Posted in Uncategorized

Ժամացույց

Ժամացույց, սարք օրվա ընթացիկ ժամանակը որոշելու և մեկ օրվա ժամանակային ինտերվալներների տևողությունը միավորներով չափելու համար։

Ժամացույց անվանումը առաջացել է կելտական clagan և clocca բառերից, որոնք նշանակում են զանգ։ Ժամացույցը համարվում է մարդկության հնագույն գյուտերից մեկը, որը բավարարում է ժամանակի ավելի կարճ միավորների չափման պահանջը, քան բնական օր, լուսնային ամիս, ամիս և տարի միավորներն են։ Մի քանի ֆիզիկական գործընթացներից բաղկացած սարքերը օգտագործվել են հազարամյակներ շարունակ։ Սովորաբար գործածվող ժամացույց բառը վերաբերում է ժամ ցույց տվող ցանկացած սարքին։ Ձեռքի ժամացույցները հաճախ տարբերվում են սովորական ժամացույցներից։

This slideshow requires JavaScript.

Posted in ԲՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Կենսաբանական հատկանիշեր Կապիկ

This slideshow requires JavaScript.

Կապիկների քաշը 400 գ-180 կգ է և ավելի, մարմնի երկարությունը՝ մինչև 2 մետր։ Որոշ կապիկների պոչը մարմիններից երկար է, մյուսներինը՝ հավասար կամ կարճ, երբեմն՝ կառչող։ Մարդանման կապիկները պոչ չունեն։ Կապիկների վերջույթները լավ զարգացած են, ունեն 5 մատ, որոնց ծայրերին կան շոշապող թմբիկներ: Մազածածկը զարգացած է, առանձին մասերում նույնիսկ երբեմն շատ երկար է և առաջացնում է բաշբեղերմորուք: Դեմքը և ականջի խեցիները մազապատ չեն։ Խոշոր, մարդանման կապիկների գանգն ունի ոսկրային կատարներ, որոնք ամրանում են հզոր, ծամող մկաններին: Լավ զարգացած են դիմային մկանները։

Ստամոքսը պարզ է, բուսական կերով սնվողներինը՝ բարդ։ Կույրաղի ունեն բոլոր կապիկները, սակայն որդանման ելունը բնորոշ է միայն մարդանման կապիկներին։ Գլխուղեղը մեծ է, գալարներով ու ակոսներով հարուստ, մեծ կիսագնդերը ծածկում են ուղեղիկը։ Լավ զարգացած են տեսողությունն ու լսողությունը։ Կապիկների ձայնալարերը զրկված են ձգող մկաններից և ընդունակ չեն ելևէջելու հնչյունները։

Posted in ԲՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Վիտամիններ և դրանցով հարուստ մթերքներ

This slideshow requires JavaScript.

ԲԱԶՈւԿ. Այս բանջարեղենը կլոր տարին չի կորցնում իր օգտակար հատկությունները։ Այն պարունակում է վիտամիններ (C, Bp B2, PP), միկորէլեմենտներ (երկաթ, կալիում)։ Երեխային բազուկը տվեք պանրի հետ՝ խաշված կամ վառարանում թխված վիճակով։ Այն օգտակար է սրտանոթային ու մարսողական համակարգի աշխատանքի