Posted in մաթեմ 6

Դաս 6

Առաջադրանքներ(դասարանում)

1) Կատարե՛ք գործողությունները.

Ա) 11/4-7/9+11/18-5/6=

99/36-28/36+22/36-30/36=

+121/36-58/36=+63/36

Գ)11/12+(-7/18):17/48=

(11/12-7/18).48/17=

(33/36-14/36).48/17=

+19/36.48/17=76/51

2) Իրար հաջորդող ո՞ր բնական թվերի միջև է գտնվում կոտորակը.

3) Թենիսիստներից մեկը 35 խաղերից հաղթել է 24-ում, իսկ մյուսը25 խաղերից հաղթել է 12-ում։ Ո՞ւմ արդյունքն է ավելի լավ (եթե հաշվի առնենք շահած խաղերի քանակի հարաբերությունը բոլոր խաղերի քանակին)

Լրացուցիչ(տանը)

4)Գտնվո՞ւմ են արդյոք հետևյալ կետերը միևնույն ուղղի վրա.

ա) A (0, 1), B (–1, 1), C (4, 9), D (–2,–3),

բ) A (1, 0), B (2, 1), C (–1,–2), D (3, 4)։

5) Դեղձենիները կազմում են այգու ծառերի 45 %-ը, ծիրանենիները՝ 30 %-ը։ Այգու մնացած 20 ծառերը խնձորենիներ են։ Յուրաքանչյուր տեսակի քանի՞ ծառ կա այգում։

6) Երկու մեծ և երեք փոքր կայանատեղերում տեղավորվում է

ընդամենը 33 մեքենա, իսկ հինգ փոքր և երկու մեծ կայանատեղերում տեղավորվում է ընդամենը 43 մեքենա։ Քանի՞ մեքենա է տեղավորվում յուրաքանչյուր կայանատեղում։

7)* Ծանոթանանք երեք երիտասարդների՝ Գևորգին, Կարինեին և Կորյունին։ Նրանցից մեկը հաշվապահ է, մեկը՝գյուղատնտես,

մյուսը՝ բժիշկ։ Պահանջվում է որոշել ամեն մեկի մասնագիտությունը,եթե հայտնի է, որ Գևորգը գյուղատնտես չէ, իսկ բժիշկը փեսացու ունի։

Posted in մաթեմ 6

Դաս 5

3. Ճշմարիտ և կեղծ ասույթներ

Տեսական նյութ

Հաճախ իրար հետ խոսելիս մենք անում ենք ճշմարիտ կամ կեղծ

պնդումներ: Օրինակ՝ ճշմարիտ են հետևյալ պնդումները.

ա) Քառակուսու կողմերն իրար հավասար են: 

բ) Արևը ծագում է արևելքում: 

գ) Երկուսին գումարած երկու հավասար է չորսի:

Կեղծ է հետևյալ պնդումը.

դ) Վագրը բնակվում է հյուսիսային բևեռի մոտակայքում:

Դիտարկենք ևս երկու պնդում.

ե) Հանդիպած մարդկանցից առաջինի աչքերը կապույտ էին:

զ) Բազկաթոռը սովորաբար առավոտյան հաչում է։

Այս պնդումներից ե)-ն կարող է լինել ճշմարիտ կամ կեղծ, իսկ զ)-ն

անիմաստ է։

Այն պնդումը, որը կարող է լինել կա՛մ ճշմարիտ, կա՛մ կեղծ, մաթեմատիկայում կոչվում է ասույթ։ Բերված պնդումներից ասույթներ

են ա)-ն, բ)-ն, գ)-ն, դ)-ն, իսկ ե)-ն և զ)-ն ասույթներ չեն։ Ասույթները

նշանակում են լատիներեն մեծատառերով՝ A, B, C, P, Q … Z։ Երկու

ասույթներից կարելի է կազմել նորը, օրինակ՝ այսպիսին. A կամ B։ Այդ

նոր ասույթը նշանակվում է A∨B և կոչվում է տրամաբանական «կամ»

(դիզյունկցիա)։ Եթե A ասույթն է «Համերգը սկսվում է երեկոյան

ժ. 7-ին», իսկ B-ն՝ «Համերգը սկսվում է երեկոյան ժ.8-ին», ապա A∨B

նշանակում է «Համերգը սկսվում է երեկոյան ժ. 7-ին կամ 8-ին»։ 

Լայնորեն օգտագործվում է նաև ասույթների A∧B

հարաբերությունը, որը կոչվում է տրամաբանական «և» (կոնյունկցիա)։ Երկու A և B ասույթների A∧Bհարաբերությունը ճշմարիտ է այն և միայն այն դեպքում, երբ ճշմարիտ են A-ն և B-ն միաժամանակ։

Եթե տրված է A ասույթը, ապա նրա ժխտում է կոչվում «Կեղծ է, որ A»

ասույթը։ Այն նշանակվում է (ոչ A) նշանով։ 

Առաջադրանքներ(դասարանում)

1) Հետևյալ պնդումներից ընտրե՛ք ճշմարիտները.

ա) Սկյուռն ունի չորս թաթիկ։ Ոչ

բ) Ավտոմեքենայի անիվները քառակուսու ձև ունեն։ Ոչ

գ) Երկու թվերի գումարը զույգ թիվ է։ Այո

դ) Ծառերը ծաղկում են գարնանը։ Այո

ե) Մայթերը նախատեսված են հետիոտների համար։ Այո

2) Հետևյալ պնդումներից ընտրե՛ք ասույթները.

ա) Հունիսը, հուլիսը և օգոստոսը ամառվա ամիսներ են։

բ) Դեկտեմբերը, հունվարը և մարտը ձմեռվա ամիսներն են։ Ասույթ

գ) Ապրիլին ձյուն է եկել։ Ասույթ

դ) Լիճը թռել է տիեզերք։

ե) Մարդը չի կարող ապրել առանց ջրի։

3) Կազմե՛ք դիզյունկցիա հետևյալ երկու ասույթներից.

ա) A. Զբոսաշրջիկը ճանապարհ է ընկնում ավտոմեքենայով։

B. Զբոսաշրջիկը ճանապարհ է ընկնում հեծանիվով։

Զբոսաշրջիկը ճանապարհ է ընկնում ավտոմեքենայով կամ հեծանիվով։

բ) A. Խաղոսկրը նետելիս բացվել է 3 թիվը։

B. Խաղոսկրը նետելիս բացվել է 5 թիվը։

Խաղոսկրը նետելիս բացվել է 3 կամ 5 թիվը։

գ) A. Աշակերտը եկել է դպրոց մինչև ժամը 9-ը։

B. Աշակերտը ուշացել է դասից։

Աշակերտը ուշացել է դասից կամ եկել է մինչև ժամը 9-ը։

դ) A. Կիրակի օրը մառախուղ է լինելու։

B. Կիրակի օրը արևոտ եղանակ է լինելու։

Կիրակի օրը մառախուղ կամ արևոտ եղանակ է լինելու։

4) Գրե՛ք հետևյալ ասույթների ժխտումը.

ա) Գնացքը կայարան է ժամանել ուշացումով։

Գնացքը կայարան է ժամանել ժամանակից շուտ։

բ) Գիրքը հետաքրքիր է։

Գիրքը հետաքրքիր չէ։

գ) Մարզիկը ռեկորդ է սահմանել։

Մարզիկը ռեկորդ չի սահմանել։

դ) Նետաձիգը դիպել է թիրախին։

Նետաձիգը չի դիպել թիրախին։

ե) Աշակերտը լուծեց խնդիրը։

Աշակերտը չի լուծել խնդիրը։

Լրացուցիչ(տանը)

5) Հետևյալ պնդումներից ընտրե՛ք կեղծերը.

ա) Գիրքը և գրիչը տարբեր առարկաներ են։

բ) Քարը փետուրից թեթև է։ Կեղծ

գ) Շենքը զուգահեռանիստի ձև ունի։

դ) Աթոռը և սեղանը ֆուտբոլ են խաղում։ Կեղծ

ե) Նարդի խաղում են չորսով։ Կեղծ

զ) Ուղղանկյան անկյուններից մեկը հավասար է 300-ի։ Կեղծ

6) Կազմե՛ք կոնյունկցիա հետևյալ երկու ասույթներից.

ա) A. Խնձորը մեծ է։

B. Խնձորը կանաչ է։

Խնձորը մեծ է կամ՝ կանաչ։

բ) A. Շենքը բազմահարկ է։

B. Շենքը շքեղ է։

Շենքը բազմահարկ է կամ՝ շքեղ։

գ) A. Մայրիկը թատրոն է գնացել։

B. Հայրիկը թատրոն է գնացել։

Մայրիկը կամ հայրիկը թատրոն են գնացել։

դ) A. Ինքնաթիռը ժամանել է Երևան։

B. Ինքնաթիռը ժամանել է ժամը 17-ին։

Ինքնաթիռը ժամանել է Երևան կամ՝ ժամը 17-ին։

7) Նետել են խաղոսկրը։ Գտե՛ք 4-ից մեծ թիվ բացվելու հավանականությունը։

5 կամ 6