ԶԱՐՄԱՆԱԼԻ ԱՇՈՒՆ
Այս աշունը եկավ, բացվեց, ինչպես երբեք,—
Եկավ, ինչպես զինվոր ու ղեկավար.—
Այս աշունը բերեց իմաստության երգեր
Եվ պայքարի կանչեց — ապագայի համար։—
Եվ աշնան ցուրտ քամին ինձ մարտակոչ թվաց,
Թվաց կռվի կանչող հնչուն շեփոր,—
Եվ անձրևի շնչով երբ երեսիս հևաց —
Ինձ զգացի ես թարմ — և անչափ նո՛ր։
—Եվ անձրևի թելերն ինձ թվացին թելեր՝
Աշխարհներին կապող և կյանքին խո՛ր,
—Կարծես ծառե՛րն անգամ պայքարի են ելել,
Որ թոթափեն հույզերը — և դառնան նոր…
Շրշյուն աշունն այսօր ինձ՝ գործ ու կյանք վսեմ
Եվ ո՛չ թե մուժ ու մահ ու անկում է գուժում։—
Օ, հիրավի, երբե՛ք ես չեմ տեսել
Մի այսպիսի՜ աշուն…
Առաջադրանքներ
1․ Բառարանով բացատրիր հետևյալ բառերը`
մարտակոչ, Կռվի՝ մարտի կոչ:
շեփոր, Լայն փողաբերանով պղնձե երաժշտական փողային գործիք:
շրշյուն, Շրշալու ձայնը:
վսեմ, Բարձր՝ վեհ բովանդակություն՝ Էություն ունեցող, վեհ, ազնիվ: Վեհ գաղափար՝ նպատակ:
մուժ, Մառախուղ, մեգ, մշուշ:
գուժել, Գույժ՝ վատ լուր հաղորդել:
2․ Բացատրի՛ր հետևյալ հատվածները.
Եվ աշնան ցուրտ քամին ինձ մարտակոչ թվաց,
Թվաց կռվի կանչող հնչուն շեփոր,—
Եվ անձրևի շնչով երբ երեսիս հևաց —
Ինձ զգացի ես թարմ — և անչափ նո՛ր։ —
Եվ անձրևի թելերն ինձ թվացին թելեր՝
Աշխարհներին կապող և կյանքին խո՛ր,—
Կարծես ծառե՛րն անգամ պայքարի են ելել,
Որ թոթափեն հույզերը — և դառնան նոր…
Շրշյուն աշունն այսօր ինձ՝ գործ ու կյանք վսեմ
Եվ ո՛չ թե մուժ ու մահ ու անկում է գուժում։—
3․ Այլ վերնագիր հորինի՛ր բանաստեղծության համար:
Ոսկե աշուն
4․ Անգի՛ր սովորիր բանաստեղծությունը։


