Posted in Մայրենի 6

Հաջողության փերու Շատրվանը

Լեռան բարձունքին էր հաջողության փերու Շատրվանը , կախարդական պարտեզում՝ շրջափակված բարձր պարիսպով ու պաշտպանված ուժեղ կախարդանքով։Եւ միայն տարին մեկ անգամ՝ ամենաերկար օրը հնարավորություն էր տրվում որեւէ անհաջողակի պայքարել ու հասնել շատրվանին։ Շատրվանում լողացողին տրվում էր հաջողության մի ամբողջ կյանքի պաշար։Նշանակված օրը հարյուրավոր մարդիկ թագավորության տարբեր ծայրերից հավաքվում էին պարտեզի պարիսպի մոտ։ Դեռ լույսը չբացված տղամարդիկ ու կանայք, հարուստներն ու աղքատները, երիտասարդներն ու ծերերը, կախարդական արվեստներին տիրապետողներն ու սովորական մահկանացուները հավաքում էին պարտեզի մոտ, յուրաքանչյուրը հույս ունենալով, որ հենց նա է իրավունք վաստնակելու մտնել պարտեզ։Ու մինչ սպասում էի լույսը բացվելուն երեք կախարդ, յուրաքանչյուրը վշտի իր բեռով, ծանոթացան, ու պատմեցին իրենց տառապանքի պատմությունը։Առաջին կինը, Էյշա անունով, անբուժելի հիվանդություն ուներ։ Նա հույս ուներ, որ շատրվանը կվերացնի հիվանդությունը ու կերաշխավորի իրեն երկար տարիների երջանիկ կյանք։Երկրորդին՝ Ալթիդային, թալանել էր չար կախարդը, նրանից վերցնելով տունը, ոսկին ու կախարդական փայտիկը։ Նա հույս ուներ, որ շատրվանը կվերադարձնի իրեն իր հարստությունները։Երրորդին, Ամատային սիրած տղան էր լքել, ու նա հույս ուներ, որ շատրվանը կբուժի իր սրտի վերքերը։Խղճացին կանայք իրար ու որոշեցին, որ եթե հնարավորություն լինի, կմիավորվեն ու կփորձեն երեքով հասնել շատրվանին։Արեւի առաջին շողի հետ պարսպի վրա ճեղքեր հայտնվեցին։ Ամբոխը մղվեց դեպի պարիսպը, յուրաքանչյուրը ճչալով Շատրվանից օրհնություն ստանալու իր պատճառը։Ճեղքից դուրս եկած սողացող բույսերը փաթաթվեցին առաջին կախարդ Էյշային ու ձգեցին նրան ներս։ Նա բռնեց երկրորդ կախարդ Ալթիդայի դաստակից, Ալթիդան էլ բռնեց Ամատային, վերջինիս զգեստի ծայրն էլ կպավ ընկճված տեսքով սպետին, ով նստած էր ոսկրոտ ձիու վրա, ու բույսերը քաշեցին այս բոլորին ճեղքից ներս։Կատաղի ճիչերը լցրեցին առավոտյան օդը, հետո լռություն տիրեց, ու պարիսպի ճեղքը փակվեց։

Էյշան եւ Ալթիդան բարկացան Ամատայի վրա, որ պատահաբար իր հետ էր բերել ասպետին։― Միայն մեկը կարող է լողանալ Շատրվանի մեջ։ Առանց այս մեկին հաշվի առնելու էլ բավականին բարդ կլինի որոշել, թե մեզանից որ մեկը կլինի դա։Հիմա, պարոն Դժբախտը, այսպես էր հայտնի ասպետը պարտեզից դուրս, հասկացավ, որ կանայք կախարդներ են, ու կախարդություն չիմանալով հույս չուներ հաղթել երեք կանանց ու հասնել Շատրվանին։ Այպիսով նա հայտնեց, որ մտադիր է դուրս գալ պարտեզից։Այդ ժամանակ Ամատան էլ բարկացավ․― Թուլամորթ, ― մեղադրեց նրան, ― հանի՛ր սուրդ,եւ օգնի՛ր մեզ հասնել նպատակին։Այսպիսով երեք կախարդները ու դժբախտ ասպետը առաջ շարժվեցին կախարդված պարտեզում, որտեղ առատորեն աճում էին հազվադեպ խոտաբույսեր, մրգեր, ծաղիկներ։ Նրանք չհանդիպեցին որեւէ խոչընդոտ, մինչեւ Շատրվանի բլին հասնելը։Բլրի ստորոտին, հրեշավոր Որդ էր նստած՝ տռզած ու կույր։ Երբ նրանք մոտեցան, Որդը շրջեց իր կեղտոտ երեսը նրանց կողմ ու արտասանեց։«Տվեք ինձ ձեր ցավի ապացույցը»Պարոն Դժբախտը փայլեցրեց իր սուրը ու ուզեց սպանել Որդին, բայց դրա շեղբը ճաքեց։ Հետո Ալթիդան քարեր էր նետում Որդի վրա, իսկ Էյշան ու Ամատան փորձեցին բոլոր բառերը, որ կարող էր մեղմել, կամ մուտք դառնալ իրենց համար, բայց թե նենց կախարդական փայտիկները, թե Ալթիդայի քարերը եւ թե ասպետի ճաք տված սուրը անզոր էին․ Որդը թույլ չէր տալու առաջ շարժվել։Արդեն կեսօրին մոտ էր ու Էյշան անհուսությունից սկսեց լալ։ Որդը խմեց նրա այտերով հոսող արցունքները։ Ոլորվելով մտավ իր բունը՝ հողի մեջ, ու ճանապարհը կրկին բացվեց նրանց առաջ։Ուրախանալով Որդի անհետացումից, երեք կախարդներն ու ասպետը սկսեցին բարձրանալ բլուրը, վստահ լինելով, որ մինչ մութն ընկնելը կհասնեն Շատրվանին։Լանջի վրա՝ կես ճանապարհին, նրանց առաջ բացվեցին գետնին փորագրված բառերը։«Տվե՛ք ձեր աշխատանքի պտուղը»Պարոն Դժբախտը հանեց իր միակ դրամը ու դրեց խոտին, բայց այն գլորվեց մի կողմ ու կորավ։ Երեք կախարդն ու ասպետը շարունակեցին բարձրանալ, բայց ուր էլ նրանք գնային, ժամանակը անցնում էր, բայց առաջընթաց չէր լինում ու փորագրածն էլ միշտ դուրս էր գալիս դիմացները։Արեւը արդեն մոտենում էր հորիզոնին, ու Ալթիդան սկսեց ավելի արագ քայլել ու շատ ավելի շատ ջանք դնել բարձրանալու համար, քան մյուսները։― Խիզախություն, ընկերներ, ու տեղի չտալ, ― սրբելով ճակատի քրտինքը ասաց Ալթիդան։Քրտինքը կաթաց գետնին, գրությունը անհետացավ ու նրանք կարողացան առաջ շարժվել։Երկրորդ խոչընդոտի հաղթահարումով ոգեւորված, նրանք շտապեցին վերեւ բարձրանալ։ Այնքան բարձրացան, մինչեւ երեւաց բյուրեղի նման փայլփլող Շատրվանը։Բայց մինչ Շատրվանին հասնելը, նրանք հասան ջրի շիթի, որը փակում էր նրանց ճանապարհը։ Ջուրը մաքուր էր, ու հատակին՝ հարթեցրած քարի էր, վրան գրված․«Տվեք ձեր անցյալի հարստությունը»Պարոն Դժբախտը փորձեց անցնել հոսանքի միջով պաշտպանվելով իր վահանով, բայց այն չօգնեց։ Երեք կախարդները հանեցին նրան ջրի միջից, ու փորձեցին իրենք անցնել, բայց չստացվեց, իսկ այդ ժամանակ արեւն արդեն մայր էր մտնում։Նրանք սկսեցին մտածել, թե ինչ կարող է նշանակել քարի վրա գրվածը ու Ամատան առաջինն էր, ով հասկացավ։ Վերցնելով իր կախարդական փայտիկը նա հանեց սիրած տղայի հետ կապված բոլոր հիշողությունները ու տվեց ջրին։ Ջրի շիթը հեռացավ, քարերը անհետացան, ու երեք կախարդներն ու ասպետը կարողացան բարձրանալ բլրի գագաթ։Շատրվանը առկայծեց նրանց առաջ, նրանք տեսան ավելի հազվադեպ ծաղիկներ ու բույսեր։ Երկինքը կարմրել էր, ու ժամանակն էր որոշել, թե իրենցից ով պետք է լողանա Շատրվանում։Մինչ նրանք կկայացնեին որոշումը, Էյշան ուժասպառ ընկավ գետնին։ Նա մահամերձ էր։Նրա ընկերները փորձեցին նրան տեղափոխել Շատրվանի մեջ, բայց նա հոգեվարքի մեջ էր, ու արգելեց նրանց դիպչել իրեն։Ալթիդան հավաքեց բուժիչ խոտաբույսեր, պատրաստեց դրանք ու տվեց Էյշային։ Հանկարծ Էյշան կարողացավ կանգնել, նույնիսկ ավելին՝ նրա անբուժելի հիվանդության բոլոր նշանները վերացան։― Ես բուժվեցի, ― հուվեց նա, ― ես Շատրվանի կարիքը չունեմ, ― թող Ալթիդան լողանա։Բայց Ալթիդան զբաղված էր այլ խոտաբույսեր հավաքելով։― Եթե ես կարողացա այդ հիվանդությունը բուժել, ապա ես կկարողանամ գումար վաստակել մարդկանց բուժելով։ Թող Ամատան լողանա։Պարոն Դժբախտը ձեռքի շարժումով առաջ թողեց Ամատային՝ դեպի Շատրվան։ Բայց նա թափ տվեց գլուխը։ Ջրի հոսքը մաքրել էր նրա ողջ ձգտումն ու ցավը, ու նա հասկացել էր, որ դաժան էր տղան ու իքնը պիտի երջանիկ լինի, որ նրա հետ չէ։― Բարի մարդ, դուք պիտի լողանաք, ձեր ասպետական վարմունքի համար, ― դիմեց նա պարոն Դժբախտին։Այսպիսով, մայր մտնող արեւի շողերի ներքո ասպետը լողացավ Շատրվանի մեջ։Արեւը վերջին շողերը անհետացան, ու ասպետը դուրս եկավ Շատրվանից, ծնկի իջավ Ամատայի առջեւ, ով իր կյանքում տեսած ամենաբարի ու ամենագեղեցիկ կինն էր։ Երջանկյությամբ լի նա խնդրեց Ամատայի ձեռքը, ու Ամատան էլ հասկացավ, որ գտավ արժանավոր տղամարդ։Երեք կախարդն ու ասպետը իջան բլրից միասին, ձեռք ձեռքի տված, եւ բոլոր չորսն էլ ապրեցին երկար ու երջանիկ, ու նրանցից ոչ մեկ երբեւէ չիմացավ, ու չենթադրեց անգամ, որ Շատրվանի ջուրը կախարդական չէր։

Posted in մաթեմ 6

Դաս 2

Առաջադրանքներ(դասարանում)

1) Թվաբանական ո՞ր գործողություններն են ոչ միշտ կատարելի

բնական թվերի բազմության մեջ։

2) Գտե՛ք ուղղանկյունանիստի մակերևույթի մակերեսը, եթե նրա

չափումներն են՝ 3 5/6սմ, 4 1/2սմ, 5 սմ։

a=3 5/6

b=4 1/2

c=5

s=2ab+2bc+2ac

s=2(3 5/6.4 1/2)+2(4 1/2.5)+2(3 5/6.5)

s=2(23/6.9/2)+2(9/2.5)+2(23/6.5)

s=69/2+45/1+115/3

s=207/6+270/6+230/6

S=707/6

3) Խաղողից ստացված չամիչի զանգվածը կազմում է այդ խաղողի

զանգվածի 20 %-ը։ Ինչքա՞ն խաղող պետք է վերցնել 5 կգ չամիչ

ստանալու համար։

Լրացուցիչ(տանը)

4) Հայտնի է, որ a-ն ամբողջ թիվ է։ Կարելի՞ է ասել, որ՝

ա) a-ն բացասական թիվ է, 

բ) |a|-ն ոչ բացասական թիվ է,

գ) a-ն դրական թիվ է, 

դ) 2a–3<2a,

ե) a-ն կոտորակային թիվ է, 

զ) (|a|+1)-ը դրական թիվ է։

5) Գտե՛ք արտահայտության ամենամեծ արժեքը.

ա) 3 – |x|, 

բ) –|x|, 

գ) –3 ⋅ |x|, 

դ) –(|x| – 2)։

6) Վազքի մրցումներում մարզիկներից մեկը տարածությունն անցել

է 4 ր 45 վրկ-ում, իսկ մյուսը՝ 20 %-ով արագ։ Ինչքա՞ն ժամանակում

է նա հասել վերջնագծին։

7) Տարբեր փականներ ունեցող երեք ճամպրուկների բանալիները

խառնվել են իրար։ Բավակա՞ն է արդյոք երեք փորձը, որպեսզի

իմանանք, թե որ բանալին որ ճամպրուկինն է։

Posted in մաթեմ 6

Դաս 1

Առաջադրանքներ(դասարանում)

1) Լուծե՛ք հավասարումը.

ա) x – 832 = 174, X=+174+832, X=+1006

բ) 1405 – x = 108,  -X=+108-1405, -X=-1297, X=+1297

գ) x + 818 = 896, X=+896-818, X=+78

դ) x – 303 = 27, X=+27+303, X=+330

ե) 84 + x = 124, X=+124-84, X=+40

զ) 2003 + x = 4561, X=4561-2003, X=+2558

2) Հավասարման արմա՞տն է արդյոք 3 թիվը.

ա) x – 3 = 0, 

3-3=0

բ) x – 5 = 0, 

5-5=0

գ) 7 – x = 0,

7-7=0

դ) 3 – x = 0, 

3-3=0

ե) 2 ⋅ x = 6 

2 . 3=6

զ) x = 6 – x:

x+x=6

2 . x=6

x=3

x=6-x

3=6-3

է)3(X + 4) = 27

x+4=27:3

x+4=9

x=9-4

x=5

3) Կազմե՛ք հավասարում և լուծե՛ք այն.

ա) x թվին գումարել են 4 և ստացել են 19:

X+4=19

X=19-4

X=+15

բ) x թվից հանել են 10 և ստացել են 7:

X-10=7

X=7+10

X=+17

գ) 35-ից հանել են x թիվը և ստացել են 5:

35-X=5

-X=5-35

-X=-30

X=30

դ) 11-ին գումարել են x թիվը և ստացել են 25:

11+X=25

X=25-11

X=14

4) Բավարարո՞ւմ է արդյոք 2 թիվը տրված անհավասարմանը.

ա) x < 3, 2<3

բ) x > 4, 5>4

գ) 5x > 0, 5.1>0

դ) 2x < 3, 2.0<3

Լրացուցիչ(տանը)

5) Լուծե՛ք հավասարումը.

ա)X-3/4=5/8

x=5/8+3/4

x=5/8+6/8

x=+11/8

բ)x-1/2=5/6

x=5/6+1/2

x=5/6+3/6

x=+8/6

գ)3/10-x=4/5

-x=4/5-3/10

-x=8/10-3/10

-x=+5/10

x=-5/10

դ)1 2/3+x=4 7/9

5/3+x=43/9

x=43/9-5/3

x=43/9-15/9

x=28/9

6) Լուծե՛ք հավասարումը.

ա) 2 ⋅ (x + 3) = 6 – x, 

     2x + 6  = 6 — x    

     2x + x = 6 — 6

     3x = 0

     X = 0

բ) 7 ⋅ (3 – x) + 4 ⋅ (x + 2) = 8, 

7.3-7.x+4.x+4.2=8

21+7x+4x+8=8

7x+4x=8-21-8

11x=-21

x=-21/11

գ) 3 ⋅ (4 – x) = 2x + 1,

     12 — 3x = 2x + 1

     -3x — 2x = 1 — 12

     -5x = -11

      X = -11/-5 =11/5

դ) 5 ⋅ (x – 9) + 6 ⋅ (2 – x) = 1

5.x-5.9+6.2-6.x=1

5x+45+12-6x=1

5x-6x=1-45-12

x=-56

7) Գտե՛ք անհավասարման լուծումը.

ա) 2 < 5 < 8, 

բ) 0 < 6< 10, 

գ) –7 < +1 < 12,

դ) –2 < 2< 3:

Posted in Մայրենի 6

ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ. ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ

1912թ. Թիֆլիս լույս տեսնող «Պատանի» ալմանախում տպագրվում է Չարենցի առաջին բանաստեղծությունը: Չարենցը շատ ընթերցասեր էր և օրվա մեծ մասը կարդում էր: Թեև Կարսը գավառական փոքր քաղաք էր, սակայն գրական-հասարակական կյանքը բավականին աշխույժ էր, որի վկայությունը գրախանութների, գրադարանների, տպարանների և զգալի թվով ուսումնական հաստատությունների առկայությունն էր: Ընկերներից մեկը մի հատկանշական դրվագ է հիշում Չարենցի մասին. «… Հայրը` Աբգար աղան, փող էր տվել, որ Եղիշեն կոշիկ առնի, իսկ որդին, առանց երկար-բարակ մտածելու, այդ գումարով գրքեր առած եկավ տուն:

— Տո, դու խելքդ հացի հետ ես կերե՞լ,— զայրացավ հայրը: — Բոբի՞կ պիտի ման գաս: Եղիշեն ձայն չհանեց, բայց հետո, երբ դուրս եկանք ու գնում էինք մեր տուն, ճանապարհին ասաց. — Լավ է մարդ ոտքից բոբիկ լինի, քան թե` խելքից»:

20975_b

Հրատարակչության բաժնի վարիչ Եղիշե Չարենցի աշխատասենյակ է մտնում մի գրող, թղթապանակը ձեռքին և կատակել ցանկանալով’ ասում է.
— Մի՛ վախեցեք, մեջը ձեռագրեր չկան:
— Բա ինչո՞ւ ես պտտեցնում այդ դատարկ թղթապանակը,- հարցնում է Չարենցը…
— Պտտեցնում եմ, որովհետև մեջը լիքը հանճարեղ մտքեր կան,- շարունակում է կատակել գրողը:
— Հանճարեղ մտքերը հանճարեղ գլուխներում են լինում, ոչ թե դատարկ թղթապանակներում,- պատասխանում է բանաստեղծը:

Չարենցը շատ խիստ էր կենցաղում,- պատմում է գրող Խաժակ Գյուլնազարյանը,- հրաման էր տվել, որ ճանճերը սենյակ չմտնեն, բայց ճանճերը կարդալ չգիտեին ու պատուհանից էին մտնում:

maxresdefault

Ինչպե՞ս են սպանել Չարենցին… Փորձագետներից շատերը համոզված են, որ Չարենցի դեմ ծավալված պայքարի գլխավոր դերակատարը բանաստեղծ Գևորգ Աբովն է եղել: Նա Չարենցի մասին ասում էր. «Ընկերներ, մեզ բոլորիս համար պարզ է, որ Չարենցն ունեցել է նացիոնալիստական ռեակցիոն տրամադրություն, դա դաշնակցական կոնցեպցիա է»: Մնացածը հստակ է: Եղիշե Չարենցը պիտի դատապարտվեր կալանքի և մահվան: Այս ծանր ժամանակաշրջանում Ավետիք Իսահակյանն այցելում է Չարենցին և նրա տանն ականատես լինում շատ տխուր մի տեսարանի: Նրա ընտանիքի անդամները ծանր վիճակում էին, Չարենցը կտրված էր նյութական հատկացումներից, ինչի հետևանքով նրա կինն ու երեխաները կարիքի մեջ էին: Նման պայմաններում Չարենցը ստիպված էր վաճառել իր գրասեղանը, գրքերը և մի շարք իրեր: Չարենցն արտասվում էր…Անտանելի ցավերի պատճառով նա ստիպված էր ամեն օր դեղեր ընդունել: Նրա դեղերը վերջացել էին, ցավերից գալարվում էր: Կինը՝ Իզաբելլան, խնդրում է Իսահակյանին, որ այդ դեղերից հայթայթի: Իսահակյանը խոսք է տալիս և կատարում է իր խոստումը: Որքան էլ շատերին զարմանալի թվա, ըստ որոշ վկայությունների, այդ դեղ կոչվածը մորֆի էր: Ամենամեծ ցավը հենց այդ գրասեղանի վաճառքն էր, որի վրա ամեն օր Չարենցը գրում էր այն գործերը, որոնք պիտի դառնային հայ գրականության նշանավոր էջերը: Իր գործերի մեջ նա իր հոգին էր դրել, դրա համար էլ լաց եղավ, երբ ստիպված եղավ վաճառել այդ հասարակ, բայց և այնքան թանկ ու հարազատ իրը:1937թ.-ի հուլիսի 26-ին Չարենցին հանում են տնային կալանքից ու տանում բանտ: Նա մեղադրվում էր խորհրդային իշխանության դեմ պայքար մղելու համար: Բանտում էլ շարունակում էր ստեղծագործել: Իսկ նույն թվականի հոկտեմբերի 6-ին կնոջը գրում է. «Ամուր եղիր, հարազատս, եթե նույնիսկ փողոց գցեն: Չէ՞ որ միայն մենք չենք տառապում, այլ շատ շատերը»: Իզաբելան ԽՍՀՄ ժողկոմխորհի նախագահի տեղակալ Ա.Միկոյանին նամակ է գրում և խնդրում ազատել Չարենցին՝ հաշվի առնելով նրա անմեղությունն ու առողջական վիճակը: Ըստ որոշ տվյալների՝ Բերիայի վարձկան լրտեսների «թեթև ձեռքով» այդ նամակն անգամ հասցեատիրոջը չի հասել: Չարենցի օգտին գրված բոլոր նամակները հետագայում գտնում են Բերիայի գրասեղանի գզրոցում:Նույն թվականի նոյեմբերի 27-ին հաղորդվում է, որ Չարենցը մահացել է բանտում, որտեղ էլ դիահերձվել է: Սակայն դրանից մեկ ամիս առաջ նա Իսահակյանին գրում էր, որ հոգով պայծառ է ու առույգ: Եթե նա մահացել է նման հանգամանքներում, ապա ինչո՞ւ նրա մարմինն օրինավոր չհուղարկավորվեց, որևէ կոնկրետ տեղում չհանձնվեց հողին: Սա շատերին հիմք է տալիս կարծելու, որ նա նման հանգամանքներում չի մահացել: Չարենցի ծննդյան հարյուրամյակի առիթով «Մոլորակ» հանդեսում լույս է տեսնում մի հոդված «Ո՞վ սպանեց Եղիշե Չարենցին» խորագրով: Հոդվածում նկարագրվում է, որ Սամսոն Ստեփանյան անունով մի մարդ, ով գնդապետ էր և արժանացել էր Լենինի շքանշանի, եղել է Չարենցի դահիճներից մեկը: 1937թ.-ի նոյեմբերի 27-ի վաղ առավոտյան կոմիսար Մուղդուսի գլխավորությամբ, ով նաև կազմակերպել էր Վահան Թոթովենցի սպանությունը, Չարենցը հանվում է Երևանի իր բանտախցից և տեղավորվում մեքենայի մեջ: Մահմեդ անունով վարորդը վարում է մեքենան, որի մեջ էին Մուղդուսին, Չարենցը, Սամսոն Ստեփանյանը և մի բժիշկ:Գնում են դեպի Ֆանտան գյուղը: Ցուրտ էր, Չարենցը մրսում էր: Զգում էր, որ տանում են սպանելու: Մերժում է առաջարկված վերարկուն: Ֆանտանի կամրջի մոտ կանգնում են, իսկ ձորաբերանի մոտ գյուղացիներն արդեն փոս էին փորել, իբրև սյուն տեղադրելու նպատակով: Փոսի մոտ Մուղդուսին արձակում է հրամանը. «Սամսոն, վերջացրո՛ւ սրան»: Կրակում են Չարենցի ծոծրակին և գցում փոսի մեջ: Բժիշկը վկայում է, որ թեև մարմինը դեռ տաք է, բայց նա դադարել է շնչել: Հողով ծածկում են փոսը, հարթեցնում տեղը: Այս պատմությունը հետագայում՝ 1970թ.-ի սեպտեմբերի 3-ին, Սամսոն Ստեփանյանը պատմել է իր եղբոր դստերը և նրա ամուսնուն՝ Մայիս Հայրապետյանին: Վերջինս էլ այս վկայությունը հրատարակել է «Մոլորակ» հանդեսի 1997թ.-ի մարտի 18-ի համարում:

Posted in մաթեմ 6

Երրորդ տարբերակ

1) Համեմատե՛ք հետևյալ ռացիոնալ թվերը.

ա) -3 5/6 < -3 3/4,

բ) +8 3/10 < +8 4/9:

2) Կատարե՛ք գործողությունները.

(-81 2/5-20 18/25)-60 3/10=

(-407/5-518/25)-603/10=

(-2035/25-518/25)-603/10=

-2553/25-603/10=

-5106/50-3015/50=-8121/50

3) Ուղղանկյունանիստի չափումներն են՝ 5 սմ, 6 սմ, 4 սմ։ Գտե՛ք նրա

մակերույթի մակերեսը։

a=5

b=6

c=4

s=?

s=2ab+2bc+2ac

s=2(5.6)+2(6.4)+2(5.4)

s=2(30)+2(24)+2(20)

s=60+48+40

s=148

4) Որոշե՛ք ուղղանկյունանիստի ծավալը, եթե նրա չափումներն են՝

3 1/2սմ, 4 1/3սմ, 5 1/4սմ։ 

v=3 1/2.4 1/3.5 1/4

v=7/2.13/3.21/4

v=637/8

Posted in մաթեմ 6

Դաս 14

1) Համեմատե՛ք հետևյալ ռացիոնալ թվերը.

ա) +3 4/5   > -2 1/6,

բ) -6 3/10 < 0:

2) Կատարե՛ք գործողությունները.

(9/100+7/10)-3 2/5=

(9/100+70/100)-17/5=

+79/100-17/5=

+79/100-340/100=-261/100

3) Ուղղանկյունանիստի լայնությունը 2 սմ է, երկարությունը՝ 2 սմ-ով

ավելի, իսկ բարձրությունը՝ երկարությունից 1 սմ-ով պակաս։

Գտե՛ք ուղղանկյունանիստի մակերևույթի մակերեսը։

a=2

b=4

c=3

S=?

