2) Իրար հաջորդող ո՞ր բնական թվերի միջև է գտնվում կոտորակը.
3) Թենիսիստներից մեկը 35 խաղերից հաղթել է 24-ում, իսկ մյուսը25 խաղերից հաղթել է 12-ում։ Ո՞ւմ արդյունքն է ավելի լավ (եթե հաշվի առնենք շահած խաղերի քանակի հարաբերությունը բոլոր խաղերի քանակին)
Լրացուցիչ(տանը)
4)Գտնվո՞ւմ են արդյոք հետևյալ կետերը միևնույն ուղղի վրա.
ա) A (0, 1), B (–1, 1), C (4, 9), D (–2,–3),
բ) A (1, 0), B (2, 1), C (–1,–2), D (3, 4)։
5) Դեղձենիները կազմում են այգու ծառերի 45 %-ը, ծիրանենիները՝ 30 %-ը։ Այգու մնացած 20 ծառերը խնձորենիներ են։ Յուրաքանչյուր տեսակի քանի՞ ծառ կա այգում։
6) Երկու մեծ և երեք փոքր կայանատեղերում տեղավորվում է
ընդամենը 33 մեքենա, իսկ հինգ փոքր և երկու մեծ կայանատեղերում տեղավորվում է ընդամենը 43 մեքենա։ Քանի՞ մեքենա է տեղավորվում յուրաքանչյուր կայանատեղում։
7)* Ծանոթանանք երեք երիտասարդների՝ Գևորգին, Կարինեին և Կորյունին։ Նրանցից մեկը հաշվապահ է, մեկը՝գյուղատնտես,
մյուսը՝ բժիշկ։ Պահանջվում է որոշել ամեն մեկի մասնագիտությունը,եթե հայտնի է, որ Գևորգը գյուղատնտես չէ, իսկ բժիշկը փեսացու ունի։
Հաճախ իրար հետ խոսելիս մենք անում ենք ճշմարիտ կամ կեղծ
պնդումներ: Օրինակ՝ ճշմարիտ են հետևյալ պնդումները.
ա) Քառակուսու կողմերն իրար հավասար են:
բ) Արևը ծագում է արևելքում:
գ) Երկուսին գումարած երկու հավասար է չորսի:
Կեղծ է հետևյալ պնդումը.
դ) Վագրը բնակվում է հյուսիսային բևեռի մոտակայքում:
Դիտարկենք ևս երկու պնդում.
ե) Հանդիպած մարդկանցից առաջինի աչքերը կապույտ էին:
զ) Բազկաթոռը սովորաբար առավոտյան հաչում է։
Այս պնդումներից ե)-ն կարող է լինել ճշմարիտ կամ կեղծ, իսկ զ)-ն
անիմաստ է։
Այն պնդումը, որը կարող է լինել կա՛մ ճշմարիտ, կա՛մ կեղծ, մաթեմատիկայում կոչվում է ասույթ։ Բերված պնդումներից ասույթներ
են ա)-ն, բ)-ն, գ)-ն, դ)-ն, իսկ ե)-ն և զ)-ն ասույթներ չեն։ Ասույթները
նշանակում են լատիներեն մեծատառերով՝ A, B, C, P, Q … Z։ Երկու
ասույթներից կարելի է կազմել նորը, օրինակ՝ այսպիսին. A կամ B։ Այդ
նոր ասույթը նշանակվում է A∨B և կոչվում է տրամաբանական «կամ»
(դիզյունկցիա)։ Եթե A ասույթն է «Համերգը սկսվում է երեկոյան
ժ. 7-ին», իսկ B-ն՝ «Համերգը սկսվում է երեկոյան ժ.8-ին», ապա A∨B
նշանակում է «Համերգը սկսվում է երեկոյան ժ. 7-ին կամ 8-ին»։
Լայնորեն օգտագործվում է նաև ասույթների A∧B
հարաբերությունը, որը կոչվում է տրամաբանական «և» (կոնյունկցիա)։ Երկու A և B ասույթների A∧Bհարաբերությունը ճշմարիտ է այն և միայն այն դեպքում, երբ ճշմարիտ են A-ն և B-ն միաժամանակ։
Եթե տրված է A ասույթը, ապա նրա ժխտում է կոչվում «Կեղծ է, որ A»
ասույթը։ Այն նշանակվում է (ոչ A) նշանով։
Առաջադրանքներ(դասարանում)
1) Հետևյալ պնդումներից ընտրե՛ք ճշմարիտները.
ա) Սկյուռն ունի չորս թաթիկ։ Ոչ
բ) Ավտոմեքենայի անիվները քառակուսու ձև ունեն։ Ոչ
գ) Երկու թվերի գումարը զույգ թիվ է։ Այո
դ) Ծառերը ծաղկում են գարնանը։ Այո
ե) Մայթերը նախատեսված են հետիոտների համար։ Այո
2) Հետևյալ պնդումներից ընտրե՛ք ասույթները.
ա) Հունիսը, հուլիսը և օգոստոսը ամառվա ամիսներ են։
բ) Դեկտեմբերը, հունվարը և մարտը ձմեռվա ամիսներն են։ Ասույթ
գ) Ապրիլին ձյուն է եկել։ Ասույթ
դ) Լիճը թռել է տիեզերք։
ե) Մարդը չի կարող ապրել առանց ջրի։
3) Կազմե՛ք դիզյունկցիա հետևյալ երկու ասույթներից.
ա) A. Զբոսաշրջիկը ճանապարհ է ընկնում ավտոմեքենայով։
B. Զբոսաշրջիկը ճանապարհ է ընկնում հեծանիվով։
Զբոսաշրջիկը ճանապարհ է ընկնում ավտոմեքենայով կամ հեծանիվով։
բ) A. Խաղոսկրը նետելիս բացվել է 3 թիվը։
B. Խաղոսկրը նետելիս բացվել է 5 թիվը։
Խաղոսկրը նետելիս բացվել է 3 կամ 5 թիվը։
գ) A. Աշակերտը եկել է դպրոց մինչև ժամը 9-ը։
B. Աշակերտը ուշացել է դասից։
Աշակերտը ուշացել է դասից կամ եկել է մինչև ժամը 9-ը։
դ) A. Կիրակի օրը մառախուղ է լինելու։
B. Կիրակի օրը արևոտ եղանակ է լինելու։
Կիրակի օրը մառախուղ կամ արևոտ եղանակ է լինելու։
4) Գրե՛ք հետևյալ ասույթների ժխտումը.
ա) Գնացքը կայարան է ժամանել ուշացումով։
Գնացքը կայարան է ժամանել ժամանակից շուտ։
բ) Գիրքը հետաքրքիր է։
Գիրքը հետաքրքիր չէ։
գ) Մարզիկը ռեկորդ է սահմանել։
Մարզիկը ռեկորդ չի սահմանել։
դ) Նետաձիգը դիպել է թիրախին։
Նետաձիգը չի դիպել թիրախին։
ե) Աշակերտը լուծեց խնդիրը։
Աշակերտը չի լուծել խնդիրը։
Լրացուցիչ(տանը)
5) Հետևյալ պնդումներից ընտրե՛ք կեղծերը.
ա) Գիրքը և գրիչը տարբեր առարկաներ են։
բ) Քարը փետուրից թեթև է։ Կեղծ
գ) Շենքը զուգահեռանիստի ձև ունի։
դ) Աթոռը և սեղանը ֆուտբոլ են խաղում։ Կեղծ
ե) Նարդի խաղում են չորսով։ Կեղծ
զ) Ուղղանկյան անկյուններից մեկը հավասար է 300-ի։ Կեղծ
6) Կազմե՛ք կոնյունկցիա հետևյալ երկու ասույթներից.
ա) A. Խնձորը մեծ է։
B. Խնձորը կանաչ է։
Խնձորը մեծ է կամ՝ կանաչ։
բ) A. Շենքը բազմահարկ է։
B. Շենքը շքեղ է։
Շենքը բազմահարկ է կամ՝ շքեղ։
գ) A. Մայրիկը թատրոն է գնացել։
B. Հայրիկը թատրոն է գնացել։
Մայրիկը կամ հայրիկը թատրոն են գնացել։
դ) A. Ինքնաթիռը ժամանել է Երևան։
B. Ինքնաթիռը ժամանել է ժամը 17-ին։
Ինքնաթիռը ժամանել է Երևան կամ՝ ժամը 17-ին։
7) Նետել են խաղոսկրը։ Գտե՛ք 4-ից մեծ թիվ բացվելու հավանականությունը։
3․Փակագծում տրված բաոերը հոգնակի՛ դարձրու և համապատասխան ձևով գրի՛ր կետերի փոխարեն:
Մրցող լաստանավերը (լաստանավ) մաքուր էին ու զարդարված գույնզգույն լաթերով: Հարթավայրերից (հարթավայր) գարնան հորդացումների ժամանակ գետերը կարող են հակառակ ուղղությամբ հոսել: Օդերևութաբանները (օդերևութաբան) զգուշացնում են քաղաքին սպառնացող նոր ցիկլոնի մասին: Գետում ջրի մակարդակը բարձրացել էր սառցադաշտերի (սառցադաշտ) պատճառով: Ջրի հոսանքը դանդաղեցնում են հատակին լցված քարակույտերով (քարակույտ): Աշխարհի գեղեցիկ ջրվեժներից (ջրվեժ) մեկը` Վիկտորիան, անցյալ դարում է հայտնագործվել եվրոպացիների կողմից: Շատ ծովախորշեր (ծովախորշ) վերածվել են ցամաքի:
4․Բառակապակցությունն անվանել մեկ բառով:
Օր․՝ յոթ գլխով- յոթգլխանի,․․․
ստրուկի մտքով, ստրուկմտքով
լի և առատ,լիառատ
կյանքի հյութ, կյանքահյութ
ցավից լցված, ցավալցված
մոլոր մտքով, մոլորամիտ
սուր ընթացող, սրնթաց
խելքը կորցրած, խելաքար
նոր հայտնված, նորահայտ
մենակ ապրող, մենապրող
խիստ բարքով, խստաբարք,
երկար ապրող, երկարապրող
նոր եկած, նորեկ
աչքին հաճելի, աչքահաճ
5․Բառերի ընդհանուր արմատները գտի՛ր, գրի՛ր դրանց ուղիղ ձևերը և տրված բառերը բացատրի՛ր արմատների միջոցով:
Ա.Ելևէջ, ել+և+էջ ելլել+և+իջնել
Իջևան, իջև+ան
իջնել,
վայրէջք, վայր+էջք
Բ.Բանբեր, բան+բեր բան+բերել
բանակռիվ, բան+ա+կռիվ
բանաստեղծ, բան+ա+ստեղծ բան+ա+ստեղծել
բանասեր, բան+ա+սեր բան+ա+սիրել Գ.Սնափառ, սն+ա+փառ սնել+ա+փառք
When Torn Howard was seventeen years old he was as tall as his father, so he began to borrow Mr. Howard’s clothes when he wanted to go out with his friends in the evening. Mr. Howard did not like this, and he always got very angry when he found his son wearing any of his things. One evening when Tom came downstairs to go out, his father stopped him in the hall. He looked at Tom’s clothes very carefully. Then he said angrily, ‘Isn’t that one of my ties, Tom?’ ‘Yes, Father, it is,’ answered Tom. ‘And that shirt’s mine too, isn’t it?’ his father continued. ‘Yes, that’s yours too,’ answered Tom. ‘And you’re wearing my belt!’ said Mr. Howard. ‘Yes, I am, Father,’ answered Tom. ‘You don’t want your trousers to fall down, do you?’
1.-When Torn Howard was seventeen years old he was as tall as his father.
2.- When he wanted to go out with his friends in the evening.
3.-He always got very angry when he found his son wearing any of his things.
4.-Tom wearing his fathe’s belt, trousers, shirts and ties.
Նկարագրիր Ապենինյան թերակղզու աշխարհագրական դիրքը, բնակլիմայական պայմանները/Ճամփորդիր դեպի Իտալիա Google Maps ծրագրով :
Աշխարհագրական դիրքը, ընդհանուր տեղեկատվությունը Արևմտյան կիսագնդի երկրների շարքում Մեքսիկայի Միացյալ Նահանգները տարածքով (1958,2 հազար կմ 2) զբաղեցնում է հինգերորդ տեղը և հանդիսանում է Լատինական Ամերիկայի ամենամեծ պետություններից մեկը: Երկիրը լվանում են Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսները: Հյուսիսում երկիրը սահմանակից է Միացյալ Նահանգներին (2,6 հազար կմ), հարավ-արևելքում ՝ Բ …
Պատմիր Հռոմի հիմնադրման ավանդության մասին, ներկայացրու նաև քո հորինած ավանդությունը Հռոմի մասին:
Հռոմի ստեղծումը ուսումնասիրել է հնագիտությունը, բայց հնագույն հռոմեացիների կողմից ստեղծված ավանդական պատմությունները հենց իրենց՝ հռոմեացիներին թույլ են տալիս ներկայացնել իրենց քաղաքի պատմությունը լեգենդներով ու առասպելներով։ Այս հնագույն լեգենդներից ամենահայտնին և, հավանաբար, հռոմեական լեգենդներից ամենահայտնին, Հռոմուլոս և Հռեմոս եղբայրների պատմությունն է՝ երկվորյակների, որոնց սնել էր էգ գայլը[1] .[2]։ Այս պատմությունը համաձայնեցվեց ավելի վաղ շրջանում ստեղծված մեկ այլ ավանդության հետ, որ ունեին Տրոյայի փախստական Էնեյները։ Նրանք փախան Իտալիա և հիմնադրեցին ռոմանների ճյուղը՝ շնորհիվ Յուլուսի՝ Հուլիո-Կլաուդիան արքայատոհմի հիմնադրի։
Ներկայացրու վաղ պատմական Հռոմի կառավարման համակարգը:
Կայսր`կայսրին իրավունք էին տալիս ղեկավարելու ամբողջ քաղաքացիական կառավարման համակարգը, ներառյալ սենատը։
Սենատ`Ընդհանրապես, կայսրն ու սենատը (ծերակույտ) կառավարության հավասարազոր իշխանության մարմիններ էին, սակայն իրական իշխանությունը կայսեր ձեռքում էր։ Եվ չնայած սենատոր (ծերակույտական) լինելը համարվում էր պատվավոր և փառահեղ կոչում, սակայն սենատն ընդամենը գործիք էր կայսեր ձեռքում և օգտագործվում էր վերջինիս կառավարումը օրինականացնելու համար։
Սենատորներն ու հեծյալներ`Ոչ մի կայսր չէր կարող կառավարել առանց սենատորների և հեծյալների կարգի։ Կարևորագույն պաշտոնները տրվում էին հենց այդ երկու արիստոկրատ դասերին։ Այդ պաշտոններն էին՝ պրովինցիայի կառավարիչ, լեգեոնի հրամանատար և նմանատիպ բարձր պաշտոններ։
Սենատորական դաս`Սենատորը պետք է ունենար բավականաչափ ունեցվածք՝ ամենաքիչը 12,000 ոսկեդրամ (մոտավորապես 100 կգ ոսկի)․ այդ սահմանը դարերի ընթացքում անընդհատ աճում էր։
Հեծյալների դաս`
Սենատորների դասին հաջորդում էր հեծյալների դասը։ Որոշ կարևոր պաշտոններ, ինչպես օրինակ Եգիպտոս նահանգի (պրովինցիա) կառավարումը արգելված էր զբաղեցնել սենատորներին և տրվում էր միայն հեծյալներին։
Ներկայացրու քո վերաբերմունքը Սերվիոս Տուլիոսի բարենորոգումների մասին:
Քանդակագործություն, պլաստիկ արվեստներից մեկն է, կերպարվեստի տեսակ, որ պատկերումները կատարում է ծավալային եռաչափ մարմնավորումներով։ Որպես կանոն քանդակագործությունը պատկերում է մարդուն, սակավ՝ կենդանիներին (անիմալիստական ժանր), ավելի սակավ՝ բնությունը (բնապատկեր) և առարկաներ (նատյուրմորտ)։ Գեղանկարչության ու գրաֆիկայի համեմատ ունենալով գեղարվեստաարտահայտչական ավելի սահմանափակ միջոցներ՝ քանդակագործությունը միևնույն ժամանակ ստեղծում է ծավալների շոշափելի ու իրականակերպ դրսևորումներ և դիտողին հնարավորություն է տալիս պատկերվածն ընկալելու տարբեր դիտակետերից[1]։
Քանդակագործության պատմության ընթացքում կիրառել են փորագրություն (նյութի հեռացում) և կերտում (նյութի ավելացում, օրինակ՝ կավ), քարից, մետաղից, խեցեղենից, փայտից և այլ նյութերից։ Տարբեր նյութերը կարող են մշակվել՝ փորագրության, եռակցման կամ ձուլման միջոցով։
Անհիշելի ժամանակներից մարդը քանդակել է։ Սկզբում նա օգտագործել է իրեն հասանելի ամենապարզ նյութերը՝ քար, ցեխ և փայտ։ Հետո դրանց փոխարինել են երկաթը, բրոնզը, արճիճը, մոմը, պատի ծեփը, պլաստիլինը, պոլիեթերային խեժը և պլաստմասսաները։ Սկզբում քանդակը ստեղծվել է զուտ օգտագործման համար, հետո ստեղծվել և օգտագործվել է ծիսական, մոգական, թաղման և կրոնական նպատակներով։ Քանդակը հնարավորություն ունենալով զարգանալ որպես ամուր կամ երևութական էլեմենտ, իր ֆունկցիոնալ օգտագործումը փոխել է պատմական զարգացման հետ, ձեռք բերելով հիմանականում էսթետիկական կամ դեկորատիվ նպատակներ[2]։
Քանդակը սկզբում սովորաբար կերտվում է կավից, պլաստիլինից կամ մոմից, ապա ձուլվում գիպսից (քարակերտ ու փայտակերտ գործերում այդ փուլերը հաճախ շրջանցվում են)։ Գիպսե ձուլածոները կա՛մ ինքնուրույն գոյության իրավունք են ստանում, կա՛մ ծառայում որպես մոդել՝ քանդակը ավելի մնայուն նյութերով (քար, փայտ, մետաղ) մարմնավորելու համար։
Անտիկ շրջանում գրեթե միշտ, հետագայում՝ մերթ-մերթ, մարմարե քանդակները ներկվել են, թեև այդ վիճակում մեծ մասամբ չի պահպանվել[3]։ Կոպենհագենում տեղակայված Car Carlsberg Glyptotek թանգարանը իրականացնում է քանդակների բնօրինակ գույների ուսումնասիրության և վերականգնման աշխատանքներ[4][5]։ Մինչև 17-18-րդ դարերը հաճախ ներկվել են նաև փայտաքանդակները։ 19-20-րդ դարերի քանդակագործները սովորաբար բավարարվում են նյութի բնական գույնով կամ միագույն փառապատումով։
Քանդակագործությունն ունի երկու ենթատեսակ՝ բոլորաքանդակ (երբ ստեղծագործությունը մշակվում է բոլոր կողմերից, հետևաբար բոլոր կողմերից դիտելի է) և ռելիեֆ (երբ քանդակային պատկերը փորագրվում է կամ մեծ թե փոքր ցցունությամբ կերտվում է նրա ֆոնը հանդիսացող հարթության վրա, հետևաբար դիտելի է միայն դիմացից, մասամբ՝ կողքերից)։ Հայերեն արձանագործություն և անդրիագործություն տերմինները, որոնք գործածվում են որպես քանդակագործության հոմանիշներ, ավելի ստույգ վերաբերում են բոլորաքանդակին։ Ռելիեֆները մեծ մասամբ համադրվում են ճարտարապետությանը, հարդարում շենքերի ճակատները, գոտին, ճակտոնը, ներսում՝ առաստաղը, ներքնապատերը ն իրենց ծավալային պատկերաձևերով լինում են բարձրաքանդակ, հարթաքանդակ, խորաքանդակ[1]։
Քարի քանդակը ավելի հին պատմություն ունի, քան արվեստի այլ՝ ոչ հարատև նյութերից ստեղծագործությունները։ Հինավուրց մշակույթներից մնացած աշխատանքների մեծ մասը քարից են (բացառությամբ խեցեղենի)։
Մինչև վերջին ժամանակները շատ մշակույթներում քանդակագործությունը ստեղծվել է գլխավորապես կրոնական, պաշտամունքային թեմաներով։ Խոշոր քանդակը ծախսատար էր անհատների համար, և այդ պատճառով հիմնականում պատվիրվել է եկեղեցական և քաղաքական նպատակներով։ Պահպանվել են հիմնականում այն մշակույթների քանդակները, որտեղ դրանք մեծ քանակով պատվիրվել և ստեղծվել են։ Այդ երկրներից են Միջագետքը, Հնդկաստանը, Չինաստանը, նաև Հարավային Ամերիկայի և Աֆրիկայի մի շարք երկրներ։
Արևմտյան, դասական քանդակը ձևավորվել է Հին Հունաստանում, որի դասական շրջանում ստեղծվել են բազմաթիվ գլուխգործոցներ։ Միջին դարերում ծաղկել է գոթական քանդակը, որպես քրիստոնեական կրքերի և հավատի դրսևորում։ Սրան հաջորդած Վերածննդի շրջանում վերածնվել է դասական քանդակը։ Ժամանակակից մոդեռնիստական քանդակը շեղվել է դասական պատկերման ձևերից, հաճախ պատրաստի արտադրանքը ներկայացնում է, որպես արվեստի գործ։
Մի անգամ երեք եղբայրներ ճանապարհորդում էին։ Քայլում էին մթնշաղին երկար ու ծուռումուռ ճանապարհով։ Ու հասան նրանք գետի, որը խորն էր այնքան, որ քայլքով չես անցնի, ու արագահոս այնքան, որ չես լողա։Բայց եղբայրները կախարդության արվեստի գիտակ էին։ Թափահարեցին կախարդական փայտիկները, ու կամուրջ հայտնվեց գետի վրա։Երբ գետի կեսը անցել էին, թիկնոցի մեջ փաթաթվածը կտրեց նրանց ճանապարհը։ Ու Մահը խոսեց եղբայրների հետ։ Ճամփորդները միշտ խեղդվում էին գետում, Մահը վրդովված էր, որ չէր ստացել նոր զոհեր, բայց խորամանկեց․ ցույց տվեց, թե հիանում է նրանց հնարամտությամբ, ու ասաց, որ ի նշան իր հիացմունքի՝ եղբայրներից յուրաքանչյուրը պիտի ընդունի մի ընծա իրենից։Ավագ եղբայրը ռազմատենչ էր։ Նա խնդրեց աշխարհի ամենահզոր կախարդական փայտիկը․ փայտիկ, որի տերը կհաղթի ցանկացած մենամարտում, փայտիկ, որը արժանի է մարդուն, ով հաղթել է Մահվանը։Ու Մահը պոկեց թանթրվենու ճյուղը, որ աճում էր գետի ափին, սարքեց կախարդական փայտիկ, ու տվեց ավագ եղբորը։Միջնեկ եղբայրը գոռոզ էր։ Որպեսզի էլ ավելի ստորացնի Մահվանը, նա խնդրեց մեռածներին վերակենդանացնելու ուժ։ Ու Մահը վերցրեց գետի մոտ ընկած քարը, տվեց միջնեկ եղբորն ու ասաց, որ այն կարող է մեռածներին հետ բերել։Հետո, Մահը հարցրեց երրորդ՝ փոքր եղբորը, ինչ նա կուզեր։ Փոքրը ամենաիմաստունն էր եղբայրների մեջ, նա չէր վստահում Մահվանը։ Այդ պատճառով, նա խնդրեց մի այնպիսի ընծա, որը հագնելով, նա կկարողանա տեղաշարժվել այնպես, որ Մահը չկարողանա հետեւել իրեն։ Մահը այլ ելք չուներ, ստիպված պոկեց սեփական անտեսանելի թիկնոցի մի մասը, ու տվեց փոքրին։Դրանից հետո, Մահը մի կողմ կանգնեց, ու թույլ տվեց եղբայրներին շարունակել իրենց ճանապարհը, նրանք գնացին, խոսելով իրենց հետ պատահած արկածի մասին, ու հիանալով Մահվան ընծաներով։Հետո եղբայրները բաժանվեցին, ու յուրաքանչյուրը գնաց իր ճանապարհով։Առաջին եղբայրը մոտ մի շաբաթ ճամփորդելուց հետո հասավ մի գյուղի, որտեղ ապրում էր երիտասարդ կախարդը, ում հետ նա վիճել էր։ Բնականաբար, թանթրվենու կախարդական փայտիկով նա չէր կարող պարտվել մենամարտում, որը հետեւեց նրանց հանդիպմանը։ Մեռած կախարդին թողնելով գետնին, նա գնաց հյուրանոց, ու սկսեց գլուխ գովել անհաղթ փայտիկի համար, որը ինքը ճանկել է Մահից։Նույն գիշերը, հենց ավագ եղբայրը խմիչքից անզգայացած քնեց, մի այլ կախարդ կտրեց նրա կոկորդը ու գողացավ փայտիկը։ Այսպես Մահը տարավ առաջին եղբորը։Միջնեկ եղբայրը վերադարձավ տուն, որտեղ մենակ էր ապրում։ Հանեց քարը, որը մեռածներին վերականդանացնում է, ու երեք անգամ պտտեց ձեռքում․ նրա առջեւ հայտնվեց աղջիկը, ում հետ ուզում էր ամուսնանալ, բայց ով մահացել էր անժամանակ։ Աղջիկը տխուր էր ու սառը, մի տեսակ, մեկուսի։ Չնայած նա վերադարձել էր կյանք, բայց նա չէր պատկանում այդ աշխարհին ու տանջվում էր։ Վերջիվերջո, երկրորդ եղբայրը անհուսությունից խելագարված՝ ինքնասպան եղավ, որպեսզի կարողանա աղջկա հետ լինել։Այսպես Մահը տարավ երկրորդ եղբորը։Չնայած Մահը երրորդ եղբորը փնտրում էր տարիներով, այդպես էլ չկարողացավ գտնել նրան։ Ու միայն երբ նա բավականին ծերացել էր, փոքր եղբայրը հանեց անտեսանելի թիկնոցը ու փոխանցեց այն իր որդուն։ Հետո ողջունեց Մահվանը ասես հին ընկերոջ, ու գնաց նրա հետ ուրախությամբ։Ու նրանք, ինչպես հավասարը հավասարի, լքեցինաշխարհնայս։