Posted in մաթեմ 6

Դաս 2

Կրկնենք անցածը

Առաջադրանքներ(դասարանում)

80․45/100=36 լ․

(4.5.3).3=180

3) Մի քաղաքից մյուսը հասնելու համար մեքենան ծախսել է 20 լ

բենզին, իսկ մոտոցիկլետը՝ 10լ։ Քանի՞ տոկոսով է մոտոցիկլետի

ծախսած բենզինը պակաս մեքենայի ծախսածից։

50%

Լրացուցիչ(տանը)

11000.15/100=1650

11000+1650=12650

0.1.2.3.4.5.6.7.8.9=0

6) Մեքենան առաջին ժամում անցել է ճանապարհի 13-ը, երկրորդ ժամում՝ 27-ը։ Ճանապարհի ո՞ր մասն է նրան մնում անցնելու։

13+27=40

100-40=60

7)* Մի իմաստունի հաջողվեց, 1, 2, 3 և 4 թվանշանները երկուական անգամ օգտագործելով, գրել այնպիսի ութանիշ թիվ, որի գրառման մեջ երկու 1-երի միջև կա միայն մեկ թվանշան, 2-ների միջև՝ երկու, 3-ների միջև՝ երեք, 4-երի միջև՝ չորս թվանշան։Կռահե՛ք, թե ինչ թիվ էր գրել իմաստունը։

23421314

Posted in Մայրենի 6

Անդաստան․ Դ․ Վարուժան

Արևելյան կողմն աշխարհի
Խաղաղությո՜ւն թող ըլլա…
Ո՛չ արյուններ, քրտինք հոսին
Լայն երակին մեջ ակոսին.
Ու երբ հնչե կոչնակն ամեն գյուղակի՝
Օրհներգությո՜ւն թող ըլլա:

Արևմտյան կողմն աշխարհի
Բերրիությո՜ւն թող ըլլա…
Ամեն աստղե ցող կայլակի,
Ու ամեն հասկ ձուլե ոսկի.
Եվ ոչխարներն երբ սարին վրա արածին՝
Ծիլ ու ծաղի՜կ թող ըլլա:

Հյուսիսային կողմն աշխարհի
Առատություն թող ըլլա…
Ոսկի ծովուն մեջ ցորյանին
Հավետ լողա թող գերանդին.
Ու լայն ամբարն աղուններուն երբ բացվի՝
Բերկրությո՜ւն թող ըլլա:

Հարավային կողմն աշխարհի
Պտղաբերում թող ըլլա…
Ծաղկի՜ մեղրը փեթակներուն,
Հորդի գինին բաժակներուն.
Ու երբ թխեն հարսերը հացը բարի՝
Սիրերգությո՜ւն թող ըլլա։

Բառարան

կայլակի-կհոսի

թող ըլլա-թող լինի

ցորյանի-ցորենի

աղուն-աղալու համար պատրաստված հացահատիկ

Առաջադրանքներ

1․ Այս բառերն էլ ի՛նքդ բառարանի օգնությամբ բացատրի՛ր․

Ակոս- Երկար գծաձև փոս հողի վերին շերտում, որ բացում է խոփը:

կոչնակ- եկեղեցի, հրավիրող կոչնազանգ

գյուղակ- Փոքրիկ գյուղ:

բերրիություն- պտղաբեր լինել

ցող- Օդի՝ խոնավությունից գոյացող ջրի կաթիլներ, որ նստում են բույսերի, գետնի

օրհներգություն- Օրհներգը որպես գրականության և արվեստի ժանր:

գերանդի- Երկար կոթի վրա ամրացվող սուր՝ խոտ և հացաբույսեր հնձելու համար

ամբար- Զանազան մթերքներ պահելու շենք կամ դրա մի մասը, շտեմարան:

բերկրություն-  ուրախություն

հորդել-  հոսել,

2․ Չորսից վեց նախադասությամբ արձակ փոխադրի՛ր բանաստեղծությունը։

Աշխարհի՝ Արևելյան կողմը խաղաղություն թող ըլլա, Արևմտյան կողմը՝ բերրիություն, Հյուսիսային կողմը՝ առատություն, Հարավային կողմը՝ պտղաբերում։

3․ .Ինչպիսի՞ հայրենիք է ուզում ունենալ քնարական հերոսը, ի՞նչն է կարևորում:

Խաղաղ, բերրի, առատ և պտղաբեր։

Կարևորում է խաղաղությունը։

4․ Ի՞նչը կփոխեիր կամ ի՞նչ կավելացնեիր (կպակասեցնեիր):

Աշխարհի հայերը ապրեն խաղաղ հայրենիքում։

5. Մաղթանքներից մեկն ընտրի՛ր որպես վերնագիր. պատճառաբանի՛ր ընտրությունդ:

Խաղաղ Կյանք։

6․ Անգի՛ր սովորիր բանաստեղծությունը և տեսանյութ կամ ձայնանյութ պատրաստի՛ր։

Posted in English 6

Text 5,page 12

One day a man went to see his doctor and said to him, ‘I’ve swallowed a horse,
doctor, and I feel very ill.’
The doctor thought for a few seconds and then said, ‘All right, Mr. Lloyd, I’ll
help you. Please lie down on this bed.’
The doctor’s nurse gave the man an injection, the man went to sleep, and the
doctor went out quickly to look for a horse in the town.
After half an hour he found one, borrowed it and took it into his office, so
when Mr. Lloyd woke up, it was there in front of him.
‘Here’s the horse, Mr. Lloyd,’ the doctor said. ‘I’ve taken it out of your
stomach, and it won’t give you any more trouble now.’
At first Mr. Lloyd was happy, but then he looked at the horse again and said,
‘But, doctor, my horse was white, and this one’s brown!’
Word outside the 1000: swallowed

13

A. Answer these questions.

  1. Did the doctor think, ‘This man has really swallowed a horse’?

No, he didn not think.

  1. Why did the nurse give the man an injection?

The nurse injects the man, so that the man went to sleep.

  1. What did the doctor do when he went out?

The doctor went out quickly to look for a horse in the town.

  1. What did Mr. Lloyd see when he woke up?

It was horse there in front of him.

  1. Why was Mr. Lloyd not happy when he looked at the horse
    more carefully? Because he said. my horse was white, and this one’s brown!’
    B. Which words in the story on page 12 mean: sick-pleased-fast
    Ǟ. Put the number of the correct sentence under the correct picture.
  2. The nurse gave Mr. Lloyd an injection. 3
  3. The doctor went out into the street. 5
  4. Mr. Lloyd said, ‘I feel very ill.’ 2
  5. Mr. Lloyd woke up. 6
  6. Mr. Lloyd came into the doctor’s office. 1
  7. Mr. Lloyd went to sleep. 4

Posted in մաթեմ 6

Դիագրամներ

Առաջադրանքներ(դասարանում)

1) Վաճառքի համար ստացան երեք գույնի մեքենաներ։ Դրանց 25 %-ը

սպիտակ են, 45 %-ը՝ դարչնագույն, մնացածները՝ մոխրագույն։ Հետևյալ շրջանաձև դիագրամներից ո՞րն է համապատասխանում այդ տվյալներին.

2) Երկրագնդի օվկիանոսներն ունեն մոտավորապես հետևյալ

մակերեսները. Խաղաղ օվկիանոսը՝ 180 մլն քառակուսի կիլոմետր,

Ատլանտյան օվկիանոսը՝ 92 մլն քառակուսի կիլոմետր, Հնդկական

օվկիանոսը՝ 75 մլն քառակուսի կիլոմետր, Հյուսիսային սառուցյալ

օվկիանոսը՝ 13 մլն քառակուսի կիլոմետր։Word ծրագրով գծել այդ օվկիանոսների մակերեսների շրջանաձև դիագրամ։

3) Մի քանի տարվա ընթացքում գործարանի թողարկած մեքենաների

քանակները ներկայացված են հետևյալ աղյուսակում.

Կազմե՛ք այս աղյուսակին համապատասխանող սյունակաձև դիագրամ։

Լրացուցիչ(տանը)

4) Սյունակաձև դիագրամում ցույց է տրված, թե գյուղի այգիներում քանի տոննա միրգ է հավաքվել ամռան ամիսների ընթացքում։ Ելնելով դիագրամից՝ պատասխանե՛ք հետևյալ հարցերին.

ա) Ընդամենը որքա՞ն միրգ է հավաքվել օգոստոսին։

65

բ) Որքա՞ն բալ է հավաքվել ամռան ընթացքում։

75

գ) Ընդամենը որքա՞ն միրգ է հավաքվել ամռան ընթացքում։

280

դ) Ամենաշատը ո՞ր ամսին է միրգ հավաքվել։

Հուլիս

5) Դասագրքի 25000 օրինակ տպաքանակն ամբողջությամբ տպագրվել

է մեկ աշխատանքային շաբաթվա ընթացքում։ Օգտվելով գծային դիագրամից՝ պատասխանե՛ք հետևյալ հարցերին.

ա) Տպաքանակի ո՞ր մասն է տպագրվել ուրբաթ օրը։

20 %

բ) Շաբաթվա ո՞ր օրերին է տպագրվել տպաքանակի 20 %-ից ավելին։

Երեքշաբթի և Հինգշաբթի

գ) Շաբաթվա ո՞ր օրն են տպագրվել ամենամեծ քանակով դասագրքեր։ Իսկ ամենափո՞քր քանակով։ Ի՞նչ քանակներ են դրանք։

Հինգշաբթի 30 % ամենամեծ քանակով

Չորեքշաբթի 5 % ամենափոքր քանակով

6) Դիագրամում (նկ. 29) ցույց է տրված, թե անտառի որ մասն է կազմում ծառերի այս կամ այն տեսակը։ Պատասխանե՛ք հետևյալ հարցերին.

ա) Ծառերից ո՞րն է ամենաշատ տարածվածն այդ անտառում, և ո՞րը՝

ամենաքիչը։

թխկի 108

եղևնի 36

բ) Տվյալ անտառը հիմնականում ինչպիսի՞ ծառերից է կազմված՝ սաղարթավո՞ր, թե՞ փշատերև։

սաղարթավոր

գ) Անտառի քանի՞ տոկոսն է բաժին ընկնում սաղարթավոր ծառերին։

սաղարթավոր 234

Posted in Մայրենի 6

Մխիթար Սեբաստացի

Մխիթար Սեբաստացի
Ծնվել էփետրվարի 71676
ԾննդավայրՍեբաստիա
Մահացել էապրիլի 161749 (73 տարեկան) կամ ապրիլի 271749[1] (73 տարեկան)
Մահվան վայրՍուրբ Ղազար կղզիՎենետիկՎենետիկի հանրապետություն
ԳերեզմանՍուրբ Ղազար կղզի
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Մասնագիտությունվանականգրող և թարգմանիչ
Զբաղեցրած պաշտոններաբբա

Մխիթարը դեռ ոգևորված էր ստեղծել քարոզիչների միաբանություն, որը նվիրված կլիներ հայ ժողովրդի կրթական և հոգևոր մակարդակների բարձրացմանը։

Քսան տարեկան հասակում Սուրբ նշան վանքի վանահոր կողմից նա նշանակվեց քահանա։

Քսանհինգ տարեկանում Մխիթարը հիմնեց եկեղեցի Կոստանդոպոլսում, որի օրինակով էլ մի խումբ երիտասարդների հետ հիմնեց Մխիթարյան միաբանությունը։

Ընդամենը երկու տարի հետո` Օսմանյան իշխանությունների հալածանքներից փախչելով` միաբանությունը տեղափոխվեց Պենոպոլես, որը գտնվում էր վենետիկում։ Իսկ 1715 թվականին միաբանությունը տեղափոխվեց Սուրբ Ղազար կղզի` Վենետիկի Հանրապետության հրամանով։

Սուրբ Ղազար կղզում կառուցեց վանքը, որտեղ էլ մահացավ 73 տարեկան հասակում։

Նա թարգմանել, ստեղծել և տպագրել է հազարավոր աշխատություններ` հարստացնելով հայերեն գրականությունը։ Այսօր նրա մատենադարանում պահվում են ավելի քան 5000 ձեռագրեր և 100000 տպագիր գրականություն։

Մխիթար Սեբաստացու անվամբ է կոչվում Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը։

\

Դիմանկար
Posted in Ռուսերեն 6

Русско-английск-армянский вариант

Моя семья — My family — Իմ ընտանիքը

Слова для изучения — words to study — ուսումնասիրելու համար բառեր

EnglishՀայերեն, По-русски
brideневеста, հարսնացու
groomжених, փեսացու
brotherбрат, եղբայր
cousinкузен, кузина, հորեղբոր, մորաքրոջ, հորաքրոջ, քեռու տղա
wifeжена, կին
husbandмуж, ամուսին
parentsродители, ծնողներ
parentродитель, ծնող
grandchild — grandchildren (Plural)внук (թոռ)- внуки (թոռներ)
grandsonвнук թոռ
granddaughterвнучки թոռնուհիներ
friendдруг, подруга, ընկեր, ընկերուհի
boyfriendдруг, ընկեր
girlfriendподруга, ընկերուհի
grandmother, grandmaбабушка տատիկ
grandfather, granddad, grandpaдедушка պապիկ
half-sisterсестра по одному из родителей միակողմանի քույր
half-brotherбрат по одному из родителей միակողմանի եղբայր
motherмама մայր
mum, mummy, mom (AE)мама (амер. англ) մայրի
nephewплемянник զարմիկ
nieceплемянница զարմուհի
uncleдядя քեռի, հորեղբայր
godchildкрестник, սանիկ
godfatherкрестный отец կնքահայր
godmotherкрестная мама կնքամայր
sisterсестра քույր
mother-in-lawтеща, свекровь ոքանչ, սկեսուր
father-in-lawтесть, свекор աներ, սկեսրայր
sonсын տղա
auntтетя մորաքույր, հորաքույր
daughterдочь աղջիկ
great-grandparentsпрадедушка и прабабушка տատիկի մայրիկ, հայրիկ
fatherотец հայր
dadпапа հայրիկ
twinблизнец երկվորյակ

Posted in Մայրենի 6

Հեծանիվը: Ճաբուա Ամիրեջիբի

Ամառային արձակուրդներին ընդամնեը մի քանի օր էր մնացել։

Հայրս արագ քայլելու սովորություն ուներ։ Ես մշտապես ետ էի մնում, առավել եւս այն ժամանակ, երբ ուշադրությունս որեւէ հետաքրքիր բան էր գրավում։

Ինչ֊որ տեղ էինք գնում, իմ ուշադրությունը գրավեց հեծանիվը եւ նրա վրա նստած տղան։ Հեծանիվը նիկելապատ ղեկ ուներ, ցոլալապտերիկ, հետեւում՝ նստելատեղ եւ պահոց։ Տղան կարմիր այտեր եւ ինքնագոհ, զվարթ հայացք ուներ։

Նա մեր կողքով անցավ եւ զանգը ծնգծնգացրեց, զանգի այս ձայնը սրտիս կպավ, կանգնել նայում էի ոչ այն է՝ տխուր, ոչ էլ ուրախությամբ։

Չգիտեմ, թե ինչքան կկանգնեի այնտեղ, եթե չլսեի հայրիկիս կանչը։

Վազելով նրան հասա։

― Այդ ինչի՞ն էիր նայում, ― հարցրեց հայրս։

― Այն տղան հեծանիվ ունի։

― Դո՞ւ էլ ես հեծանիվ ուզում։

― Ուզում եմ, ― պատասխանեցի ես։

― Շա՞տ ես ուզում։

Որոշ ժամանակ մտածեցի, թե ինչպե՞ս հասկացնեմ, որ իրոք շատ եմ ուզում, ոչ թե հենց այնպես․

― Շատ եմ ուզում, ― ասացի հաստատուն ձայնով։

― Եթե իսկապես շատ ես ուզում, ուրեմն՝ կունենաս, ― պատասխանեց հայրիկս։

Ոչինչ չհասկացա, բացի այն, որ հայրիկը նույն պահին ինչ֊որ բան որոշեց։

Մերոնց ուղարկեցինք հանգստանալու։

Հաջորդ օրը հայրիկս շուտ արթնացավ, միասին դուրս եկանք տնից, չգիտեի, թե ուր ենք գնում եւ երբ հարցրի՝ պատասխանեց․

― Կաշխատես, փող կստանաս եւ հեծանից կգնես։

Զարմացա եւ հարցրի հայրիկիս․

― Դու ի՞նչ է, հեծանիցի փող չունե՞ս։

― Ունեմ, ― պատասխանեց։ ― Դո՛ւ չունես, կաշխատես, կունենաս․․․

Այսպես զրուցելով մոտեցանք այն հիմնարկին, որտեղ ես, հայրիկիս որոշմամբ, հեծանիվի փող պիտի աշխատեի։ Արտադրամասն անցանք եւ ապակեպատ պատշգամբով փակված մի սենյակ մտանք, շուրջբոլորը ժանգի հոտ էր, երկաթի կտորներ եւ ինչ֊որ մասեր էին շարված այն մարդու սեղանին ում մոտ ինձ տարավ։

― Բարեւ, Միշո՛, քեզ համար բանվոր դասակարգ եմ բերել, ― ասաց հայրս։

Վարպետ Միշոն վեր կացավ, ձեռքով բարեւեց, թեւիցս բռնեց եւ կարգին զննեց ինձ, անգամ թափահարեց ուսերիցս բռնած։ Այնպես էր նայում, կարծես թե ինչ֊որ մեկի հետ մրցելու պիտի տաներ ինձ, կասկածում էր՝ կհաղթե՞մ, թե՝ ոչ։ Վարպետ Միշոն թխադեմ մարդ էր, ուժեղ, խալաթի գրպանից բավական հին կարկին էր երեւում։

Երբ վերջացրեց ինձ զննելը, ասաց․

― Գնա ամենավերջին արտադրամասը, այնտեղ Սերգեյ Միխայլովիչն է, ծեր մարդ է, փականագործ, ասա թող այստեղ գա։

Դուրս եկա, համարյա ոտքերի թաթերի վրա անցա առաջին արտադրամասը։ Ինձ թվում էր, բոլորն ինձ էին նայում եւ բոլորին խանգարում էի, բայց ո՞ւմ դարդն էր կտրել, ամեն մեկն իր գործով էր զբաղված։ Արտադրամասում աղմուկ էր, հաստոցները ճռճռում էին, թիթեղյա թերթերը շրմփալով ընկնում էին, ամեն ինչ պտտվում ու շարժվում էր։

Գտա ծեր փականագործին, միասին գնացինք վարպետ Միշոյի մոտ եւ տասը րոպե հետո արդեն կապել էի հսկայական գոգնոցը, բրեզենտե ձեռնոցներ էի հագել եւ ջոկում էի թիթեղի կտորները։ Սերգեյ Միխայլովիչի տված ձեւաձողի վրա տեղավորում էի թիթեղի կտորը, կավիճով եզրագծում եւ կողքի դնում։ Սա էր իմ աշխատանքը։ Ցերեկվա ժամը երկուսին արդեն տուն էի գնում, ես դեռ անչափահաս էի եւ իմ աշխատանքային օրը կարճ էր։

Հունիսի տասնիննին առաջին անգամ ես էլ իմ ազգանվան դիմաց աշխատավարձի ցուցակում ստորագրեցի եւ ստացա քսանինը ռուբլի, ափիս մեջ սեղմեցի, ձեռքս դրի գրպանս եւ վազեցի հայրիկիս մոտ՝ աշխատանքի վայրը, թե չէ ոնց պիտի համբերեի մինչեւ գործից տուն գար։

― Պահի՛ր, չծախսես, ― ասաց հայրիկս։

Պահեցի, չծախսեցի ոչ մի կոպեկ, ընթրիքի եւ կինոյի փողը հայրս էր տալիս։

Հունիսին, լավ եմ հիշում, ընդհանուր հաշվով ստացա երեք հարյուր տասնչորս ռուբլի, հուլիսին ուրիշ աշխատանքի տեղափոխվեցի։

Հնարավոր չէր, որ ամեն օր չբացեի դարակը, երեք֊չորս օրը մեկ հաշվում էի փողերս։ Չեմ կարող ասել, թե ինձ հաճույք էր պաճառում փող հաշվելը, բայց պահանջ էի զգում, որ ստուգեի՝ տեղո՞ւմ են փողերս, թե՝ ոչ։

Ո՞վ պետք է տաներ։

Օգոստոսի մեկին հիմնարկը վերջնահաշվարկ կատարեց, ազատվեցի աշխատանքից։

Ես ունեի սեփական քրտինքով հեծանից գնելու համար վաստակած 720 ռուբլի գումար՝ սեղանի դարակում դրված, դարակը փակել էի, բանալին գրպանումս էր, եւ գնացքը ինձ ու հայրիկիս դեպի հանգստյան տուն էր տանում։

Ամբողջ օգոստոս ամիսը հոգով տանջվում էի, համբերությունս այլեւս չէր բավականացնում, թե երբ է սկսվելու ուսումնական տարին, որ գնանք խանութ եւ գնենք նիկելապատ ղելով, լապտերիկով, պահոցով հեծանիվը։ Բոլորը գիտեին, որ ես փող ունեի, որը վաստակել էի սեփական աշխատանքով, այն էլ՝ 720 ռուբլի եւ այս գումարով կառնեի հեծանիվը։

Վերջապես վերադարձանք հանգստյան տնից, սկսվեցին դասերը, եւ ես նույն օրը պիտի վազեի խանութ՝ հեծանիվ գնելու։

Դպրոցից վազելով տուն եկա, գցեցի պայուսակս, բացեցի դարակս, հաշվեցի գումարը, դրի գրպանս։ Արդեն ուզում էի գնալ հեծանից գնելու, երբ նկատեցի, որ իմ քույրիկ Քեթինոն իր շորերը, գուլպաները եւ կոշիկները արագ֊արագ դասավորու էր ճամպրուկի մեջ եւ կամաց, անձայն լաց լինում, արցունքներն իրար հետեւից թափվում էին․․․

Մոտեցա, դեմքին նայեցի։

Լացում էր, իսկապես լացում էր։

― Ինչո՞ւ ես լացում, Քեթինո, ― հարցրի ես եւ անմիջապես մտածեցի, որ նրա լացի եւ ճամպրուկի հավաքելու մեջ անպայման կապ կար, գիշերը հայրիկը մայրիկին ինչ֊որ բան էր ասում։

― Այն տղան մի կիսամաշ տաբատից եւ ուսանողական տոմսից բացի ոչինչ չունի, վերջացնե՜ն, ոտքի կանգնեն եւ հետո, ինչ կուզեն, թող անեն, թեկուզ երեք անգամ պսակվեն։

Այն տղայի անունը Գիգլա էր, երբեք չէի տեսել նրան կիսամաշ տաբատով, ջրագնդակի խմբակ էր հաճախում։

Վա՜խ, այդ ինչպե՜ս էր խաղում։

Ես շատ էի ուզում, որ Գիգան եւ Քեթինոն․․․

― Աչիկո, ցավդ տանեմ, եղբայրս, դու արդեն մեծ տղա ես եւ երեւի ինձ կհասկանաս, ես տնից գնում եմ Գիգայի մոտ, էլ չեմ կարող․․․, ― Քեթինոն լացեց, եւ ես էլ սկսեցի լացել, չնայած մինչեւ հիմա չեմ հասկանում, թե ի՞նչը չէր կարող Քեթինոն։

Քեթինոն ճամպրուկը արագ վերցրեց, ինձ համբուրեց, սրբեց արցունքները, տխուր ու սրտաճմլիկ նայեց այս ու այն կողմ եւ գնաց։

Ես հետեւից գնում էի եւ լացում, սիրտս էլ չդիմացավ, իրեն հասա եւ հարցրի․ ―Քեթինո, Գիգլան կիսամաշ տաբատից եւ ուսանողական տոմսից բացի ոչինչ չունի, ինչո՞վ պիտի ապրեք։

Քեթինոն մտածեց եւ պատասխանեց․

― Մենք աղքատությունից չենք վախենում, սիրում ենք միմյանց։

Ես հանեցի 720 ռուբլին եւ Քեթինոյի վերնազգեստի գրպանը խցկեցի։

―Ո՛չ, չեմ ուզում, Աչիկո, հետ վերցրու, ― անհանգստացավ Քեթինոն եւ ինձ մեկնեց փողը։

― Չեմ վերցնի, ձեզ պետք կգա, ― ասացի ես եւ մի քանի քայլ ետ քաշվեցի։

Քեթինոն նորից լացեց․․․ միայն թե այս անգամ հետն էլ ժպտում էր, հետո գումարին նայեց, դրեց գրպանըն ու ասաց․

― Շնորհակալություն, Աչիկո, այս պարտքդ մենք երբեք չենք մոռանա, մենք անպայման քեզ համար հեծանից կգնենք։

Քեթինոն գնաց։

Երեկոյան հայրիկս այնպիսի իրարանցում սարքեց, որ մինչ այդ ոչ մեր ընտանիքում, ոչ էլ հարեւանների տանը չէի տեսել։

Ինչ խոսք, պարզվեց, 720 ռուբլու պատմությունն էր, եւ ճիշտն ասած, ուզածի չափ դնգստեցին։ Քեթոյի եւ Գիգլայի փոխարեն ես մի լավ ծեծ կերա։

Հայրիկս հայտարարեց, որ Քեթինոն մեր ընտանիքում այլեւս ոտք չի դնի․․․ մայրիկն էլ նույն կարծիքին էր։

Մոտավորապես երկու֊երեք ամիս անց մի հետաքրքիր, հաճելի բան լսեցի։

Հայրիկը ննջասենյակում մայրիկին ասաց․

― Մեր տղան լա՜վն է մեծանում, ինչպե՜ս է տվել իր փողերը այն հիմար աղջկան։ Ես պետք է իր համար հեծանիվ գնեմ․․․ իսկ այն աղջկա ոտքը․․․ Տեսնել չեմ ուզում․․․

Գիգլան եւ Քեթինոն զույգ տղա ունեցան, հայրիկն էր նրանց զբոսանքի տանում, բարեկամների եւ բոլորի մոտ պարծենում էր, թե գայլերի նման թոռներ ունի։

Իսկ ինձ համար ոչ ոք հեծանիվ չգնեց։

Posted in Մայրենի 6

Գործնական քերականություն

1․ Տրված բառերից նոր բառեր կազմի՛ր -ոց (-նոց, -անոց) ածանցով:

ա) Ծաղիկ, հյուր, ավազակ, մեղու:

Ծաղկանոց, հյուրանոց, ավազականոց, մեղվանոց։

բ) Գոգ, ձեռ, մատ:

Գոգնոց, ձեռնոց, մատնոց։

զ) Կապել, խարտել, սփռել:

Կապոց, խարտոց, սփռոց։

դ) Դրամ, կիլոգրամ, մետր:

Դրամանոց, կիլոգրամանոց, մետրանոց։

ե) Խշշալ, մռնչալ, զռռալ, ոռնալ:

Խշշոց, մռնչոց, զռռոց, ոռնոց։

2․ Առաջին շարքի յուրաքանչյուր բառ հնարավոր բոլոր ձևերով բաղադրի՛ր (բադադրալ բառեր կազմիր) երկրորդ շարքի ածանցների հետ:

