Posted in Մայրենի 5

Արատես

Ես Սերո եմ, Գեղարվեստի դպրոցի 5-1 դասարանից։

Այս տարի ևս ճամբարի ավարսին գնացինք Արատես։

Մեկնումի ժամն էր՝ Կիրակի, 31 Հունվար 2021-ի առավոտյան Հյուսիսային դպրոցից։

Ճանապարհը շատ երկար էր, միյաժամանակ՝ հաճելի։

Հետաքրքիր, անմոռանալի դեպք պատահեց, Արատես չհասած մոտավոր 3 կմ, ավտոբուսը ձյան մեջ մխրճվեց և մենք ստիպված ցած իջանք ավտոբուսից և քայլելով գնացինք Արատես։

Արատեսում հետաքրքիր ծրագիրներ արեցինք․ պար՝ Յարխուշտա սովորեցինք, ընկեր Հասմիկի հետ երգեր երգեցինք, ընկեր Քրիստինեյի հետ Տորք Անգեղը անգիր ասեցինք ընկերների հետ սեղանային խաղեր խաղացինք, սովորեցինք կրակ վառել և կրակի վրա պլեճ եփել, ցերկները խաղացինք ձյունով, պատրաստեցինք ձյունից բերդեր։

Արատեսը մեզ նման դրախտի նման էր, լավ տպավորությունով վերադարձանք։

Վերադարձին ճանապարհին մեր ուշադրությունը գրավեց Ռուս խաղապահները և հայկական սահմանները։

May be an image of բնություն
May be an image of 2 մարդ, people standing, people sitting և ներսումը

Posted in մաթեմ 5

Պարապմունք 55 Նախագծային աշխատանք

1․ Ո՞րն է ամենամեծ միանիշ թվի կրկնապատիկը։

9․2=18

2․ Ո՞րն է ամենափոքր երկնիշ թվի վեցապատիկը։

10.6=60

3․ Ո՞րն է ամենափոքր եռանիշ թվի տասնապատիկը։

100.10=1000

4․ Ո՞րն է ամենափոքր քառանիշ թվի քառապատիկը։

1000.4=4000

5․ Թվարկիր 12-ի պատիկ մի քանի թիվ, որոնք մեծ են 24-ի

36, 48, 60, 72, 84, 96, 108, 120…

6․ Հայրը ցանկանում է 36 խնձորը բաժանել իր հինգ երեխաների միջև: Խնձորների կեսը նա տալիս է որդիներին, որոնք միմյանց միջև բաժանում են հավասար, իսկ մյուս կեսը տալիս է դստրերին, որոնք նույնպես բաժանում են հավասար: Աղջիկներից յուրաքանչյուրը ավելի շատ խնձոր ստացավ, քան տղաներից յուրաքանչյուրը: Քանի՞ որդի և քանի՞ դուստր ունի հայրը:

18:3=6

3 որդի յուրաքանչյուրը ստացավ 6 խնձոր

18։2=9

2 դուստր յուրաքանչյուրը ստացավ 9 խնձոր

3 որդի

2 դուստր

Posted in մաթեմ 5

Բնական թվի բաժանարարներն ու բազմապատիկները

Առաջադրանքների փաթեթ
1․ 4366 թվի բաժանարա՞ր է արդյոք 37 թիվը։ Իսկ 4549-ի՞։ ոչ, ոչ։
2․ Գտե՛ք թվի բոլոր բաժանարարները․
10-1, 2, 5, 10։
15-1, 3, 5, 15։
18-1, 2, 3, 6, 9, 18։
3․ 5, 9, 18, 15, 20 թվերից որո՞նք են 90-ի բաժանարար։ 5, 9, 18, 15։
4․ Գտե՛ք տրված թվի բազմապատիկ որևէ հինգ թիվ․
1-1, 2, 3, 4, 5,
2-2, 4, 6, 8, 10
1200-1200, 2400, 3600, 4800, 6000
5․ Ստուգե՛ք, թե արդյոք 136, 1496, 7480, 634304 թվերը 17-ի բազմապատիկներ են։

136, այո։ 1496, այո։ 7480, այո։ 634304, ոչ


6․ Շքերթին մասնակցում է 90 զինվորներից կազմված վաշտը։ Կարո՞ղ են արդյոք նրանք
հինգ միանման շարք կազմել։ Իսկ վե՞ց շարք։

90։5=18 այո, 90։6=15 այո։
7․ Կփոխվի՞ արդյոք ուղղանկյան մակերեսը, եթե նրա մեծ կողմը (18սմ) 3 անգամ
փոքրացնենք, իսկ փոքր կողմը (5սմ) մեծացնենք 10սմ-ով։

Ոչ չի փոխվիր։
8․ Քանի՞ անգամ կփոքրանա 20սմ և 30սմ կողմերով ուղղանկյան մակերեսը, եթե նրա
փոքր կողմը փոքրացնենք 5սմ-ով, իսկ մեծը՝ 10սմ-ով։

1)20.30=600 սմ

2)20-5=15 սմ

3)30-10=20 սմ

4)15.20=300

2 անգամ կփոքրանա։

9․ Գտե՛ք եռանկյան պարագիծը, եթ նրա երկու կողմերի երկարությունների գումարը 3
անգամ մեծ է երրորդ կողմի երկարությունից, որը 5սմ է։
Տնային առաջադրանքներ
1․ Գտե՛ք թվի բոլոր բաժանարարները․
20-1, 2, 4, 5, 10, 20
24-1, 2, 3, 4, 6, 8, 12, 24
27-1, 3, 9, 27
31-1, 31
32-1, 2, 4, 8, 16, 32
40-1, 2, 4, 5, 8, 10, 20, 40
56-1, 2, 4, 7, 8, 14, 28, 56
2․ 140, 39, 82, 35, 24 թվերից որո՞նց բաժանարարն է 5-ը։ 140, 35
3․ Գտե՛ք տրված թվի բազմապատիկ որևէ հինգ թիվ․
5-5, 10, 15, 20, 25
11-11, 22, 33, 44, 55
36-6, 72, 108, 144, 180
57-57, 114, 171, 228, 285
121-121, 242, 362, 483, 604
572-572, 1144, 1716, 2288. 2860
901-901, 18026, 2703, 3604, 4505
4․ Պետք է 18 փուչիկը հավասար բաժանել երեխաներին։ Երեխաների ի՞նչ քանակներ են
հնարավոր դրա համար։ 1, 2, 3, 6, 9, 18:
5․ Գտե՛ք առաջին յոթ բնական թվերը, որոնք 3-ի բաժանելիս ստացվում է 2 մնացորդ

5, 8:
6․ Ուղղանկյան մեծ կողմը 6սմ է, փոքր կողմը՝ 5սմ։ Քանի՞ քառակուսի միլիմետրով
կմեծանա ուղղանկյան մակերեսը, եթե նրա մեծ կողմը մեծացնենք 3մմ-ով, իսկ փոքր կողմը՝
18մմ-ով։


7․ Ուղիղ անկյունը բաժանված է երկու անկյունների այնպես, որ դրանցից մեկը 5 անգամ
մեծ է մյուսից։ Ի՞նչ մեծություններ ունեն ստացված անկյունները։

8․ Ծաղկեփնջում 50 կարմիր ու սպիտակ վարդեր կան, ընդ որում կարմիր վարդերը 4
անգամ շատ են սպիտակ վարդերից։ Քանի՞ կարմիր և քանի՞ սպիտակ վարդ կա
ծաղկեփնջում։

10 սպիտակ վարդ

40 կարմիր վարդ
9․ Տասնհինգարկանի հյուրանոցն ունի 1200 համար՝ մեկտեղանոց և երկտեղանոց։ Ամեն
հարկում միևնույն քանակով համարներ կան, ընդ որում երկտեղանոցների քանակը 3 անգամ
ավելի է մեկտեղանոցների քանակից։ Ամենաշատը քանի՞ կենվոր կարող է իջևանլ
հյուրանոցի ամեն մի հարկում։

1200։15=80 համար կա յուրաքանչյուր հարկում

20 մեկտեղանոց և 60 երկտեղանոց

Posted in Մայրենի 5

Հովհաննես Թումանյան. Ինքնակենսագրություն

Без названия (1) Մեր տոհմը Լոռու հին ազնվական տոհմերից մեկն է։ Իր մեջ ունի պահած շատ ավանդություններ։ Այդ ավանդություններից երևում է, որ նա եկվոր է, բայց պարզ չի՛, թե ո՛րտեղից։ Թե եկվոր է՛լ է, անհերքելի հիշատակարանները ցույց են տալիս, որ նա վաղուց՝ է հաստատված Լոռու Դսեղ գյուղում։

Հայրիկի մասին

Իմ հայրը, Տեր Թադեոսը, նույն գյուղի քահանան էր։ Ամենալավ և ամենամեծ բանը, որ ես ունեցել եմ կյանքում, այդ եղել է իմ հայրը։ Նա ազնիվ մարդ էր և ազնվական՝ բառի բովանդակ մտքով։ Չափազանց մարդասեր ու առատաձեռն, առակախոս ու զվարճաբան, սակայն միշտ ուներ մի խոր լրջություն։ Թեև քահանա, բայց նշանավոր հրացանաձիգ էր և ձի նստող։

Մայրիկի մասին

Իսկ մայրս բոլորովին ուրիշ մարդ էր։ Երկու ծայրահեղորեն տարբեր արարածներ հանդիպել էին իրար։ Մայրս – Սոնան, որ նույն գյուղիցն էր, սարում աչքը բաց արած ու սարում մեծացած, մի կատարյալ՝ սարի աղջիկ էր, ինչպես գյուղացիքն են ասում,— մի «գիժ պախրի կով»։ Նա չէր կարողանում համբերել հորս անփույթ ու շռայլող բնավորությանը, և գրեթե մշտական վեճի մեջ էին այդ երկու հոգին։ Ա՛յդ էր պատճառը, որ հայրս երբեմն թաքուն էր տեսնում իր գործը։ Շատ է պատահել, որ, մայրս տանից դուրս է գնացել թե չէ, ինձ կանգնեցրել է դռանը, որ հսկեմ, ինքը՝ ցորենը լցրել, տվել մի որևէ պակասավոր գյուղացու կամ սարից իջած թուրքի շալակը։

Իրիկունները, երբ տուն էինք հավաքվում, մայրս անդադար խոսում էր օրվան անցածի կամ վաղվան հոգսերի մասին, իսկ հայրս, թինկը տված՝ ածում էր իր չոնգուրն ու երգում Քյորօղլին, Քյարամը կամ ո՛րևէ հոգևոր երգ։

Ահա այս ծնողներից ես ծնվել եմ 1869 թվի փետրվարի 7-ին։ Մանկությունս անց եմ կացրել մեր գյուղում ու սարերում։

Առաջին վարժապետի ու դպրոցի մասին

Մի օր էլ մեր դռանը մայրս ճախարակ էր մանում, ես խաղում էի, մին էլ տեսանք, քոշերը հագին, երկար մազերով ու միրուքով, երկաթե գավազանը չրխկացնելով, մի օտարական անցավ։

– «Հասի՛ր, էդ կլեկչուն կանչի՛ր, ամանները տանք, կլեկի»,– ասավ մայրս։ Խաղս թողեցի, ընկա ուստի ետևից կանչեցի։ Դուրս եկավ, որ կլեկչի չէ՛, այլ՝ մեր ազգականի փեսա՝ տիրացու Սհակն է։ Սկսեցի զրույց անել։ Տիրացուն խոսք բաց արավ իր գիտության մասին։

– Տիրա՛ցու ջան, բա ի՜նչ կըլի, մեր գեղումը մնաս, երեխանցը կարդացնես,– խնդրեց մայրս։

– Որ դուք համաձայնվեք, ինձ պահեք, ես էլ կմնամ, ի՜նչ պետք է ասեմ,– հայտնեց տիրացու Սհակը։

Գյուղումն էլ տրամադրություն կար, և, մի քանի օրից հետո, տիրացու Սհակը դարձավ Սհակ վարժապետ։ Մի օթախում հավաքվեցին մի խումբ երեխաներ, տղա ու աղջիկ շարվեցին երկար ու բարձր նստարանների վրա, եղավ ուսումնարան, և այստեղից սկսեցի ես իմ ուսումը։

Մեր Սհակ վարժապետը մեզ կառավարում էր «գաւազանաւ երկաթեաւ»։ Իր երկաթե գավազանը, որ հրացանի շամփուրի էր նման, երբեմն ծռում էր երեխաների մեջքին, ականջները «քոքըհան» էր անում և մեծ կաղնենի քանոնով «շան լակոտների» ձեռների կաշին պլոկում։ Ես չե՛մ կարողանում մոռանալ մանկավարժական այդ տեռորը։

Վարժապետի առջև կանգնած երեխան սխալ էր անում թե չէ՝ սարսափից իրան կորցնում էր, այլևս անկարելի էր լինում նրանից բան հասկանալ, մեկը մյուսից հիմար բաներ էր դուրս տալի։ Այն ժամանակ կարմրատակում, սպառնալի՝ չախի թևերը էտ ծալելով, տեղից կանգնում էր վարժապետը ու բռնում… Քիթ ու պռունկն արյունոտ երեխան, գալարվելով, բառաչում էր վարժապետի ոտների տակ, զանազան սրտաճմլիկ աղաչանքներ անելով, իսկ մենք, սփրթնած, թուքներս ցամաքած, նայում էինք ցրտահար ծտերի նման շարված մեր բարձր ու երկար նստարանների վրա։ Ջարդած էրեխային վերցնում էին մեջտեղից։ – «Արի՛»,– դուրս էր կանչում վարժապետը հետևյալին…

Մի երեխայի ուսումնարան ղրկելիս հայրը խրատել էր, թե՝ «վարժապետն ի՛նչ որ կասի, դու էլ էն ասա»։ Եկավ։

Վարժապետն ասում է՝ «Ասա՛ այբ»։

Նա էլ կրկնում է՝ «Ասա՛ այբ»։

– Տո շա՛ն զավակ, ես քեզ եմ ասում «Ասա ա՛յբ»։

– Տո շա՛ն զավակ, ես քեզ եմ ասում՝ «Ասա ա՛յբ»։

Այս երեխայի բանը հենց սկզբի՛ց վատ գնաց, և այնքան ծեծ կերավ, որ մի քանի ժամանակից «ղաչաղ» ընկավ, տանիցն ու գեղիցը փախավ, հանդերումն էր ման գալի։ Բայց մեր Սհակ վարժապետի չարությունից չէ՛ր դա։ Այս տեսակ անաստված ծեծ այն ժամանակ ընդունված էր և սովորական բան էր մեր գյուղական ուսումնարաններում։

Գյուղացիներից էլ շատ քչերն էին բողոքում։ Այդ ծեծերից ես չկերա, որովհետև վարժապետը քաշվում էր հորիցս, բայց մանավանդ մորիցս էր վախենում։ Չմոռանամ, որ Սհակ վարժապետին սիրում էին մեր գյուղում և մինչև օրս հիշում են։

Տասը տարեկան, մեր գյուղից հեռացել եմ Ջալալօղլի, ուր մեծ և օրինակելի ուսումնարան կար, այդ ժամանակ՝ Լոռում շատ հայտնի «Տիգրան վարժապետի» հսկողության տակ։ Այնտեղից էլ անցել եմ Թիֆլիս, Ներսիսյան դպրոց, որ չե՛մ ավարտել։

Առաջին ոտանավորի մասին

Շատ վաղ եմ սկսել ոտանավոր գրել։ 10–11տարեկան ժամանակս Լորիս-Մելիքովի վրա երգեր էին երգում ժողովրդի մեջ։ Այդ երգերին տներ էի ավելացնում և գրում էի զանազան ոտանավորներ – երգիծաբանական, հայրենասիրական և սիրային։ Սիրային ոտանավորներից մեկը, մի դեպքի պատճառով, տարածվեց ընկերներիս մեջ ու մնաց մինչև օրս։ Ահա՛ այդ ոտանավորը.

Հոգո՛ւս հատոր,
Սըրտի՛ս կըտոր
Դասիս համար
Դու մի՛ հոգար.
Թե կա՛ն դասեր,
Կա՛ նաև սեր,
Եվ ի՜նչ զարմանք,
Ի՛մ աղավնյակ,
Որ կենդանի
Մի պատանի
Սերը սըրտում՝
Դաս է սերտում։

Այս ոտանավորը գրված է 1881 կամ 82 թվին։ Չեմ կարող չհիշել, որ այն ժամանակ ոտանավոր էր գրում և՛ իմ փոքր եղբայրը, որ կարդում էր ինձ հետ, և միշտ գտնում էին, որ նա ինձանից լավ է գրում։

Իմ տպված ոտանավորների մեջ ամենավաղ գրածը «Շունն ու Կատուն» է, որ գրել եմ 1886 թվին։ – 1888 թ. ամուսնացել եմ։ Ծառայության եմ մտել մի քանի տեղ, բայց ամեն տեղ էլ չե՛ն հավանել այնպես որ «Պոետն ու Մուզայի» մեջ ուղիղն եմ ասել։ Սկզբնական շրջանում սիրել եմ ռուս բանաստեղծ Լերմոնտովին, ավելի ճիշտը – նրա ա՛յն գործերը, որ սովորել եմ ուսումնարանում։ Բայց, հենց որ ծանոթացել եմ եվրոպական բանաստեղծների և ավելի լայն գրականության հետ, այն օրվանից ինձ համար ամենասիրելին մնում է Շեքսպիրը։

  • Դուրս գրիր անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրիր:
  • Բլոգումդ պատմի’ր, թե ինչ իմացար Թումանյանի մասին՝ կարդալով  ինքնակենսագրությունը:

Ես իմացա, որ Թումանյանը շատ խելացի, փոքր տարիքից նա գրել է ոտանավորներ։

Նա գրել է՝ երգիծաբանական, հայրենասիրական և սիրային ոտանավորներ։

  • Ստեղծագործության ո՞ր մասն ամենից շատ հավանեցիր(բանավոր):

Մի երեխայի ուսումնարան ղրկելիս հայրը խրատել էր, թե՝ «վարժապետն ի՛նչ որ կասի, դու էլ էն ասա»։ Եկավ։

Վարժապետն ասում է՝ «Ասա՛ այբ»։

Նա էլ կրկնում է՝ «Ասա՛ այբ»։

– Տո շա՛ն զավակ, ես քեզ եմ ասում «Ասա ա՛յբ»։

– Տո շա՛ն զավակ, ես քեզ եմ ասում՝ «Ասա ա՛յբ»։

Posted in Մայրենի 5

Իմ Երգը

Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,
Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ
Ծով բարություն, շընորհք ու սեր
Ճոխ պարգև եմ առել վերուստ։

Անհուն հանքը իմ գանձերի,
Սիրտս է առատ, լեն ու ազատ.
Ինչքան էլ որ բաշխեմ ձըրի—
Սերն անվերջ է, բարին՝ անհատ։

Երկյուղ չունեմ, ահ չունեմ ես

Գողից, չարից, չար փորձանքից,
Աշխարհքով մին՝ ահա էսպես
Շաղ եմ տալիս իմ բարձունքից։

Ես հարուստ եմ, ես բախտավոր
Իմ ծընընդյան պայծառ օրեն,

Էլ աշխարհ չեմ գալու հո նոր,
Իր տվածն եմ տալիս իրեն։

  • Բանաստեղծության միջից գտի՛ր և դո՛ւրս գրիր  անծեր բառի հոմանիշները:

անծեր=անվերջ, անհատ

  • Բանաստեղծության միջից գտի՛ր և դո՛ւրս գրիր երկյուղ բառի հոմանիշը:

երկյուղ=ահ

  • Գրի՛ր հարուստ, առատ, ճոխ, բախտավոր, բարություն բառերի հականիշները:

 հարուստ— աղքատ

առատ— քիչ

ճոխ— խղճուկ

բախտավոր— անբախտ

բարություն- չարություն

  • Գրի՛ր, թե ինչով է հարուստ Թումանյանը:

Թումանյանը հարուստ է հեքիաթներով։

  • Փորձի՛ր  բացատրել բանաստեղծության վերնագիրը:

Թումանյանի կյանքը։

  • Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:Մի անգամ առավոտյան Ջելսոմինոն գնաց իրենց պարտեզն ու տեսավ՝  բոլոր տանձերը հասել  են:  Տանձերը, ախր, միշտ այդպես  են,   ոչ  ոքի  ոչինչ  չեն  ասում, բայց իրենց համար հասնում  են,  և մի գեղեցիկ  օր  էլ  տեսնում  ես, որ  արդեն  հասել  են,  ու  եկել է քաղելու ժամանակը:«Ափսոս, որ սանդուխք  չեմ վերցրել հետս,- մտածեց Ջելսոմինոն: — Արի գնամ, տանից սանդուխք բերեմ ու մի հատ  էլ երկար ձող՝ վերևի ճյուղերից տանձը թափ տալու համար»:Բայց այդ պահին  նրա գլխում մի ուրիշ միտք ծագեց, ավելի ճիշտ՝ մի փոքր քմահաճույք. «Իսկ եթե  օգտվեմ իմ ձայնի՞ց»:

Posted in Մայրենի 5

4-2-2021

Կետերի փոխարեն գրի՛ ր է, ե  կամ ո:

«Մի անգամ իմ բարեկամ մի  որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»:
Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո,   երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում  էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:
«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր̀  խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա,  էլ  չեր փախչում,  չեր վախենում մեզնից,  մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ, նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում  էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին, ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը,  որ   երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ  երբ պատահում էր  բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չեր նկատում և երբ հանկարծ ուշքի էր գալիս, նետի պես ծլկվում էր մոտիցս…

Հարցեր և առաջադրանքներ

      1.   Ո՞ր ստեղծագործությունից է հատվածը: Նշի՛ր հեղինակի անունը:

Եղնիկը, Ավետիք Իսահակյան

  1. Գրի՛ր որսորդ, խորունկ, անդուլ, խարտյաշ բառերի հոմանիշները:

որսորդ, որսակ

խորունկ, խոր

անդուլ, միշտ

խարտյաշ, քումայթ

  1. Տեքստից դո՛ւրս գրիր երեկո բառի հոմանիշը:

վերջալույս-երեկո

  1. Տրված բառերը բաղադրիչների (մասերի) բաժանի՛ր, որոշիր կազմությունը (բառի բաղադրիչների մասին կարդա՛, մուլտֆիլմը դիտի՛ր այստեղ ):

 Օրինակ՝  հեքիաթական- հեքիաթ(արմատ)+ ական(ածանց), ածանցավոր բառ

անտառուտ- անտառ (արմատ)+ ուտ(ածանց), ածանցավոր բառ

վերջալույս- վերջ(արմատ)+ա(հոթակապ)+լույս(արմատ), բարդ բառ

աշնանային- աշնան(արմատ)+ային(ածանց), ածանցավոր բառ

խորասույզ- խոր(արմատ)+ա(հոթակապ)+սույզ(արմատ), բարդ բառ

անտառ- արմատ ,պարզ

Posted in Uncategorized

4-2-2021

Կետերի փոխարեն գրի՛ ր է, ե  կամ ո:

«Մի անգամ իմ բարեկամ մի  որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»:
Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո,   երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում  էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:
«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր̀  խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա,  էլ  չեր փախչում,  չեր վախենում մեզնից,  մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ, նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում  էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին, ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը,  որ   երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ  երբ պատահում էր  բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չեր նկատում և երբ հանկարծ ուշքի էր գալիս, նետի պես ծլկվում էր մոտիցս…

Հարցեր և առաջադրանքներ

      1.   Ո՞ր ստեղծագործությունից է հատվածը: Նշի՛ր հեղինակի անունը:

Եղնիկը, Ավետիք Իսահակյան

  1. Գրի՛ր որսորդ, խորունկ, անդուլ, խարտյաշ բառերի հոմանիշները:

որսորդ, որսակ

խորունկ, խոր

անդուլ, միշտ

խարտյաշ, քումայթ

  1. Տեքստից դո՛ւրս գրիր երեկո բառի հոմանիշը:

վերջալույս-երեկո

  1. Տրված բառերը բաղադրիչների (մասերի) բաժանի՛ր, որոշիր կազմությունը (բառի բաղադրիչների մասին կարդա՛, մուլտֆիլմը դիտի՛ր այստեղ ):

 Օրինակ՝  հեքիաթական- հեքիաթ(արմատ)+ ական(ածանց), ածանցավոր բառ

անտառուտ- անտառ (արմատ)+ ուտ(ածանց), ածանցավոր բառ

վերջալույս- վերջ(արմատ)+ա(հոթակապ)+լույս(արմատ), բարդ բառ

աշնանային- աշնան(արմատ)+ային(ածանց), ածանցավոր բառ

խորասույզ- խոր(արմատ)+ա(հոթակապ)+սույզ(արմատ), բարդ բառ

անտառ- արմատ ,պարզ

Posted in մաթեմ 5

Մաթ․օլիմպիադայի խնդիրներից

  1. Գտնել երկնիշ զույգ թվերի քանակը:
    10, 12, 14, 16, 18, 20. 22, 24, 26, 28, 30, 32, 34, 36, 38, 40, 42, 44, 46, 48, 50, 52, 54, 56, 58, 60, 62, 64, 66, 68, 70, 72, 74, 76, 78, 80, 82, 84, 86, 88, 90, 92, 94, 96, 98 = 44
  2. Գտնել 36-ի և 84-ի ընդհանուր բաժանարարների քանակը: 1) 4 2) 5 3) 6 4) այլ պատասխան 1, 2, 3, 12, 18:
  3. Քանի՞ հատ երկնիշ թիվ կա, որոնց գրառման մեջ առկա է 3 թվանշանը: 1) 20 2) 19 3) 18 4) այլ պատասխան 11
  1. Մեկ նարինջը և երկու բանանը միասին արժեն 800 դրամ, իսկ նույն տեսակի մեկ բանանը և 2
    նարինջը միասին արժեն 700 դրամ: Որքա՞ն արժե մեկ նարինջը:

1 նարինջը =200 դրամ

18․ Երկու գնացքներ, որոնցից յուրաքանչյուրն ունի 250 մ երկարություն և 45 կմ/ժ արագություն,
շարժվում են հակառակ ուղղություններով և անցնում են իրար կողքով: Քանի՞ վայրկյան կտևի
անցումային այդ ժամանակը:

45 կմ/ժ

19․ Արմենը վիճակահանության կտրոնի վրա նկատեց, որ նրա հերթական համարը՝ 31513, աջից
ձախ և ձախից աջ նույն կերպ է կարդացվում (սիմետրիկ թիվ): Քանի՞ հնգանիշ սիմետրիկ
համարով վիճակահանության կտրոն կարող է լինել:

8+31513=9

20․ Նկարում պատկերված յուրաքանչյուր ուղղանկյան ներսում գրված է նրա պարագիծը: Գտնել
դատարկ ուղղանկյան պարագիծը:
35

Posted in Uncategorized

Գյումրու բերդերը

Գյումրիում կան երեք կանգուն բերդեր։ Գյումրու՝ Սև, Կարմիր և Պայտաձև բերդերը։

«Սև բերդը» կառուցվել է 1834 թ.: Անիի ստորգետնյա կառույցների նման Սև բերդի համար էլ ստորգետնյա ուղիներ են կառուցել և բերդից ճանապարհներ են եղել դեպի Մայր Հայաստան հուշարձանը և «Կարմիր» բերդը։

«Սև բերդը» եղել է պաշտպանական կառույց և ծառայել է որպես զինվորական բանտը։ Գյումրեցիները «Սև բերդին» անվանում են «Սև Ղուլ»:

Երկու բերդերից և ոչ մեկը ռազմական գործողությունների չի մասնակցել, այլ լոկ ծառայել են թշնամուն սաստելու համար։

https://rkekejyan.wordpress.com/2021/01/16/%d5%a3%d5%b5%d5%b8%d6%82%d5%b4%d6%80%d5%be%d5%a1-%d5%a1%d5%be%d5%a1%d5%b6%d5%a4%d5%b8%d6%82%d5%b5%d5%a9%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8-%d5%b4%d5%b7%d5%a1%d5%af%d5%b8%d6%82%d5%b5%d5%a9%d5%b6-%d5%b8%d6%82/

Posted in Անգլ 5

18-1-2021


Jack was a young sailor. He lived in England, but he was often away with his
ship.
One summer he came back from a long voyage and found new neighbours
near his mother’s house. They had a pretty daughter, and Jack soon loved her
very much.
He said to her, ‘My next voyage will begin in a few days’ time, Gloria. I love
you, and I’ll marry you when I come back. I’ll think about you all the time, and
I’ll write to you and send you a present from every port.’
Jack’s first port was Freetown in Africa, and he sent Gloria a parrot from
there. It spoke five languages.
When Jack’s ship reached Australia, there was a letter from Gloria. It said,
‘Thank you for the parrot, Jack. It tasted much better than a chicken.’

B. Which words in the story on page 4 mean the opposite of:

  1. short- long
  2. old- new
  3. worse-
  4. last- first
  5. little
  6. ugly- pretty
  7. wine