Posted in մաթեմ 5

պարապունք 13

Դասարանական առաջադրանքներ․
1․ Գտե՛ք առաջին երեք կարգային միավորների գումարը։
2․ Գտե՛ք ամենամեծ եռանիշ թվի և ամենափոքր քառանիշ թվի գումարը։
3․ Կիրառելով գումարման տեղափոխական օրենքը՝ հաշվել առավել հարմար եղանակով։
 150+200+250
 796+100+4+250
 38000+6550+2000
4․ Կիրառելով գումարման զուգորդական օրենքից՝ հաշվեք առավել հարմար եղանակով։
 39+13+87
 196+17+283
 1032+968+255

  1. Կիրառելով գումարման տեղափոխական և զուգորդական օրենքները՝ հաշվեք առավել
    հարմար եղանակով։
     64+18+36
     393+8+92+107
     2059+2311+441+689+14

6․ Մեքենան առաջին օրն անցել է 115կմ, երկրորդ օրը՝ 15կմ-ով ավելի։ Երրորդ օրը
մեքենան անցել է 10կմ-ով ավելի, քան առաջին երկու օրում։ Ընդամենը քանի՞ կիլոմետր է
անցել մեքենան երեք օրում։
7․Հինգ միանման աթոռակներն արժեն 18000 դրամ։ Ինչքա՞ն պետք է վճարել 12
այդպիսի աթոռակների համար։

Տնային առաջադրանքներ․
1․ Գտե՛ք ամենափոքր հնգանիշ թվի և ամենամեծ երկնիշ թվի գումարը։
2․ Գրե՛ք որևէ երկու եռանիշ թիվ, որոնց գումարը եռանիշ է, և երկու եռանիշ թիվ, որոնց
գումարը քառանիշ է։
3․ Կիրառելով գումարման տեղափոխական օրենքը հաշվել առավել հարմար եղանակով։
 6480+224+500+20
 12000+6214+8000
 7480+364+500+20
4․ Կիրառելով գումարման զուգորդական օրենքից՝ հաշվեք առավել հարմար եղանակով։
 57+60+40
 101+999+1001
 333+6667+1992

  1. Կիրառելով գումարման տեղափոխական և զուգորդական օրենքները՝ հաշվեք առավել
    հարմար եղանակով։
     276+9+24+91
     1035+49+465+101
     654+17+346+250+750
Posted in Մայրենի 5

Ստ. Զորյան. Մի գիշեր անտառում

Մեր կողմերում օգոստոսը մոռի ամենալավ ժամանակն է։
Ինչքա՜ն մոռ, հաղարջ կա մեր անտառներո՜ւմ… Ամեն մի բացատ, մեծ թե փոքր, լիքն է մոռի թփերով։ Բայց ամենից շուտ հասնում է Բնձորա մոռը, որովհետև տեղը տաք է, արևոտ։

Բնձորը, սակայն, մեր գյուղից բավական հեռու է։ Այնտեղից մոռ բերելու համար մերոնք երեկոյան գնում են, գիշերը մնում Բնձորա անտառում, որ առավոտը, արևածագից առաջ, սկսեն մոռի քաղը, որպեսզի կարողանան ճաշից հետո վերադառնալ։

Մի անգամ, ահա, ընկերներս ինձ տարան Բնձոր, որ գիշերը մնանք և առավոտը վաղ մոռ քաղենք։

Ես շատ անգամ էի եղել անտառում, բայց առաջին անգամն էր, որ պիտի գիշերեի այնտեղ։

Ես առհասարակ անտառ շատ եմ սիրում։ Սիրում եմ նրա զովը, նրա խշշոցը, նրա փոթորիկը և նրա վեհ լռությունը։

Ոչ մի տեղ, գուցե, մարդ այնքան ազատ չի շնչում, որքան անտառում։

Հինգ ընկեր էինք, հինգս էլ դպրոցի աշակերտներ, հինգս էլ մի դասարանից։ Ամենից տարիքովը մեր մեջ Վահանանց Վանին էր, որ միշտ գիշերակաց մոռի էր գնում իր հոր կամ ուրիշ տղաների հետ, այնպես որ լավ ծանոթ էր տեղին, գիտեր՝ որտեղ պիտի գիշերել, որտեղ է լավ մոռը։

Տեղ հասանք թե չէ՝ մութն ընկավ։ Իսկ երբ հաց կերանք, Վանին ասաց.

— Հիմա մեռելի պես կքնենք՝ էնքան բեզարած ենք։

Վրաներս գցելու համար վերցրել էինք ամեն մինս մի բան՝ հին պիջակ, վերարկու, մեզար։ Գիշերելու համար փնտրեցինք և բոխիների տակ գտանք մի հարթ, կանաչապատ տեղ ու ծածկելու շորներիս կեսը տակներս, կեսը վրաներս գցելով, պառկեցինք։ Թեև Վանին գուշակեց, թե մեռելի պես կքնենք, բայց իմ քունը բոլորովին չտարավ։

Ընկերներս, իսկապես, իսկույն քնեցին, և ամենից շուտ՝ Վանին, իսկ ես ամենևին քնել չկարողացա։ Չգիտեմ՝ անսովոր լինելուց, թե վախից քունս փախավ։ Ու պառկած ականջ էի դնում անտառի ձայներին։ Լսել էի, որ անտառում ամեն տեսակ գազաններ են լինում, և երկյուղից ականջս ձենի էի պահում։ Խոնավ էր ու շատ զով։ Ծառերի կատարներով քամի էր անցնում, և անտառն ամբողջ սվսվում, փսփսում էր. թվում էր՝ տերևները մեկը մյուսին ինչ-որ գաղտնիք էին հայտնում. մեկը կարծես ասում էր՝ «ասա՜, ասա՜», մյուսն զգուշացնում էր՝ «սը՜սս… սը՜սս… կլսե՜ն, կլսե՜ն», ու մեկ էլ լռում էին. հանկարծ, թվում էր՝ ականջ են դնում ինչ-որ ձայների, սպասում են ինչ-որ կարգադրության, որ հետո ավելի եռանդով սկսեն իրենց գործը։

Երբ անտառը լռում էր, տարօրինակ ձայներ էին լսվում. մի տեղ քնած թռչունի մեկը ճչում էր հանկարծ, թևերը թափահարում ու հանկարծ լռում. մի ուրիշ կողմից լսվում էր մի խուլ մռնչյուն կամ խորդյուն… հետո ինչ-որ ծանր հառաչանք ու թույլ տնքոց։

Այդ բոլորը ոչինչ, մինչև անգամ հետաքրքրական էր, բայց ինձ վախեցրեց հանկարծ մի ուրիշ ձայն. մեկ էլ չգիտես անտառի որ կողմից մի բառաչ լսվեց, և ապա անտառը լցվեց մի տարօրինակ ճռճռոցով. թվաց՝ ծառերը, թափված չոր ցախերը կոտրատվում են ինչ-որ մեկի ոտների տակ և անտառը լցնում ճարճատյունով։ Թվում էր՝ ահռելի մի հսկա է վազում անտառով և իր ճանապարհին ջարդում ամեն ինչ։

Ես պառկած տեղս կուչ եկա վախից, բնազդաբար մոտեցա ընկերներիս ու զարթնեցրի Վանուն։

— Վանի, Վանի, էս ո՞վ է վազում անտառում։

Նա վեր կացավ և քնաթաթախ ականջ դրեց։

— Պախրա կըլնի, էլի, — ասաց անտարբեր ու քնեց նորից։

Հազիվ այդ ճռճռոցը լռել էր, հանկարծ լսվեց երեխայի լացի ձայն.

— Ո՜ւյ, ո՜ւյ, ո՜ւյ…

«Ո՞վ է տեսնես այդ երեխային բերել այստեղ, թե՞ մոռացել են, թողել անտեր»։

Մինչ մտածում էի, երեխայի լացը կրկնվեց նորից, այս անգամ ավելի սաստիկ ու աղեկտուր։ Եվ հանկարծ լացն ընդհատվեց, ու լսվեց մի բարձր քրքիջ.

— Հա՜, հա՜, հա՜…

Սարսափ անցավ մարմնովս՝ այնքան ահարկու էր այդ ծիծաղը առաջվա սրտապատառ լացից հետո։

Վախից հրեցի Վանուն.

— Վա՜նի, Վա՜նի, վեր հլա, էն ո՞վ է ծիծաղում..

Վանին քնաթաթախ գլուխը բարձրացրեց նորից։

— Էն ո՞վ է, Վանի, երեխա՞ է, թե՝ մարդ…

Վանին քմծիծաղ տվեց.

— Չէ մի. քոռ բու է, էլի,— ասաց դարձյալ հանգիստ ու անտարբեր։

— Ի՞նչ գիտես։

— Խի՞ չգիտեմ։ Ամեն գիշեր էդպես է անում, էլի…

— Համ լաց է լինում, համ ծիծաղո՞ւմ…

— Բա, իհարկե։ Քնի, քնի…

Ասաց Վանին ու շուռ եկավ մյուս կողմի վրա։

Քիչ հետո գլխիս վրայով, ծառերի միջով մի թևավոր անցավ շատ ցածից, ու, փոքր անց, նրա գնացած կողմը լսվեց մի քնած թռչունի վախեցած ճիչ ու ծղրտոց, ապա ամեն ինչ լռեց։

Եվ միառժամանակ այնպիսի լռություն էր, որ սրտիս ձայնը լսում էի։

Այդ էլ անցավ. հետո չգիտեմ որքան էի քնել, մեկ էլ աչքերս բաց արի թեթև թփթփոցից. ինձ թվաց՝ մեկը կանգ առավ մեր գլխավերևը, ծառերի հետև։

Ես աչքերս փակեցի, որ բան չտեսնեմ, բայց միաժամանակ ուզում էի իմանալ, թե ով եկավ կանգ առավ…

Վերջապես, երբ աչքերս նորից բացեցի, ուղիղ իմ դիմաց, մի քսան քայլ հեռու, նկատեցի մի զույգ պսպղուն աչքեր…

Իմ բախտից լույսը բացվում էր. ավելի ուշադիր նայելով՝ տեսա բերանը բաց, լեզուն կախ գցած մի մոխրագույն շուն, որ կանգնել նայում էր մեր կողմը։

Դրան տեսնելով, սրտապնդվեցի, նստեցի պառկած տեղս ու կանչեցի.

— Քուչի, քուչի, քուչի…

Շունը մոտ չեկավ, լեզուն քաշեց, մեջքն ուռեցրեց, վզի մազերը ցցեց ու նայեց անհանգիստ։

Ինձ թվաց՝ վախեցած շուն է, քաշվում է մոտենալ, այդ պատճառով ձայնիս առանձին սիրալիրություն տվի.

— Քուչի, քուչի, քուչի…

Շունն ականջները ցցած՝ աչքերը փայլեցնելով, շարունակում էր նայել։

— Արի, արի, — կանչեցի բարձր։

Իմ ձայնից Վանին զարթնեց։

— Էդ ո՞ւմ ես կանչում, — հարցրեց նստելով։

— Հրեն, մի շուն է եկել, — ասի ուրախ-ուրախ՝ շան կողմը մատնացույց անելով։ — Ոնց որ Բագոյանց շունն ըլի, չէ՞։

Վանին նայեց ու հանկարծ տեղից վեր թռավ։

— Տղերք, գելը, — գոռաց նա։ — Վեր կացեք… փետ, քար վերցրեք…

Տղաները մի ակնթարթում վեր թռան, քար ու փայտ վերցրին և «հա՜յ-հո՜ւյ» անելով, Վանու առաջնորդությամբ ընկան գայլի հետևից։

Ես մնացի մենակ ու ամոթահար։ Ամաչեցի, որ չկարողացա գայլը տարբերել շնից, և այժմ, երբ ընկերներս հալածում էին այդ գայլին, ես վախենում էի նրանից ու, ականջս ձայնի՝ սպասում, թե ինչ է լինելու։ Տղաների «հա՜յ-հո՜ւյը» գալիս էր հեռվից, անտառի խորքից, ու թվում էր, թե նրանք շա՜տ հեռու են։ Ես վախենում էի՝ հանկարծ գայլը պտտվի ու նորից գա ինձ մոտ, իսկ ընկերներս խոր տեղեր ընկնեն ու ինձ կորցնեն։ Ու քանի նրանց ձայնը լսվում էր, ես դեռ փոքրիկ հույս ունեի, թե կգան։ Բայց մեկ էլ հանկարծ ձայները կտրվեցին բոլորովին…

Ուրեմն շա՜տ հեռացան…

Ուրեմն ինձ էլ չե՜ն գտնի…

Հուսահատությունից սկսեցի կանչել բարձրաձայն.

— էհե՜յ, Վանի՜… էհե՜յ…

Իմ փոքրիկ ձայնը ռումբի պես դրմբում էր անտառի խորքում և արձագանքներով կրկնվում.

— Հեեե՜…

Իսկ տղաների կողմից ոչ մի ձայն։

Իմ հուսահատությունն ու վախը կրկնապատվեց։ Սկսեցի կանչել ավելի սրտապատառ ձայնով.

— Վանի՜, հե՜յ, Վանի՜… էհե՜յ…

Ոչ մի պատասխան։

Տեսնելով ձայն չկա՝ սկսեցի լաց լինել։ Այդ ժամանակ հանկարծ ընկերներս, Վանու առաջնորդությամբ, ծիծաղելով դուրս եկան ծառերի հետևից։

— Ամոթ չի՞, տո, լաց ես լինում, — ասաց Վանին, — հերիք չի՛ գելը շան տեղ ես դրել, հիմա էլ լաց ես լինում… — Ու սկսեցին ծաղրել, ծիծաղել։

Ես թևքով աչքերս սրբեցի և ինքս էլ ուրախությունից նրանց հետ ծիծաղեցի իմ վախի վրա։ Բայց որովհետև լուսացել էր արդեն, էլ չմնացինք այնտեղ. ամանները վերցրած գնացինք մոռուտ…

Այդ օրվանից շատ տարիներ են անցել, բայց ես երբեք չեմ մոռանում այդ գիշերը, որովհետև այդ մի գիշերվա մեջ այնքա՜ն բան սովորեցի…

Ես իմացա, օրինակ, որ քնած ժամանակ փոքրիկ թռչունների վրա են հարձակվում գիշերային թռչունները և տեղնուտեղը ծվատում-ուտում, որ բուն երեխայի նման լաց է լինում ու մեծ մարդու պես քրքջում, որ գայլը նման է շանը, բայց փայլուն, պսպղուն աչքեր ունի, և որ նա այնքան էլ երկյուղալի չէ, եթե ընկերովի հարձակվեն նրա վրա, ու գայլից ոչ թե պիտի վախենալ, այլ վախեցնել։

Անծանոթ բառեր

մոռի- Կապույտ

հաղարջ- Հաղարջենու պտուղը:

բացատ- Բաց՝ ազատ տեղ, դատարկ տեղ

մեզար- Գոգնոց

բոխի- Կեչազգիների ընտանիքին պատկանող ծառ, ղաժի:

Posted in մաթեմ 5

Տեքստային բնույթի հետաքրքրաշարժ խնդիրներ

Դասարանական առաջադրանքներ․
1․  Աղբյուրի մոտ գտնվող ճամփորդն ունի 7 և 5 լիտր տարողությամբ դույլեր: Օգնեք նրան
ստանալ ճիշտ 3 լիտր ջուր:

Լուծում

1)3:2=1.5 լիտր յուրաքանչյուր դույլում


2․ Հավաքած խաղողը լցրել են 12 արկղ և 36 զմբյուղ։ Յուրաքանչյուր արկղում
տեղավորվել է 20կգ խաղող, իսկ յուրաքանչյուր զամբյուղում՝ 15կգ։ Քանի՞ կիլոգրամ
խաղող են հավաքել։

Լուծում

1) 20․12=240 կգ

2) 36.15=540 կգ

3) 240+540=780 կգ


Տնային առաջադրանքներ․
1․ Երկու արտերից ցորեն հավաքեցին․ առաջին արտից՝ 3200կգ, երկրորդից՝ 8800կգ։
Ապա ամբողջ բերքը տարան սայլերով։ Քանի՞ սայլ պահանջվեց, եթե նրանցից
յուրաքանչյուրում տեղավորվում է 400կգ ցորեն։

Լուծում

1) 3200+8800= 12000 կգ

2)12000:400=30 սայլ
2․ Դերձակը ունի մահուդի 16 մ երկարությամբ մի կտոր, որից ամեն օր կտրում է 2 մետր։
Քանի՞ օր հետո նա կկտրի վերջին կտորը։

Լուծում

1) 16:2=8 օր

Posted in Մայրենի 5

Գրի՛ր ստեղծագործական աշխատանք՝ ընտրելով վերնագրերից մեկը՝

  • Աշուն  գիշեր
  • Աշնան մի իրիկուն…

Աշնան մի իրիկուն

Ջան աշուն,

Սիրուն աշուն,

Քամին փչեց,

Տերև թափեց,

Տերև ներկեց,

Ծառերը մերկացան,

Աշնան մի իրիկուն․․․

Posted in մաթեմ 5

Մեկը և զրոն

Դասարանական առաջադրանքներ․
1․ Երկու թվերից մեկը մյուսով բազմապատկելու և բրան բաժանելու դեպքում ստացվում է
նույն 11 թիվը։ Որո՞նք են այդ թվերը։

11.1=11

11:1=11

  1. Կատարե՛ք գործողությունները․
     (45:9-24:6) ‧1+2‧1=3
     (1+1):1+1:(3-2)+4‧1-1:1=6
     (25-24) ‧(6-5)+1:1+(8-7) ‧1=3
     (453-452): (17-16)+1‧1=2
  2. Առանց գրավոր հաշվուներ կատարելու՝ կռահե՛ք, թե ինչի է հավասար առաջին հինգ
    կարգային միավորների գումարը: 10
    4․ Բրուտը 1 օրում պատրաստում էր 5 կճուճ։ Նոր սարք տեղադրելուց հետո նա սկսեց 1
    օրում 3 կճուճով ավելի պատրաստել։ Քանի՞ կճուճ կպատրաստի բրուտը 7 օրում։ 7.8=56 կճուճ
    Տնային առաջադրանքներ․
    1.Կատարե՛ք գործողությունները․
     5‧1+1։1+3‧1-1‧1=8
     1:(10-9)+25‧1-1‧14=12
     (1‧38-1‧37):1-1:1=0
    2․ Գրե՛ք այն ամենափոքր քառանիշ թիվը, որը չի փոխվում նրա գրառման մեջ թվանշանների
    ցանկացած տեղափոխության դեպքում։ 1000
    3․ Գործածվու՞մ է արդյոք 5 թվանշանը ամենափոքր հնգանիշ թվի գրառման մեջ։ 100000
    4․ Սկյուռը 10 րոպեում ուտում է 8 ընկույզ։ Քանի՞ րոպեում սկյուռը կուտի 40 ընկույզ։ 50 րոպեում
Posted in Անգլ 5

Ex. c page 7

  • There are a lot of sandwiches.
  • There are a few hotdogs.
  • There are a lot of blueberries.
  • There are a lot of prettsells.
  • There are a few cherries.
  • There are a lot of cookies.
  • There are a lot of nuts.
  • There are a few sodas.
  • There are a few waters.
  • There are a few cupcakes.

Ex. c page 9

  • There are a few peaches.
  • There are a lot of cookies.
  • There are a few eggs.
  • There is a lot of humburgers.
  • There is a little yogurt.
  • There is a lot of chees.
  • There is a little chicken.
  • There is a little cake.
Posted in Ռուսերեն 5

2

Притча о дружбе

Два друга поссорились. И один из них начал говорить всем плохие слова о своём друге.

Но потом он успокоился и понял, что был неправ. Он пришёл к другу и стал просить у него прощения.

Тогда второй друг сказал:

— Хорошо! Я прощу тебя, но только при одном условии.

— При каком условии?

— Возьми подушку и выпусти все перья на ветер.

Первый друг так и сделал. Он разорвал подушку. А ветер разнёс перья по всему селу.

Довольный друг пришёл к другому и сказал:

— Я выполнил твоё задание. Теперь я прощён?

— Да, если ты соберёшь все перья обратно в подушку.

Posted in Բնագիտություն 5

Նյութերի երեք հիմնական վիճակները

download-2
Կատարելով դիտարկումներ  կհամոզվեք, որ նյութերը հանդես են գալիս տարբեր վիճակներում։ Որոշ նյութեր սովորական պայմաններում հեղուկ վիճակում են, մյուսները՝ գազային, երրորդները՝ պինդ։ Կախված պայմանների փոփոխությունից՝ նրանց վիճակները կարող են փոփոխվել:

Օրինակ՝ ջուրը տնային պայմաններում հեղուկ վիճակում է, սառեցնելիս հեղուկ վիճակից վերածվում է պինդ վիճակի՝ սառույցի, իսկ տաքացնելիս՝ գազային վիճակի՝ գոլորշու: Սառույցը ջրի պինդ վիճակն է, իսկ գոլորշին՝ գազային: Ոսկին սովորական պայմաններում պինդ վիճակում է, շատ բարձր ջերմաստիճանում հալվում է և վերածվում հեղուկի, իսկ ջերմաստիճանն ավելի բարձրացնելու դեպքում սկսում է եռալ և վերածվել գազի։
Նյութը, կախված պայմաններից, հիմնականում լինում է պինդ, հեղուկ կամ գազային վիճակում։
Դիտարկենք տարբեր մարմիններ և, պարզ փորձեր կատարելով, ծանոթանանք դրանց որոշ հատկություններին։
Վերցնենք ապակուց, երկաթից և պղնձից պատրաստված ձողեր, որոնք սովորական պայմաններում պինդ վիճակում են։ Դժվար չէ համոզվել, որ այդ նույն պայմաններում ինչ դիրքով և որտեղ էլ դնենք այդ ձողերը, դրանք կպահպանեն իրենց ձևն ու ծավալը։
Պինդ մարմինները պահպանում են իրենց ձևն ու ծավալը։
Սա պինդ մարմինների հատկություններից է։
Այժմ դիտարկենք հեղուկները։ Վերցնենք 50 մլ ծավալով որևէ հեղուկ, օրինակ՝ մասուրի հյութ, և լցնենք բաժակի մեջ։ Նա կընդունի բաժակի ձևը։ Եթե լցնենք մեկ այլ անոթի մեջ, ապա կընդունի այդ անոթի ձևը, բայց նրա ծավալը կրկին կմնա 50 մլ։ Դա նշանակում է, որ մի անոթից այլ անոթ տեղափոխելիս հեղուկի ծավալը պահպանվում է, բայց ձևը փոխվում է՝ ընդունում է այն անոթի ձևը, որտեղ լցված է:
Հեղուկները պահպանում են իրենց ծավալը, բայց ձևը՝ ոչ։ Սա հեղուկների հատկություններից է:
Դիտարկենք գազային վիճակում գտնվող նյութերից օրինակ՝ օդի նմանատիպ հատկությունը: Եթե օդով լի գնդակը սեղմենք, ապա նրա ձևը կփոխվի, և բնականաբար այդ նույն ձևը կստանա նաև նրանում եղած օդը: Եթե գնդակի ծավալը փոքրացնենք՝ նրա մի մասը սեղմելով, ապա այդ նույն ծավալը կստանա նաև նրանում եղած օդը: Դժվար չէ հետևություն անել, որ գնդակի մեջ լցված օդն ընդունում է տվյալ գնդակի ձևն ու ծավալը: Գնդակի ձևի ու ծավալի փոփոխությունից փոփոխվում են նաև նրանում եղած օդի ձևն ու ծավալը:
Գազերը չեն պահպանում ոչ իրենց ձևը, ոչ ծավալը և զբաղեցնում են իրենց տրամադրված ողջ տարածքը։
Սա գազերի հատկություններից է:

Հետաքրքիր փորձեր ջրի հետ:

Առաջադրանք 1
Թվարկե՛ք 2–ական նյութ, որոնք սովորական պայմաններում հետևյալ վիճակներում են.
ա) պինդ- ապակի, քար

բ) հեղուկ- ջուր, սոգ

գ) գազային- ջուրը տաքացնելուց, կոլա

Առաջադրանք 2
Թվարկե՛ք առնվազն 5 նյութ, որից կարելի է բաժակ պատրաստել։

ապակի, կավ, եկաթ, փայտ, պլաստիկ

Առաջադրանք 3
Առանձնացրեք ստորև տրված նյութերը և տեղադրեք աղյուսակի համապատասխան սյունակներում` պինդ —  հեղուկ  — գազային
Պղինձ, ջուր, կաթ, նավթ, ոսկի, ապակի, թթվածին, գոլորշի, ջրածին, փայտ, պողպատ, արծաթ, ոսկի:

պինդ —   հեղուկ  — գազային

Պղինձ, ոսկի, ապակի ջուր, կաթ, նավթ, թթվածին, գոլորշի, ջրածին,

փայտ, պողպատ, արծաթ, ոսկի:

Posted in մաթեմ 5

Բնական թվերի համեմատումը նրանց գրառման հիման վրա

Դասարանական առաջադրանքներ․
1․ Ո՞ր թիվն է հաշվելիս ավելի ուշ հանդիպում՝ 37-ը, թե՞ 33-ը։

37
2․ Ո՞րն է ամենափոքր բնական թիվը։

0
3․ Ճի՞շտ է արդյոք, որ ամենափոքր վեցանիշ թիվը հաջորդում է ամենամեծ հնգանիշ թվին։

այո
4․ Աստղանիշների փոխարեն տեղադրե՛ք թվերի համեմատման նշաններից մեկը (>, <, =)
այնպես, որ ստացված գրառումը ճիշտ լինի։
 316 < 705
 21 > 12
 15 < 17
 1032 < 2032
 1437 = 1437
 59962 < 123745
5․Աշակերտը, կարդալով օրական 10 էջ, 6 օրվա ընթացքում կարդացել է գրքի կեսը։ Քանի՞
էջ կա գրքում։

Լուծում

1)6.10=60

2)60.2=120 էջ


Տնային առաջադրանքներ․
1․ Ո՞րն է ամենամեծ երկնիշ թիվը։

99


2․ Ճի՞շտ է արդյոք, որ ամենամեծ քառանիշ թիվը նախորդում է ամենափոքր հնգանիշ թվին։

Այո

  1. Գրառե՛ք թվանշաններով և համեմատե՛ք հետևյալ թվերը․
     յոթ հազար ութ հարյուր երեսունվեց և յոթ հազար ութ հարյուր քսանինը 7836 > 7829
     տասը հազար յոթ հարյուր քառասունչորս և տասը հազար վեց հարյուր իննսունինը 10744 > 10699
    4․ Դասարանում 33 աշակերտներից 17-ը աղջիկներ են։ Դասարանում տղանե՞րն են ավելի
    շատ, թե՞ աղջիկները։

Լուծում

1) 33-17=16

2) 17 աղջիկ

3) 16 տղա