Posted in Երկրաչափություն 8

Զուգահեռագիծ

Դասարանում

1.Զուգահեռագծի պարագիծը 58 սմ է: Գտեք զուգահեռագծի կողմերը, եթե՝ ա) կողմերից մեկը մյուսից մեծ է 3 սմ–ով, բ) երկու կողմի տարբերությունը 7 սմ է։

ա)3․2=6

58-6=52

52:4=13

13+3=16

բ) 7.2=14

58-14=44

44:4=11

11+7=18

2.ABCD զուգահեռագծի պարագիծը 50 սմ է, <BAC = 30°, իսկ CD ուղղին տարված BH ուղղահայա ցը 8 սմ է: Գտեք զուգահեռագծի կողմերը:

3.Զուգահեռագծի անկյուններից մեկը 50° է: Գտեք մնացած անկյունները:

A=50

C=50

180-100=80

80:2=40

Տանը

1.Գտեք զուգահեռագծի անկյունները, եթե դրանցից երկուսի գումարը 120° է։

120:2=60

360-120=240

240:2=120

2.ABCD զուգահեռագծի A անկյան կիսորդը K կետում հատում է BC կողմը: Գտեք այդ զուգահեռագծի պարագիծը, եթե BK = 15 սմ, KC = 9 սմ։

BK = 15, KC = 9

P = AB + BC + CD + AD

BC = BK + KC = 24

BC = AD = 15 + 9 = 24

<1 = <2

<1 = < 3 (խաչադիր) => եռանկյուն ABK – հավասարասրուն => AB = CD = 15

PABCD = AB + BC + CD + AD = 15 * 2 + 24 * 2 = 78 սմ

3.Զուգահեռագծի կողմը անկյուններից մեկի կիսորդի հետ հատման կետով տրոհվում է 5 սմ և 4 սմ երկարությամբ հատվածների: Գտեք այդ զուգահեռագծի պարագիը։

Posted in Հայոց լեզու 8

Գործնական քերականություն 

Շաղկապը նյութական իմաստից զուրկ, քերականական հարաբերություններ արտահայտող խոսքի մաս։ Արտահայտում է առարկաների, երևույթների միջև դրսևորվող համադասական հարաբերություներ։

Շաղկապներն իրար են կապում նախադասության համազոր և համադաս նախադասություններ, իսկ բարդ ստորադասական նախադասություններում՝ երկրորդական նախադասությունները գլխավորի և միմյանց հետ։

Ըստ իրենց շարահյուսական դերի շաղկապները լինում են․

Համադասական շաղկապներ

Համադասական շաղկապների դերը համադաս անդամների ու նախադասությունների կապակցումն է։ Այս շաղկապները կապակցում են նախադասության բազմակի անդամներ կամ համադաս նախադասություններ։Համադասական շաղկապներից են`և,ու,իսկ,բայց,ապա,սակայն։

Ստորադասական շաղկապներ

Այս շաղկապները բարդ ստորադասական նախադասության ստորադաս նախադասությունը կապակցում են գերադաս նախադասությանը՝ որ, թե, եթե, որպեսզի, որովհետև, թեև, թեկուզ, թեպետ, հենց որ, մինչ, մինչև, մինչդեռ, ուրեմն, քան և այլն։

Ըստ կիրառության՝ շաղկապները լինում են մենադիր, կրկնադիր և զուգա-
դիր։

Մենադիր են միայնակ գործածվող շաղկապները. Մութն ընկավ, և բոլորը
ցրվեցին։

Կրկնադիր են կրկնվող շաղկապները. Նա և՛ սովորում էր, և՛ աշխա-
տում։

Կրկնադիր շաղկապների վրա շեշտ է դրվում, և նրանց կապակցած միավորները տրոհվում են ստորակետերով։

Զուգադիր են որոշակի զույգերով գործածվող շաղկապները. Եթե թույլ
տան, ապա կգամ։ Թեև դժվար էր, սակայն կատարեցինք։ Ոչ միայն եկավ, այլև
բոլորին օգնեց։ Ոչ թե դժգոհեք, այլ փորձեք որևէ ձևով օգնել։

Շաղկապները նախադասության անդամ չեն համարվում։

Վարժություններ
Վարժություն 1։ Գտնե՛լ շաղկապները և խմբավորե՛լ (համադասական և
ստորադասական)։

համադասական՝ իսկույն, բայց, և, սակայն, որպեսզի, նաև,

ստորադասական՝ եթե, այնտեղ, մյուս, բոլոր, թեև, որովհետև, որպեսզի,

Վարժություն 2։ Կազմե՛լ նախադասություններ՝ գործածելով

եթե, Դասերը եթե սովորեի, դրսում կխաղայի։
որպեսզի, Մարդը շնչում է, որպեսի ապրի։

որովհետև, Դասի չգնացի, որովհետև դաս չեի սովորել։

սակայն, Նամակ գրեցի նրան, սակայն նա չպատասխանեց։

իսկ, Ես խելացիեմ, իսկ նա՝ անխելք։

և, Ընկերս և ես գնացինք ֆութբոլ խաղալու։

Վարժություն 3։ Զույգ նախադասությունները փակագծում գրված շաղկապով կամ դերանվամբ միացրո՛ւ՝ քանի ձևով կարող ես: Օրինակ`
Դու ամբողջ աշխարհում շրջած կլինես: Դու կվերադառնաս։ (երբ)
Երբ ամբողջ աշխարհում շրջած կլինես, կվերադառնաս:

Դու, երբ ամբողջ աշխարհում շրջած կլինես, կվերադառնաս:
Կվերադառնաս, երբ ամբողջ աշխարհում շրջած կլինես:


Այդ կղզին կատարյալ դրախտ կարելի է դարձնել:  Հորդաբուխ  աղբյուրներ կային այնտեղ (որովհետև )

Այդ կղզին կատարյալ դրախտ կարելի է դարձնել, որովհետև հորդաբուխ  աղբյուրներ կային այնտեղ։

Անտառում դեռ ոչ մի շշուկ չէր լսվում: Անձրևը արդեն դադարել էր (չնայած)

Անձրևը չնայած արդեն դադարել էր, անտառում դեռ ոչ մի շշուկ չէր լսվում:


Բոլորը քեզ նման մտածեին: Աշխարհն այդպիսին չէր լինի: (եթե)

Եթե բոլորը քեզ նման մտածեին, աշխարհն այդպիսին չէր լինի:


Այնտեղ փնտրեցեք կորած ձիու հետքերը:  Այս քարի կտորը  գտել եք: (որտեղ)

Այնտեղ, որտեղ փնտրեցեք կորած ձիու հետքերը, Այս քարի կտորը  գտել եք:

Վարժություն 4։ Ըստ տրված կաղապարների` կազմի՛ր բարդ նախադասություններ:
Եթե շուտ քնեմ, ապա շուտ կարթնանամ։
Քանի որ ես համբերատար եմ, հետևաբար տեղ կհասնեմ։
Որովհետև դասերս շուտ եմ ընկալում, ուստի խելացի եմ։
Քանզի անձրեվոտ է, ուրեմն տանն ենք մնալու։

Վարժություն 5։ Նախադասությունները ձևաբանորեն վերլուծի՛ր;

Վաղուց ի վեր բժիշկներն ու գիտնականները վիճում են այն մասին, թե մագնիսական դաշտն ազդո՞ւմ է արդյոք մարդու առողջության վրա: Այդ վեճը նոր թափով բորբոքվեց այն ժամանակ, երբ արյան ճնշման հիվանդության դեմ մի շարք երկրներում սկսեցին կիրառել մագնիսական ապարանջաններ:

Posted in Աշխարհագրություն 8

Եվրոպա․ Ընդհանուր աշխարհագրական ակնարկ

  1. Ընդհանուր կողմերով տալ Եվրոպայի տեղը քաղաքակրթության և մարդկության առաջընթացի գործում:

Եվրոպան աշխարհում ամենաժամանակակից աշխարհամաս։Այնտեղ չկան ինչ,որ կռիվներ տարածքների համար,այնտեղ մարդիկ ապրում են խաղաղ և ամեն ինչ միասնական,թե գումարը,մարդկանց տեղաշարժը ուրիշ երկրներ առանց վիզայի։Այնտեղ մեծանում է քաղաքակիրթ սերունդ,քանի որ բոլոր կարևոր կետերը, օրինակ ԵԱՀԿ կամ Եվրոպական միության խորհուրդը և այլն։Այնտեղ է աշխարհի ամենազարգացած մեքենաշինությունը,ամենազագացած ինքնաթիռները,համալսարանները,դպրոցները և այլն։

  1. Սահմանել Եվրոպական խորհրդարան, Եվրոպական միության խորհուրդ,Եվրոպական հանձնաժողով, Եվրոպական դատարան, ԵԱՀԿ հասկացությունները:

Եվրոպական խորհրդարան- Եվրախորհրդարանն ստեղծվել է որպես համաօրենսդիր մարմին, ունի
բյուջետային իշխանություն և իրականացնում է ժողովրդական հսկողություն
եվրոպական բոլոր ենթակառուցվածքների նկատմամբ:

Եվրոպական միության խորհուրդ-հիմնական որոշումներ ընդունող
մարմին է: Այն կազմված է անդամ երկրների
մեկական նախարարներից: Յուրաքանչյուր
նախարար, ներկայացնելով իր
կառավարությանը, քվեարկության ժամանակ
ունենում է ոչ թե միայն մեկ ձայն, այլ երկրի
բնակչության թվին համապատասխան
նախօրոք որոշված ձայների քանակ:

Եվրոպական հանձնաժողով-Եվրախորհրդի անդամ երկրներից անկախ մարմին է, որը
պաշտպանում է Եվրամիության, որպես միջազգային անկախ կազմակերպության շահերը,
արտաքին աշխարհում հանդես է գալիս նրա անունից, պատասխանատու է
Խորհրդարանի և Միության խորհրդի որոշումների իրականացման համար:

Եվրոպական դատարան-Դատարանի գործունեության հիմնական նպատակն է երաշխավորել Եվրոպական կոնվենցիայով ամրագրված իրավունքները և ազատությունները: Իր այս գործառույթը դատարանն իրականացնում է անհատների կամ անհատների խմբի, երբեմն նաև պետությունների` Կոնվենցիայով նախատեսված իրավունքների խախտումների մասին ներկայացրած գանգատները (դիմումները) քննելու միջոցով։ Դատարանի վճիռներն ենթակա են պարտադիր կատարման:

ԵԱՀԿ-ԵԱՀԿ-ն անվտանգության հարցերով զբաղվող աշխարհի ամենախոշոր տարածաշրջանային քաղաքական կազմակերպություններից է, որին անդամակցում են Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Հյուսիսային Ամերիկայի 57 պետություններ:

  1. Ինչպե՞ս կարող է ազդել <Ընդլայնված Եվրոպա-նոր հարևաններ> ծրագրի ազդեցությունը Եվրոպայի սահմանների , աշխարհում նրա տեղի ու դերի փոփոխության վրա:

Ինձ թվում է վատ ազդեցությունն կունենա,քանի որ Եվրոպան շատ խաղաղ աշխարհամաս է և եթե օրինակ Եվրոպային միանա Եգիպտոսը,Ալժիրը կամ Իրանը նրանք շատ շուտ կցանկանան գրավել այնպիսի երկրներ որոնք շատ թույլ են։Եվ ինձ թվում է Եվրոպան ամենազարգացած աշխարմասն է բոլոր աշխարհամասների մեջ։

Հետաքրքիր փաստ՝ Եվրոպայում կան պետություններ,որոնք չունեն բանակ և սա արդեն խոսում է իրենց խաղաղ կյանքի մասին։

  1. Որո՞նք են Եվրոպայի քաղաքական քարտեզի քանակական և որակական փոփոխություննրը:

Առանձին
շրջաններ, ինչպես օրինակ Իսլանդիան, Մեծ Բրիտանիան և Իռլանդիան,
առանձնահատուկ են: Այս երկրները ցամաքային Եվրոպայի տարածքում չեն և գտնվում
աշխարհամասի հյուսիսային հատվածում, սակայն, նախկինում, սրանք նույնպես եղել են
Եվրոպայի ցամաքային հատված: Հետագայում, ծովի մակարդակի բարձրացումից հետո,
կղզիներն անջատվել են աշխարհամասի ցամաքային հատվածից:

Միավորում է ԵՄ-ում իրավունքի և քաղաքականության թե՛ որակական և թե՛ քանակական հետազոտություններ իրականացնելու ռեսուրսները՝ ներկայացնելով հետազոտության նախագծման և մեթոդաբանության քննադատական քննարկում, միևնույն ժամանակ առաջարկելով գործնական հետազոտական գործիքների ամփոփում: Ներառում է հետազոտական խորհուրդներ, ինչպիսիք են, թե ինչպես մուտք գործել ԵՄ կազմակերպություններ Բրյուսելում և Լյուքսեմբուրգում, և քանակական ռեսուրսների ցանկ, ներառյալ տվյալների բազաները, ինչպիսիք են Եվրոբարոմետրի հետազոտությունները և EuroStat-ը: Ներածությունից հետո գլուխը կազմակերպված է հինգ հետագա բաժիններով: Երկրորդ բաժինը առաջարկում է որոշ դիտարկումներ ԵՄ-ի վերաբերյալ հետազոտական հարցերի առատության վերաբերյալ, և առաջարկում է, որ հարցի բնույթը կարող է և պետք է առաջնորդի հետազոտողներին համապատասխան տեսությունների նույնականացման, փորձարկվող վարկածների ձևակերպման և նախագծման հարցում: հետազոտական նախագիծ։ Երրորդ բաժինը վերանայում է ինչպես որակական, այնպես էլ քանակական տվյալների հասանելիությունը, ներառյալ ԵՄ պաշտոնական աղբյուրները և նորարարական տվյալների հավաքածուները, որոնք կազմվել են ԵՄ գիտնականների կողմից, չորրորդ և հինգերորդ բաժինները առաջարկում են որոշակի խորհուրդներ Բրյուսելում և Լյուքսեմբուրգում դաշտային աշխատանք կատարող գիտնականների համար: ԵՄ առաջնային հաստատությունների շտաբ, և վերջինն առաջարկում է եզրակացություններ։