Posted in Քիմիա 7

Ամոնիումի երկքրոմատ <Հրաբուխ սեղանի վրա>


Փորձը անհրաժեշտ է կատարել քարշիչ պահարանում։ “Հրաբխի” ժայթքումը մոտիկից տեսնելու համար բավական է ունենալ միայն մեկ նյութ՝ ամոնիումի երկքրոմատ՝ (NH4)2CrO7; որը շատ գեղեցիկ նարնջագույն բյուրեղական նյութ է։

Անհրաժեշտ պարագաներ՝ ամոնիումի երկքրոմատ, լուցկի, հախճապակե անոթ, տարրա։

Հախճապակե սալիկի վրա բլրակի ձևով լցրեցինք մոտ 4 գ ամոնիումի երկքրոմատ /կարելի էր նաև լցնել հախճապակե փոքր հալքանոթի մեջ/։ Մակերևույթին պատրաստեցինք <<խառնարան>>՝ փոքր փոսիկի ձևով։ Այդ բոլորը պատրաստելուց հետո <<խառնարանին>> մոտեցնեցինք վառվող լուցկին։ Արդյունքում “հրաբուխը” արթնացավ, և “խառնարանից” սկսեցին ժայթքել գեղեցիկ կարմիր կայծեր, որոնք սառչելով փոխակերպվեցին կանաչ գույնի “լավայի”, որը, մինչև ռեակցիայի ավարտը հոսելով, ամբողջովին ծածկեց հախճապակե տարրան։

Կանաչ գույնի “լավան” քրոմի III օքսիդն է՝ Cr2O3: Այս գեղեցիկ փորձի ընթացքը պայմանավորված էր հետևյալ քիմիական փոխարկումով։

(NH4)2Cr2O7=Cr2O3+N2+4H2O

Posted in Աշխարհագրություն 7

ՎԱՌԵԼԻՔԱԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՐԴՅՈՒՆԱԲեՐՈՒԹՅՈՒՆ


Վառելիքաէներգետիկ արդյունաբերությունը յուրաքանչյուր երկրի տնտեսության եւ
ընդհանրապես համաշխարհային տնտեսության զարգացման կարեւորագույն նախադրյալն ու
բազային ճյուղն է: Մարդկային քաղաքակրթության զարգացման ողջ ընթացքը կապված է
էներգիայի տարբեր աղբյուրների եւ տեսակների յուրացման ու օգտագործման հետ։ Այդ ճյուղն
արդյունաբերության բոլոր ենթաճյուղերին, տրանսպորտին, գյուղատնտեսությանը եւ սպասարկ-
ման ոլորտին մատակարարում է էլեկտրաէներգիա եւ վառելիք, քիմիական արդյունաբերությանը`
հումք:
Վառելիքաէներգետիկ արդյունաբերությունը մեծ ազդեցություն ունի նաեւ տնտեսության
տեղաբաշխման վրա: Հայտնի է, որ էներգատար արտադրությունները տեղաբաշխվում են հենց
վառելիքային ռեսուրսների եւ էժան էլեկտրաէներգիայի արտադրության շրջաններում:
Աշխարհում արագ աճում է վառելիքի եւ էներգիայի սպառման ծավալը, քանի որ մի կողմից
աճում է բնակչության թիվը, իսկ մյուս կողմից` մեկ շնչի հաշվով սպառվող էներգիայի քանակը:
Զարգացած երկրներում վառելիքի եւ էներգիայի սպառումը մեկ շնչի հաշվով մի քանի անգամ
ավելի բարձր է, քան զարգացող երկրներում:
Վառելիքի տարբեր տեսակների (ածուխ, նավթ, գազ, տորֆ, փայտանյութ) ջերմատվությունը
տարբեր է։ Դա չափելու եւ համեմատելու համար օգտագործվում է պայմանական վառելիք
միավորը։ Ընդունված է պայմանական վառելիքի միավոր համարել 1 կգ միջին ջերմատվության
քարածխից ստացված ջերմության քանակը, որը հավասար է 7 հազ. կկալ/կգ։ Դրան
համապատասխան` նավթի 1 կգ-ը հավասար է 1,5 պայմանական վառելիքի, գորշ ածխի 1 կգ-ը`
0,5 պայմանական վառելիքի։ Որքան բարձր է վառելիքի ջերմատվությունը, այնքան բարձր է
դրա որակը, եւ ավելի շատ էլեկտրաէներգիա կարելի է ստանալ այդ վառելիքից: Այսպես, 1 կգ
քարածխի այրումից ստացվում է 2 կվտ.ժ էլեկտրաէներգիա, 1 կգ նավթի եւ 1 խոր.մ գազի
այրումից` 3-ական կվտ.ժ էլեկտրաէներգիա:
Վառելիքաէներգետիկ արդյունաբերությունը համալիր ճյուղ է՝ բաղկացած վառելիքային
արդյունաբերությունից եւ էլեկտրաէներգետիկայից։ Ճյուղն ընդհանրապես եւ հատկապես
էլեկտրաէներգետիկան զարգանում են բարձր տեմպերով։ Էապես փոխվել է ճյուղի
կառուցվածքը։ Վերջին հարյուրամյակում փոփոխվել են վառելիքի առանձին տեսակների եւ
ջրային ու ատոմային էլեկտրակայանների արտադրած էլեկտրաէներգիայի մասնաբաժինները:
Առանձնացվում է վառելիքաէներգետիկ արդյունաբերության զարգացման 3 փուլ՝ ածխա-
յին, նավթագազային եւ ժամանակակից` անցումային։
Գծանկար.Վառելիքաէներգետիկական հաշվեկշռի փոփոխությունները
Մինչեւ XX դարի երկրորդ կեսը գլխավոր վառելիքը եղել է ածուխը, որին բաժին էր ընկնում
օգտագործած վառելիքի կեսից ավելին: Այս ժամանակաշրջանը անվանում են ածխային փուլ:
XX դարի երկրորդ կեսից սկսվել է 2-րդ՝ նավթագազային փուլը. կտրուկ նվազել է պինդ
վառելանյութի (ածուխ, տորֆ, վառելափայտ) բաժինը, եւ ավելացել է նավթի ու գազի բաժինը։
XX դարի 70-ական թվականներից սկսվում է ժամանակակից` անցումային փուլը։ Ի՞նչն է
բնորոշ այս փուլին։ Նախ, իրական է դարձել նավթագազային պաշարների սպառման վտանգը։
Մեծանում են դրանց արդյունահանման եւ փոխադրման վրա կատարվող ծախսերը, քանի որ
նավթի եւ գազի հանույթի զգալի մասը կատարվում է ծովի հատակի ավելի մեծ խորություններից,
եւ դրանց սպառման շրջաններից ավելի հեռու ընկած վայրերում 1: Միաժամանակ սկսում է աճել
միջուկային վառելիքի, էներգիայի վերականգնվող եւ ոչ ավանդական տեսակների (արեգակ-
նային, մակընթացային, ծովի ալեբախության, քամու, երկրաջերմային էներգիայի) բաժինը:
1 1970-ական թվականների սկզբին նավթի 1 տակառի (159 կգ) միջազգային շուկայական գինը 2,5 ԱՄՆ դոլար
էր, իսկ ներկայումս` շուրջ 100 ԱՄՆ դոլար:

2
Մինչեւ XX դարի կեսերը աշխարհի խոշոր երկրների (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, ԱՄՆ,
Ֆրանսիա, Ճապոնիա, Չինաստան, ԽՍՀՄ) վառելիքաէներգետիկ արդյունաբերության հիմքը
կազմել է ածուխը։ Այժմ այն իր տեղը զիջել է նավթին։
Ածխարդյունաբերության զարգացումը մեծ փոփոխություններ է ունեցել: Երկար ժամանակ
ավելի արդյունավետ վառելիքների` նավթի ու գազի արդյունահանման կտրուկ աճի պատճառով
ածխի հանույթը նվազում էր: Սակայն վերջին տասնամյակներին էներգետիկական ճգնաժամի
ժամանակաշրջանում այն կրկին վերելք ապրեց: Ներկայումս ածուխ արդյունահանվում է
աշխարհի ավելի քան 60 երկրում, բայց դրա գերակշիռ մասը բաժին է ընկնում առաջա-
տարներին` Չինաստանին (համաշխարհային հանույթի 1/4-ը) ԱՄՆ-ին, Հնդկաստանին,
Ավստրալիային, Ռուսաստանին եւ այլն:
Նավթարդյունաբերությունը վառելիքային արդյունաբերության գլխավոր ճյուղն է: Ներկա-
յումս մարդկության օգտագործած էներգիայի 40% բաժին է ընկնում նավթին: Նավթ արդյունա-
հանում են աշխարհի ավելի քան 80 երկրում։ Համաշխարհային նավթարդյունաբերության
աշխարհագրության հիմնական առանձնահատկությունն այն է, որ նավթային պաշարների
գերակշռող մասը կենտրոնացած է զարգացող երկրներում, իսկ սպառման մեծ մասը` բարձր
զարգացած երկրներում: Նավթի հանույթի ծավալով աշխարհում առաջատար երկրներն են
Ռուսաստանը, Սաուդյան Արաբիան, ԱՄՆ-ը, Մեքսիկան, Իրանը, Վենեսուելան, իսկ ներկրման
ծավալով` ԱՄՆ-ը, Ճապոնիան, Չինաստանը, Արեւմտյան Եվրոպայի երկրները: Ներկայումս
համաշխարհային առեւտրում նավթը ձեռք է բերել առանձնահատուկ նշանակություն եւ բացի
տնտեսական գործոն լինելուց նաեւ հզոր քաղաքական գործոն է։
Նավթի տեղափոխումն առավել էժան է խոշոր հեղուկատար նավերով (տանկերներով) եւ
խողովակաշարերով։ Այդպիսի խողովակաշարերից է Ռուսաստանում սկիզբ առնող նավթա —
մուղը, որով Արեւմտյան Սիբիրի նավթը հասնում է Արեւմտյան Եվրոպա։ Հզոր նավթամուղեր են
կառուցված նաեւ Պարսից ծոցի ավազանի նավթ արդյունահանող պետություններից մինչեւ
Թուրքիայի ու Սիրիայի Միջերկրական ծովի ափի նավահանգիստներ, որտեղից էլ նավթը
նավերով փոխադրվում է եվրոպական երկրներ։ Տարեցտարի ավելանում է նավթի եւ գազի
հանույթը ծովի հատակից:
Գազարդյունաբերությունն աշխարհի վառելիքային արդյունաբերության ամենաարագ աճող
ենթաճյուղն է: Դա բացատրվում է նրանով, որ բնական այրվող գազը համեմատաբար հեշտ
արդյունահանվող, տեղափոխվող, ցածր ինքնարժեքով, բարձր ջերմունակության վառելիք է։ Ոչ
պակաս կարեւոր է, որ այն նավթի համեմատությամբ էկոլոգիապես մաքուր է, եւ պաշարներն
ավելի շատ են։
Գազարդյունաբերության զարգացումը սկսվել է անցած դարի 50-ական թվականներից։
Բնական գազի ու նավթի պաշարների տեղաբաշխումը հիմնականում համընկնում է: Գազի
համաշխարհային հանույթի մեծ մասը սպառվում է զարգացած երկրներում: Բնական գազը
տեղափոխում են գազամուղներով, ինչպես նաեւ հեղուկացված վիճակում` հատուկ նավերով։
Գազամուղներով գազը Արեւմտյան Սիբիրից հասնում է Արեւմտյան Եվրոպա, Կանադայից` ԱՄՆ,
Ալժիրից եւ Լիբիայից Միջերկրական ծովի հատակով՝ Իտալիա, Ֆրանսիա, եվրոպական այլ
երկրներ։ Բնական հեղուկացված գազի գլխավոր սպառողներն են Ճապոնիան, ԱՄՆ-ը եւ
Եվրոպայի որոշ երկրներ:
Էլեկտրաէներգետիկան որպես արդյունաբերության ճյուղ ձեւավորվել է XIX դարի վերջին,
էլեկտրական էներգիայի ստացման եւ մետաղալարերով մեծ հեռավորության վրա հաղորդելու
գյուտից հետո։

3
Էլեկտրաէներգիայի արտադրությունն աշխարհում խիստ անհամաչափ է տեղաբաշխված:
Էլեկտրաէներգիայի համաշխարհային արտադրության շուրջ 4/5-ը բաժին է ընկնում «առաջին
տասնյակի» երկրներին (ԱՄՆ, Չինաստան, Ճապոնիա, ՌԴ, Կանադա, Գերմանիա, Ֆրանսիա,
Հնդկաստան, Մեծ Բրիտանիա, Բրազիլիա)։ Բարձր զարգացած երկրներում մեկ շնչի հաշվով
տասնյակ հազար կվտ.ժ էլեկտրաէներգիա է արտադրվում, որը տասնյակ, նույնիսկ հարյու-
րավոր անգամ շատ է, քան տնտեսապես հետամնաց երկրներում: Միաժամանակ, աշխարհում
հարյուր միլիոնավոր մարդիկ դեռեւս չեն օգտվում էլեկտրաէներգիայից:
Քարտեզ. Աշխարհի էլեկտրաէներգետիկայի տեղաբաշխումը
Աշխարհի էլեկտրակայանների ընդհանուր հզորության գրեթե 2/3-ը բաժին է ընկնում
ջերմային էլեկտրակայաններին (ՋԷԿ),որոնք աշխատում են հանքային վառելիքով: ՋԷԿ-երի
առավելությունն այն է, որ դրանց կառուցումը հեշտ է, արագ եւ էժան, իսկ թերությունն այն է,
որ ՋԷԿ-ների արտադրած էլեկտրաէներգիայի ինքնարժեքը բարձր է ու շարունակում է
բարձրանալ` վառելիքի գների բարձրացման հետեւանքով: Բացի այդ` ՋԷԿ-երը էկոլոգիական
մեծ վնաս են հասցնում շրջակա միջավայրին:
Ջրով աշխատող էլեկտրակայաններին (ՋրԷԿ) բաժին է ընկնում էլեկտրաէներգիայի հա —
մաշխարհային արտադրության 20%-ը: ՋրԷԿ-ները սովորաբար կառուցվում են համեմա տաբար
ջրառատ եւ մեծ թեքությամբ գետերի վրա: Չնայած ՋրԷԿ-ների կառուցման դժվարու թյանը եւ
երկարատեւությանը, դրանց շահագործումը էկոլոգիական առումով անվնաս է, իսկ արտադրած
էլեկտրաէներգիան` էժան: Աշխարհի խոշորագույն ջրաէլեկտրակայանները գտնվում են
Չինաստանում («Երեք կիրճ» ՋրԷԿ-ը Յանցզի գետի վրա), Լատինական Ամերիկայում
(«Իտայպուն» Պարանա գետի վրա): Խոշոր ՋրԷԿ-ներ կան նաեւ Ռուսաստանում եւ ԱՄՆ-ում:
Իրենց հզորությամբ երրորդ տեղում են ատոմային էլեկտրակայանները (ԱԷԿ), որոնք
աշխատում են միջուկային վառելիքով: Այժմ արդեն աշխարհի ավելի քան 30 երկրում
կառուցված ԱԷԿ-ների թիվը հաշվվում է հարյուրներով։ Դրանք հիմ նականում վառելիքային եւ
ջրաէներգետիկ ռեսուրսներով աղքատ, բայց տնտեսապես զարգացած երկրներն են
(Ֆրանսիա, Ճապոնիա, Շվեդիա եւ այլն)։ Աշխարհում առաջին ԱԷԿ-ը կառուցվել է Ռուսաստանի
Օբնինսկ քաղաքում, իսկ ամենախոշորը` Ճապոնիայի Ֆուկուսիմա քաղաքում: Կովկասում եւ
ամբողջ Հարավարեւմտյան Ասիայում կառուցված միակ ԱԷԿ-ը գտնվում է Հայաստանի Հանրա-
պետությունում։ 1986թ. Ուկրաինայում Չեռնոբիլի ԱԷԿ-ի, իսկ 2011թ.` ցունամիի հետեւանքով
Ֆուկուսիմայի ԱԷԿ-ի վթարներից հետո աշխարհում ԱԷԿ-ների անվտանգության պահանջներն
ավելի խստացվեցին, իսկ առանձին երկրներ ընդհանրապես հրաժարվեցին ԱԷԿ-ների
կառուցումից եւ շահագործումից:
Վառելիքային ռեսուրսների սպառման, թանկացման եւ ՋԷԿ-երի ու ԱԷԿ-ների էկոլոգիական
բացասական հետեւանքների պայմաններում մարդկությունը որոնում է էլեկտրաէներգիայի
արտադրության այլընտրանքային` ոչ ավանդական աղբյուրների օգտագործման ուղիներ: Այդ
աղբյուրների շարքում հատկապես մեծ են արեգակնային, երկրաջերմային, քամու, ինչպես նաեւ
մակընթացային էներգիայի օգտագործման հեռանկարները: Երկրի ներքին ջերմության
էներգիան լայնորեն օգտագործվում է Իսլանդիայում, Ֆիլիպիններում եւ մի շարք այլ երկրներում:
Զարգացած առանձին երկրներում էլեկտրաէներգիա արտադրելու համար օգտագործվում է
նույնիսկ կենցաղային աղբի այրման ժամանակ անջատվող էներգիան:
Էներգիայի ոչ ավանդական աղբյուրների բաժինն աշխարհի էլեկտրաէներգիայի ընդհանուր
արտադրանքի մեջ դեռեւս աննշան է:

1․ Քարտեզի վրա նշել նավթ, գազ և ածուխ արդյունահանող առաջատար երկրները:

2․ Ի՞նչ դեր ունի վառելիքաէներգետիկ արդյունաբերությունը տնտեսության զարգացման գործում:

3․ Որո՞նք են վառելիքաէներգետիկ արդյունաբերության զարգացման նախադրյալները:

4․ Ուրվագծային քարտեզի վրա նշե՜լ էլեկտրաէներգիայի արտադրությամբ հարուստ երկրները

Posted in Աշխարհագրություն 7

Աշխարհի մի շարք երկրներում աշխարահագրությունը ներկայացվում

աշխարահագրությունը ներկայացվում է հիմնականում ինտեգրված կամ ճյուղային աշխարհագրական ծրագրերի միջոցով:

Նպատակները
Աշխարհագրության դասավանդման հիմնական նպատակներից է սովորողի մեջ խորացնել բնագիտությունիվ ստացված գիտելիքներն ու գիտականան պատկերացում տալ աշխարհի ու աշխարհում ընթացող բնական ու հասարակական երևույթների մասին:Աշխարհագրությունն ուսումնասիրում է բնական ու հասարակական երևույթների տարածական տեղաբաշխումը, դրանց օրինաչափություններն ու զարգացման ժամանակակից միտումները: Գիտությունների դասակարգման համակարգում գրավելով միջանկյալ դիրք բնական ու հասարակական գիտությունների մեջ՝ աշխահագրությունը ունի կարևորագույն առաքելություն՝ կապ հաստատել բնական ու հասարակական գիտությունների միջև: Հնարավորություն է տալիս ընկալել աշխարհի նյութականությունը և ամբողջականությունը:Ըստ ուսումնասիրման մեթոդի լինելով տարածական գիտություն՝ հնարավորություն է տալիս սովորողների մոտ ձևավորել տարածական մտածողություն: Ուսանողին հնարավորություն է տրվում հասկանալու, գնահատելու և սեփական կարծիքն ունենալու սեփական հայրենիքի մասին, ընկալելու նրա տեղն ու դերը ժամանակակից աշխարհում:

Posted in Հայոց Լեզու 7

ՀՐԱԺԵՇՏ

Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
Լուռ ու տխուր,
Հեզ գունատվող աստղի նըման։

Ես գնում եմ տրտում-մենակ,
Անժամանակ
Ծաղկից ընկած թերթի նըման։

Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
Սրտակըտուր
Լացըդ պահած իմ հայացքից։

Ես գնում եմ լուռ անտրտում,
Բայց իմ սրտում
Ցավ է անվերջ, մահո՜ւ կսկիծ…

1904