S=2ab+2cb+ac

S=2(2.4)+2(3.4)+2(2.3)

S=2(8)+2(12)+2(6)

S=16+24+12

S=52

4) Որոշե՛ք ուղղանկյունանիստի ծավալը, եթե նրա չափումներն են՝

3 1/3սմ, 4 1/4սմ, 5 1/5սմ։ 

V=3 1/3.4 1/4.5 1/5

V=10/3.17/4.26/5=221/3

Posted in Բնագիտություն 6

Լույսը և գույնը բնության մեջ։ Ծիածան։

Դասարանական աշխատանք Պատասխանել հարցերին։

  1. Ի՞նչու է պրիզմայում կամ ջրի կաթիլում սպիտակ լույսը բաժանվում առանձին գունավոր ճառագայթների.դրանցից,որ գույնի ճառագայթներն են բեկվում՝ա)ամենափոքր չափով բ)ամենամեծ չափով։

2.Ի՞նչից է կախված անթափանց մարմինների գույնը։

3.Ի՞նչից է կախված թափանցիկ մարմիների գույնը։

4.Ձեր կարծիքով ՝ ի՞նչ դեր կարող է գույնը կենդանիների կյանքում։

Տնային աշխատանք

  1. Ի՞նչով է պայմանավորված մարմիների գույնը։
  2. Ո՞ ր գիտնական է ապացուցել,որ արեգակի սպիտակ լույսը,տարբեր գույնի ճառագայթների համախումբն է։
  3. Ի՞նչպիսին է կենդանիների աչքի կառուցվածքը։
  4. Բացատրե՛ք լուսացույցի գունավոր ապակիների 《գործողությունը》։
  5. Թվարկե՛ք արեգակնային սպեկտրի գույներն ըստ հաջորդականության։

Поделиться ссылкой:

Posted in Բնագիտություն 6

Մարտ 7֊11. Աչք և տեսողություն

Դասարանական աշխատանք։

Պատասխանել հարցերին

1.Ո՞րքան է նորմալ աչքի լավագույն տեսողության հեռավորությունը։

25 սմ

2.Թվարկե՛ք մարդու աչքի մասերը և նշե՛ք դրանց նշանակությունը։

Աջքի բիբը չի թողնում աչքը լույսից փչանա: Եղջերաթաղանթ, ակնաբյուրեղ, ապակենման մարմին, ակնապատյան, ծիածանանաթաղանթ, տեսողական նյարդ:

3.Ձեզ հայտնի ի՞նչ եղանակով են կարճատեսությունը շտկում։

Պետք է կրլ համապատասխան ակնոց:

4.Ի՞նչ է պետք անել տեսողության արատները կանխելու համար։

Պահպանել աջքի հիգիենան:

Տնային առաջադրանք :

  1. Ինչն է վնասում մարդու աչքի տեսողությունը:
  2. Շարժվող մեքենայի մեջ հեռախոս, համակարգիչ, գիրք նայել չի կարելի: Քաչ կամ շատ լուսավորության դեպքում մանր քաշխատանք անել չի կարելի, չի կարելի նաև պառկած գիրք կարդալ:
  3. Ինչի պատճառով են զարգանում աչքի արատները:
  4. Հիգիենայի կանոնները չպահպանելը:
  5. Ինչպես է մարդու աչքի մեջ առաջանում պատկեր:
  6. Լույսը բեկվում է եղջերաթաղանթի վրա, ապա բեկվում է ակնաբյուրեղում և հետո ապակենման մարմնում:
  7. ա)Նորմալ աչքը չլարված վիճակում զուգահեռ չառագայթները հավաքում է ցանցաթաղանթի վրա գտնվող կետում: բ)Կարճատես աչքում զուգահեռ ճառագայթները հավաքվում են ցանցաթաղանթի առջևում: , գ)Իսկ հեռատես աչքում ՝ ցանցաթաղանթի հետևում: Ըստ նկարի ՝ պարզաբանեք այս միտքը և փորձեք մեկնաբանել կարճատեսության և հեռատեսության շտկման եղանակները:
Posted in Մայրենի 6

Ժպիտ

ժպիտը ուրախություն է, երբ ժպտում ես կբացվեն դեմքի օրգանները։

Առավոտը արթնանաս ժպտալով, օրդ լավ է անցնում, դասերդ հաջող կգնան, լավ բաներ կպատահեն։ Անրաժեշտ է ժպտալով բարևել իրար։

Ժպտա որ կյանքը քեզ կժպտա։