Posted in Քիմիա 7

Ֆիզիկական և Քիմիական երևույթներ

Ֆիզիկական են անվանում այն երևույթները, որոնց ընթացքում  նյութերը մեկը մյուսի չեն փոխարկվում, այսինքն՝ նոր նյութեր չեն առաջանում:

Երբ տեղի է ունենում ֆիզիկական երևույթ, փոփոխության կարող են ենթարկվել  նյութի ագրեգատային վիճակը, խտությունը, առարկայի չափսը կամ ձևը, սակայն նյութի բաղադրությունը և կառուցվածքը անփոփոխ են մնում: Նոր նյութեր չեն առաջանում  նյութը հալեցնելիս, եռացնելիս, մանրացնելիս, պնդանալիս, մագնիսանալիս և այլն:
 

Ֆիզիկական երևույթների  օրինակներ են՝

Ծծմբի, շաքարի, կերակրի աղի, ածխի մեծ  կտորների` փոշու վերածվելը, երկաթի խարտելը, ապակյա բաժակի, կուժի  կոտրվելը, պղնձե լարի, տետրի թղթի, կոճի թելի և այլնի  կտրելը, ջրի  եռալը, մոմի  և սառույցի հալվելը, ցողի գոլորշիանալը և այլն:  

nimages (8).jpg
nimages (4).jpg
nimages (10).jpg
ndownload.jpg
nimages (11).jpg

Քիմիական են անվանում այն երևույթները, որոնց ընթացքում նյութերը փոխարկվում են մեկը մյուսի, այսինքն` նոր նյութեր են առաջանում:
Նոր նյութերի առաջացմամբ երևույթները` քիմիական երևույթները, նաև անվանում են քիմիական ռեակցիաներ կամ փոխարկումներ:
Քիմիական երևույթներին`ռեակցիաներին մասնակցող սկզբնական նյութերը կորցնում են իրենց բնորոշ հատկությունները, իսկ ռեակցիայի հետևանքով առաջացած նոր նյութերն օժտված են իրենց բնորոշ հատկություններով:

Քիմիական ռեակցիաների հատկանիշներն են` գույնի և հոտի փոփոխություն, գազի, նստվածքի, ջրի և այլնի առաջացում, ջերմության կլանում կամ անջատում:

Քիմիական երևույթների օրինակներ.

Posted in Աշխարհագրություն 7

Աշխարհի բնակչություն -նախագիծ

Իրականացման ժամկետը- մեկ շաբաթ
Նպատակը- աշխատանքի նպատակն է տեսական նյութը սխեմատիկ պատկերելու կարողություններ և ունակություններ, դրանք վերլուծել և հաստատել պատճառահետևանքային կապեր։ Հնարավորություն ստեղծել, կիրառելու իրենց դատողությունները աշխատանքի կատարման ընթացքում։
Աշխատանքի բովանդակությունը․
Ներկայացնել այն գործոնները որոնք, նպաստում են ժողովրդական պայթյունին և ժողովրդագրական ճգնաժամին։  Յուրաքանչյուր գործոնի դերը ներկայացնել  առանձին երկրների օրինակով։
Ներկայացնել աղյուսակի միջոցով ռասանների տարբերիչ գծերը։
Սխեմատիկ ձևով պատկերել Համաշխարհային կրոնները և դրանց ենթաճյուղերը։
Ուրվագծային քարտեզի վրա առանձնացնել բնակչության կրոնական, ռասայական և ազգային կազմի առանձնահատկությունները։
World_map_blank.png
Ամփոփում-  Աշակերտները իրենց կատարած առաջադրանքները տեղադրում են բլոգներում։
Posted in Աշխարհագրություն 7

Բնակչության վերարտադրությունը

1․ Բնակչության վերարտադրության վրա ի՞նչ գործոններ են ազդում։

2․ Զարդացած և զարգացող երկրներում ի՞նչ ժողովրդագրական քաղաքականություն են իրականացնում։

3․ Ուրվագծային քարտեզի վրա նշել 15 պետություններ, որոնք պատկանում են վերարտադրության առաջին տիպին։

4․ Ուրվագծային քարտեզի վրա նշել 15 պետություն, որոնք պատկանում են վերարտադրության երկրորդ տիպին։

5․ Նշված երկրները դասավորել ըստ վերարտադրության առաջին և երկրորդ տիպի․

Կանադա, Բրազիլիա, Նիգերիա, Սուդան, Ֆրանսիա, Իսպանիա, Սինգապուր, Չիլի, Ավստրիա, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Մեքսիկա, Արգենտինա, Հունաստան, Իտալիա, Լյուքսենբուրգ, Ղազախստան, Նորվեգիա, Գերմանիա, Հնդկաստան, Չադ, Պակիստան, Մոնղոլիա, Բելառուս, Բոլիվիա, Ավստրալիա։

World_map_blank.png
բՆԱկՉՈՒԹՅԱՆ վեՐԱՐտԱԴՐՈՒԹՅՈՒՆը

Երկրագնդի վրա մշտապես փոփոխվում, այսինքն` նորացվում ու հերթափոխվում են
մարդկանց սերունդները: Ենթադրվում է, որ մարդկության գոյության ամբողջ ժամանակա-
հատվածում ծնվել է շուրջ 81մլրդ մարդ, մահացել է մոտ 74 մլրդ, ներկայումս ապրում է 7 մլրդ:
Ծնելիության եւ մահացության հետեւանքով բնակչության սերունդների նորացման եւ
հերթափոխման գործընթացը անվանում են բնակչության վերարտադրություն: Աշխարհի
բնակչության վերարտադրության գործընթացը տեղի է ունենում բացառապես բնակչության
բնական շարժի միջոցով: բնակչության բնական շարժը բնակչության թվի փոփոխությունն է
(աճը կամ նվազումը), որը տեղի է ունենում բնական եղանակով՝ ծննդի ու մահի հետեւանքով։
Բնակչության բնական վերարտադրության (շարժի) ցուցանիշներն են՝ ծնելիությունը, մահա-
ցությունը եւ դրանց տարբերությունը` բնական աճը: Դրանք հաշվարկվում են ինչպես բացար-
ձակ ցուցանիշներով (ծնվածների եւ մահացածների թվով),այնպես էլ հարաբերական ցուցա-
նիշներով` տոկոսներով (%, յուրաքանչյուր 100 մարդու հաշվով) կամ պրոմիլեներով (‰, յու-
րաքանչյուր 1000 մարդու հաշվով)։
Ի տարբերություն ամբողջ աշխարհի, առանձին երկրների եւ տարածաշրջանների բնակ-
չության թվի աճը եւ սերունդների հերթափոխումն ու նորացումը տեղի են ունենում ոչ միայն
բնական շարժի, այլ նաեւ մեխանիկական շարժի հաշվին: Այսինքն` տվյալ երկիր կամ տարա-
ծաշրջան ժամանածների եւ այնտեղից մեկնածների թվաքանակների տարբերության արդյուն-
քում փոփոխվում են դրանց բնակչության թիվը, բնական շարժի եւ կազմի ցուցանիշները:
Երկրների գերակշիռ մասում բնակչության թվի աճի հիմնական աղբյուրը բնական շարժն
է, այսինքն` ծնելիության եւ մահացության տարբերությունը (բնական աճը): Բնակչության
բնական շարժի ցուցանիշների վրա վճռական ազդեցություն են գործում մարդկանց կյանքի
սոցիալ-տնտեսական պայմանները:
Ծնելիության մակարդակը պայմանավորված է բնակչության բարեկեցությամբ, կրթվածու-
թյամբ, հասարակության մեջ կնոջ դերով, բնակչության սեռատարիքային կազմով, ազգային
ավանդույթներով, կրոնով։ Մասնավորապես, բարձր ծնելիություն է խրախուսում մահմեդական
կրոնը։
Որպես կանոն, բնակչության կրթական եւ մշակութային մակարդակի բարձրացման,
քաղաքային բնակչության թվի ավելացման, տնտեսության մեջ կանանց ակտիվ ներգրավման,
բնակչության ծերացման, երեխաների կրթության ու դաստիարակության վրա կատարվող
ծախսերի աճին զուգընթաց ծնելիությունը նվազում է։ Այսինքն` քաղաքներում ապրող, բարձր
կրթական ու մշակութային մակարդակ ունեցող, աշխատող եւ ուշ ամուսնացող կանանց
ընտանիքներում երեխաների թիվն ավելի փոքր է, քան գյուղական վայրերում ապրող չքավոր
ու ցածր կրթական մակարդակ ունեցող եւ վաղ ամուսնացող կանանց ընտանիքներում:
Մահացության մակարդակն ամենից առաջ կախված է մարդկանց կյանքի նյութական
պայմաններից, նրանց սննդից, աշխատանքի բնույթից, կենցաղից, սանիտարահիգիենիկ
պայմաններից, առողջապահության մակարդակից։
Այսպիսով, բնակչության վերարտադրության վրա ազդում են ինչպես բնական-
կենսաբանական, այնպես էլ տնտեսական, մշակութային, հոգեբանական գործոնները: Թեեւ
ծնունդը եւ մահը իրենց էությամբ կենսաբանական գործընթացներ են, սակայն դրանց վրա
որոշիչ ազդեցություն են թողնում հասարակական գործոններն ու պայմանները:
Ծնելիության ու մահացության ցուցանիշների տարբերությամբ պայմանավորված է
բնակչության բնական վերարտադրության ռեժիմը (վարքը): Առանձնացնում են բնակչության
վերարտադրության երեք ռեժիմ՝ պարզ, ընդլայնված եւ նեղացված։

2
Պարզ վերարտադրության դեպքում երբ ծնելիության եւ մահացության ցուցանիշները
հավասար են,այսինքն բնակչության թիվը չի փոփոխվում եւ բնական աճ չկա։
ընդլայնված վերարտադրության դեպքում ծնելիության ցուցանիշը գերազանցում է
մահացության ցուցանիշին, եւ տեղի է ունենում բնակչության թվի աճ։ Ամբողջ աշխարհում եւ
երկրների ճնշող մեծամասնությունում հաստատվել է բնակչության ընդլայնված վերար-
տադրություն։
Նեղացված վերարտադրության դեպքում մահացության ցուցանիշը գերազանցում է
ծնելիության ցուցանիշին, եւ բնակչության թիվը նվազում է։ Ներկայումս այդպիսի երեւույթ առկա
է Ռուսաստանում, Ուկրաինայում, Արեւելյան Եվրոպայի մի շարք այլ երկրներում։
Աշխարհի երկրներն ըստ բնակչության վերարտադրության ցուցանիշների կարելի է
բաժանել երկու հիմնական տիպերի։
Առաջին տիպին են պատկանում Եվրոպայի եւ Հյուսիսային Ամերիկայի տնտեսապես
զարգացած երկրները։ Այդ երկրներին բնորոշ է բնական աճի միջինից (1,1% կամ 11‰)
համեմատաբար ոչ բարձր ցուցանիշները։ Իսկ եվրոպական մի շարք երկրներում վերջին
տասնամյակներին բնակչության ծերացման եւ տնտեսական դժվարությունների հետեւանքով
նկատելիորեն պակասել է ծնելիությունը (միջին հաշվով մեկ ընտանիքում 1-2 երեխա),եւ մի
փոքր ավելացել է մահացությունը։ Դա նշանակում է, որ բնակչության բնական աճը
բացասական է (նեղացված վերարտադրություն), եւ արդյունքում տեղի է ունենում բնակչության
թվի նվազում` դեպոպուլյացիա։ Եթե նման վիճակը պահպանվում է երկար տարիներ, այն
ընդունված է գնահատել որպես ժողովրդագրական ճգնաժամ։
Բնակչության վերարտադրության երկրորդ տիպին են պատկանում Ասիայի, Աֆրիկայի եւ
Լատինական Ամերիկայի զարգացող երկրները։ Այդ երկրներին բնորոշ են ծնելիության եւ
բնական աճի միջինից բարձր ցուցանիշները եւ մահացության համեմատաբար ցածր կամ
չափավոր ցուցանիշներ (20‰-ից ոչ պակաս)։ Եթե այժմ աշխարհում միջին հաշվով մեկ
ընտանիքում հաշվվում է 3-4 երեխա, ապա Աֆրիկայի եւ Ասիայի հետամնաց ագրարային
երկրներում՝ 6-7 երեխա։
XX դ. երկրորդ կեսից սկսած, անկախություն նվաճելուց հետո, այդ երկրները հնարավոր-
ություն ստացան լայնորեն օգտագործել ժամանակակից առողջապահության նվաճումները՝
առաջին հերթին համաճարակային հիվանդությունների դեմ պայքարում։ Դա հանգեցրեց
մահացության զգալի կրճատման, իսկ ծնելիությունը մնաց նախկին՝ շատ բարձր մակարդակի
վրա։ Դրա հետեւանքով բնակչության վերարտադրության երկրորդ տիպի երկրներում XX դարի
երկրորդ կեսից տեղի ունեցավ բնակչության թվի կտրուկ` պայթյունանման աճ, որը ստացավ
«ժողովրդագրական պայթյուն» անվանումը։ Մեր օրերում այդ երկրներին բաժին է ընկնում
երկրագնդի բնակչության ընդհանուր թվի տարեկան աճի մոտ 90%-ը։
Որոշ մասնագետներ «ժողովրդագրական պայթյունը» համարում են մեծագույն աղետ,
քանի որ, նրանց կարծիքով, Երկրագունդն ի վիճակի չէ բավարարել բնակչության հարաճուն
պահանջները։ Սակայն, ինչպես արդեն նշվել է նախորդ դասում, գիտության ու տեխնիկայի
առաջընթացի, հողային ռեսուրսների արդյունավետ օգտագործման պայմաններում մեր
մոլորակը կարող է կերակրել ավելի մեծ թվով բնակչության։
Ամեն մի պետություն ձգտում է կարգավորել իր բնակչության աճը, այսինքն վարում է
հատուկ ժողովրդագրական քաղաքականություն։
Ժողովրդագրական քաղաքականությունը վարչական, տնտեսական, քարոզչական եւ այլ
միջոցառումների համակարգ է, որոնց օգնությամբ պետությունն իր համար ցանկալի
ուղղությամբ ներգործում է բնակչության բնական շարժի (ամենից առաջ ծնելիության) վրա։

3
Բնակչության վերարտադրության առաջին տիպի երկրներում գերակշռում է բնակչության
բնական աճի բարձրացմանն ուղղված քաղաքականությունը։ Պետությունը խրախուսում է
բազմազավակությունը, նշանակում է նպաստներ, տալիս է տարբեր արտոնություններ։
Բնակչության վերարտադրության երկրորդ տիպի երկրների մեծ մասը վերջին
տասնամյակներին սկսել է իրականացնել բնակչության բնական աճի կրճատմանն ուղղված
ժողովրդագրական քաղաքականություն։ Առավել մեծ ջանքեր են գործադրել բնակչության թվով
աշխարհի երկու ամենախոշոր երկրները՝ Չինաստանը եւ Հնդկաստանը։ Չինաստանի
ժողովրդագրական քաղաքականության հիմնական կարգախոսն է` «Մեկ ընտանիք, մեկ
երեխա»: Այդ քաղաքականության իրականացումն արդեն տվել է մեծ արդյունք: Վերջին
քառասուն տարում Չինաստանի բնակչության բնական աճի ցուցանիշը 2,8 %-ից նվազել է
մինչեւ 0,4 %, այսինքն` յոթ անգամ: Սակայն Հնդկաստանում դեռեւս բնական աճը (1,5 %) բարձր
է աշխարհի բնակչության միջին բնական աճից:

Posted in Ռուսերեն 7

Русское радио ,,Эхо поэзии,,

В данном выпуске ученики Средней школы комплекса ,,Мхитар Себастаци,, представляют значимость стихов двух гениев армянской поэтической мысли — стихи Чаренца и Терьяна, которые неразрывны от армянской действительности, слова которых не знают себе равных, слова, которые отражают цвет армянского народа, его боль и самосознание․ Чаренц и Терьян в своих стихах, внедряя символику разных полюсов — жизни и смерти, печали и радости, белого и черного , показывают, что жизнь переменчива, жизнь непредсказуема и спонтанна․․․ Но она прекрасна во всех своих проявлениях, она прекрасна, когда есть за что переживать и за что сражаться․ Родина Армения — вот она героиня всех стихов Чаренца и Терьяна․

В выпуске принимали участие — Моника Товмасян 8-4 класс, Ани Еисахоли 7-7 класс, Катрин Харибян 7-7 класс, Генрих Карапетян 7-6 класс, Гор Григорян 7-9 класс.

Posted in Ֆիզիկա 7

Թոմաս Էդիսոն. Ֆիզիկա.

Թոմաս էդիսոնը ծնվել է փետրվարի 11-ին, 1847թվականին, Մայլիում, Օհայո նահանգում:

Թոքր ժամանակ նա չեր կարողանւմ կենտրոնանալ և դժվարությամբ էր սովորում: Ուսուցիչը մեկ անգամ չէ, որ ծաղրել է տղային ամբողջ դասարանի դիմաց և նւյնիսկ մի անգամ նրան անգիտակից անվանեց: Տղան դպրոցում սովորել է ընդհամենը միքանի ամիս, այնպե որ, կարդալ, գրել նրան սովորեցրել է իր մայր ուսուցչուհին:

13 տարկանում Էդիսոնը աշխատանքի ընդունվեց, ինչպես և բոլոր երեխաները նրա տարիքում: Նա վաճառում էր թղթեր և կոնֆետներ տեղական երկաթյա ճանապարհի մոտ: Երիտասարդին նույնիսկ թույլ տվեցին սարքել լաբորաորիա գնացքի հետևի մասում, որտեղ Թոմասը փորձեր էր անցկացնում: Մի խոսքով երկար չէ, հրդեհի պատճառով: Մի օր Թոմասը փրկում է մահից կայարանապետի որդուն, շարժվող գնացքի տակից, որի պատճառով զաբաղեցնում է երկաթուղային գրասենյակի հեռագրավարի պաշտոնը:

19 դարի կեսերին Էդիսոնը որոշեց փոխել աշխատանքը հեռագրական օպերատորից՝ գյուտարարի: Նա արտոնագրում է էլեկտրական ձայնագրիչը, բայց գյուտը դարձավ կոմերցիոն ձախողում:
Շուտով Էդիսոնը ստեղծում է մեզ արդեն հայտնի էլեկտրական լամպերը:

Գիտնականը մահանում է Օգոստոսի 18-ին 1931 թվականին 84 տարեկանում:

Posted in Ֆիզիկա 7

Ֆիզիկական մեծություններ.

  1. Բերեք ֆիզիկական մեծությունների օրինակներ:
    Բարձրություն(երկարություն), զանգված, արագություն, անկման ժամանակ:
  2. Ինչ է նշանակում չափել ֆիզիկական մեծությունը:
    Չափել ֆիզիկական մեծություն ՝ նշանակում է, այն համեմատելնույնատիմ մեծության հետ, որն ընդունված է որպես միավոր:
  3. Ինչ ֆիզիկական սարքեր գիտեք:
    Չափեզր, չափաքանոն, չափագլան, վայրկյանաչափ, սենյականին և բժշկական ջերմաչափ:
  4. Ինչ է չափիչ սարքի սանդղակը:
    Ֆիզիկայի և տեխնիկայի զարգացմանը զուգընթաց չափիչ սարքերը կատարելագործվել են և բարդացել: Ցանկացած չափիչ սարք ունի սանդղակ:
  5. Ինչն են անվանում սանդղակի բաժանման արժեք:
    Երկու հարևան գծիկների միջը եղած հեռավորությունը անվանում են բաժանման արժեք:
  6. Որն է սարքի չափման սահմանը:
    Չափիչ սարքի սանդղակի ամենամեծ արժեքը կոչվում է սարքի չափման սահման:
  7. Ինչից է կախված չափման սխալը:
    Չափման սխալը կախված է բաժանման արժեքից:
  8. Որն է կոչվում ուղղակի և որը անուղղակի չափում: Բերեք օրինակներ:
    Ուղղակի են անվանում այն չափումը, որը կատարվում է չափիչ սարքի միջոցով, ինչպես, օրինակ, ջերմաստիճանի չափումը ջերմաչափով, զանգվածի չափումը լծակավոր կշեռքով և այլն: Անուղղակի են անվանում այն չափումը, երբ տվյալ մեծության արժեքը որոշվում է այլ մեծությունների ուղղակի չափման միջոցով:
  9. Հնարավոր է արդյոք սանտիմետրական  բաժանումներ ունեցող չափաքանոնով երկարություն չափել 1մմ-ի ճշտությամբ:
    Այո, հնարավոր է:
  10. Ինչպես կարող եք միլիմետրական բաժանումներով քանոնով չափել ֆիզիկայի դասագրքի թերթի հաստությունը
    Չափելով գրքի թերթերի հաստությունը և բաժանում ենք այն թերթերթերի քանակի վրա և ստանում ենք մեկ թերթի հաստությունը։
Posted in Պատմություն 7

Սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 2-ը

Քրիստոնեությունը համաշխարհային խոշորագույն կրոններից մեկն է: Այն ունի մոտ 2,1 մլրդ հավատացյալ աշխարհի գրեթե բոլոր երկրներում: Իսլամի և բուդդայականության հետ մեկտեղ մտնում է երեք համաշխարհային կրոնների թվի մեջ:

1.Քրիստոնեական եկեղեցին/ էջ10-14/պատմել/, տալ նոր հասկացությունների բացատրությունը

2.Համեմատել քրիստոնեությունը/աղբյուր/ և հեթանոսությունը/աղբյուրը/՝ գտնելով տարբերություններ, նմանություններ:

Տարբերություններ

Քրիստոնեության տարածման ընթացքում այն հաճախ սխալմամբ մեկնաբանվել է նաև որպես այն կրոնների համախումբ, որը քրիստոնեության հետ կապ չունի և չեն ընդունում Հիսուս Քրիստոսի աստվածային բնույթը : Իսկ Հեթանոսություն նաև բազմաընդգրկուն կրոնական ուղղություն է, քանզի իր զարգացման տարբեր արեալներում այն տարատեսակ բնույթ է ունեցել։ 

 Քրիստոնեությունից, իսլամից և հուդայականությունից, որոնց հիմանական առանձնահատկությունը հեթանոսությունից այն է, որ ունեն այսպես կոչված հայտնությամբ տրված լինելու էություն։

3.Կատարել փոքրիկ ուսումնասիրություն.

Լեգենդիտարբերակները 

Առաջին տարբերակ՝Ժան դե Մայի

Առաջին գրողը, որը իմացել է լեգենդի մասին, եղել է դոմինիկացի ժամանակագիր Ժան դե Մային (Jean de Mailly), որից մեկ այլ դոմինիկացի՝ Ստեֆան դե Բուրբոնը (Etienne de Bourbon)  փոխառություններ է արել իր ՝ «Սուրբ Հոգու յոթ պարգևները» («Seven Gifts of the Holy Ghost») գրքի համար:

Ըստ այդ տարբերակի` պապուհին ապրել է մոտավորապես 1104թ.: Անասելի տաղանդավոր կինը, ով հագնված էր տղամարդու նման, դարձել է քարտուղար կուրիայում, հետո` կարդինալ, ինչից հետո էլ՝ Պապ: Մի անգամ ձիու վրայից վայր ընկնելով, նա տղա է լույս աշխարհ բերում: Դրանից հետո նրան կապում են ձիու պոչից, քարշ տալիս ամբողջ քաղաքով, քարկոծում այնքան, մինչև կմեռնի: Նրան թաղում են այնտեղ, որտեղ նա մահացել էր: Հովհաննեսուհու «գահակալման» ժամանակ, ըստ լեգենդի, առաջ եկած չորս եռօրյա պահքերը՝ ձմռանը, ամռանը, գարնանը և աշնանը, նրա պատվին կոչվեցին «Պապուհու պահքեր»:
Երկրորդ Տարբերակ՝ Մարտին Պոլյակ

Մարտին Պոլյակի «Կայսրերի և Պապերի ժամանակագրությունը» աշխատության մեջ մասնավորապես ասվում է.
«Լևոն IV-ից հետո Պապական աթոռը 2 տարի, 5 ամիս և 3 օր զբաղեցրել է անգլիացի Հովհաննեսը՝  Մայնցից: Նա , ինչպես ենթադրվում է, կին է եղել: Դեռ մանուկ հասակում այս կինը ժամանել է Աթենք` իր ընկերոջ հետ` տղամարդու հագուստով: Նա այնպիսի հաջողության է հասել կրթության բնագավառում, որ ոչ ոք չէր կարող համեմատվել նրա հետ: Եղել է Հռոմում, այնտեղ դասավանդել գիտություններ և դրանով էլ գրավել է մարդկանց ուշադրությունը: Նա մեծ հարգանք էր վայելում` շնորհիվ իր գերազանց վարքի և էրուդիցիայի, և ի վերջո պապ է ընտրվում: Հղիանալով իր հավատարիմ ծառաներից մեկից, նա ծննդաբերում է  Սբ. Պետրոսից Լատերան գնացող երթի ժամանակ, ինչ-որ տեղ, Կոլիզեումի և Սբ. Կլեմենտեի միջև: Նա մահացել է գրեթե նույն պահին, և ,ասում են, որ թաղվել է հենց իր մահվան վայրում: Այժմ, պապականությունը խուսափում է այդ ճանապարհով իրականացնել երթերը, և շատերը մտածում են, որ դրա պատճառն ատելությունն է»:

Հովաննեսուհին երեխա է ունենում երթի ժամանակ

Այստեղ առաջին անգամ օգտագործվում է «Հովհաննեսուհի» անունը, որն էլ հիմա տրվում է պապուհուն:
Մարտին Պոլյակը ապրել է կուրիայում, ծառայել որպես քահանա և խոստովանահայր: Նրա պապական պատմությունը եղել է շատ կարդացվող, ինչի հետևանքով էլ  լեգենդը ձեռք է բերել համընդհանուր ճանաչում:

Ժամանակագրական ձեռագրերից մեկում պապուհու ճակատագիրը նկարագրվում է այլ կերպ. «Ծննդաբերությունից հետո նա գահընկեց է արվում: Նրա տղան, որը դարձել էր Օստիայի եպիսկոպոս, մահից հետո նրան հողին է հանձնում»:

Պապուհու՝ միֆ լինելու գլխավոր ապացույցները.

1. Ոչ մի ժամանակակից պատմական աղբյուր ոչինչ չգիտի նրա մասին: Բացի այդ, չկա նրա մասին որևէ հիշատակում մինչև XIII դ. և հիմա անհնար է պատկերացնել, թե ինչպես կարող է պապուհու գահակալումը վրիպել X- XIIIդդ. պատմագիրների աչքից:

2. Ժամանակակից պապական պատմության մեջ չկա մի տեղ, որտեղ կարելի է պապուհուն «տեղավորել»: Լևոն IV-ի և Բենեդիկտոս III-ի միջև, որտեղ նրան «տեղավորում» է Մարտին Պոլյակը, նա չի կարող լինել, քանի որ Լևոն IV-ը մահացել 855 թ. հուլիս 17-ին, և, անմիջապես նրա մահից հետո, հոգևորականների ու մարդկանց կողմից Հռոմում պապ է ընտրվել Բենեդիկտոս III-ը:

3. Ավելի քիչ հավանական է, որ պապուհին «գահակալի» Վիկտոր III-ի (1087) և Ուրբան II-ի  (1088-99 ) կամ Պասկալ II-ի միջև, ինչպես ասվում է Ժան դե Մայիի ժամանակագրության մեջ:

4.Կարդալուց հետո ներկայացրու քեզ դուր եկած հատվածը, 

Առաջին Հռոմի պապ է համարվում Պետրոս առաքյալը: Կաթոլիկները հավատում են, որ վերջին Հռոմի պապը ևս լինելու է Պետրոսը: Հենց Պետրոս II-ի ժամանակ է սկսվելու աշխարհի կործանումը:

5.Հիմնավորիր, որ դու քրիստոնյա ես:

Քրիսոնեությունը հավատում է Ասծուն , որդուն Հիսուս քիրստոսին և սուրբ հոքուն :

Քրիստոնյան պետք է հետևի տաս պատվիրաններին :
Դրանք են ՝

1. «Ե՛ս եմ քո Տեր Աստվածը, որ քեզ հանեցի եգիպտացիների երկրից՝ ստրկության տնից: Ինձանից բացի այլ աստվածներ չպիտի լինեն քեզ համար:
2. Վերևում՝ երկնքում, ներքևում՝ երկրի վրա, և երկրի խորքի ջրերի մեջ եղած որևէ բանի նմանությամբ քեզ կուռքեր չպիտի կերտես: Չպիտի երկըրպագես ու չպիտի պաշտես դրանց, որովհետև ե՛ս եմ քո Տեր Աստվածը՝ մի նախանձոտ Աստված. հայրերի մեղքերի համար պատժում եմ որդիներին, ինձ ատող մարդկանց նույնիսկ երրորդ ու չորրորդ սերնդին, իսկ ինձ սիրող ու իմ հրամանը կատարող մարդկանց մինչև հազարերորդ սերնդին ողորմում եմ:
3. Քո Տեր Աստծո անունն զուր տեղը չպիտի արտասանես, որովհետև Տերը արդար չի համարում նրան, ով իր անունը զուր տեղն է արտասանում:
4. Հիշի՛ր շաբաթ օրը, որպեսզի սուրբ պահես այն: Վեց օր պիտի աշխատես և պիտի կատարես քո բոլոր գործերը: Յոթներորդ օրը քո Տեր Աստծու շաբաթ օրն է: Այդ օրը դու ոչ մի գործ չպիտի անես, ոչ էլ քո տղան ու աղջիկը, քո ծառան ու քո աղախինը, քո էշն ու քո եզը, քո բոլոր անասունները, քեզ մոտ գտնվող օտարականն ու քեզ մոտ բնակվող պանդուխտը, որովհետև Տեր Աստված վեց օրում ստեղծեց երկինքն ու երկիրը, ծովն ու այն ամենը, ինչ դրանց մեջ է, իսկ յոթներորդ օրը հանգստացավ: Դրա համար էլ Տերն օրհնեց յոթներորդ օրը և այն սուրբ հռչակեց:
5. Պատվի՛ր քո հորն ու քո մորը, որպեսզի բարիք գտնես, երկար ապրես բարեբեր այն երկրի վրա, որ Տեր Աստված տալու է քեզ:
6. Մի՛ սպանիր:
7. Մի՛ շնացիր:
8. Մի՛ գողացիր:
9. Քո հարևանի դեմ սուտ վկայություն մի՛ տուր:
10. Ո՛չ քո մերձավորի տան, ո՛չ նրա ագարակի վրա աչք մի՛ ունեցիր: Ո՛չ քո մերձավորի կնոջ վրա, ո՛չ նրա ծառայի վրա, ո՛չ նրա աղախնու վրա, ո՛չ նրա եզան վրա, ո՛չ նրա էշի վրա, ո՛չ նրա անասունի վրա, ո՛չ այն ամենի վրա, ինչ քո մերձավորինն է, աչք մի՛ ունեցիր»:

Ես հետևում եմ այս բոլոր պատվիրաններին : Ինքս կնքված եմ , Քրիստոնեական անունս Էլիզաբեթ է :

Posted in Հանրահաշիվ 7

Սեպտեմբեր 28

49.-(xy)2=x2.y2

()=

(ab)2=a2.b2

(2x)3=(2)3.x3=8.x3

(3y)2=(3)2.y2=9.y2

(2abc)1=2a1.b1.c1

(3muk)2=3m2.u2.k2

(13xy)9=13×9.y9

(17cd)20=17c20.d20

50.-(a2)2=a4

(b2)3=b8

(2a)2=4a2

(3b)3=27b3

(4c2)2=16c4

(5ab)2=25a2b2

(7ab2)3=353a3b6

(9b2c)2=81b4c2

(3c2e4)4=81c8e16

(2a2k3)5=32a10k15

(1/2a2)2=1/4a4

(3/4a2)2=9/16a4

51.-25a2=(5a)2

49b2=(7b)2

16c4=(4.c2)2

81e6=(9.e3)2

64k8=(8k4)2

1/49p8=(1/7p4)2

Posted in Հանրահաշիվ 7

Սեպտեմբեր 26

42․-ա) b4 բ)a5
գ) c7 դ)k9

43.- ա)a2b բ)k2p4
գ)3a2b2 դ)7x3y3
ե) a3b2 զ)18a3

է)a7 ը)a10

44.- ա)a5 բ)b5
գ)k8 դ)x15
ե)a5b զ)k7n7

է)2x5y5 ը)3a20b4

47․-ա)1 1/5a2b3.1 1/9ab2=6/5a2b3.10/9ab2=4/3a3b5

բ)(-1 2/3)b2c3.(-2/15)b2c2=(-5/3)b2c3.(-2/15)b2c2=+2/9b4c5
գ)1/2ck2.2/3ck=2/6c2k3=1/3c2k3

դ)1 2/3k3p2.(-1 1/5)kp2=5/3k3p2.(-6/5)kp2=-2k4p4
ե)(-2 1/4)p2x2.1 1/3px3=-9/4p2x2.4/3px3=36/12p3x5=-3p3x5 զ)(-9/11)x2y3.(-1 2/9)xy=-9/11x2y3.(-11/9)xy=+99/99x3y4=+1x3y4
է)(-1 2/3)a2x3.(-3/5)a2x4=-5/3a2x3.(-3/5)a2x4=+15/15a4x7=+1a4x7 ը) (-2 5/6)a3c2.1 2/3ac2=-17/6a3c2.5/3ac2=-85/18a4c4