Ա. Հյուսիս-հյուսոսային

լեզու-լեզվանի

հայր-հայրական

դրախտ-դրախտային

տոն-տոնական

նկարիչ-նկարչություն

մեղ(ք)-մեղավոր

հարս(ն)-հարսնացու

օտար-օտարություն

բազում-բազմություն

բն(ական)-բնություն

հան(ել)-հանույթ

հաս(նել)հասույթ

դր (դնել)-դրույթ

շահ(ել)-շաույթ

պահ(ել)-պահածու

Բ. Ույթ, ածո, ական, ային, անի, (ա)բար, ոտի, (ա)վոր, (ա)ցու, ություն:

3․ Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Մարդատար գնացքը կարո՞ղ է քսանմեկ րոպեում կտրել անցնել Ամերիկայի Միացյալ Նահանգները՝ Խաղաղ օվկիանոսից մինչև Ատլանտյան: Դա նույնիսկ ինքնաթիռով հնարավոր չէ: Բայց ամերիկյան մի համալսարանի գիտնականները պնդում են, որ այդ իրագործելի է: Մի ագգային գիտաժողովում նրանք ստորերկրյա նոր փոխադրամիջոցի նախագիծ են ներկայացրել:

4․ Ընտրի՛ր փակագծում գրված տարբերակներից մեկը։

Ազատ (ինքնագլուխ, անկաշկանդ, ազատ, անկախ) ոճի ըմբշամարտին հատուկ է հնարքների (հնարների, հնարքների, գյուտերի) ազատությունը: Ասենք՝ թույլատրվում է իրավունք է տրվում (իրավունք է տրվում, արտոնվում է) բռնել մրցակցի ոտքը, ոտք թեքել, գցել (շրջել, թավալել, գլորել, գցել): Դասական  (ընտիր, դասական, օրինակելի) ոճի մարզիկը ոտքով հանարքների (գյուտերի, հնարքների, հնարների) դիմելու իրավունք (իշխանություն, իրավասության, իրավունք) չունի: Երբ նորից կյանք մտան (ծնվեցին, կյանք մտան) օլիմպիական խաղերը (մրցումները, խաղերը), դրանց ծրագրում տեղ գտավ (տեղ գրավեց, տեղավորվեց, տեղ գտավ, արտահայտվեց) դասական ըմբշամարտը:Սկզբում քաշային բաժանումներ (անջատումներ, ճյուղավորումներ, բաժանումներ) չկային:

5․Տրված բառազույգերի բաղադրիչները տեղափոխելով՝ ստացի՛ր նոր բարդ բառեր: Տրված և ստացված բառերն արմատների միջոցով բացատրի՛ր:

Օրինակ՝

ամփոփաթերթ, ծաղկագիր — ամփոփագիր, ծաղկաթերթ:

Ծովասուն, ձեռնամարտ:

ծովամարտ, ձեռնասուն

Բևեռախույզ, երկրամերձ:

բևեռամերձ, երկրախույզ

Ձկնակեր, մարդավաճառ:

ձկնավաճառ, մարդակեր

6․ Հնչյունափոխված արմատները գտի՛ր, գրի՛ր դրանց անհնչյունափոխ ձևերը և նշի՛ր, թե ինչ հնչյունափոխություն է կատարվել:

Պատկերազարդ, պատկեր+ա+զարդ

բազկաթոռ, բազուկ+աթոռ (ու-ջնջվել է)

ոսկեվառ, ոսկի+ա+վառ (ի+ա=ե)

մաքսանենգ, մաքս+ա+նենգ

կաղնեփայտ, կաղնի+ա+փայտ (ի+ա=ե)

գրկել, քրիգ+ել ի-ն ջնջվել է

լեռնաշղթա, լեռն+ա+շղթա

պատուհան, պատ+ու+հան

ամառնամուտ, ամառն+ա+մուտ

մարդամոտ, մարդ+ա+մոտ

ժամացույց, ժամ+ա+ցույց

հողագունդ, հող+ա+գունդ

ջերմանավ, ջերմ+ա+նավ

սրտապատառ, սիրտ+ա+պատառ ի-ն ջնջվել է

ցուցանակ, ցույց+անակ ույ դարձել է ու

սիրառատ, սեր+արատ ե-ն դարձել է ի

գինեվաճառ, գինի+ա+վաճառ ի+ա=ե

գերեվաճառ, գերի+ա+վաճառ ի+ա=ե

բարեգութ, բարի+ա+գութ ի+ա=ե

մատենագիր, մատյան+գիր յա=ե

լուսամուտ: լույս+ա+մուտ ույ=ու

7․ Ընդգծված բառակապակցությունները փոխարինի՛ր ածանցավոր բառերով:

Պոչ ունեցող մի կենդանի էր գալիս: Պոչավոր

Չգիտեի, որ այդքան զորություն ունեցող հսկա ես: զորավոր

Այդտեղ որսորդները երկու ոտք ունեցող զարմանալի կենդանի են տեսել: երկոտանի

Երկրորդ անգամ հայտնվողը նույն ձին չէր, սրա պոչը մի քիչ երկար էր, գույնն էլ՝ մի քիչ դեղին: երկարավուն, դեղնավուն

Իբրև հայր՝ խրատում էր ու համոզում, որ ներող լինի: Հայրաբար

Որպես մտերիմ՝ հորդորում էր, որ մի օր էլ տանը մնա: Մտերմաբար

Եղբոր նման օգնում է ու հետևում, որ վատ բան չանես: Եղբայրաբար

Թշնամու նման եք խոսում: Թշնամաբար

Հարցը իր (յուր) ձևով լուծեց ու գնաց: յուրովի

8․ Ընդգծված բաղադրյալ բառերը փոխարինի՛ր բառակապակցություններով:

Անսահման-Սահման չունեցող- հզորություն ու անսանձ գոռոզություն ուներ Թեմուրը: Միջնադարի-Միջին դարի- ոչ մի քաղաք չէր կարող համեմատվել նրա նոր մայրաքաղաքի հետ: Ճարտարապետի ձին մի օր կորել էր այդ քաղաքի ամենամեծ-ամենից մեծ- պարտեզում և մեկամսյա— մի ամսվա- որոնումներից հետո հազիվ գտնվել: Թեմուրն իր մայրաքաղաքի՝ Սամարղանդի շրջակայքի-շուրջը գտնվող գյուղերն անվանել էր Բաղդադ, Կահիրե, Դամասկոս, որ աշխարհի մեծագույն— ամենից մեծ- քաղաքները որպես աննշան-նշան չունեցող գյուղեր տեսներ:

Posted in English 6

page 10

Mrs. Williams lived in a small street in London, and now she had a new
neighbour. Her name was Mrs. Briggs, and she talked a lot about her expensive
furniture, her beautiful carpets and her new kitchen.
‘Do you know,’ she said to Mrs. Williams one day, ‘I’ve got a new
dishwasher. It washes the plates and glasses and knives and forks beautifully.’
‘Oh?’ Mrs. Williams answered. ‘And does it dry them and put them in the
cupboard too?’
Mrs. Briggs was surprised. ‘Well,’ she answered, ‘the things in the machine
are dry after an hour, but it doesn’t put them away, of course.’
‘I’ve had a dishwasher for twelve and a half years,’ Mrs. Williams said.
‘Oh?’ Mrs. Briggs answered. ‘And does yours put the things in the cupboard
when it has washed them?’ She laughed nastily.
‘Yes, he does,’ Mrs. Williams answered. ‘He dries the dishes and puts them
away.’
Word outside the 1000: dishwasher

A. Answer these questions.

  1. Where did Mrs. Briggs live?

She lived in a small street in London.

  1. Why was Mrs. Briggs surprised?

Mrs. Briggs was surprised. ‘Well,’ she answered, ‘the things in the machine
are dry after an hour, but it doesn’t put them away, of course.

  1. Did Mrs. Briggs’s dishwasher dry the plates and other things?

Yes, dry after an hour.

  1. Did it put them away?

No.

  1. Did Mrs. Williams’s dishwasher put the things in the cupboard?

No.

  1. Who was Mrs. Williams’s dishwasher?

The machine.

B. Write these sentences. Put one of these words in each empty place:
an any no none some

  1. Mrs. Briggs was rich, but Mrs. Williams was not. Mrs. Briggs had
    a beautiful carpets, but Mrs. Williams didn’t have any.
  1. Mrs. Briggs had an expensive furniture, but Mrs. Williams had none.
  2. Mrs. Briggs had an expensive dishwasher, but Mrs. Williams did
    not have any machines in her kitchen.
  3. Mrs. Briggs had a nice roses in her garden, but Mrs. Williams had
    a flowers in hers.
  4. Mrs. Briggs had a big trees in her garden too, but Mrs. Williams
    had non

C. Write this story. Put one of these words in each empty place:
he him his her it its she
Mrs. Williams had a good baby: He never cried, and her clothes were
always clean. Mrs. Briggs was very surprised and said, ‘When my daughter
was small, I gave his lots of food, but hi cried a lot, and his clothes were
always dirty. Why is your baby so different? How do you do him ?’
‘Well,’ answered Mrs. Williams, ‘my first child was a boy. I always gave
him a lot of food, she got very fat, and his stomach was always full. He
cried a lot and was dirty. Now I give my new baby much less, and hi is
happy and clean.’