Posted in Մայրենի 5

Սպասում 23 Սեպտեմբեր

  • Գրի՛ր շուրջբոլոր, անմիջնորդ, հանդարտ, ծածուկ, գոցել, բառերի հոմանիշները:

շուրջբոլոր— Չորս կողմը, ամբողջ շրջապատը՝ շրջակայքը:

անմիջնորդ— առանց միջնորդի

հանդարտ—  Խաղաղ, հանգիստ, անդորր:

ծածուկ— Կողմնակի մարդկանցից թաքուն, գաղտնի:

գոցել— փակել

  • Բացատրի՛ր  գլուխ տալ, գլուխ ջարդել դարձվածքների իմաստը, գտի՛ր այլ դարձվածքներ գլուխ բառով:

գլուխ տալ— Գլխի շարժումով ողջունել, գլխով բարև տալ՝ բարևել

գլուխ ջարդել— Գլուխ կոտրել:

գլուխ ճաքացնել

գլուխ ճաքել

գլուխ պատռել

գլուխ վեր բերել

գլուխ տալ

գլուխ տանել

Posted in մաթեմ 5

22-25 Սեպտեմբեր

1․ Ո՞ր թիվն է հաջորդում 148579 թվին։ 148580
2․ Ո՞ր թիվն է նախորդում 48547 թվին։48547
3․ Համեմատի՛ր․
 9999 > 9998
 1001000 = 1001000
 375648 < 385648
 89337658 < 3321002567
 111111 > 11112
4․ Արեգն իր մտապահած թիվը բազմապատկեց 3-ով, ստացված թվին գումարեց 7 ու
արդյունքը բաժանելով 2-ի ստացավ 20: Գտնել Արեգի մտապահած թիվը:

Լուծում

11․3=33+7=40:2=20

Պատ․ 11

5․ Հեծյալը պետք է անցնի 140 կմ ճանապարհ։ Նա 3 ժամ ընթացել է՝ յուրւոաքանչյուր
ժամում անցնելով 20կմ և 4 ժամ՝ յուրաքանչյուր ժամում անցնելով 14կմ։ Հեծյալին
ինչքա՞ն ճանապարհ է մնացել անցնելու։

Լուծում

1)3․20=60

2)4.14=56

3)60+56=116

4)140-116=24

6․ 3 ժամում կառքն անցավ 65կմ։ Առաջին ժամում այն անցավ 25կմ, երկրորդում՝ 4կմ-ով
պակաս։ Քանի՞ կիլոմետր անցավ կառքն երրորդ ժամում։

Լուծում

1) 25+21=46

2)65-46=19

Պատ․19
7․ Մի դպրոցում կա 217 աշակերտ, իսկ մյուսում՝ երկու անգամ ավելի։ Երկրորդ
դպրոցում որքանո՞վ ավելի աշակերտ կա, քան առաջինում։ Ընդամենը քանի՞ աշակերտ կա
երկու դպրոցներում։

1) 217 աշակերտ առաջին դպրոցում

2)217.2=434 աշակերտ երկրորդ դպրոցում

3) Երկրորդ դպրոցում 217 ավել աշակերտ կա քան առաջին դպրոցում

4)217+434=651 աշակերտ կա երկու դպրոցներում

Posted in Ռուսերեն 5

1

Это лето было самым запоминающимся летом в моей жизни. Его я провел в родном городе со своими лучшими друзьями.

Погода была просто прекрасная: яркое солнце и теплый воздух, почти не было дождей. Днём мы обычно играли в футбол, волейбол , баскетбол, а вечером на велосипедах ездили к речке.

Очень запомнился мне наш поход в лес с родителями: там мы пели песни у костра, ловили рыбу, спали в палатках. Этим летом я научился ездить на лошади и играть на гитаре. Ещё этим летом у меня появился новый друг. Дедушка привез мне маленького чёрненького щенка. Он, конечно, ещё мал, но у него очень умные глаза и он многое понимает. Он даёт лапу, ложится, садится и лает.

Словарь:

  • запоминающийся – հիշվող
  • родной – հարազատ
  • лапа – թաթ
  • костёр – խարույկ
  • палатка – վրան
Posted in Բնագիտություն 5

ԲՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԸ. ԴԻՏՈՒՄ, ՓՈՐՁ, ՉԱՓՈՒՄ

Մարդկության զարգացման պատմությունը ցույց է տալիս, որ դարեր շարունակ մարդը ձգտել է ճանաչել բնությունը, առավել խոր գիտելիքներ ձեռք բերել բնության մարմինների և երևույթների մասին:Կենդանի և անկենդան բնությունը կարելի է ուսումնասիրել տարբեր ե­ղանակներով կամ, ինչպես ընդունված է ասել, տարբեր մեթոդներով, որոն­ցից են դիտումը, փորձը և չափումները:
Դիտումների միջոցով մենք մեր զգայարանների շնորհիվ բնական պայմաններում ծանոթանում ենք տարբեր երևույթների, պարզում տարբեր մարմինների հատկությունները: Դիտումները մեզ թույլ են տալիս որոշակի նախնական պատկերացումներ կազմել այս կամ այն երևույթի մասին, նկատել որոշ օրինաչափություններ։
Բնության երևույթներն ուսումնասիրում են գիտնականները: Սակայն մի շարք երևույթներ կարող եք ուսումնասիրել նաև դուք՝ կատարելով պար­զագույն դիտումներ: Դիտման միջոցով կարող եք պարզել, որ մարմինները տաքանալիս ընդարձակվում են, որ տարբեր նյութեր տարբեր չափով են ջերմություն հաղորդում, որ բույսերն առանց ջրի չորանում են, որ գետերը սովորաբար վարարում են գարնանը և այլն:
Բնության մասին ավելի խոր գիտելիքներ կարելի է ձեռք բերել փորձե­րի միջոցով: Փորձի ընթացքում հետազոտողը ոչ միայն պարզապես դիտում է ուսումնասիրվող երևույթը, այլև կարողանում է միջամտել տեղի ունեցող փոփոխություններին, կառավարել դրանք: Առավել հավաստի տեղեկու­թյուններ ստանալու համար փորձերը կրկնվում են մի քանի անգամ:
Օրինակ՝ եթե դուք ցանկանում եք պարզել, թե որ ջերմաստիճանում է եռում ջուրը, ուսուցչի օգնությամբ կարող եք կա­տարել հետևյալ փորձը: Անոթի մեջ լցրեք ջուր և սկսեք տաքացնել: Փորձի ընթացքում հետևեք ջրի մեջ իջեցված ջերմաչափի ցուցմունքին։
Երբ ջուրը սկսի եռալ, գրանցեք ջերմաչա­փի ցուցմունքը: Դա կլինի ջրի եռման ջերմաստիճանը: Ձեր մեջ կարող է հարց առաջանալ՝ իսկ գուցե ավելի փոքր քանակությամբ ջուրն ա­վելի ցա՞ծր ջերմաստիճանում է եռում: Ձեր այդ ենթադրությունը դարձյալ կարող եք ստուգել փորձով: Կպարզվի, որ ջրի եռման ջերմաստիճանը կախված չէ ջրի քանակից: Ինչ քանա­կությամբ ջուր էլ վերցնեք, կեռա միևնույն ջերմ­աստիճանում:
Փորձերի միջոցով ուսումնասիրում են ոչ միայն անկենդան, այլև՝ կեն­դանի մարմինների հատկությունները: Օրինակ՝ փորձերով կարելի է պար­զել որոշ նյութերի օգտակար ազդեցությունը բույսերի աճի վրա կամ ստու­գել սննդում թունավոր նյութերի առկայությունը և դրանց վնասակար ազ­դեցությունը մարդու առողջության վրա:
Դիտումները և փորձերը լրացվում են չափումներով և քանակական հաշ­վարկներով: Ոչ մի լուրջ հետազոտություն չի իրականացվում առանց չա­փումների: Դուք արդեն ծանոթ եք, թե ինչպես են չափում հեռավորությունը, մարմնի զանգվածը, ժամանակը: Չափման շնորհիվ որոշվում է չափ­վող մեծության թվային արժեքը՝ համապատասխան միավորով արտա­հայտված, օրինակ՝ երկարությունը՝ մետրերով, ժամանակը՝ վայրկյաննե­րով, զանգվածը՝ կիլոգրամներով և այլն:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Որո՞նք են բնության ուսումնասիրման եղանակները:

Կենդանի և անկենդան բնությունը կարելի է ուսումնասիրել տարբեր ե­ղանակներով կամ, ինչպես ընդունված է ասել, տարբեր մեթոդներով, որոն­ցից են դիտումը, փորձը և չափումները

2․ Ի՞նչ է դիտումը, բերեք օրինակներ:

Դիտումների միջոցով մենք մեր զգայարանների շնորհիվ բնական պայմաններում ծանոթանում ենք տարբեր երևույթների, պարզում տարբեր մարմինների հատկությունները:

Բույսերը առանց ջրի չորանում են, որ գետերը սովորաբար վարարում են գարնանը։

3․ Ինչո՞վ է փորձը տարբերվում դիտումից:

Փորձի ընթացքում հետազոտողը ոչ միայն պարզապես դիտում է ուսումնասիրվող երևույթը, այլև կարողանում է միջամտել տեղի ունեցող փոփոխություններին, կառավարել դրանք:

4․ Նկարագրեք որևէ փորձ։

Անոթի մեջ լցրեք ջուր և սկսեք տաքացնել: Փորձի ընթացքում հետևեք ջրի մեջ իջեցված ջերմաչափի ցուցմունքին։
Երբ ջուրը սկսի եռալ, գրանցեք ջերմաչա­փի ցուցմունքը: Դա կլինի ջրի եռման ջերմաստիճանը:

5․ Թվարկեք երկարության, ժամանակի, զանգվածի չափման միավորները:

Երկարությունը՝ մետրերով, ժամանակը՝ վայրկյաննե­րով, զանգվածը՝ կիլոգրամներով։

Posted in Մայրենի 5

Կոմիտաս

Որպես երգիչ և խմբավար՝ Կոմիտասը բազմաթիվ համերգներ է ունեցել Հայաստանում, Եվրոպայում, Եգիպտոսում, Կոստանդնուպոլսում, Թիֆլիսում և այլուր. նրա կատարումները մշտապես հիացական արձագանք են ունեցել ունկնդիրների շրջանում: Կոմիտասը դասավանդել է Գևորգյան ճեմարանում, ապա նաև մասնավոր դասեր վարել Կոստանդնուպոլսում: Նա կրթել է շնորհալի երիտասարդների մի սերունդ: Իր աշակերտներից ոմանք հայ երաժշտության բնագավառում կարևոր դեր խաղացին. Բարսեղ Կանաչյանը դարձավ կոմպոզիտոր, Վարդան Սարգսյանը եղավ նրա ստեղծագործությունների տարածողը, Միհրան Թումաճանը շարունակեց զբաղվել բանահավաքչությամբ:

Որբանալով վաղ տարիքում՝ 1881 թվականին, 12-ամյա Սողոմոնը Քյոթահիայի հոգևոր առաջնորդ Գևորգ վարդապետ Դերձակյանի հետ մեկնում է Սուրբ Էջմիածին և սկսում ուսանել Գևորգյան ճեմարանում։ 1895 թվականին ձեռնադրվում է վարդապետ, որից հետո մեկնում է Թիֆլիս և վեց ամիս հարմոնիա է ուսանում Մակար Եկմալյանի մոտ[6]։ Սովորել է Բեռլինում՝ պրոֆեսոր Ռիխարդ Շմիդտի մասնավոր կոնսերվատորիայում[7], որից հետո փորձել է կիրառել այդ փորձը ազգային ավանդույթ կառուցելու համար[8]։ Երաժշտության պարապմունքներին զուգահեռ Կոմիտասը հաճախում է նաև Բեռլինի Կայսերական համալսարանի փիլիսոփայության, գեղագիտության, ընդհանուր և երաժշտության պատմության դասախոսություններին[7]:

Կոմիտաս վարդապետ՝ մոռացված ժողովրդական հերոս – Enlight Studies
Posted in Մայրենի 5

Մուշեղ Գալշոյան. Սպասում

Add New Post

Preview(opens in a new tab)PublishAdd title

Կոմիտասը ելավ հյուրանոցից, վերարկուի օձիքը բարձրացրեց, ձեռքերը խոթեց գրպանները և քայլեց արագ ու ճկուն: Դեկտեմբերի կեսն էր. Փարիզի փողոցներում վնգստում էր ցուրտը: Եվ փարիզեցիները դուռ ու լուսամուտ գոցել էին օրվա դեմ: Հատուկենտ էին անցորդները: Փողոցի շրջադարձում Կոմիտասը մի դրամապանակ նկատեց: Հնամաշ էր, պարունակությամբ աղքատ` եղած-չեղածը տասը ֆրանկ:
«Խեղճ ու կրակ մեկն է կորցրել,- տխուր մտածեց նա և նայեց շուրջբոլորը,- էս ցուրտ օրվա ապրուստն է կորցրել` կորոնի, կդառնա, ետ կգա… Հիմա կգա»- համոզեց ինքն իրեն և նայեց ժամացույցին. 12-ին քառորդ էր պակաս, իսկ 12-ին Մարգարիտի մոտ ճաշի էր հրավիրված:
«Մի քիչ սպասեմ», – որոշեց ու հանդարտ սկսեց քայլել` փողոցի շրջադարձն ու ետ, շրջադարձն ու ետ, ուշադիր` փողոցով անցնող հատուկենտ անցորդներին: Եվ համոզված էր, որ կգա նա, ու ինքն անմիջնորդ կճանաչի նրան:
«Տխուր բան է օրվա ապրուստ չունենալը»,- մտածեց Կոմիտասը:
Հիշեց Բեռլինը:

1896 թվականին էր, էլի ձմեռ, Բեռլինի բարձրագույն երաժշտանոցում ուսանելու առաջին ձմեռն էր… Բարերարի ուղարկած ամսական թոշակը վերջացել էր, սպասում էր հաջորդին ու` չկար: Եվ դուրս էր եկել մի ծանոթից պարտք խնդրելու, բայց ինքնասիրությունը թույլ չէր տալիս բախել դուռը` հացի համար դրամ խնդրել, ու սոված չափչփում էր Բեռլինի փողոցները: Հանկարծ ոտքերի մոտ նշմարեց կես մարկ, վերցրեց ու ավելի շվարեց` ի՞նչ անել, կես մարկով ոչ կարող ես պանդոկ մտնել, ոչ` խանութ:
Ու այդ կես մարկով վիճակախաղի տոմս գնեց և շահեց հարյուր մարկ:
Հետո աչքերում շողաց մի կարևոր միտք, և նա ուրախացավ, որ դրամապանակի տերը դեռ չի հայտնվել, լավ է որ չի եկել, թե չէ արդեն ուշ կլիներ, շատ ուշ: Եվ նա գրպանից հանեց հարյուր ֆրանկ, ճիշտ` հարյուր, շտապ բացեց դրամապանակը և հարյուր ֆրանկը ծրարեց դրամապանակի խորքում, տասը ֆրանկի տակ: Ապա ժպտաց, ձեռքերը շփեց իրար, խոր շունչ քաշեց, հին ու ծանր պարտքերից ազատվողի պես հանգիստ շնչեց ու շնչի հետ հանկարծ հասկացավ, որ տասը տարի առաջ վիճակախաղով շահած հարյուր մարկը հոգու խորքում, իրենից էլ ծածուկ, պարտք է համարել:
«Ինչո՞ւ,- փորձեց հասկանալ,- ինչո՞ւ պարտք»:
«Որովհետև հարյուր մարդ այդ վիճակախաղում հուսախաբ եղավ, իսկ ես շահեցի, սեփականացրի հարյուր մարդու հարյուր մարկը»:«Ուշացավ»,- ասաց և` այնպիսի տոնով, կարծես պատահական ու իրեն անծանոթ մեկի չէր սպասում, այլ բարեկամի, որի հետ նախապես պայմանավորվածություն ուներ հանդիպելու հենց այնտեղ` փողոցի շրջադարձում, հենց այդ ժամին, միայն թե, չգիտես ինչու, ուշանում է, չի գալիս… Բայց անպայման կգա, և ինքը պետք է սպասի, պարտավոր է:
«Գուցե գլխի էլ չէ, որ դրամապանակը կորցրել է: Կիմանա, կգա, ցուրտ է, շուտ գար»: Ձմռան այդ օրն աշխարհում միլիոն ու մեկ մարդ հյուրընկալ է, միլիոն ու մեկ ճաշի հրավեր ունի (միլիոն ու մեկերորդը` ինքը Կոմիտասը), միլիոն ու մեկ մարդ համերգ ու թատրոնի տոմս է գնել, միլիոն ու մեկ մարդ աշխատում է, միլիոն ու մեկ մարդ մտածում, գլուխ է ջարդում, միլիոն ու մեկ մարդ մեռնում է, միլիոն ու մեկ մարդ ծնվում է… Ձմռան այդ օր ու ժամին աշխարհում մի մարդ, մեկը, միայն մեկը, ձմռանաշունչ փողոցում անծանոթի է սպասում – վերադարձնելու նրա կորուստը` տասը ֆրանկ: Հենց գար տերը, և ինքը դրամապանակը հանձներ նրան ու շարունակեր Մարգարիտենց տան ճամփեն, կդառնար միլիոն ու մեկերորդ ճաշի հրավիրվածը: Ու եկավ նա…
Դեռատի կին էր` այր մարդու բաճկոնով, այր մարդու ոտնամաններով: Դեռատի կնոջ աչքերում բողոք կար, և հույսը լացի պես կախվել էր շուրթերից ու դողում էր:
—  Մադմուազել, դուք որևէ բան կորցրե՞լ եք:
— Այո՛… դրամապանակս եմ կորցրել,- ասաց ցածրաձայն:
Կոմիտասը ձեռքը տարավ գրպանը:
— Ահավասիկ: Վերցրեք,- տխուր ժպտաց,- իսկ ինչո՞ւ ուշացաք:- Աղջիկը թույլ մեկնեց ձեռքը, դրամապանակն առավ, դողացող մատներով փորձեց բացել: Դա ակամա մղում էր, պահի հետ կապ չունեցող: Կոմիտասն ափերի մեջ առավ նրա ձեռքերը:
— Բացել պետք չէ,- ասաց և ինքն իր համար ավելացրեց,- ցուրտ է…
Հետո ձեռքերը գրպանեց, թեթև խոնարհում արավ:
— Վաղը երեկոյան հայկական եկեղեցում հայկական նվագահանդես կա: Ձեզ հրավիրում եմ: Անպատճառ եկեք: Ցտեսություն:
Եվ նորեն գլուխ տվեց ու գնաց:

Անծանոթ բառեր

վնգստում-խորաշունչ

Հատուկենտ-Շատ սակավ, փոքրաթիվ, մի երկու, մի քանի

վնգստում- խորաշառաչ

կորոնի- պսակաձև անոթների անբավություն

հատուկենտ- Շատ սակավ, փոքրաթիվ, մի երկու, մի քանի:

Posted in մաթեմ 5

Թվանշաններ։ Թվերի գրառումը

Հարցեր
1․ Ի՞նչ է թվանշանը։

Թվանշանը թվերի գրառումն է։

2․ Քանի՞ թվանշան է գործածվում թվերի գրառման համար։

Թվերը գրի են առնվում ընդամենը տասը նշանների միջոցով։

3․ Ինչպե՞ս են կոչվում և որտե՞ղ են ստեղծվել այն թվանշանները, որոնք մենք գործածում
ենք։

Թվանշանները կոչվում են արաբական։
Թվանշանները, որոնք մենք գործածում ենք, ստեղծվել են Հնդկաստանում
մեր թվարկության առաջին դարերում։

4․ Այժմ գործածվող թվանշաններից բացի՝ ուրիշ ի՞նչ թվանշաններ են ձեզ հայտնի։

Հռոմեական թվանշանները։

Առաջադրանքներ
5․ Քանի՞ տարբեր թվանշաններ են գործածվում 8306388 թվի գրառման մեջ։

4 տարբեր թվանշաններ։

6․Քանի՞ տարբեր թվանշաններ են գործածվում 14865 թվի գրառման մեջ։

5 տարբեր թվանշաններ։

7․ Քանի՞ տարբեր թվանշաններ են գործածվում 999999 թվի գրառման մեջ։

1 տարբեր թվանշաններ։

8․ Չհրկիզվող պահարանը բացելու համար անհրաժեշտ է իմանալ նրա գաղտնագիրը, որը
կազմված է երեք տարբեր թվանշաններից։ Գրե՛ք այն բոլոր հնարավոր գաղտնագրերը, որոնք
կազմված են 0, 1, 2 թվանշաններից։

120, 210, 102, 201, 021, 012։

9․ Քանի՞ թվանշան կգործածվի տասնհինգ էջանոց գրքույկի էջերը համարակալելու համար։
Ո՞ր թվանշանները կգործածվեն մեկից ավելի անգամ։

10 թվանշան կգործածվի։ 1, 2, 3, 4, 5 թվանշանները կգործածվեն մեկից ավելի անգամ։

Կարգեր։ Կարգային միավորներ
10․ Քանի՞ կարգ կա հետևյալ թվերից յուրաքանչյուրում․
 536 — 3
 25 — 2
 7 — 1
 8394 — 4
 956630 — 5

11․ Հետևյալ թվերը ներկայացված են կարգային
գումարելիների գումարի տեսքով։ Ինչպիսի՞ն կլինեն դրանց
դիրքային գրառումները․

7․10000+6․1000+4․100+5.10+3․1=76453

8.10000+3.100+2.10+7.1=80327

12․ Հետևյալ թվերը գրի՛ կարգային գումարելիների գումարի
տեսքով․
 3893= 3.1000+8.100+9.10+3.1
 45399=4.10000+5.1000+3.100+9.10+9.1
 300201=3.100000+2.100+1.1
 80006=8.10000+6.1

Posted in "Հյուսիսային դպրոց"

Անհատական պլան

2020-2021 Ուստարի

Անուն, Ազգանուն- Սերո Կարագուլլյան
 
Հասցե- Տիկրան Մեծ 36 Ե բնակարան 3
 
Դասարան- 5-1
Ընտրությամբ գործունեություն Ոսկերչություն
 
Լրացուցիչ կրթություն-  Ռուսերեն դպրոցից դուրս -անհատական
Երկարօրյա ծառայություն- Չեմ օգտվում
 
Երթուղային ծառայություն՝ Չեմ օգտվում