christians around the planet.
Armenians additionally cheer Easter with traditional dances and songs. There is another and enchanting tradition among youth to gather around near Churches in Yerevan and dance traditional folk dances, sing traditional songs. Along these lines, Armenians keep the spirit of their ancestors and commemorate Easter with preserved traditions.

Posted in Պատմություն 6

Հռոմի ապփոփում. պատմություն

1.Ներկայացնել  Իտալիայի աշխարհագրական դիրքը։

Գտնվում է ապենինյան թերակղզում:

2.Ներկայացնել Հռոմ քաղաքի հիմնադրման մասին ավանդազրույցը։

Հռոմիացիները պատմում են, որ կային երկու եղբայրներ, որոնց մեծացրել է էգ գայլը: Մեծանալուց հետո մի եղբայրը սպանում է մյուսին, և հիմնում է Հռոմը:

3.Ովքեր էին գլադիատորները, ինչ իրավունքներ ունեին։

Գլադիատորնր ստրուկներ էին հին Հոմում, որոնք վարժացված էին, միմյանց դեմ զինված մենամարտերի համար։

4.Բացատրել բառերը.

Պրինցիպատ — Հին Հռոմում վաղ կայսրության ժամանակաշրջանում ձևավորված միապետության յուրահատուկ ձևի պայմանական անվանումը պատմական գրականության մեջ։

գլադիատոր — Գազանամարտիկ

պլեբեյ — Հին հռոմում՝ ստորին դասի ներկայացուցիչ

պատրիկ — Արտոնյալ դասի ներկայացուցիչ հին Հռոմում

սենատ — Ծերակույտ 

կոնսուլ — Բարձրագույն կառավարական պաշտոնյաների անվանումը հին Հռոմում:

լեգեոն — Զորական խոշոր միավորում Հին Հռոմում

ռեսպուբլիկան — Հանրապետություն

հեթանոսություն — Դիցապաշտություն

դիկտատոր — թելադրող

5.Մի քանի նախադասությամբ ներկայացրու ներքոհիշյալ կայսրերին, հիմնավորիր ում օրոք կցանկանայիր ապրել.Հուլիոս Կեսար, Գայոս Օկտավիանոս, Մարկոս Ավրելիոս, Մարկոս Տրայանոս:

Հուլիոս Կեսար

Գայոս Հուլիոս Կեսարը ծնվել է Հուլիոսների հնագույն պատրիական ընտանիքում։ Մ.թ.ա. 5-4-րդ դարերում Հուլիոսները կարևոր դեր էին խաղում Հռոմի կյանքում։ Այդ ընտանիքի ներկայացուցիչներ են եղել մասնավորապես մեկ դիկտատոր, մեկ հեծելազորի մագիստրոս (դիկտատորի տեղակալ) և դեցեմվիրների կոլեգիայի մեկ անդամ, որ մշակել է Տասը աղյուսակների օրենքները՝ հայտնի Տասներկու աղյուսակների օրենքներ սկզբնական տարբերակը: Մ․թ․ա․ 451-450 թթ.-ին ստեղծվել է Տասներկու աղյուսակների օրենքները: Օրեքները գրի են առվել քաղաքային հրապարակում կանգնեսված 12 տաղակներ վրա, որտղիցել անվանումը:

Ես կուզեի ապրել Հուլիոսի օրոգ, որովհետև նա հզոր կեսար էր:

6.Ամենահետաքրքիր փաստը ,որ բացահայտեցիր հռոմեացիների մասին։

Ընկած գլադիատորների արյունը հռոմեացի բժիշկները խորհուրդ էին տալիս խմել անպտղության բուժման համար:

7.Ներկայացրու հռոմեական դիցարանից 5 աստվածների։

Մարս — ռամի դից:

Կվիրինը — հասարակական կարգի և արդարության դիցն էր:

Վեներան — սիրո և գեզեցկության դիցն էր:

Նեպտունը — լճերի, գետերի, ծովերի, օվկիանոցների դիցն էր:

Վուլկանը — ընդերքի, հրաբխի, դարբնության դիցն էր:

Posted in Բնագիտություն 6

Ձայնի Ընկալումը։ Լսողության հիգիենա

2. Ի՞նչ նպատակով են շենքերում օգտագործում ուղեգորգերը։

Ձայնը խլացնելու համար:

3. Ինչպե՞ս է աղմուկն ազդում մարդու օրգանիզմի վրա։

Բարձր աղմուկի դեպքում օրգանիձմը վատ է զգում իրեն:

4. Ինչպե՞ս են պայքարում աղմուկի դեմ։

Աղմուկի դեմ պայքարում են տարբեր միջոցներով, օրինակ՝ գործարանային աղմկոտ արտադրամասերում աշխատող բանվորները և հրետանավորները օգտագործում են հատուկ ականջակալներ։ Աղմուկը զգալի չափով նվազեցնում են նաև կանաչ տնկիները։ Շենքերի պատերը ծածկում են ձայնակլանիչ նյութերով, օգտագործում են հերմետիկ պատուհաններ, սենյակների հատակը ծածկում են գորգերով։

Տնային առաջադրանք

  1. Թվարկե՛ք մի քանի կենդանիներ ,որոնք լսում են ՝

ա)ինֆրաձայները — մեդուզաներ, փղերը, բ) ուլտրաձայները — դելֆին, չղջիկ, կռծողներ

2.Ինչպիսի՞ միջոցներ են ձեռնարկվում մարդու օրգանիզմի վրա աղմուկի վնասակար ազդեցությունը նվազեցնելու նպատակով։

Աղմուկի վնասակար ազդեցությունը կանխելու նպատակով սահմանվել են աղմուկի առողջարարական սահմանաչափեր։

3.Ո՞րքան պետք է լինի հասարակական միջավայրերում,բակերում,բնակելի տներում աղմուկի ուժգնությունը։

Բնակելի շենքերում, բակերում և հասարակական շենքերում աղմուկի ուժգնության մակարդակը չպետք է գերազանցի մարդկանց հանդարտ զրույցի ձայնի ուժգնությանը։

4.Ո՞ր ձայներն ունեն հանգստացնող ազդեցություն։

Մեղմ երաժշտական ձայները, ծովի խշշոցը և ծառերի սվսվոցը ունեն հանգստացնող ազդեցություն։

Posted in Մայրենի 6

ժայռից մասուր է կաթում

Ժայռից մասուր է կաթում,
Կարմիր սարսուռ է կաթում,
Ձորում մշուշ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Ի՜նչ էլ աշխույժ է:

Առուն բարի է այնպես,
Հասկանալի է այնպես,
Այնպես անուշ է:

Նա երկնչում է քարից,
Բայց երբ թռչում է քարից,
Ահռելի ուժ է:

Առուն ինչպես կլռի,
Սերս եկել է ջրի,
Ձեռքինը կուժ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Աշուն է, ուշ է:

Posted in մաթեմ 6

Դաս 8

Առաջադրանքներ(դասարանում)

1) Համեմատե՛ք կոտորակները.

ա) 3,853 > 2,64

դ) 15,899 > 14,9

ե) 78832,91 > 78732,91

բ) 72,93 < 73,851

գ) 0,382 < 0,450

զ) 663,0001 < 663,0002

2) Ո՞ր բնական թվերն են գտնվում հետևյալ տասնորդական

կոտորակների միջև.

ա) 5,68 և 6,7 ,

գ) 7,2 և 8,2 , 6

ե) 2,833 և 4,11 , 3 և 4

բ) 2,001 և 3,5 , 3

դ) 1,5 և 3,5 , 2 և 3

զ) 7,1 և 10,2 , 8 և 9 և 10

ա)5,68 < 6 < 6,7

3) Աստղանիշի փոխարեն տեղադրե՛ք համապատասխան թվանշանը,որպեսզի ստացված անհավասարությունը ճիշտ լինի.

ա) 2,547 > 2,537 ,

գ) 10,85 < 10,95 ,

բ) 6,568 > 4,568 ,

դ) 885,621 < 885,673 ։

 2,547 > 2,537

4) Կոորդինատային առանցքի վրա երկու թվերից ո՞րն է ավելի աջ տեղադրված.

ա) 6,37-ը, < 6,375-ը,

դ) 783,5-ը, < 783,6-ը,

բ) 0,893-ը, > 0,8-ը,

ե) –31,72-ը, < 18,6-ը,

գ) 293,4-ը, < 294,3-ը,

զ) –11,25-ը, > –11,257-ը:

6,370 <  6,375

Լրացուցիչ(տանը)

5) Համեմատե՛ք կոտորակները.

ա) –6,73 > –6,81,

գ) –11,2 > –11,21,

ե) –0,38 >–1,001,

բ) –0,432 > –1,431,

դ) –3,756 < –3,706,

զ) –5,555 < –4,999։

6) Աստղանիշի փոխարեն տեղադրե՛ք > կամ < նշանը, որպեսզի

ստացված անհավասարությունը ճիշտ լինի.

ա) 7,21 > 7,2 ,

բ) 99,2 > 98,9 ,

գ) 55,3 < 56,4 ,

դ) 3,285 > 3,185 ։

7) Կոտորակները դասավորե՛ք աճման կարգով.

60,325 , 11,2 , 28,43 , 60,32 , 11,56 , 3291,83 , 5,6։

5,6 < 11,2 < 11,56 < 28,43 < 60,32 < 60,325 < 3291,83

8) Գրե՛ք հինգ այնպիսի տասնորդական կոտորակներ, որոնցից

յուրաքանչյուրը մեծ լինի 2,4-ից և փոքր լինի 2,5-ից։

2,4< 2,41< 2,42 < 2,43 < 2,44 < 2,45 < 2,5

Posted in մաթեմ 6

Դաս 7

Կրկնենք անցածը

Առաջադրանքներ(դասարանում)

1) Հետևյալ թվերից յուրաքանչյուրը մեծացրե՛ք 10 անգամ.

ա) 7,02 . 10=70,2

բ) 83,204 . 10=832,04

գ) 20 . 10=200

դ) 0,008 . 10= 00,08

2) Գրե՛ք ստորակետից հետո հինգ թվանշան ունեցող տասնորդական

կոտորակ, որը հավասար է 103,2 կոտորակին։

103,20000

3) Գնել են կոնֆետի 12 մեծ և փոքր տուփեր։ Մեծ տուփի

կոնֆետների զանգվածը 800 գ է, իսկ փոքրինը՝ 500 գ։

Կոնֆետների ընդհանուր զանգվածը 6 կգ 900 գ է։ Քանի՞ մեծ և

քանի՞ փոքր տուփ կոնֆետ են գնել։

12.500=6000 գ

6900-6000=900 գ

800-500=300

900:300=3 փոքր

12-3=9 մեծ

4) Հետևյալ թվերից յուրաքանչյուրը փոքրացրե՛ք 100 անգամ.

ա) 32,11:100 =0,3211

բ) 0,005:100=0,00005

գ) 2,32:100=0,0232

դ) 1534,1:100=15,341

Լրացուցիչ(տանը)

5) Խանութ են բերել 2 տ կաղամբ և 800 կգ վարունգ։ Առաջին օրը վաճառել են կաղամբի 40 %-ը և վարունգի 20 %-ը։ Ո՞ր բանջարեղենից են ավելի շատ վաճառել և քանի՞ անգամ շատ։

2000.40/100=800

800.20/100=160

Կաղամբը ավելի շատ է վաճառել

800:160=5 անգամ շատ

6) Գտե՛ք օրինաչափությունը և գրե՛ք բաց թողնված թիվը։

68

7) Լուծե՛ք հավասարումը.

ա)x+1/3=1

x=1-1/3

x=3/3-1/3

x=2/3

բ)2.x=3

x=3/2

գ)5.x+2=12

5x=12-2

5x=10

x=10:5

x=2Դ

դ)4/5+X=2

x=2-4/5

x=10/5-4/5

x=6/5

Posted in Մայրենի 6

Համո Սահյան «Հայաստան ասելիս»

Հայաստան ասելիս այտերս այրվում են,
Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են,
Չգիտեմ ինչու է այդպես:
Հայաստան ասելիս շրթունքս ճաքում է,
Հայաստան ասելիս հասակս ծաղկում է,
Չգիտեմ ինչու է այդպես:
Հայաստան ասելիս աչքերս լցվում են,
Հայաստան ասելիս թևերս բացվում են,
Չգիտեմ ինչու է այդպես:
Հայաստան ասելիս աշխարհը իմ տունն է,
Հայաստան ասելիս էլ մահը ո՞ւմ շունն է…
Կմնամ, կլինեմ այսպես: