Posted in մաթեմ 5

Հոկտեմբերի 19-23 առաջադրանքների փաթեթ

1 Կատարի՛ր բաժանում, ապա ստուգիր ճիշտ ես կատարել այն։

Օրինակ՝

835:4=208(3 մն.)

              
 8354     Ստուգում՝  
  8  208    208×4+3=832+3=835 
 35         
   32         
    3         
                              
              

974:9=

              
 9749     Ստուգում՝108.9+2=974 
  9  108      
 074         
   72         
    2         
              
              

740:13=

              
 74013    Ստուգում՝57.13+9=740 
  65 57       
 090         
   81         
    9         
              

5437:66=             

              
543766    Ստուգում՝82.66+25=5437 
 528 82       
 157         
  132         
   25         
              

2Լրացրե՛ք աղյուսակը․

Բաժանելի593845716013722856
Բաժանարար356449 57
Թերի քանորդ1613141450
Մնացորդ3313 706

3․ Գտի՛ր․

  • Գտիր 6257 թիվը 10-ի բաժանելիս ստացվող մնացորդը։

625(7)

  • Գտիր 537 թիվը 100-ի բաժանելիս ստացվող մնացորդը։

5(37)

  • Գտի՛ր 4639 թիվը 10-ի բաժանելիս ստացված մնացորդը:

463(9)

  • Գտի՛ր 3189 թիվը 100-ի բաժանելիս ստացված մնացորդը:

31(89)

  • Գտի՛ր 2639 թիվը 1000-ի բաժանելիս ստացված մնացորդը:

2(639)

  • Գտիր 8529 թիվը 10-ի բաժանելիս ստացված մնացորդը։

852(9)

  • Գտիր 85449 թիվը 100-ի բաժանելիս ստացված մնացորդը։

854(49)

  • Գտիր 8369 թիվը 1000-ի բաժանելիս ստացված մնացորդը։

8(369)

4. Լարի առաջին կտորը երկրորդից երկար է 6 անգամ, իսկ երկրորդ կտորը երրորդից կարճ է 4 անգամ։ Որքա՞ն է այդ լարերի երկարությունների գումարը, եթե երրորդ լարի երկարությունը 96մ է։

Լուծում

1)96:4=24  մ երկրորդ լարի երկարություն

2)24․6=144 մ առաջի լարի երկարությունը

3)96 մ երրորդ լարի երկարությունը

4)144+24+96=264 մ  լարերի երկարությունը

5. Ձեթը պահվում էր 2լ, 3լ և 6լ տարողությամբ անոթներում, ընդ որում վեցլիտրանոց անոթների քանակը 4 անգամ ավելի էր, քան երկուլիտրանոցներինը, և 2 անգամ ավելի, քան երեքլիտրանոցներինը։ Ընդամենը որքա՞ն ձեթ կար, եթե վեցլիտրանոց անոթներում եղած ձեթը 48լ էր։

Լուծում

1)48:4=12 լ երկուլիտրանոցներինը

2)48։2=24 լ երեքլիտրանոցներինը

6 Առաջին տուփում կար 103 կոճակ, երկրորդում՝ 97, երրորդում՝ 89։ Առաջին տուփից երկրորդի մեջ դրեցին 36 կոճակ, երկրորդից երրորդի մեջ՝ 22, երրորդից առաջինի մեջ՝ 21։ Դրանից հետո ամենաշատ կոճակներ պարունակող տուփում քանի՞ կոճակով ավելի եղավ, քան ամենաքիչ կոճակներ պարունակողում։

Լուծում

1)103-36=67 Առաջին տուփում

2)97+36=133 Երկրորդ տուփում

3)133-22=111 Երկրորդ տուփում

4)89+22=111 Երրորդ տուփում

5)111-21=90 Երրորդ տուփում

6)103+21=124 Առաջին տուփում

Պատ․124 Առաջին տուփում ամենաշատ կոճակներ

90 Երրորդ տուփում ամենաքիչ կոճակներ

Posted in Մայրենի 5

Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը: Վիլյամ Սարոյան

Մաս առաջին

Հին, լավ օրերից մի օր, երբ ես ինը տարեկան էի և աշխարհը լի էր ամեն տեսակի հրաշալիքներով, իսկ կյանքը դեռևս հաճելի ու խորհրդավոր երազ էր, իմ զարմիկ Մուրադը, որին խելառ էին համարում բոլորը, բացի ինձանից, առավոտյան ժամը չորսին եկավ մեր բակը: Բախելով սենյակիս լուսամուտը, նա արթնացրեց ինձ։

— Արա՛մ, — ասաց նա։

Անկողնից վեր թռա և լուսամուտից դուրս նայեցի։

Չէի կարող տեսածիս հավատալ։

Արևն ուր որ է պետք է դուրս նայեր երկրի ծայրից։

Դեռևս առավոտ չէր, բայց ամառ էր և բավականին լույս կար, որպեսզի զգայի, թե երազի մեջ չեմ։

Իմ զարմիկ Մուրադը նստել էր մի գեղեցիկ սպիտակ ձի։ Գլուխս լուսամուտից դուրս հանեցի և տրորեցի աչքերս։

— Այո, — ասաց նա հայերեն, — ձի է։ Դու երազի մեջ չես։ Շտապիր, եթե ուզում ես ձի հեծնել։

Ես գիտեի, որ իմ զարմիկ Մուրադը կարողանում է կյանքը վայելել ավելի լավ, քան ուրիշ որևէ մեկը, որ երբևէ սխալմամբ աշխարհ է եկել։ Բայց այս մեկին չէի կարող հավատալ նույնիսկ ես։

Նախ իմ ամենավառ հիշողությունները կապված էին ձիերի հետ, և իմ տենչանքը ձի հեծնելն էր։

Սա հրաշալի մասն էր։

Երկրորդ՝ մենք աղքատ էինք:

Սա այն մասն էր, որ թույլ չէր տալիս ինձ հավատալ իմ տեսածին։

Մենք աղքատ էինք։ Մենք փող չունեինք։ Մեր ամբողջ տոհմը ծայրահեղ աղքատ էր։ Ղարօղլանյանների գերդաստանի բոլոր ճյուղերը ապրում էին աշխարհում ամենազարմանալի և անհեթեթ չքավորության մեջ։ Ոչ ոք, նույնիսկ մեր ընտանիքի ծերերը, չէին կարող հասկանալ, թե որտեղից էինք մենք բավարար փող ճարում մեր փորը ուտելիքով լցնելու համար։ Ամենակարևորը, սակայն, այն էր, որ մենք հռչակված էինք մեր ազնվությամբ։ Մենք մեր ազնվությամբ հռչակավոր էինք եղել շուրջ տասնմեկ դարեր ի վեր, նույնիսկ այն ժամանակ, երբ ամենահարուստ ընտանիքն էինք մի երկրում, որը մեզ համար և ողջ աշխարհն էր։

Մենք նախ հպարտ էինք, հետո ազնիվ, իսկ բացի դրանից տարբերում էինք ճշմարիտն ու սուտը։ Մեզանից ոչ մեկը ոչ ոքի հաշվին օգուտ չէր արել, ուր մնաց գողություն աներ։

Հետևաբար, թեև ես տեսնում էի ձին, այնքան հրաշալի, թեև առնում էի նրա հոտը, այնքան ախորժելի, թեև լսում էի նրա շնչառությունը, այնքան արբեցնող, բայց չէի կարող հավատալ, որ ձին որևէ կապ ունենար իմ զարմիկ Մուրադի կամ ինձ, կամ մեր ընտանիքի որևէ քնած թե արթուն անդամի հետ, քանի որ Մուրադը չէր կարող ձին գնած լինել և եթե չէր կարող գնած լինել, պետք է այն գողացած լիներ, բայց ես չէի կարող հավատալ, որ նա գողացել էր։

Ղարօղլանյան ընտանիքի ոչ մի անդամ գող լինել չէր կարող։

Ես նախ նայեցի Մուրադին, հետո ձիուն։ Նրանց երկուսի տեսքն էլ անմեղորեն խաղաղ էր ու զվարճալի, որը և ուրախացրեց, և վախեցրեց ինձ։

— Մուրադ, — ասացի ես, — որտեղի՞ց գողացար այդ ձին։

— Եթե ուզում ես ձի նստել, լուսամուտից դուրս թռիր, — ասաց նա։

Ուրեմն ճիշտ էր։ Նա գողացել էր ձին։ Այդ մասին ոչ մի կասկած։ Նա եկել էր իմ հետևից, որ գնամ կամ չգնամ ձի նստելու, ինչպես որ կուզեի։

Դե, ինձ թվում էր, որ մի անգամ հեծնելու համար ձի գողանալը նույնը չէ, ինչ ուրիշ բան գողանալը, ասենք վաղը։ Ինչ իմանաս, գուցե դա բոլորովին էլ գողանալ չէր։ Եթե դու գժվում ես ձիու համար, ինչպես իմ զարմիկ Մուրադն ու ես, ապա դա գողանալ չէ։ Դա գողանալ կլիներ, եթե մենք ձին ծախեինք, մի բան, որ վստահ էի, երբեք չէինք անի։

— Սպասիր հագնվեմ, — ասացի ես։

— Լավ, — ասաց նա, — բայց շտապիր։

Ես շտապ հագա շորերս։

Հետո լուսամուտից ցատկեցի բակը և թռա ձիու գավակին՝ իմ զարմիկ Մուրադի ետևը։

Այդ տարի մենք ապրում էինք քաղաքի ծայրամասում Վոլնըտ փողոցի վրա: Անմիջապես մեր տանից հետո սկսվում էին խաղողի այգիներ, մրգաստաններ, ոռոգման առուներ և գյուղերը տանող ճանապարհներ։ Երեք րոպեից էլ շուտ մենք հասանք Օլիվ փողոցը իսկ այնուհետև ձին սկսեց արշավել։ Օդը թարմ էր և շնչելն այնպե՜ս հաճելի։ Հրաշալի է, երբ զգում ես ձիու վազքը։ Իմ զարմիկ Մուրադը, որ մեր ընտանիքի ամենախենթ անդամներից էր համարվում, սկսեց երգել: Ավելի ճիշտ՝ սկսեց գոռալ կոկորդով մեկ։

Posted in մաթեմ 5

Պարապմունք 19

Բազմապատկման հաշվեկանոնը

Նախ  վերհիշենք, թե ինչպես ենք բազմանիշ թիվը բազմապատկում միանիշ թվով։

x643
3
1929

Այժմ բազմանիշ  թիվը  բազմապատկենք երկնիշ   թվով:

x456
65
+2280
2736
29640

Այժմ    բազմանիշ   թիվը   բազմապատկենք  եռանիշ  թվով:

x5462
123
+16386
10924
5462
671826

Դասարանական առաջադրանքներ

1․ Գտեք արտադրյալը

208911

    20     8      
   x911      
             
    208      
+  208       
 1872       
 189488      
             

735624

    735      
   X624      
             
   2940      
 +1470       
 4410       
 458640      
             

6374285

    6374     
   x 285     
             
   31870     
 +50992      
 12748       
 1816590     
             

56781234

     5678     
    x1234     
             
     22712    
 +  17034     
   11356      
   5678       
   7006652    
              

2 Աստղանիշների փոխարեն գրե՛ք բաց թողնված թվանշանները:

      
x 532 
    7 
 3724 
      

3. Փակագծերը տեղադրե՛ք այնպես, որ ստացվի հավասարություն․

54+6=260= (5.4).10+(6.10)=260

(52+8)3+7)=600

4. Առաջին հացթուխը, 4 ժամ աշխատելով, երկրորդից 20 հացով ավելի թխեց։ 1 ժամում քանի՞ հաց է թխում առաջին հացթուխը, եթե երկրորդը 1 ժամում թխում է 10հաց։

Լուծում

1)60:4=15

Տնային առաջադրանքներ

1․ Գտեք արտադրյալը

314 25

             
   x314      
     25      
 + 1570      
   628       
   7850      
             
             

189563

             
   x189      
    563      
    567      
 +1134       
  945       
  106407     
             

1239571

    1239     
   x         
     571     
    567      
 +1134       
  945       
  707469     
             

9584657

    9584     
   x         
     657     
   67088     
 +47920      
 57504       
 6296688     
             

2 Աստղանիշների փոխարեն գրե՛ք բաց թողնված թվանշանները:

    
x28 
  3 
 84 
    
     
 x*7 
   8 
  46 
     

3. Փակագծերը տեղադրե՛ք այնպես, որ ստացվի հավասարություն:

86+27=160

3(4+6)5=150

Posted in Բնագիտություն 5

Արեգակնային համակարգ, արեգակ, մոլորակները, Երկիր մոլորակ

ԱՐԵԳ

Արեգակը միայնակ աստղը չէ: Ձգողության շնորհիվ՝ նա իր մոտ է պա­հում տարբեր չափեր և զանգվածներ ունեցող տարատեսակ երկնային մարմիններ: Արեգակը և նրա շուրջը պտտվող այդ մարմինների համա­խումբն անվանում են Արեգակնային համակարգ:

Արեգակնային համակարգի կենտրո­նական մարմինն Արեգակն է: Դա, ինչ­պես մնացած աստղերը, շիկացած, հսկա­յական գազային գունդ է, որը հիմնակա­նում կազմված է ջրածնից և հելիումից: Իր ծավալով Արեգակը մոտ միլիոն անգամ մեծ է Երկրից: Արեգակի մակերևույթին ջերմաստիճանը մոտավորապես 60000C աստիճան է, իսկ ընդերքում հաս­նում է մինչև 14 միլիոնի: Այդպիսի բարձր ջերմաստիճանի շնորհիվ Արեգակն անընդհատ լույս և ջերմություն է առաքում դեպի Երկիր: Առանց արեգակնա­յին էներգիայի կյանքը Երկրի վրա անհնար կլիներ:

Արեգակի շուրջը պտտվում են 8 երկնային մարմիններ, որոնք կոչվում են մոլորակներ: Դրանք, ըստ Արեգակից իրենց հեռավորության, դասա­վորված են հետևյալ հաջորդականությամբ՝ Մերկուրի (Փայլածու), Վեներա (Արուսյակ), Երկիր, Մարս (Հրատ), Յուպիտեր (Լուսնթագ), Սատուրն (Երևակ), Ուրան, Նեպտուն: Փակագծերում նշված են մոլորակների հայերեն անվանումները:

Մոլորակները գնդաձև մարմիններ են ու իրարից տարբերվում են չա­փերով, զանգվածով ու ջերմաստիճանով:

Թվարկված 8 մոլորակներն ընդունված է բաժանել երկու խմբի: Առաջին խմբի մեջ են Արեգակին առավել մոտ գտնվող մոլորակները: Դրանք են՝ Մերկուրին, Վեներան, Երկիրը և Մարսը: Այդ մոլորակները չափերով հա­մեմատաբար փոքր են, Երկրի նման կազմված են խիտ նյութից և կոչվում են երկրային տիպի մոլորակներ: Արեգակին ամենամոտ մոլորակը Մերկուրին է, իսկ Երկրին ամենամոտ մոլորակը՝ Վեներան:

Երկիրն Արեգակնային համակարգի երրորդ մոլորակն է, Արեգակի շուրջը պտտվում է մոտավորապես 150000000 կմ հեռավորության վրա: Ա­րեգակի նկատմամբ գրաված հարմար դիրքի շնորհիվ է, որ Երկրի վրա առկա են կյանքի գոյության համար անհրաժեշտ պայմաններ: Երկիրն Արե­գակից ստանում է այնքան ջերմություն, որ իր մակերևույթին ջուրը գտնվում է հիմնականում հեղուկ վիճակում. ամբողջովին չի սառչում կամ գոլորշա­նում:

Երկրորդ խմբի մոլորակներն են Յուպիտերը, Սատուրնը, Ուրանը և Նեպտունը: Դրանք իրենց զանգվածներով էապես գերազանցում են Երկ­իրը և այդ պատճառով կոչվում են հսկա մոլորակներ: Արեգակնային հա­մակարգի ամենամեծ մոլորակը Յուպիտերն է: Հսկա մոլորակներն ունեն նույն քիմիական բաղադրությունը, ինչ Արեգակը. դրանք հիմնականում կազմված են ջրածնից և հելիումից: Վերջին երկու մոլորակը երկնքում կա­րելի է տեսնել միայն աստղադիտակով, իսկ մնացածները տեսանելի են նաև անզեն աչքով:

Գիտնականները մոլորակների մասին հավաստի տեղեկություններ են ստանում ոչ միայն Երկրից աստղադիտակներով կատարվող դիտումների միջոցով, այլ նաև դեպի մոլորակներ տարբեր միջմոլորակային ավտո­մատ կայաններ ուղարկելով:

Առաջադրանք

Լրացնել բաց թողնված  բառերը

Արեգակնային հա­մակարգի ամենամեծ մոլորակը Յուպիտերն է :

Մոլորակները գնդաձև մարմիններ են ու իրարից տարբերվում են չա­փերով, զանգվածով ու ջերմաստիճանով:  Արեգակի շուրջը պտտվում են 8 երկնային մարմիններ, որոնք կոչվում են մոլորակներ:  Արեգակին ամենամոտ մոլորակը Մերկուրին է, իսկ Երկրին ամենամոտ մոլորակը՝ Վեներան:

Երկրորդ խմբի մոլորակներն են Յուպիտերը, Սատուրնը, Ուրանը և Նեպտունը:

Posted in Մայրենի 5

Գրաբարյան ասույթ

Գրաբարյան ասույթ

 Լաւ է մանուկ աղքատ եւ իմաստուն, քան զթագաւոր ծեր եւ անմիտ:

Կարդա այսպես.

լաւ — լավ

զթագաւոր — ըզթագավոր

(Նկատեցի՞ ր` ինչպես է կարդացվում ւ տառը:)

Բառարան

Քան զթագաւոր — քան թագավորը

Հարցեր և առաջադրանքներ

  1. Գրաբարում «եւ» բառն ուներ նաև այսօրվա «բայց» բառի իմաստը: Քո կարծիքով. այստեղ պետք է և՞թե՞ բայց փոխադրել: Իմաստային ի՞ նչ տարբերություն կա այս արտահայտությունների միջև` աղքատ և իմաստուն մանուկ — աղքատ, բայց իմաստուն մանուկ:

Իմ կարծիքով պետք չէ փոխադրել։

Իմաստային ոչ մեկ տարբերություն։

  • Նախադասության մեջ հակառակ իմաստ ունեցող բառերը գտի՛ր և զույգ — զույգ դո՛ւրս գրիր:

Մանուկ – ծեր

Իմաստուն- անմիտ

  • Նախադասությունն աշխարհաբար դարձրու:

Լաւ է մանուկ աղքատ եւ իմաստուն, քան զթագաւոր ծեր եւ անմիտ:

Լավ է  մանուկ աղքատ և իմաստուն, քան թագավորը ծեր և անմիտ։

Posted in Մայրենի 5

Լավ է կույր աչքով, քան կույր մտքով

Աշխարհում շատ խելացի կույր մարդիկ են ապրում: Մենք ունենք մի զարգացած, խելացի բարեկամ, որը 18 տարեկանին աչքերը կուրացան, սակայն նա չդադարեցավ ինքն իրեն զարգացնելիս, նրա ընտանիքը իր կողքին էին, իր ամուր կամքով մինչև օրս ապրում է արդեն 42 տարեկան, ունի բազմաթիվ հոտվածներ, թեկուզ վերջերս հրատարակած է գիրք։ Նա անընդհատ լսում է, երբ նրա հարազատները կարդում են գրքեր և այսպիսով՝ չնայած աչքերը չեն տեսնում, սակայն նրա միտքը զարգանում է։ Իսկ անդին տղաք կան, որոնք ընդհանրապես զարգացումի հետ կապ չունեն և նրանց միտքը կույր է, նրանք անխելք, անուղեղ մարդիկ են, ոնչինչ չեն կարող անել:

Posted in Մայրենի 5

Իւրաքանչիւր ծառ ի պտղոյ իւրմէ ճանաչի:

Կարդա այսպես.

իւրաքանչիւր — յուրաքանչյուր

ի պտղոյ — ի պտղո

իւրմէ — յուրմե

Բառարան

ի պտղոյ իւրմէ — իր պտղից

ճանաչի — ճանաչվում է

Առաջադրանքներ

  1. Նախադասությունն աշխարհաբար դարձրու:

Իւրաքանչիւր ծառ ի պտղոյ իւրմէ ճանաչի:

Յուրաքանչյուր ծառ իր պտղից ճանաչվում է։

  • Աշխարհաբար դարձրու նաև սա` Իւրաքանչիւր պտուղ ի ծառէ իւրմէ ճանաչի: Ի՞նչ փոխվեց:

Յուրաքանչյուր պտուղ իր ծառից ճանաչվում է։

Բան չփոխվեց։

Posted in Ռուսերեն 5

Воспитание в разных культурах

В разных обществах существуют разные системы и традиции воспитания.

В Англии, например, считается, что родительская любовь и забота вредят ребёнку. Баловать детей – значит портить их. Англичане с детства приучаются к самостоятельности и ответственности.

В Японии же принято ни в чём не ограничивать детей. В первые годы жизни им ничего не запрещают, не давая повода для слёз. Японцы стараются больше хвалить, чем наказывать малышей. Они окружены любовью и заботой. Детей учат уважать старших и быть преданными семье. В воспитании ребёнка традиционно принимают участие все члены семьи.

В современной испанской семье обычно бывает один ребёнок, который становится предметом обожания для родителей. Ему позволено всё: его не ругают, разрешают капризничать и шуметь. На него не повышают голос, постоянно целуют и играют с ним.

Словарь:

  • воспитание – դաստիարակություն
  • забота – հոգատարություն
  • баловать – երես տալ
  • ответственность – պատասխանատվություն
  • ограничивать – սահմանափակել

Послетекстовые задания

Ответьте на вопросы:

  1. Какие традиции воспитания существуют в Англии, Японии и Испании?
  2. Какая модель воспитания вам больше нравится и почему?
  3. Расскажите об особенностях воспитания в Армении.
Posted in Մայրենի 5

Վ. Սարոյան «Թե ինչ է լինում, երբ փորձում են գոհացնել որոշ մարդկանց»

Տարիներ առաջ մի կույր էր ապրում: Բոլորը նրան ամեն ինչի լավագույնն էին տալիս, թե’ ուտելիքի, թե’ հագուստի և թե’ ամենալավ անկողինն ու սպիտակեղենը: Սակայն նա միշտ դժգոհ էր և գիշեր-ցերեկ բողոքում էր, որ իրեն վատ են վերաբերվում: Բոլորը ջուր էին խմում, իսկ կույրին կաթ էին տալիս, իրենք մի բաժակ բրինձ էին ուտում ու նրան՝ երեքը տալիս, կես բոքոն էին ուտում, նրան ՝ երկուսը տալիս, սակայն նա դարձյալ դժգոհ էր: մի օր էլ, խիստ զայրացած և հուսահատ, գառ են մորթում, խորովում, սկուտեղի վրա դնում ու մատուցում են կույրին: Նա հոտոտում է, փորձում է շոշափելով որոշել գառնուկի չափսերը, ապա սկսում է ուտել: Սակայն առաջին պատառը դեռ կուլ չտված, չի դիմանում և ասում է.

– Եթե սա իմ բաժինն է, բա ձե՞րը որքան կլինի:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ սովորեցրեց քեզ այս առակը: Քո կարծիքով, ո՞րն է այս առակի հիմնական ասելիքը: Այս առակը ինձ սովորեցրեց որ որ ագահությունը լավ բան չէ և ուրիշի կատարած լավությունը պետք է գնահատել։ Իմ կարծիքով այս առակի հիմնական ասելիքը այն է որ մարդ պետք է անշնորակալ չլինի։
  2. Բնութագրի՚ր կույրին: Կույրը՝ ագահ, չտես և անշնորհակալ է։
  3. Նոր վերնագիր մտածիր: Աշնորակալ Կույրը։