



Կետադրե՛լ հատվածը․
Ես, իմ մանկության գարունները անց եմ կացրել մեր սարերում։
Շատ էի սիրում իմ տատոնց տունը, ու միշտ այստեղ էի լինում։ Իմ քեռիներից, ամենից փոքրը` Ահմադը, հովիվ էր։
Նա ինձ տանում էր ման էր ածում գառների մեջ, հետը հանդից հաղարջի կարմիր ճյուղեր էր բերում ինձ համար, իսկ իրիկունները հանում էր սրինգն ու ածում։
Ու աստղալի լուսնյակ գիշերները, ահագին խարույկի շուրջը բոլորած ծափ էին տալի, խնդում էին իմ պապն ու տատը, իսկ ես թիթեռի նման թրթռում, պար էի գալի նրանց շրջանի մեջ։
Ահմադը` թուրքի անուն է, դրա համար էլ, երբ մենք խոզի միս էինք ուտում, միշտ տանեցիք հանաք էին անում, ծաղրում, ծիծաղում էին Ահմադի վրա, թե Ահմադը հայացավ, Ահմադը հայացավ․․․
Իհարկե, անունը լսողը կասեր թուրք է, բայց հենց ներս մտներ տեսներ, թե Ահմադը ինչպես էր ժաժ գալի տանը, հերիք էր իսկույն կիմանար, որ տան սիրելի տղան է։
I
Բարձրագահ Աբուլն ու Մըթին սարեր
Մեջք մեջքի տըված կանգնել վեհափառ,
Իրենց ուսերին, Ջավախքից էլ վեր՝
Բըռնած պահում են մի ուրիշ աշխարհ:
Ասում են՝ էնտեղ արծըվի նըման,
Ծիծղուն, կապուտակ երկընքի ծոցում,
Նըստում էր էն սեգ սարերի արքան
Իրեն Փարվանա ճերմակ ամրոցում:
Փարվանա արքան մի աղջիկ ուներ.
Ու ոչ մի որսկան դեռ իրեն օրում
Էնքան գեղեցիկ եղնիկ չէր տեսել`
Իր որսն անելիս Մըթին սարերում:
Առաջադրանքներ