Posted in Հանրահաշիվ 8

8-10-23

30.

ա) x=+2y

2(2y)-3y-7=0

4y-3y-7=0

y=+7

x=2y

x=2(7)

x=14

բ) x=-5y

3(-5y)+7y-16=0

-15y+7y=+16

-8y=+16

-y=+2

y=-2

x=-5(-2)

x=+10

գ) y=+3x

x-2(+3x)+10=0

x-6x=-10

-5x=-10

-x=-2

x=2

y=+3(2)

y=6

դ) y=+7x

3x-7x+12=0

-4x=-12

-x=-3

x=+3

y=+7(3)

y=21

31.

ա)x=+y+1

y+1+y-5=0

2y=-1+5

2y=4

y=2

x=2+1

x=3

բ)x=+4+2

y+2+y-6=0

2y=4

y=2

x=2+2

x=4

գ)x=y+2

3(y+2)-2y-9=0

3y+6-24-9=0

y=-6+9

y=3

x=3+2

x=5

д)x=2y+3

5(2y+3)+y-4=0

10y+15+y-4=0

11y=-15+4

11y=-11

y=-1

x=2(-1)+3

x=-2+3

x=1

ե) x=-2y+11

4(-2y+11)-5y+8=0

-8y+44-5y+8=0

-8y-5y=-44-8

-13y=52

y=4

x=-2(4)+11

x=-8+11

x=3

զ) x=-4y+2

3(-4y+2)+8y-2

-12y+6+8y-2=0

-12y+8y=-6+2

-4y=-4

y=+1

x=-4(+1)+2

x=-4+2

x=-2

է) x=+3y+10

2(+3y+10)+4y-90

6y+10+4y-90

6y+20+4y-90

6y+4y=-20+90

10y=+70

y=+7

x=+3(7)+10

x=21+10

x=31

ը) x=-5y+7

3(-5y+7)-2y-5=0

-15y+21-2y-4=0

-15-y=-21+4

-17y=-17

y=1

x=-5(1)+1

x=-5+1

x=-4

թ)x=-2y-1

-6y-3-4y-7=0

-10y=+3+7

-10y=10

y=-1

x=-2(-1)-1

x=+2-1

x=1

ը)x=-4y-12

7(-4y-12)-2y-6=0

-28y-84-2y-6=0

-28y-2y+84+6

-30y=90

-y=-3

x=-4(-3-12)

x=+12-12

x=0

Posted in Ֆիզիկա 8

Ֆիզիկա 8

1. Շարժում: Ինչ է մեխանիկական շարժումը: (Անցյալ տարվա դասընթացի կրկնություն):

Մեկ մարմնի դիրքի փոփոխությունը, մեկ այլ մարմնի նկատմամբ, ժամանակի ընթացքում կոչվում է մեխանիկական շարժում:

2.Ինչ է ուսումնասիրում կինեմատիկան:

Կինեմատիկա  մեխանիկայի բաժին, որն ուսումնասիրում է մարմինների շարժումների երկրաչափական հատկությունները, առանց մարմինների զանգվածներն ու դրանց վրա ազդող ուժերը հաշվի առնելու:

3. Շարժման հարաբերականությունը: 

Երբ որ մարմինը անշարժ է մի քանի մարմիների նկատմամբ և միևնույն ժամանակ շարժվում է մյուս մարմիների նկատմամբ՝ այս դեպքում ասում են, որ դա հարաբերական շարժում է։

4.Ինչ է իրենից ներկայացնում հաշվարկման համակարգը: Հաշվարկման մարմին:

Այն մարմինը, որի նկատմամբ դիտարկվում են այլ մարմինների դիրքերը, կոչվում է հաշվարկման մարմին: Եթե ժամանակի ընթացքում մարմնի դիրքը հաշվարկման մարմնի նկատմամբ փոխվում է, ասում են, որ այն շարժվում է, իսկ եթե չի փոխվում, ասում են, որ այն չի շարժվում կամ գտնվում է դադարի վիճակում: Հաշվարկման մարմնի ընտրությունը կամայական է: Հաշվարկման մարմին կարող է լինել յուրաքանչյուր մարմին: 

5.Ինչն են անվանում շարժման հետագիծ (թվարկել տեսակները ):

Հետագիծ, նյութական կետի շարժման անընդհատ գիծ։ Եթե հետագիծը ուղիղ գիծ է կետի շարժումը կոչվում է ուղղագիծ, հակառակ դեպքում՝ կորագիծ։ Ազատ նյութական կետի հետագիծի ձևը կախված է կետի վրա ազդող ուժերից, շարժման սկզբնական պայմաններից և այն հաշվարկման համակարգից, որի նկատմամբ դիտարկվում է շարժումը, կապերի առկայության դեպքում՝ դրանց բնույթից։

Հետագծերը, շարժման տեսակից կախված, կարող են ունենալ տարբեր ձևեր, մասնավորապես, կարող են լինել ուղիղ, շրջանագիծ, բեկյալ կամ կամայական տեսքի կոր գիծ։

6.Ինչն են անվանում մարմնի անցած ճանապարհ: Ճանապարհի միավորը:

Հետագծի երկարությունը, որով մարմինը շարժվում է որոշ ժամանակահատվածում, կոչվում է անցած ճանապարհ։

Չափման միավոր՝ մ, կմ, սմ։

Posted in Հայոց լեզու 8

Ինչու են բղավում մարդիկ

Մի անգամ ուսուցիչը հարցրեց իր աշակերտներին.
-Երբ մարդիկ վիճում են, նրանք բղավում են, ինչո՞ւ:
-Որովհետև նրանք կորցնում են իրենց հավասարակշռությունը,- պատասխանեց մի աշակերտ:
-Բայց ինչո՞ւ բղավել, եթե մարդը գտնվում է հենց քո կողքին,-հարցրեց ուսուցիչը,- հնարավոր չէ խոսել շշուկով: Ինչո՞ւ բղավել, եթե դու բարկացած ես:
Աշակերտներն առաջարկեցին իրենց տարբերակաները, բայց պատասխաններից ոչ մեկը չգոհացրեց իրենց ուսուցչին: Վերջապես նա բացատրեց.
-Երբ մարդիկ գոհ չեն միմյանցից և վիճում են, նրանց սրտերը հեռանում են իրարից: Այդ տարածությունը ծածկելու և միմյանց լսելու համար նրանք ստիպված են բղավել: Ինչքան շատ են նրանք բղավում, այնքան բարձր են բղավում:

Իսկ ի՞նչ է պատահում, երբ մարդիկ սիրահարվում են, նրանք չեն բղավում, հակառակը խոսում են ավելի ցածրաձայն, որովհետև նրանց սրտերը գտնվում են ավելի մոտ, և նրանց միջև գտնվող տարածությունը շատ փոքր է դառնում: Իսկ երբ ավելի ուժեղ են սիրահարվում ինչ է կատարվում,- շարունակեց ուսուցիչը,- չեն խոսում, այլ պարզապես շշնջում են և ավելի են մոտենում իրենց սիրուն: Վերջում անգամ շշնջալը հնարավոր չի լինում, նրանք պարզապես նայում են միմյանց , հասկանում առանց խոսքերի: Այդպես է լինում, երբ իրար կողք կողքի լինում են երկու սիրող մարդիկ:
Ահա այսպես, եթե վիճում եք, ապա թույլ մի տվեք ձեր սրտերին հեռանալ միմյանցից, մի՛ արտաբերեք ոչ մի խոսք, որոնք ավելի են մեծացնում ձեր միջև գտնվող այդ տարածությունը: Որովհետև կգա մի օր, երբ այդ տարածությունն այնքան մեծ կլինի, որ դուք չեք կարող գտնել հետադարձ ճանապարհը: