խնդիր
Փողոցով Քայլում էի գետնից գտա 500 դրամ, վեցրեցի լոտո և շահեցի 1000000 դրամ, եղբորս տվեցի 250000 դրամ, իսկ մայրիկիս տվեցի 450000 դրամ։
Որքան դրամ մնաց ինձ։
Լուծում
1)450000+250000=700000
2)1000000-700000=300000 դրամ մնաց ինձ
խնդիր
Փողոցով Քայլում էի գետնից գտա 500 դրամ, վեցրեցի լոտո և շահեցի 1000000 դրամ, եղբորս տվեցի 250000 դրամ, իսկ մայրիկիս տվեցի 450000 դրամ։
Որքան դրամ մնաց ինձ։
Լուծում
1)450000+250000=700000
2)1000000-700000=300000 դրամ մնաց ինձ
1. Կոմիտասի «Աշուն օր» բանաստեղծությունը փորձիր անգիր սովորել (առավոտյան ընդհանուր պարապմունքներին սովորել ենք միասին):
Աշուն օր
Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։
Գոռաց երկինք, բուք արավ,
Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։
Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցավատանջ։
Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։
Երկիր քուն դրավ,
Եվ թռչուն թռավ։
Հուզված առուն փախ տվավ
Սողուն-սողուն,
Ձորում մշուշ կախ տվավ։
Քամին ելավ վեր,
Արավ տարուբեր։
Մոխիր ամպեր ժիր եկան
Դալուկ-դալուկ,
Սարի վրա ցիր եկան։
Հալեց աշուն օր
Կյանքիս սևավոր։
2. Կարմիրով գրված բառերը դուրս գրիր, ապա բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
օրան- Քաղած հացահատիկ՝ հունձ, որ պետք է կալսվի:
Հևաց- Արագ-արագ և ընդհատաբար շունչ քաշել, հեթհեթալ:
Պաղեց- սառեց
Մարմանդ-Մեղմ, հանդարտ: Մարմանդ քամի:
Դալուկ-Դժգույն, գույնը գցած, գունատ:
3. Կանաչով գրված բառերը դուրս գրիր, ապա գրիր այդ բառերի հոմանիշները:
Առավոտ- Դալկադեմ
արև- Արեգակ
քող- Շղարշ
քուն- Նիրհւ
մշուշ-Մառախուղ
քամի- բուք
ժիր- Աշխույժ
4. Կապույտով գրված արտահայտությունները գրի՛ր մեկ բառով:
վար եկան, ելան
շար եկան, շարվեցան
բուք արավ, պայթեցավ
սուգ արավ, սգաց
շող կապեց, շողաց
մաղ տալով, թափվելով
շաղ տալով, թափվելով
փախ տվավ, փախավ
կախ տվավ, կախվեցավ
ցիր եկան, ցվեցան
5. Ընտրի՛ր բանաստեղծական 6 տներից որևէ մեկը, պատկերացրո՛ւ՝ աշնանային օրվա որ պահն է, պատմի՛ր այդ հատվածը, ապա նկարի՛ր:
Սևուկ անպեր մեջտեղ եկան, սարի վրա շարվեցին, առավոտ եղավ, արևը ծագեց, օդը սառեց։