Բառերի տեսակներն ըստ իմաստի և ձևի
Հոմանիշ և հականիշ բառեր
Համանուն և հարանուն բառեր
Գտի՛ր համանուն բառերը և մեկնաբանի՛ր նրանց իմաստները։
1. Նա երկու օր ավել աշխատեց։
ավել – ավելի շատ
2. Անկյունում դրված էր մի մաշված ավել։
ավել – ցախավել
3. Վարպետը կատարեց դետալների յուղում։
յուղում – յուղելու գործողությունը
4. Խոհարարը բանջարեղենը տապակեց յուղում։
յուղում – յուղի մեջ
5. Զգեստ կարող դերձակը աշխատանքը կատարեց բարձր որակով։
կարող – կար անող
6. Մեր կուրսում շատ կարող ուժեր կան։
կարող – ընդունակ
7. Քիմիական նյութերի ազդեցությամբ սկսվեց խմորում։
խմորում – խմորելու գործողություն
8. Թխվածքի խմորում չամիչներ կային։
խմորում – խմորի մեջ
9. Ֆուտբոլիստը գեղեցիկ գոլ խփեց։
գոլ – հակառակորդի դարպաս գնդակ գցելը
10. Բաժակի մեջ գոլ ջուր կար։
գոլ – ո՛չ տաք, ո՛չ սառը
2. Մեկնաբանե՛լ, թե ինչ իմաստներով կարող են ընկալվել
տրված բառակապակցություններն ու նախադասությունները։
1. բարձր հարկ
Շենքի մի հատված, որը գտնվում է ավելի բարձր մակարդակում:
2. ավել գնել
Նշանակում է ձեռք բերել մի բան, շատ։
3. ոչխարի հոտ
ոչխարների խումբ
4. մետաքսի կտոր ։
Նշանակում է մետաքսից պատրաստված գործվածք կամ կտոր,
5. Նա ջրում է։
6. Նա գնում է։
7. Խավարում է։
3. Տրված համանուններով կազմել նախադասություններ։
1. սեր (կաթի երեսի թանձր շերտ). սեր (զգացմունք)
2. կետ (կետանիշ, գծի հատվածի սահման). կետ (ջրային կաթնասուն կենդանի)
3. քանոն (ձողաշերտ՝ չափելու և ուղիղ գծելու համար). քանոն (երաժշտական
գործիք)
4. դող (մարմնի սարսուռ). դող (անվին անցկացվող ռետինե շրջանակ)
5. տոն (ձայնաստիճան). տոն (նշանավոր իրադարձության նվիրված
հանդիսավոր օր)
4.Արտագրե՛լ՝ փակագծերում տրված հարանուններից ընտրելով
նախադասությանը համապատասխանողը։
1. Գրախանութում վաճառվում է այդ բառարանի երկրորդ (հրատարակությունը,
հրատարակչությունը)։
2. Այդ (հրատարակությունը, հրատարակչությունը) լույս է ընծայել գրքի
վերջին հատորը։
3. Նա այդ գործում մեծ (երախտիք, երախտագիտություն) ունի։
4. Այդ առաջարկը վեճերի ու քննարկումների (տեղիք տվեց, տեղի տվեց)։
5. Ամենուրեք (փտում, փթթում) էին կանաչ այգիներն ու գեղեցիկ ծաղկանոցները։
6. Բակում խաղացող երեխան (հովարով, հովհարով) գլխարկ էր դրել։
7. Զարմացած երեխան (թոթովեց, թոթվեց) ուսերը։
8. Մարզիկները մրցույթին մասնակցելու (հրավերք, հրավեր) էին ստացել։
9. Ջրատար խողովակի (փականը, փականքը) նորոգեցին։
10. Վարպետը (պատրաստականությամբ, պատրաստակամությամբ) օգնեց մեզ։
Հոմանիշ և հականիշ բառեր
1.Տրված բառերից առանձնացնե՛լ հոմանշային 10 զույգ։
Հսկայական, ողորկ, համեստ, վիթխարի, դժվար, հավաքել, դյութիչ, հուզիչ,
հմայիչ, ծավի, ստերջ, բիլ, դրվատել, դեղձան, գովել, դատարկել, սնապարծ,
անպտուղ, պարպել, խոնավ, ժողովել, տամուկ, խրթին, հարթ: