Ածականի համեմատության աստիճանը արտահայտում է որակական ածականի ցույց տված հատկության չափը, թե ինչ չափով է դրսևորվում տվյալ հատկանիշն առարկայի մեջ՝ այլ առարկայի նույն հատկանիշի համեմատությամբ կամ հարաբերությամբ, օրինակ` մեծ-ավելի մեծ-ամենամեծ և այլն:
Հայերենում, ինչպես նաև շատ օտար լեզուներում ածականն ունի համեմատության երեք աստիճան՝ դրական, բաղդատական (հարաբերական) ու գերադրական։
Դրական աստիճանն ածականի ուղիղ ձևն է և արտահայտում է բացարձակ հատկանիշ, հատկանիշ առանց համեմատության:
Բաղդատական աստիճանը ցույց է տալիս հատկանիշի առավել կամ պակաս դրսևորումը առարկայի կամ առարկաների մեջ՝ այլ առարկայի կամ առարկաների նույն հատկանիշի համեմատությամբ։ Օրինակ՝ Երևանը մեծ քաղաք է։ Մոսկվան ավելի մեծ քաղաք է։
Բաղդատական աստիճանը կազմվում է ածականի դրական աստիճանին (ուղիղ ձևին) ավելացնելով ավելի, պակաս, նվազ, քիչ, մի փոքր, մի քիչ:
Գերադրական աստիճանը ցույց է տալիս, որ տվյալ առարկայի կամ առարկաների մեջ հատկանիշը դրսևորվում է ամենաբարձր չափով։
Գերադրական աստիճանը կազմվում է տարբեր կերպ՝
- ամենա- նախածանցով (օրինակ` ամենակարճ). այս ածանցով (ի տարբերություն -(ա)գույն վերջածանցի) գերադրական կարելի է կազմել որակական բոլոր ածականներով,
- — (ա) գույն վերջածանցով (օրինակ` լավագույն),
- ամենից, բոլորից բառերի միջոցով, որոնք ավելանում են ածականի ուղիղ ձևին:
Առաջադրանքներ
1.Տեքստի ածականներն, ըստ անհրաժեշտության, դարձրո՛ւ բաղդատական կամ գերադրական աստիճանի (օգտվի՛ր ավելի առավել, պակաս,նվազ, ամենից բառերից ու ամենա-, (ա) գույն մասնիկներից):
Գիտությանը ավելի հայտնի շնաձկների 250 տեսակներից ամենախոշորը կետաշնաձուկն է, որը կարող է մինչև 15 մ երկարություն ունենալ: Նվազ Սպիտակ, առավել վիթխարի շնաձուկը ամենափոքրն է, կարող է ունենալ մինչև 11 մ երկարություն: Բայց դրա փոխարեն նա ամենասարսափելին է: Երրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ շնաձկների դեմ պայքարի արդյունավետ միջոցներ բացահայտելու համար քիմիական ավելի քան 70 միացություն փորձարկվեց: Արդյունավետը քացախաթթվային պղինձ պարունակող միացությունն էր. դրանով թունավորված շնաձուկն էլ չի հետաքրքրվում կերով: Բայց ատլանտյան շնաձկների վրա փոձարկված միջոցները արդյունավետ եղան խաղաղօվկիանոսյան տեսակների դեմ օգտագործելիս (շնաձկների մի քանի տեսակների վրա դրանք ընդհանրապես ոչ մի ազդեցություն չունեցան):
2. Տեքստի ածականներն ըստ անհրաժեշտության դարձրո՛ւ բաղդատական կամ գերադրական աստիճանի: Ընդգծի՛ր այն ածականները, որոնք համեմատության աստիճան չեն կարող ունենալ:
Էլեկտրական օձաձուկը էլեկտրականության կենդանի կրողներից հայտնին է, բայց կան էլի 500 ձկնատեսակներ, որոնք ունեն այդ հատկությունը, թեև զգալի չափով: Էլեկտրական պարպման միջոցով այդ ձկները խլացնում են որսը և ահաբեկում ավելի վտանգավոր գիշատիչներին: Էլեկտրական պարպման հարվածային ուժը կախված է օձաձկան չափերից: ԱմենաԵրկարը հարավամերիկյան օձաձկներն են, որոնք ունեն գրեթե երեք մետրանոց երկարություն:
3․ Կազմի՛ր նախադասություններ՝ ածականներն օգտագործելով․
Բաղդատական աստիճանով (ավելի, պակաս, նվազ, քիչ, մի փոքր, մի քիչ բառերի միջոցով):
Ախպերս ինձանից մի փոքր պոյով է։
Ախպորս ոտքը ավելի մեծ է, քան՝ իմը։
Գերադրական աստիճանով (ամենա- նախածանցով, -(ա)գույն վերջածանցով, ամենից, բոլորից բառերի միջոցով)։
Իմ քույրիկն ու եղբայրը աշխարհի ամենախելացի մարդկանցից են։
Իմ հայրիկը ամենահզոր հայրիկն է այս աշխարհի։
4․ Փորձի´ր բացատրել, թե ի´նչ են ցույց տալիս գործիական հոլովով դրված ընդգծված գոյականները:
Ծերուկը երկաթե ձողով գրում էր կավե սալիկի վրա: ձողի մեջոցով
Արտում մի մարդ կար, որ խոտ էր քաղում մանգաղով: մանգաղի միջոցով
Բահով էր փորել այդ հսկա փոսը: բահի միջոցով
Այն նկարը կարծես թութակի պոչով է նկարել: պոչի միջոցով
Ուզում ես այս ամուր պատը փոքր քլունգով քանդե՞լ: քլունքի միջոցով
Տաբատի վրայի բիծը սպունգով ու օճառով մաքրեց: սպունքի ու օճառի միջոցով
5․ Փորձի´ր բացատրել, թե ի՞չ են ցույց տալիս տրական հոլովով դրված ընդգծված գոյականները:
Վերջապես մոտենում ենք տաճարին: դեպի տաճար
Զանազան ուտեստներով զարդարված սկուտեղը մատուցեց հյուրին: դեպի հյուրը
Աթոռներ չկային. Սեղանը մոտեցրեց բազմոցին: դեպի բազմոցը
Շատ տարիներ հետո հասավ փնտրած ամրոցին: դեպի ամրոցը
Ձեռքի բաժակը տվեց հորը: դեպի հորը
Ուզում էր լարի ծայրը հասցնել սյունին: դեպի սյունը
6․ Կետերի փոխարեն գրի՛ր մ կամ ն և բառարանով ստուգի՛ր:
Անպաճույճ, ամբարտակ, անփարատ, ամբասիր, անբերան, ամպրոպ, համբերություն, համպատրաստից, անփառունակ, ամպատեհ, անբարոյական:
7․Տրված բառերը տեղադրի՛ր կետերի փոխարեն՝ համապատասխանեցնելով նախադասություններին:
Խռպոտ, դժոխք, գործընկեր, ոգևորվել, զառիվայր, անկոտրում, ընդհատել, միանգամայն:
Տոթ էր, աղմուկ ու խառնաշփոթ. կարծես դժոխք լիներ:
Գլորվում էր զառիվայր լանջով:
Ձայնն էլ խզված էր ու խռպոտ։
Առանց ընհատելու լսեցին նրա ամբողջ ելույթը ու հետո նստեցին մտամոլոր:
Դու միանգամայն անտեղյակ ես, դրա համար էլ խոսքդ չեն լսում ու աղմկում են:
Անկոտրում ոգի ունի, հեշտ չէ նրան ծնկի բերել:
Միանգամից ընկերոջ է ու կպչում գործի: