Posted in մաթեմ 5

25-09-2020

6․ Մի շարքում կանգնած են Անին, Դավիթը, Սյուզին, Նարեկը և Արենը: Անին գտնվում է Սյուզիից ձախ, բայց Նարեկից աջ: Նարեկն ու Արենը իրար կողք կանգնած չեն, իսկ Դավիթը չի գտնվում ո՛չ Նարեկի կողքը, ո՛չ Արենի կողքը, ո՛չ էլ Անիի կողքը: Ի՞նչ հերթականությամբ են կանգնած նրանք:

5․  Աղբյուրի մոտ գտնվող ճամփորդն ունի 7 և 5 լիտր տարողությամբ դույլեր: Օգնեք նրան ստանալ ճիշտ 3 լիտր ջուր:

4․  Արմենը Կարենից 13 հատով ավելի մանդարին ունի: Նա իր մանդարիններից 3 հատը տվեց Կարենին: Այժմ Արմենը Կարենից քանի՞ հատով ավել մանդարին ունի:

3․ Ունենք 7 և 11 րոպեանոց երկու ավազի ժամացույց։ Հայտնի է, որ ձուն խաշվում է 15 րոպեում։ Ինչպես ճիշտ չափել ձուն խաշելու ժամանակը այս երկու ժամացույցներով։

2․ Եղբայրը քրոջից 6 րոպե ուշ դուրս եկավ տանից, և որպեսզի հասնի քրոջը, քայլեց մեկուկես անգամ ավելի արագ, քան քույրը։ Իր դուրս գալուց քանի՞ րոպե անց եղբայրը հասավ քրոջը։

1․ Հնարավո՞ր է արդյոք գտնել երեք իրարից տարբեր բնական թվեր այնպես, որ դրանցից ցանկացած երկուսի գումարը լինի պարզ թիվ։