Posted in Գրականություն 9

ՀՐԱՉՅԱ ԱՃԱՌՅԱՆ «Հուշեր Կոմիտասի մասին»

1899 թվականեն սկսյալ, երեք տարի շարունակաբար Կոմիտասին հետ պաշտոնավարած ենք Էջմիածնի Գևորգյան ճեմարանը: Այդ ժամանակամիջոցին կապրեինք նույն սենյակին մեջ: Երեք տարի Կոմիտասին հետ օր ու գիշեր նույն երդիկին տակ ապրելով, մոտեն ճանչցա անոր նկարագրի գծերը…

Կոմիտաս մարդկային բացառիկ առաքինություններու ծով էր: Չափազանց աշխատասեր, աննկուն կամքի տեր, անկեղծ, բարեհոգի, ընկերասեր, քաղցր և համեստ՝ ամենուն նկատմամբ: Մաքրակրոն էր ան և մեծ հայրենասեր մը: Բացի իր երաժշտական հանճարեն, քովնտի շնորհքներ ալ ուներ. բանաստեղծ էր և ճարտար կոմիկ դերասան մը, որ ֆարսի մեջ ալ մեզ հայտնի էր:

Վերին աստիճան սրամիտ, կենսուրախ և պատրաստաբան էր Կոմիտաս և սիրված ճեմարանի մեծեն ու փոքրեն: Կոմիտաս բացառիկ դուրեկան ձայն մը ուներ և արժանացած էր Խրիմյան Հայրիկի մասնավոր համակրանքին, Խրիմյան Հայրիկի կարգադրությամբ, տոնական օրերը, Կոմիտասը կղեկավարեր դպրաց դասը և պատասխանատու էր խորանեն երգված սաղմոսերգություններու և ավետարաններու ընթերցման:

Անգամ մը ս. Գևորգի տոնին, պատարագեն վերջ, օրվան մեղեդիները Կոմիտասին կողմե այնքան անուշ երգվելուն համար, Հայրիկը անձամբ ուզեց հայտնել իր գոհունակությունը Կոմիտասին. շտապ կանչեց իր մոտ և կուզեր, որ այդ օրը իրեն հետ սեղանակից ըլլար ան:

Մեծ էր անշուշտ կաթողիկոսի հրամանը: Ճեմարանի ուսու ցիչ և ուսանող աջ ու ձախ ինկանք Կոմիտասը շտապ գտնելու համար…

Այդ օրը հավաքված էին Հայաստանի շրջաններեն հազարավոր ուխտավորներ, որոնք, ավանդական սովորության համաձայն, խնջույքի սեղաններ բացած, կզվարճանային՝ ժողովրդական երգի ու պարի, դահուլի ու զուռնայի աղաղակներով լեցնելով օդը:

Կոմիտասի անհայտանալուն լուրը հասավ Վեհափառին… Այդ օրը ուշ երեկո էր, երբ Կոմիտասը ճեմարանի կտուրեն իջնելով մտավ մեր սենյակը և ուրախության բացականչություններով ցույց տվավ օրվա իր հավաքած ժողովրդական երգերն ու պարերգները, որոնք նոտագրած էր հայկական ձայնանիշերով: Երբ քանի մը րոպե վերջ Վեհափառի մոտ գացինք, վրդովված էր Հայրիկը:

Կոմիտաս ծունկի եկավ անոր առջև և աջը առնելով ըսավ. «Եթե վեհդ ցանկանա՝ մեղքս շատ շուտ կքավեմ՝ հիմա իսկ երգելով այսօրվան հավաքած հայկական ժողովրդական երգերեն և պարերգներեն»:

Եվ Խրիմյան Հայրիկի ներողամիտ հայացքին տակ՝ Կոմիտաս երգեց իր նոտագրած երգերեն: Այդ օրվընե վերջ, Խրիմյան Հայրիկի հրամանով՝ ամեն տաղավարներու, պատարագեն վերջ Կոմիտաս ազատորեն կշրջեր և կհավաքեր հայ ժողովրդի երաժշտության գանձերը:

Կոմիտաս մեծ ընթերցասեր մըն էր, ուժեղ էր հայոց լեզվի մեջ, և հայոց պատմությունը շատ լավ գիտեր: Մասնավորապես կկարդար Մովսես Խորենացին և Նարեկացին, իսկ Աբովյանին «Վերք Հայաստանին» կանվաներ իր մասունքը:

Կպատմեր, որ իր ուսանողական տարիներեն ան ընտրած էր իր կյանքի ուղին: Ան հաճախ կըսեր, որ «Երաժշտական չոր մասնագիտությունը ոչ մի բավարարություն չի ներկայացներ իրեն, իր միակ փափագը խորանալն է անոր մեջ»:

Միշտ կըսեր, որ ժողովրդական բանահյուսությունը իր հոգվույն մեջ զուգընթաց էր ժողովրդական երաժշտության հետ: Եվ կավելցներ վստահ շեշտով մը. «Ես պիտի հասնիմ իմ բուն նպատակին և մեր հայ ժողովրդական երաժշտության գանձերը դուրս պիտի բերեմ հայրենի ավերակներեն…»:

Կոմիտաս քաջ պարող մըն ալ էր, միևնույն ատեն կատակերգակ դերասանի հակումներ ուներ. ձևեր և բարբառներ հարազատորեն ընդօրինակելու բացառիկ շնորհք ուներ: Ճեմարանի մեր մտերմական հավաքույթներուն, որքա¯ն հաճելի էր մեզ, երբ ան, մեր խնդրանքին վրա, իր ծննդավայրեն սորված թրքական պարերը թե կերգեր, թե կպարեր, և մենք ծափերով կոգևորեինք իր մատներուն շխշխկոցները՝ իր բազմաձև ճոճումներուն մեջ:

Ճեմարանի ուսուցիչներուն մեջ հայտնի ժողովրդական պարողն էր: Տղամարդկանց խիզախ, խրոխտ շորորեն, ծանր ճոճումներով և մարտական սուրով պարերեն մինչև շինական կանանց պարերը, իրենց ձայնի հարազատ ելևէջներով և մարմնի ու ձեռքերու նուրբ արտահայտություններով առհավետ անմոռանալի կմնան:

Կոմիտաս շատ կսիրեր ազատ ժամերուն երկար զբոսնել բացօթյա դաշտերուն մեջ և կըսեր. «Ես սակավ ուտելիքով կապրիմ, բայց առանց օդ ծծելու՝ երբեք. իմ առաջին սնունդը ազատ օդի մեջ զբոսնելս է»:

Կոմիտաս բծախնդիր էր մաքրության: Անոր թխորակ դեմքը, սեփ սև մազերը մաքրության մեջ միշտ կփայլեին: Մեծ խնամք կտաներ իր հագուստներուն մաքրությանը:

Երկար ժամեր ճամփորդելե վերջ, երբ կվերադառնայինք փոշեթաթախ վիճակով, ան մինչև բոլորովին չմաքրվեր՝ չէր կրնար ճաշել, նույնիսկ ամենաքաղցած վիճակին մեջ:

Կոմիտաս օր մը ինծի ըսավ. «Հայկական 50 հատ խազ կա: Ես կկարծեմ, որ հայոց ձայնանիշը քանի մը ձայն կպարունակե իր մեջ» և ուրախությամբ վրա բերավ. «Ես գաղտնիքը գտեր եմ…»:

* * * *

Իմացեր եմ, որ 1906 թվին Փարիզի մեջ Կոմիտասի ցուցադրական մեկ համերգեն վերջ, ֆրանսիացի հայտնի կոմպոզիտոր-դաշնակահար Կլոդ Դեբյուսին ծունկի գալով կհամբուրե Կոմիտասի ձեռքերը, ըսելով՝ «Հանճարեղ հայր Կոմիտաս, Ձեր երաժշտական հանճարին առջև կխոնարհիմ…»:

* * * *

Կոմիտասի ձայնը մեծ դիապազոն ուներ: Բեռլին գտնված միջոցին հայ ժողովրդական երգերը անձնապես ցուցադրած համերգեն վերջ, Բեռլինի օպերայի տնօրենը անձամբ կհրավիրե զինքը իբրև օպերայի գլխավոր երգիչ և կխոստանա բացառիկ վճարում:

Կոմիտասը կպատասխանե անոր. «Իմ երգչի կարողությունները մեկ նպատակի միայն կծառայեն, մեծ ժողովուրդիս երգն ու երաժշտությունը ծանոթացնել երաժշտական աշխարհին և ապացուցել, որ հայ ստեղծագործ ժողովուրդը սկզբնական դարերեն ունեցեր է իր ինքնուրույն երգն ու երաժշտությունը»:

* * * *

1901 թվին Կոմիտասը Էջմիածնեն արտասահման երթալու ատեն անկեց խնդրեցի, որ իմ «Բաց նամակ» հավաքածուիս համար անցած բոլոր տեղերեն ինձ պատկերազարդ բացիկներ ուղարկեր: Կոմիտասը հարգեց իր խոստումը. 7 հատ պատկերազարդ բաց նամակներ ուղարկեց. 7-րդ բացիկը մեր սիրաջերմ ընկերական թղթակցության վերջին հիշատակը եղավ:

Հատված «Կյանքիս հուշերից գրքից

Չորրորդ սիրելի անձնավորությունն էր Կոմիտաս վարդապետը, որ ոչ միայն իբրև ազնիվ մարդ և գիտնական անձնավորություն, այլև իբրև հայրենակից, բարեկամացավ ինձ հետ: Նրա բնակարանը հին շենքումն էր. սենյակի դուռը և պատուհանները շղարշով պատած էին, որպեսզի ոչ մի ճանճ չմտնի և իր ձայնագրած էջերի վրա որևէ կետ չավելացնի: Երբ մեկը մտնում էր դռնից, իսկույն բղավում էր. «Դուռը, դուռը, դուռը»:

Այդ նրա համար էր, որ մտնողը իսկույն փակեր դուռը, և ոչ մի ճանճ չմտներ: Էջմիածնի ճանճերի քանակությունը արդեն ամենքին հայտնի է:
Ահա իմ բոլոր հուշերը Կոմիտասի մասին:

Նա Քյոթահիացի (Կուտիա) էր, թրքախոս հայ: Պատանի ժամանակ լսելով, որ Էջմիածնում մի լավ դպրոց է բացվել, ոտաբոբիկ և առանց գրպանում կոպեկ ունենալու, ճանապարհ է ընկել Քյոթահիայից և մուրալով-կուրալով Էջմիածին է հասել: Ով էր թողնում ոտաբոբիկ տղային ներկայանալ ևորգ կաթողիկոսին: Բայց նա մի կերպ սպրդում է ներս և մտնում է կաթողիկոսի սենյակը: Խոսում է թուրքերեն և ասում է. «Ես եկել եմ Ձեզ մոտ սովորելու»:

– Դու հայերեն չգիտե՞ս,– ասում է նրան կաթողիկոսը,– ես քեզ հետ ի՞նչ անեմ:

– Էրմենիջի բիլսե իդիմ, նի՞յե գելիր իդիմ (հայերեն եթե իմանայի, ինչի՞ պիտի գայի): ելմիշիմ քի օյրենեյիմ (եկել եմ, որ սովորեմ):

Այս հանկարծական և համարձակ պատասխանի վրա կաթողիկոսը զարմացած և ուրախացած հարցնում է.

– Սեն թուրքի-մուրքի բիլի՞րսին (դու որևէ եղանակ երգել գիտե՞ս):

Սողոմոն Սողոմոնյանը (այս էր նրա աշխարհական անունը) սկսում է երգել մի թուրքական եղանակ, նրա ձայնի գեղեցկության և հմայքի վրա այնպես է հիանում կաթողիկոսը, որ իսկույն հրամայում է. «Շուտ, շուտ վերցրեք այս երեխային և տարեք ճեմարանի աշակերտ գրեցեք»:

Այսպես է կատարվում Սողոմոնի ընդունելությունը: Շատ ընդունակ աշակերտ է դառնում, հատկապես առաջադիմում է երաժշտական արվեստի մեջ, ավարտում է ճեմարանը և ուղարկվում է երմանիա (Բեռլին), երաժշտություն ուսանելու համար: Ավարտում է մեծ հաջողությամբ:

Ավարտելուց հետո գերմանացիք առաջարկում են նրան օպերայի երգչի պաշտոն ամսական 1000 մարկ ռոճիկով: Կոմիտասը մերժում է, հայտնելով, թե ինքը վարդապետ է:

– Վարդապետն ի՞նչ բան է,– հարցնում են նրան:

– Վարդապետը Հայ Եկեղեցու կրոնական պաշտոնյա է:

– Է, կրոնական պաշտոնը ի՞նչ արգելք կարող է դառնալ օպերայում երգելու:

– Հայ Եկեղեցու օրենքով այդպիսի բան արգելված է:

Կոմիտասը դառնում է Էջմիածին և լինում է ճեմարանի Կոմիտասը դառնում է Էջմիածին և լինում է ճեմարանի երգեցողության ուսուցիչ: Իր փառավոր գործունեությունը ամենքին հայտնի է: Ինքը եղավ հայ ազգային ժողովրդական երգի մասնագետը:

Հիշում եմ, թե ինչպես մի տոնական օր ճեմարանի դահլիճում, կաթողիկոսի, ուսուցչական կազմի, ուսանողության և ժողովրդի ներկայությամբ խոսեց ընդարձակ մի ճառ, որով ապացուցում էր շարականների 8 ձայների և գյուղական ժողովրդական երգերի նույնությունը:

Մեջընդմեջ երգում էր մի Վառ ձայնի շարական, իր հիանալի գլգլոցով, որից անմիջապես հետո երգում էր մի հասարակ գյուղական երգ և նրանց նմանությունը բացատրում:

Այսպիսի հանդգնություն, այն էլ կաթողիկոսի ներկայությամբ, աններելի պիտի լիներ, բայց կաթողիկոսը, իբրև խելոք մարդ, լսեց ներողամտությամբ:

Մեր անհատական խոսակցության միջոցին Կոմիտաս վարդապետը հայտնեց ինձ հետևյալը:

– Մեր հայկական խազերի (ձայնանիշների) թիվը 50-ի է հասնում, այսքան նոտա չկա երգեցողության մեջ, որ միայն 7 ձայն գիտե: Ինչո՞ւ հայերը այսքան խազ են հնարել: Մեր բոլոր շարականները և երգեցողական գրքերը միօրինակ և միատեսակ ձայնագրությամբ են գրված, բայց ոչ մի բացատրություն չկա նրանց արժեքի մասին: Ես կարծում եմ, որ այս 50 խազերի մեծագույն մասը ներկայացնում է մի քանի նոտաների գումարը, օրինակ՝ այսինչ խազը ներկայացնում է դո, րե, մի, ֆա քառյակը միասին կամ մի ուրիշ խազ նշանակում է ֆա, մի, րե, դո քառյակը:

Կոմիտասը հայտնեց նաև, որ 15 տարի ուսումնասիրել է հին հայոց ձայնագրությունը և վերջապես գաղտնիքը լուծել, այսինքն՝ թե այդ 50 խազերը ո՞ր ձայների գումարներն են:

Ինչպես հայտնի է, հայոց հին ձայնագրությունը նորոգեց Կոստանդնուպոլսում մի ոմն Բաբա Համբարձում, նա իր հնարած ձայնագրությունը տարածել էր նաև թուրքերի մեջ, որոնք այդ արվեստը կոչում էին «Բաբա Համբարձում նոթասը»:

Գևորգ Դ Մեծագործ կաթողիկոսը առանձնապես սիրող լինելով երաժշտության, ուզեց Բաբա Համբարձումի արվեստը փոխադրել Էջմիածին և տարածել հայոց մեջ, բայց Բաբա Համբարձումը մեռել էր, մնում էր նրա աշակերտը՝ Նիկողայոս Թաշճյանը, որին հրավիրեց իր մոտ, Էջմիածին: Հրավիրեց նաև Կովկասի բոլոր երաժշտագետ տիրացուներին և քահանաներին, մինչև անգամ Աբարանի հետնյալ գյուղերի հայտնի քահանաներին:

Այս բոլորից ժողով գումարելով, երգել էր տալիս յուրաքանչյուր շարականը, ինքն էլ նրանց հետ, որովհետև լավ երաժշտագետ էր և այսպիսով որոշելով ամենից հարազատ եղանակը, հրամայում էր Թաշճյանին գրի առնել: Թաշճյանը հին հայոց 50 խազերից որոշել էր 7 հատ ըստ պատահման և դրանցով կազմել էր հայ ձայնագրության նոր յոթնյակը՝ փո, է, վե, բե, խո, նե, պա. այսինքն՝ դո, րե, մի, ֆա, սոլ, լա, սի:

Այսպես պատրաստվեց նոր հայերեն ձայնագրությունը: Ամբողջ Շարականը, Ժամագիրքը, Պատարագամատույցը, Խորհրդատետրը ձայնագրվեցին այս ոճով: Կաթողիկոսը ձուլել տվեց այս խազերը և Էջմիածնի տպարանում տպագրել տվեց բոլոր այս գրքերը: Նշանավոր է նրանց մեջ «Ձայնագրեալ Շարական»-ը, որ մեծադիր, խոշոր մի հատոր է և ժամանակին արժեր 80 ռուբլի:

Երկար տարիներ Կոմիտասը դասախոսեց ճեմարանում և հասցրեց շատ աշակերտներ: Ման գալով գավառից գավառ, ձայնագրեց 1001 ժողովրդական եղանակ, որոնք սկսեց հրատարակել առանձին տետրակներով՝ Մանուկ Աբեղյանի աշխատակցությամբ:

Այստեղ պետք է հիշել Կոմիտասի կազմած մի օպերետկան, որի մասին կարծեմ, թե գրականության մեջ ոչ մի հիշատակություն չկա:

Կոմիտաս վարդապետը այս ճյուղն էլ փորձելու համար վերցրեց Պարոնյանի «Քաղաքավարության վնասները» գրքից մի հատված՝ «Բարի իրիկուն, աղա» և ձայնագրեց: Սովորեցրեց ճեմարանի երգեցիկ խմբի աշակերտներին և մի հանդիսավոր օր, ժողովրդի ներկայությամբ ներկայացրեց: Օպերետկան դուր չեկավ. երևի հեղինակն էլ դժգոհ մնաց և ուրիշ անգամ նման փորձ չարավ:

Աբեղյանի հետ դժբախտաբար հրատարակեցին միայն 2 գրքույկ, որ է 100 երգ: Ինքը իբրև սիրահար երգերի, ձայնագրում էր ամեն մի նոր երգ, որ չէր լսած: Ինձնից ձայնագրեց պոլսահայ ժողովրդական երգերը և օրորոցի երգը, որ մայրս երգել էր իմ վրա: Հավաքեց նաև թուրքերեն երգերը: Երբ ես զարմանքով հարցրի, թե «Քեզ պես նշանավոր երգահանը ինչո°ւ արժեք է տալիս թուրք այդպիսի հասարակ երգիչների երգերին», նա պատասխանեց, թե «Դրանք բնածին հանճարներ են և նրանց աշխատանքը նույնպես պետք է արձանագրել»:

Պատմում են, թե մի օր Կոմիտասը դաշտում մի խնջույքի ժամանակ լսում է էշի զռալը, իսկույն մի թղթի կտոր է վերցնում և սկսում է ձայնագրել. Կոմիտասը էշին հանդիմանում է, թե «Ա¯յ ապուշ, սխալ ես զռում, զռալ էլ չգիտես, այդպես չեն զռա»:

Կոմիտասը թեև եվրոպական ձայնագրության մասնագետ էր, բայց հաճախ նկատում էի, որ գրում է Թաշճյանի ձայնագրությամբ: Հարցրի, թե «Մի՞թե հայկական ձայնագրությունը առավել է եվրոպականից, որ դուք գերադասում եք»:

Պատասխանեց, թե «Եվրոպական ձայնագրությունը պահանջում է անպատճառ հինգ տողանի թուղթ, իսկ հայկականը որևէ թղթի կտորի վրա կարելի է գրել: Այդ է պատճառը, որ ես հաճախ գրում եմ հայկականով»:

Վերին աստիճանի կոմիկ մարդ էր Կոմիտաս վարդապետը, և որովհետև ես էլ սիրող եմ եղել զավեշտի, ուստի մտերմական շրջանում հաճախ երկուսով ներկայացնում էինք Պարոնյանի Բաղդասար աղբարի այն տեսարանը, երբ ազգային ժողովի անդամները դռնից մտնելու համար երկար բարակ իրար համեցեք են ձոնում:

Մենք տեսարանը ավելի զարգացնելով, ծաղրանքի բարձրագույն աստիճանին էինք հասցրել: Ընկերները շատ էին ծիծաղում և հաճախ խնդրում էին, որ կրկնենք այդ տեսարանը:

Բնավորությամբ, իհարկե արտաքուստ, շատ թեթև էր Կոմիտասը: Այդպես են լինում առհասարակ կոստանդնուպոլսեցիք և դրա համար էլ Կովկասում համարվել են «թեթևամիտ»: Ամենալուրջ խոսակցության մեջ Կոմիտաս վարդապետը հանկարծ մի կատակ կամ թեթև զվարճախոսություն էր խառնում: Բարկանալ ընդհանրապես չգիտեր: Չորս տարվա կենակցությանս մեջ մի անգամ միայն տեսել եմ նրան բարկացած:

Ամառվա արձակուրդի ժամանակն էր. ճեմարանի մեծ մասը դռան առաջ, փոքրիկ պատշգամբում նստած էինք երկուսս: Քիչ հեռու, պարտեզում, ուսանողները խաղում էին: Նրանք կազմեցին հանկարծ սովորական մի քառաձայն երգ. «Բիմ, բամ, բում, զանգակները զնգում են»:

Բայց քառաձայնը այնպիսի ժխորի վերածվեց, որ Կոմիտասը թռավ տեղից, ահարկու ձայնով սկսեց գոռալ և պահանջեց, որ լռեն: Ես հետևը կանգնած դիտում էի նրան, մինչև ականջները սոսկալի կարմրել էր, քունքի երակները ուռել էին. սարսափեցի և վախեցա, թե սիրտը հանկարծ չպայթի:

Ուսանողները նույնպես սարսափեցին նրա ահարկու ձայնից և ցրվեցին: Կոմիտասը նստեց և երկար ժամանակ լուռ էր:

Վարդապետները Էջմիածնում հագնում են սև ֆարաջա, ֆարաջայի տակից հագնում են անպատճառ աշխարհականի սև շալվար: Կոմիտասր հաճախ այդ սև շալվարը չէր հագնում և դուրս էր գալիս միայն տակի սպիտակեղենով, որ ծածկված էր ֆարաջով: Ընկերները, որ գիտեին այդ բանը, քաշում էին ֆարաջան և Կոմիտասը երեխայական միամտությամբ ճչում, պպզում և ծածկվում էր:

Առատ մորուք չուներ, քոսակ էր և այդ շատ անհարմար էր իր աստիճանին: Ականջների մազերը չէր կտրում և սսուկը չէր մաքրում, ասելով, թե նրանք բնության կողմից տրված միջոցներ են լսողությունը արտաքին վտանգներից պաշտպանելու համար: Քնած միջոցին բարձ չէր դնում գլխի տակ և վերմակը մի սավան էր միայն:

Մի անգամ նա ճանապարհորդության դուրս եկավ դեպի Գերմանիա: Ես խնդրեցի, որ ամեն մի քաղաքից ուղարկի նկարազարդ մի բաց նամակ իմ կազմած ալբոմի համար: Զանազան քաղաքներից ստացա 7 այդպիսի բաց նամակ, որոնց վրա գրված էր լինում. «Սիրելի Հրաչյա, Վիեննա հասա», հետո թվականը և «Կոմիտաս վարդապետ»: Շատ տարիներ հետո այդ 7 բաց նամակները ստացավ ինձանից Ռուբեն Թերլեմեզյանը, որ կազմում էր Կոմիտաս վարդապետի կենսագրությունը:

Թե ինչո՞ւ հեռացավ Կոմիտասը Էջմիածնից՝ այդ մասին ոչինչ չգիտեմ: նաց Կոստանդնուպոլիս և այնտեղ տարածեց հայ ժողովրդական երգը: Ինչպես հայտնի է, Կոստանդնուպոլսի հայոց ազգային երգերը բոլորն էլ ժողովրդական եղանակներից սարքած բաներ են: Ժողովուրդը լսելով զուտ հայկական երգերը, սիրեց դրանք և այսպիսով Կոմիտասի երգերը ընդհանուր տարածում ստացան Կոստանդնուպոլսում: Սա էլ մի տեսակ ազգային շարժում էր:

Լսել եմ, թե Բուլղարիայի թագավորը, լսելով Կոմիտասի համբավր, հրավիրել է նրան Բուլղարիա և խնդրել, որ հավաքի բուլղար ժողովրդական ազգային երգերը: Կոմիտասը կատարել է նրա խնդիրքը: Նույնը լսելով Սերբիայի թագավորը, հրավիրել է Կոմիտասին Սերբիա նույն նպատակով: Բայց չգիտեմ, թե Կոմիտասը կատարե՞լ է այդ խնդիրքը:

Կոմիտասը Ֆրանսիա էլ գնաց, և այնտեղ Փարիզում նշանավոր ղասախոսություններ կարդաց հայկական երաժշտության մասին, միաժամանակ երգելով և նվագելով: Նշանավոր մի երաժշտագետ, ծերունազարդ մի անձ, ֆրանսիացի, լսելով, որ նա վարդապետ է, բեմ է բարձրանում և նրա ձեռքը բռնելով՝ խոնարհությամբ համբուրում է: Կոմիտասը գրկում է նրան և ողջագուրում հասարակության բուռն ծափահարության տակ:

Կոմիտասի վախճանր ամենքիս հայտնի է: Նա գժվեց Կոստանդնուպոլսում: Սրա պատճառը երեք տարբեր ձևով են բացատրում: Առաջին այն, որ նա 15 տարի հայկական ձայնագրության գաղտնիքները լուծելու վրա աշխատելուց և գաղտնիքներն էլ լուծելուց հետո հանկարծ գտնում է մի բան, որով իր ամբողջ աշխատանքը ոչնչանում է: Դուրս է գալիս, որ ստացված արդյունքը սխալ էր: Սրա վրա գժվել է:

Երկրորդ՝ պատմում են, թե նա սիրահարվել է մի ազնվատոհմ տիկնոջ, թերևս օտարազգի, և այդ անհուսալի սիրո պատճառով գժվել է:

Երրորդ՝ որ ամենից ավելի ստույգն է թվում, հայկական ջարդն է 1914 թվականի: Տաճիկները մի գիշերվա մեջ ձերբակալեցին և աքսորեցին Կոստանդնուպոլսից 500 գրական և քաղաքական գործիչների, որոնց թվում էր նաև Կոմիտաս վարդապետը: Գերմանացիների դեսպանը միջամտեց և ազատեց Կոմիտասին, բայց Կոմիտասը տեսած լինելով այն ահավոր տանջանքները և սարսափները, որոնց ենթարկվեցին իր ազգակից ընկերները, գժվեց:

Հայտնի է, որ Փարիզի հայերը Կոմիտասին փոխադրեցին Փարիզ և տեղավորեցին մի նշանավոր գժանոցում, ուր ամսական մի մեծ վարձով պահեցին նրան ամենայն հոգատարությամբ մինչև իր մահը:

1925–1926 թվականներին Երևանում ես տեսա նկարիչ Փանոս Թերլեմեզյանին, որ պատմեց, թե ինքը Փարիզում գնացել է նույն գժանոցը, Կոմիտասին տեսության: Կոմիտասը ճանաչել է նրան, ինչպես ասում էր Թերլեմեզյանը, բայց ոչ մի խոսք չի խոսել և ամբողջ մի ժամ լուռ մնալուց հետո, Թերլեմեզյանը տեսնելով նրա համառությունը, մնաս բարով է ասել և հեռացել:

Կոմիտասը մեռավ նույն գժանոցում: Փարիզի հայերը սքանչելի մի դագաղի մեջ դրեցին նրա մարմինը և փոխադրեցին Երևան, ուր շքեղ հանդեսով թաղվեց հին գերեզմանատան պանթեոնում:

Posted in Գրականություն 9

Ջրի կաթիլը Վերլուծություն

Պատմության հիմքում ջրի կաթիլն օգտագործվում է որպես մետաֆոր՝ մարդկային կյանքի, բնության և տիեզերքի բազմազանության մասին: Ջրի կաթիլը այստեղ կարծես փոքրիկ աշխարհ լինի, որտեղ տիրում են բնական օրենքները, պայքարն ու գոյության իրավունքի համար պայքարը: Այս մոտեցումը հաճախ հանդիպում է Անդերսենի գործերում, որտեղ մանր ու մեծ բաները խորհրդանշում են միմյանց՝ ցույց տալով, որ նույնիսկ ամենափոքր երևույթները կարող են խորը իմաստ պարունակել:

Posted in Գրականություն 9

Ես  մի  փոքրիկ սիրտ ունեմ

Ես  մի  փոքրիկ  սիրտ  ունեմ:  Շատ  փոքրիկ,  շա՜տ-շա՜տ  փոքրիկ:

–  Մարդու  սիրտը  չպետք  է  դատարկ  մնա,  –  ասում  է  տատիկը,  –  եթե  դատարկ  մնա,  դատարկ  ծաղկամանի  նման  տգեղ  կլինի  և   մարդուն  ցավ  կպատճառի:
Ահա,  հենց  այդ  պատճառով  էլ  երկար  ժամանակ  է՝  մտածում  եմ՝  այս  փոքրիկ  սիրտը  ո՞ւմ  նվիրեմ:  Այսինքն՝  ո՞ւմ  պետք  է  սրտիս  մեջ  տեղավորեմ,  որ  բոլորից  լավը  լինի:  Ճիշտն  ասած՝  ախր,  չգիտեմ՝  ինչպես  ասեմ…Սիրտս  ուզում  է՝  այս  ամբողջ-ամբողջ,  փոքրիկ-փոքրիկ  սիրտս՝  մի  փոքրիկ,  սիրուն  տնակի  պես,  մի  այնպիսի  մեկին  նվիրեմ,  որին  շա՜տ-շա՜տ  եմ  սիրում…կամ…չգիտեմ…մեկին,  որ  շատ  լավն  է:  Մեկին,  որ  իսկապես  արժանի  է  իմ  շատ  փոքրիկ  և   մաքուր  սրտի  մեջ  տնակ  ունենալու:  Ճիշտ  եմ  ասում,  չէ՞։
–  Սիրտը  հյուրանոց  չէ,  որ  մարդիկ  գան,  մի  երկու-երեք  ժամ  կամ  մի  երկու-երեք  օր  այնտեղ  մնան  ու  հետո  գնան,  –  ասում  է  հայրիկը,  –  սիրտը  ճնճղուկի  բույն  չէ,  որ  գարնանը  շինվի,  իսկ  աշնանը  քամին  այն  իր  հետ  քշի  ու  տանի…
ճիշտն  ասած՝  չգիտեմ՝  ինչ  է  սիրտը,  բայց  գիտեմ,  որ  տեղ  է  շա՜տ-շա՜տ  լավ  մարդկանց  և   մշտապես…
Դե…Երկար  մտածելուց  հետո  վճռեցի՝  սիրտս  նվիրեմ  մայրիկիս,  ամբողջ  սիրտս,  ամբողջը  նվիրեմ  մայրիկիս  և   կատարեցի  այդ  բանը…
Բայց,  ո՜վ  զարմանք,  երբ  նայեցի  սրտիս,  չնայած  մայրիկս  հանգիստ  տեղավորվել  էր  նրա  մեջ  և   իրեն  էլ  շատ  լավ  էր  զգում,  այդուհանդերձ  նկատեցի,  որ  կեսը  դեռևս  դատարկ  էր  մնացել…
Դե,  իհարկե,  հենց  սկզբից  ես  պիտի  գլխի  ընկնեի  ու  սիրտս  երկուսին  նվիրեի՝  հայրիկիս  ու  մայրիկիս:  Այդպես  էլ  վարվեցի:
Հետո,  հետո  գիտե՞ք՝  ի՞նչ  եղավ:  Այո,  իհարկե,  նայեցի  ու  տեսա՝  սրտիս  մի  մասում  դեռևս  դատարկ  տեղ  է  մնացել…
Անմիջապես  վճռեցի  սրտիս  դատարկ  մնացած  անկյունը  նվիրել  մի  քանի  հոգու:  Մի  քանի  հոգու,  ում  շատ  եմ  սիրում:
Մեծ  եղբորս,  փոքրիկ  քրոջս,  պապիկին,  տատիկին,  իմ  բարի  քեռուն  և   ուրախ  բնավորությամբ  հորեղբորս  էլ  տեղավորեցի  սրտիս  մեջ:
Մտածեցի՝  հիմա  արդեն  սրտիս  մեջ  կարգին  խճողում  է…այսքան  մարդ  մի՞թե  հնարավոր  է  այսքան  փոքրիկ  սրտում  տեղավորել:
Բայց  երբ  նայեցի  սրտիս,  Աստված  իմ,  Աստված  իմ,  գիտե՞ք՝  ինչ  տեսա:
Տեսա,  որ  այս  բոլոր  մարդիկ  տեղավորվել  են  սրտիս  ճիշտ  կես  մասի  մեջ,  ճիշտ  կեսի,  թեև   հանգիստ  նստել,  ասում,  խոսում  ու  ծիծաղում  էին,  և   ոչ  մեկը  չէր  բողոքում  տեղի  նեղվածքից:
Դե…հետո  հերթը…Այո,  ճիշտ  է,  սրտիս  մնացածը,  այսինքն՝  դատարկ  մնացած  կեսը  ուրախությամբ  ու  գոհունակությամբ  նվիրեցի  այն  բոլոր  լավ  մարդկանց,  ովքեր  ապրում  են  մեր  թաղում,  և   բոլոր  այն  լավ  բարեկամներին,  որ  ունեմ,  և   բոլոր  ընկերներիս  և   բոլոր  այն  ուսուցիչներին,  ովքեր  սիրում  են  երեխաներին…
Եվ  գիտե՞ք,  թե  ինչ  եղավ…
Աստված  իմ,  այսքան  փոքրիկ  սիրտը  ինչպե՞ս  կարող  է  այսքա՛ն  մեծ  լինել:
Ճիշտն  ասած,  խոսքը  մեր  մեջ,  հայրս  մի  հորեղբայր  ունի:  Հայրիկիս  այս  հորեղբայրը  շա՜տ,  շա՜տ,  շա՜տ  փող  ունի:  Ես  երբ  տեսա՝  բոլոր  լավ  մարդիկ  տեղավորվում  են  սրտիս  մեջ,  աշխատեցի  հայրիկիս  այս  հորեղբորն  էլ  տանեմ  սրտիս  մեջ  և   մի  անկյուն  էլ  նրան  հատկացնեմ…բայց…չտեղավորվեց…ինչ  արեցի,  չտեղավորվեց…շատ  խղճացի…բայց  ի՞նչ  անեմ,  չտեղավորվեց,  էլի,  իմ  մեղքը  հո  չի,  իր  մեղքն  է:  Այսինքն՝  ճիշտն  ասած,  երբ  ինքն  էլ  դժվարությամբ,  մի  կերպ  տեղավորվում  էր  սրտիս  մեջ,  փողերի  հսկա  սնդուկը  դուրս  էր  մնում,  նա  էլ  հևիհև  դուրս  էր  վազում  սրտիցս,  որպեսզի  վերցնի  իր  սնդուկը…
Այո…կամաց–կամաց  հասկանում  էի,  թե  մի  փոքրիկ-փոքրիկ  սիրտ  որքա՜ն  կարող  է  մեծ  լինել:  Մի  գիշեր,  երբ  հիշեցի  այն  մեծ  պատերազմի  ծանր  օրերն  ու  գիշերները,  միանգամից  վեր  թռա  ու  ճչացի.  «Սրտիս  մնացած  մասը  կնվիրեմ  բոլոր  նրանց,  ովքեր  կռվեցին  և   կեղտոտ  թշնամուն  մեր  հողից,  մեր  երկրից  ու  մեր  տնից  դուրս  վռնդեցին…»:
…Հիմա  այլևս  իմ  սիրտը  նմանվել  էր  մի  մեծ  քաղաքի,  դպրոց  ուներ,  հիվանդանոց  ուներ,  զորանոց  ուներ,  փողոց,  թաղ,  պողոտա  ուներ  և   դարձյալ  մի  աշխարհի  չափ  դատարկ  տեղ  ուներ…
Ինքս  ինձ  ասացի.  «Այլևս  բավական  է  ընտրություն  անել,  իմ  սիրտը  պատկանում  է  աշխարհի  բոլոր-բոլոր  լավ  մարդկանց՝  աշխարհի  այս  ծայրից  մինչև   մյուս  ծայրը…»:
Դուք  ինքներդ  տեսնում  եք՝  հիմա  միայն  մի  շա՜տ-շա՜տ  փոքրիկ  անկյուն  է  դատարկ  մնացել  սրտիս  մեջ:  Գիտեք՝  այդ  տեղը  ում  համար  եմ  թողել,  այո,  ճիշտ  է,  բոլոր  վատ  մարդկանց,  միայն՝  մի  պայմանով,  որ  հրաժարվեն  վատ  լինելուց  և   վատ  արարքներ  կատարելուց.  երեխաներին  չնեղացնեն,  ծովը  չկեղտոտեն,  կենդանիներին  չսպանեն  և   ոչ  մեկի  նկատմամբ  բռնություն  չգործադրեն…
Վատ  մարդիկ  էլ,  եթե  լավանան,  իրավունք  ունեն,  չէ՞,  իմ  սրտի  մեջ  մի  փոքրիկ  տնակ  ունենալու.  ..չէ՞։
Կարծում  եմ՝  եթե  վատ  մարդիկ  բարիանան  ու  գան,  դարձյալ  իմ  սրտի  մեջ  մի  փոքրիկ  տեղ  կմնա…գուցե  անտառների  համար,  սարերի,  ձկների,  եղնիկների,  փղերի…և   շատ  ուրիշ  բաների  համար…
Իսկապես,  զարմանալի  է,  հայտնի  չէ՝  սա  սի՞րտ  է,  թե՞  ծով:  Այսքան  փոքրիկ  սիրտն,  ախր,  ինչպե՞ս  է,  որ  երբեք  չի  լցվում:
Դե  լավ,  դա  ինձ  չի  վերաբերում:
Երբ  մեծանամ,  գուցե  հասկանամ,  թե  ինչու  է  այդպես,  սակայն  հիմա,  մինչև   այն  պահը,  երբ  դեռ  սրտիս  մեջ  տեղ  կա,  պետք  է  այդ  տեղը  նվիրեմ  լավ  ու  բարի  մարդկանց։
Սիրտը  հենց  դրա  համար  է,  ճիշտ  չէ՞։

Մի քանի նախադասությամբ ներկայացրու՛ քո վերաբերմունքը. ի՞նչ ես մտածում,  արտահայտի՛ր քո վերաբերմունքը կատարվող գործողությունների վերաբերյալ:

Լրացուցիչ աշխատանք

Կարդալ Վ. Սարոյանի «Կարճ պատմվածքները»  վերլուծել դրանցից մեկը։

Դուր եկած հատվածները դո՛ւրս գրիր:

Բառային աշխատանք

Հերոսի մասին  գրի՛ր կարծիք. ինչպիսի՞ն է` արդարացնո՞ւմ ես, հավանո՞ւմ ես, մեղադրո՞ւմ ես….

Posted in հայոց լեզու 9

Գործնական քերականություն

շեշտել տրված բառերը

Միթ՜ե ,Ե՜րևանի ,Որքա՜ն ,այնպե՜ս ,միմի՜այն գրեթե՜ ,նույնքա՜ն ,ամե՜նքը ,Կայ՜սր անու`շ ,լուսընկա`

Գործնական աշխատանք


1. Գտնե՛լ այն բառերը, որոնցում շեշտը չի ընկնում վերջին
վանկի ձայնավորի վրա։
Գրեթե, գետը, բարիք, Իտալիա, կիտրոն, գուցե, ծանր, ծաղիկ, նույնիսկ,
տեխնիկա, չորրորդ, քանիերորդ, գիրքս, հեքիաթ, նույնպես:

2.Գտնե՛լ, թե որ շարքերի բոլոր բառերում է շեշտն ընկնում
վերջին վանկի ձայնավորի վրա։
1. ծառուղի, ասֆալտապատ, մայթեզր, ցուցափեղկ
2. ձևավորող, խոհարար, թթխմոր, շոկոլադ
3. գյուղատնտեսական, հիշարժան, երկկենցաղ, տնամերձ
4. կռունկ, խարույկ, հացահատիկ, գերծանր
5. հյուրընկալ, թթենի, ճանապարհորդ, նախշազարդ
6. սակայն, հավանաբար, գրեթե, լիովին
7. վրձին, շոգեքարշ, ծովախորշ, մեկուսիչ
8. փոքրատառ, ուղղաթիռ, զուգահեռ, արծաթապատ
9. մոլախոտ, գեղարվեստ, արքայադուստր, պարարվեստ
10. ավազաշերտ, դիմանկար, երաժշտասեր, բառատետր

Posted in հայոց լեզու 9

Գործնական աշխատանք

Շատ ու շատ դարեր առաջ սաղարթախիտ անտառում հանդիպեցին ծառերի արգա կաղնին ու հավքերի արգա արծիվը: Շուրջը տարածած հզոր ճյուղերը՝ կանգնած էր կաղնին՝ ամբողջովին կանաչ, փարթամ տերևներով զարդարված: Խրողտ ու երկնահուփ կաղնին իշխում էր բոլորի վրա՝ հաստաբեստ ճյուղերի հովանու տակ պահելով անտառի՝ իր համեմատությամբ գաջաջ թվացող բնակիչներին: Արծիվը՝ բարձրաբերծ քարակարկառների, լերկ լեռնագագաթների վեհապանծ տիրակալը, բացած հսկայական թևերը, գիշատիչ աչքերով նայեց կաղնուն և մագիլներով բռնելով ճյուղերից՝ քմծիծաղով ասաց.
— Տեսնում եմ՝ հպարտ ես ու ամբարտավան: Չլինի՞ կարծում ես, թե տիեզերքի տիրակալն ես: Նայի՛ր՝ ով է կանգնած քո առաջ, և խոնար-վի՛ր: Դարերն անգամ վախենում են ինձանից, և այն ժամանակ, երբ քո տեղում արմատներ- էլ չեն լինի, ես՝ ահեղ ար-աս երկնքի, դեռ կսավառնեմ բարձ-ունքներում:
— Մի՛ պարծենա այդպես,- բա-բա-եց կաղնին՝ արհամար-անքով նայելով արծվի՝ կրակի պես բոցկլտուն աչքերին:
— Գոռո՛զ արծիվ, ժամանակը ցույց կտա:

1.Շարունակի՛ր և ամբողջացրո՛ւ կաղնու խոսքը՝ ուղղված արծվին:

2.Ի՞նչը դուր չեկավ քեզ արծվի պահվածքում և ինչո՞ւ: Կարծիքդ հիմնավորի՛ր 1 նախադասությամբ:

3.Տեքստում գործածված մագիլ, սավառնել, լերկ բառերին գրի՛ր երկուական հոմանիշ:

Posted in Գրականություն 9

Կարդա  Խուլիո Կորտասարի «Փոքրիկ դրախտը»

Ընտրե՛ք այն միտքը, որը Ձեր կարծիքով ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարներից է: Հիմնավորե՛ք Ձեր ընտրությունը.
իշխանությունները հոգ էին տանում ժողովրդի մասին,
իշխանությունները լուծել էին աղքատության խնդիրը,
այս պետությունը հիմնված էր խաբեության վրա,
իշխանությունը գտել էր երջանիկ լինելու գաղտնիքը:
Ես ընտրեցի սա, քանի որ պատմվածքում իշխանությունները մարդկանց ձկնիկներ էին ներարկում և մարդկ իրենք իրենց համոզում էին որ նրանք երջանիկ են: Բայց իմ կարծիքով երջանիկ չեն դառնում ձկնիկ ներարկելով, մարդիկ կարող են երջանիկ դառնալ ուղղակի, ապրելով, զգալով և սիրելով:

Ինչո՞ւ է ստեղծագործությունը կոչվում «Փոքրիկ դրախտ»: Ցո՛ւյց տվեք ստեղծագործության գաղափարի կապը վերնագրի հետ:
Իմ կարծիքով, հեղինակը դրախտը համեմատում է երկրի հետ, մարդիկ գնում էին երջանկությունը, և իրենց համոզում, որ երջանիկ են: Կարծում եմ որ նրանք հրաժարվելու տարբերակ չունեին:

Posted in կենսաբանություն 9

Դաս 3(23.09-27.09)

https://vahesargsyan.wordpress.com/2016/10/12/%D5%BD%D5%BA%D5%AB%D5%BF%D5%A1%D5%AF%D5%B8%D6%82%D6%81%D5%B6%D5%A5%D6%80-%D5%A4%D5%B6%D5%A9-%D5%BF%D5%A5%D5%BD%D5%A1%D5%B6%D5%B5%D5%B8%D6%82%D5%A9/դրանց ֆունկցիաները https://www.youtube.com/watch?v=PPxSXVzjog4 Լրացուցիչ աշխատանք
Թարգմանել հղումներով նշված որևէ նյութ և պատրաստել ուսումնական նյութեր:

Posted in կենսաբանություն 9

Դաս 2(16.09-20.09)

Բջջի օրգանական նյութեր`ածխաջրերի, սպիտակուցներ, դրնաց կառուցվածքը՝առաջնային, երկրորդային, երրորդային, չորրորդային կառուցվածք, բնափոխում, ֆունկցիան:Ածխաջրեր, ճարպեր դրանց կառուցվածքը:


Լրացուցիչ աշխատանք
Բերել առօրյաում հենդիպող սպիտակուցների բնափոխման օրինականեր, նշել պատճառները, ինչ գործոնների ազդեցությամբ են դրանք բնափոխվում, պատրաստել ուսումնական նյութ:

Սպիտակուցների բնափոխումը կենսաբանական և քիմիական գործընթաց է, որի ընթացքում սպիտակուցները կորցնում են իրենց բնորոշ կառուցվածքը՝ և, հետևաբար, նաև իրենց ֆունկցիաները: Սպիտակուցները բաղկացած են ամինաթթուներից, որոնք ունեն որոշակի ձև և կառուցվածք՝ ապահովելով սպիտակուցի կենսաբանական ֆունկցիան: Բնափոխումը կարող է առաջանալ արտաքին գործոնների ազդեցությամբ, ինչպիսիք են ջերմաստիճանը, քիմիական նյութերը և այլն։

Առօրյայում սպիտակուցների բնափոխման օրինակներ են՝ ձվի եփումը, որի պատճառը ջերմաստիճանի բարձրացումն է։ Մսի խորովում ՝ թերմության ազդեծություն։

Posted in կենսաբանություն 9

Դաս 1  (09.09-13.09)


Կենդանի օրգանիզմի բաղադրություն, օրգանական, անօրգանական նյութեր, հիդրոֆիլ և հիդրոֆոբ նյութր:

Լրացուցիչ աշխատանք`

1. Ո՞րն է օրգանւզմի ամենափոքր միավորը։

Օրգանիզմի ամենափոքր միավորը բջիջն է։

2.Ի՞նչ օրգանական և անօրգանական նյութեր գիտեք, բերեք օրինակներր։

Օրգանական նյութեր են՝
Ճարպեր, ամինաթթուներ, ացետոն։

Անօրգանական նյութեր են՝
Ազոտ, թթվածին, ջուր։

3. Բնութագրեք հիդրոֆիլ և հիդրոֆոբ նյութերը, բերեք օրինակներ։

Հիդրոֆիլ
Այն նյութեր, որոնք չեն լուծվում ջրում կոչվում են հիդրոֆիլներ։
Օրինակ՝ յուղ, կավիճ, նավթ։

Հիդրոֆոբ
Ջրի մեջ լուծվող նյութերը կոչվում են հիդրոֆոբներ։
Օրինակ՝ աղ, շաքարավազ, սպիրտ։