1. Էպիթելային և շարակցական հյուսվածքների կառուցվածքային համեմատությունը և բացատրությունը, թե ինչու է այս կամ այն օրգանը կազմված տվյալ հյուսվածքից(Օրինակ ` մաշկը բազմաշերտ էպիթելային հյուսվածք է , պատում է մեր օրգանիզմը, պաշտպանում է տարբեր նյութերի ներթափանցումից, այդ իսկ պատճառով պիտի ավելի հաստ լինի, այսինքն բազմաշերտ, ինչպես նաև բջիջները միմյանց շատ մոտ դասավորված լինեն, միջբջջային նյութը քիչ լինի, որպեսզի օտար նյութերի մուտքը հնարավորինս սահմանափակ լինի։)
Էպիթելային հյուսվածք (լատին․՝ epithelium, հունարեն՝ ἐπι--ից — վերև- և θηλή — կրծքագեղձիբշտիկներ), հաճախ ուղղակի կոչվում է էպիթել։ Էպիթելի բջիջները դասավորված են շարքերով՝ մեկը մյուսի կողքին։ Դրանք հոծ շերտերով ծածկում են մարմնի մակերեսը և պատում մարմնի խոռոչներն ու խողովակներն իրենց փոսերով։ Այս բջջային հյուսվածքը ֆիլոգենետիկորեն պատկանում է բջիջների զարգացման ամենահին (նախնական) ձևին։
Էպիթելը բարդ օրգանիզմում շատ է տարածված։ Այն ամենուրեք սահմանազատում է մյուս հյուսվածքներն արտաքին միջավայրից, որի հետևանքով դեպի ներքին օրգանները (բացառությամբ նյարդային հյուսվածքի ճյուղավորումներից) կարելի է թափանցել միայն այդ պատնեշի խախտումից հետո։
Էպիթելային հյուսվածքի լայն տարածումն՝ ըստ իրենց ֆիզիոլոգիական դերի, տարբեր օրգաններում ցույց է տալիս, որ դրա գործառույթային նշանակությունը նույնպես բազմազան է, որին և համապատասխանում է դրա բջիջների շարքերի ձևերի և կառուցվածքի բազմակերպությունը։
2. Ընտրում եք 2 գեղձ ` ձեր ցանկությամբ
ա) նկարագրում դրանց կառուցվածքը և ֆունկցիան
բ) նկարագրում , թե ինչ կլիներ եթե մարդկանց մոտ չլինեին այդ գեղերը։
Ենթաստամոքսային գեղձ Ենթաստամոքսային գեղձը խառը գեղձ է։ Այն կատարում է արտազատական ու ներզատական ֆունկցիա։ Ներզատական ֆունկցիան իրականացնում են նրա կղզյակներում սինթեզվող հորմոնները։ Դրանցից գլխավորը սպիտակուցային կառուցվածք ունեցող ինսուլինն է։ Այն նպաստում է հյուսվածքների կողմից ածխաջրերի յուրացմանը,լյարդում արյան գլյուկոզից կենդանական շաքարի՝ գլիկոգենի սինթեզին ու պահեստավորմանը։ Նույն գեղձի մյուս հորմոն գլյուկագոնն ունի հակառակ ազդեցություն՝ արյան մեջ շատացնում է գլյուկոզը՝ ի հաշիվ լյարդի գլիկոգենի ճեղքման։ Այս երկու հորմոնների և մակերիկամի ադրենալին հորմոնի օգնությամբ արյան մեջ գլյուկոզի քանակը մշտապես մնում է հարաբերական կայուն վիճակում (0,08-0,12 %)։
Սեռական գեղձեր
Սեռական գեղձերը խառը գեղձեր են։ Նրանք սինթեզում են սեռական բջիջներ ու սեռական հորմոններ։ Արական սեռական գեղձերի՝ սերմնարանների հատուկ բջիջներում սինթեզվում են արական սեռական հորմոններ։ Դրանք խթանում են սեռական օրգանների զարգացումն ու երկրորդային սեռական հատկանիշների՝ մորուքի աճի, բնորոշ մազածածկի, մկանների աճի, ձայնի, մարմնակազմվածքի ձևավորումը։ Իգական սեռական գեղձերի՝ ձվարանների հորմոնները նպաստում են արգանդի ու կաթնագեղձերի ձևաբանական զարգացմանը, մասնակցում երկրորդային սեռական հատկանիշների՝ մարմնակազմվածքի բնորոշ ձևավորմանը, ձայնի հնչեղությանը, կարգավորում սեռական ցիկլը, հղիությունն ու ծննդաբերությունը։