
Գյուղացի Համբոյի տանը կռիվ է, որովհետև սա որոշել է իր որդուն՝ Գիքորին տանել քաղաք: Ուզում է, որ այնտեղ տղան աշխատանք անի և մարդ դառնա: Կինն աղաչում է ամուսնուն, որ չգցի իր որդուն այդ անիրավ աշխարհը, սակայն Համբոն չի լսում:Համբոն թողնում է Գիքորին բազազ Արտեմի՝ հարուստ վաճառականի մոտ: Երեկոյան հայրը վերջին խրատներն է տալիս Գիքորին. աչքին ընկածը չվերցնել, ազնիվ լինել, միշտ շնորհակալ լինել: Բազազ Արտեմն անգամ չի վճարում Գիքորի համար: Ասում է, որ դեռ ոչինչ չգիտի: Իրեն պիտի վճարեն, որ վերցնում է տղային:Քաղաքի կյանքը լրիվ նորություն է Գիքորի համար: Արտեմի կինը, որի սրտով չէր Գիքորի մնալը, հանձնարարություններ է տալիս անփորձ տղային: Դժգոհ է մնում: Միայն բազազի մայր Դեդին է սովորեցնում Գիքորին, թե ինչ պետք է անի, ինչպես սամովարը գցի, ոտնամանները սրբի, չոտկը բռնի, ամանները լվանա… Բազազի դուքանի աշկերտներն էլ շարունակ ծաղրում են նրան, «քիքի» են կանչում, քիթը քաշում, գլխին խփում, գլխարկը կոխում ականջները։ Ամենաանտանելին, սակայն, քաղցն է:Բազազ Արտեմը դաժանորեն ծեծում է Գիքորին այն բանից հետո, երբ միամիտ երեխան իր հետ շուկայում շրջելուց հետո տուն դառնալով, աղջիկ պարոնին հյուրերի ներկայությամբ զեկուցում է, թե բալը թանկ էր, չգնեցին: Դրանից հետո Արտեմը Գիքորին իր հետ խանութ է տանում: Բայց այնտեղ էլ Գիքորն իր տեղում չէ: Ուշացնում է Արտեմի ճաշը, ծեծի է ենթարկվում և սովի մատնվում:Ցուրտ եղանակին խանութի առաջ հաճախորդներին «էստի համեցեք» ասող տկար Գիքորը մրսում և հիվանդանում է: Արտեմը տեղափոխում է նրան քաղաքային հիվանդանոց: Այստեղ էլ արդեն հոգեվարքի մեջ տղային վերջին անգամ այցելում է հայրը: Երբ Գիքորը մեռնում է, Համբոն թաղում է նրան, իսկ շորերը հավաքում ու տանում է գյուղ, որ մայրը վրան լացի:
- Ի՞նչ հեքիաթներ կամ պատմվածքներ ես կարդում կամ արդեն կարդացել (վերնագիրը, հեղինակի անունը):
Գիգորը, Հովհաննես Թումանյան։
- Քեզ դուր եկած հետաքրքիր հատվածները կամ արտահայտությունները:
Կինն աղաչում է ամուսնուն, որ չգցի իր որդուն այդ անիրավ աշխարհը, սակայն Համբոն չի լսում:Համբոն թողնում է Գիքորին բազազ Արտեմի՝ հարուստ վաճառականի մոտ: Երեկոյան հայրը վերջին խրատներն է տալիս Գիքորին.
- Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց:
-Գիգորը՝ անմեղ, բարի, գրագետ և միամիտ երեխա։
-Գիգորի հայրիկը Համբոն՝ գյուղացի, տգետ, համառ և միամիտ։
-Գիգորի մայրիկը՝ գյուղացի և խեղճ։
-Բազազ Արտեմ՝ հարուստ վաճառական, գող, անխիղճ, անսիրտ և խաբեբա։
-Բազազ Արտեմի կինն ու երկու աղջիկները՝ չափազանց անխիղճ և չարասիրտ։
-Բազազ Արտեմի մայրիկը՝ բարեսիրտ, բայց ոչ բավարար։
- Ի՞նչ սովորեցիր կարդացածդ հեքիաթներից, պատմվածքներից:
Մարդ պետք է խիղճ ունենա, և չի կարելի ուրիշի երեխային դաժանորեն վարվել։
- Գրի՛ր կարծիք կարդացածդ գրքի մասին:
Ցավալի, զգացական հեքիաթ։
